Monthly Archives: November 2016

Միայն թե զարմանազան աշխատողներ չհայտնվեն – Հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո՛, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է… Նման գումարն ինձ համար էլ բեռ է, բայց…

Կառավարության երեկվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերի մի փաթեթ ներկայացրեց, որի համաձայն այսուհետ ամեն ոք իր աշխատավարձից 1000 դրամ կտա մի հիմնադրամի, որ կաջակցի զինծառայողներին: Շատերի համար սա բեռ կլինի, շատերի համար՝ ոչ, շատերը չեն խոսի, քանզի կհասկանան, որ դա այն նվազագույնն է, որ կարող են անել իրենց կյանքը պաշտպանող զինվորի համար: Շատերը կխոսեն, քանզի վստահ չեն լինի, որ գումարը տեղ կհասնի:

Անձամբ ես կարծում եմ, որ, այո, հայրենիքի զինվորին ամեն կերպ աջակցել է պետք եւ այո, նա անում է մի բան, որի դիմաց ամսական 1000 դրամ տալը ոչինչ է: Որպեսզի ասածս ճիշտ ընկալվի, ասեմ, որ այդ 1000 դրամը ինձ համար էլ բեռ է՝ միայն սոցիալական իմաստով: Բայց նաեւ բեռ չէ, քանզի գիտեմ, թե գումարս ինչ նպատակի է ծառայելու: Այ այստեղ է, որ սկսվում է հարցերի շարանը: Այդ հիմնադրամը ունենալու է կառավարիչներ, աշխատողներ եւ այլն եւ այլն: Արդյո՞ք այնպես կանեն, որ մեր իրականությունն այստեղ չկրկնվի, այն է՝ աշխատողները 1 մլն. եւ ավելի դրամ աշխատավարձ չստանան, տարատեսակ քարտուղարուհիներ, խորհրդականներ, օգնականներ, փորձագետներ, վերստուգիչներ չհայտնվեն այստեղ եւ ուտեն գումարի մեծ մասը: Կտեսնենք դեռ, թե ինչքանով շահագրգռված կլինեն հիմնադրամը նպատակին ծառայեցնելու…

Առայժմ մեզ մնում է միայն մանրամասներ ներկայացնել:   Continue reading

Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

Սկիզբը՝ թիվ 36-37-ում

2012թ. սեպտեմբերի 13-ին տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը: Այդ ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարն արդեն Գագիկ Բեգլարյանն էր:

Ծրագրի շինարարության բացման արարողության ժամանակ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կարեւորեց այս ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին՝ ՀՀ հարավային դարպասը, կկապի Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հետ, թույլ կտա ՀՀ-ին դառնալ տարանցիկ երկիր:

«Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,- սա էր Ա. Հովսեփյանի խոսքը: Նրանից բացի արարողությանը ներկա էր Գագիկ Բեգլարյանը եւ շինարարություն իրականացնող‘ իսպանական «Իզոլյուքս Քորսան» ընկերության նախագահ Ֆրանիսկո Գարսիան:

Գագիկ Բեգլարյանն այդ ժամանակ ասաց, թե օրը կարեւոր է, քանզի ծրագիրը ՀՀ-ում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է եւ ունի տնտեսական եւ պետական մեծ նշանակություն: «Այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ»,- հպարտությամբ ասաց նախարարը: Ու միաժամանակ հավելեց, թե շինարարության ընթացքում օգտագործվելու է միայն հայկական հումք, իսկ դրսից բերվել է նոր տեխնիկա, որը Հայաստանում մինչ այդ չկար:

Ասել ենք, որ ծրագրի իրականացման համար Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009-ին կնքվել է շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն. դոլարի ֆինանսավորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն. դոլար: 2012թ. սեպտեմբերին ազդարարված շինարարական աշխատանքները նախատեսում են նաեւ Երեւան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում՝ բետոնայինով:

Ֆ. Գարսիան իր հերթին նկատեց, թե իրենք ծանոթ են տարածաշրջանային կլիմային եւ գիտեն, թե ինչ դժվարությունների կարող են հանդիպել շինարարության ընթացքում.«Մենք ամբողջովին պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը»:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

Սկիզբը՝ թիվ 37-ում

http://www.hayary.org/wph/?p=5889Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

«Երբ Հիսուսը ծնվեց Բեթղեհեմում, առաջինը մոգյան քահանաներն էին, ովքեր, ըստ աստղերի դասավորության, իմացան Նրա մասին, եւ եկան երկրպագելու Նրան» («Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Մաս 1; գլ. 5:1; 5:3; 5:17): Այդ մոգյան քահանաները եկել են Մոկաց աշխարհից եւ Հիսուսին են բերել ոսկի (որպես վեհության խորհրդանիշ), զմուռս (որպես զորության խորհրդանիշ), կնդրուկ (որպես սուրբ իմաստության խորհրդանիշ):

Միքիա մարգարեն (Գլուխ 5, 2) ասում է. ՛«Եվ դու, ով Բեթղեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով իշխան լինի Իսրայելին, եւ նորա ելքը վաղուց հավիտենական օրերից է»:

Այստեղից հետեւում է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է Եփրաթա Բեթղեհեմում, որը համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին՝ ներկայիս Դերսիմի տարածքում, Արեւմտյան Եփրատի աջ ափին, Մնձուրյան լեռնաշղթայի արեւմտյան վերջավորության շրջանում:

Մովսէս Նաճարյանը իր «Լեզվաբանութի՞ւն թէ իմաստասիրութիւն» աշխատության վերանայված օրինակի (Հալեպ 2007թ.) «Կույս կենդանակերպ» բաժնում գրում է. «Մնձուրյան լեռներից վերեւ «Անահիտի լեռներ»-ն են, որոնց հետ խաչվող «Սեպուհ» եւ «Խաղտյաց լեռներ»-ը իրենց ուրվագծերով կազմում են «X»-աձեւ աթոռ իր ծածկով հանդերձ (պառկելաթոռի նման), որը պատմական «Անահիտի աթոռ»-ն է, «Կույս»-ի նստավայրը, եւ ճշգրտորեն համապատասխանում է աստղաբաշխական Կույս համաստեղության դիրքին: Հետեւաբար, աստղագիտական «Կույս»-ը նույն ինքն Անահիտ աստվածուհին է:   Continue reading

Երկու հասարակարգերի վկայագրում – Եթե Սերգեյ Ավագյանի «Հուշապատում»-ին վերաբերենք իբրեւ կենսագրական երկի, ապա հետաքրքիր է թերթել 90-ամյա պատկառելի այդ մարդու կյանքի էջերը…

Սերգեյ Ավագյանը ընթերցող մեր հասարակությանը հայտնի է մի շարք գրքերով, որոնցից առանձնապես հիշատակման են արժանի պատմաազգագրական «Շարուր», «Սուրմալու», նաեւ «Նշանավոր հայուհիներ», «Սնունդը եւ մենք» աշխատությունները: Նրա վերջին՝ «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը եզակի է առայժմ: Ցավոք: Մինչդեռ այդ թեմայի արծարծման կարիքն այնքան շատ կա դեռ…

«Հուշապատումը» Սերգեյ Ավագյանի 33-րդ գիրքն է: Նա, լինելով երկու՝ միմյանց հակադիր սոցիալ-քաղաքական հասարակությունների՝ կոմունիստական եւ կապիտալիստական, զավակը, իր անցած կյանքի 90 տարիների ընթացքում նկարագրելով այդ ուղին, միաժամանակ ցույց է տալիս տվյալ ժամանակի պետության կացությունը, նրա դրական ու բացասական կողմերը: Այո, նա ընդունում է, որ կոմունիստական հասարակարգում նույն կոռուպցիան ու կաշառակերությունը կար, բայց դրականն էլ քիչ չէր, օրինակ՝ մարդիկ ապահովված էին աշխատանքով, բուժումն անվճար էր, կրթությունը՝ նույնպես, բնակարաններն անվճար էին բաշխվում: Իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում այդ ամենը ի չիք է դարձել: Հեղինակին մեծ ցավ է պատճառում աշխատանքի բացակայությունը, աշխատողների ցածր վարձատրությունը, ստրկական բարքերով առաջնորդվելու հանգամանքը:

Հրաժարվելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքից եւ թերթի խմբագությունում աշխատանքից՝ նա վերադառնում է հայրենիք եւ լրագրությամբ զբաղվում այստեղ՝ պարբերաբար այս կամ այն օտար անունների փոփոխության առաջարկներ անելով: Նա միշտ հիշում ու հիշեցնում է մեծն Րաֆֆուն. «Այժմ մեզ հայ է պետք»: Ու սա, իբրեւ հավերժական դաջվածք, փորձում է կիրառել-թարմացնել ամեն օր:   Continue reading

Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-37-ում

Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, այլ՝ ոչ Հայաստանը:

Հենրիխ Շլիման

Հայոց Բագրատունիները, սկսած հենց օրգանակապ աստվածային արմատներից ու հատկանունից մինչեւ արքենի աշխարհատարածումը, անզուգական տոհմ էին ու են, որոնց՝ նշանակալիությամբ փոքրիշատե մոտեցող այլ զարմ կամ գերդաստան անհնարության չափ գերդժվար է մատնացուցել: ԲԱԳՐԱՏ-պարսկ. «Բագա» (Աստված) եւ «դատա» (պարգեւ, տուրք). «(Միհր) Աստծո տվածը կամ ստեղծածը» (Աստվածատուր), ստուգաբանորեն հմմտ. բագին, Բագարան (իրենց իսկ՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք), Բագավան, Բագրեւանդ, սլավոն. «Բոգ» (Աստված) եւ այլն, ոչ անվիճելի մի վարկածով՝  անգամ առնչակցվում է սլավոնական «Պանկրատ», «Պանկրատով», «Պանկրատեւ» տոհմանուններին (գեներալ Պանկրատեւը, օրինակ, էական դեր է կատարել Հայաստանում մղված ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմում), գերանգամ  «պանկրատիում» բուսանվանը եւ անտիկ օլիմպիադաների ծրագրում  մ.թ.ա. 648թ-ից ընդգրկված «պանկրատիոն» ամենահեղինակավոր մրցաձեւի անվանմանը (թեպետ բուն հունարեն «բավական հեռավոր» հոմանիշերով են ստուգաբանվում. «պան»՝ ամեն ինչ, «կրատոս»՝ ուժ, իշխանություն. ասե՞լ է թե՝ «Բագրատի» աստվածատուրը համարժեք է ինքնին «Պանկրատի» ամենազորությանը կամ լիիշխանությանը):

Համենայն դեպս՝ ակունքներն իրոք ընդհուպ մինչեւ Սուրբ Կույս Աստվածածին: Քեյթ Քարմայքլը  անգլերեն «Արմինիըն դայջիստ» ամսագրի (1971, թիվ 5) «Անի» հոդվածում, նույնիսկ առանց Մովսես Խորենացուն հղում անելու, բառացի շեշտել է .«Բագրատունիները, ըստ ավանդության, վերականգնելով իրենց տոհմական ծառը, հասնում էին մինչեւ Դավիթ ու Բաթշեբա եւ կույս Մարիամին համարում իրենց հորեղբոր աղջիկը»:

Այստեղ, իհարկե, կանգ չենք առնի այնտեսակ առաջադրությունների վերլուծության  վրա, ըստ որոնց՝ «Մայրամ» (այո՛, հենց առաջին քառատառ ամենանվիրաբառի շեշտարկմամբ) Աստվածածինը ծնվել է դեռ անկախությունը չկորցրած Արտաշիսյան Հայաստանի Եդեսիա (Ուռհա, Արքա) քաղաքում, հայկազունք Հովակիմի եւ Աննայի ընտանիքում, ավելին՝ զարմանալիորեն,  արդի Հայաստանի անկախության օրը (մ.թ.ա. 21.09.20թ.-մահ. 43(կամ 45,48)թ.), ամուսնացել է, նույն հայազգի Դավթի պորտից, տարեց Հովսեփի հետ: Հովսեփին ի վերուստ պատվիրանվել է Աստվածորդուն կոչել «Հիսուս» (հայերեն «հիւսիս) բառից, այսինքն՝ հյուսիսցի), որ Նա խոսել է «վաղնջական (արխաիկ) գրաբարով կամ Մուշի բարբառով» (Սուրեն Մ. Այվազյան, առաջարկելի է վերջինիս «Հայաստանը եւ Աստվածաշնչային պատումները» ռուսերեն գիրքը /Երեւան, 2005/), Հիսուսն ինքը ծնվել է Հայոց  (1.,2.), Դարանաղյաց գավառում (Հրաչյա Հարությունյան, վերջինիս հայերենալույս քրիստոսագիտական հոդվածաշարը «Լուսանցքն» էլ հրապարակում է), որ Աստվածորդին, պարզիպարզո, նախ հենց լեզվաբանական «հիպոստասով», ազգությամբ հայ էր, որովհետեւ չէր կարող հայ չլինել (ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային դաշնության անդամ, «Նոյի երկիր. Երկրի ներխուժումը Արեւակարգ» եռալեզու պատկերագրքի /Մ.,1997/ հեղինակ Կորյուն Նահապետյան) եւն եւ նմ.: Կամրագրենք միայն, թե քանի՜-քանի՜ երկրների ու ազգերի վրա են Բագրատունյաց տոհմաճյուղերն իրենց իշխանության թեւերը փռել:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի բազմաճյուղ խաչմերուկներում – Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը… Կամային հաղթանակ.- Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան… Հայ ֆուտբոլիստը՝ տարվա լավագույնների թվում է…  2016թ. Սամբոյի աշխարհի առաջնություն… Այլ մարզականլուրեր…

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի շախմատի  տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը: Վերջին 13-րդ փուլում մրցաշարի առաջատար Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Քալաշյանի հետ եւ վաստակեց 9,5 միավոր: Հաղթանակի դեպքում նրան կարող էր հասնել Տիգրան Հարությունյանը, սակայն վերջինս նույնպես խաղաղ դաշն կնքեց եւ բավարարվեց 9 միավորով: 3-րդ տեղը բաժանող 2 շախմատիստներից ավելի հաջողակ գտնվեց Մանուել Պետրոսյանը, ով հաղթեց Կարեն Հովհաննիսյանին եւ վաստակեց 8,5 միավոր: Իսկ ահա նրա գլխավոր մրցակիցը՝ Արման Միքայելյանը, պարտվեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին եւ նահանջեց 5-րդ հորիզոնական: 4-րդ տեղը զբաղեցրեց հենց ղարաբաղցի շախմատիստը, ով ընդամենը կես միավորով ետ մնաց ցանկալի 3-րդ տեղից:

Այդպիսով, 2017թ.Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի 3 ուղեգրերը նվաճեցին միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Մանուել Պետրոսյանը:

2016թ Հայաստանի շախմատի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ՝ 1. Մարտիրոսյան Հայկ՝ 9,5; 2. Հարությունյան Տիգրան՝  9; 3. Պետրոսյան Մանուել՝ 8,5; 4. Հայրապետյան Հովիկ՝ 8; 5. Միքայելյան Արման՝ 7,5; 6.  Հակոբյան Արամ՝ 7; 7. Եզիազարյան Արմենակ՝ 6,5; 8. Շահինյան Դավիթ՝ 6,5; 9. Բակունց Ռաֆայել՝ 6,5; 10. Քալաշյան Դավիթ՝ 6,5; 11. Բաբուջյան Լեւոն՝ 5; 12. Թորոսյան Նորայր՝ 5; 13. Սարգսյան Շանթ՝ 4; 14. Հովհաննիսյան Կարեն՝ 1,5:

Կամային հաղթանակ.- ՀայաստանՉեռնոգորիա՝ 3։2

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին: 1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն աստիճանաբար Չեռնոգորիայի հավաքականի գրոհները դառնում էին ավելի ու ավելի վտանգավոր: Փոխարենը մեր ֆուտբոլիստներն ավելի շատ էին սխալվում, փոխանցումների ժամանակ միմյանց չէին հասկանում, ինչից էլ օգտվում էր մրցակիցը` սուր հակագրոհներ ձեռնարկելով:

Արդյունքում` գոլերը չուշացան: Հանդիպման 36-րդ րոպեին Վեշովեչի հարվածից հետո անդրադարձ եղավ, դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետ մղեց գնդակը, սակայն Կոյաշևիչը հուժկու հարվածով գրավեց դարպասը: Ընդամենը 2 րոպե անց մրցակիցը նաեւ կրկնապատկեց հաշիվը: Խորքից փոխանցումից հետո Ստեֆան Յովետիչը մեն-մենակ մնաց Արսեն Բեգլարյանի դեմ` գնդակն ուղարկելով դարպասը: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ դրամատիկ հանդիպումը, երբ առաջին բաց թողած գոլից րոպեներ անց հաշիվն արդեն 0:3 էր, սակայն ընդմիջումից հետո «Հանրապետական»-ի մարզադաշտում բոլորովին այլ Հայաստանի հավաքական էր` վերափոխված, արագ, եվրոպական…

Թե ինչ էր ասել հանդերձարանում տղաներին Արթուր Պետրոսյանը, դժվար է գուշակել, սակայն մրցակցին բոլոր ցուցանիշներով գերազանցող մեր ընտրանին կարողացավ պատասխան 2 գոլ խփել: Նախ հաշվի տարբերությունը 50-րդ րոպեին կրճատեց հիանալի գործողություններով աչքի ընկնող և հավաքականի կազմում ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը` Արտակ Գրիգորյանը, իսկ 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը` 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը:   Continue reading

Հայկական խոհանոցն առանձնահատուկ է միասնակա՛ն – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է, տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Հայաստանում ու երկրից դուրս բնակվող հայերի մշակութային եւ այլ ոլորտների զարգացումը՝ պատմաաշխարհագրական մի շարք գործոններվ պայմանավորված՝ ընթանում է փոքր-ինչ ինքնատիպ, երբեմն առանձին ճանապարհով: Չնայած այս ամենին, հայկական խոհանոցը պահպանել է իր ինքնատիպությունը, անգամ եթե Հայաստանում չի պահպանվել որեւէ բաղադրատոմս, ապա դա պահպանվել է սփյուռքահայ խոհարարների մոտ: Ցավոք, հավաքական գործ չի կատարվել եւ ցայսօր հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստներ սեփականացվում են թուրքերի, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների, վրացիների, քրդերի եւ այլոց կողմից, դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ում արձանագրելով որպես իրենց խոհանոցի մաս:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է մի խոհանոցին արդեն պատկանող բաղադրատոմսը նաեւ ուրիշ խոհանոցի վերագրել, եւ օրինակ, կստացվի այսպես՝ տոլման ոչ միայն հայկական է, այլեւ թուրքական ու ադրբեջանական, որ լավաշը նաեւ պարսկական ու վրացական է ու այսպես շարունակ: Անգամ հարց չի դրվում, թե մի քանի հազարամյակների պատմություն արձանագրած խաշլաման, տոլման, հարիսան եւ այլ հնագույն ուտեստները ինչպես կարող են լինել նաեւ ադրբեջանական, եթե սրանց պատմությունը մի 100 տարվա է հասնում ընդամենը, կամ եթե իրենց թուրքերի ժառանգ են համարում, ապա միեւնույնն է՝ 1000 տարվա չի հասնում անգամ: Կամ՝ ինչպես կարող էին քոչվոր ցեղերը, որ անընդհատ տեղափոխվում էին, հացահատիկ ցանել, խաղող մշակել եւ այլն, որ իրենց վերագրեն լավաշի, խաղողի թփով տոլմայի կամ այգիների մրգերից ստացված գինու ստեղծման պատմությունը… Սա կարող էր անել նստակյաց մարդը, հավաքական կերպար ունեցող ազգը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 37-ի (427) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

2. Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ… Եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ  միացյալ ժողովին հաջորդեց «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

3. Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ… Ռուս-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններ – Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքն  Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org      

4. ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ. ընտրացուցակների հրապարակումը՝ վստահության կարեւոր քայլ… ՀՀ ՏԻՄ ընտրությունների ստրասբուրգյան գնահատականը…ՀՀ օրենքով կդյուրացվի կուսակցություն հիմնադրելն ու կուսակցապետ դառնալը…

5. Մասնավորը ուզի թե ոչ, գումարները պետությունն է տնօրինելու – ավտոկայանատեղիներից ու արագաչափերից ստացվող ֆինանսական հոսքերի հարցը կառավարությունում եւ նախագահականում…  Դեֆոլտի ներքինը չկա…

6. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

8. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

9. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ոդիսականը – նրա վերադարձը կայացավ Թուրքիայում… Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն առաջին անգամ հրապարակեց հավաքականի կազմը… Շախմատային խոչմերուկ… Այլ մարզական լուրեր…

10. Հայկական խոհանոց – Ծաղկակաղամբը՝ հավի մսով… «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ… «Մանկական Եվրատեսիլ».- Հայաստանյան երգն ու տեսահոլովակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 37-ի (427) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

2. Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ… Եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ  միացյալ ժողովին հաջորդեց «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

3. Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ… Ռուս-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններ – Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org 

4. ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ. ընտրացուցակների հրապարակումը՝ վստահության կարեւոր քայլ… ՀՀ ՏԻՄ ընտրությունների ստրասբուրգյան գնահատականը…ՀՀ օրենքով կդյուրացվի կուսակցություն հիմնադրելն ու կուսակցապետ դառնալը…

5. Մասնավորը ուզի թե ոչ, գումարները պետությունն է տնօրինելու – ավտոկայանատեղիներից ու արագաչափերից ստացվող ֆինանսական հոսքերի հարցը կառավարությունում եւ նախագահականում…  Դեֆոլտի ներքինը չկա…

6. Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

8. Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

9. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ոդիսականը – նրա վերադարձը կայացավ Թուրքիայում… Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն առաջին անգամ հրապարակեց հավաքականի կազմը… Շախմատային խոչմերուկ… Այլ մարզական լուրեր…

10. Հայկական խոհանոց – Ծաղկակաղամբը՝ հավի մսով… «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ… «Մանկական Եվրատեսիլ».- Հայաստանյան երգն ու տեսահոլովակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն – «Գլոբալ հայերի ապագան այսօր է» նախաձեռնությունը եւ մինչ այդ՝ Համահայկական գաղտնի (համաշխարհային) կառավարության տեսլականը (քննարկում հայ արիակաների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)… Հայ-ամերիկյան համագործակցությունը՝ պաշտպանական բնագավառում…

Այս տարվա հոկտեմբերի 27-ին «New York Times»-ում, հաջորդ օրն էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում  տպագրվեց Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ճապոնիայի ու Հայաստանի հանրահայտ 23 հայերի՝ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակը, որում արձանագրում է հայկական ազգային մտածողությամբ կազմած հիմնադրոյթների մի փունջ, որը նպատակ ունի համախմբել աշխարհի հայերին՝ ապահովելով հայերի այսօրն ու վաղը՝ ապագան:

Իհարկե, հնարավոր էր նախաձեռնողների թվաքանակը երկրների ներգրավման առումով ավելի մեծացնել, բայց դա ընթացիկ խնդիր է, որ կարող է նաեւ համալրվել, հիմնակետը՝ այսօրվա ապահով ու վաղվա առավել հզոր ու միասնական Հայաստանի կերտմանն է առնչվում, որին կոչ է արվում մասնակցել հայության բոլոր հատվածներին: Այսօրվա խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Նյու-Յորքում տոնել է իր 110-ամյակը, որի ընթացքում էլ հնչել է այս բաց նամակը: Այնտեղ մասնավորապես ասված է. որ Հայաստանում ու Սփյուռքում ծագած մարտահրավերների դիմակայելու նպատակով «այս հանգրվանը հնարավորություն է տալիս Հայաստանի ապագան վերաձեւել», ու նաեւ մտածել, «թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը»: Նամակի հեղինակները վստահ են, որ սա ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը վերապրելու, վերածնվելու եւ առաջանալու հնարավորություն է մեզ համար, այլեւ՝ աշխարհի հայերով համախմբված գործելու վճռորոշ նպատակ է:

«Առաջ շարժվելով՝ ամբողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության, թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պիտի ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում»,- նշված է բաց նամակում:   Continue reading

Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ… Եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ  միացյալ ժողովին հաջորդեց «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

Նախորդ թողարկումում եւս «Լուսանցք»-ն անդրադարձավ քրիստոնեական աշխարհի միջազգային ծավալումներին, ինչը մենք կարեւորեցինք համաքրիստոնեական քայլերի այնպիսի անհրաժեշտության տեսանկյունից, որը նպաստավոր դրույթներ ու ծավալումներ ուներ՝ հայկական ազգային շահերի հետ համադրվող: Ինչպես նշել էինք, դրանք իրենց հետեւանքները դեռ կունենան քրիստոնեական աշխարհի համար, հատկապես աշխարհա-քաղաքական նոր վերաբաժանումների ժամանակ, մասնավորապես՝ մահմեդական աշխարհի հետ հարաբերությունների ու տարաբնույթ գործընթացների ընթացքում:

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

Հայանպաստ է առանձնապես Վատիկանի, Հռոմի Պապի վերաբերմունքը նշյալ հարցերում, ով անգամ իր էկումենիկ ելույթներում է պահպանում արդարություն պահանջող հոգեւոր-քաղաքական գիծը: Էկումենիկ համաքրիստոնեական ժողովները եւս վերափոխումների են միտված, նախկին կարծրատիպերը «սառեցվում» են, ինչը հավաստում է, որ մեր նախորդ թողարկմանը ներկայացրած տեսակետները իրական են, եւ քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում: Այս համապատկերում էլ դիտարկել էինք Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը Հայաստան (Արամ Ավետյան, «Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.):

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

Այս ամենին հաջորդեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ եկեղեցական կառույցների եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միացյալ ժողովը, որին անդրադառնում ենք կրկին նույն տրամաբանությամբ՝ քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում…   Continue reading

Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ… Ռուս-թուրքական եւ հայ-ամերիկյան հարաբերություններ – Այս օրերին Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագրեր են ստորագրել…

Կվերադարձվե՞ն հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական օրակարգ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին թեկնածու Հիլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ եւ վերահսկողությամբ կայացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կնոջ՝ Հիլարիի հաղթանակը կարծես թե մոտ է եւ այս ընտրություններում նա կարող է դառնալ ԱՄՆ-ի նոր նախագահը: Կիմանանք նոյեմբերի 8-ին:

Արդյո՞ք այդ դեպքում հայ-թուրքական արձանագրությունները կվերադարձվեն միջազգային քաղաքական օրակարգ: Այս խնդրի մասին խոսել են փորձագետները:

Մուջիբ Խանը Կալիֆորնիայի համալսարանից հայտնել է, թե «պետքարտուղար Հիլարի Քլինտոնն ուներ ավելի դրական մոտեցում եւ ավելի շատ էր ընդգրկված հայ-թուրքական հաշտեցման հարցում, քան նախագահ Բարաք Օբաման: Հուսամ՝ նախագահ դառնալու դեպքում նա կվերսկի այս գործընթացը»: «Ցավոք, կարծում եմ այսօր հայ-թուրքական հաշտեցումը կորցրել է իր կարեւորությունը, քանի որ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ: Ո՛չ Անկարայի եւ ո՛չ էլ Վաշինգտոնի համար դա առաջնահերթություն չէ: Հույս ունեմ հաշտեցման գործընթացը կվերսկսվի, բայց չեմ տեսնում, որ կողմերից որեւէ մեկը հետաքրքրված լինի այս հարցում»,- հայ-թուրքական արձանագրությունների վերադարձման եւս մեկ ջատագով է այսպես արտահայտվել Մայքլ Ռեյնոլդսը՝ Փրինստոնի համալսարանից:

Դեյվիդ Ֆիլիփսը, ով Կոլումբիայի համալսարանի Խաղաղության եւ մարդու իրավունքների ծրագրի ղեկավարն է, հույս չունի, որ արձանագրությունները տեղից կշարժվեն: «Այսօր հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա: Երկխոսության հեռանկարները չափազանց փոքր են, քանի որ Թուրքիան գտնվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն անցման փուլում: Եթե Թուրքիան ցանկանա քայլեր ձեռնարկել արձանագրությունների վավերացման հարցում, ապա անհրաժեշտ կլինեն որոշակի քաղաքական բանակցություններ ու վստահության մթնոլորտի ձեւավորում, որոնք դրականորեն կազդեն երկկողմանի հարաբերությունների վրա: Սակայն այսօր նման ցանկություն թուրքական կողմից չի նկատվում»,- ասել է նա:   Continue reading

ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ. ընտրացուցակների հրապարակումը՝ վստահության կարեւոր քայլ… ՀՀ ՏԻՄ ընտրությունների ստրասբուրգյան գնահատականը…ՀՀ օրենքով կդյուրացվի կուսակցություն հիմնադրելն ու կուսակցապետ դառնալը…

ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ. ընտրացուցակների հրապարակումը՝ վստահության կարեւոր քայլ

«Ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ որոշումը ստեղծված իրավիճակում հանրության վստահության ապահովմանն ուղղված կարեւոր քայլ է»,- Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած «Ընտրությունների դիտարկումը եւ դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողովիում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես նաեւ նախատեսվում է արխիվացնել տեսանկարահանված նյութերը:

Արդարադատության նախարարը նշել է, որ Հայաստանում կազմակերպվել են առավելագույնս ներառական քննարկումներ օրենսգրքի նախագծի շուրջ՝ ներկայացնելով «4+4+4» բանակցային ձեւաչափը:

Նրա խոսքով՝ այն ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հավասարաչափ ու հավասարակշռված քննարկման կարեւոր հարթակ էր:   Continue reading

Մասնավորը ուզի թե ոչ, գումարները պետությունն է տնօրինելու – ավտոկայանատեղիներից ու արագաչափերից ստացվող ֆինանսական հոսքերի հարցը կառավարությունում եւ նախագահականում…  Դեֆոլտի ներքինը չկա…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2 օր առաջվա՝ ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի խորհրդակցությունից հետո եւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության երեկվա նիստում հանձնարարության հետքերով ֆինանսների նախարարությունը իր իրավասության շրջանակներում իրականացվող գործառույթների օպտիմալացման է գնալու: Այս մասին գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Բանն այն է, որ մեր երկրի նախագահը հանձնարարել էր գտնել հստակ լուծումներ, որպեսզի ավտոկայանատեղիներից ու արագաչափերից ստացվող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն ամբողջովին անցնեն պետական ու համայնքային կառույցներին: Երեկվա նիստում էլ նույն հանձնարարականը իրավասու նախարարներին վարչապետը տվեց: Հարց է ծագում՝ ինչքա՞ն խնայողություն կլինի այս հանձնարարականների կատարման հետեւանքով: Ի պատասխան Վարդան Արամյանը նկատեց. «Այն գործառույթները, որը հնարավոր է, որ մեր ուժերով իրականացնենք, կփորձենք անել: Արդյունքում կլինի այն, որ այն միջոցները, որը դիտվում էր որպես շահույթ, ապա դա մեզ համար կդիտվի որպես խնայողություն»:   Continue reading

Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=5877Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

2010թ. փետրվարին խոսեցի Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքում առաջանալիք ռիսկերից: Նաեւ օգուտներից խոսեցի, բայց դրանք չեմ մանրամասնի, քանզի նախորդիվ գրել եմ: Հավելեմ միայն (տվյալները 2010թ. էի հրապարակել), որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: 1-ին փուլը ներառում է Երեւան-Գյումրի հատվածը, իսկ 2-րդ փուլը՝ Երեւան-Մեղրի: Յուրաքանչյուր փուլ իրականացվելու է ենթափուլերի միջոցով: Մասնավորապես, առաջին փուլը կունենա 2 ենթափուլեր, իսկ երրորդ տրանշը կմտնի ծրագրի երկրորդ փուլի մեջ: Վերջինս նախատեսվում է իրականացնել այլ վարկային միջոցներ ներգրավելու եւ պետություն-մասնավոր համագործակցության միջոցով: Երրորդ տրանշի իրականացման ժամանակ առաջացած խնայողությունները կուղղվեն Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի վերականգնմանը: Ծրագրի առաջին փուլի առաջին ենթափուլով նախատեսվում է՝ Երեւան-Աշտարակ քառուղի ճանապարհի բարելավում, ճանապարհի անվտանգության բարձրացում եւ Երեւան-Արարատ քառուղի ճանապարհի անվտանգության բարձրացում, ծրագրի աջակցություն (ներառյալ հետագա ծրագրերի նախագծերի առաջարկվող ֆինանսավորում) եւ ճանապարհային ենթաոլորտային ծրագրին օժանադակության տրամադրում: Առաջին տրանշի ընդհանուր գումարը կկազմի 70 մլն. դոլար, որից 10 մլն. դոլարը կառավարության համաֆինանսավորումը կլինի: Ակնկալվում է, որ այս գումարից խնայողություն կլինի, որը կուղղվի երկրորդ տրանշին:

http://www.hayary.org/wph/?p=5862«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

http://www.hayary.org/wph/?p=5695Հյուսիսհարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած էՓողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…   Continue reading