Արցախը՝ լուծում պահանջող խաչմերուկի կիզակետում – Հայաստանը պետք է լրջորեն մղվի միջազգային աշխուժության եւ առաջնային դերստանձման…

Արցախը՝ լուծում պահանջող խաչմերուկի կիզակետում…

…Ի վերջո պետք է հիշել եւ հասկանալ, որ տարածաշրջանային հեռահար գրեթե բոլոր ծրագրերում ներառված է նաեւ Թուրքիայի մասնատումը, ինչը պիտի Հայաստանին լրջորեն մղի միջազգային աշխուժության եւ առաջնային դերստանձման…

Հայաստանի իշխանությունները շարունակում են պատճառաբանել, թե Արցախի անկախության ճանաչումը Երեւանի կողմից կարող է սրել իրավիճակն ինչպես հայ-ադրբեջանական ուղղությամբ, այնպես էլ՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հետ: Պաշտոնական Ստեփանակերտն էլ չի շտապեցնում Երեւանին, ավելին՝ ՀՀ ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման մերթընդմերթ քննարկվող հարցը դեռեւս չի պաշտպանվում արցախյան իշխանությունների կողմից:

Այս ամենն ինչ-որ տեղ հասկանալի է, քանզի հարցի սրումը՝ հնարավոր նոր պատերազմական գործողություններով, իսկապես ձեռնտու չէ հայկական կողմին: Ոչ թե Ադրբեջանից վախենալու նկատառումով (հայկական զինուժը ավելի կազմ ու պատրաստ է), այլ՝ միջազգային հանրություն կոչվածի վերաբերմունքի փոփոխության պատճառա-հետեւանքային կապով պայմանավորված: Ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արեւամտյան ուղղությունները զգուշացրել են, որ չեն հանդուրժի պատերազմի վերսկսումը, իսկ  նախաձեռնողը կհայտնվի մեղավորի եւ պատասխանողի կարգավիճակում: Սա իսկապես մտածելու առիթ տալիս է:

Իզուր չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ադրբեջանցիների կողմից պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը անմիջապես կճանաչի Արցախի անկախությունը: Գուցե հայկական կողմը սպասու՞մ է նման ծավալման, որից հետո միջազգային հանրություն կոչվածը գուցե հանդուրժի մեր զինուժի նոր՝ հայկական հողերի որոշակի ազատագրումը եւս: Բայց սրանք լոկ տեսական մտորումներ են:

Continue reading

Քրիստոնեացումը նոր ջարդերի է մղելու… – Ծպտյալ հայեր.- քանակը հաստատ 100 հազար չէ… որոշ տվյալներով՝ շուրջ 8-10 միլիոն, ովքեր թաքնված են…

Քրիստոնեացումը նոր ջարդերի է մղելու…

Ծպտյալ հայեր – … Քանզի նրանց քանակը հաստատ 100 հազար չէ, անգամ վերը ասված 1 միլիոնի մոտ թիվը չէ, այլ, որոշ տվյալներով՝ շուրջ 8-10 միլիոն, ովքեր թաքնված են եւ՛ թուրքի, եւ՛ քրդի, եւ՜ հույնի, եւ՛ ասորու, եւ՛ այլ ազգի անվան ներքո…

Հայ հոգեւորականը թուրքական լրտե՞ս

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հաճախ է աչքի ընկնում իր մտքի գոհարներով: Իսկ դատելով նրա՝ Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, հակված ենք կարծելու, որ նա թուրքական եթե ոչ արդեն հաստատ լրտես, ապա ազդեցության գործակալ է եւ որ ամենացավալին է՝ գիտակցաբար:

Իրականում աթեշյանը թուրքական պետությանը հասկացնել է տվել, թե որտեղ են ապրում ծպտյալ հայերը՝ կոնկրետ օրինակներ նշելով, պաշտոնական ինչ օղակներ են զբաղեցնում եւ անգամ՝ երբ են խոսում իրենց հայ լինելու մասին: Այս ամենին զուգահեռ հասկացրել է, թե իր վրա թուրքերը կարող են հույս դնել, որովհետեւ ինքն անգամ սեփական քրոջից է հրաժարվել: աթեշյանը հաստատ տարիներ առաջ գենախեղում է ունեցել, որովհետեւ նրա բոլոր բացահայտումները առավելապես թուրքանպաստ են: Ու առաջին հերթին վտանգված են բոլոր այն հայերը, ովքեր նրա ձեռամբ քրիստոնյա են դարձել:

Continue reading

Ի գիտություն հայ հոգեւորականների – Հա՛յ քրիստոնյա՛, ոչ թե քրիստոնյա հայ… Բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են…

Ի գիտություն հայ հոգեւորականների – Հա՜յ քրիստոնյա՜, ոչ թե քրիստոնյա հայ

– «Ես քրիստոնէութիւնն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»…

…(«բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են»)…

Հավատի ու կրոնի տարբերությունների մասին «Լուսանցք»-ը միշտ է գրել: Եվ շատերը գիտեն արդեն, որ հավատ ունենում են միայն բնածին ազգերը, քանզի հավատն ազգային տիեզերաճանաչողական ուսմունք է: Իսկ կրոնը մի հոգեւոր ուսմունք է՝ բնույթով վերազգային (իմա՝ ապազգային): Ավելի պարզ՝ հավատի հետեւորդներ կարող են լինել միայն տվյալ ազգի ներկայացուցիչները, իսկ նույն կրոնը դավանողները լինում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, քանզի կրոնը չունի ազգային պատկանելություն, ուստի օտար-աստվածապաշտ դավանանք է, մինչդեռ հայն ունի Աստվածներ եւ Արարչական պաշտամունք:

News.am-ը ներկայացրել էր Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հարցազրույցը թուրքական Bugun TV հեռուստաընկերությանը: Հատված այդ հարցազրույցից.

– Ծպտյալները եկան՝ պատարագին մասնակցեցին եւ ասացին, որ արդեն բացահայտում են իրենց ինքնությունը:

Continue reading

Լուսանցքի թիվ 278-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում… «Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթին»… Պայքար Փարիզում՝ ցեղասպանության մերժումն արգելելու համար…

2. Բնակերտ ու ձեռակերտ արծիվներ – Մեծ Մասիսի եւ Սարդարապատի հուշահամալիրի արծիվները… Եվ հայ հաքերների վրեժը՝ թուրք-ադրբեջանական կայքերից…

3. Ներցեղային բարոյականը ցեղակրոն սկզբունք է – Կոմայգին դարձել է փորձանքի բուն… «Լուսանցք»-ի եւ Հայ Արիական Միաբանության բաց նամակները…

4. «Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»… Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞… Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն են… Միայն նախընտրակա՞ն թեմա…

5. Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ քրիստոնյաների… Իվանովի նախնիները կապիկ կամ՝ Դարվինի ոսկորները զառանցել են…

6. – Ցանկալի վարչապետեր – «Լուսանցք»-ի փոքրիկ սոցհարցումը… Նոր շարժու՞մ, թե՞ նոր կոալիցիա, իսկ գուցե նոր կառաարությու՞ն…

7. – Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ – Ոստիկանապետը կպատասխան մեղադրանքներին… ԱԺ-ում ստեղծվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով…

8. Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք – Թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը այս գործում փորձոռու են… Տագնապ, որը գաղափարական չէ… Սպասված խայծը…

9. Հայաստանի ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք «Լուսանցք»…

 

Հայաստանի ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի

Հայկական խոհանոցՀավի մսով եւ չամիչով աղցան

Շաբաթվա մարզական կյանքից

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը                               տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Կարդացե՜ք«Լուսանցք» եւ բաժանորդագրության համար դիմեք

ՏՏ ոլորտը աջակցության կարիք ունի

Հայաստանը բարելավել է ցուցանիշը ՏՏ ոլորտում, բայց աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը: «Սա, իհարկե, խայտառակ թիվ է»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ Հայաստանը 114-րդն էր: «Չլուծված խնդիրների պատճառը ոլորտի աղճատվածությունն է: ՏՏ ոլորտի խնդիրները գտնվում են տարբեր գերատեսչություններում»,- նշել ԻՏՁՄ գործադիր տնօրենը: Անցած տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ ռոբոտաշինության զարգացումն է: Արդեն մեր երկրի 50 համայնքներում դպրոցական խմբակներ կան եւ այս տարի ցանկություն կա հանրապետության բոլոր դպրոցներում բացել այդ խմբակները, որպեսզի բուհ գնացող երիտասարդը արդեն իսկ պատրաստ լինի: Հայաստանում ՏՏ ոլորտում այսօր կան մոտ 10.000 աշխատակիցներ: Բայց փաստ է, որ տարեկան 500 աշխատող մեկնում է արտերկիր: Արտահոսքը կասեցնելու համար Կարեն Վարդանյանը առաջարկել է օգնել սեփական ձեռնարկություններ ստեղծելու հարցում. «Պետք է օգնել, որ աճեն այս ոլորտում: Արտահոսքի հետ զուգահեռ նաեւ նկատվում է ոլորտի աշխատողների որոշակի ներգաղ­թ»:

Continue reading

Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք – Թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը այս գործում փորձոռու են… Տագնապ, որը գաղափարական չէ… Սպասված խայծը…

– Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք – Թե՜ իշխանությունը, թե՜ ընդդիմությունը այս գործում փորձոռու են…

– Տագնապ, որը գաղափարական չէ  (ԲՀԿ-ն կոալիցիա վերադառնա՞)…

– Սպասված խայծը (բուրժուա-դեմոկրատակա՞ն, թե՞ օլիգարխիկ հեղափոխոււթյուն… Իսկ հետո՝ բանվորա-գյուղացիակա՞ն)…

Սադրելու եւ սադրվելու փորձի պակաս՝ չիք

Աջափնյակում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն իրականացնելիս ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստների ծեծի են ենթարկել: Ծեծի ենթարկվածին շտապօգնության խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Մյուսները ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ հաղորդում են տվել: ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, նշվում է. «Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել է ՀԱԿ-ի 2 ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում: Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սա 4-րդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել մեր քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները, 3 դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, այս դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը… Հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»:

Իհարկե, նախընտրական խառնակչություններն անպակաս են մեզանից, նաեւ այս հերթական՝ Երեւանի ավագանու ընտրությունից: Եվ անվիճելի է, որ ամեն ինչ պետք է անել, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը անխոչընդոտ իրականացնեն իրենց քարոզարշավը: Բայց լավ իմանալով ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորների (ՀՀԿ եւ ՀԱԿ (ՀՀՇ)) սադրելու եւ «սադրվելու» կարողությունները, ինչպեսեւ հաշվի առնելով ՀԱԿ-ի հայտարարության միանշանակ քաղաքական բնույթը (խնդիրը ոչ թե մեղավորներին գտնելն ու պատժելն է, այլ Սերժ Սարգսյանի վրա ցեխ շպրտելը), կարող ենք ենթադրել, որ դեռ հարց է, թե որ կողմն է սադրել ու «սադրվել»՝ անգամ վնաս կրելով: ՀԱԿ-ը առաջին անգամ չի ապացուցում, որ անգամ զոհերի գնով պատրաստ է հասնել իշխանության… Ահա ինչու է անչափ կարեւոր, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերը համակողմանի, հանգամանալից պարզաբանվեն:

Այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստ (իրականում՝ ՀԱԿ-ի կցորդ) Վարդգես Գասպարին էլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ է սադրում եւ «սադրվում», անգամ հայտարարել է, թե ոստիկանապետը խոստացել է իր գլուխը պոկել եւ մարմինը մաս-մաս անել: Ու որպեսզի ոստիկանապետը դա իրականացնի (այսինքն՝ ամեն ինչ արվում է դրան հասցնելու), «անձնազոհ» քաղաքացիական ակտիվիստը վզին գրություն կախած. «Ոստիկան ստախոս, ոստիկան՝ սրիկ­ա», հերթապահում է Վլադիմիր Գասպարյանի տան մոտ:

Ինչ մնում է այն բանին, թե պատճառն այն է, որ նրան վրդովվեցրել է Երեւանի նոր ոստիկանապետի նշանակումը, ապա շատ կուզենայինք հավատալ: Շատերս ենք պատասխանի սպասում, թե անգամ ՄԻԵԴ վճռի առկայության պայմաններում, ըստ որի՝ 2004թ. Գրիշա Վիրաբյանին խոշտանգել է Աշոտ Կարապետյանը, ինչպես է Երեւանի ոստիկանապետ նշանակվել: Անգամ պաշտպանում ենք Գասպարիի պոռթկումը եւ ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազություն: Բայց ՀՀ ոստիկանապետին սադրանքների մղելու «ծեսը» հաստատ իրենը չենք համարում:

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը արձագանքել է ՀԱԿ կուսակցության հայտարարությանը. «Դատապարտում ենք ցանկացած բռնություն եւ անթույլատրելի ենք համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ ենք անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ»: Ցավոք, այստեղ էլ կիսատ հարցեր են մնացել, չի հաստատվել կամ հերքվել այն մեղադրանքը, որն հնչել է ՀԱԿ հայտարարությունում, թե 3 դեպքում ՀՀԿ-ի կողմից է եղել բռնություն, 1 դեպքում էլ՝ ոստիկանության:

Continue reading

Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ – Ոստիկանապետը կպատասխան մեղադրանքներին… ԱԺ-ում ստեղծվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով…

– Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ – Ոստիկանապետը չի հանդուրժելու եւ ցանկացած շինծու մեղադրանքի պատասխան կտա…

– ԱԺ-ում ստեղծվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով…

Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի ընտրությունների թերությունները չպետք է կրկնվեն եւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է անցնեն ըստ պատշաճի, որովհետեւ արդեն վարկաբեկման թեմաները սկսկել են, որպես կանոն թիրախ է ընտրվում ոստիկանությունը: Նրա խոսքով, ուշացած ու հին տեխնոլոգիաներ են ոստիկանության վրա մեղքեր բարդելն ու ոստիկանության հաշվին դիվիդենտներ շահելը. «Սա չաշխատեց ու չի աշխատելու այլեւս, որովհետեւ ոստիկանությունը գործում է պարզ ու ճշմարիտ»: Կարեւորվել է, որ «Կրիմինալի, հեղինակությունների ու այլ երեւույթների խայտաբղետ կուտակումներ պետք է չլինեն: Ոստիկանի տեսանելի հորիզոնում չպետք է լինեն կուտակումներ»,- ասել է ոստիկանապետը՝ հանձնարարելով, որ ցանկացած շինծու մեղադրանքի պիտի պատասխան տա. «Ես չեմ հանդուրժելու նաեւ, որ մեր աշխատակիցները ինչ-որ սխալ թույլ տա­ն»:

Նշենք, որ ի հավաստումն այս խոսքերի, ՀԱԿ-ի ակտիվիստների երթը, ովքեր փորձել են անօրինական քայլարշավ կազմակերպել քաղաքապետարանի մոտ, կասեցվել է ոստիկանների կողմից:

Իսկ ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Գլխավոր դատախազության դիմաց այդ ժամանակ բողոքի ցույց էր կազմակերպվել, որի մասնակիցներն իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտում այս քննության համար: ՀՔՎ-ի շենքից դւորս գալուց հետո «Ժառանգության» փոխնախագահը հայտնեց, որ որպես վկա էր հրավիրվել հարցաքննության՝ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ:

Continue reading

Ցանկալի վարչապետեր – «Լուսանցք»-ի փոքրիկ սոցհարցումը… Նոր շարժու՞մ, թե՞ նոր կոալիցիա, իսկ գուցե նոր կառաարությու՞ն…

Ցանկալի վարչապետեր – «Լուսանցք»-ի փոքրիկ սոցհարցումը

Նոր շարժու՞մ, թե՞ նոր կոալիցիա, թե՞ նոր կառավարություն

Ցանկալի վարչապետեր

«Լուսանցք»-ի այս տարվա թիվ 13-ում (ապրիլի 12-18) խոսել էինք այն տասը գործոնների մասին, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն երկրի վարչապետ նշանակելիս: Գրել էինք նաեւ, թե մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, խմբագրությունը պատրաստ է ընդունել զանգեր՝ յուրօրինակ փոքրիկ սոցհարցման նկատառումով՝ հասկանալու համար, թե մեր երկրի քաղաքացիները ում կուզեն տեսնել գործադիր իշխանության ղեկավարի աթոռին: Խոստացել էինք ամփոփել զանգերը եւ տեղեկատվություն տրամադրել ընթերցողներին:

Զանգերն ամփոփեցինք: Ապրիլի 12-ի առավոտից սկսած մինչեւ 18-ը ներառյալ զանգեր, հաղորդագրություններ ստացանք ու էլփոստով նամակներ: Արդյունքները հենց «Լուսանցք»-ի հաջորդ՝ ապրիլի 19-25-ի համարում չարձանագրեցինք, քանզի հենց ապրիլի 19-ին նշանակվելու էր վարչապետը եւ այդ իսկ պատճառով չցանկացանք, որպեսզի թյուր տեսակետ ստեղծվի, թե մենք մինչ նշանակումը  կարծիք ենք թելադրում: Բացի այդ, ավելի հետաքրքիր կլիներ, եթե մենք պատկերը ներկայացնեինք արդեն նշանակումից հետո: Բայց այս ամբողջ գործընթացում կարեւոր էր մի բան. խմբագրություն դիմած քաղաքացիները ոչ միայն անուն էին առաջադրում, այլեւ անկեղծանում էին, թե ինչու հենց տվյալ անձին են համարում վարչապետի աթոռին արժանի:

Continue reading

Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ քրիստոնյաների… Իվանովի նախնիները կապիկ կամ՝ Դարվինի ոսկորները զառանցել են…

Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ               քրիստոնյաների    (hայ հեթանոսների համար համասեռականը ոչ միայն հակամարդկային, այլեւ հակաբնական ու աստվածամերժ անձ է, ով ապրում է անասնականից ցածր մակարդակով: Անգամ անասունները երկսեռ կյանք ունեն)…

Իվանովի նախնիները կապիկ կամ՝ Դարվինի ոսկորները զառանցել են (սովետական դարվինիստն էլ կապիկից մարդ չստացավ)…

Միասեռական քարոզիչները՝ ընդդեմ հայ հեթանոսների եւ                  քրիստոնյաների

ԱՄՆ-ում Բարաք Օբաման արդեն միջամտել է միասեռականների ամուսնությունների հարցին, եւ նախագահի աշխատակազմը հորդորել է ԱՄՆ Վերին դատարանին չեղյալ հայտարարել Կալիֆորնիա նահանգում միասեռ ամուսնությունների արգելքը:

Հարցին միջամտելու կոչ են արել միասեռականների կազմակերպությունները, քանի որ Կալիֆորնիա նահանգի դատարանի վճիռը կարող է ազդել այլ նահանգներում տիրող իրավիճակի վրա, որտեղ միասեռ միությունները թույլատրված են, սակայն ամուսնությունը՝ ոչ: Այսպես «ամենաժողովրդավար» Օբաման միջամտում է իր այն որոշմանը, ըստ որի ամեն նահանգ ինքը պետք է լուծի միասեռականների ամուսնությունների վերաբերյալ հարցերը:

Եվրոպան հետ չմնաց, եւ Ֆրանսիայի սենատը վերջնականապես ընդունել է միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը: Այս երկրում օրենքն ընդունելու գործընթացն այսպիսին է. Սենատում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է կրկին վերանայվի խորհրդարանում, որի պատգամավորներն էլ վերջնականապես կընդունեն որոշումը: Սա Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:

Ֆրանսիայում թույլատրվում է միասեռ զույգերի քաղաքացիական միությունը, սակայն սոցիալիստները որոշեցին օրինականացնել հոմոսեքսուալների ամուսնությունը եւ նման ընտանիքներին երեխա որդեգրելու իրավունք շնորհել: Այս օրինագծին դեմ էին աջ ընդդիմության ներկայացուցիչներն ու կաթոլիկ եկեղեցին: Ի վերջո, Ֆրանսիայի սենատը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել միասեռ ամուսնությունների օրինականացումը. կողմ են քվեարկել 179 սենատոր, իսկ 157-ը դեմ են եղել: Այսպիսով Ֆրանսիայում արդեն օրենքով թույլատրվում է միասեռ ամուսնությունը:

Continue reading

«Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»… Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞… Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն են… Միայն նախընտրակա՞ն թեմա…

Կարեւոր բնապահպանությանը զուգահեռ՝ անհրաժեշտ      մարդապահպանություն նաեւ

«Կոմայգու «գոմիկների» հարցը Տարոն Մարգարյանի «հագով» չէ»…

Օրինաց երկրում «գոմիկներ» չեն լինելու՞

Հայաստանի «գոմիկները»-ի պայմանները եվրոպակա՛ն են

Ընտրությունը՝ մարդկանց սիրտը շահելու միակ տարբերա՞կ

Կարեւոր բնապահպանությանը զուգահեռ՝ անհրաժեշտ       մարդապահպանություն նաեւ

Համասեռամոլ վարակը նորովի թափ է ստացել եւ այս խնդրին հարկ է ավելի լուրջ վերաբերել, գոնե այժմ այն պետք է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից: Երբ խնդիրը դրվում է քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ապա միջազգային «մարդասիրական եւ «ազգային» «իրավապաշտպան» կազմակերպությունները դրամաշնորհակերությամբ օրենսդրական կետեր են մոգոնում եւ խաղից հանում ազգային ինքնապաշտպանության օրենքները: Ուստի, խնդիրը պիտի դրվի ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, ինչը հիմնավորելու տասնյակ հիմքեր կան:

«Լուսանցք»-ն հոդվածաշարով եւ առանձին հոդվածներով անդրադարձել է այս խնդրին, ինչպեսեւ անբարո այլ դրսեւորումների, որ առկա ու տեսանելի են մեր երկրում, մեր կողքին:

Բազմիցս նշվել է, որ պարզագույն խնդիր է, թե ով ինչ է հասկանում մեծամասնություն ու փոքրամասնություն ասելով: Հիրավի մարդ մնացած մարդկանց համար նախեւառաջ մարդու աստվածաշնորհ որակներն ու կեցաձեւն են կարեւոր, ազգային էությունն ու ինքնությունը, որով մարդուն որպես մարդ ենք դիտարկում, ոչ թե մարդկային շնորհներից եւ բարոյահոգեբանական արարչատուր ձիրքից շեղված ոմն մեկը (ով ի դեպ մարդկային իրավունքից ավելի շատ է խոսում)… Այդուհետ դիտարկում ենք մեծամասնության եւ փոքրամասնության հարցերը: Ու, հավատացեք, մարդ մնացած մարդիկ Երկիր մոլորակում բացարձակ փոքրամասնություն են եւ մարդկային որակներից ամենատարբեր բնորոշիչներով շեղվածներն այսօր ավելի շատ են: Ու ոչ թե նրանց իրավունքները պետք է առանձին-առանձին պաշտպանվեն, այլ արարչածին եւ աստվածազարմ մարդ տեսակի, որ այս պայմաններում կոչնչանա իսպառ: Եվ եթե աշխարհի կործանում ենք ուզում, ապա հենց սա էլ կլինի այդ «սպասված» կործանումը: Դա կարելի է ձեւակերպել այսպես. մարդ արարածի աշխարհի կործանում եւ առանց մարդ տեսակի՝ մարդանմանների աշխարհի ստեղծում: Մեծ հաշվով այս մասին միշտ ասվել է, պարզապես այլ կերպ, որ աշխարհի գաղտնի կառավարությունը փորձում է ազգերին եւ մարդկանց ձուլելով՝ ստեղծել միադեմ մեկ ազգ եւ միօրինակ մարդկություն: Սա ուղղակի շատերը չեն պատկերացնում, որ նույն բանն է, ինչ ձեւակերպեցինք վերեւում. մարդ արարածի աշխարհի կործանում եւ առանց բնական մարդ տեսակի՝ մարդանմանների աշխարհի ստեղծում…

Continue reading

Ներցեղային բարոյականը ցեղակրոն սկզբունք է – Կոմայգին դարձել է փորձանքի բուն… «Լուսանցք»-ի եւ Հայ Արիական Միաբանության բաց նամակները…

Ներցեղային բարոյականը ցեղակրոն սկզբունք է.-

Կոմայգին դարձել է փորձանքի բուն – «Լուսանցք» շաբաթաթերթի եւ 

Հայ Արիական Միաբանության բաց նամակները

Կարեւորորելով ներազգային բարոյա-հոգեբանական մթնոլորտի վերականգնումն ու ամրացումը՝ մշտապես անդրադառնում ենք մեզանում առկա այդ խնդիրներին: Հատկապես Կոմայգու խնդրին «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է, անգամ առանձին հոդվածաշար է տպագրել՝ հստակ ներկայացնելով, թե ինչ բարոյա-հոգեբանական վնասներ է տալիս Կոմայգին գոմայգու վերածելը: Մենք նշել ենք նաեւ մի շարք քրեական ու վարչական օրենքներ, որոնք խախտում են ամեն օր նրանք, ովքեր ապրում են անբարոյականությունը կեցություն դարձրած եւ դեռ այդ կյանքն էլ քարոզում են: Նշել էինք նաեւ, թե այս ամենի սպասավորներն ու հովանավորները նույնպես պետք է համապատասխան պատիժներ ստանան՝ օրենքներով արդեն ամրագրված:

Եվ որպեսզի ուշադրությունն ավելի առարկայական լինի, «Լուսանցք»-ի այդ թողարկումներն ուղարկեցինք ՀՀ նախագահին, վարչապետին եւ ոստիկանապետին՝ այն հույսով, որ այդտեղ փաստարկված նյութերի հիմամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ մենք եւ հանրությունը կտեղեկանանք: Արդեն գրել ենք, որ «Լուսանցք»-ին ոստիկանությունից ընդամենը տեղեկացրին, որ հոդվածաշարն ուղարկված է կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի վարչություն: Վերջ:

Ըստ ամենայնի, մեր դիմումները նախագահի եւ վարչապետի կողմից եւս հասցեագրվել են ոստիկանապետին, եւ արդյունքում… դեռ սպասում ենք: Որոշեցինք Երեւանի քաղաքապետին էլ ուղարկել մեր տեսակետն ու հիմնավորումները, նաեւ առաջարկները, քանի որ Կ(գ)ոմայգին հենց քաղաքապետարանի քթի տակ է «աշխատում»… Բայց քաղաքապետն էլ լռության ուխտ է արել (անգամ այս նախընտրական օրերին, երբ գրեթե բոլորն են խոսում Կոմայգու մասին):

Continue reading

Բնակերտ ու ձեռակերտ արծիվներ – Մեծ Մասիսի եւ Սարդարապատի հուշահամալիրի արծիվները… Եվ հայ հաքերների վրեժը՝ թուրք-ադրբեջանական կայքերից…

– Բնակերտ ու ձեռակերտ արծիվներ – Մեծ Մասիսի եւ Սարդարապատի հուշահամալիրի արծիվները…

– Հայ հաքերների վրեժը (թուրքական ու ադրբեջանական կայքերը ենթարկվել են ցանցային ուժեղ գրոհի)…

 Բնակերտ ու ձեռակերտ արծիվները – Որ հորդորում են չապուշանալ… – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Լուսանկարները, որ սիրով խմբագրությանն  է տրամադրել հեղինակը՝ Սրապիոն Գեւորգյանը, խոսում է Մեծ Մասիսի Արծիվի մասին, որի կրկնօրինակով էլ, ըստ նրա, քանդակվել են Սարդարապատի հուշահամալիրի արծիվները:

«Մեծ Մասիսի արծիվը բնական բազալտե հուշարձան է: Ձյունը հալվելուն պես արծիվը երեւում է: 2006թ. մինչեւ արծվի կեսը հասել եմ, ավելին չկարողացա: Երբ հետ եկա, դրանից հետո ամեն անգամ Արարատը նկարելիս անընդհատ արծիվն եմ փնտրում՝ օրվա տարբեր ժամերին, տարբեր տեղերից: Նայեք Սարդարապատի արծիվներին ու Արարատի արծվին՝ նույն վեհությունն է, նույն դիրքը, կեցվածքը: Սա եմ փորձել ցույց տալ»,-ասում է հեղինակը, ով արծիվների այս պատմության լուսանկարչական մի ամբողջ փունջ ունի:

Երկու լուսանկարները որոշեցինք տպագրել հենց այսօր՝ Հայոց մեծ ցեղասպանության 98-րդ տարելիցից երկու օր անց՝ հերքելու համար այն անհեթեթությունը, որ անընդհատ լսեցինք ապրիլի 24-ին, թե «ազատվել ենք զոհի բարդույթի­ց», թե այլեւս «ատելություն չունեն­ք» եւ այս կարգի այլ «գոհարներ»:

Continue reading

Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում… «Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթին»… Պայքար Փարիզում՝ ցեղասպանության մերժումն արգելելու համար…

Ապրիլի 24-ը` 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արդա՜ր վրեժի օր.

– Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում – հայտարարում են հայ արիականներն ու ազգայնականները…

– «Մեզանից քանի՞սն է ծանոթ Հայկական Հոլոքոսթի­ն»,- ինչու՞են հրեաները մերժում Հայոց ցեղասպանությունը…

Վալերի Բուայեն կպայքարի Փարիզում՝ Հայոց ցեղասպանության մերժումն արգելելու համար…

Հողային պահանջատիրություն եւ նոր միայն բոլոր վնասների փոխհատուցում

Ապրիլի 24-ին, միլիոնավոր հայերի եւ մարդկության արդար հատվածի հետ միասին, հայ արիներն ու ազգայնականների համախմբման անդամներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) զոհերի (ավելի քան՝ 3,5 մլն.) հիշատակի առջեւ: Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ՝ Եռաբլուր: Այդ նույն ժամանակ հայ արի քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ են անցկացրել, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու կամք ու զորություն են հայցել՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:

Հայ արիականների եւ ազգայնականների երթին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» կառույցի նախկին ազատամարտիկները եւ «Ոգու պահապաննե­ր» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները:

Continue reading

Լուսանցքի թիվ 277-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Գենախեղ վտանգ՝ վերքաղաքական ու վերկրոնական առաջնահերթությամբ – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ).- Ապրիլի 24-ի տարելիցի դասերին ընդառաջ – Փոխհատուցումը Հայոց Հայրենիքն է…

2. Գարնանային Զատիկն է եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը – Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի…

3. Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)… Գառնու պատմական կամրջի ոդիսականը…

4. Երեւանի հրապարակում կտեղադրվի՞ ազգերի տոհմածառը – Արիական Տաճարի կառուցումը կարո՜ղ է առավել նպաստավոր դարձնել այս գաղափարը…

5. Վտանգավոր միջազգային ջրբաժանները… Եվրաինտեգրու՞մ, թե՞ Եվրասիական միություն – Երեւանն ամեն գնով կշարունակի փոխլրացումային քաղաքականությունը…

6. Պատերազմ, որ կվտանգի 5 մլրդ. մարդու կյանք – Կորեական հակամարտություն… Թեհրանը բանակցում եւ պատրաստվում է… ԱՄՆ-ն ինչպես պատժում, այնպես էլ պատժվում է…

7. «Դաբրոներ» ստացողների եւ իշխել ցանկացողների երկիր Հայաստա՜նս – «չընտրված» ՀՀ նախագահի՞ն են ենթարկվելու, թե՞ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագահներին…

8. Նույն գետը չի կարելի երկու անգամ մտնել – Էդ ջուրն արդեն հոսել է… Իսկ «հին ու բարի ժամանակները» օրենքով պատժվե՞լ են…

9. Ովքեր են հավակնում իշխանությանը Երեւանում… Կայացել են առաջին նիստերը – Ովքե՞ր են թեկնածուները – Գրանցվում են դիտորդները…

10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org կայքը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org կայքը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք»…

– Հայկական խոհանոց – Մածունով եւ կաթնաշոռով աղցան…

– Շաբաթվա մարզական կյանքից…

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

– «Լուսանցք» շաբաթաթերթ բաժանորդագրվելու համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Մածունով եւ կաթնաշոռով աղցան

Բաղադրությունը

Քամած մածուն – 120 գ

կաթնաշոռ – 80 գ

սխտոր – 1 պճեղ

ընկույզ – 50 գ

բոված նուշ – 40 գ

կարմիր տաքդեղ- 1 հատ

սամիթ – 50 գ

աղ

Պատրաստման եղանակը

Մածունը խառնել կաթնաշոռին, ավելացնել ծեծած սխտորը, նաեւ ընկույզը ծեծած, կտրտած նուշը, սամիթը, աղը:

Այս ամենը խառնել, պատրաստել գնդիկներ:

Հետո տաքդեղը մանր կտրատել, եւ գնդիկները անցկացնել դրա վրայով:

Մատուցելիս ամեն գնդիկին սամիթի փոքրիկ ճյուղ դնել:

Անու՜շ վայելեք սննդարար ու միեւնույն ժամանակ դյուրամարս այս աղցանը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

 * * *

  Continue reading