Արտաքին լուրեր

Մերձավորարեւելյան թնջուկ` էլի անկախության կարգավիճակի համար

Իսրայելը Պաղեստին չի ստեղծի

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Երուսաղեմում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ Թել Ավիվը բացառում է Պաղեստինի անկախ պետության ստեղծման հնարավորությունը մինչ 2015թ.:
«Մինչ 2012թ. պաղեստինյան պետության ստեղծման ոչ մի հնարավորություն չկա»,- ասել է Ա. Լիբերմանն ի պատասխան լրագրողների հարցադրման եւ ավելացրել է, թե «կան բազում երեւակայական խաղեր», բայց պետք է հաշվի նստել իրականության հետ, իսկ իրականությունը այն է, որ կողմերը իրական համաձայնությունից դեռեւս շատ հեռու են:

Շարունակել կարդալ

Մարզական լուրեր

Շաբաթվա մարզական կյանքից

Հայ բասկետբոլիստուհիները` կիսաեզրափակիչում
Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացավ բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարի նախնական փուլը, որին մասնակցեցին 7 երկրների հավաքականներ:
Մեր ընտրանին վիճակահանությամբ ընդգրկվել էր 1-ին ենթախմբում, որտեղ մրցակիցներն էին Մոլդովայի, Անդորայի եւ Ջիբլարթարի ընտրանիները: 2-րդ ենթախմբում ընդգրկված էին Շոտլանդիայի, Մալթայի եւ Ուելսի հավաքականները:
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը ստեղծվել է 1988թ. այն նպատակով, որ բասկետբոլի մրցաշարեր անցկացվեն փոքր երկրներում: Այդ դիվիզիոնի մշտական անդամներ են համարվում Անդորրան, Ջիբլարթարը, Մալթան, Սան Մարինոն եւ Մոնակոն: Մնացած մասնակիցներին հրավիրում է ՖԻԲԱ-ն: Սան Մարինոն ու Մոնակոն այժմ չունեն կանանց հավաքական, ուստի այդ երկրները չմասնակցեցին այս առաջնությանը: ՖԻԲԱ-ն հրավեր էր ուղարկել նաեւ անցած տարվա մրցաշարին մասնակցած Ադրբեջանի հավաքականին, սակայն վերջինս հրաժարվել է հանդես գալ Երեւանում:

Շարունակել կարդալ

Հայկական ոգու իրականությունը

Եղէգնի փողից՝ ծուխ էր բարձրանում,
Եղէգնի փողից՝ բոց էր բարձրանում,    
Եւ բոցերի մէջ մի պատանի վազում…

Այսպէս եղաւ հայ կամքի խորհրդանշան, հայոց պատերազմական աստւած Վահագնի ծննդոցը: Իր գոյստացման բնոյթով, նա յիշեցնում է հայոց աշխարհի երկրաբանական լինելիութիւնը: Վահագնածնութեան երգը մի խտացում է հայոց տիեզերածնական (կոսմոգոնիական) ըմբռնումի: Նա հրահոսների եւ երկրաշարժների մի աշխարհի ժողովրդի դիցաբանախառն բնափիլիսոփայութիւնն է: Մտայղացման առիթը, պատմական ժամանակներում լճային մի խառնարանում տեղի ունեցած հրահոսային ժայթքման ահարկու մի տեսարանը տւած պիտի լինի:

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 156-Ի հոդվածները

Շարունակել կարդալ

Բնազանցությունից դեպի բնախոսություն – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Բնազանցությունից դեպի բնախոսություն

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդամենը մի քանի հազարամյակ է, ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «Մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով (առավել ճշգրիտ՝ «մարդակեր օրենքներ»-ի, քանզի իրական «Մարդադիր»-ը հեռու չէ «Աստվածային»-ից), արդեն շտապում է դրանք քաղաքական-գաղափարական ու լրատվական-տեղեկատվական համակարգերով, ինչպես եւ զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, դարձնել անքննելի` միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր Օրենքներ»-ը թղթին գրվելով եւ ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ օրինաչափորեն գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը… Եվ (ան)Մարդկային այս «օրինաստեղծ» անամոթությանն այստեղ էլ շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգեւոր-բարոյական ներկայությունը…

Շարունակել կարդալ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


Պատճեները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, զլմ-ներին:

ՀԱՄ առաջնորդի բաց նամակը
Պրն. նախագահ
Ձեզ եմ դիմում, քանի որ իմ հանդեպ կատարվող պատահական «դժբախտ» դեպքերը արդեն դառնում են օրինաչափություն: Ժամանակին այս կամ այն այսպես կոչված ուժային կառույցների կողմից «սովորական» եւ «ազգային» մշակումները, դատական գործընթացները կամ կալանավորումը այժմ կատարվող դեպքերի համապատկերին երանելի են թվում:
Հիշեցնեմ Ձեզ, որ դեռ 2009թ. մայիսի 4-ին, ինձ հետ կատարված այսպես կոչված վրաերթի փաստի առիթով հարուցված քր. գործը կարճվեց համաներմամբ եւ այդպես էլ դատարան չհասավ այդ քր.գործը, որը կազմված էր բազմաթիվ անճշտություններից եւ հարցականներից: Ամենակարեւորն այն է, որ այդ` իբր վրաերթի օրը, Երեւանի Ագաթանգեղոս փողոցում վթարի կամ վրաերթի փաստի վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունում ահազանգ չի ստացվել: Այս գրությունը կցված է իմ քր.գործին, որը տվել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանը:

Շարունակել կարդալ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

        

 

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանից

Պատճեները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, զլմներին:

ՀԱՄ առաջնորդի բաց նամակը

       Պրն. նախագահ.
       Ձեզ եմ դիմում, քանի որ իմ հանդեպ կատարվող պատահական «դժբախտ» դեպքերը արդեն դառնում են օրինաչափություն: Ժամանակին այս կամ այն այսպես կոչված ուժային կառույցների կողմից «սովորական» եւ «ազգային» մշակումները, դատական գործընթացները կամ կալանավորումը այժմ կատարվող դեպքերի համապատկերին երանելի են թվում:

 

 

Շարունակել կարդալ

Լուսանցքի թիվ 155-Ի հոդվածները

Շարունակել կարդալ

Ամառային Արևադարձը Գառնիում

Ամառային Արեւադարձը՝ Գառնիում

Հունիսի 21-ի ուշ գիշերը՝ լույս 22-ի առավոտյան, Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներն այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճարի տարածք՝ դիմավորելու Ամառային Արեւադարձը:
Բնության այդ ծեսի մասնակիցների մեջ էին նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը, վերջերս «Հայ Արի ասպետ»-ի կոչում ստացած Աշոտ Օհանյանն ու Ռուզաննա Նահապետյանը, ովքեր էլ նախաձեռնեցին օրվա խորհրդին հարիր երգերի ու ձոների կատարումները:
Հետո արիների մի մասը, մտնելով հինավուրց տաճար, փառաբանեց Հայ Աստվածներին ու Հայոց Հավատը:
Գառնո տաճարի տարածքում տեղ-տեղ արորդիների վրաններն էին երեւակվում անձայն մթության մեջ, ինչը կարծես ցրվեց, երբ արորդիները հայկական ուտեստներով ու ավանդական գինեձոներով լցրեցին գիշերային լռությունը… Նրանք պատրաստվում էին դիմավորելու արեւածագը…
Ներկաները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին, մեծ ու արժանապատիվ նախնիներին…
Նաեւ Արիական միասնական ու հզոր Հայաստանը վերակերտելու մաղթանք հղեցին հայությանը:
Այդ ուշ ժամին, փոքր խմբերով տաճար էին այցելում գառնեցիներ ու այլ հայորդիներ:
 
Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.

Շարունակել կարդալ

Լեզուն սուրբ է – ուրացողը դավաճան

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց այդ` ցուցարարների բնորոշմամբ ազգադավ որոշումը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Իսկ կարծիքները դրա մասին հիմնականում եղել ու մնում են բացասական: Հատկապես հանրային կարծիքը ճնշող մեծամասնությամբ դեմ է այլալեզու դպրոցներ հիմնելուն, ինչին էլ հանգեցնելու են վերոնշյալ օրենքներում նախատեսված փոփոխությունները:
Ցուցարարները մինչեւ քվեարկությունը վանկարկում էին` «Հայաստանում` հայերեն», «Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան», «Հայ մանուկին՝ հայ դպրոց», «Ո՛չ գաղութացմանը» եւ այլ կարգախոսներ, իսկ քվեարկությունից անմիջապես հետո սկսեցին վանկարկել՝ «71 դավաճան», «Ազգուրացներ», «Օտարների ծախու ստրուկներ» եւ այլն…

Շարունակել կարդալ

Պարտադիր համարժեք քայլերի նախաշեմին․․․ Բաքուն դավաճան է․․․

Պարտադի՛ր համարժեք քայլերի նախաշեմին

Հունիսի 18-ին ժամը 23.30-ի սահմաններում Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում, որի առաջխաղացումը հայկական կողմը կասեցրել է: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված:
Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է հայկական կողմի դիրքապահներին եւ տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, ովքեր թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ հետ են քաշվել: Մարտի ընթացքում հայկական կողմը տվել է 4 զոհ եւ 4 վիրավոր:

Շարունակել կարդալ

Արցախի խնդիրը կլուծվի և պետք է անցնել հակահարձակման

Արցախի խնդիրը կլուծվի

…Եվրա-թուրքական արժեքներից դուրս
Հունիսի 21-ին մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այս նստաշրջանում էլ վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն մտադիր չէ մոռացության տալ ԼՂ-ի հարցերով ենթահանձնաժողովի վերածննդի իր ցանկությունը ու թեպետ հարցը օրակարգում չէ, բայց այս առումով նա հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ:
Հայկական պատվիրակությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը Չավուշօղլուի հետ հանդիպմանը նշել են, թե դեմ են, որ «ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»:

Շարունակել կարդալ

Ներքին լուրեր և մարզական կյանք

Առաջարկ
Հուշարձան… լավաշին

Հացը կարեւորագույն սննդամթերքներից է: Աշխարհի ժողովուրդներն իրենց ապրելակերպին հարիր համապատասխան հաց են ստեղծել: Չնայած իրենց ձեւով, թխման եղանակով հացերն իրարից տարբերվում են, սակայն ունեն մեկ ընդհանրություն, բոլորն էլ ունենում են արտաքին կոշտ (չոր) կեղեւ եւ ներսում փափկամաս: Ի տարբերություն աշխարհի բոլոր ժողովուրդների հացերի` հայկական հացը` լավաշը չունի արտաքին չոր կեղեւ, փափկամաս եւ, որն ամենակարեւորն է, այն չի հնանում: Շաբաթներ, ամիսներ, տարիներ պահելով` այն արագ վերականգնում է իր «թարմությունը», դառնում բուրավետ, դյուրամարս եւ սննդարար հաց: Այս հատկանիշներից զուրկ են ներկայումս այլ ժողովուրդների կողմից օգտագործվող ազգային եւ «համազգային» հացերը:

Շարունակել կարդալ

Արտաքին լուրեր

Թուրքերն անհանգստանում են

Անկարայի ներկայացուցիչը Վաշինգտոնում անհանգստացած է Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր վերարծարծումից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ կիրառվելիք նոր պատժամիջոցներ սահմանող բանաձեւին «ոչ» քվեարկելուց հետո պաշտոնական Անկարան իր դիրքորոշումը Վաշինգտոնին բացատրելու համար ԱՄՆ է ուղարկել վարչապետ Էրդողանի գլխավորած իշխանական կուսակցության` «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ-AKP)-ի փոխնախագահ Օմեր Չելիքին:
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` Օ. Չելիքը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրարձել է նաեւ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հնչեցրած այն պատրաստակամության հարցին, թե նրանք պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ կազմել եւ բերել օրակարգ: Նա այդ կապակցությամբ ասել է. «Անհրաժեշտ է, որ Թուրքիան աջակցություն ստանա Իսրայելի հետ կապված իր արդար դիրքորոշման հարցում: Բայց եթե դրա փոխարեն Թուրքիան քննադատության ենթարկվի, եթե խոսվի թեմայի հետ ոչ մի առնչություն չունեցող Հայկական կամ քրդական հարցերի մասին, ապա ակնհայտ է, որ նման բանը չի համապատասխանում բարեկամական հարաբերություններ հասկացությանը: Բարեկամները միմյանց շանտաժի չեն ենթարկում»:

Շարունակել կարդալ

Գրային համակարգը որպես դավանաբանական բարդույթ

 
Ու՞մ կողմից եւ որտե՞ղ առաջին անգամ օգտագործվեց պատկերագրային խոսքը
Դեռեւս 1923թ. Նիկողայոս Մառը մեծ համոզվածությամբ ասում էր, որ հայերեն լեզվի հնությունը պետք է չափենք մի քանի հազար տարիներով: Նա նաեւ նշում էր, որ հայ էթնոսը հնագույն հաբեթական էթնոս է, կրողը եւ պահապանը հնագույն մշակութային ավանդապատումների, նրա տարածողը արեւելք եւ արեւմուտք, որ հայերենի լեզվական հարստությունը հեքիաթային հնարավորություններ է տալիս այլ ժողովուրդներին` իրենց լեզվական արմատը տեսնելու համար:
Պատահական չէ, որ նյութն սկսեցի Ն. Մառի արտահայտած մտքերով, քանզի նա այն գիտնականներից է, ում աշխատանքները հայագիտության համար շատ կարեւոր են նաեւ շատ հաճախ իրար բացառող մտքերով: Ըստ այս գիտնականի, հայերեն լեզվի կարեւորության աստիճանը հնդեվրոպական (արիական) պատմա-համեմատական հետազոտություններում առանձնահատուկ է, այն ընդգրկում է նաեւ նախալեզվի խնդիրը:

Շարունակել կարդալ