Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: July 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 26-ի (416) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…
4. http://www.hayary.org/wph/?p=5719 – Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…
Հակահայ Թուրքիան՝ արդեն համաշխարհային վտանգ – Թուրքիան այլեւս վտանգավոր է՝ նորօսմանական ու նորհամաթուրանական ծրագրեր են առաջ քաշվել… Իսլամական պետությունն էլ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում իր ծրագրերն ունի..
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը զարմանալի չէր, արդեն քանիերրորդ անգամն է, տարիներ շարունակ բանակը անում է նման քայլեր՝ հայտարարում է, որ խախտվել է սահմանադրական կարգը եւ երկրին նոր իշխանություններ են պետք: Այս անգամ էլ դա կարծես այդպես էր, սակայն պարզվեց, որ համաբանակային (գեներալիտետի) որոշումը չէր դա: Եվ Անկարայում հնչած կրակոցները, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչքները այնքան էլ հաստատուն հենարան չունեն:
Հայտարարվեց, որ Թուրքիայում մտցվում է ռազմական դրություն: Բանակը գրավել էր թուրքական TRT հեռուստաալիքը եւ դրա միջոցով հայտարարություն տարածել իշխանությունը վերցնելու մասին: Պետական հեռուստաընկերությունը հայտնում էր, որ այժմ երկիրը գտնվում է «խաղաղության խորհրդի» հսկողության տակ, որը կապահովի բնակչության անվտանգությունը։ Նաեւ հայտնում էր, որ ժողովրդավարական ու աշխարհիկ օրենքի գերակայությունը «նախագահ Էրդողանի կառավարության կողմից քայքայման է ենթարկվել»։ The Telegraph-ը, որն անընդհատ իրադարձությունների թարմացումներ էր կատարում, հայտնում է, որ զինվորականներն Անկարայում Թուրքիայի պետական հեռուստաընկերության գլխավոր շենքում են եւ պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել…
Այստեղ մի պահ կանգ առնենք: Սա կդիտարկվեր հերթական իշխանափոխության փորձ, եթե մի շարք հանգամանքներ չհանգեցնեին այլ տրամաբանության: Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես պատրաստ էր սրան եւ ավելի արագ արձագանքեց, քան գործում էին բանակայինները: Այսինքն՝ զինվորական հեղաշրջում նախաձեռնողները համոզված էին, որ ամեն բան ընթանում է իր հունով, ինչպես միշտ է եղել եւ բանակը շտապելու տեղ չունի:
Այսինքն՝ համոզվածություն կար, որ ամբողջ բանակն է ոտքի կանգնած եւ դիմադրություն չի կարող լինել նախագահ Էրդողանի կողմից: Սակայն, հեղաշրջումը ճնշելուց հետո պարզվեց, որ դրան չի մասնակցել զինվորական բարձրագույն հրամանատարությունը: Թուրքիայում նախորդ հեղաշրջումները նախաձեռնել էր բարձրագույն հրամանատարությունը, ինչն ապահովում էր զինվորականների անայլընտրանքը:
Այստեղից էլ՝ չբացառվեց, որ նախագահ Էրդողանը ինքն է նախաձեռնել այս հեղաշրջման փորձը, որպեսզի դիմի կտրուկ եւ խիստ միջոցների՝ իր իշխանությունն ամրացնելու համար:
Չնայած այդ երկրում արդեն մեծ անվստահություն կա զինվորականների հանդեպ, եւ թուրքական հասարակությունը էլ չի տանում զինվորական բռնությունը: Հեղաշրջման նախաձեռնողները չունեին նաեւ արտաքին աջակցություն, այսինքն՝ փորձը աջակցություն չունեցավ, բայց որը կարող էր լինել, եթե առաջին փուլերում այն հաջողվեր: Continue reading
Միայն թե երկկողմ ծրագրերը Երեւանն ու Թեհրանը որոշեն – Երկկուստեք ցանկությունը կա, բայց լինում են դեպքեր, երբ ծրագրերի միայն քննարկումը տասնամյակից ավելի է տեւում… Իրանը Հայաստանով գազ կտա Վրաստանին…
Միայն թե երկկողմ ծրագրերը ՀՀ-ն ու ԻԻՀ-ն որոշեն
Էներգետիկայի, գազի, նավթի, նավթամթերքների եւ հանքարդյունաբերության բնագավառում հայ-իրանական համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքի, ինչպես նաեւ ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցերի քննարկման նպատակով հուլիսի 25-27-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Ինչպես տեղեկացանք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այցի շրջանակներում Լ.Յոլյանը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Է. Ջահանգիրիի, էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի, նավթի նախարար Բ. Զանգանեի, արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մ. Նեմաթզադեի հետ: ՀՀ նախարարը գոհ է մնացել. հանդիպումներն ընթացել են շատ ջերմ եւ բարեկամական միջավայրում, արծարծվել է հայ-իրանական, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ: Բոլոր հարցերի քննարկումներն անցել են փոխըմբռնման եւ համաձայնության բարձր մթնոլորտում: Իրանական կողմն իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրերի իրականացման, գործակցության դաշտի խորացման եւ ընդլայնման կապակցությամբ:
Անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ օդային գծի, Մեղրի եւ Ագարակ համայնքների գազիֆիկացման ծրագրերին: Դիտարկվել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման ծրագրի աշխուժացման, այլ եղանակներով իրականացման հնարավորությունները: Continue reading
Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերը թողած՝ ներազգային գզվռտոցի ճահիճն ենք մտել.- Երբ Ալեքն ու Լեւոնը նույն հարթակում են… Հիմա՞ ինչ է պարուրում Պարույրը… Վիտալին ի՛նքը չի ուզում… Նախագահը պատրաստ է հիմնավորել… Երեքնուկով՝ ստում է-չի ստում… Հույսը ժողովուրդն է, որ ոչ մի ուժի չի սիրում…
«Լուսանցք»-ը նախորդ թողարկումում հնարավորնս հանգամանալից ներկայացրել է իրենց «Հիմնադիր խորհրդարան»-ին ենթակա, Ժիրայր Սեֆիլյանին հրամանատար ընդունած եւ իրենց էլ «Սասնա ծռեր» հռչակած զինված խմբի կողմից Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստերը՝ ներկայացնելով երկկողմանի տեղեկատվություն ու համակողմանի մեկնաբանություն: Իհարկե, ներկայացրել ենք նաեւ մեր տեսակերը կատարվածի մասին:
http://www.hayary.org/wph/?p=5719 – Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…
http://www.hayary.org/wph/?p=5718 – Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…
http://www.hayary.org/wph/?p=5712 – Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…
http://www.hayary.org/wph/?p=5711 – Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5710 – Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…
http://www.hayary.org/wph/?p=5709 – Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…
http://www.hayary.org/wph/?p=5704 – Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…
Շարունակելով ներկայացնել դեպքերի զարգացումը՝ նշենք, որ մի զարմանալի պարբերականությամբ Խորենացի փողոցում երեկոյան ժամերին հավաքվում էր սարիթաղցիների մի խումբ, որը գալիս էր բացառապես ոստիկանների հետ բախվելու, քարեր ու փայտեր նետելու, հայհոյանքներ տեղալու եւ նման այլ բաների համար: Պետք է առնվազն կույր լինել չնկատելու այն իրողությունը, որ այս մարդկանց խմբերը հիմնականում «ձգում» են հարբեցողների ու թմրամոլների կարգավիճակին եւ ամեն օր նույն ժամին նույն հստակ ծրագիրն են իրականացնում եւ ապա հեռանում, երբ ոստիկանները դիմում էին պատասխան քայլերի… Ցավոք, այսպես վարկաբեկվում էր այն մարդկանց մասնակցությունը, որոնք արդարացիորեն դժգոհ երկրի սոցիալական վիճակից եւ այլ խնդիրներից, մասնակցոմ են հանրահավաքների եւ ցույցերի: Նրանցից շատերի համար գլխավորը այնքան «Սասնա ծռերին» աջակցելը չէ, որքան նախագահի հրաժարականը կամ բարեփոխումներ պահանջելը, որ գոնե այդպիսով բարձրաձայնեն ու տեղ հասցնեն իրենց բողոքն ու հուսահատ կանչը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, բացի աշխարհիկ իշխանավորներից մեղադրում է նաեւ երկրի հոգեւոր հայրերին՝ այս ամենից հեռու մնալու եւ միակողմանի հանդես գալու համար: Առավելապես մեղադրում է ճանապարհ չհարթել համար, որը թույլ կտար սնունդ հասցնել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր»-ին: Continue reading
Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…
Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ
Նա, ում կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը նամակով հանձնարարել էր սկսել նախատեսված ծրագրի իրագործումը, թաքնված է: Հարցազրույցներ է տալիս ընդհատակից: «Դուք Հայաստանո՞ւմ եք»,- հարցնում են այն զլմ-ները, ում հետ կապվել է Գարեգին Չուքասզյանը: Հնչում է միայն «ընդհատակում եմ» տեղեկատվությունը, հավելումով` «հարկադրաբար»:
Ուշագրավ մի փաստ. երբ մամուլը հարցրել է՝ արդյո՞ք «Նոր Հայաստան»-ը քննարկել է տարբեր զարգացումներ, այդ թվում անսպասելի կամ անակնկալ իրավիճակներ, չէ՞ որ ոստիկանության կողմից գրոհի նախադրյալներ են արդեն ստեղծվում, «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Նոր Հայաստան»-ի ու էլի այլ անուններով հռչակված միեւնույն կազմակերպությունների ղեկավար կազմերի անդամ Գարեգին Չուքասզյանը պատասխանել է, որ անցած օրերը բավարար էին, որպեսզի միմյանցից տարբերվեին «Սասնա ծռեր» եւ «Նոր Հայաստան» կազմակերպությունները եւ մեկի գործողությունների ծրագրավորումը չվերագրվեր մյուսին: «Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի եւ Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու եւ ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռեր» ջոկատի ապստամբ տղաների… Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1-ով» չի ավարտվելու, եւ պայքարը չի դադարելու»: Ըստ նրա, իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի, եւ իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը «նման է լինելու ֆրանսիական դիմադրության շարժման ազատագրական պայքարին»…
Իսկ թե որն է լինելու հնարավոր փոխզիջման սահմանը, ընդհատակում հայտնված գործիչը նշել է, որ «բանակցությունները վարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբները, պայմաններն էլ արդեն ասել է «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Continue reading
Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…
Հուլիս 26-ին «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ միանում է Երեւանում ծավալվող բողոքի շարժմանը, եւ մեծ կազմով միանալու է ցուցարարներին. «Մենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող»,- ասվում է հայտարարության մեջ, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ կուսակցության մամուլի քարտուղար Վարդան Քոչարյանի, իրենց ղեկավարն «իր քաղաքական կարիերան, որոշումները կառուցել է եւ շարունակում է կառուցել զուտ իր անձնական եւ քաղաքական մոտեցումներից ելնելով, այլ ոչ թե ինչ-որ այլ՝ այդ թվում եւ ազգակցական, կամ ինչ-որ այլ կապերի միջոցով» եւ, փաստորեն, կապ չունի որ նա ԱԱԾ տնօրեն Կուտոյանի մորաքրոջ տղան է:
Իսկ այն հարցին, թե հարկ եղած դեպքում նաեւ զե՞նք կվերցնի ու կպայքարի Տիգրան Ուրիխանյանը, մամլո քարտուղարը նշել էր, որ իրենք քաղաքակիրթ եւ խաղաղ՝ բարձր մակարդակով կազմակերպված պայքարի ձեւի կողմնակից են:
Մինչեւ որոշ քաղաքական ուժեր փորձում են հայտնվել այս կամ այն ճակատում, բոլորին անհայտ Արթուր Սարգսյանը իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ սննդով բեռնած, չգիտես ինչպես ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել է ազատ տարածքի մուտքի մոտ: Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա, նա ոչ մի վնասվածք չի ստացել եւ սնունդը տեղ է հասցրել…
Ինչպե՞ս նա կարողացավ ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչու՞ ոչ մի փամփուշտ չհասավ ինքնազոհողության պատրաստ Արթուրին, շատ կասկածներ են առաջ բերում: Երեւի հենց դա էր պատճառը, կասկածը, որ սնունդը քնաբերով լցոնված կլինի, այդ մի մեքենա սնունդը մնաց ազտտ գոտու տարածքում առանց ձեռք տալու, որը հետո ոստիկանները հանեցին ու տարան որպես թափոն: Իսկ Արթուր Սարգսյանը մնաց զինյալների տարածքում: Continue reading
Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…
Բոլոր ժամանակների օլիմպիական խաղերին (ներառյալ 2000թ.) հայոց մասնակցության հիմնական, թեեւ կատարելությունից հեռու, փաստերը լուսաբանված են ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանի «Հայաստանը եւ հայերը օլիմպիական շարժման ոլորտում» (Եր, 2000թ.), «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատմություն» (Եր., 2002թ.) արժեքավոր աշխատություններում:
Բաղդատական տեղեկատվության հավելմամբ հիշեցնենք, որ անտիկ (թվակարգված) օլիմպիական խաղերը կամ մարզական օլիմպիադաները տեղի են ունեցել Հին Հունաստանի Էլիս երկրամասի (Պելոպոնես թերակղզու հյուսիսարեւմուտք) Ալփեյոս գետի աջ ափին, Օլիմպիա քաղաքում, «սրբազան ամսում»՝ ամառային արեւադարձից (հունիսի 22) հետո առաջին լիալուսնի ժամանակ, ամեն 1417 օրը մեկ (4-ամյա բոլորաշրջանով)՝ ի փառս Զեւս աստվածահոր. պաշտոնապես սկզբնավորվել են մ.թ.ա. 776թ., այսինքն՝ Էրեբունի-Երեւանի հիմնադրումից 6 տարի հետո, Արգիշտիխինիլի քաղաքի հիմնադրման տարում եւ, որպես «հեթանոսական ծես», արգելվել-դադարեցվել քրիստոնեության պետական ընդունումից հետո՝ Հին Հռոմի կայսր Թեոդոս I-ի մ.թ. 394թ. հրովարտակով՝ այսու գոյատեւելով ամբողջ 1170 տարի:
Դեռեւս 18-րդ դարում, ժողովուրդների եւ անհատ մարզիկների օլիմպիական մրցությունների վերականգնումն է նախակարապետել ռուս մեծանուն գիտնական եւ հանրագործիչ Միխայիլ Լոմոնոսովը (1711-1765):
Արդի տեսքով միջազգային մարզական օլիմպիադաները վերածնվել են ֆրանսիացի լուսավորիչ, բարոն Պիեռ Դը Կուբերտենի (1863-1937) անդուլ ջանքերի շնորհիվ, տեղի են ունենում 1896թ-ից, նույն 4-ամյա պարբերությամբ, տարբեր երկրներում:
1924թ. ի վեր, այդ օլիմպիադաներից կամ, որք նույնն են, ամառային օլիմպիական խաղերից զատ, անցկացվում են ձմեռային օլիմպիական խաղեր, թեպետ որոշ ձմեռային մարզաձեւեր ընդգրկված են եղել եւ նախորդ օլիմպիադաների ծրագրում (1908թ-ից՝ ձեւավոր չմշկասահք կամ գեղասահք, 1920թ.՝ սառույցի տափօղակով հոկեյ):
1906թ., արդի I հաջողաշատ օլիմպիադայի 10-ամյակի առթիվ, առաջին եւ վերջին անգամ անցկացվեցին արտահերթ օլիմպիական խաղեր (նույն Աթենքում), որոնք օլիմպիադաների պաշտոնացանկից դուրս են մնացել:
1916, 1940, 1944 թթ. համապատասխանաբար 6-րդ, 12-րդ, 13-րդ օլիմպիադաները չեն կայացել՝ Առաջին (1914-1918) եւ Երկրորդ (1939-1945) համաշխարհային պատերազմների պատճառով: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող… Հաղթեց ադրբեջանցուն եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն… Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով
Երեւանը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետեւել է ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2016թ. եզրափակիչ փուլի մրցումներին:
«Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվել է 3 փուլով, 4 տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձեւերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք՝ մարզերից, Երեւանից եւ Արցախից: Եզրափակիչ փուլին մասնակցել է նաեւ հաշմանդամ ունեցող 22 ընտանիք: Ընդհանուր թիմային հաշվարկով երեւանյան ընտանիքները հավաքել են 2006 միավոր եւ գրավել 1-ին տեղը՝ 4-րդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ նախագահի գավաթին, որը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը հանձնել է Երեւանի քաղաքապետին: Շնորհավորելով երեւանյան պատվիրակության անդամներին փայլուն հաղթանակի ու մրցույթում մայրաքաղաքը լավագույնս ներկայացնելու համար՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին ու անելու է հնարավորը բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու ուղղությամբ:
Հաշմանդամություն ունեցող ընտանիքները մրցեցին 6 մրցաձեւում
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում էին նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնց թիվն այս տարի 22-ն էր՝ Երեւանից, Արցախից եւ ՀՀ 10 մարզերից: Հաշմանդամություն ունեցող ընտանիքները, մրցույթին մասնակցեցին մեկ տարիքային խմբով, որտեղ ընտանիքի երեխայի տարիքը պետք է լիներ 6-13 տարեկան: Նրանք մրցեցին 6 մրցաձեւերում՝ խաղային փոխանցումավազք, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակով, խաղային փոխանցումավազք՝ 80մ (20մ+20մ+40մ), օղակներով նետումներ նշանակետին եւ հավաքիր «Հաղթանակ» բառը:
Հաշմանդամություն ունեցող ընտանիքների պայքարում հաղթող ճանաչվեց Լոռու մարզը ներկայացնող Նազարյանների ընտանիքը, ովքեր նշեցին, որ իրենք անչափ ուրախ են այսպիսի մրցույթի մասնակից լինելու եւ հաղթողների շարքում տեղ զբաղեցնելու համար: Նազարյանները փաստեցին, որ առաջին անգամ չէ, որ մասնակցում են այս մրցույթին եւ պատրաստվում են հետագայում եւս մասնակցել ու հաղթել: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցած հաշմանդամություն ունեցող ընտանքներից ամենակրտսեր մասնակիցը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից արժանացավ 100 հազար դրամ պարգեւավճարի:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք».- հաղթեց Արաբկիրի թիմը
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնի շախմատի մրցաշարում հաղթել է Արաբկիր վարչական շրջանի թիմը: 2-րդը էրեբունցիներն են, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը ներկայացնող թիմը: Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 25-ի (415) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…
2. Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…
Այս առիթով մի անգամ ասել եմ, կրկնեմ նաեւ «Լուսանցք»-ի համար. «Ես երբեք որեւէ մեկի քաղաքական քայլերի կամ գաղափարների մեկնաբանը չեմ աշխատել, դա իմ գործը չէ, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն ինքն է: Ես իմ նպատակներն ու գործելաոճը ունեմ»: Այս նախաբանով սկսեց մեզ հետ հանդիպումը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ միանգամից կանխելով «Լուսանցք»-ի որոշ հարցերի հնչեցումը՝ ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության եւ հետագա ծավալումների հետ կապված:
«Յուրաքանչյուրն իր սկզբունքներն ունի արտաքին ու ներքին ասպարեզում գործելու համար: Նոր բան չեմ կարող ասել, պիտի վերաձեւակերպեմ այն՝ ինչ արդեն ասել եմ այս օրերի համար:
Ուղղակի նշեմ իմ սկզբունքները նաեւ այս առիթով: Պատանի-երիտասարդ տարիներիս, երբ լսեցի ԱՍԱԼԱ-ի մասին ու հետաքրքրվեցի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակով (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ով), ինձ համար բացի վրիժառուական արդար պայքարի ճշմարիտ լինելուց՝ նաեւ ամենակարեւորը հայտնաբերեցի, այն էր՝ հայ նվիրյալ, ինքնազոհողության պատրաստ մարտիկի համար առաջին սկզբունքը՝ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ չգործելն է:
ԱՍԱԼԱ-ն հրաշալի օրինակ է սերունդների համար: Այս վրիժառուական կառույցը զոհեր տվեց, բազմաթիվ նվիրյալներ նահատակվեցին, վիրավորվեցին, կորցրեցին իրենց առողջությունը, տարբեր երկրների բանտերում տարիներ կորցրեցին՝ միայն թուրքերին վնասելով կամ սպանելով: Հստակ ցուցանելով հայի թշնամուն եւ մեր պահանջատիրության ուղղությունը… Նույնիսկ գործողություններն այնպես էին իրականացնում, որ այլազգիներին չվնասեն, տվյալ երկրին վնաս չտան: Ինձ համար սա հստակ սկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար: Այսօր էլ առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց նույնը չի կարող կիրառվել Հայաստանի եւ հայի դեմ: Այստեղ կա քաղաքական, հանրային, քաղաքացիական, որոշ դեպքերում անգամ «տղայական» պայքար, սակայն ո՛չ զինյալ… Continue reading
Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
Սոցցանցն ազատ արտահայտվելու տիրույթ է, եւ սիրում եմ այնտեղ՝ հիմար, միջակ ու հանճարեղ մտքերի տիրույթում թափառել: Մանավանդ այս օրերին: Իմ ընկերների ցանկից պարբերաբար մաքրում եմ միայն կեղծ օգտատերերին, ոչ թե նրանց, ում մռութը կամ տեսակետներն ինձ դուր չեն գալիս: Լրագրող եմ ու սիրում եմ լսել բոլորին: Եթե չսիրեմ էլ, դա իմ մասնագիտությունն է, բայց սիրում եմ: Մեկ էլ սիրում եմ անկեղծ լինել ու բնավ չեմ տիրապետում բոլորին դուր գալու արհեստին: Այս կամ այն քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցի շուրջ եթե որոշել եմ արտահայտվել, խոսում եմ հստակ՝ յուրաքանչյուր տառիս ու կետադրական նշանիս համար պատասխան տալով: Եվ երբեւէ իմ առաջ խնդիր չեմ դնում այս կամ այն կողմին սիրաշահելու: Ժողովրդահաճ չեմ: Հա, մեկ էլ ամեն թեմայի շուրջ ցանցում գրառում անելու եւ ներկա ստանալու մոլուցքը չունեմ:
ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքերի շուրջ չեմ արտահայտվել: Պատճառն այն է, որ ես հայերենին սրբորեն եմ վերաբերում եւ յուրաքանչյուր բառ ընտրում եմ մտածված: Հայերենում հստակ է՝ ինչ ասել է ահաբեկիչ, զավթիչ, ապստամբ, հայրենասեր, հայրենադավ, ազատամարտիկ, պետություն, ազգ, հայրենիք եւն: Սրան զուգահեռ կան միջազգային հարթակում ձեւավորված հասկացություններ, որոնք տալիս են «ահաբեկիչ», «ապստամբ»… եզրույթները: Հետեւաբար, որպես լրագրող պարտավոր եմ բառ գործածելիս մտածել դրա թողած ազդեցության ու հետեւանքի մասին: Հատկապես եթե մասնագիտական տիրույթում եմ, պետք է կարողանամ շղարշել իմ անձնական կարծիքը: Այսինքն՝ եթե գրում ես, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավածները ահաբեկիչներ են, պիտի հասկանաս, թե այդ եզրույթը ինչ է տալու մեր երկրին ապագայում: Կամ էլ եթե գրում ես, որ ահաբեկիչներ են, ապա պիտի տաս երեւույթը այդ բառով որակողին: Նույնը՝ «հերոս», «ապստամբ» որակումների պարագայում: Լրագրողի ներքին զսպանակը միշտ պետք է աշխատի: Continue reading
Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…
Հեղափոխությունները, հեղաշրջումները, ի վերջո ահաբեկչությունները վաղուց ապացուցել են, որ հաճախ ավարտվում են՝ ծնունդ տալով հակահեղափոխության, հակահեղաշրջման կամ հակաահաբեկչության: Եթե առաջին երկուսը միանգամայն պարզ են իրենց ձեւակերպումների բնույթով, ապա վերջինը՝ ահաբեկչությունը, ունի նաեւ մեկ այլ նրբերանգ՝ վրիժառություն, որը ոչ միայն նրբերանգով է տարբերվում ահաբեկչությունից, այլեւ բուն բնույթով: Վրիժառությունն այլ թեմա է եւ վերոթվարկվածների հետ ամենեւին կապ չունի:
http://www.hayary.org/wph/?p=5719 – Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…
http://www.hayary.org/wph/?p=5718 – Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…
http://www.hayary.org/wph/?p=5712 – Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…
http://www.hayary.org/wph/?p=5711 – Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=5710 – Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…
http://www.hayary.org/wph/?p=5709 – Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…
http://www.hayary.org/wph/?p=5704 – Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…
Հեղափոխությունները, հեղաշրջումները եւ ահաբեկչությունները վաղուց գունաբաժանումներ կամ ինչ-ինչ պիտակավորումներ են ստացել, որոնք կիրառվում են մարդկանց բուն թեմայից շեղելու համար: Հեղափոխություններին վարդերի կամ կակաչների անուն տալով եւ այդ ծաղիկներով հանրահավաքներ սկսելով՝ դրանք հաճախ ավարտվում են հեղաշրջմամբ: Նույնն էր վերջին՝ «արաբական գարնան» հեղափոխությունների շարքի դեպքում… Իսկ հեղաշրջումների փուլն էլ երբեմն ավարտվում է ահաբեկչությամբ… երբ ոչնչացվում են երկրների նախագահներ ու այլ պաշտոնատար անձինք, քաղաքական դեմքեր…
Այս ամենի փորձերն էլ եղել են Հայաստանում ու կլինեն, քանի դեռ պետությունը չի դարձել իսկապես ազգային, իսկ սահմանադրական սկզբունքներն էլ՝ համազգային: Սա նշանակում է՝ պետության ներսում չի կարող գերակա լինել որեւէ միջազգային հասկացողություն, գաղափար կամ արժեք, իսկ իրավական ոլորտում չի կարող գերիշխել որեւէ միջազգային օրենք: Սա նաեւ նշանակում է, որ ազգային պետությունն ու գործող օրենսդրությունը իրապես պաշտպանն են յուրաքանչյուր հայի ու Հայաստանի այլազգի բնակչի՝ անհատական հարցերում, ինչպեսեւ՝ պաշտպանն են ազգային արժեհամակարգի՝ միջազգային ճնշումների պարագայում:
Հայաստանում շատ դժվար է իրականացնել վերոթվարկյալ երեւույթները, քանի որ մեր երկիրը թերեւս եզակի է իր տեսակով՝ միատարրությամբ: Հայաստանի բնակչության 98%-ից ավելին հայեր են, եւ օտարները դժվարությամբ են հասնում հակահայ դրսեւորումների ներդրմանը: Հակաիշխանական դրսեւորումները պետք չէ շփոթել ասվածի հետ, չնայած այստեղ էլ օտարները մեծ հաջողություններ չունեն:
Մնում է պատկերացնել, թե ինչպիսի ամուր ու անառիկ պետություն կունենանք՝ ազգովի պաշտպան կանգնելով, ինչպես կլինենք ազգը պաշտպանած, եթե իսկապես հայկական՝ հայահիմք, հայամետ ու հայաշունչ պետություն կերտենք, բոլոր չափորոշիչներին համապատասխան:
«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է ինչպես այս, այնպես էլ այս ամենին խոչընդոտող թեմաներին: Մեզ համար անընդունելի է հայրենքի դավաճանությունը կամ ազգադավությունը՝ ինչ պատճառաբանություններով էլ այն պիտակավորվի: Անցած տարեվերջին բոլորիս ցնցեց այն փաստը, որ մի խումբ հայեր ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել մեր երկրում: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեծ գումարներ եւ այլ միջոցներ էին ներդրված այդ գործում, հասկանալի է դառնում, որ բացի այն, որ մեր երկրում կան նմաններին գաղտնի սատարողներ, ուրեմն՝ նմաններին ոչ միայն աջակցողներ, այլեւ ղեկավարողներ կան դրսից՝ օտարների կողմից: Վերջին դեպքի քննությունը դեռ ընթանում է, բայց ականատես եղանք նոր մի միջադեպի: Continue reading
Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…
Այս ընթացքում հայ հանրությունը հաստատ չհամախմբվեց ահաբեկում արած, բայց իրենց ապստամբներ կոչող խմբի շուրջ, անգամ չկիսվեց հավասար մասերի, ինչպես ենթադրում էին ոմանք: ՊՊԾ-ի շենքը գրաված եւ ոստիկաններին պատանդ վերցրած զինված խմբի անդամներին ցույցերով աջակցելու ցանկություն հայտնեցին մի քանի հարյուր մարդ, որոնց կեսից ավելին ներկա է ցանկացած ցույցի ժամանակ:…
Բայց պետք է նշենք, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մեկական քաղաքական ուժ սատարեց Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» «Սասնա ծռեր» կոչված զինված խմբի գործողություններին: Եվ ինչ են ասում այդ ուժերը՝‘սատարելով այսպես կոչված ապստամբություն նախաձեռնողներին:
ԱԻՄ-ն առայժմ միակն է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները որակել է բռնակալության դեմ ապստամբություն. հաղորդագրություն էր տարածել այս կազմակերպությունը՝ Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ: Չնայած «իր գործունեության ավելի քան 50 տարիների ընթացքում ԱՄԿ-ԱԻՄ-ը քաղաքական պայքարում, նույնիսկ ազգի ազատագարական պայքարի շրջանում, սկզբունքորեն բացառել է ուժի եւ մանավանդ զէնքի կիրառումը», սակայն հանկարծ որոշել է սատարել ներսում զենքի դիմած եւ հայ մարդկանց պատանդ վերցրած ուժին:
Բայց ԱԻՄ-ին «հասկանալի է, որ այսօր ոչ թե մի քանի անհատների, այլ մարդկային մեծ խմբի կողմից այդպիսի գործողության դիմելը միայն հուսահատության դրսեւորում չէ։ Անտարակույս այսպիսի գործողությունների նախապատճառը որպես կանոն լինում է մարդու հիմնարար իրավունքների զանգվածային ոտնահարումը երկրի իշխանությունների կողմից…»: Ահա, այս «գաղտնիքի» բացահայտմամբ 50 տարի զինված ներազգային պայքարը մերժող կազմակերպությունը դառնում է զինական կառույց:…
Ավելի զարմանահրաշ վերջաբան ունի այս հաղորդագրությունը. «Մենք պարտավոր ենք գիտակցել, որ օրվա նույնիսկ ամենակարեւոր խնդիրները լուծելուն զուգահեռ մենք նախադեպեր եւ քաղաքական ավանդույթներ ու մշակույթ ենք ստեղծում։ Ուստի այդ պատմական պատասխանատվությամբ պետք է վերաբերենք թե մեր գործողություններին եւ թե մարդ արժեքի գնահատման մեր մոտեցումներին»։ Continue reading
Հայաստան-Արցախ. միասին դեպի միացյալ հայրենիք.- Նույն եռանդով՝ ի շահ հայոց երկրի զորացման… Համայնքները՝ ձեռք ձեռքի, թշնամու սիրտը՝ տրաքի… Խաղ տամ՝ գիտելիք ուզեմ… Բժիշկ բերեմ՝ առողջություն տամ… Փաթեթ տամ, տուրիստ բերեմ…
Հուլիսի 15-ից 17-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Արցախում էր: Ամենակարեւորը այս այցից ինձ համար թերեւս այն էր, որ երեւանյան պատվիրակությունը եղել էր առաջնագծում: «Լինել Արցախում ու չայցելել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու չհաղորդակցվել նրանց հետ, չհետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով, նշանակում է ձեռքդ հետ քաշել առօրյա զարկերակից ու անտարբեր գտնվել բանակաշինության խնդիրների, հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, տուն վերադառնալ՝ այդ ամենի հանդեպ չունենալով քո անձնական կարծիքը»,-ասել էր Տարոն Մարգարյանը: Ի դեպ, նա իր հետ դիրքեր էր տարել նաեւ ավագ որդուն: Ծանոթանալով հայկական դիրքերին (թշնամին 100 մետր հեռավորության վրա է ընդամենը), Տարոն Մարգարյանն ասել էր, թե ուզում է մեր մայրերին, բոլոր ծնողներին վստահեցնել, որ «հրամանատարության կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են դիրքապահների ծառայությունը առավել անվտանգ դարձնելու, մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելու համար»։
Ապրիլյան դեպքերից հետո երբ Երեանի քաղաքապետարանը բնակարաններ էր հանձնել զինծառայողների ընտանիքների («Լուսանցք»-ը գրել է այդ մասին), քաղաքապետն ասել էր, թե սա այն նվազագույնն է, որ կարող ենք անել մեր հերոսների համար: Արցախում էլ այց եղավ ապրիլյան պատերազմում զոհված 5 եւ առավել ծանր վիրավորում ստացած եւս 5 ստեփանակերտցիների ընտանիքներին: Նրանց կենցաղային անհրաժեշտ տեխնիկա եւ այլ պարագաներ տվեցին: Նշենք, որ ինչպես Ստեփանակերտի այս, այնպես էլ ԼՂՀ այլ շրջաններից ծանր վիրավորում ստացած ու ապրիլյան այդ օրերին Երեւանի բուժհաստատություններում համապատասխան բուժում ստացող զինծառայողները, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, եղել են աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հոգածության ներքո:
Երեւանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն եւ կարեւոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է կարեւորվում եւ գնահատվում արցախահայության կողմից: Այս խոսքերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինն են: «Վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ ավելի են ընդլայնվելու համագործակցության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանը»,- նշել է ԼՂՀ նախագահը: Continue reading
Թուրքիայի նախագահ Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք կլինի – «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն ասում է՝ ի՞նչ գնով էլ լինի պիտի կեղծվեն ընտրությունները…
Թուրքիայում կատարվող վերջին իրադարձություններին, ներքին խժդժություններին կանդրադառնանք «Լուսանցք»-ի հաջորդ թողարկմանը, սակայն նշենք, որ հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը պատկանող շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ:
Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը Թուրքիայի տարածքում արգելափակվել է:
«Էրմենիհաբեր»-ը ներկայացնում է «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը գործակալության կայքում ներկայացված է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերնագրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում: Փաստաթուղթը բաղկացած է 3 հավանական տարբերակների նկարագրությունից եւ եզրակացությունից: Continue reading


