Աշխարհի մարզական հեւքից – Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը – Գինեսի գրքում 25 հայ ռեկորդակիր ունենք – Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ – Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը՝ Հայաստանում… Երեւանյան կիսամարաթոն – Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր հիմնադրման 25-ամյակը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հանդիսությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, բազմաթիվ երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացացուցիչներ, մասնավորապես` Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն, հայտնի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան: Նրանց հետ միասին պատվո ուղով անցան նաեւ մեր օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները` մեծանուն մարզիկ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ:

ՀԱՕԿ-ն առաջին անգամ կլուսաբանի հայկական ֆուտբոլը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսուհետ հանրությանը կներկայանա նոր կայքէջով: Այդ մասին հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Մեր նպատակն է արդիականացնել կոմիտեի կայքէջը, որպեսզի այն հնարավոր լինի դիտել տեխնիկական բոլոր միջոցներով, այդ թվում բջջային հեռախոսներով, պլանշետներով եւ այլն: Մենք առաջին հերթին կլուսաբանենք հայկական սպորտը, որը շատ քիչ տեղ է զբաղեցնում հանրապետության լրատվամիջոցներում»,- հավելել է ՀԱՕԿ-ի պաշտոնյան:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՕԿ-ը սկսելու է լուսաբանել նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, ինչը մինչ այսօր չի արվել, Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Ֆուտբոլը նույնպես պատշաճ ձեւով է մատուցվելու, ինչպես բոլոր մարզաձեւերը, սակայն կան հարցեր կապված հեղինակային իրավունք ձեռք բերելու հետ: Այդ հարցը ընթացքում կկարգավորենք»:

Կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի եւ մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն ինքը կատարել է երկար տարիների ընթաքում` հավաքելով եւ գրի առնելով հանրագիտարանային բազմազան տվյալներ հայկական սպորտի մասին, որոնք վերաբերվում են մարզիկների կենսագրությանը, տեղեկատվական հրապարակումներին, մարզաձեւերի առանձնահատկություններին, համահայկական խաղերին, հեղինակավոր այլ մրցաշարերին, եւ անգամ, թողարկված նամականիշերի եւ մետաղադրամների պատմությանը:

Ավետիս Բայրամյանի հեղինակությամբ դեռեւս 2005թ. հրատարակվել է նաեւ «Մարզաշխարհի անվանի հայերը» գիրքը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին, որն էլ համալրվել է հետագա 10 տարների ընթացքում հայ մարզաշխարհի ձեռքբերումների, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությամբ, եւ այլ անհրաժեշտ ու հետաքրքիր մանրամասներով` դառնալով «Հայկական մարզադարան»: Ինչպես նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, այս գիրքը, որ պարունակում է բազմազան հետաքրքիր եւ անհրաժեշտ տեղեկատվություն, օգտակար կլինի ինչպես մարզիկների եւ մարզասերների, այնպես էլ սպորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար` անկախ տարիքից եւ մասնագիտությունից:  Continue reading

Ազգային Սահմանադրություն է մեզ պետք՝ ազգային արժեհամակարգից սնվող… Ազգային իրավունքը Հայաստանում պիտի գերակա լինի միջազգային իրավունքի վրա…

Եվրասիական համագործակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Հասմիկ Բակունցը հարցազրույց է վերցրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից, որը թարգմանաբար եւ կրճատված տարբերակով տպագրվել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի կայքում:

http://eurasianinfoleague.com/topic.php?id=31169 …Армяно-арийский орден выступил с предложением в экспертную комиссию по конституционным реформам о создании новой, так называемой национальной Конституции РА, которая может заменить национальную программу о сохранении традиционных семей. В этой конституции в первых рядах будут национальные права, в отличие от нынешней конституции, где доминируют международные права…

Կրճատված հարցազրույցը տպագրվել է ռուսերեն, որը ներկայացնում ենք ստորեւ՝ հղում անելով հիշյալ կայքին, իսկ մենք ՀԱՄ ղեկավարի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ հայերեն օրինակով:

* * *

  1. Պարոն Ավետիսյան, ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում կընդլայնվի համասեռամոլների ազատությունը:

Continue reading

Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը պիտի անցկացնել Բաքվում, եթե, իհարկե Իլհամն այնտեղ լինի այդ ժամանակ… – Հենց այստեղ էլ պիտի վճռել Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում…

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հայկական զինուժի պատժիչ հակահարձակման անհրաժեշտության մասին: Ադրբեջանական սադրանքները, սահմանախախտումները երբեմն հայ զինվորի կյանք են խլել, ունեցել ենք նաեւ վիրավորվելու դեպքեր: Իհարկե, հայ մարտիկի պատասխանից ադրբեջանական զինվորները մի քանի անգամ ավելի շատ կորուստ են տվել՝ ոչնչացվել ու վիրավորվել, բայց մեզ համար այդ գլխաքանակը նշանակություն ու արժեք չունի, մեզ համար թանկ է մեր զինվորի կյանքը…

Այսօր արդեն մեր սահմանամերձ բնակչությունն է հայտնվել ադրբեջանական արկերի ու կրակահերթերի հարվածների տակ, այստեղ եւս զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում:

Սա չհայտարարված պատերազմի նախերգանք է, ինչին պետք է ոչ միայն արժանի հակահարված տալ, այլեւ՝ հիմնովին վերջ դնել…

Սիոնա-մասոնական ծրագրերով (որի ծնունդ են նաեւ օսմանականությունն ու համաթուրանականությունը) Հայկական Լեռնաշխարհում խառնածին եւ քոչվոր թուրքն ամրապնդվեց, որ մեր տարածաշրջանում ընդամենը մի քանի հարյուրամյա պատմություն ունենալով՝ փորձում են ջնջել տասնյակ հազարամյակների արժեհամակարգ ստեղծած բնածին ու բնիկ հայերի պատմությունը… Մեր նախնիներին ցեղասպանելով փորձեցին ջնջել մեր տիեզերագեն տեսակը երկրի երեսից, որպեսզի մեր բնօրրանում (Հայաստանի արեւմտյան հատվածում) ու հենց մեր արյան վրա իրենց բռնապետությունը՝ Թուրքիան կառուցեն: Մասոնա-բոլշեւիկյան ծրագրով էլ՝ հայկական բնօրրանի մի այլ հատվածում՝ Ադրբեջան պետությունը մոգոնեցին, որն աշխարհի քարտեզի վրա միայն 1918թ. հայտնվեց՝ Հայոց ցեղասպանությունը մեր երկրի արեւելյան հատված տեղափոխելով… Սա անգամ մեկ հարյուրամյակի կյանք չունի, բայց հազարամյակների մշակույթից է խոսում…

Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ փորձել ու փորձելու են ոչնչացնել բնածին հայկական գենը, հասկանալով, որ նաեւ երկնքի կամքով է հասունացել արհեստածինների պատասխան տալու ժամանակը: Եվ անհնարին է հայի ու թյուրքական արնախում տեսակի (ինչ անունով էլ կոչեն իրենց) համատեղելիությունը… թուրքական մարդանման գազանը անգամ եվրոպական դիմակով է արնախում եւ չի դադարեցնելու իր հայաջինջ քաղաքականությունը: Ոչ մի արժեք՝ կլինի արեւմտյան, թե արեւելյան, հյուսիսային, թե հարավային, չի կարող արնախում գազանին մարդու հոգեբանություն հաղորդել, ուստի՝ հայը կամ դուրս կմղի սրանց իր բնօրրանից, կամ՝ կհամակերպվի ոչնչացման փաստի հետ… Վերջին տեսակետը հայերիս համար երբեք ընդունելի չի եղել ու չի լինելու, եւ միջազգային հանրություն կոչվածը պետք է հասկանա, որ անհամատեղելիությունը կամակորություն չէ, գոյատեւման ու սեփական հայրենիքում ապրելու մի պարզ խնդիր է…   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 32-ի (378) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223   (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Սա ի՛մ հայրենիքն է, որ նաեւ իմ տու՛նն է ու հանգրվանը – Եվ այստեղ ապրելու իրավունք չունեն թե՛ ներքին թուրքը, թե՛ արտաքին հայը…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

2. Անկախությունը՝ բնական կարգ, ազատությունը՝ բնատուր վիճակ – Սեպտեմբերյան տոները Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում… Ամերիկյան անկախացավ – 300 տարվա պատմություն չոնեցող երկիրը սեփականացրել է անկախության գաղափարը…

3. Շնորհավոր Մեծ ու Մեծ տոնդ, ի՛մ երկիր – Թույլ չե՛նք տա, որ պոռոտախոսները վիճարկեն Հայրենիքի անկախության օրն ու գաղափարը…- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

4. ԱՄՆ-ն պատրաստվում է սահմանների վերաձեւման նոր փորձի՞ն – Արեւմտյան Հայաստանի հարցը պիտի նախապես լուծել Արեւելյան Հայաստանում… Թուրքիան հաշտվու՞մ է իր վիճակի հետ… Նորից միջուկային զենքի եւ կործանարար վտանգի մասին…

5. ՀԷՑ-ի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ – Դժվար է կանխատեսել, թե իրականում ով է կանգնած այս ամենի հետեւում… Երեւանի ՋԷԿ-ում եւս մեկ նոր բլոկ կունենանք… Մեծամորի ատոմակայանը նորոգվում եւ վերալիցքավորվում է…

6. Այլեւս վախով չեն ապրի – Երեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել… Աշխարհում աղբահանությունը դեռ մեծ խնդիր է.- Եթե սմբակավորները չպակասեն (կոչենք ամեն ինչ իր անունով ու մաքրենք մայրաքաղաքը)…

7. Պետության հիմքը, որ որոշվում է կրթության որակով – «Վաղարշապատի ներսիսյան վարժարանը» Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է… Վարժարանը վերականգնելու խնդիր կա դրված…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (4-րդ մաս) – Որտեղ էր բնակվում Սիմահավքը՝ Հազարան բլբուլը… Միհրի բնակավայր Հարա Բերեզաթի լեռը գտնվում են Արիանա-Վաեջանում կամ Հայոց Աշխարհում…

9. Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (3-րդ մաս).- Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Փրկվածների թվաքանակը.- գաղթականների ճշգրիտ վիճակագրություն էր կատարվել ռազմանավերում…

10. Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը… Հայկական խոհանոց – Թել պանրով եւ քունջութի խյուսով աղցան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Սա ի՛մ հայրենիքն է, որ նաեւ իմ տու՛նն է ու հանգրվանը – Եվ այստեղ ապրելու իրավունք չունեն թե՛ ներքին թուրքը, թե՛ արտաքին հայը…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այն համոզումը, որ միայն գենապիղծ ու անհայրենիք մարդը կարող է քաղաքական ապաստան խնդրել թշնամի երկրից, անքննելի է ինձ համար: Այսքանն է իմ պատասխանը յուրաքանչյուր դավաճանին ու հայրենադավին ուղղված… Ավելին ասել չարժե: Ավելին պիտի միայն ազգադավին սատկացնելը լինի, որը հնարավորության կամ ըստ կարեւորության խնդիր է:

Հայրենադավությունը կամ ազգադավությունը մի արարք է, որ երբեք չի կարող արդարացում ունենալ, յուրաքանչյուր հայ մարդու համար՝ ինչ-որ դավաճանի հոգեվիճակի տեսանկյունից ինչ-որ մի ձեւով հասկանալի դառնալ… Միջազգային ապազգային տեղեկատվությունն ու քարոզչությունն անգամ դարեր շարունակ պղծելով մեր շատ սրբություններ՝ չկոտրեցին հայի՝ մարդ ու հատկապես հայ մարդ մնալու, ինչպեսեւ բնատուր ամբողջության մեջ իր հայրենիքը վերակերտելու համոզմունքը:

Իշխանություններն ու ընդդիմությունները գալիս-գնում են, պետականությունն իր վարչա-քաղաքական կամ սոցիալ-տնտեսական համակարգով փոխվում է կամ չի փոխվում ու էլի նման բաներ, սակայն միեւնույնն է, այդ ամենը ոչ մի կապ չունեն Հայի ու Հայք-Հայաստանի հավիտենականության ու դրանից բխող հավիտենարժեք իրողությունների հետ…

Նեղանում են կամ ընդվզում իշխանության, ընդդիմության կամ ինչ-որ խմբի դեմ…

Ընդունում են կամ ընդդիմանում պետության կարգին կամ պաշտոնյաների ամենաթողությանն ու անարդարությանը…

Իսկ երբ խառնում են այս ամենը Ազգի ու Հայրենիքի հետ, հայրենալքումն արտագաղթ են կոչում, ինչն այդպես էլ անհասկանալի ու անընկալելի է մնում…  Continue reading

Անկախությունը՝ բնական կարգ, ազատությունը՝ բնատուր վիճակ – Սեպտեմբերյան տոները Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում… Ամերիկյան անկախացավ – 300 տարվա պատմություն չոնեցող երկիրը սեփականացրել է անկախության գաղափարը…

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ տեղի ունեցան տարբեր միջոցառումներ, համերգային ծրագրեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Գլխավոր միջոցառումը սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված տոնական ընդունելությունն էր, որին մասնակցեցին պետական, քաղաքական, հասարակական ու գիտական ու մշակութային ոլորտների գործիչներ, կաթողիկոսը եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արցախի նախագահն ու այլ պաշտոնյաներ, զինվորականներ ու ազատամարտիկներ, գործընկեր պետությունների ներկայացուցիչներ եւ դիվանագետներ, այլ հյուրեր: Մինչ այդ Սերժ Սարգսյանը երկրի այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախագահն Անկախության տոնի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ-անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով… Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին եւ տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։ Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաեւ մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։ Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում 24 տարի առաջ՝ այս օրը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին մի ամբողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը»։

Նախագահը նշել է, որ մենք վերահաստատում ենք մեր պայքարի ուխտը եւ ի լուր աշխարհի հայտարարում, որ այստեղ ենք, անսասան ենք ու հաստատակամ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը, որ մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը. «Մենք՝ եւ ոչ այլ ոք»։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, բայց հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը… Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով:  Continue reading

Շնորհավոր Մեծ ու Մեծ տոնդ, ի՛մ երկիր – Թույլ չե՛նք տա, որ պոռոտախոսները վիճարկեն Հայրենիքի անկախության օրն ու գաղափարը…- Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Սկզբունքորեն ֆ/բ-ում այսպես ասած «ստատուսների» չեմ անդրադառնում: Բայց վերջին օրերին խախտել եմ որոշումս: Այդ օրն էլ այն օրն է, որ չեմ կարող չխոսել: Կարդում եմ՝ ինչ են գրում ինձ ծանոթ մարդիկ Անկախության օրվա առթիվ: Ինձ ծանոթ եմ ասում, որովհետեւ ես սովոր եմ ամեն գրածս տառի ու դրածս ստորակետի համար պատասխան տալ: Հետեւաբար, անծանոթների գրառումների, դրանցում տեղ գտած պատճառաբանությունների ու բացառությունների «երաշխավորը» լինել չեմ կարող:

http://www.hayary.org/wph/?p=2223

https://www.facebook.com/armenuhi.melqonyan

Ուրեմն՝ գամ ծանոթներիս գրառումներին:

Մոտավորապես այսպես են արտահայտվում. անկախություն չկա, որ շնորհավորենք, մարդկանց սրտերում տոն չկա, որ շնորհավորենք, այսինչը չկա, այնինչը չկա, չկա, չկա, չկա… Նրանց չեմ ասի, որ Անկախությունը բացարձակ արժեք է եւ վերջ, որ 24 տարին պատմության համար ակնթարթ է, իսկ մեզ համար մի պատմություն, որ պիտի կարողանանք փայփայել՝ ակնթարթը դարերով հավերժելու համար:

Չեմ ասի, որովհետեւ նրանց գիտեմ տարիներ արդեն: Որովհետեւ նրանք ոչինչ չեն արել մեր երկրի համար, մեր երկրի անկախությունն ամրապնդելու համար ջանք անգամ չեն ներդրել, մեկ լումա անգամ չեն ծախսել, նրանց բան ու գործը վեհ գաղափարներից խոսելն է եղել: Միայն:

Մինչդեռ այսօր նրանք երկրում չեն կամ երկրում են՝ բայց երկրից բացակա: Օտյանական «Որ մենք հերոս»-ն ինձ համար մշտապես մեր ժամանակների հերոսն է: Այդ «ստատուս» գրողներից մեկն, օրինակ, ամբողջ օրը դժգոհում է մեր երկրում իրավիճակից, բայց ոչինչ չի անում այդ իրավիճակը բարեփոխելու համար: Անգամ ոչինչ չի անում ի՛ր վիճակը բարելավելու համար: Ոչ թե որ չի կարողանում, այլ՝ իրականում չի ուզում:  Continue reading

ԱՄՆ-ն պատրաստվում է սահմանների վերաձեւման նոր փորձի՞ն – Արեւմտյան Հայաստանի հարցը պիտի նախապես լուծել Արեւելյան Հայաստանում… Թուրքիան հաշտվու՞մ է իր վիճակի հետ… Նորից միջուկային զենքի եւ կործանարար վտանգի մասին…

ԱՄՆ-ն պատրաստվում է սահմանների վերաձեւման նոր փորձի՞ն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Ռուսաստանին չեն կարող ՄԱԿ Անվտանգության խորհրդում զրկել վետոյի իրավունքից: Նա նշել է, որ պարբերաբար նման փորձեր լինում են, սակայն անարդյունք են ավարտվում: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, սակայն, ՄԱԿ կանոնակարգում փոփոխություններ կարող են առաջարկվել, որով կարող են արգելել այն երկրների վետոյի իրավունքը, որոնց հետ կապված են քննարկվող որոշակի հանցագործություններ կամ իրադարձություններ:

Այս հարցն առավել հրատապ է դարձել ուկրաինական հակամարտության համապատկերին, երբ Ռուսաստանը վետո է դրել Դոնբասում խփված Բոինգ ինքնաթիռի գործով տրիբունալ ստեղծելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման վրա: Վետոյի իրավունքը մնացել է Մոսկվայի միակ գործիքը (չհաշված միջուկային զենքը, որի մասին արդեն մի քանի անգամ նշել է Կրեմլը): Եթե հաջողվի փոփոխություններ մտցնել ՄԱԿ կանոնակարգում, Ռուսաստանն այդ լծակից էլ կզրկվի եւ սա մի նոր աշխարհակարգի սկիզբ կդնի:

Պետք է նշել, որ միաբեւեռ աշխարհին վերադառնալը շատ վտանգավոր կլինի: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Արեւմուտքի գլխավոր ՆԱՏՕ-ական երկիրն է տարածաշրջանում, ապա վտանգը ավելի քան տեսանելի է…

Միայն մի բայց կա, որ կարող է օգտակար լինել Հայաստանի համար, եթե արդեն որոշված է, որ Թուրքիան պետք է մասնատվի: Այս դեպքում կարելի է պնդել, որ նույնը կսպառնա նաեւ Ադրբեջանին: Բայց սա դեռ տեսակետ է եւ աշխարհը վերաձեւողների համար ոչ առաջնային:

Դառնալով ՄԱԿ-ում ծավալվող իրադարձություններին, նշենք, որ շատ կարեւոր կորուստ կլինի Մոսկվայի համար արգելանք դնելու իրավունքից զրկվելը, որովհետեւ ՄԱԿ-ը մոտ ժամանակներս կարող է քննարկել նաեւ այնպիսի հարցեր, որոնցում Մոսկվան ուղղակի կամ անուղղակի խառնված է կամ շահագրգռված:  Continue reading

ՀԷՑ-ի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ – Դժվար է կանխատեսել, թե իրականում ով է կանգնած այս ամենի հետեւում… Երեւանի ՋԷԿ-ում եւս մեկ նոր բլոկ կունենանք… Մեծամորի ատոմակայանը նորոգվում եւ վերալիցքավորվում է…

ՀԷՑի գնորդը՝ կրկի՞ն ռուսական կողմ

Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցերին» վերաբերող հարց քննարկվեց: Ըստ այդմ, «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։

Կառավարությունը հանձնարարեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին, ուսումնասիրել «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ լիմիթեդ» ընկերության միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները։

«Լուսանցք»-ը տեղեկացրել էր, որ ոչ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ ոչ էլ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չասացին, թե ինչ ընկերություն է դա: Փոխարենը մենք տեղեկացրինք, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդը» գրանցված է Կիպրոսում՝ օֆշորային գոտում։ Ավել տեղեկատվություն հնարավոր չեղավ ստանալ, քանզի այն փակ էր եւ վճարովի:

Հստակեցնեմ նախորդ տարիների դառը փորձից, որ օֆշորային գոտում գրանցված որեւէ տեղեկատվության վճարովի լինելը հավասար է, ըստ էության, գումար կորցնելուն, քանզի այդպես էլ ստույգ տեղեկատվություն չի տրվում:

Ինչեւէ, շրջանառվեց, որ ՀԷՑ-ի իրական նոր տերերը լինելու են Սամվել Կարապետյանը, Հարություն Փամբուկյանը, Գագիկ Ծառուկյանը, թեեւ վերջինիս մամլո խոսնակը հերքել էր դրա՝ իրականությանը համապատասխանությունը:  Continue reading

Այլեւս վախով չեն ապրի – Երեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել… Աշխարհում աղբահանությունը դեռ մեծ խնդիր է.- Եթե սմբակավորները չպակասեն (կոչենք ամեն ինչ իր անունով ու մաքրենք մայրաքաղաքը)…

Այլեւս վախով չեն ապրիԵրեւանի քաղաքապետը մինչեւ տարեվերջ խոստանում է լուծել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: 4-րդ կարգի վթարայնության Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոց N127/1 հանրակացարանային շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիքներ այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններում: Երջանիկ տանտերերին նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները հանձնել է անձամբ քաղաքապետը: Շնորհավորելով բնակիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես եղել եւ լինելու է մայրաքաղաքի բնակիչների կողքին ու շարունակելու է հետզհետե լուծումներ տալ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներին:

«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում ու հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Դեռ 2012թ. իմ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքում մենք կարողացանք հստակեցնել պահանջարկն ու խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ ծավալները: Խնդիրը նաեւ Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում էր եւ մենք, կառավարության հետ համատեղ, 2013թ. լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Որպես ծրագրի շարունակություն՝ անցյալ տարի մենք սկսեցինք եւս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի այս շենքից շուրջ 100 բնակարաններ այսօր հանձնեցինք Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոցի N127/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Նախկին վթարային շենքերի տեղերում կառուցված ու դեռեւս կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափորոշիչներին:

Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15, Շինարարների 6 եւ Սիսակյան 16 հասցեներում կառուցվող շենքերը մինչեւ տարեվերջ հետզհետե շահագործման կհանձնվեն:

Ինչպես վստահեցնում են Երեւանի քաղաքապետարանից, ընդհանուր առմամբ՝ 4 նոր շենքերի կառուցմամբ կլուծվի 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող եւս շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը, որով էլ, ըստ էության, մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:
Continue reading

Պետության հիմքը, որ որոշվում է կրթության որակով – «Վաղարշապատի ներսիսյան վարժարանը» Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է… Վարժարանը վերականգնելու խնդիր կա դրված…

«Վաղարշապատի ներսիսյան վարժարանը» հիմնադրել ենք 1991թ., այն դժվարին ժամանակներում, երբ ազատագրական պայքար էինք մղում Արցախի ազատագրման համար եւ առաջին ջոկատներն էինք տարել Արցախ՝ Հադրութ: Նոր էր կազմավորվում անկախ մեր հայկական Հանրապետությունը: Մտածեցինք բարձրացնել նաեւ կրթական համակարգի որակը Հայաստանում: Էջմիածնում հիմնադրեցի Ներսիսյան վարժարանը: Այն Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է:

Բացման արարողությանը ներկա էին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ Ռուբեն Զարյանը, Հովհաննես Մալխասյանը եւ շատ ուրիշներ, ովքեր ուրախությունից լաց էին լինում:

Ներսիսյան վարժարանում մենք ընդգրկեցինք կրթության մասին եղած նորագույն ու լավագույն մեթոդները, որոնք կիրառվում էին աշխարհի լավագույն դպրոցներում՝ հատկապես Ճապոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում:

Ընդունում էինք միայն օժտված երեխաներին:

Փոփոխությունները շատ էին: 1991թ. առաջինը ներդրեցինք 10 գնահատականը, որը զարմացրեց բոլորին, բայց տարիներ հետո այն ընդունվեց Հայաստանի բոլոր դպրոցներում: 1994թ. վարժարանոմ ստեղծեցինք հոսքային ուսուցում՝ իններորդ եւ տասներորդ դասարաններում: Հետո դա նույնպես ընդունվեց դպրոցներում:

Անարդար երեւույթ է, երբ աշակերտների մեջ համահարթեցում է կատարվում: Մենք տեսնում ենք, թե ինչպես դասարանի գերազանցիկները երբեմն անուշադրության են մատնվում, որովհետեւ ուսուցիչը դասը բացատրում է միջակների եւ թույլերի համար, որոնք շատ դժվարությամբ են ըմբռնում, հասկանում: Մենք զուգահեռ դասարանները‘4-րդ դասարանից բաժանեցինք երկու մասի՝ ուժեղների եւ թույլերի. ուսուցումը, ուսուցիչներին եւս առանձնացրինք:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (4-րդ մաս) – Որտեղ էր բնակվում Սիմահավքը՝ Հազարան բլբուլը… Միհրի բնակավայր Հարա Բերեզաթի լեռը գտնվում են Արիանա-Վաեջանում կամ Հայոց Աշխարհում…

Սկիզբը՝ թիվ 29-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5067Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5051Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…

http://www.hayary.org/wph/?p=5035Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

Ո՜վ ճշմարիտ արդարություն,

եթե դու այն կենաց ծառի վրա, որ

Վանա ծովում է եւ որի վրա

Սիմահավքի բույնն է, մենք օգնության

համար քեզ ենք ապավինելու»:

Վահիվա Դատիա

Զարաթուշթրայի մանկության, պատանեկության եւ երիտասարդության մասին Ավեսթայում ներառված պատմությունների մեջ հիշատակվում է Վահիվա Դատիա անունով մի գետ, որը հոսում է Արարչի կողմից ստեղծված առաջին երկրի տարածքում: «Բունդահիշնի» մեջ ասվում է, որ Վահիվա Դատիա համաշխարհային գետը հոսում է Արիանում: Ի դեպ, Դատիա-Դաիտիկ անունը մեկնաբանվում է որպես «բարի, ավետաբեր»:

Պետք է նաեւ նկատի ունենալ այն հանգամանքը, որ եթե Ահուրամազդան երկիր է ստեղծել 16 անգամ, ապա անշուշտ որոշ տեղանուններ պետք է նորից օգտագործվեին որեւէ բնակավայրերի, տարածքի, գետերի վրա եւն: Պետք է նաեւ նկատի ունենանք, որ Ահուրամազդայի կողմից 16 անգամ ստեղծված երկրները, անկախ իրենց աշխարհագրական վայրից, մաս են կազմել «Աիրիանա Վաեջան»-ին:

Ուսումնասիրողների մոտեցումները, գետի տեղակայման խնդրում, առանձնակի չեն տարբերվում Հարա Բերեզաթի լեռան տեղակայման մոտեցումից: Ուսումնասիրողները մինչեւ այժմ չեն կարողացել հիմնավորված նույնացնել Վահիվա Դատիա կամ Դաիտիկ գետը որեւէ մեկ ժամանակակից գետի հետ: Որոշ ուսումնասիրողներ Վահիվա Դատիա գետը նույնացնում են Ամուդարիա կամ Փյանջ կամ Կունդուզ գետերի հետ: Որոշ ուսումնասիրողներ, հիմնվելով Հերոդոտոսի տվյալներին, համարում են, որ Վահիվա Դատիան նույն Սիրդարիա գետն է:  Continue reading

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (3-րդ մաս).- Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Փրկվածների թվաքանակը.- գաղթականների ճշգրիտ վիճակագրություն էր կատարվել ռազմանավերում…

Սկիզբը՝ թիվ 30-31-ում

http://www.hayary.org/wph/?p=5066Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (2-րդ մաս) – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Անկարելի էր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը՝ վճռուած էր նահանջել դէպի «Մուսա Տաղի» բարձունքները…

http://www.hayary.org/wph/?p=5050Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով (1-ին մաս)– Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…

– Երբ յայտնաբերեցինք, որ մեր լեռը պաշարման մէջ է, սկսեցինք հաշուարկել մեր ունեցած ուտելիքի պաշարի չափը: Լեռան բարձունքների վրայ գտնուելու առաջին շաբաթների ընթացքում արդէն սպառել էինք տնից մեր հետ բերած հացի, ձիթապտուղի եւ պանիրի պաշարները: Շատ քչերն էին ի վիճակի եղել իրենց հետ բերելու ալիւր կամ այլ հացահատիկ: Արդէն մէկ ամիս անց, մենք ապրում էինք մեր մանր եղջիւրաւոր անասունների հաշուին: Այծերի կաթը օգտագործում էինք փոքր երեխաների ու հիւանդների համար: Ամէն օր մորթում էինք մի քանի այծեր ու ոչխարներ:

Մսեղէնի այդ անփոփոխ կերակրաբաժինը մեզ համար լաւ չէր: Սակայն խորապէս շնորհակալ էինք, որ ազատուել էինք սովի տառապանքներից: Մենք, անասունների հօտի ստոյգ հաշուարկ կատարեցինք եւ գտանք, որ նոյնիսկ կրճատուած մսի մասնաբաժնի մեր պաշարը պիտի բաւականացնէր ոչ աւելի քան 2 շաբաթ: Այս անհանգստութեան ճնշման տակ սկսեցինք մտածել ծովով փախչելու ծրագրի շուրջ: Պաշարումը լրիվ օղակուելուց առաջ որոշեցինք սուրհանդակ ուղարկել նահանգի կեդրոն՝ Հալէպ քաղաք: Թրքական գիւղերի միջով անցնելով, 80 մղոն վտանգաւոր ճանապարհորդութիւն կատարելով՝ Հալէպի հիւպատոս Պարոն Ճեքսոնին խնդրագիր ներկայացնել, հնարաւորութեան դէպքում ծովի ճանապարհով մեզ օգնութիւն տրամադրել: Սակայն, երբեք հաւանական չէր, որ մեր սուրհանդակը երբեւիցէ կարողանար Հալէպ հասնել: Միտք էր ծագել, որ 35 մղոն դէպի հիւսիս գտնուող Ալեքսանդրեթի նաւահանգստում կարող էր դաշնակից տէրութիւնների մի որեւէ ռազմանաւ խարսխած լինէր: Մեր երիտասարդ մարդկանցից մէկը, որը ուժեղ լողորդ էր, կամաւորագրուեց սողալով անցնել թրքական սահմանագծի միջով, գօտիի մէջ ամրացուած Անգլերէն լեզուով հաղորդագրութիւնը փոխանցել նաւահանգստում խարսխած ռազմանաւին: Նրան յաջողուել էր հասնել նաւահանգիստ: Բլուրների վրայից դիտարկել էր այն, տեսել, որ այնտեղ ռազմանաւ խարսխած չէր: Ապահով վերադարձել էր ճամբար: Նրա ծրագիրն էր՝ նաւահանգստում խարսխած որեւէ ռազմանաւին հասնելու համար բաց ծով լողալ, Ալեքսանդրեթ տանող ճանապարհների թրքական ժամապահներից խուսափելու համար, շրջագծով ետ դարձ անել, մօտենալ ռազմանաւին:

– Այնուհետեւ, 3 օրինակներով պատրաստեցինք հետեւեալ կոչը: Որեւէ անցնող նաւի նկատմանբ մշտապէս աչալուրջ լինելու համար, ծովափին 3 հերթապահ լողորդներ նշանակեցինք: Որպէսզի հնարաւոր լինէր մօտենալ ծովածոցով անցնող նաւի, նրանց յանձնարարուել էր զարնուել փոթորկոտ ծովի ալիքներին, լողալով մի անկեան տակ հասնել նաւին՝ պատրաստուած կոչը փոխանցել հրամանատարին:  Continue reading

Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը… Հայկական խոհանոց – Թել պանրով եւ քունջութի խյուսով աղցան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը

Սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է:

Արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ: Այս մասին տեղեկացնում են մեզ ՀԱՄ լրատվական կենտրոնից:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացան քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:

Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյաց հոգե-ոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգե-ոգեղեն կապն ամրապնդելու համար:

Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգի-ոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ

Արագածի գագաթին կազմակերպված՝ Հայոց երկրային հայրենիքի վերատիրման, ամբողջականացման եւ Հայկական Լեռնաշխարհում վերստին հաստատվելու ծեսին հիշատակվեցին նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի հանրապետության) անկախության տոները: Աշնանային գիշերահավասարի այդ օրը նշվել է նաեւ մեր ինքնորոշման՝ օտարի տիրապետությունից ազատագրման՝ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը, որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսով, դա ընդունելով որպես Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք:  Continue reading

Նախնիների հիշատակի օրն է՝ մեր նախնյաց տոնը – Հայ արիներն Արագածի գագաթին են..

Սեպտեմբերի 23ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է եւ այդ օրն արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացած քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:

Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյած հոգեոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգեոգեղեն կապն ամրապնդելու համար: Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգիոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ…   Continue reading