Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
Daily Archives: October 1, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 32-ի (422) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե–Ոգեղեն Տիեզերաաշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org
Արդարությունը՝ ազգայնականության հատկանիշ – «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը՝ հակաթուրքական ցույցերով ու պահանջներով… Հայ արիների առաջնորդը վրացական ազգայնականության մասին… Հայ արիները գործում են հանուն, ոչ թե ընդդեմ կարգախոսով…
Վրաստանում գուցե սկիզբ է առնում իրապես վրացական ազգայնական մի շարժում, որն իր թիրախը, թշնամուն հայտարարել է թուրքին եւ ոչ հային… Գոնե դեռ հակահայկական որեւէ բան չի արվել:
Այս հարցով «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վերջերս մեր պարբերականում նորից անդրադարձել էր հայ եւ միջազգային ազգայնականությանը («Ազգայնականության մերժումները՝ տկարամտության ու նենգամտության հետեւանք», «Լուսանցք», թիվ 27 (417), 2016թ.), հատկապես համաշխարհային բեւեռներում հասունացող՝ ֆրանսիական ու ռուսական ազգայնական ուժերին ու դրանց առաջնորդներին:
http://www.hayary.org/wph/?p=5731 – Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները‘ տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1.Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2.Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3.Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյամ, ՀԱՄ առաջնորդ)…
Հայ արիների ղեկավարը նախ անդրադարձավ նախկին դեպքերին, երբ իրականում միայն շահարկվեց ազգայնականության թեման Վրաստանում: Նրա խոսքով՝ «Վրաստանում ցայսօր արտաքին աշխարհին հայտնի էր մի ազգայնական ուժ (որն իրականում ազգայնամոլական-այլամերժական է բնույթով), դա Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու գլխավորած Ազգայնական կուսակցությունն էր, որն իշխանության եկավ «Վարդերի հեղափոխությամբ»՝ շարունակելով ուկրաինական ծաղկահեղափոխական, իրականում հեղաշրջման քաղաքականությամբ: Continue reading
Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…
Հովհաննես Թումանյանը մի նամակ է գրել Ավետիք Իսահակյանին, ով մտահոգված հարցրել էր երկրի ու ժողովրդի վիճակի մասին: Ահա ամենայն հայոց բանաստեղծի պատասխանը, որը հետագայում վերնագրվեց «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»…
«…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:
Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:
2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ միայն կառավարության կառուցվածքն ու կազմն է թարմացվում, այլեւ տեղերում՝ ՏԻՄ ընտրություններում, եւս մեկ անգամ ստուգվում են իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները: Իհարկե համայնքապետերի եւ ավագանիների ընտրության հարցը միշտ էլ կենտրոնացրել է իշխանության ներուժը, սակայն այս անգամ այն ավելի էր պրկվել, քանի որ ի տարբերություն նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, այս անգամ ընդդիմադիր ուժերը որոշակի աշխուժացել էին եւ մրցակցության երեւույթը որոշ տեղերում գործեց: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը սպասվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին փորձեցին հաստատվել թիվ 1 ընդդիմադիրը լինելու տեղում՝ հաջորդ տարի ԱԺ եւ կառավարության ձեւավորման ժամանակ ամուր դիրքերում լինելու համար: Չէ՞ որ այդ ընտրություններում է վճռվելու կառավարություն կազմելու եւ վարչապետ նշանակելու հարցը, իսկ կառավարության ղեկավարն արդեն լինելու է երկրի ղեկավարը՝ նորացված Սահմանադրության համաձայն:
Մինչեւ ՏԻՄ ընտրություններին եւ որոշ քաղաքական ուժերի՝ ընդդիմադիր ոլորտում առաջնայինը լինելու հայտարարություններին անդրադառնալը, նշենք ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այս դիտարկումը. «Համայնքապետ ընտրվելուց 5 օր անց հաղթած անկուսակցականները դարձել են ՀՀԿ-ական»:
Իսկ այդ թվերն այսպիսին են՝ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Ըստ ՀՀԿ խոսնակի, ՀՀԿ-աներն էլ հաղթել են 158 համայնքներում, որին երբ գումարվի այս 22-ը, կստացվի, որ ընտրված համայնքապետերի 76%-ն արդեն ՀՀԿ-ական են։ Այսինքն՝ չնայած այս անգամ գործադրած ջանքերին, ընդդիմադիրները խորհրդարանական ընտրություններում մեծ աջակցություն չեն ունենալու համայնքներում: Անգամ չի բացառվում, որ որոշ կուսակցական համայնքապետեր նույնպես դիմում գրեն ՀՀԿ-ին: Continue reading
Որ աղքատի հոգեբանությամբ չլինենք – Փնտրվում է ավելցուկի մթերման բանաձեւը… Ելքն այն է, որ երկու կողմերը՝ գյուղացին ու մթերողը միասին համաձայնության գան,… 2017թ., ըստ վարչապետի՝ բավականին կոշտ բյուջե է նախատեսվում…
Մեր գյուղացին լավն է, շատ լավն է: Մեր քաղաքաբնակն էլ է լավը, շատ լավը: Բայց որպեսզի մեզ պինդ, ձիգ ու ամուր զգանք, պիտի մեր միջից հանենք աղքատի հոգեբանությունը: Կարկտաբեր ամպը չտեսած՝ բերքի կորուստը չլացենք, փոքրիկ մի գործ չհիմնած՝ հարկերի բեռի տակ մեզ չզգանք: Արդեն քանի տարի մթերողներն ասում են՝ տեղ չունենք, պետությունն ասում է՝ մթերիր, գյուղացուն օգնիր: Դեմ չեմ, գյուղացուն օգնել պետք է: Եվ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր երկրի համար զարգացած գյուղատնտեսություն ունենալու անհրաժեշտությունը: Բայց հիմա մթերողը միջոց չունի մթերածի դիմաց վճարելու, ու չես կարող մեղադրել ոչ գյուղացուն եւ ոչ էլ մթերողին: Խնդիրը լուրջ քննարկելու փոխարեն՝ հարայ-հրոց էինք բարձրացրել, թե գյուղացուն խաբում են ու խաբում: Մինչդեռ իրականում խաբող չկար: Հիմա «չխաբելու» համար գյուղնախարարն ասում է՝ ճանապարհներ փակելը ելք չէ, գյուղացին պիտի բիզնեսով զբաղվի, էլի հարայ-հրոց ենք գցել, թե գյուղացին բիզնեսով ինչպե՞ս զբաղվի: Լավ, ի՞նչ ենք ուզում: Եթե իրապես ազատական տնտեսահարաբերություններ, ապա պետությունը չպետք է խառնվի: Եթե խառնվում է, ուրեմն պիտի մեխանիզմ մշակվի՝ գյուղացուն ուղղորդելու: Ուղղորդելու այնպես, որ գյուղացին սեփական աշխատանքի արդյունքը տեսնի ոչ միայն բնամթերքի, այլեւ՝ գումարի տեսքով: Թե ինչքանով ճիշտ կուղղորդի, այ սա է պետության գործառույթը: Այլապես կանցնի եւս 25 տարի ու գյուղացու հոգեբանության մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվի: Continue reading
Արեւի քաղաքում՝ արեւի մարդկանց – Երեւանի քաղաքապետարանը աջակցեց ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին… Սոցիալական բաղադրիչումներառված են նաեւ տարեցները, գիտության ու մշակույթի ներկայացուցիչները, բազմազավակ ընտանիքները…
Այս տարվա մայիսին Երեւանի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները վերանայվեցին, ինչի հաշվին էլ քաղաքապետարանը կարողացավ աջակցել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Դեռ այդ ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր, որ վերանայումը հիմնականում արվել է ի հաշիվ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցների:
Ըստ այդմ, ինչպես սեպտեմբերի 23-ին նշվեց Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով. միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:
Նաեւ՝ ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:
Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձեւավորված սովորույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Continue reading
Գիտությունը պիտի շարժվի, որ շարժի – Համահայկական գիտական համաժողովի մասնակիցները՝ ՀՀ նախագահի մոտ… Գիտպետկոմի ստեղծման ժամանակ գործել են 6500 գիտնականներ… Խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքների ու գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն…
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Երեւանում անցկացված Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին, որոնց կազմում կային հայազգի ճանաչված գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից ու մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել էր նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Երկրի ղեկավարը ողջունել է գիտնականներին հայրենիքում եւ կարեւորել նրանց ներկայությունն անկախության տարեդարձի առթիվ: Կարեւորել է նաեւ Համահայկական գիտական համաժողովի անցկացումը քաղաքամայր Երեւանում՝ գիտության գրեթե բոլոր բնագավառները ներկայացնող հայազգի ճանաչված գիտնականների մասնակցությամբ: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են ոչ միայն համախմբելու աշխարհի հայ գիտնականներին, այլեւ նրանց փորձն ու կապերն օգտագործելու հայազգի երիտասարդ գիտնականներին միջազգային հարթակներում էլ ավելի պատշաճ ներկայացնելու եւ գիտության զարգացման ժամանակակից միտումներին անմիջական հաղորդակից դարձնելու համար:
«Լուսանցք»-ը ողջունեց, երբ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հանրահայտ Կոմանդոսը, սկսեց Հայաստանում հանդիպել աշխարհի տարբերև երկրներում գործող հայ բարձրաստիճան սպաներին, գեներալներին: Իհարկե, պարզ է, որ նման հավաքները թերեւս միշտ չէ որ կբարձրաձայնվեն, բայց կարեւորն այն է, որ լինեն շարունակական եւ արդյունքները տեսնենք մեր բանակի հզորացման ընթացքում: Continue reading
Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցներում – ԿԳ նախարարն ընդառաջել է ՀՀ եզդիների միության առաջարկությանը… Պետության հզորացման եւ ապագա սերնդի դաստիարակման անհրաժեշտ բաղադրիչներ են նաեւ մշակույթի ու կրթության ոլորտները…
Հայաստանի ազգային փոքրամասնությունները եւ նրանց մայրենի լեզուն՝ դպրոցում
Մեր երկրում ազգային փոքրամասնությունները ազգային հողի վրա խնդիրներ երբեք չեն ունենում: Իսկ այն խնդիրները, որ սոցիալական կամ կենցաղային բնույթի են, դրանք առնչվում են բոլոր բնակիչներին, այդ թվում՝ հայերին: ՀՀ եզդիական համայնքի ներկայացուցիչները կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին են ներկայացրեցրել իրենց համայնքի մտահոգություններն ու առաջարկները՝ ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման եւ մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք Հայաստանում ապրող եզդիներին չենք դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել ենք պատմության նույն ճանապարհով, եւ այդ երթը շարունակվում է»,- ասել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում մայրենի լեզու սովորել:
Ընդառաջելով ՀՀ եզդիների միության առաջարկությանը՝ ԿԳ նախարարը խոստացել է համայնքի ներկայացուցչին ընդգրկել ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի, նախարարության մասնագետների եւ եզդի ուսուցիչների հետ՝ քննարկելու կրթության բովանդակային խնդիրները:
Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոն՝ հայ եւ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի է ունեցել Դուդուկի եւ հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո ու նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: 2012թ., Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաեւ հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում: Continue reading
Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (5-րդ մաս) – շատրանգ=շանթարակ=շանթրակ … ճատրակ … Այս կարծիքը հեռու չէ իրականությունից՝ այսօր էլ անցկացվում են ճատրակի արագ եւ կայծակնային մրցումներ … որ «նստած» են հայերեն շանթարագ բառի մեջ…
…Աշխարհում չկա ոչ մի ժողովուրդ, որի այբուբենը կազմված լինի 36 տառից: Հետեւաբար, ճատրակ կարող էր ստեղծել այն ժողովուրդը, ով ուներ սեփական այբուբեն՝ բաղկացած 36 տառից… Ի դեպ, հնդիկ գիտնական Դիքշիտը այն կարծիքին է, որ հին ձեռագրերը ծագել են Հայաստանում, եւ որ դրա մասին միշտ պետք է հիշել…
Սկիզբը թիվ 28-31-ում
http://www.hayary.org/wph/?p=5796 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (4-րդ մաս) – Էլ որտեղի՞ց ունենանք իրեղեն ապացույցներ, եթե մեր արժեքավոր հնագույն գտածոները զարդարում են օտարների թանգարանները… Շախմատը խաղ է, որը հնարել են հարյուրամյակներ առաջ…
http://www.hayary.org/wph/?p=5788 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (3-րդ մաս) – Ինչքա՞ն կարելի է տգիտության պատճառով ջուր լցնել ուրիշների ջրաղացին… «Ճատրակ – Շատրանգ» գրքից մի հատված «Շահնամե»-ից՝ որտեղ խոսվում է ճատրակի ստեղծման մասին…
http://www.hayary.org/wph/?p=5763 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ (2-րդ մաս) – «Սարը, որին արիական ժողովուրդները համարում էին սուրբ օրրան՝ նրանց մոտ կոչվել է Արիարատա՝ «Հավատացյալների կառք»… Արիարատան, անկասկած, Արարատ լեռն է»…
http://www.hayary.org/wph/?p=5750 – Հավասարություն երեք անհայտներով կամ՝ Աշտար, Աշտարակ, Ճատրակ – Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի (1-ին մաս)… Հայտնաբերվել է էկզոմոլորակ… Հրեան սեւ խոռոչ է ստեղծել…
Ճատրակը հազարամյակների ընթացքում զգալի փոփոխություններ է կրել. փոխվել են խաղի կանոնները, խաղաքարերի ձեւերը, անվանումները եւ այլն: Continue reading
Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն – Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են… Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին… Գեղեցկությունը՝ քաղաքականության մեջ (կանայք աշխարհի գրավման ճանապարհին)… Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի հայտնի ժպիտը տարբեր ազգերի պատկերացմամբ… Հայացք.- Ամենագեղեցիկ հայուհիները…
Գեղեցկության մրցույթում հայուհին հաղթեց թրքուհուն
Երբ ժյուրիի կազմում նկարիչներ ու քանդակագործներ են
Գերմանիայում օրերս կայացած Top Model of the World գեղեցկության մրցույթին Թուրքիան ներկայացնող բրիտանաբնակ մոդել Էջեմ Ուզգյորի տապալումը մեծ իրարանցում է առաջացրել իր երկրում. այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ»-ը:
Թուրքիայի բնակիչները դժգոհ են, որ իրենց երկիրը գեղեցկության այս մրցույթում ներկայացնում է հենց Էջեմը, ով, ըստ իրենց, արժանի չէ կրելու «Միսս Թուրքիա» տիտղոսը:
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում մրցույթի դեֆիլեի ընթացքում թուրք մոդելը քայլում է հայ գեղեցկուհի Մարիամ Դարձյանի կողքով: Ըստ թուրք օգտատերերի՝ հայ եւ թուրք մոդելների իրար կողք քայլելն է՛լ ավելի է խայտառակել իրենց՝ ի ցույց դնելով հայ գեղեցկուհու առավելությունը:
Top Model of the World մրցույթն անցկացվում է 1993թ.-ից, այս տարվա հաղթող է դարձել Բուլղարիայի ներկայացուցիչ Մարգո Քուփերը:
Ինչպես են 19-րդ դարում ընտրել աշխարհում ամենագեղեցիկին
Բելգիայի Սպա առողջարանային քաղաքում 1988թ. սեպտեմբերի 19-ին պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել գեղեցկության միջազգային մրցույթ: 19-րդ դարում գեղեցկության մասին պատկերացումները, ընտրության սկզբունքները, մրցույթի անցկացման կանոնները տարբերվում են այսօրվա չափանիշներից: Continue reading
Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…
Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն առավել լավ ոչինչ չի ստեղծել, քան՝ օլիմպիական խաղերը:
Սերգեյ Վայցեխովսկի (ԽՍՀՄ, կանանց աշտարակացատկի 1976թ. օլիմպիական չեմպիոն Ելենա Վայցեխովսկայայի հայր-մարզիչ)
Հարգելի պարոն Նախագահ,
Ռիո-2016-ում, Ձեր գլխավորած պատվիրակության անմիջական ներկայությամբ, բազմաթիվ աղաղակող անարդարություններ հանցագործելու գնով, հունահռոմեական (հ/հ) ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգում մեր պատվիրակ Միհրան Հարությունյանին հանիրավի զրկեցին օրինավաստակ օլիմպիական ոսկուց: Հանձին Ձեր՝ կարեվեր հարվածելով ամենայն հայոց ազգային արժանապատվությանը և մեր պետականության միջազգային հեղինակության հիմոց հիմքին: Ինչն, իհարկե, անհետեւանք մնալ չի կարող. ո՛չ մեր ձեռնարկելիք հակազդեցիկ քայլերի տեսանկյունից, ո՛չ էլ՝ դրանց շոշափելի արդյունքների բացակայության դեպքում մեր իսկ հանդեպ արտաշխարհի միայն վատթարանալիք վերաբերմունքի նրբառումով:
Իմ խորագույն համոզմամբ՝ արդարությունը գեթ մասամբ վերականգնելու միակ հնարավոր իրավաչափ տարբերակը Միհրան Հարությունյանին եւս ՄՕԿ-ի կողմից օլիմպիական ոսկե մեդալի (2-րդը՝ տվյալ քաշակարգում) եւ համաչեմպիոնի կոչման շնորհումն է, ինչի կենսագործելիությունն ամրապնդվում է օլիմպիական իսկ շարժման պատմության անկապտելի իրավափաստական մասը կազմող մի ամբողջ շարք նախադեպերով: Դրանցից կարեւորագույնները, ինչպես նաեւ համապատասխան միջազգային մարզական մարմիններն ամեն իմաստով ուղղելիք առաջարկությունները ներկայացված են «Լուսանցք» շաբաթաթերթի 2016թ. սեպտեմբերի 16-22-ի համարի՝ իմ հոդվածի (կցվում է) վերջին մասում:
Շարադրյալի հիման վրա խնդրում եմ հնարավորինս ապահովել այդ առաջարկությունների իրացումը, առաջին հերթին՝ Միհրան Հարությունյանի բողոքարկման գործը, Ձեր գլխավորությամբ ու վերահսկողությամբ ճիշտ ուղղորդելով, հասցնել արդար հաղթավարտի եւ, ուստի, իր՝ Միհրանի օլիմպիական ոսկեւորման: Continue reading


