Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում
- Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանը. Դատախազություն
- Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ
- Լավրովը՝ Հայաստանի իշխանություններին․ «Ի՞նչ է նշանակում՝ երբ ժամանակը գա» (տեսանյութ)
- Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
- Թրամփը Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» է անվանափոխել
- Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
- Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
- Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
- Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ. ՆԳՆ
Monthly Archives: December 2014
Ազգային Տեսլական. Հայակրոն հայերը կհասնե՛ն Հայկականության (Հայիզմ-Արմենիզմ) հաղթարշավին – Տոն է՝ Հայ Արիական Միաբանությունը` 21 տարեկան է
Հայ Արիական Միաբանության 21-ամյա հոբելյանը նշվեց այսօր՝ դեկտեմբերի 15-ին հայ արիների քրմական ծեսով:
Հայ Արիական Միաբանության ստեղծման օրը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, ըստ հայ-արիական տոնացույցի՝ համարում են Հայ Տեսակի Արիական (Արարչական) Որակների վերականգնման օր):
– Քրմական ծեսը, ինչպես նախորդ տարի, կատարվեց Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական մի վայրում, որի ժամանակ փառաբանվեց Տիեզերքի Արարիչը՝ Հայ Տեսակի արարման համար, փառաբանվեցին Հայ Աստվածները, որոնց սերմից ենք սերում մենք՝ հայերս, փառաբանվեց նաեւ Հայաստան աշխարհը, որի վերամիավորման համար (Հայկական լեռնաշխարհում) մինչեւ հաղթանակ պիտի պայքարեն հայ արիականները:
– ՀԱՄ հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն՝ Արմեն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ՀԱՄ անցած ուղին, ինչպեսեւ ապագա անելիքները:
– Այս տոնական օրը կայացավ նաեւ ՀԱՄ հերթական Համաժողովը, որին մասնակցեցին կառույցի քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուներ, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր միավորումների ղեկավարներ, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի մի շարք ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ:
Հարգելի ընթերցող.-
«Լուսանցք»-ը այսօր (դեկտեմբերի 12-ին) լույս չի տեսել տեխնիկական պատճառներով, որի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
Տեխնիկական անսարքությունն արդեն կարգավորված է, եւ կհանդիպենք հաջորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին:
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 40-ի (345) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Ժամանակն է հայի խոստովանանքի կամ՝ մեծ հավատադարձի նախաշեմին – Տիեզերաերակները կբերեն գենետիկ-ծինաբանական ակունքականչը եւ կխոսի Տիեզերական արդարության Ձայնը… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
Հավատը զորավոր է, հավատի ուժը՝ զորացնող: Եվ հզորն է հավատավոր: Սա ընկալողին հասու է միայն այդ զորության շունչը: Իսկ զորանալու համար պիտի հավատն զգալ՝ բնազդով, բանականությամբ ու բնախոսությամբ: Այս համակարգը տիրապետողին հավատը կհասցնի տիեզերքի հեռաստանները՝ մեկ միլիմետր անգամ մարդուն տեղից չշարժելով:
http://www.hayary.org/wph/?p=4539 – «Ազգային ես»-ը՝ «հայկական մենք»-ի արժեք ու նաեւ առավելագույն պարտավորություն եւ չափանիշ… ՏԻԵԶԵՐՔ-ը մի մարմին է՝ ԱՐԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ-ը, որն ունի հստակ ձեւ ու գործառույթներ…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
http://www.hayary.org/wph/?p=4538 – Օտարին ծառայող հավատա-փո՛խ եւ հավատա-փո՛ղ հայերը – Մի օր հայը կհասկանա այս ամենը՝ ուշ չլինի, հատկապես հայ զինվորի համար, ով հաճախ մարտի է գնում հանուն հավատի…- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
Հավատը զորավոր է եւ՛ անհատի եւ՛ ազգի հոգեաշխարհների պարագայում: Ազգի արարչատուր 9 բնորոշիչների համակարգում հավատն այն միջանկյալ դիրքում է, որը հենված է ազգի ծագման՝ գենի արարման, բնօրրանի արարչատրման, լեզվի եւ առաքինության ծինաբանական հիմնասյուների վրա: Այս ամենին հենված հավատը ինքն է հիմնասյուն դառնում հաջորդ բնորոշիչների համար, որոնք վերերկրային ազդակներին են ձգվում՝ մշակույթը, ինքնությունը, էությունն ու առաքելությունը:
Հայոց հավատն ունի այս զորությունը, քանզի պատմությամբ է ապացուցել այդ իրողությունը, երբ Հայ Ազգ (Մարդիկ) – Հայ Աստվածներ – Տիեզերքի Արարիչ եռակապը, երրորդությունը եւ եռանկյունին ապրել է Հայքում՝ փոխզգացողությամբ եւ փոխօգնությամբ:
Եվ հայ արիականները միշտ են կարեւորել հավատը, մեր դեպքում՝ նաեւ հավատադարձը:
Հայ արիական կենտրոնի՝ իր ոլորտային բաժիններով ստեղծումը, հենց այդ նպատակն է ունեցել, որ միմյանց գտնեն ու փոխադարձ շփվեն հավատի նվիրյալները, հայաշունչ գործիչները, առհասարակ ազգային ակունք-արմատին ձգտողները, ովքեր որոշել են ապրել որպես հավաքականություն՝ ձեւավորելով բոլորովին այլ մարդկային մտածողական իրավիճակ, որը հայի բնական կարգավիճակ է եղել ի սկզբանե:
Հայոց Հավատի ու Հայ Աստվածների հետեւորդ լինելը կոչում չէ, ոչ էլ առանձնահատուկ դիրք՝ ազգային կյանքում: Դա տեսակի լինելիությանը հետամուտ լինելն է, ինչը այլաբանորեն՝ առաքինությամբ երաշխավորված մի նեղ արահետ է, որ առաքելության հավերժական ակունք է հասնում… Ներքին-երկրային զորությունները վեր է բարձրացնում՝ վերին-երկնային էություններին հասցնում…
Գոնե Իրանը չուրանար.- Լավաշը հայկական ճանաչելուն միայն թյուրքերը չեն դեմ եղել…Թեհրանը բողոքներ է ներկայացնում Ադրբեջանի դեմ՝ իր մշակութային արժեքները գողանալու համար, իսկ ինքը…
Նոյեմբեի 26-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:
Դեռ 2013թ. ներկայացված հայտը անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը՝ ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։
Այսպիսով« ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ՝ 4-րդ մշակութային արժեքով (լավ է, սակայն զարմանալի է, որ միայն 4-րդ): Հայտը պատրաստվել է ՀՀ ԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի« մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։
Լավ է, որ մշակույթի նախարարությունն այս անգամ չուշացավ եւ լավաշն էլ, հարիսայի եւ այլ ուտեստների պես, թուրքական կամ ադրբեջանական ու վրացական չդարձավ…
Ինչեւէ, լավաշը հայկական ճանաչվեց ու… հիասթափվեց Ադրբեջանը: Սրանց մամուլն այդ օրը գրում էր՝ «Տապալում. լավաշը հայկական ճանաչվեց», «Մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթը», «Դեռ երեկ մեզ խաբում էին» եւ այլն: Վերջին լուրի մասով ասեմ, որ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը հանդիսավոր կերպով զեկուցել էր« որ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում հաջողվեց կանխել լավաշի «հայկականացումը»:
Թուրքական ու ադրբեջանական էլեկտրոնային մամուլն այդ օրերին քննարկում էր կազմակերպում, լավաշի թուրքական ծագումն ապացուցող «գիտնականներ» էր գտնում ու զարմանում էր, որ լավաշը թուրք-ադբեջանական ժառանգություն չի ճանաչվել:
«Եհովայի վկաներ» վեբ-կայքը եւ 3 գրքերը ծայրահեղական են ճանաչվել… Ո՞վ է սպեկուլյանտը.- Ոչ մի որոշակի պատասխան, հետո էլ ուզում են, որ սպասումները բացասական չլինեն…
«Եհովայի վկաներ» վեբ-կայքը ծայրահեղական է ճանաչվել…
Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաներ» վեբ-կայքը եւ կրոնական կազմակերպության 3 գրքերը ծայրահեղական է ճանաչել:
«Դատարանը հաստատում է «Եհովայի վկաներ» կայքի ծայրահեղական ճանաչելը,- հայտնել է դատարանի ներկայացուցիչը զլմ-ներին,- «Ի՞նչ է իրականում ուսուցանում Աստվածաշունչը», «Մոտենալ Եհովային» եւ «Արի եւ հետեւիր ինձ» գրքերը նույնպես ծայրահեղական են ճանաչվել, որոնք տեղադրված են եղել կայքում»:
«Եհովայի վկաներ»-ն առաջին անգամ չէ, որ օրենքի հետ խնդիրներ են ունենում: Նոյեմբերին Գերագույն դատարանը հաստատել է եւ արգելել է Սամարայում գտնվող կազմակերպության գործունեությունը ու նույնպես ծայրահեղական ճանաչել:
2013թ.-ից Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում գտվող՝ թվով 68 «Եհովայի վկաներ» կազմակերպություններ դատարանի կողմից ծայրահեղական են ճանաչվել:
Ռուսաստանում վաղուց են պայքար սկսել աղանդավորական եւ համասեռական քարոզչության ու ծավալումների դեմ, ինչը չենք կարող ասել Ռուսաստանին հաճախ ընդօրինակող Հայաստանի մասին:
Մոսկվան անգամ օրենքով արգելեց հասարակական կազմակերպություններին՝ «սնվել» օտար երկրներից ներդրվող դրամամիջոցներից, անգամ դրամաշնորհներից:
Հատկապես վերջինը շատ նման է «թակարդի մեջ դրված ձրի պանրի» տարբերակին: Continue reading
Ահաբեկչությունը՝ փրկարար օղա՞կ – Բաքուն հովանավորելով ահաբեկչությունը Մերձավոր Արեւելքում՝ փորձում է ստեղծել իր ահաբեկչական կառույցը… Կարծում է այդպես կհասնի հայկական ոգու թուլացմանը…
«Լուսանցք»-ը վաղուց է ահազանգում, որ պաշտոնական Բաքուն անգամ երկրի բնական պաշարների հաշվին չկարողանալով հզորացնել տնտեսությունն ու բանակը, տուրք է տվել ահաբեկչական կազմակերպություններ ձեւավորելուն:
Նման մի ներքին քաղաքականություն էլ վարվում է այսօր Ադրբեջանում, ձերբակալված են բազմաթիվ լրագրողներ, իրավապաշպաններ ու այլախոհներ: Այսինքն՝ ներքին ահաբեկչությունը պարարտ հող է ստեղծում արտաքին ահաբեկչական գործողությունների համար:
Հայտնի է, որ ադրբեջանական հարյուրավոր իսլամականներ են կռվում Սիրիայի դեմ՝ այդ արաբական երկիրը մասնատելու եւ բռնազավթելու համար: Սա հիմնական նպատակն է, սակայն դա չբարձրաձայնելով, խոսում են իսլամական եղբայրության մասին, ցայսօր աջակցելով ԻԼԻՊ-ի ծայրահեղ իսլամականներին Սիրիայի եւ Իրաքի դեմ պայքարում (պատրաստ են նաեւ Լիբանանի ու Իրանի դեմ հանդես գալ, վստահաբար՝ նաեւ Հայաստանի): Հետ չի մնում նաեւ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան, որի հազարավոր քաղաքացիներ նույնպես իսլամական դրոշի ներքո պայքարում են հարեւան երկրների դեմ: Իսկ Ստամբուլը վերածվել է ահաբեկիչների հավաքատեղիի, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից, արդեն երկար ժամանակ է, ահաբեկիչներ են գալիս՝ պատրաստվում ու մեկնում Սիրիա ու Իրաք (գուցեեւ՝ այլ երկրներ):
Անկարան ու Բաքուն սկզբում հերքում էին այս տեղեկությունը, սակայն երբ հարյուրներով զոհեր տվեցին թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչները, որոնց նկարները պտտվում էին համացանցում, ստիպված էին լռել այլեւս:
Հայաստանի, նաեւ աշխարհի հայությունը պետք է լրջորեն անհանգստանա նման իրավիճակից, քանի որ թուրք-ադրբեջանական դաշինքը (նաեւ համաթուրքական՝ «1 ազգ՝ 6 պետություն»՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) հայտարարել է ինչպես նորօսմանական (Օսմանյան կայսրության վերաստեղծում) ու նորթուրանական («Մեծ Թուրան»-ի ստեղծում՝ Բալկաններից Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելք ու Չինաստանի Ույղուրստան), այլեւ նորադրբեջանական («Մեծ Ադրբեջան»-ի՝ Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին ստեղծում) ծրագրերի մասին:
Ադրբեջանի երազանքների առումով արդեն համաթուրքական դաշինքը իր Continue reading
Թիվ 1 հայապահպանը՝ հայկական բանակ – ՀԱՊԿ-ն կքննարկի խոցված ուղղաթիռի հարցը… Միջազգային դիտարկումներ՝ արցախա-ադրբեջանական, նաեւ հայ-թուրքական սահմանային հատվածներում…
Մեր երկիրը հնարավորինս օգտագործում է իր հնարավորությունները՝ միջազգայնորեն ընձեռված իրավասության շրջանակներում վերահսկելի դարձնելու մեր թշնամիների հետ սահմանային հատվածները: Դա նկատելի է եղել միշտ եւ այսօր էլ այդպես է:
Սակայն, այդ նույն՝ միջազգայնորեն հնարավորություն տվողները, այնքան էլ միջազգային (այս դեպքում՝ չեզոք) չեն դրսեւորում իրենց, հաճախ միակողմանի որոշումներ են ընդունում կամ որոշակի վերաբերմունք ցուցաբերում, ինչը վստահություն չի ներշնչում ո՛չ Արեւմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի նկատմամբ:
Սա բազմիցս փաստարկված ու մեկնաբանված տեսակետ է, ինչն այլեւս իրականուջթյուն է, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ դա նշանակում է՝ հայկական ինքնապաշտպանության ու անվտանգության յուրաքանչյուր հիմնարար որոշում պետք է հենվի Հայաստանի ու Արցախի, որոշակիորեն նաեւ՝ Սփյուռքի հայության վրա: Արդեն որպես 2-րդ, 3-րդ եւ այլ տարբերակներ կարող են հաշվի առնվել ռազմավարական ու բարեկամ կոչված երկրների հետ համատեղ գործողությունները:
Տարեվերջին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկազմակերպական քննարկումներն են ընթանում, սակայն կառույցի գլխավոր քարտուղարի ժամանումը Հայաստան միայն հերթական տարեկան հաշվետվության համար չէր, քանի որ նախապես հայտարարվել էր, որ ՀԱՊԿ-ն քննարկելու է ադրբեջանական զինուժի կողմից օրերս Արցախում խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպը:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ հանդիպմանը քննարկվել են նաեւ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, նաեւ անդրադարձել են խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպեսեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
Մե՛ր հողում մե՛նք ենք միակ խաղաղարար ուժը – Հայկական կողմը կարողացավ Արցախում զերծ մնալ ՆԱՏՕ-ական կամ ՀԱՊԿ-ական զինուժի ներկայությունից, ինչը պետք է պահպանել…
Պաշտոնական Ստեփանակերտը անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում: Սա հստակ տեսակետ է, որն արտահայտել են Արցախի ղեկավարները: Պաշտոնական Երեւանը եւս չի ողջունում այդ մոտեցումը:
«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, օրերս ՀՀ ՊՆ պատասխանատուները նույնպես ասացին, որ Արցախի հակամարտությունը միակն է իր տեսակի մեջ, որ չի պահանջում այսպես կոչված խաղաղարար ուժերի միջամտություն:
Ավելին՝ հենց այդ ուժերը կապակայունացնեն տարածաշրջանն իրենց ներկայությամբ: Ռուսական խաղաղապահների դեպքում Արեւմուտքը կլարի իրավիճակը, արեւմտյան խաղաղապահների դեպքում՝ Ռուսաստանը: Այս դեպքում՝ նաեւ Իրանը, որի դեմ քայլեր նախաձեռնելու համար Իսրայելն ու Արեւմուտքը հաճախ են դիմում Ադրբեջանին: Իսկ Արցախը կդառնա անգամ ռազմաբազա, ինչը թույլ կտա հսկել ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին, այնպես էլ՝ Իրանին: Միաժամանակ նաեւ Կովկասը կվերահսկվի, իսկ տեղակայված զինուժը մոտ կլինի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ծավալումներին:
Բայց Արցախը շատ հավասարակշիռ եւ համարժեք պատասխաններով զսպում է ադրբեջանական կողմին, առանց ավելորդ լարումների ու բեւեռացման քաղաքականության: Ինչքան էլ աշխարհաքաղաքական բեւեռների պատասխանատուները փորձում են Բաքվի սադրանքներով հասնել իրենց նպատակներին:
Պաշտոնական Ստեփանակերտը նաեւ ոգեւորված չէ Հայաստանի ու ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումների ընթացքից, չնայած ողջունել է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը եւ կողմ է, որ հակամարտությունը լուծվի սեղանի շուրջ, ոչ թե պատերազմի ժամանակ: Բայց հետզհետե հասունանում է այն տեսակետը, որ բանակցային սեղանի շուրջ պիտի նստեն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, կամ էլ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններին պետք է միանա Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Երբ պատերազմում է վախկոտը – թյուրքական տարրն ապացուցեց, որ հայի գենետիկ թշնամնին է, պետք չէ փնտրել «լավ ու վատ» թյուրք-ադրբեջանցիներ… Բաքուն վախենում է մոռանա՞ն Արցախի մասին…
Երբ պատերազմում է վախկոտը
Ադրբեջանցի գրոհայինների հոսքը դեպի Սիրիա անընդմեջ ավելանում է: 2014թ. սկզբից ի վեր հարյուրավոր ադրբեջանցիներ են սպանվել Սիրիայում: ԶԼՄ-ները մերթ ընդ մերթ հաղորդում են նոր սպանվածնորի մասին, եւ ինչքան էլ Բաքուն հերքում է այս իրողությունը, միեւնույնն է, համացանցում տեղադրում են սպանվածի տեսանյութը, կամ նկարը: Սիրիական հակամարտությունում մասնակցող ադրբեջանցիները մեկնաբանելով իրենց նպատակը՝ հայտնել են, թե մեկնել են, որպեսզի «վերջ տան Ասադի անհավատ վարչակարգին»:
Սիրիայում կռվող ադրբեջանցիների քանակի մասին ստույգ տվյալներ չկան, սակայն, հենց ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, պատերազմին ներգրավված ծագումով ադրբեջանցի ծայրահեղ իսլամականների թիվը կարող է անցնել հազարից, իսկ «փոքրիկ երկրի համար, ինչպիսին Ադրբեջանն է՝ դա բավական մեծ թիվ է»: Մի ուշագրավ փաստ եւս նշվել է, որ ադրբեջանցիները հիմնականում կռվում են Հալեպի շրջակայքում, քանի որ այդ քաղաքը մոտ է Թուրքիայի սահմանին, հետեւաբար ավելի դյուրին է սահմանն անցնելը: Բացի դրանից Հալեպում է կենտրոնացած Սիրիայի հայ համայնքի հիմնական մասը, որը նույնպես թիրախ է հանդիսանում ադրբեջանցիների համար:
Քեսաբի դեպքերը ապացուցեցին, որ թուրքերն ու ադրբեջանցիները կռիվ ունեն առհասարակ հայության դեմ, անկախ նրանց գտնվելու վայրից: Հետո, երբ ասվում է, թե թյուրքական տարրը հայի գենետիկ թշնամնին է, գտնվում են մարդիկ, որ փորձում են «լավ թուրքեր» կամ «լավ ադրբեջանցիներ» էլ գտնել…
Ադրբեջանական հասարակությունը միանշանակ չի ընդունում հայրենակիցների՝ Սիրիայում պատերազմելու փաստը: Խնդիրն այն բանում է, որ Ադրբեջանում լայն տարածում են գտել ծայրահեղ կրոնական տարբեր հոսանքները, որոնք մեծ աշխատանք են տանում հատկապես երիտասարդության շրջանում: Այդ հոսանքները հայտնվել են Ադրբեջանում հիմնականում երկրի անկախացումից հետո, իսկ այսօր փաստորեն երեւում է նրանց գործունեության արդյունքը. Հարյուրավոր քաղաքացիներ կռվում էին Աֆղանստանում, Պակիստանում, այժմ՝ Սիրիայում եւ Իրաքում: Իսկ Բաքվի իշխանությունները երբեմն չեն ցանկանում, իսկ հիմնականում հնարավորություն չունեն կանգնեցնելու ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա:
Արեւմուտքը չի՞ հրաժարվում թուրք-ադրբեջանական ձախողված ծրագրերից – Ընդդեմ ռուսական ուղղության՝ դեռ ապրեցվում են Բաքվի երազանքները… Նավթա-գազային քաղաքականության «տնազները»…
Նախորդ թողարկումներում «Լուսանցք»-ն անդրադարձել էր նավթի գնի անկմանը եւ դրա հետեւանքներին, որը դրսեւորվում է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով: Ավելի ստույգ՝ նավթա-գազային գործոնը դարձել է ռազմա-քաղաքական գործիք: Ինչպես գրել էր «Լուսանցք»-ը, ԱՄՆ-ն դեկտեմբերին դարձավ աշխարհի նավթարդյունահանող առաջատար երկիրը՝ անցնելով անգամ Սաուդյան Արաբիայից: Եվ նավթի գնանկումը լուրջ հարված հասցրեց առավելապես Ռուսաստանին, որի դրամական միավոր ռուբլին մեծ անկում ապրեց դոլարի ու եվրոյի համեմատ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով Արեւմուտքի այս նախաձեռնությանը՝ հայտարարեց, որ սա այնպիսի հարված է, որը չի կարող միակողմանի լինել ու շուտով դա նախաձեռնողները եւս կզգան դրա վնասները: Նա վստահ է, որ այսպես երկար չի կարող մնալ: Մոսկվան նավթարդյունահանող երկրների հետ բանակցությունների մեջ է եւ փորձում է կարգավորել խնդիրը, Սաուդյան Արաբիայի ղեկավարները հայտարարել են, որ նավթի գնի արհեստական տատանումները անթույլատրելի են:
«Լուսանցք»-ը իր «Նավթա-գազային քաղաքականության ընտրանքները» եւ «Հայկական շահեր՝ նավթա-գազային հեռանկարում» նախորդ հոդվածներում (թիվ 38 եւ 39) ներկայացրել է համաշխարհային ծավալումների ընթացքը այս ոլորտներում, ինչպես նաեւ հայկական շահերը, որոնք առնչվում են հատկապես թուրք-ադրբեջանական նավթա-գազային միջազգային ծրագրերին: Այդ ծրագրերը փորձում են տնտեսապես մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանում, ինչն իր անդրադարձն է ունենում նաեւ քաղաքական հարցերի վրա, այդ թվում՝ Արցախի խնդրի:
Շարունակելով այս թեման, կանդրադառնանք ադրբեջանական հերթական խարդավանքներին, իբր Ադրբեջանին ասում են «Նոր Քուվեյթ», քանի որ 1991-ին դեռ խոսվում էր այն մասին, որ Կասպիցծովյան շրջանը 200-230 մլրդ տակառ պաշար ունի, որը կարեւոր երկիր է դարձնում Ադրբեջանին՝ նավթի պաշարների առումով: Իսկ Ադրբեջանի «իմիջի» համար այդ գործոնը խաղացնելով՝ Ադրբեջանը փորձեցին ներկայացել որպես «Նոր Քուվեյթ»: Իհարկե այդ ծրագրերը հօդս ցնդեցին, քանի որ հայտարարված պաշարները իրականությանը չէին համապատասխանում եւ այս հարցերին մենք եւս անդրադարձել ենք, թե ինչպես չաշխատեց NABUCCO-ն եւ ինչու չի աշխատում TANAP-ը: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար, սակայն այժմ այդ նավթի պաշարները ընդամենը 5 մլրդ տակառ են կազմում: Պաշտոնապես ակնկալվում էր, որ 2013թ. Ադրբեջանում կարդյունահանվի 70 մլն տոննա նավթ, սակայն ընդամենը 43 մլն է արդյունահանվել:
«Հարավային հոսք»-ը սառեցված է, կեցցեն նոր հոսքերը – Թուրքն ու ռուսը արդեն գիտեն միմյանց բերնի համը… Այն, թե. «Պուտինի հայտարարությունը սենսացիա էր», մեղմ ասած իրավիճակները չվերլուծելու անհեռատեսության հետեւանք է…
Երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց «Հարավային հոսք» գազատարի նախագծի դադարեցման մասին, ադրբեջանական մամուլը նմանատիպ վերտառություններով հոդվածներ էր տպագորւմ.
«Անպիտան «Հարավային հոսքը» ադրբեջանական գազի մրցակից այլեւս չի լինի», «Ադրբեջանական գազի մրցակիցը փոխում է ցուցանակը», «Խողովակ, որ Ռուսաստանից բացի ոչ ոքի պետք չէր» եւն: Ադրբեջանական կայքերից մեկում փորձագետների խոսքերի մի ամբողջ ծաղկաքաղ է տպագրվել անգամ այն մասին, թե հիմա ինչ հրաշքներ է գործելու այլեւս անմրցակից թյուրքական երկնագույն վառելիքը:
Որ «Հարավային հոսք»-ն անպիտան ծրագիր չէ, դա Ադրբեջանը լավ գիտի, բայց որ, այս նախագիծը Ռուսաստանը ստեղծեց «Նաբուկո»-ի դեմն առնելու եւ Եվրոպային իրենից էներգետիկ կախվածության մեջ պահելու համար, դա էլ փաստ է, եւ ի դեպ, Ռուսաստանը դա արեց հենց Ադրբեջանի համաձայնությամբ: Հիմա Ադրբեջանն իբր ուրախանում է ռուսական գազային նախագծի տապալումով, երբ Պուտինն Աթաթուրքի դամբարանից էր դուրս եկել մեկ օր առաջ: Այնպես որ, ռուսն ու թուրքը մշտապես այն վիճակում են, ինչ ասված է ենթավերնագրում:
Մոտ 900 կմ երկարությամբ այն գազամուղը, որ Նովոռոսիյսկից Սեւ ծովի հատակով պիտի ձգվեր դեպի Բուլղարիայի Վառնա նավահանգիստ ու երկնագույն վառելիք տար Եվրոպային, կես ճամփին մնաց: Երբ այս նախագիծը ծնվեց, որ ստացավ «Հարավային հոսք» անվանումը, որպես նախաձեռնողներ հանդես եկան Ռուսաստանը եւ Իտալիան։ ազամուղով« որի ծովային հատվածի թողունակությունը կազմում է տարեկան 63 մլրդ խմ, արդեն 2015թ. պետք է արտահանվեր Եվրոպային ռուսաստանյան գազի մատակարարումների ընդհանուր ծավալի մոտ 35 տոկոսը։ Երբ այս նախագիծը ծնվեց, աշխարհի մամուլն ու փորձագետները երկար ժամանակ քննարկեցին դրա՝ «Նաբուկո»-ին մրցակից լինելու հանգամանքը (ժամանակին իմ բոլոր դիտարկումներն ու կանխատեսումները՝ տպագրված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, իրականություն դարձան): «Նաբուկո»-ի «մարելուց» հետո «Հարավային հոսք»-ի առջեւ լույս բացվեց: Բայց եղավ անսպասելին եւ… հիմա արդեն բուռն քննարկումներն այլ տիրույթում են՝ Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք»-ի շինարարությունից:
Ռուսաստանն ու Թուրքիան չե՞ն զարգացնի… Իսկ ռուս-թուրքական շահերը մշտառկա ու համահու՞նչ են… Հարավային գազատա՞ր, թե՞… հարավային սադրա՞նք… Իրանը կգնա՞ Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա…
Ռուսաստանն ու Թուրքիան չեն զարգացնելու էներգետիկայի ոլորտում համագործակցությունը. Ռուսաստանը պարզապես բյուջեից միջոցներ կծախսի լրացուցիչ խողովակների անցկացման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի տնտեսագետ Կոնստանտին Սոնինը՝ մեկնաբանելով «Հարավային հոսք»-ի շինարարությանը մասնակցելուց Մոսկվայի հրաժարվելու մասին որոշումը:
Իրականում, նրա խոսքով, գոյություն ունեն փոքրաթիվ մարդիկ« ովքեր խոշոր շինարարության շահառուներն են: «Հարավային հոսք»-ի շինարարության համար« ըստ տնտեսագետի« 5 մլրդ դոլար է ծախսվել:
«Դա ռուսական շինարարական ընկերությունների համար հաջողություն էր, հիմա, կարծես, հերթական անիմաստ շինարարությունն է, բայց նրանց համար դա հսկայական շահույթ է: Դրանում որեւէ այլ իմաստ չկա»,- ընդգծեց Կոնստանտին Սոնինը:
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Ռուսաստանն ու Թուրքիան զարգացնելու են այդ ոլորտում համագործակցությունը« տնտեսագետը հավաստեց. «Նրանք չեն զարգացնելու համագործակցությունը: Պարզապես Ռուսաստանը բյուջեից գումար է ծախսելու՝ նոր խողովակներ անցկացնելու համար»:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 1-ի բանակցությունների արդյունքներով Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք»-ի շինարարությանը մասնակցությունից:
Հայկական խոհանոց – Դդումը՝ սպիտակ թանձրուկով… Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտները… Մեսրոպատառ «.հայ» դոմենը՝ դեկտեմբերից… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org -ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Դդումը՝ սպիտակ թանձրուկով
Բաղադրությունը – Դդում – 1 կգ, յուղ – 200 գ, ալյուր – 100 գ, կաթ – 1 լ, մեղր, աղ:
Պատրաստման եղանակը – Դդումը լվանալ, կեղեւազրկել, միջուկից մաքրել, կտրատել 10-15 սմ քառակուսիների չափով, շոգեխաշել: Հալած յուղը տաքացնել, ավելացնել ալյուրը, բովել այնքան, որ դառնա ոսկեգույն:
Ավելացնել եռացրած կաթը այնքան, որ դառնա թթվասերի նման զանգված: Հարիչով հարել, դնել դանդաղ կրակին, հենց սկսի բլթբլթալ, կրակի վրայից վերցնել: Հետո եփած դդումը լցնել արդեն պատրաստի այս թանձրուկի մեջ, ավելացնել մի քիչ մեղր, աղ եւ նորից դնել մարմանդ կրակին՝ 8-10 րոպե:
Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Անու՛շ լինի
Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտները
«Երեւան Էքսպո» կենտրոնում կայացավ «Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել էին լուծել առաջադրված խնդիրները: Մրցույթի ժյուրիի գնահատմամբ, 1-ին տեղը կիսել են Երեւանից IRC եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը:
Այս թիմերի յուրօրինակ տեխնիկական լուծումներով նախագծած եւ ծրագրավորած ռոբոտները անսխալ կատարել են տրված առաջադրանքը՝ հավաքելով հնարավոր առավելագույն միավորները:
Digital Cloud թիմը ԴիջիԹեք Էքսպո 2014-ի շրջանակներում անցկացված «ԷկոՌոբոտ» մրցույթի հաղթողն է, իսկ IRC թիմը ձեւավորվել է նույն՝ Robofest-ի այցելուներից: Մրցույթի նախնական փուլերում ներկայացնելով միայն ծրագրային առաջարկությունը՝ թիմին տրամադրվել են ծրագրին համապատասխան ռոբոտի դետալներ:


