Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5-ում, 2018թ.

Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար

«Խոշ բիլազիգը» առանձնահատուկ պար է, այն պետք է վերարտադրի «Խաչ Պատրաստի ՎերԱջ Թեւին» կտրիճների պարի գաղափարը: Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ պարն ունի էպիկական ծիսական գաղափար:

«Խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձեւն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի՝ «խաչ»-ը դասվում է բնիկ հայկական բառերի շարքին՝ «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն եւ ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաեւ «եկեղեցի»:

Խաչի հետ կապված մինչեւ այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ՝ հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերեւը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում:

Հոս Բիլիզիգ, Ոսկե ապարանջան, Գոշ բիլեզիգ

Այս պարը հայտնի է նաեւ տարբեր անուններով՝ «Հոս Բիլիզիգ», «Ոսկե ապարանջան», «Գոշ բիլեզիգ»: Պարն ունի բավականին նման տարբերակներ, սակայն նրանցից յուրաքանչյուրը դիտվում էր որպես առանձին պար:

Պարը կատարվում է աշխատանքի ընթացքն ու արարողությունները նկարագրող պարաքայլերով, որոնք, ասես, վերարտադրում են ապարանջանի հյուսքը, գործող հելունի շարժումները։ Ոտքերը հերթականությամբ կատարում են հելունի աշխատանք հիշեցնող պտուտաձեւ շարժումներ։

Աչքի է ընկնում ուսերի պահած դիրքով, որը հայկական պարերին բնորոշ ինչ-որ յուրահատկություն ունի։ Ռիթմն արագ է, ինչը խորհրդանշում է պարի մաժորային՝ դրական բնույթը։ Պարը հաճախ պարում են բաց պարաշրջանով։ Տվյալ դեպքում պարագլուխը կանգնում է պարաշրջանի աջ կողմից (պարի բնութագրումը Ժ. Կ. Խաչատրյանի):

Համշենահայերը պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա: Դհոլը զարկել են գետնին դրած: Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ: Որոշ պարեր կատարել են նաեւ երգեցողության ուղեկցությամբ:  

Համշենցի տարեցները, առանց բացառության, իրենց պարերին վերաբերում էին մեծագույն լրջությամբ ու ներքին հրճվանքով:

Հայկաձորում ապրող Վարդան Պետրոսի Ղուկասյանը պարերի մասին արտահայտվելիս տալիս է այսպիսի բնորոշում. «Մեր բարերը առընգէղ բարեր են», այսինքն՝ առինքնող, հմայիչ, գրավիչ պարեր են:

Հնուց ի վեր պարել են կլոր փակ շրջանի դասավորությամբ պարեր: Հայկական պարերի կատարողական բռնելաձեւերից մեկը կոչվում է բարեւ բռնել: Բարեւ բռնել է կոչվում նաեւ նորահարսների բռնելու կեցվածքը: Բարիք, կենդանություն, երջանիկ կյանք, հաջողություն եւ բարօրություն կամենալու հետ է կապվում նաեւ Բարեկենդան կամ Բարգէնդօնք տոնը:

(Ժ.Կ. Խաչատրյան, Համշենի մի քանի պարեր, Տեղեկագիր, Եր., 1964, N3, էջ 71. Է.Խ. Պետրոսյան, Ժ.Կ. Խաչատրյան, Հայկական պարային բանահյուսության ստեղծագործությունների հավաքածու, Խորհրդային ժողովրդագրություն, թիվ 1, էջ 115, ռուսերեն). 1991թ. «Փյունիկ» թերթում հրատարակել է Ս. Վարդանյանը: Այն 1978թ. ձայնագրվել է Խոփայի Չավուշլու գյուղում: Ձայնագրությունը Ս. Վարդանյանը ձեռք է բերել Ղրղըզստանում՝ 1984-ին:

Քերծի. պարանունը, մեկնաբանությունը

«Քերծի» պարը ռազմական պար է:

Ըստ Արցախի բարբառի՝ քերծին մեծ, բարձր, անմատչելի, լերկ քարաժայռ է: Քերծին հայերեն բառ է, քար եւ քերծել իմաստներն ունի:

Քերծի են անվանում նաեւ հսկա, դյուցազն, ժայռի պես ամուր քաջ մարդուն: Քերծի քարերի ծերպին են իջնում, բույն դնում բազեն, արծիվը, քերծելով մագլցում ու բարձրանում են քարայծերը:

Քերծիի վրա եղջյուրակռիվ են տալիս այծեղջյուրները, քարայծերը: «Քերծի» պարը կրում է Քերծի քաջերի, քարայծերի կամ Քերծի ժայռերի անունը եւ գաղափարը:

Քերծի պարը ռազմական պար է, խոյապար է, որտեղ որպես հակառակորդ պարում են զինակից մարտիկները, հպարտ քարայծերը, խոյերը:

Գորիս-Կյորեսում քարանձավ-տուն «քարտուն» տներին տվել են «քերծի տուն» կամ «քերծատուն» անվանումը, քերծեր՝ այսինքն՝ անմատչելի ժայռերի մեջ փորած ապաստարաններ։ Քերծերին պարել են մեր նախնիներ քերծի հսկաները, նրանք մեծ երդիկներ են բացել, թոնիրներում թխել են հացը, ցրտին քուրսի սարքել ու պատմել գիշերազրույցները:

Քերծի պարն այնքան էին պարում, մինչեւ հոգնում ու ընկնում էին: Մինչեւ 70-90 հարկանի «Քերծի տուն» կամ «Քերծատուն» քարանձավներում գործել է Քարանձավային համերգասրահը, որը գորիսեցիների համար կենսական նշանակություն ուներ:

Զանգեզուրի անձավաբնակների մեջ տարածված էր աշխարհի ամենատարօրինակ հիվանդությունը՝ խաղլացավը, երբ հիվանդը պարելու անզսպելի ցանկություն էր ունենում։ Խաղլացավը բուժելու միակ միջոցն էր նվագել այնքան, որ հիվանդը պարելուց ուժասպառ ընկնի գետնին ու հանգստանա։ Այդ մասին Բակունցն էլ է գրել։

«Քերծի» պարաձեւի պարաքայլերը

Ըստ պարագետների՝ գրառվել է նաեւ Քերծիի երկու մասից կազմված պարաձեւ, որի երկրորդ մասում արագությունը զարգանում է:

Պարողները շարվում են մեկ գծով: Երբեմն կարող են պարել երկու գծով, իրար դիմաց կանգնած շարքերով: Գծով առաջ շարժվող պարաքայլերը մեկնաբանվում են որպես հակառակորդի վրա հարձակման արտացոլում: Դրանց հետեւող տեղում շարժումներից հետո շարքը վերադառնում է իր ելման դիրքին:

Վերադառնալու ընթացքում մասնակիցները վերադասավորվում են իրար թիկունքի կանգնած դիրքով, այսինքն՝ 900 դարձումներով:  Երկու շարքով պարելու ժամանակ առաջ գնացող եւ վերադարձող պարաքայլերի տարբեր համադրումները թերեւս մեկնաբանվում են որպես մի կողմի հարձակման, մյուսի ինքնապաշտպանության եւ ապա հակահարձակման անցնելու արտացոլում:

Ձեռքերը բռնում են ափ ափի, խաչված մատներով, թեւկախ վիճակում: Պատահում է նաեւ, որ պարում են ձեռքերը ճկույթներով բռնած:

Կան ենթադրություններ, թե Քերծին որսորդական պար է: Սա մեկ անգամ եւս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը:

Քերծիի՝ որսորդական պար լինելու օգտին են խոսում  Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած եւ Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները:

Նրանցից գրառված պարատեսակում պարաքայլի առաջ տանող քայլերը կատարվում են կիսակքանիստ, որը համեմատվում էր որսի գնացողի գաղտագողի շարժումների հետ: Երաժշտական չափը հավասար է 3/4-ի:

Այն պարվում է դհոլի եւ զուռնայի նվագակցությամբ:

Պոզարե

Պոզարե եզրաբառը նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է: Պոզը այծեղջյուրն է, պոզահարումը, կռիվը՝ հակառակորդի վրա հարձակումը:

Պաշտամունքային պար է՝ նվիրված այծեղջյուր տոտեմը կրող Աստվածներին:

Մշո Խըռ

Ձիու պաշտամունքին նվիրված պար է, ձիու փնչոցն ու սանձահարումը, Հայոց ազգային էպոսի հրեղեն Ձիու, նրա դիցական ժողովրդական իմաստնությունը կրող կերպավորումը:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հուլիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

Առաջին նկարում Քերծի են պարում, երկրորդում մանուկները պարում են Խոշ բիլազիգ:

«Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»

Պարերից խոսեցինք՝ Մշո Խըռից, ձիու պաշտամունքից: Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ… լսենք Հրաչուհի Փալանդուզյանին:…

* * *

Աշխարհի ոչ մի լեզվում «ձի» բառն այնքան հոմանիշներ չունի՝ որքան հայերենում։ Թող «գիտունները» վիճեն՝ Հայկական լեռնաշխա՞րհն է ձիու ծագման օրրանը, հայերն առաջի՞նն են ձի բուծել ու ձիավարել, իսկ մենք մտապահենք Հայկ Խաչատրյանի «Քերթողահայրը» /Սովետական գրող, Երեւան, 1985թ./ վեպի այս հատվածը, որտեղ ձիու՝ մեզ ծանոթ հայերեն անվանումներն են։

«Հայերը ձիուն անվանում են նաեւ ասպ։

Ընտիր ձիուն՝ նժույգ։

Արու ձիուն՝ հովատակ մատակ։

Էգ ձիուն՝ զամբիկ, ճակ, մատյան կամ սարակ։

Հեծնելու ձիուն՝ երիվար։

Կառքին լծվածին՝‘վարգաձի։

Դեռատի ձիուն՝ մտրուկ։

Ասպարափայլին՝ ճերմակ։

Շիկագույնին՝ աշխետ։

Մոխրագույնին՝ մողոշիկ։

Թխակարմիրին՝ շառատ։

Սեւ ու ճերմակավունին՝ ճանճկեն։

Սպիտակ սեւախայտ ձիուն՝ ճարտուկ։

Սպիտակախայտ ոտքերով ձիուն՝ կոստնտոտիկ։

Եզի պես լայն ու տափակ գավակ ունեցողին՝ եզնգավակ։

Մերկ, անթամբ ձիուն՝ մերկիկ։

Ձիու ձագին՝ քուռակ»։

Հայկ Խաչատրյանը կարծում է, որ Ալեքսանդր Մակեդոնացու հանրահայտ Բուկեֆալ նժույգի հայրենիքը եւս Հայաստանն է։

Հուսանք, որ մեր գիտնականները կկարողանան վերջնականապես ապացուցել վերոնշյալ փաստերը եւ կհասնեն նրան, որ մեր հայրենիքից աշխարհի չորս կողմերում տարածված ձիերը կկոչվեն ոչ այլ կերպ, քան՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԻ։

Հրաչուհի Փալանդուզյան

26.10.2016թ.

«Լուսանցք» թիվ 6 (484), 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6773Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (15-րդ մաս) – Համշեն. երբ ոտքի են կանգնում կտրիճները… «Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ – Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր… Գոյություն ունի նաեւ Թոյնալի պար – Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6763Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

http://www.hayary.org/wph/?p=6749Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը… 

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։