Ի՞նչ կտա առանց երրորդ կողմի հանդիպումը Արցախի խնդրին – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ… Ըստ Հայաստանի նախագահի՝ մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս… Բաքուն շարունակելու՞ է իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, թե՞…

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ինչպես նախատեսված էր՝ հոկտեմբերի 16-ին, Շվեյցարիայի  Ժնեւ քաղաքում: Հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ: Սակայն պիտի նշենք, որ այս հանդիպումը հերթականներից մեկն է ըստ էության, եւ չի կարող բեկումնային լինել։

Սեղանին դրված օրակարգային հարցերը հայտնի են, վաղուց մտած են փակուղի եւ դրա մեղավորը ցայսօր պատասխանատվության չի ենթարկվել: Իլհամ Ալիեւի համար նման հանդիպումների ավարտը հավասարազոր է այդ օրվա պայմանավորվածությունների ավարտին… Եվ նա կարող է բոլորովին այլ, անգամ հակառակ տեսակետը հայտնել Բաքու հասնելուն պես, ու անտեսել ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ որոշումները…

Սա այլեւս ծիծաղելի է, բայց իրականություն է, եւ հենց այս ԵԱՀԿ-ական անպատասխանատվությունն է պատճառն ադրբեջանական ամենաթողության եւ տարաբնույթ խախտումների:

Եթե Ադրբեջանն էլի կոշտացնի իր դիրքորոշումները եւ սադրանքների մարտավարությունն ընտրի, ապա Հայաստանն այս անգամ առանց երկմտանքի պիտի դադարեցնի բանակցությունները, ինչպես դա արեց հայ-թուրքական արձանագրությունների դեպքում՝ սառեցնելով դրանց վավերացումը, քանզի թուրքական կողմը հայ-թուրքական երկխոսությունը վերածել էր ոչ միայն նախապայմանների փաստաթղթի, այլեւ՝ եռախոսության՝ հայ-թուրքաադրբեջանական՝ հատկապես Արցախի խնդրի ներգրավմամբ:

Եթե եղավ այնպես, ինչպես նշվեց, ապա Բաքուն շարունակելու է ինչպես իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, այնպես էլ՝ չի դադարեցնելու անընդհատ զինվելու, մրցավազքը շարունակելու քաղաքականությունը։   Continue reading

Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

Օրերս ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր Վրաստանի իշխանությունների վայրագ եւ հայատյաց քայլերից, որոնք վրացիներին բնորոշ են եւ հատուկ: Խոսքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Գյումբուրտա գյուղի շուրջ ծավալված դրամատիկ դեպքերի մասին է: Սույն թվականի սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչները՝ բնակավայրի օրինական տերերը, մտադիր էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում՝ ի նշան իրենց նախնիների հիշատակի: Միանգամայն օրինական եւ մարդկային քայլ:

Սակայն վրացական իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս, այլեւ բռնի ուժ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ: Գյուղ են ժամանում ոստիկաններ, իսկ ավելի ուշ հատուկ ջոկատայիններ, որոնք մահակներով ծեծում են ըմբոստ եւ հպարտ  գյուղացիներին: Վերջիններս արժանի հակահարված են տվել, որի հետեւանքով կան վիրավորներ: Վիճակն այնքան լուրջ է եղել, որ այստեղ է շտապել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարը: Եղել են ձերբակալվածներ, որոնց հետագայում բանակցությունների հետեւանքով ազատ են արձակել:

Միջադեպը սովորական չես համարի: Հիմնախնդիրը խորքային է եւ շտապ ու արդարացի լուծում է պահանջում: Գյուղը դարեր շարունակ հայաբնակ է եղել, քանի որ եղել է Հայաստանի կազմում: Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել: Կռվախնձոր է դարձել 964թ. հայազգի Հովհաննես եպիսկոպոսի հիմնած Սբ. Համբարձման եկեղեցին, որը կառուցել են քաղկեդոնական հայերը: Ի դեպ, նրանք վրացի չեն եւ չէին էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ վրացիները, ըստ լրջախոհ մասնագետների պնդման, պատմական ասպարեզում հայտնվել են միայն XII դարում:

Ըստ ազգագրագետ Արգամ Երանոսյանի՝ գյումբուրտացիները ավանդապաշտ եւ նահապետական մարդիկ են, որոնք սրբությամբ պահպանել են միայն իրենց բնորոշ տոները եւ ծեսերը: Գյուղում կա 100-ից ավելի սրբություն, որը նրա հոգեւոր եւ ազգային կերպարի լավագույն հավաստումն է: Ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբ՝ 1892թ. այս գյուղում էր պահվում Կիլիկյան Հայաստանի Հեթում II թագավորի հավաքած նշխարների տուփը: Իսկ գյուղացիներից մեկին պատկանող մատուռում խնամքով պահվում է նվիրական մեկ այլ սրբություն՝ Կիլիկյան պետության Լեւոն II արքայի մակագրությամբ Ավետարան, որոնք բնակիչների բարձր ոգու արտահայտիչն են:   Continue reading

Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

Հոկտեմբեր առաջին շաբաթվա վերջում Գումբուրդոյի (ոչ վրացականացված՝ հայկական անունը՝ Գյումբուրտա) միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը քննարկել ու եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, շուրջ 3 տարի կտեւի, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում եւ կկանգնեցվի խաչքար: Աշխատանքային խումբը ձեւավորվել էր միջադեպից 2 օր անց, որպեսզի քննարկի ու լուծում գտնի գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այդ խմբի մեջ են՝ թե՛ աշխարհիկ պաշտոնյաներ, թե՛ հոգեւորականներ, թե՛ գումբուրդոցիներ:

Փաստորեն, որոշում ընդունվել է եւ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում, տապանաքար-հուշաքար էլ կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա, սակայն ինչ կլինի 3 տարի հետո, դժվար է կռահել… Վրաստանի պարագայում դա հավասարազոր է 3 տարի անց ամեն բան նորից կրկնվելու տարբերակին, եթե իհարկե հայ-վրացական հարաբերությունները այլ ընթացքով չզարգանան, ինչպես Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները: Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…   Continue reading

Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Համատեղ հայտարարություն» են տարածել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Վրաստանի Հաշտության ու Քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը:

Հայտարարությունում նշվում է, որ «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի եւ իրավապահների միջեւ: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Եկեղեցում, 2015թ. Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ:

Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց:   Continue reading

Իրաքը Քրդստանում շարունակում է զինված գործողությունները – Քրդստանը չի ենթարկվում ո՛չ Իրաքի կառավարությանը, ո՛չ էլ խորհրդարանին… Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն…

Իրաքի խորհրդարանը հավանության էր արժանացրել Քիրքուք նահանգ իրաքյան զորքեր գործուղելու որոշումը, նաեւ երկրի վարչապետ Հեյդա ալ-Աբադիին պարտավորեցրել է նախաձեռնել Իրաքի միասնականության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման համար սահմանադրական ու օրենսդրական բոլոր միջոցները։ Վարչապետը ելույթ ունենալով խորհրդարանում, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից պահանջել էր գրաված տարածքներից դուրս բերել զինյալներին եւ խոստացել էր քրդական ինքնավարությունում վերականգնել երկրի սահմանադրության կիրառումը։

Ի պատասխան՝ Քիրքուքի նահանգապետ Նաջմադդին Քարիմը հայտարարել էր, որ նահանգը չի ենթարկվում ոչ Իրաքի կառավարությանը, ոչ էլ խորհրդարանին։

Իրավիճակը սրվել է Քիրքուքում, կան բազմաթիվ զոհեր: Քրդերի հանրաքվեից մի քանի շաբաթ անց Իրաքի զինուժեը հատուկ գործողություններ են իրականացրել Քիրքուքի մոտակայքում գտնվող նավթահանքերի շրջանում: Վարչապետի հանձնարարականով, առաջ է շարժվել Քիրքուքի ուղղությամբ՝ գրավելով հսկայական տարածքներ եւ ռազմավարական նշանակության կարեւոր հենակետեր, այդ թվում՝ K 1 օդային ռազմաբազան:

Քրդական կողմը հերքել է այս լուրը եւ ավելացրել, որ Իրաքի անվտանգության ծառայության գործողությունները միտված էին Քիրքուք քաղաքի, ինչպես նաեւ՝ այնտեղ գտնվող օդային ռազմակայանի ու նավթահանքերի գրավմանը:

Վահագն Նանյան

* * *

http://www.hayary.org/wph/?p=6552Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…

http://www.hayary.org/wph/?p=6560Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…

http://www.hayary.org/wph/?p=6559Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…

http://www.hayary.org/wph/?p=3248Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհըԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=6574Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

Շվեդիան էլ է բնապահպանական հարցերին շատ նրբանկատորեն մոտենում: Հանքերի շահագործման թույլտվություն տալիս է միայն այն բանից հետո, երբ մեկ այլ մասնագիտական ընկերություն, ոչ հանքը շահագործող ցանկացող ընկերության վարձած, դրական եզրակացություն է տալիս: Ընդ որում, ընկերությունը հանքի շահագործման ծրագրում պետք է նշի նաեւ, թե շահագործելուց հետո ինչպես է փակելու հանքը եւ թե բնապահպանական ինչ ծրագրեր է իրականացնելու այդ տարածքում, որպեսզի փոխհատուցի տարիների շահագործման վնասները:

Նորվեգիայում բնապահպանական հարցերին մեծ ուշադրություն են դարձնում եւ չեն թաքցնում, որ Հյուսիսային ու Նորվեգական ծովերի այսպես ասենք հատակային գոտու աղտոտման պատճառը նավթային արտադրությունն էր: Եթե ինչ-որ բան չմտածեն, դա կվնասի նաեւ ձկնային արդյունաբերությանը: «Կանաչներն» այս մասին մշտապես են ահազանգում:

ԱՄՆ-ի փորձին չենք անդրադառնա, քանզի այն լավագույններից չէ: Ընդհանուր առմամբ՝ նման է ռուսաստանյան փորձին, դրա կրկնությունն էլ Հայաստանում է՝ թեկուզ հենց տեխնոլոգիական գործոններով պայմանավորված:

Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն: Հապա ի՞նչ ասենք մեր պարագայում:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Բացելով Հայոց պարի մասնատուփը՝  շարունակենք ներկայացնել մեր երգերի ու պարերի հզոր բառագանձարանի ուսումնասիրությունը:

Խոսենք «պատգամ» բառի ծագումից եւ գաղափարական մեկնաբանությունից:

Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ /ՆՀԲ/

Մեր մշակույթի, լեզվի մեջ «պատգամ» բառն ունի աստվածային խոսքի, ուղերձի իմաստ, այն համարվում է երկնային խոսք, աստվածային խոսք: Պատգամ բառը կազմված է երկու բաղադրիչից՝ պատ+գամ: Այժմ մեկնաբանենք «պատ» բառը եւ տեսնենք «պատ» բառը մեր լեզվի մեջ ինչ իմաստներով է հանդես գալիս:

Պատ բառը բնիկ հայերեն բառ է, մեր նախնիների լեզվամշակույթի մեջ պատ է համարվել երկինքը, որը պատ է դարձել ամենայնի, պատ՝ երկրի համար: Պատ-երկինքը մեր լեզվում ունեցել է նաեւ «լույս» իմաստը, բնականաբար, երկինքը նաեւ լույս է բերում: ՆՀ Բառարանում պատը ներկայացնում է նաեւ հետեւյալ մեջբերումով՝ «Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ» (Շիրակացի): Օդք շուրջք, հուր պատ առեալ, հաստատութիւնն շրջակայ- Մխիթար Այրիվանցի:   Continue reading

Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն… ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն… Ֆուտզալ – ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեո»-ի կամային հաղթանակը… Հայ վետերան ըմբիշը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն… Սամբոյի աշխարհի առաջնությունից՝ 8 մեդալ… Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում… Շախմատի, ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանչամարտի, լողի. հեծանվասպորտի եւ այլ մարզաձեւերի լրատվություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Բաժանորդագրվե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հավը՝ մածունով

Բաղադրությունը – Հավ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, սոխ – 4 գլուխ, բուսայուղ – 100 գ, մածուն – 1 լիտր, լոլիկի մածուկ – 3 ճաշի գդալ, համեմ – 1 կապ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Հավը լվանալ, կտրատել: Տաքդեղը 2 գլուխ սոխի հետ աղալ: Ավելացնել աղ ու սպիտակ պղպեղ եւ հավի համեմունք: Վրան էլ լցնել բուսայուղը եւ մածունը, լոլիկի մածուկը:

Այս ամենը խառնել եւ լցնել հավի վրա, թողնել 2,5-4 ժամ: Դրանից հետո դնել մարմանդ կրակին:

Զուգահեռ 2 գլուխ սոխով սոխառած անել եւ լցնել մեջը: Մատուցել կտրտած համեմը վրան լցրած եւ խավարտով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն.

Մրցաշարային աղյուսակ

N Թիմեր                                Խ       Հ         Ո        Պ       ԽԳ       ԲԳ       Մ

  1. Լոռի.                                 8        6         2         0        21         6        20
  2. ՖԿ Արցախ                         8        6        1          1       12          3        19
  3. Բանանց-2                          8        4        2          2       11          4        14
  4. Արարատ-2                         8        3        3          2       15          7        12
  5. Ավան Ակադեմիա               8        3        2          3        13         14       11
  6. Փյունիկ-2                            8        3        0         5        11         16         9
  7. Գանձասար-Կապան-2         8        3        0         5        13         19         9
  8. Ալաշկերտ-2                        8        2        2         4        14         18         8
  9. Էրեբունի                             8        2        0          6         8         21         6
  10. Շիրակ-2                              8        1        2          5         3         13         5

Ռմբարկուներ – Առաջատարը՝ Մհեր Սահակյանն է (Ալաշկերտ-2)՝ 7 գոլ, հաջորդում են՝ Միքայել Առուստամյան (Արարատ-2)՝ 5, Տիգրան Իվանյան (Գանձասար-Կապան-2)՝ 4, Գոռ Մկրտումյան (ՖԿ Արցախ)՝ 4, Դավիթ Փարեմուզյան (Լոռի)՝ 3, Արմեն Հովհաննիսյան (Ավան Ակադեմիա)՝ 3, Արմեն Նահապետյան (Ավան Ակադեմիա)՝ 3, Դավիթ Ասլանյան (Լոռի.)՝ 3, Էդգար Մկրտչյան (Լոռի.)՝ 3, Սոս Թադևոսյան (Էրեբունի)՝ 3, Կարեն Խատուեւ (Փյունիկ-2)՝ 3, Վիգեն Ավետիսյան (Լոռի)՝ 3, Տինգա Կոֆի Տեի (Լոռի)՝ 3, Գրիգոր Աղեկյան (ՖԿ Արցախ)՝ 3, Աշոտ Ադամյան (Բանանց-2)՝ 3, Արեգ Ազատյան (Գանձասար-Կապան-2)՝ 2, Էրիկ Ազիզյան (Ավան Ակադեմիա)՝ 2, Սամվել Խաչիկյան (Փյունիկ-2)՝ 2, Էրիկ Ղարիբյան (Լոռի.)՝ 2 եւ Արման Խաչատրյան (Բանանց-2)՝ 2:

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն.

Մրցաշարային աղյուսակ

N Թիմեր                                  Խ       Հ        Ո        Պ        ԽԳ        ԲԳ       Մ

  1. Ալաշկերտ                           9        6        2         1         19           7        20
  2. Շիրակ                                 9        5        2         2         11           9        17
  3. Գանձասար-Կապան            9        3        3         3         13          10       12
  4. Բանանց                              9        3        3         3         12          12       12
  5. Արարատ                             8        1        2         5          8           16        5
  6. Փյունիկ                                8        1        2         5          7           16        5

Ռմբարկուներ՝ Արտակ Եդիգարյան է (Ալաշկերտ)՝ 7 գոլ, Ուրոշ Նենադովիչ (Ալաշկերտ)՝ 5, Նորայր Գյոզալյան (Բանանց)՝ 4, Ալեքս Ջունիոր Քրիստիան (Գանձասար-Կապան)՝ 4, Ալիկ Առաքելյան (Փյունիկ)՝ 4, Գեղամ Հարությունյան (Գանձասար-Կապան)՝ 3, Միհրան Մանասյան (Ալաշկերտ)՝ 3, Անդրանիկ Քոչարյան (Արարատ)՝ 3, Արամ Մուրադյան (Շիրակ)՝ 2, Ալեքսանդր Իլիչ (Շիրակ)՝ 2, Ռումյան Հովսեփյան (Բանանց)՝ 2, Ռոբերտ Մինասյան (Փյունիկ)՝ 2, Իգոր Ստանոյեւիչ (Շիրակ)՝ 2, Մուսա Փոլ Բակայոկո (Շիրակ)՝ 2, Լուբամբո Մուսոնդա (Գանձասար-Կապան)՝ 1, Էրիկ Վարդանյան (Փյունիկ)՝ 1, 1Վասպուրակ Մինասյան (Գանձասար-Կապան)՝ 1, Գարեգին Կիրակոսյան (Արարատ)՝ 1, Վբեյմար Անգուլո Մոսկեռա (Գանձասար-Կապան)՝ 1 եւ Արտյոմ Սիմոնյան (Ալաշկերտ)՝ 1:   Continue reading

Տիրատոն. հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Այսօր, հոկտեմբերի 16-ին, հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչների առաջին խումբը Տիրատոնը նշեց վաղ առավոտյան Զվարթնոցի հինավուրց տաճար այցով: Այս տաճարում, որտեղ պահպանվում են Տիր Աստծո տաճարի մասնիկները, խորհրդապաշտական երկրպագություն եղավ, որի ժամանակ հայ արիները Տիր Աստծուց խնդրեցին իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:  Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 36-ի (469) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

2. 3-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

3. Հայաստանն ու Արցախը՝ ռուսական ուղեծրում.- Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը – պետք է անպայման շրջել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով… Ռուսաստանցիները տպավորվում են Արցախով եւ չեն անհանգստանում Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց… Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքն ըստ լիտվացի բլոգերի…

4. Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին… «Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ… Շնորհավո՛ր, իմ սիրառատ մայրաքաղաք… «Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ՝ մաքրվեց Երեւանը… «Երեւան՝ սիրո, երգ-երաժշտության քաղաք».- Էրեբունի-Երեւան 2799… Օդապարիկներ՝ Երեւանի երկնքում… Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով… Էջմիածինը 2702 տարեկան է. կոչ՝ տեր կանգնել սեփական քաղաքին… Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի…

5. Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

6. Զգոն լինենք, որ չձեւափոխվենք – Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել… Հայտնի է, որ ԳՁՕ-ացված սերմն ու պտուղը տառացիորեն ոչնչացնում են բնականին… Հանրային սննդի ոլոտում առանց այն էլ թերությունները շատ են – Հայաստանի բնաշխարհն ու գյուղոլորտը մաքուր պահեք…

7. Մեր վերմակի երկարությունը արհեստանոցների չափո՞վ է միայն – Տարածքային զարգացման փորձարարական ծրագրերի մասին… Իսկ կա՞ն մարզային ներդրումային ծրագրեր, որոնք միջազգային օժանդակությամբ չեն, բացառապես տեղական ուժերով են եւ հայկական կապիտալով…

8. Տիրատոն.- Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Հայ Աստծո պատվին սրբազան ծես կկատարվի՝ ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության… Այս օրերին նաեւ Ուսուցչի տոնն է – Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է… Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը – Աշխարհի 11 երկիր ներկայացնող շուրջ 60 հետազոտողներ…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

10. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛է եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»-… Տոնավաճառ՝ Արցախի բերքի տոնիին… Խոսրովի անտառի կենդանիները վերադառնում են… Հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծության նպատակով… Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երեւանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը… Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին… ԱՄՆ-ի Պետդեպը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը… Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդը սպասում է… Հայաստանում հոգեորսության դեպքերը շարունակում են հաճախակիանալ…

11. Աշխարհի մարզական հեւքից. Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ֆուտբոլի առաջնությունից եւս մեկ թիմ պակասեց… Բարձրագույն խմբի եւ Հայաստանի գավաթի խաղերն ընթացքի մեջ են… ՀՖՖ-ն որակազրկել է մի շարք մրցավարների… Հայաստանը տապալվեց ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերում… Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում եւ անգլիական ակումբում… Հայաստանը կմասնակցի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը… Լեւոն Արոնյանը՝ անգլիական հնագույն ամսագրի էջերում… Ֆուտբոլի, շախմատի, ըմբշամարտի, սամբոյի, սպորտային մարմնամարզության եւ այլ մարզական լուրեր…

Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

Հարցով, թե ինչ է իրենից ներկայացնում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վաղուց հայտնի է այսօրինակ նախագծերի դեմ իր գործունեությամբ:

Հայ արիների առաջնորդը նշեց, որ այս օրենքի նախագծի դեմ հանդես եկողները միանշանակ ճիշտ են ներկայացնում այն՝ որպես վտանգավոր օրինագիծ, որը հերթական արեւմտյան խայծն է՝ մեր ազգային ու պետական հզորությանը էլի մեկ լուրջ հարված հասցնելու, ավանդական արժեհամակարգը, մասնավորապաս՝ տոհմա-ընտանեկան սովորույթները ոչնչացնելուն միտված…

Սա, իհարկե միայն հայության դեմ ուղղված ծրագիր չէ, համամարդկային բացասական եւս մեկ գործընթաց է՝ ուղղված հատկապես արմատական ազգերի ինքնությունը եւ ավանդույթները սասանելուն:

Ազգային ինքնության ոչնչացման համար կիրառվում է «համաշխարհային մեկ պետություն – մեկ ազգ» ստեղծելու քաղաքականությունը (իմիջիայլոց դրա ջատագով մի վարչապետ ունեցանք՝ Տիգան Սարգսյանը, ով երեւի թե որպես անկախ եւ ազգային պետության կառավարության ղեկավար՝ հիմա էլ մեզ եվրասիական պետության մեջ է տեսնում՝ իր «Ազգային պետության վախճանը» հոդվածով…): Իսկ ընտանեկան ամուր հիմքերը խարխլելու համար, քանի որ ընտանիքն է ազգային պետության ամուր հիմքն ու մանրակերտը, կիրառում են տղամարդու եւ կնոջ բնական կերպը՝ բնույթն ու կենսաօրենքները խաթարելու, ծնողներ եւ զավակներ ավանդական ընտանեա-իրավական կանոնները խեղելու եւ այն ընտանեակենտրոն համակարգից եսակենտրոն անկարգության հասցնելու նպատակով…

Հայ Արիական Միաբանությունը պայքարել ու պայքարելու է հայի ազգային արժեհամակարգը պահպանելու համար, ինչպես ընտանեկան՝ կեցակարգային, բարոյա-հոգեբանական կամ այլ, այնպես էլ անհատական՝ ինքնաճանաչման, լեզվա-մշակութային, իրավունքների ու պարտականությունների, ազատությունների եւ արդարության ընկալման եւ այլ առումներով:   Continue reading

3-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը  որոշել է  հոկտեմբերի 17-ին խորհրդարանում կազմակերպել խորհրդարանական լսումներ, որի մասնակիցները կքննարկեն  «Ընտանեկան բռնության  կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Փաստորեն, այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից, երեւի թե նոյեմբերին ստորագրվելիք ԵՄ-ՀՀ ասոցացման պայմանագրին ընդառաջ…

Չնայած բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ կազմակերպությունների ու անհատների դիմադրությանը, չի բացառվում, որ պաշտոնական Երեւանը ստիպված է լինելու մինչեւ տարեվերջ ընդունել այս օրենքը: Բայց ընդդիմադիր տրամադրությունները մեծ են եւ նշվում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օրենքի այս խայտառակ նախագիծը չընդունվի:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում, եւ այս մասին բարձրաձայնում են, ինչպես նշեցինք, ոչ միայն կազմակերպությունները, այլեւ անհատներ: Բերենք մի քանի օրինակներ: Հրապարակախոս Լիա Ավետիսյանը հայտնել է, որ  օրենքի նախագծում կան կետեր, որոնք ընթերցելուց պարզապես  զարմանում ես. «Այնտեղ մի այնպիսի կետ կա, որի համաձայն՝ ծնողը չպետք է միջամտի երեխայի կյանքին, նաեւ՝ սեռական, եւ սա ինչպե՞ս հասկանանք։ Օրենքի այս  նախագիծը  միտված է խարխլելու հայ ընտանիքի ամուր հիմքերը։ Ըստ հրապարակախոսի, եթե նախատրամադրվածություն լինի, ապա «երբ ծնողն իր երեխային ասի՝ թեյ խմիր, հետո դպրոց գնա», որ սոված չմնա, սա կարող է նաեւ դիտվել բռնություն, քանի որ, ըստ այս օրենքի, երեխան ինքն է որոշում, թե ինչ անի … եւ պիտի անի այն՝ ինչ կցանկանա՞…   Continue reading

Հայաստանն ու Արցախը՝ ռուսական ուղեծրում.- Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը – պետք է անպայման շրջել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով… Ռուսաստանցիները տպավորվում են Արցախով եւ չեն անհանգստանում Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց… Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքն ըստ լիտվացի բլոգերի…

Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը

«Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքը ընթերցողների մեծ բանակ ունի, եւ այստեղ հրապարակվել է լրագրող Սեման Միխայլովի՝ Հայաստանի մասին հոդվածը:

«Ինքնաթիռը թռչում էր Կովկաս, իսկ ես այդ ընթացքում փորձում էի գուշակել «դարի հանելուկը: Ինչո՞ւ է Վրաստանը, երկիրը, որի հետ Ռոսաստանը պատերազմել է եւ որի հետ մինչ հիմա չունի դիվանագիտական հարաբերությունները, մեր քաղաքացիների համար ավելի ժամանակակից եւ հայտնի զբոսաշրջային ուղղություն: Եվ ինչո՞ւ Հայաստանը, ոչ պակաս գեղեցիկ, քան հարեւան երկիրը, որը  նաեւ Մոսկվայի քաղաքական դաշնակիցն է, մեր զբոսաշրջիկների համար մնում է հիմնականում չբացահայտված տարածք: Հայաստան 5-օրյա այցից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես վերջապես գտել եմ պատասխանը: Բանը նրանում է, որ մենք շատ լավ գիտենք, միաժամանակ ընդհանրապես չգիտենք Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:

Հեղինակը նշել է, որ տեղյակ են 1988թ. սարսափելի երկրաշարժի մասին, տեղյակ են Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին, տեղյակ են, որ Հայաստանը սարսափելի տնտեսական ճգնաժամի մեջ է եղել ու մինչեւ հիմա գտնվում է տրանսպորտային մասնակի շրջափակման մեջ.

«Բայց մենք չգիտենք մեկ այլ Հայաստանը: Մենք  չենք ճանաչում Հայաստանը իր գեղեցիկ բնությամբ, հնագույն հուշարձաններով: Մենք չենք ճանաչում այն Հայաստանը, որտեղ ռուսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա»:

Հոդվածում խոսվել է մայրաքաղաք Երեւանի մասին՝ նշելով որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, ներկայացվել է Երեւանի ճարտարապետությունը: Հեղինակը տպավորված է երեւանյան մթնոլորտով: Ընդգծել է, որ թեեւ բացարձակ անվտանգ որեւէ տեղ չի լինում, բայց, ինչպես ասել են տեղի բնակիչները, նաեւ կանայք, երեխաները, Երեւանի փողոցներով քայլելը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամին, անվտանգ է: Նա այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Բացի Երեւանից, լրագրող Սեման Միխայլովը շրջել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սեւան… Նա գրել է. «Պետք է եւս մեկ անգամ վերադառնալ Հայաստան: Այդ երկրի համար 5 օրը շատ քիչ է»:   Continue reading

Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին… «Ավանդական ընտանեկան արժեքների» նախագիծը հավանության արժանացավ… Շնորհավո՛ր, իմ սիրառատ մայրաքաղաք… «Էրեբունի-Երեւան 2799»-ին ընդառաջ՝ մաքրվեց Երեւանը… «Երեւան՝ սիրո, երգ-երաժշտության քաղաք».- Էրեբունի-Երեւան 2799… Օդապարիկներ՝ Երեւանի երկնքում… Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով… Էջմիածինը 2702 տարեկան է. կոչ՝ տեր կանգնել սեփական քաղաքին… Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի…

Համահայկական խորհուրդը՝ 2018-ի մայիսին

Այժմ գործառույթներ ու ներքին կիրառման գործիքներ են մշակվում, որպեսզի մինչեւ հաջորդ տարվա կեսերը կյանքի կկոչվի Համահայկական խորհուրդը։ Այս մասին Եվրասիական գործընկերության միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Դեռ հստակ չէ նաեւ շատերին հետաքրքրող այն հանգամանքը՝ արդյո՞ք խորհուրդը մեկ, թե՞ ավելի նախագահներ կունենա: Կարծիք կա, որ առավել հավանական տարբերակը համանախագահների ձեւաչափն է, ինչը Հայրենիք-Սփյուռք համագործակցության պայմաններում ավելի վստահելի եւ համադրելի կդարձնի համահայկական տեսակետներն ու նպատակները:

Հերթագայությամբ նախագահելը նաեւ կսերտացնի Համահայկական խորհրդի անդամների հարաբերություններն ու գործնական կապերը: Այս հարցն էլ մյուսների նման դեռ քննարկման փուլում է. նշել է Սփյուռքի նախարարը:

Հիմնականում սփյուռքահայերն են համանախագահների ձեւաչափի կողմնակից, քանի որ համարում են, թե նման մեծ կառույցը չի կարող ղեկավարվել մեկ անձի կողմից: Ըստ Հրանուշ Հակոբյանի. «Տարբեր կարծիքներ կան, ես չեմ կարող մեկի կարծիքն ընդունել հիմք եւ ասել՝ համամիտ եմ կամ ոչ։ Կա հանձնախումբ, հանձնախումբն աշխատում է»։

Արդեն խոսակցություններ կան, թե հնարավոր է, որ խորհուրդը ղեկավարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան Սփյուռքի նախարարը նորից կրկնեց. թե «որեւէ մեկը դեռ չի որոշել՝ ինչպիսի գործայույթներ է ունենալու խորհուրդը եւ ովքեր են լինելու այնտեղ։ Երբ կհավաքվենք, կճշտենք՝ ովքեր են ներսում, նոր կորոշեմ ինձ համար ընդունելի թեկնածուններին»,- հավելեց նա։

Նախագահն ուղղակի հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել Համահայկական խորհրդի ձեւավորման աշխատանքներին:

Մի բան հստակ է, որ ձեւավորվող Համահայկական խորհուրդը կլինի խորհրդատվական կառույց: Համահայկական խորհուրդը փոխարինելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովին, որ հսկայական աշխատանք կատարեց Հայ Դատի հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու, միջազգային ասպարեզում դրանք ամրագրելու ուղղությամբ:   Continue reading

Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…

Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը առանցքային մասնաբաժին ունի ազգային տնտեսության մեջ: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ  մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարեւոր տեղ են զբաղեցնում: Բայց այն, որ մեր ընդերքը հարուստ է, դա զգում է միայն այն շահագործողը եւ որոշակիորեն՝ պետբյուջեն՝ հարկերի ձեւով: Մենք բառիս բուն իմաստով շահագործում ենք մեր ընդերքը եւ ոչ թե օգտագործում: Եվ սա բառախաղ չէ: Մենք կարծես բնությունից վրեժ ենք լուծում, նրա ընդերքից հանում ենք 10 բուռ հարստություն, որից 8 բուռը թափում ենք, որովհետեւ անխնա ենք մտել այդ ընդերքը եւ փչացրել հանածոն, մնացած երկու բուռն էլ արտահանում ենք իրական գնից էժան, քանզի լիամշակված չէ: Այդ երկու բռի 1.5-ի արժեքը շահագործողինն է, մնացյալի մի մասն էլ՝ պետությանը: Փոխաբերական այս նկարագիրը ճիշտ պատկերն է մեր հանքարդյունաբերության, դրա համար էլ մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով:

Խնդրո առարկայի շուրջ ես բազմիցս եմ գրել, մեկ անգամ նույնիսկ նախագահի վերահսկողական ծառայությունն արձագանքեց (այդ տարիներին «Լուսանցք»-ը դեռ չէր ծնվել, եւ ես միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում էի գրում)՝ հանքարդյունաբերության ոլորտում իր իսկ ուսումնասիրություններից հետո մեզ լրացուցիչ տվյալներ տրամադրելով (բավականին լավ համագործակցություն ստացվեց), պատկան մարմինների առջեւ եմ հարցեր բարձրացրել, բայց փաստը փաստ է. մենք մեր ընդերքը ոչ թե օգտագործողի, այլ դեռ շահագործողի դերում ենք: Մեզ մնում է շարունակել մեր գործը՝ թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելով:

Կառավարությունը այս տարվա ամռան վերջին հավանություն տվեց  հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Մինչ այդ ժամկետը մենք էլ միջազգային փորձի մեր ուսումնասիրությամբ կփորձենք աջակցել շահագրգիռ պատկան մարմիններին:   Continue reading