Daily Archives: May 14, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 15-ի (405) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Թուրքական խորամանկության եւ ռուսական եղբայրության առասպելը – Հիմա երբ ցանկանան Թուրքիայի եւ Ադրբեջանի պառակտման կամ ոչնչացման հարցը, ոչ մի թուրքական դիվանագիտություն չի կարող աշխատել (ռուսական եղբայրությունն էլ՝ խանգարել)…

2. Երբ անիվն այլեւս թարս է պտտվում – թուրք-ադրբեջանական տեղապտույտ… Նորից է կարեւորվում ազգ-բանակ ստեղծելու գաղափարը, որն իր ձեւով կլինի համահայկական բանակ՝ հատկապես ընդդեմ համաթուրքական դաշինքի…

3. Ադրբեջանը ներսից քանդելու զուգահեռ ծրագիր – Ազգային փոքրամասնությունների ընդվզումը եւ Մինգեչաուրի ջրամբարի պայթեցումը կտանեն ներքին կործանարար խժդժությունների՝ ծառայելով հայության շահերին ու առաջխաղացմանը…

4. Ադրբեջանի իրական կորուստները… Արցախի քառօրյա պատերազմին ՀՀ ԶՈւ-ն չհասցրեց էլ մասնակցել… Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը… Որպես պատասխան.- եզդի օրենքով գողերը կստանալ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին գլխատող ադրբեւանցի զինվորի, իսկ հայությունը՝ ռամիլ սաֆարովի գլուխները…

5. Հայի զարթնած գենը եւ թուրքական խաբկանքը – թուրքական խաղեր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված – Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները բացահայտում են նոր թուրքերի հին դեմքը – Գարո Փայլանի (Պալյան) կյանքը վտանգված է, ինչպես Հրանտ Դինքինը…

6. Եվրամիությունը զգուշանում է Թուրքիայից – Բայց մնում է հանդուրժող՝ ունենալով նաեւ ներքին թուրքական խնդիր… Իսրայելը լռում է Թուրքիայում (սպասելով էրդողանյան ֆաշիզմի զարգացմանը), բայց գործում Ադրբեջանում՝ ծպտյալ հրեաների նոր խաղարկմամբ… Հայաստանն իր բողոքն է արտահայտել Իսրայելին…

7. Թուրքական խանութ-յուների ներքին թուրքերը – Երբ թշնամու հետ գործ բռնող ադապտացված խավ ունենք… Մեր պետության պատասխանատուները չեն հասկանու՞մ, որ որոշ պաշտոնյաներ ու խանութչիներ լցնում են Թուրքիայի բյուջեն ու զինում են Ադրբեջանին հենց Հայաստանից…

8. Իսկ սովետական բորբոսի հետքերը չեն անցնում.- «Քոսոտ երկրի» ԳԱԱ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանն է… Քոսոտ ենք, որովհետեւ թույլ ենք տալիս, որ ռադիկմարտիրոսյանները երկիրը քաոսի վերածեն ու հետո տան մեզ, թե՝ վերցրեք՝ լուծեք, դասավորեք…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ռուսները վերջապես բարեհաճեցին տալ մեր շահած մրցանակ-տանկը… Հայ մարզիկները ջախջախեցին ադրբեւջանցուն եւ թուրքին… Ադրբեջանցիները տմարդի են նաեւ սպորտում… Շախմատային, ֆուտբոլային եւ այլ լուրեր…

11. Գենախեղման քարոզիչները – Իսկ սրանք գիտե՞ն, որ բնածին-ուժեղ գենը տկարանում է թույլ-արհեստածին գենին խառնվելով, եւ հակառակը՝ թույլն ուժեղանում է մյուսի հաշվին հզորանալով… Այցելե՛ք ՀԱՄ պաշտանական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

– http://www.hayary.org/wph/?p=5541 – Մղձավանջ, որ դեռ փող աշխատելու միջոց է – աղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, մարդկանց համարակալման ու չիպավորման տանող օրենքները՝ ազգադավ ծրագրեր

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Թուրքական խորամանկության եւ ռուսական եղբայրության առասպելը – Հիմա երբ ցանկանան Թուրքիայի եւ Ադրբեջանի պառակտման կամ ոչնչացման հարցը, ոչ մի թուրքական դիվանագիտություն չի կարող աշխատել (ռուսական եղբայրությունն էլ՝ խանգարել)…

(…Մի խոսքով՝ մեռավ «Արմենիա – ռուսկայա գուբեռնյա» վելիկոռուսական երազանքը: Սա նույն բանն է, ինչ այսօր՝ Արեւմտյան Հայաստանն ունենք Թուրքիայի, իսկ Արեւելյան Հայաստանի որոշ հատվածը՝ Ադրբեջանի տիրապետության տակ…)

Մեզ միշտ համոզում էին, որ թուրքական դիվանագիտությունը հզոր է եւ իր խորամանկությամբ՝ գրեթե անմրցակցելի: Սա ասում էին նաեւ խորհրդային տարիներին: Բայց երբ Հայաստանն ազատ ու անկախ եղավ ու կարողացավ հետզհետե իր դիվանագիտությունը միջազգայնացնել, հասկանալի դարձավ, որ թուրքական դիվանագիտության մասին հերոսապատումները սին են: Պարզապես թուրքերը ժամանակին տիրելով Հայկական լեռնաշխարհի մեծ մասին՝ կարողացան ամրանալ Եվրոպա-Ասիա-Աֆրիկա խաչմերուկը վերահսկող մեր հայրենիքի տարածքներում ու դա դարձրեցին խաղաթուղթ…

Այդ տարածքները շահեկան նշանակություն ունեն նաեւ գերտերությունների համար, ուստի սրանք Թուրքիայի ամբողջականությունը պահպանում են բացառապես իրենց շահերից ելնելով, որ միջազգային խաչմերուկ եւ բնական պաշարների տարածաշրջան հանդիսացող այդ արհեստական երկիրը մնա եւ ծառայի իրենց: Յուրաքանչյուրն իր շահը գտնում ու պարտադրում է Անկարային, որն էլ համաձայնում ու գոյատեւում է: Երբ չի համաձայնել, պատերազմել ու մի լավ դաս են տվել նրանց ու ամեն բան իր տեղն է ընկել: Եվ ոչ Արեւմուտքը, ոչ էլ Ռուսաստանը չի մտորել Թուրքիայի ոչնչացման մասին հարյուրամյակներ շարունակ, քանի որ ստացել են այն, ինչ ցանկացել են: Ռուսաստանն անգամ իր Թուրքիան է ստեղծել՝ Ադրբեջան անվանմամբ, որպեսզի դա էլ ծառայեցնի այլ ուղղությամբ… Եվ սա համարել թուրքական դիվանագիտության հաղթանակ, ծիծաղելի է:

Հիմա երբ ցանկանան, Թուրքիայի պառակտման կամ ոչնչացման հարցը, նաեւ Ադրբեջանի, արագորեն կդառնա իրականություն: Կամ՝ այսպես կոչված երբւեէ չգոյ Մեծ Քրդստանի ստեղծմամբ, կամ՝ իրական Մեծ Հայաստանի վերակերտմամբ: Եվ այս դեպքում ոչ մի թուրքական դիվանագիտություն չի կարող աշխատել:

Այս ամենը գիտակցում են նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Եվ Անկարան Արեւմուտքին սիրաշահելու համար պնդում է, որ հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի հետ ինքը կապ չունի, սադրիչ կողմը Ռուսաստանն է: Իհարկե, այստեղ կա ճշմարտության որոշակի նշույլ, բայց որ բոլոր փաստարկները ապացուցում են Թուրքիայի որոշիչ դրդիչ դերը պատերազմական գործողությունների անցնելու հարցում, ակնհայտ է: Անգամ Թուրքիան բերվել էր պատրաստվածության բարձր աստիճանի, որպեսզի Ադրբեջանի ենթադրյալ հաղթարշավին շատ արագ նպաստեր:   Continue reading

Երբ անիվն այլեւս թարս է պտտվում – թուրք-ադրբեջանական տեղապտույտ… Նորից է կարեւորվում ազգ-բանակ ստեղծելու գաղափարը, որն իր ձեւով կլինի համահայկական բանակ՝ հատկապես ընդդեմ համաթուրքական դաշինքի…

Արցախյան քառօրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցայսօր խելքի չի գալիս: Փաստորեն, նա ոչ միայն չկարողացավ պետության ամբողջ հզորությունը ներդնելով հաղթել «թույլ Հայաստանին», անգամ չկարողացավ, իր գեներալների խոսքերով ասած, «մի լավ պատժել զավթիչ հայերին եւ որոշ տարածքներ ազատագրել այս փուլում»:

Ավելին՝ Ադրբեջանի նախագահը կորուստներով լի պարտությունից բացի՝ խաբված վիճակում հայտնվեց: Նրան խաբեցին ինչպես Թուրքիայի նախագահը, այնպես էլ՝ Ռուսաստանի:

Առաջինը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  վստահեցրել էր, որ հայկական զինուժը չի դիմանա նման լայնածավալ ու ժամանակակից զինատեսակների կիրառմամբ հարձակմանը եւ մինչեւ ԱՄՆ-ից Բաքու վերադառնալը՝ Իլհամ Ալիեւին կդիմավորեն Ստեփանակերտում (իրենց ասած՝ «ադրբեջանական Խանքենդիում»)… Իսկ Անկարան արագ կզբաղվի միջազգային հանրությանը հանգստացնելով եւ հաջորդ քայլերին նախապատրաստելով: Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական ծրագրված կայծակնային պատերազմում Արցախի մայրաքաղաքը գրավելուց հետո ադրբեջանական զինուժը պիտի շարժվեր Հայաստանի վրա՝ դեպի Երեւան…

Իսկ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական կողմին վստահեցրել է սեփական զենքների հզորության ու անկասելիության մասով, ու, երեւի թե, խոստացել (ինչպես նախկինում էր լինում Բաքվի կամ Անկարայի հետ համատեղ ծրագրերում), որ Հայաստանին կլռեցնի ու չի թողնի միջազգային քայլերի դիմել: Ավելին՝ Ադրբեջանի ու Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը կդառնա հաշտարար-միջնորդ եւ անգամ կքննարկվի ռուսական խաղարարար զորքերի՝ Արցախում տեղակայման հարցը: Իսկ թե սովետական, հետո նաեւ ռուսական զորքերն ինչ են անում հայերի գլխին՝ աջակցելով ադրբեջանցիներին, վաղուց հայտնի է ու՝ ոչ միայն հայերին:

Այսքանը քիչ էր, նաեւ մինչ Բաքու վերադառնալը Իլհամ Ալիեւն արժանացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քննադատությանը: Իսկ պատերազմի հրահրման լուրը շատ վատ է ընդունվել Վաշինգտոնի կողմից, ինչը ցուցադրաբար հասկացնել են տվել Ադրբեջանի նախագահին: Նա շատ վատ տրամադրությամբ է լքել Միացյալ Նահանգները, քանի որ միտումնավոր տապալել էր նաեւ Նյու-Յորքում նախատեսված Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը՝ ԱՄՆ-ի նախագահի միջնորդությամբ նախատեսված:

Եթե հավելենք, որ համաշխարհային քարոզչամեքենան այս ամենն իրապես ներկայացնելուց բացի, նաեւ ակամա գովազդեց հայկական զինուժի հզորությունն ու նվիրվածությունը, ապա տեղեկատվական ոլորտում եւս Ադրբեջանը պարտվեց բոլոր առումներով, ինչը ոչ պակաս կարեւոր հաղթանակ էր հայկական կողմի համար:   Continue reading

Ադրբեջանը ներսից քանդելու զուգահեռ ծրագիր – Ազգային փոքրամասնությունների ընդվզումը եւ Մինգեչաուրի ջրամբարի պայթեցումը կտանեն ներքին կործանարար խժդժությունների՝ ծառայելով հայության շահերին ու առաջխաղացմանը…

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը NewsBook-ի հետ զրույցում ասել է, որ այդ երկրում ազգային փոքրամասնությունները միշտ ուծացման վտանգի տակ են, իսկ պատերազմական իրավիճակում առավել եւս վտանգված է նրանց գոյությունը:

Թե ի՞նչ դիրքորոշում ունեն Ադրբեջանի բնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, լեզգիները եւ այլք ղարաբաղյան պատերազմի վերսկսման հետ կապված, հետաքրքրում է նաեւ հայ հանրությանը: Մինչեւ 1994-ի զինադադարի կնքումը, ազգային փոքրամասնությունները բողոքում էին, որ իրենց միշտ ճակատային գծեր են ուղարկում նպատակով, որ հայերի հետ միասին կոչնչանան նաեւ ազգային փոքրամասնությունների երիտասարդ տղաները, ինչն էլ հաստատ կնպաստի նրանց ընտանիքների արտագաղթին…

Մինչ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Բաքվում ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, լեզգիների եւ այլնի շրջանում վարում էին հատուկ քաղաքականություն։ Ստույգ տեղեկություններով՝ առաջին գծում այսօր էլ ադրբեջանական կողմից կանգնած են հենց այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Ռազմաճակատում գտնվում են ազգային փոքրամասնություններ, եւ նրանք ներկայացվում են որպես ադրբեջանական զինվորներ։

Սա, իհարկե, օգտակար է Ադրբեջանի իշխող վարչակազմի համար։ Նրանք վերցնում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչների դիակները, տանում նրանց բնակավայրերը՝ ասենք՝ Թալիշստան կամ Լեզգիստան, մեծ հուղարկավորումներ են կազմակերպում՝ վախեցնելով այնտեղ ապրող մարդկանց, որպեսզի նորովի խրախուսեն արտագաղթը, որ Ադրբեջանը դառնա միատարր թյուրքական պետությունշ՛ Որպեսզի երբ Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսվեն, ազգային փոքրամասնությունները թուլացած լինեն, եւ իրենց թիկունքում որեւէ գործողություն չկատարեն, որով կվնասեն Ադրբեջանին։   Continue reading

Ադրբեջանի իրական կորուստները… Արցախի քառօրյա պատերազմին ՀՀ ԶՈւ-ն չհասցրեց էլ մասնակցել… Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը… Որպես պատասխան.- եզդի օրենքով գողերը կստանալ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին գլխատող ադրբեւանցի զինվորի, իսկ հայությունը՝ ռամիլ սաֆարովի գլուխները…

Ադրբեջանի իրական կորուստները՝ քառօրյա պատերազմում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները շատ ծանր հետեւանքներ են ունեցել Ադրբեջանի համար: Կորուստները մինչեւ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում՝ մոտ 30 հատուկ ջոկատայիններ, 2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք:

Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով՝ Ադրբեջանի իրական կորուստը կազմել է ավելի քան 800 մարդ: OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել զավթիչ գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան:

«Հաշվի առնելով այդ տվյալները՝ խորապես չհիմնավորված են համարվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է Լեռնայինին Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի»,- նշել է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից հայկական երկրորդ հանրապետության՝ ԼՂՀ հնարավոր ճանաչումն է:   Continue reading

Հայի զարթնած գենը եւ թուրքական խաբկանքը – թուրքական խաղեր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված – Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները բացահայտում են նոր թուրքերի հին դեմքը – Գարո Փայլանի (Պալյան) կյանքը վտանգված է, ինչպես Հրանտ Դինքինը…

Թուրքական ներողամտության մասին խոսողները կամ գենետիկ հակահայ են կամ թուրքամետ զանգված կամ էլ տհաս են պարզապես, որը պակաս վտանգավոր չէ հակահայից ու թուրքամետից: Ապրիլի սկզբներին այսպիսիներն անտեսեցին ոչ միայն քառօրյա արցախյան պատերազմը, այլեւ հետագայում հիացական խոսքեր գտան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, իբր նա կրկին ցավակցել է, խոսելով ապրիլի 24-ին:

Իսկ ի՞նչ է ասել Էրդողանը, ով հոխորտալից տոնով հայերից ցեղասպանության մասին փաստաթղթեր է պահանջել: «Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետեւսից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է այս թուրքը՝ դեռ մարտին Ստամբուլում կայացած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ: Այն կազմակերպվել էր Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից, որին մասնակցել են այլ երկրների արխիվների ղեկավարներ եւ այն ընթացել է «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100 տարի անց» խորագրի ներքո:

Հասկանալի է, որ Էրդողանն իր ելույթում զգալի տեղ է հատկացրել հայկական թեմային, բայց երգել է նույն եւ վաղուց հայտնի երգը՝ ասել է, որ պատմության տարբեր ժամանակների նման համաշխարհային պատերազմի ժամանակ էլ ողբերգություններ ու ցավալի իրադարձություններ կարող է եղած լինեն, սակայն միայն հայերը չեն այդ իրադարձություններից տուժել: Ապա նշել է, թե Բալկաններում ու Կովկասում մուսուլմանների պատմականորեն ամենաշատ կոտորածները հենց այդ ժամանակահատվածում են կատարվել:

Իր ելույթի սնանկությունից «գիտակցությունը կորցրած» Էրդողանը կրկին մեղադրել է հայկական կողմին՝ ասելով, որ երբ իրենք 2015-ը նշում են որպես իրենց հերոսական հաղթանակի տարի, «ոմանք այդ տարեթիվը դարձրել են Թուրքիայի դեմ թշնամության դրոշակ»: Այնուհետեւ տխմարաբանությունը հասել է այնտեղ, որ այս թուրքը մեղադրել է հայկական սփյուռքին՝ աշխարհի տարբեր ծայրերում իրականացրած արշավի համար, որն իր խոսքերով հայերի տառապանքները վառ պահելուց բացի Թուրքիային ուղղված բացահայտ թշնամության դրսեւորում է (սա բացարձակապես անմեղսունակի խոսք է՝ ուղղված հայրենիքն ու միլիոնավոր ազգակիցների կորցրած պահանջատեր ժառանգներին):

Էրդողանն արդեն ավանդական դարձած ոճով դիմել է Սփյուռքին ու Հայաստանին. «Հե՜յ հայկական սփյուռք, հե՜յ Հայաստանի ղեկավարություն, եկեք, համեցեք, մեր արխիվներն ու փաստաթղթերն այստեղ են, մենք 100 հազարավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան փաստաթղթեր ունեք: Հանեք փաստաթղթերը, պատմաբաններին, արխիվագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին ու նույնիսկ հնագետներին լիազորենք այդ հարցի վերաբերյալ: Ուրիշ երկրներ շրջելով, լոբբիներ ձեւավորելով ու ոչ պատշաճ ճանապարհներով Թուրքիաի դեմ իրականացրած արշավներով ոչինչ չեք շահելու»:   Continue reading

Եվրամիությունը զգուշանում է Թուրքիայից – Բայց մնում է հանդուրժող՝ ունենալով նաեւ ներքին թուրքական խնդիր… Իսրայելը լռում է Թուրքիայում (սպասելով էրդողանյան ֆաշիզմի զարգացմանը), բայց գործում Ադրբեջանում՝ ծպտյալ հրեաների նոր խաղարկմամբ… Հայաստանն իր բողոքն է արտահայտել Իսրայելին…

Եվրամիությունը զգուշանում է Թուրքիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը այն բանի համար, որպեսզի համապատասխանի Եվրամիության հետ վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի չափանիշներին:

«ԵՄ-ն մեզ խնդրել է, որպեսզի մենք փոխենք մեր հակաահաբեկչական օրենսդրությունը: Կներեք, բայց մենք գնում ենք մեր ուղեգծով, իսկ դուք՝ ձեր»,- «Ֆրանս պրեսս» գործակալության փոխանցմամբ, բառացիորեն հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նշենք, որ հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը ԵՄ-ի պահանջներից միայն մեկն է, որը պետք է փոխի Թուրքիան՝ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար: Բացի դրանից Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առաջարկել է եւս 4 պահանջ, որի դիմաց Թուրքիայի քաղաքացիների համար կվերացվի վիզային ռեժիմը:

Այդ պահանջները, բացի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունից, ներառում են նաեւ կոռուպցիայի վերացման քայլեր, բանակցություններ Եվրոպայի հետ օպերատիվ համաձայնության հասնելու համար, դատական համաձայնագիր Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ, ինչպես նաեւ ԵՄ չափանիշներին համապատասխանեցնել տվյալների պահպանության կանոնները:

Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ի կողմից Սիրիայի եւ Իրաքի տարածքների գրավման եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ արդեն Ստամբուլը դարձել է ահաբեկիչների հավաքագրման կենտրոն: Աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչները ժամանում էին Թուրքիա, պատրաստվում եւ ապա անցնում Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանը, որը հսկվում էր թուրքական զորքերի կողմից:

Եթե սրան էլ հավելենք այն փաստը, որ հազարավոր թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ լրացրեցին ծայրահեղ իսլամականների շարքերը, ապա Եվրոպան Թուրքիայից (այս դեպքում նաեւ Ադրբեջանից) զգուշանալու լուրջ պատճառներ ունի: Անգամ աֆրիկյան եւ ասիական փախստականների՝ դեպի Եվրոպա անցումների ժամանակ Անկարան նպաստել է ահաբեկիչների՝ Եվրոպա անցնելուն: Բրյուսելի ահաբեկիչների մի մասը հենց այդ ճանապարհով էլ մտել էին Եվրոպա:…

Զարմանալին այն է, որ անհանդուրժող Եվրոպան թուրքական գործոնի նկատմամբ փոքր-ինչ հանդուրժող է մնացել:   Continue reading

Թուրքական խանութ – յուների ներքին թուրքերը – Երբ թշնամու հետ գործ բռնող ադապտացված խավ ունենք… Մեր պետության պատասխանատուները չեն հասկանու՞մ, որ որոշ պաշտոնյաներ ու խանութչիներ լցնում են Թուրքիայի բյուջեն ու զինում են Ադրբեջանին հենց Հայաստանից…

Ըստ «Որոտան» պարբերականի մայիսի 5-ի թողարկման, «մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ իրենց մտահոգությունն էին արտահայտում օրերս քաղաքում ««թուրքի խանութ» բացվելու համար»: Նրանք նշել են, որ «դեմ չեն մարդկանց՝ սեփական բիզնես վարելու եւ իրենց ընտանիքը պահելու հանգամանքին, բայց մտավախություն հայտնեցին, որ Սիսիանում արդեն ձնագնդի արագությամբ տարածվում է «քաղաքում թուրքի խանութ կա» խոսակցությունը»… Իսկ սա հայ մարդկանց մոտ չի կարող լարվածություն չառաջացնել՝ դրանից բխող հետեւանքներով:

Իմիջիայլոց, պետք է նշենք, որ «թուրքական խանութ» կա նաեւ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: Իհարկե, խանութի  հենց ճակատին գրված չէ թուրքական խանութ, բայց ապրանքների ճնշող մեծամասնությունը թուրքական արտադրության է (կան նաեւ 100%-ով թուրքական ապրանք ունեցողներ): Վաճառողներն անգամ «փոքրիկ գաղտնիքներ» են բացահայտում մտերիմներին, այն է՝ կան չինական կամ կորեական ապրանքներ, որոնց պիտակները թուրքական են դարձվում, որ ավելի լավ վաճառվեն, իսկ երբեմն նաեւ եվրոպական ապրանքներ են թուրքականացվում…

Ողբամ զքես հայ ժողովուրդ, այս ու՞ր ես հասել:

Երեւանում մի քանի այդպիսի խանութի եմ հանդիպել, երբեմն այցելում եմ տեսնելու, թե ինչ է կատարվում, մի անգամ նյարդայնացած լուրջ վիճաբանություն սարքեցի, քանի որ խանութում հնչող երաժշտությունն էր նաեւ թուրքական… Եվ սա Հայաստա՞նն է:

Վերջերս այդ խանութները պակասեցին կարծես, մեկն էլ օրերս պիտի փակվի, ինչպես վաճառողներն ասեցին: Իբր առեւտուրը պակասել է: Իսկ թե ինչպես են նրանք թուրքական ապրանքների գովքն անում, դա մի առանձին զզվանք առաջացնող տեսարան է: Շատ կուզենայի, որ պետական մարմիններն այս «թուրքական խանութների» փակման հետեւում կանգնած լինեին, եւ առհասարակ թշնամու ամեն բան արգելված լիներ մեր երկրում:   Continue reading

Իսկ սովետական բորբոսի հետքերը չեն անցնում.- «Քոսոտ երկրի» ԳԱԱ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանն է… Քոսոտ ենք, որովհետեւ թույլ ենք տալիս, որ ռադիկմարտիրոսյանները երկիրը քաոսի վերածեն ու հետո տան մեզ, թե՝ վերցրեք՝ լուծեք, դասավորեք…

«- ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝  ընդգծելով, որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձեր կարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:

– Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազար ու մի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ՝ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում  մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:

Սա հատված է «Հայկական ժամանակ» թերթին տված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցազրույցից:

Բնականաբար, եղան արձագանքներ: Դրանցից ամենահակիրճը ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքն էր. ««Ակադեմիկոսները թող այնպես անեն, որ մենք ունենանք ժամանակակից զենք: Ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին այդ է՝ պաշտպանել իրենց երկիրը»: Հետո հիշեց Ռաֆայել Պատկանյանի խոսքերը. «Եթե ձեր գիտությունից հայ ժողովուրդը օգուտ չունի, ուրեմն թքալ եմ ձեր վրա էլ, գիտության վրա էլ»:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-14-ում

http://www.hayary.org/wph/?p=5553Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5539Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524 –Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

ախորդիվ ասացինք, որ քրիստոնեության վաղ շրջանը Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական», եւ որ Խորենացու կողմից նշված ժամանակաշրջանում արդեն մեր աստվածները եւ դիցերը եղծված էին: Աճառյանը Խորենացու տվյալ մտքին հենվելով՝ «հեթանոս» բառը ներայացնում է որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս:

Արդի հայերենի բացատրական բառարանի հեղինակները օգտվելով Աճառյանից՝ «հեթանոս» բառը նույնպես ներկայացնում են որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս:

Համոզված եմ՝ Խորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արեւապաշտական հավատամքից եւ դարձել էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս»՝ ընդունելով լուսնապաշտների եւ հունավաների հավատամքը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ռուսները վերջապես բարեհաճեցին տալ մեր շահած մրցանակ-տանկը… Հայ մարզիկները ջախջախեցին ադրբեւջանցուն եւ թուրքին… Ադրբեջանցիները տմարդի են նաեւ սպորտում… Շախմատային, ֆուտբոլային եւ այլ լուրեր…

Վերջապես բարեհաճեցին

Ռուսաստանի ՊՆ-ն Հայաստանին է փոխանցել 2 տարի առաջ մրցույթում շահած մրցանակ-տանկը: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Տ-90Ս տանկն էր: Այն արտադրվել է 2015թ. դեկտեմբերին եւ կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի 2-րդ տեղը եւ որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ ՊՆ-ից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների՝ հայկական ԶՈւ հավաքականը կազմված էր նաեւ ժամկետային զինծառայողներից։

Ջախջախեց ադրբեջանցուն

Մոսկվայի Լուժնիկի» համալիրում OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 56 կգ պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Մուրաթազովին:

Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստով եւ Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին, սահմանին կանգնած զինվորին:

Մենամարտը շատ կարճ տեւեց: Ալբերտը մրցակցին արագ գետնելով՝ սկսեց հարվածների տարափ տեղալ գլխին, իսկ հետո խեղող հնարքի դիմեց: Ադրբեջանցին հանձնվելու նշաններ էր տալիս, բայց Ալբերտը շարունակում էր: Մրցավարը ստիպված ադրբեջանցուն բառիս բուն իմաստով փախցրեց հայ մարզիկի ձեռքից: Հաղթանակից անմիջապես հետո ասպարեզ բերվեց Արցախի դրոշը եւ հենց այդ ժամանակ Ալբերտը եւ նրա մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայտարարեցին, որ հաղթանակը նվիրում են հայ ազգին, հայ զինվորներին, ովքեր այսօր «պոստում կանգնած մեր հողը ամուր պահում են»:

Հետաքրքիր է, որ Ռուսլան Մուրթազովը իրենց «ազգին» հատուկ պոռոտախոսությամբ նախքան մենամարտը տեսաուղերձ էր հղել հայ մարզիկին՝ ասելով, որ հույս ունի, թե Ալբերտը հարվածը պահել է սովորել՝ «այս անգամ քեզ ոչինչ չի օգնի»: Տեսաուղերձում «վախեցնող» հայացքով Ռուսլան Մուրաթազովը նաեւ պնդում է, որ մարտից հետո Ալբերտը կարող է արագ տուն գնալ:

Ինչպես ասում են, մեր հայ մարզիկը ոչ միայն մի լավ դաս տվեց էկրաններից այն կողմն իրեն առյուծ երեւակայող ադրբեջանցուն, այլև բացատրեց, թե ում տուն գնալու ժամանակն է:

Հաղթեց թուրքին

Ալբերտ Ղազարյանի հաղթանակին հաջորդել է մեկ այլ հայ մարզիկի՝ Դավիդ Վարդանյանի հաղթանակը, ով  պարտության է մատնել թուրք մարզիկ Մարատ Հասանովին:

Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ եւ փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները: Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան:
Մեկ այլ մենամարտում եւս մրցակիցները եղել են հայ եւ ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում նույնպես, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միանում է նաեւ ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետեւ ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա:   Continue reading

Գենախեղման քարոզիչները – Իսկ սրանք գիտե՞ն, որ բնածին-ուժեղ գենը տկարանում է թույլ-արհեստածին գենին խառնվելով, եւ հակառակը՝ թույլն ուժեղանում է մյուսի հաշվին հզորանալով… Այցելե՛ք ՀԱՄ պաշտանական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Գենախեղման քարոզիչները

Համացանցում հայտնվել են հայությանն ապազգայնացման տանող նոր քարոզիչներ:

Սրանք տեղադրում են հատուկ նպատակով ընտրված՝ գեղեցիկ երեխաների նկարներ, ովքեր խառնամուսնությունների հետեւանք են:

Այսպես քարոզվում է այլազգու հետ ամուսնանալու եւ սերունդ ունենալու առավելության սինաբանությունը: Առանց աղմուկի եւ բարդ տեսությունների, թեեւ իհարկե՝ միջազգային դրամաշնորհներով:

Այս քարոզիչները չեն հասկանու՞մ, որ առանց այն էլ գենախեղված հսկայական մի զանգված կա Հայաստանում եւ սփյուռքում, որ դեռ արյան մաքրման ճանապարհ ունի անցնելու:

Բարդ բան չէ, վերցնել եւ հայի ու հայի ամուսնությունից ծնված գեղեցիկ երեխաների նկարներ տեղադրել, ավելի գեղեցիկ, քան խառնամուսնություններից են ծնվում: Բայց հարցը դա չէ, քանզի դա ոչ տեղին մրցակցություն կլինի նրանց քարոզի օգտին՝ ուշադրության արժանացնելու տեսակետից:

Այս մարդիկ կուրանում են փողի գույնից, հատկապես՝ կանաչ:   Continue reading