Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Մեղրահունց բլիթներ
Բաղադրությունը – Կարագ (փափկեցրած) – 50 գ, հավկիթ – 1 հատ, շաքարավազ – 60 գ, մեղր – 1 ճաշի գդալ, կաթ – 0.5 լիտր, խմորիչ – 20 գ, ալյուր – 1 կգ, աղ, դարչին, վանիլ
Պատրաստման եղանակը – Կարագը, ձուն, շաքարավազը, մեղրը խառնել, դնել մի կողմ: Կաթի մեջ ավելացնել խմորիչը, աղը, դարչինը, վանիլը:
Այս ամենը միասին հարել եւ ավելացնել նախապես հարած՝ կարագով զանգվածին: Այնուհետեւ այս ամենին էլ հավասարաչափ խառնելով ավելացնել ալյուրը: Թողնել 30 րոպե, հետո հունցել խմորը, թողնել եւս 40 րոպե տաք տեղում:
Արդեն պատրաստի խմորը բաժանել 5 հավասար գնդերի, յուրաքանչյուր խմորից պատրաստել 2 սմ հաստությամբ բլիթներ: Սրանք ծածկել սրբիչով եւ թողնել 20 րոպե հանգստանա: Թխել ջեռոցում 20-25 րոպե 2500-ի տակ: Ջեռոցի մեջ դնելուց առաջ երեսին ձու քսել:
Անու՜շ արեք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Ավելի շատ դիմում են աղջիկները
Պաշտպանության նախարարությունը «երիտասարդ առաջնորդների դպրոց» կազմակերպության հետ համատեղ սեպտեմբերի 4-ից սկսել է «Մարտական պատրաստության ակումբ» նախագիծը: Մեկ ամիս տեւող դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Ակումբի նախաձեռնող խմբի անդամները հայտնել են, որ նախապատրաստական աշխատանքները տեւելու են մոտ 1 ամիս, մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հիմունքներին, ինչպես նաեւ ԶՈւ առօրյային: Razm.info-ի փոխանցմամբ, նախապատվությունը տրվելու է բանակում չծառայած տղաներին, չնայած հիմա աղջիկներից ավելի շատ հայտեր են ստացվում: Բայց որոշված է 40:60 համամասնությամբ ընտրել՝ առավելություն տալով տղաներին: Դասընթացը բաղկացած է լինելու 2 մասից՝ տեսական եւ գործնական պարապունքներ ՀՀ ԶՈւ զորավարժարաններում: Լսարանային դասերը կազմակերպվելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, իսկ ահա գործնական պարապմունքների ժամանակ հնարավոր է ամբողջ օրն անցկացնեն զորավարժարանում: Լսարանային պարապունքերի ժամանակ դասախոսություններ կլինեն տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ: Կրակային պատրաստության դասերը կվարեն ԶՈւ մասնագետները, իսկ մյուս դասերի համար արդեն մասնագետների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել: Նախագծի 1-ին խմբի դասընթացները կեզրափակվեն սեպտեմբերի 21-22-ին՝ հայրենաճանաչողական արշավով եւ փորձնական մարտով: Դասընթացն անցնելու է ՊՆ վերահսկողության ներքո:



