Daily Archives: May 21, 2016

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 16-ի (406) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյանhttp://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ինչի՞ մասին է լռում մեր երկրի նախագահը Վիեննայի հանդիպումից հետո – Միաժամանակ հասկացրել է ներկաներին, որ եթե Բաքուն միակ ելքը տեսնի պատերազմի վերսկսման մեջ, ապա Հայաստանը պատրաստ է դրան…

2. Չկա 800 հա-ի կորուստ – Մեկնաբանում է հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը… Սերժ Սարգսյանի՝ 800 հա տարածքի հանելուկը եւ Նախիջեւանին հետեւող օտար աչքերը…

3. Այդ ի՞նչ պիտի զիջեինք, որ Բաքուն չի համաձայնել ստորագրել… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

4. Հայ ազգայնականի մտորումները (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից…

5. Ապրիլը կստիպի՞ նորովի ապրել – Կուղղվե՞ն կրճատման հետեւանքով խնայված գումարները այն նպատակին, որի համար արվելու են այս փոփոխությունները –  Կփոխվի՞ այս վիճակը, կապրե՞նք նորովի…

6. Եվրատեսիլյան խայտառակություն.-1.-Հայաստանը հաղթեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը… «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ժյուրիի քվեարկությունից – դեռ մշակույթը քաղաքականություն չէ ասող ունե՜նք՝ Ադրբեջանի օգտին…

7. Եվրատեսիլյան խայտառակություն.- 2.- Մերժվեց ազգային ինքնության եւ հպարտության դրսեւորումը եւ հաղթեց խառնարյունության քարոզը – Հաղթողի մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար…

8. Եվրատեսիլյան խայտառակություն.- 3.- Եվրատեսիլ 2016-ը՝ քաղաքականության ծուռ հայելանքում… Հաղթեց՝ Արցախը – Իվետան՝ Արցախի դրոշը ձեռքին – Սուսաննա-Ջամալան՝ արմատներով արցախցի…

9. Եվրատեսիլյան խայտառակություն.- 4.- Երկու եզրից… Միջազգային է, բայց ազգային է… Թուրք ու թաթար՝ հազար աթար… Առաջարկում է երգ՝ Ասադի մասին… ԼՂՀ օմբուդսմենը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին… Յուրատեսակ կարծիք՝ Ադրբեջանի համար…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

11. Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- Քունկ-ֆուն փողոցային խուլիգանությունից չտարբերեցին… Մշտական մեղանչում՝ կեղծ տղամարդկությունից հետո … Ադրբեջանցուն ջախջախած հայը իր հասույթը փոխանցեց Արցախի բանակին… Հաղթանակները վերցրել ու գնում ենք… Ֆուտբոլային, շախմատային եւ այլ լուրեր…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Ինչի՞ մասին է լռում մեր երկրի նախագահը Վիեննայի հանդիպումից հետո – Միաժամանակ հասկացրել է ներկաներին, որ եթե Բաքուն միակ ելքը տեսնի պատերազմի վերսկսման մեջ, ապա Հայաստանը պատրաստ է դրան…

Չնայած ՀՀ նախագահը ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի եւ միջնորդների հետ հանդիպման արդյունքները բավարար է գնահատել, սակայն, կարծում ենք, դա բավարար չէ: Ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե հետաձգեր այսքան արագ կազմակերպված հանդիպումը: Դա թերեւս բավարար կլիներ, մինչեւ նոր տարբերակներ լինեին հանդիպումը հերթական անգամ հետաձգելու համար…

Իհարկե, սա խաղ չէ, սա մեր կարծիքով կեցվածք է, երբ բանակցությունները ավելորդ են դիտվում, եթե անգամ այդ ընթացքում են խախտվում տրված խոստումները եւ զոհեր ու վիրավորներ ենք ունենում: Ի վերջո Հայաստանը սկսել է անկախ քաղաքականությանը մոտ դրսեւորումներ ցուցադրել, ինչը պիտի պահպանել ու առաջ գնալ, ոչ թե՝ հետընթաց արձանագրել:

ՀՀ նախագահը Երեւան վերադառնալիս, հենց  ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հետ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Հարցազրույցը կմեկնաբանենք հիմնարար խնդիրների արծարծմամբ:

Սերժ Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակներն ունի. «Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանական կողմն ուներ իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը։ Մերն այս էր. պարզել՝ արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի, եւ այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով։ Ընդհանուր առմամբ ես եւ իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, եւ սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը»:

Իհարկե, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը դեռ չի կարող մանրամասնել պայմանավորվածությունները, սակայն նա հավաստեց, որ Ադրբեջանի նախագահը խոստացել է, որ իր երկիրը եւ ինքը անձամբ նպատակ չունեն պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման։ Իհարկե, այս ստաբանությանը մեր նախագահը չի հավատացել եւ այն ցուցադրել է այդ հանդիպմանը, ինչը նախկինում չի եղել: Դիմելով ներկաներին՝ նախագահը ասել է. «Դուք շատ լավ հասկանում եք եւ, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետեւյալն է. դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետեւ այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում։ Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետեւ պատերազմը լավագույն լուծումը չէ։ Ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե, մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով»:   Continue reading

Հերթական հանդիպում՝ մեր նոր տոնայնությամբ.- ՀՀ նախագահը 3 պայման էր առաջ քաշել – ԼՂՀ-ն կարող է միանալ համաձայնագրին՝ իր պայմանով…Այդ ի՞նչ պիտի զիջեինք, որ Բաքուն չի համաձայնել ստորագրել…

Հերթական հանդիպում՝ մեր նոր տոնայնությամբ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

Մեր կարծիքով՝ սա հապշտապ հանդիպում էր եւ գոնե իր շտապողականությամբ չէր բխում մեր շահերից: Առանց լուրջ գնահատականների, ապրիլի քառօրյա պատերազմի մեղավորի նկատմամբ պատիժների՝ Հայաստանի ղեկավարը պիտի բաց թողեր այս հանդիպումը:

Բայց, ըստ ամենայնի, ճնշումները մեծ են եղել երկու կողմերի վրա էլ, ինչը նպաստեց Վիեննայի հանդիպման կայացմանը:

Մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հենց սկզբից քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը եւ համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:   Continue reading

Չկա 800 հա-ի կորուստ – Մեկնաբանում է հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը… Սերժ Սարգսյանի՝ 800 հա տարածքի հանելուկը եւ Նախիջեւանին հետեւող օտար աչքերը…

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը, ով մշտապես հանդես է գալիս պատերազմական անցյալի եւ առօրյայի մեկնաբանություններով, անդրադարձել է նաեւ կորցրած տարածքների վերաբերյալ երկրի նախագահի խոսքին: Ներկայացրած կորցրած ծավալներին նա չի հավատում. «Նախագահը նկատի ունի Մարտակերտի շրջանի այն հատվածը, որ 1994թ. զինադադարով մնացել է թուրքերի ձեռքում, նկատի ունի Մարտունու շրջանի այն հողերը, որ էլի մնացել են թուրքերի ձեռքում եւ Շահումյանն ենք թողել: Դա նկատի ունի երեւի, թե չէ 800 հեկտարը հսկայական ծավալ է: Այն հողերը, որ ապրիլյան պատերազմում ենք հանձնել թուրքերին, այդքան չեն կազմում»:

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատարը չի համաձայնել նաեւ նախագահի այն պնդմանը, թե կորցրած տարածքները չունեն մարտավարական նշանակություն. «Մարտավարական նշանակություն, իհարկե, ունեն, չունեն ռազմավարական նշանակություն: Բայց կրկնում եմ՝ չկա 800 հեկտարի կորուստ: Թալիշի հատվածում ադրբեջանցիներն ունեցել են մոտ 20 հեկտար եւ Լելեթեպեում մոտ 30 հեկտար, որ գումարում ես, ոչ մի ձեւով 800 հեկտար չի դառնում»:   Continue reading

Այդ ի՞նչ պիտի զիջեինք, որ Բաքուն չի համաձայնել ստորագրել… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Քաղաքական շրջանակներում խոսում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների մասին, որն իբր նա հիշատակել է նաեւ Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին պարզաբանում է արել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ «Լավրովի փաստաթուղթ» կամ առաջարկություններ գոյություն չունեն։ Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձեւավորման, լուծումների որոնման նպատակով»։

Բայց այս ամենի վերաբերյալ մի տեսակ կասկած կա մթնոլորտում, քանի որ մեր գործընկեր, բարեկամ ու ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի անկախ քաղաքական կեցվածքից եւ չի ցանկանում կորցնել իր «մեծ եղբոր» կարգավիճակը մեր նկատմամբ…

Ինչը հենց կասկածի տեղիք է տալիս, որ Արցախի խնդրում Մոսկվան կփորձի իր որոշակի տարբերակները ներմուծել: Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառող մեր, այսպես կոչված բարեկամը, դժվար թե հրաժարվի իր պնդումներն ունենալու տարբերակից:   Continue reading

Հայ ազգայնականի մտորումները (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից…

Ի վերջո կգա՛ն այն ժամանակները, երբ երկրի շահը կընկալվի անշահախնդրորեն, երբ ազգի դեմքը կդառնա անձնական օգտագործման հայելի:

Իսկ այսօր մարդու ազատությունների բարբաջումով մարդկային սանձարձակությունները անչափելի բնույթ են ստացել: Ինչպես չարորակ ուռուցք՝ դրանք կեղեքում են մարդու, հայ մարդու մարմինը, միտքն ու հոգին:

Չկա հայրենապահ կանոնակարգ եւ օրենքները ազգասպան ու մարդակեր են դարձել: Մեռնում են տասնյակ հազարամյակների պատմությամբ ու ամրությամբ չգրված կյանքի օրենքները…

Ավելին՝ սասանված են արարչադիր ու աստվածադիր բարոյական չափանիշները:

Այսպես բացվել է մարդկանց մեղքերի անհատակ հորը եւ մարդն ընթանում է մարդատյացության ճանապարհով: Ուրացումը՝ ամեն մարդկայինի հանդեպ է, ինչը ուղիղ ճանապարհ է դեպի անասնացման: Եվ ասուն-մարդը վերածվում է ան-ասունի, որը միայն բռնությամբ է ինքնադրսեւորվում եւ միայն բռնության կիրառմամբ է հանդարտվում:

Եվ հիմա ինչպես պիտի խոսեմ երկրիս վտանգների մասին, եթե ամեն բան այլ ընթացք է ստացել: Բայց պիտի խոսեմ, որովհետեւ ես ասուն եմ ու ասելիք ունեմ:   Continue reading

Ապրիլը կստիպի՞ նորովի ապրել – Կուղղվե՞ն կրճատման հետեւանքով խնայված գումարները այն նպատակին, որի համար արվելու են այս փոփոխությունները –  Կփոխվի՞ այս վիճակը, կապրե՞նք նորովի…

«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը եւ մեկ անգամ եւս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը՝ այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ՝ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ՝ ոչ:

Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»:

Կառավարության նախորդ նիստը սկսվելուց առաջ ելույթ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մասնավորապես նշելով հենց այս տողերը:

Գործադիր իշխանության ղեկավարը նաեւ արտաբերեց այս տողերը. «Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ՝ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը եւ կառավարության աշխատակազմին մինչեւ կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ՝ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ եւ նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական եւ էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած եւ համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու մասին:  Continue reading

Եվրատեսիլյան խայտառակություն.-1.-Հայաստանը հաղթեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը… «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի ժյուրիի քվեարկությունից – դեռ մշակույթը քաղաքականություն չէ ասող ունե՜նք՝ Ադրբեջանի օգտին…

Երգի միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը, 2-րդ տեղում է  Ավստրալիայի, 3-րդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:

Մասնակից երկրների ազգային ժյուրիներից մեր երգչուհին ստացավ հետեւյալ միավորները. Հունգարիա՝ 1 միավոր, Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իսրայել՝ 2-ական, Բելառուս, Սերբիա՝ 3-ական, Խորվաթիա, Լիտվա, Սլովենիա, Շվեդիա՝ 4-ական, Մոլդովա՝ 5, Լատվիա՝ 6. Մալթա՝ 7.  Կիպրոս՝ 8. Հունաստան, Մոնտենեգրո՝ 1-ական, Իսպանիա, Բուլղարիա, Ռուսաստան՝ 12-ական միավոր: Ընդհանուր առմամբ, Հայաստանը  մասնակից երկրների ազգային ժյուրիներից ստացավ 115 միավոր:

Հայաստանի ազգային ժյուրին 12 միավոր տվեց Ֆրանսիային: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 134 միավոր: Հեռուստադիտողի եւ ազգային ժյուրիների քվեարկությունների արդյունքում Հայաստանը ստացավ 249 միավոր: Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «Love wave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերինը՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլում հանդես եկավ 26 երկիր՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան: Մրցույթին մասնակցել է 42 երկիր:

Հետաքրքիր է, որ հայերիս մոտ բոլորովին այլ տեսակետ է իշխում՝ Իվետան հաղթել է, ինչպես փառահեղ կատարմամբ, այպես էլ մեր երկրի պատիվը բարձր պահելով: Այս տարի Հայաստանի մասնակցությունը երգի մրցույթին՝ ծախսված գումարներով հանդերձ, համարվում է արդարացված: «Եվրատեսիլ»-ի համերգասրահի կանաչ սրահում Իվետա Մուկուչյանը ծածանեց Արցախի դրոշը: Ստոկհոլմի երկնքում սավառնող փոքրիկ ինքնաթիռն էլ պատասխանեց երգչուհուն «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ պաստառով: «Love wave» երգն իր խոսքն ասաց աշխարհին: Շատերի համոզմամբ՝ հաղթանակ էր նաեւ Իվետայի համարձակ հագուստն ու գեղեցիկ մարմնի ցուցադրումը:   Continue reading

Եվրատեսիլյան խայտառակություն.- 2.- Մերժվեց ազգային ինքնության եւ հպարտության դրսեւորումը եւ հաղթեց խառնարյունության քարոզը – Հաղթողի մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար…

Այս երգի մրցույթը գրեթե կապ չունի երգարվեստի գնահատանքի հետ, դրա համար մեր վերլուծությունը կսկսենք հենց այնտեղից, ինչ նպատակներ որ հետապնդում է «Եվրատեսիլ»-ը:

«Լուսանցք»-ը համասեռական Կոնչիտայի՝ «Եվրատեսիլ»-ում հաղթանակի ու բացահայտ քարոզչության հնարավորությունից հետո, միանշանակ կողմնակից էր, որ Հայաստանն առհասրակ հրաժարվի այդ մրցույթին մասնակցել: Քանի որ, այն բացի ընդգծված քաղաքական միջոցառում լինելուց, նաեւ հստակ անբարոյական ուղեգիծ էր որդեգրել: Այսինքն՝ «Եվրատեսիլ»-ն իրականում արվեստի միջոցառում չէ, եւ դա հասկացել են բոլորը ու վաղուց:

Պարզապես յուրաքանչյուր մասնակից երկիր փորձում էր իր ճանաչողության ու քարոզչության տեղը պահպանել համաեվրոպական (այսօր՝ համաշխարհային) այս հարթակում եւս…

Թերեւա Հայաստանն էլ իր նպատակներն ունի եւ այն ի ցույց դրվեց Արցախի խնդրի ճիշտ եւ նուրբ քարոզչությամբ, ինչը հրաշալի իրականացրեց մեր մասնակիցը: Եթե Կոնչիտան այլասերվածության քարոզիչը դարձավ, ապա Ջամալան եղավ խառնարյունության քարոզիչը՝ հայ-թաթարականի (ասել է թե՝ հայ-թուրքականի, որն ամենաանտանելին է այսօրինակ դեպքերում) ցուցադրականությամբ:

Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, թե կրկին փոփոխվել է «Եվրատեսիլ»-ի քվեարկման համակարգը, շատերը կարծեցին, թե ավելի վերահսկելի կդառնա այն, բայց լրիվ հակառակը եղավ, բացարձակ անվերահսկելի է դարձել անգամ մարդկանց քվեարկության արդյունքներին հետեւելը այս կամ այն երկրում:

Քվեարկության արդյունքներն ասվում են ընդհանրական ու ոչ մի հիմք չկա այլեւս կասկածելու, որ եվրոպական քաղաքականությամբ պարուրված այս միջոցառումը իր հաղթողին ունեցել է մինչեւ մրցույթի ավարտը: Գուցեեւ՝ հենց սկզբում: Ըստ իրավիճակի վերլուծության, հենց սկզբում հաղթող թեկնածու երկիրը եղել է Ավստրալիան, սակայն ընթացքում, Հայաստանի ներկայացուցչի շռնդալից մուտքն ու Արցախի դրոշի ծածանումը, այնուհետեւ հակամարտության ամենաբարձր մակարդակով ներկայացումը ասուլիսում, փոխեցին եվրաորոշումը: Ավստրալիան տեղը զիջեց Ուկրաինային, որը քաղաքական պակաս կարեւր դրսեւորում չէ՝ Ռուսաստանին պատժելու տեսակետից:   Continue reading

Եվրատեսիլյան խայտառակություն.- 3.- Եվրատեսիլ 2016-ը՝ քաղաքականության ծուռ հայելանքում… Հաղթեց՝ Արցախը – Իվետան՝ Արցախի դրոշը ձեռքին – Սուսաննա-Ջամալան՝ արմատներով արցախցի…

Մեր մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը հաղթող թեկնածուներից մեկն էր: Առաջին կիսաեզրափակիչում, որով սկսվեց մրցույթը, հմայիչ Իվետան իր հրաշալի ելույթն օծեց հայրենասիրական՝ բոլորին անսպասելի ու աննախադեպ պոռթկման դրսեւորումով՝ ի ցույց աշխարհի (հեռարձակվում էր նաեւ ԱՄՆ-ում եւ Չինաստանում), Արցախի պետական դրոշով պարուրվելով՝ ինչպես անպարտելության զրահ, ինքն իրենով խորհրդանշող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ զանգվածային երգարվեստով եւս մեկ նշանառություն հակառակորդ հարեւանի ճակատին: Իվետայի այս խրոխտ քայլը թերեւս ավելի զգուշավոր դարձրեց «Եվրոպայի մայրամուտը» բնորոշմամբ Հին աշխարհամասի որոշ երկրների կառավարող շրջանների դիրքորոշումը՝ արցախյան հարցի արդար լուծման շուրջ, երգարվեստի երկրպագուների ազնիվ, արդար քվերակությունը իրենց շահադիտական նպատակներին հարմարեցնելու նկրտումներով: Համոզված եմ՝ Իվետայի՝ մրցույթում ձեռքբերվելիք հաղթանակը կարծես զոհաբերվեց արվեստում անհամատեղելի, եղծելի միջամտության հետեւանքով:

Քաղաքական վերաբերմունքների վերածված պայքարում երգարվեստը բարձրագույն իր արժեքներով կրեց հերթական պարտությունը (հիշենք ընդամենը աշխարհը գենախեղումի եզրին մեկ քայլ առաջ բրդող կին դարձած տխրահռչակ, մորուքավոր Կոնչիտային): Եվ ինչ, եւ այն, որ դիվանագիտական անառողջ բազմամարտում, մեղմ ասած, արժանի չեղանք Իվետայի՝ հարուստ տրամատուրգիայի, բազմաշերտ մեղեդայնության, ինչ-որ տեղ նաեւ աշխարհի հետադիմական ուժերի հանդեպ սարկազմի տարրեր պարունակող սկիզբ-զարգացում-ավարտ դասական կանոնի փայլուն դրսեւորմամբ, կարծես աշխարհի երիտասարդությանը արդարության, խաղաղության շուրջ միաբանության կոչ հնչեցնող երգի կատարմանը:

Արարողակարգի ամբողջ ընթացքում մեր թիմի կողմից տեղի ունեցան մարտավարական որոշ սխալներ, որոնց պատճառով չվայելեցինք այս անգամ երգի տեսքով հաղթանակի բերկրանքը, որը, բարեբախտաբար, փոխհատուցվեց Իվետայի հայրենասիրական պոռթկումով: Մեր թիմի մարտավարական անճշտությունները հանգեցրին ռազմավարականի, որի հետեւանքով կորսվեց ակնառու հաղթանակ:   Continue reading

Եվրատեսիլյան խայտառակություն.- 4.- Երկու եզրից… Միջազգային է, բայց ազգային է… Թուրք ու թաթար՝ հազար աթար… Առաջարկում է երգ՝ Ասադի մասին… ԼՂՀ օմբուդսմենը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին… Յուրատեսակ կարծիք՝ Ադրբեջանի համար…

Երկու եզրից

Եթե անկեղծ լինեմ, ապա, որպես խմբագիր, ես դեմ եմ «Եվրատեսիլին» այսքան ուշադրություն դարձնելուն, նույնիսկ այս պարագայում, երբ այն վաղուց արդեն երգի հարթակ չէ: Բայց իմոնք ու թերթին թղթակցողներն այնքան էին ոգեւորվել հերթական մրցույթով, որ խնդրեցին ինձ չափսոսալ եւ հրապարակման տեղ տալ: Ես էլ, որպեսզի փոխհատուցեմ թերթային տարածքիս կորուստը, որոշեցի թեմայի շուրջ սեղանիս դրված տարբեր նյութերից ընտրել սկզբունքորեն միմյանց հակառակ երկու տեսակետներ եւ տպագրել: Ընթերցողն էլ թող ինքը որոշի՝ Ռուսաստանի վրա զայրանա՞, թե՞ ընդունի «հայրաբար ապտակը», Ֆրանսիայից նեղանա՞, թե՞ ըմբռնումով մոտենա, Ջամալային շնորհավորի՞, թե նրան համարի խառնարյունության քարոզ ու գրողի ծոցն ուղարկի: Մի խոսքով, սիրելիներս, հաջորդ «Եվրատեսիլին» ձեզ այսքան տարածք չեմ տալու:

Արմենուհի Մելքոնյան

Միջազգային է, բայց ազգային է

Լրագրողները ասուլիսի ժամանակ Իվետային հարցրին. «Լեռնային Ղարաբաղի դրոշը, ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշը կանաչ սենյակում»: Իվետան պատասխանեց. «Անկեղծորեն ասած՝ սպասում էի այս հարցին: Գիտեք, պետք չէ մոռանալ, որ ես իմ Հայրենքին եմ ներկայացնում: Այդպես էր զգում իմ սիրտը, միտքը, ամբողջ գցացմունքը, չնայած 150 միլիոն մարդ է նայում, մտքով ես Մայրենի երկրում էի: Միայն ասեմ, որ խնդրում եմ, ուզում եմ խաղաղ լինի սահմանը, Հայաստանը խաղաղություն է ուզում, ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել սիրո ալիքները: Ես գրեցի երգը, որովհետեւ ներսումս հենց դա է կատարվում, ուզում եմ ամենուր խաղաղություն լինի: Գերմանիայում եմ ապրում ու ազգությամբ հայ եմ, բայց ես միջազգային եմ, այսպես եմ մեծացել: Միայն խաղաղություն եմ ուզում, ուզում եմ տարածվեն սիրո ալիքները, դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետեւ ուզում եմ մարդիկ կենտրոնանան դրա վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում»:

ԼՂՀ դրոշի ծածանման պատճառով բողոքել էր Ադրբեջանի ԱԳՆ  ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւնը, սակայն հենց միջազգային նորմերին համապատասխան արձագանքել էին ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-15-ում

http://www.hayary.org/wph/?p=5569Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5553  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5539  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524 –Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

Աստիճանակարգ. մաս երրորդ

Կարեւոր է անդրադառնալ Աշտարակ երեւույթին: Համաձայն գրաֆիկական ու ծավալային լուծումների՝ աշտարակը կլոր կամ քառակուսի կառուցվածքով վեր խոյացող ուղղահայց մի կառույց է, որի հիմքը եւ վերջնամասը ունեն նույն տրամագիծը։ Հայերենում Աշտ/ար/ակ տերմինի իմաստաբանությունն է՝ «Աստծուն տեսնող ար», եւ այս դարձվածքը սկզբունքային է: «Աստծուն տեսնող ար» դարձվածքը հուշում է, թե ինչու հանկարծ Հայկը եւ Բելը գժտվեցին: Պարզապես Հայկն էր իրականացնում շինարարությունը, այսինքն ար/ար/իչ/ էր («արի միջից ար հանել կամ ստեղծել»), ով այս աշտարակաշինության ձեւաչափի մեջ Բելի համար մերժելի էր: Արդյունքում «Արի միջից ար հանող կամ ստեղծող» հայոց Նահապետ Հայկը հեռացավ Բաբելոնից, եւ Բելի ծրագիրը տապալվեց:

Բաբելոնի աշտարակաշինության ձախողումից հետո արեւապաշտական իմաստասիրության ու քաղաքաշինության մեջ կիրառական առումով Աշտարակի շրջանաձեւ կամ քառակողմ մոդելը դարձավ պաշտպանության կամ հարձակման տարածք:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- Քունկ-ֆուն փողոցային խուլիգանությունից չտարբերեցին… Մշտական մեղանչում՝ կեղծ տղամարդկությունից հետո … Ադրբեջանցուն ջախջախած հայը իր հասույթը փոխանցեց Արցախի բանակին… Հաղթանակները վերցրել ու գնում ենք… Ֆուտբոլային, շախմատային եւ այլ լուրեր…

Քունկ-ֆուն փողոցային խուլիգանությունից չտարբերեցին

Եվրոպայի քունկ-ֆուի առաջնությունը եւս ապացուցեց, որ ադրբեջանական խավարամիտների համար մարզադաշտը եւ փողոցը նույն հարթության մեջ են: Ուկրաինայի Լվով քաղաքում այս մարզաձեւի Եվրոպայի առաջնությանը հերթական անգամ իրենց անվայել են պահել ադրբեջանցի մարզիկները, ինչի մասին տեղեկացրել է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Հարությունյանն էլ հայտնել է, որ Լվովում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին մենամարտում Աշոտ Հարությունյանը  հաղթել է ադրբեջանցի մրցակցին: Ադրբեջանական կողմը բողոքել է, բայց մրցավարական կազմը հաստատել է մեր մարզիկի հաղթանակը: Մյուս մենամարտում արցախցի Դավիթ Պետրոսյանը եւս մրցել է ադրբեջանցու հետ: Մենամարտի վերջին պահին, երբ Դավիթի հաղթանակն ակնհայտ էր, Ադրբեջանի պատվիրակությունը գնում է սադրանքների՝ հայհոյանքներ են տեղում մեր մարզիկների հասցեին եւ ապա մտնում են ռինգ, հարձակվում մեր մարզիկի վրա, որից հետո Դավիթի մարզիչն է փորձում  հանգստացնել նրանց, սակայն կրքերն ավելի են թեժանում: Հայտնվում են մահակներով զինված ադրբեջանցիներ ու հարձակվում մեր հավաքականի անդամների վրա: Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի պատվիրակությունն ավելի մեծ էր, մեր տղաները կարողացել են արժանի պատասխան տալ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Միջադեպից հետո ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Իսկ Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է մեդալների մեծ պաշարով՝ 6 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ:

Ոսկե մեդալներ են նվաճել Աշոտ Հարությունյանը, Տիգրան Շաբոյանը, Հայկ Օհանյանը, Արսեն Բաղիրյանը, Հայկ Խաչյանը եւ Դավիթ Կասումյանը: Արծաթե մեդալակիր են դարձել Դավիթ Պետրոսյանը եւ Ալբերտ Թորոսյանը: Արտակ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:

Հեռացվեց Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայից

Լվովում տեղի ունեցած ծեծկռտուքի նախաձեռնողները մարզաձեւի Ադրբեջանի հավաքականի անդամներ են եղել, եւ այդ աղմկահարույց միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել է ու այլեւս չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը տեղեկացրել է, որ բողոք են ներկայացնել Չինաստանում գտնվող Քունգ Ֆուի միջազգային ֆեդերացիա՝ ընդդեմ Ադրբեջանի:

Նա նշել է, որ Եվրոպական ֆեդերացիայից ադրբեջանցիներին արդեն հեռացրել են ու նրանք վերականգնվելու հնարավորություն չունեն. «Առավելագույնը կարող են ուրիշ ֆեդերացիա բացել ու այլ անվան տակ հանդես գալ, բայց այս կազմով չեն կարող վերականգվել, բոլորին ճանաչում են»:

Առաջնության դատավորները ստիպված էին այդ օրը դադարեցնել մրցումները: Սկզբում ուզել են 2 թիմերին էլ որակազրկել, սակայն հարցը քննարկվել է, ուսումնասիրվել է տեսանյութը, եւ դատավորների կոլեգիան ու միջազգային ֆեդերացիան որոշել են, որ ադրբեջանցիներն են խախտել սպորտային էթիկան, ու նրանց են որակազրկել: Ընդ որում՝ կռվի ժամանակ ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել, թե ով է սադրիչ կողմը, որ բոլոր ներկաները, անգամ՝ թուրքերը, պաշտպանել են հայերին:

Հայաստանի թիմում 9 մարզիկներ էին, որոնցից 5-ը՝ արցախցի, հագուստներին գրված է եղել Արցախ, կամ ԼՂՀ, ինչն էլ ավելի է կատաղացրել ադրբեջանցիներին:   Continue reading