Երկինքը փակելու պատասխանը – Բաքուն սադրանքի գնալով ավելի շատ ապտակեց միջազգային հանրությանը… Նորից թուրք պատմաբանը, քրդերի շահը եւ Հայաստանը…

Արցախում ադրբեջանական կողմը ուղղաթիռ է խփել: Նոյեմբերի 12-ին՝ ժ. 13:45-ի սահմաններում« ԼՂՀ եւ ԱՀ սահմանային գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը« զոհվել են երեք օդաչուները: Ուղղաթիռի հրամանատարն է եղել Սերգեյ Սահակյանը:

Դեպքի հետ կապված միջազգային արձագանքնե՞րը: Ինչպես միշտ՝ նույնը: Չէ, մասամբ սխալվեցի: Մոսկվայի արձագանքը՝ ինչպես միշտ՝ նույնը, նույն դավով: Այն է՝ կոչ երկու կողմերին հավասարապես:

Մոսկվան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության մեծացմանը: Այս մասին «Տասս» գործակալության փոխանցմամբ« հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Մենք խիստ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով« որը հանգեցրել է մարդկային զոհերի: Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Հիշեցնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը իրենց պատասխանատվության մասին՝ կատարելու հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում ստանձնած պարտավորությունները« որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյու Յորքում եւ Փարիզու­մ»«- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի նպատակադրված ջանքեր գործադրել՝ աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Տեսնե՛ս ուր է Զորի Բալայանը, մի խնդրագիր գրեր՝ աղաչելով ռուսաց ցարին մի փիս բան ասել թյուրք ոչխարի հասցեին…

Լավ է, որ գոնե ռուս փորձագետը ազնիվ եղավ՝ գնահատելով իրավիճակը, երբ ադրբեջանական խաժամուժը սպառնացել էր փակել օդային տարածքը:

Continue reading

Ներքին ու արտաքին ուղիների խաչմերուկ – Հայաստանը կարող է խուսափել Եվրամիություն-Եվրասիամիություն առճակատումից՝ դառնալով միջանկյալ օղակ…

Գործադիրը հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Երբ ՀՀԿ ԳՄ-ն քննարկեց  կառավարության ներսում կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, հասկանալի էր, որ դա տեղի կունենա շատ արագ: ՀՀԿ գործադիր մարմինը քննարկել էր նաեւ կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Պատճառաբանությունն այն է, որ իշխող կուսակցությունը հատուկ նշանակություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ հանրապետական ընտրություններ ժողովրդի ազատ կամքի արտահայտության իրավունքին: Այն քննարկումները, որոնք վերաբերել են քաղաքական իրավիճակին, նույնպես առնչվել են կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Ըստ ամենայնի, խորհրդարանական ընդդիմության մարզային հանրահավաքները եւ մարդկանց դժգոհությունները նաեւ ստիպեցին իշխող կուսակցությանը վերանայել ինչպես պետական, այնպես էլ կուսակցական կառույցներն ու դրանց կառուցվածքը մարզերում՝ ՏԻՄ մարմիններում:

Կառավարությունը հաստատեց արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու եւ միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու նախագիծը: Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, երկու նախարարությունների միավորելով ստեղծելու են Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախագիծը շատ արագ ճանաչվեց անհետաձգելի, ինչից պարզ էր, որ նույն արագությամբ էլ կհասնի Ազգային ժողով՝ հաստատվելու համար:

Այս շտապողականությունը մի քիչ անհասկանալի է, քանզի փոփոխությունը քաղաքական կամ պետական մեծ նշանակություն չունի, ընդդիմադիր պահանջ չէ եւ կարծես նաեւ միջազգային պարտադրանք էլ չի եղել: Թերեւս թեթեւացնի միավորված նախարարության կադրային կազմը, հատկապես միջին օղակներում, բայց այդքանը:

Ներքին զրույցներն են որոշակի բացահայտումներ անում, եթե իրականում դրանք իրականանան: Իսկ այդ զրույցներն ասում են, որ ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, ինչպես կար նախկինում: Նախատեսվող այս Ն նախարարությունն արդեն միավորված արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորելու է ոստիկանության հետ եւ ստեղծվելու է մի «տարողունակ» նախարարություն: Իբր ոստիկանական համակարգից միայն քրեական բաժինը կմնա առանձին մարմին: Եթե սա եւս իրականանա, ապա չի բացառվում, որ այդ քրեականը կաշխատի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ արդեն գործող ՀՀ քննչական կոմիտեի հետ:

Եթե ամեն բան այսպես լինի, ապա խիստ կասկածելի է, որ այստեղ Արեւմուտքի կամ Ռուսաստանի պարտադրանքը չկա, կամ՝ երկուսինը միաժամանակ, եւ տարաբնույթ նպատակներ չեն առկա:

Continue reading

Նավթադոլարային անզորության նոր էջը – Եվրոպայում որպես կաշառք կիրառվող նավթադոլարային ու խավիարային քաղաքականությունը Ադրբեջանում հակառակ ազդեցություն է գործում…

Ադրբեջանի նավթա-գազային քաղաքականության հնարավորությունները վաղուց են ուռճացված, եւ այս մասին «Լուսանցք»-ը պարբերաբար գրել է: Միջազգային խոշոր ընկերությունները այս տարիների ընթացքում մեկը մյուսի հետեւից լքեցին Ադրբեջանը՝ հասկանալով, որ Բաքուն չունի այնքան պաշարներ, որ կարողանա մրցակցել Ռուսաստանի կամ Իրանի հետ: Միայն Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ համատեղ ծրագրերով կարող է Ադրբեջանը նավթա-գազային այնպիսի քաղաքականություն վարել, որը դառնա այլընտրանք Ռուսաստանի նկատմամբ:

Բայց Կասպիցծովյան ավազանում Մոսկվան դեռ կարողանում է զսպել թյուրքական երկրների համատեղ հանդես գալու ձգտումները, անգամ Իրանը, որ պատրաստ էր թյուրքական TANAP-ի հետ համագործակցել՝ հրաժարվեց առայժմ: Իհարկե այստեղ նաեւ Արեւմուտքի դանդաղկոտությունը կար՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ծավալումների հետ:

Այսօր այս խնդրի շուրջ մի նոր աղմուկ կա, բայց բոլորովին այլ իմաստով: Ադրբեջանի նավթային հիմնադրամը կարող է նախատեսված ծախսերից ավելի քիչ դրամական մուտքեր ունենալ, ինչի մասին ասվում է ադրբեջանական Haqqin.az պորտալի հոդվածում: «Նման հիվանդության ախտանիշներն արդեն ի հայտ են գալիս. 2014թ. 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ դրամական մուտքերը կազմել են 10,1 մլրդ ԱՄՆ դոլարից քիչ ավել, իսկ հիմնադրամի ընթացիկ ծախսերն 2014-ի տվյալներով ծրագրված են 13,5 մլրդ դոլարի սահմաններում: Հիմնադրամը կկարողանա՞ լուծել այս խնդիրը եւ ի՞նչ կլինի մյուս տարի: Արդյունքում մեր պաշտոնյաների այդքան անհեռատես քաղաքականությունը սպառնում է Ադրբեջանի նավթային հիմնադրամն առհասարակ ձեռնունայն թողնե­լ»,- նշված է հոդվածում:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջե ընդհանուր 91,13 մլրդ մանաթ (մոտ 92 մլրդ 95 մլն եվրո) մուտքից մնացել է ընդամենը 29,26 մլրդ մանաթ (29 մլրդ 84 մլն եվրո) եւ պարզ մի հարց է ծագում՝ որտեղ են մնացյալ 60% մուտքերը: «Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 59,26 մլրդ մանաթ (մոտ 60 մլրդ 44 մլն եվրո), իսկ արտաբյուջետային ծախսերը՝ 2,61 մլրդ մանաթ (2 մլրդ 66 մլն եվրո): Բայց որտե՞ղ են ծախսել այդքանը, այստեղ էլ պատասխանը պարզ է. 2013թ. սկզբից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ը հիմնադրամից պետբյուջե միասնական տրանսֆերտը կազմել է 53 մլրդ 834,7 մլն մանաթ (մոտ 54 մլրդ 911 մլն եվրո): Այսինքն՝ հիմնադրամ մուտքերի մոտ 2/3-րդը վատնվել է բյուջեի ճեղքվածքները կարկատելու համար, ինչն, ըստ հոդվածագրի, բացարձակապես չի խոսում մեր ֆիսկալային օրգանների արդյունավետ աշխատանքի մասին, գրեթե 5,4 մլրդ դոլար էլ ծախսվել է հարկադիր վերաբնակիչների սոցիալական խնդիրները լուծելու, ինչպեսեւ մի շարք լայնամասշտաբ նախագծերի ֆինանսավորման համար»: Ինչպես նշված է, անգամ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խոստովանել է, որ ներկայումս նավթային հիմնադրամում ծախսերի ամենախոշոր բաժինը պետբյուջեին ուղղված տրանսֆերտներն են: Այդ նյութական միջոցներն ուղղվում են տարբեր նախագծերի իրականացմանը, սակայն նախարարը խոստացել է, որ աստիճանաբար նման նախագծերի թիվը կնվազի: «Դժվար թե այդ խոստումն առաջիկայում կատարվի. առաջիկա 3-4 տարիներին հիմնադրամի ծախսերը մնալու են նույն բարձր աստիճանի վրա, որպեսզի ապահովեն պետբյուջե փոխանցումների կեսը՝ ֆինանսավորելով SOCAR-ին «Շահդենիզ-2» ու Հարավային գազային նախագծի իրականացման, ինչպես եւ նոր լողացող հորատման սարքավորման կառուցման համար: Իրավիճակը վատթարանում է նրանով, որ համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ ընկնում է, նվազում են PSA պայմանագրերի շրջանակներում արտահանումների ծավալներ­ը»,- նկատել է Haqqin.az -ը:

Continue reading

Ավելի ձեռնտու ելք՝ դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ – Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով՝ Վրաստանով՝ դեպի Եվրոպա…

Բնական պաշարներ ունեցող երկրները, հատկապես արտահանողները կարողանում են եւ իրենց տնտեսությունը զարգացնել եւ քաղաքական խնդիրներ առաջ քաշել միջազգային ասպարեզում: Այդ պաշարներից է նաեւ նավթը, որը վաղուց է համարվում «սեւ ոսկ­ի»: Նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր էլ մեծ առավելություն ունեն եւ կարողանում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ:: Բացառություն չի կազմում նաեւ մեր հարեւան Իրանը, ուստի մեզ եւս հետաքրքրում է, թե ի՞նչ է կատարվում Իրանի նավթի ոլորտում, եւ կարո՞ղ է արդյոք Հայաստանն ինչ-որ դերակատարություն ունենալ այդտեղ:

Իրանի ոչ միայն նավթային, այլեւ տնտեսական բոլոր ձեռնարկումները ուղղակիորեն կախված են Իրան-«Վեցյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) միջուկային բանակցությունների ընթացքից: Այսպես է, քանի որ Իրանի նկատմամբ կիրառվող պատճամիջոցները կարող են վերսկսել, եթե Թեհրանը իր միջուկային ծրագիրը փորձի գաղտնիացնել:

Բայց եթե ամեն ինչ հարթ ընթանա եւ բանակցություններում դրական հանգուցալուծում արձանագրվի, ապա մինչեւ 2015թ. սկիզբն Իրանի նավթի ազգային ընկերությունը 19 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի երկրի նավթարդյունաբերական ծրագրերում: 2012-ի հունվարից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով, Իրանն օրական սկսել է արդյունահանել 3,4 մլն բարել անմշակ նավթ, նախկին՝ 4 մլն բարելի փոխարեն: Ըստ փորձագետների, եթե պատժամիջոցներ այլեւս չկիրառվեն, ապա մինչեւ 2018-ն Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի՝ 5,7 մլն բարելի: Իրանական նավթի հիմնական գնորդները ասիական մեծ շուկաներն են, թեեւ վերջերս մեծանում են գնումները նաեւ Թուրքիայից: Հունվարին, օրինակ՝ Թուրքիան օրական Իրանից գնել է 105 հազար 824 բարել նավթ, իսկ փետրվարին արդեն՝ 117 հազար 857 բարել:

Ակնկալվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված պատժամիջոցների վերացման արդյունքում՝ Իրանից արտահանվող նավթի ծավալները կտրուկ կավելանան, ինչը կհանգեցնի նավթի գնի զգալի նվազման: Չնայած աշխարհի խոշոր նավթընկերությունները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում, բայց Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումները եւ պատժամիջոցները պատճառ են դարձել, որ հատկապես 2005-2009-ի ընթացքում եվրոպական նավթընկերությունները աստիճանաբար լքեն Իրանը: Ավելի վաղ, ամերիկյան ընկերությունները՝ «Շեւրոն»-ը, «Հալիբերթո»-ն, «Կոնոկո-Ֆիլիպ­ս»-ը, մասնակցել են իրանական նավթարդյունաբերության ոլորտի մի քանի  նախագծերի իրականացմանը: Վերջին ամիսներին հակաիրանական շրջափակումների վերացման հետ կապվող հույսերը միջազգային նավթընկերություններին թելադրել են աշխատանքներ վերսկսելու Իրանի նավթի ու գազի նախագծերին մասնակցելու ուղղությամբ:

Continue reading

Իշխանափոխության չհասնելու արվեստը – Ընդդիմությունը համաժողովրդական շարժումը ունի, առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքա՞նը… Իշխանություն մտնելու արհեստը…

Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել համատեղ քննարկել ընդդիմության 12 կետերից կազմված փաստաթուղթը, անգամ նշել է, որ այդ կետերի «ճանապարհային քարտե­զ» պետք է ստեղծել, ընդդիմության ներսում նոր խմորումներ են առաջանում:

Չկայացած «թեժ աշնա­ն» շրջանակներում եռյակի հետագա համագործակցությունը իսկապես կախված է իրենց պահանջների պատասխանները ստանալու համառությունից: ՀՅԴ-ի՝ ընդդիմադիր դաշինքը լքելուց հետո, շատերը հասկանում են, որ սահմանադրական բարեփոխումների թեման է լինելու 12-կետանոց փաստաթղթի մեխը: ՀՅԴ-ն իր քաղաքականության շարունակությունը նկատեց հենց այդ բարեփոխումների անհրաժեշտության մեջ եւ շարունակեց բանակցությունները իշխանության հետ, ինչը հրաժարվեց անել ՕԵԿ-ը: Բայց այս կուսակցությունը դուրս մնաց ոչ միայն իշխանությունից, այլեւ՝ ընդդիմադիր դաշինքից, չնայած նույնպես դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, ավելին՝ հայտարարել են, թե հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրելու է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:

«Ժառանգություն»-ը շարունակում է լռել, թեեւ եռյակի ներսում վերջին զարգացումների համապատկերին թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը արդեն հայտարարել են իշխանափոխության գնալու իրենց քայլերի մասին: Խոսքը հատկապես ԲՀԿ քաղխորդի կայացրած որոշման մասին է, որը շատերը որակեցին իբրեւ միանձնյա կայացրած որոշում, որը պարտադրվում է եռյակին: ՀԱԿ-ը մեղմորեն նախազգուշացրեց ԲՀԿ-ին, որ «դանդաղ շտապելը կարող է ճակատագրական սխալների բերել», ԲՀԿ-ն էլ նույն մեղմությամբ ՀԱԿ-ին հասկացրեց, որ յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն գործել, եւ եթե  ՀԱԿ-ը այդպես որոշի՝ դա ՀԱԿ-ի իրավունքն է:

Սա արդեն ձեռնոց էր նետված, ինչը դեռ ծավալումներ կստանա: Իսկ հանրահավաքի օրը ոչ ճանապարհային քարտեզի, ոչ էլ այլ հարցերի մասին խոսեցին, պարզապես պետք էր մարդկանց ցույց տալ, որ ընդդիմադիրները միասին են ու վճռական: Որ այսպես կոչված համաժողովրդական շարժումը ունի առաջնորդներ եւ հաղթական տրամադրություն: Այսքանը:

Եվ «Ժառանգության» լռությունը տարօրինակ է թվում բոլորին: Միայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց ուղղություն տալ եռյակին՝ իր առաջարկներով, ինչին շատ կտրուկ պատասխանեցին հատկապես ԲՀԿ-ից: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ առկա հակամարտության մասին վաղուց են խոսում եւ, չնայած հերքումներին, հասկանալի է, որ հակասություն կա եւ ոչ միայն այդ երկուսի միջեւ: Մինչեւ ԱՄՆ գնալ-գալը Զարուհի Փաստանջյանը ամենաակտիվ ընդդիմադիրների շարքում էր եւ՛ խորհրդարանում եւ՛ հանրահավաքներին կամ ցույցերին: Բայց շատ բան է փոխվել: Այսօր լռում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Continue reading

Քայլն արված է – 12 կետերը կքննարկվեն… Ընդդիմադիրները մրցակցում են որոշիչ ելույթներ ու դերակատարում ունենալու համար… Ֆինանսապես կռտելուց հետո ֆինանսապես կկրթեն…

ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ նշել է, որ Հանրապետության նախագահը, Հայաստանի իշխանությունները, ՀՀԿ-ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում եւ քննադատության: Նա շեշտել է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀ նախագահի, չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով եւ որ իշխանության նպատակն է երկխոսության միջոցով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները:

Ընդդիմությանն ուղղված նախագահի խոսքը վերլուծաբանները եւս կարեւոր են համարում, ամենակարեւորը համարելով այն, որ հանրապետության նախագահը նշեց, թե մեր խնդիրն է օգտագործել բոլորիս ուժերը, որպեսզի հնարավոր լինի հասնել երկրի զարգացմանը:

Այսինքն՝ կա մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունը առաջնորդվում է պետական շահով եւ կոչ է անում քաղաքական ուժերին նույնպես վարվել այդպես: Ընդդիմությունն, իհարկե, դրական է արտահայտվել այս քայլին եւ  պատրաստակամությանը, սակայն ինչ ծավալումներ կլինեն քննարկումների ժամանակ, դեռ պարզ չէ:

Թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հայտարարում են, թե գիտակցում են, որ եթե ուզում են հաջողել, ապա կարող են գնալ փոխզիջումների: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ «ոչ թե կամուրջներ այրելու ճանապարհով գնանք, այլ եթե 12 կետերի մեջ թեկուզ կա մեկ կետ, որը կարելի է իրականացնել, փորձենք կառուցենք ճանապարհային քարտեզ եւ առաջ շարժվենք, որովհետեւ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀԿ կարծիքը մեկն է եղել՝ մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք եւ ցնցումներով, մեղադրանքներով մեր ժողովրդի խնդիրները չեն լուծվ­ի»:

Continue reading

100-ամյա տարելիցին ընդառաջ («Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը)՝ չմոռանալո՛վ, չներելո՛վ, պատժելո՛վ – Խոսք՝ ի լրումն… Հայկական տարածքները քրդական չեն լինելու…

Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունից մշտապես խոսվում է: «Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայոց ցեղասպանության հարցը պետք չէ դիտարկել միայն 1915թ. եւ Արեւմտյան Հայաստանի շրջանակում: 1915թ.-ից առաջ էլ ու հետո էլ հայը ցեղասպանվել է թուրք խառնամբոխի կողմից եւ՝ ոչ միայն մեր հայրենիքի Արեւմտյան հատվածում: Սերգեյ Ավագյանի «Ցեղասպանությունն Արեւելյան Հայաստանում» աշխատությունը գալիս է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խոսելու: Ի լրումն խոսելու: Ի դեպ, մինչեւ գրքի հրատարակումը հեղինակը Արեւելյան Հայաստանում ցեղասպանության թեմայով հոդված է հրապարակել «Լուսանցք»-ում:

րքի շնորհանդեսը օրերս էր՝ Հայաստանի ազգային գրադարանում։ Սերգեյ Ավագյանը Հայաստանի ազգային գրադարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից արժանացավ շնորհակալագրերի« պարգեւատրվեց Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտության­ը» մեդալով։

«Սա անհրաժեշտ գիրք է։ Մինչեւ օրս կարծես թե չկար այդպիսի գիրք« որն Արեւելյան Հայաստանի ցեղասպանությունը մանրամասն եւ հանգամանորեն ներկայացներ։ Այնպես որ, ես գնահատում եմ այս գիրքը լավ, ժամանակին, նույնիսկ ուշացած« բայց 100-ամյակի շեմին՝ շատ կարեւոր ներդրում։ Ուրախ եմ, որ այդ դժվարին գործը նա կարողացավ գլուխ բերել բավական կարճ ժամանակահատվածում»,- մեջբերումը բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր« պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի խոսքերից է։

Ըստ պատմաբան, վերլուծաբան Ռուբեն Նահատակյանի, Հայոց ցեղասպանության մասին ասվել եւ գրվել են բազմաթիվ աշխատություններ, սակայն թուրքական իշխանությունների Արեւելյան Հայաստանում կազմակերպած հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ առանձին աշխատություններ չկան. «Այդ առումով նշված աշխատությունը կարծես թե լինելով առաջինը, սկիզբ է դնում այդ բնագավառի հետագա լայնածավալ ուսումնասիրության­ը»:

Continue reading

Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կյանքում ամենավտանգավոր բանը աչքակապությամբ կամ քողարկված խարդավանքներով գործելն է…

Սկիզբը՝ թիվ 36-ում

http://www.hayary.org/wph/?p=4486  – Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ (1-ին մաս)… «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմամշակութային արգելոցթանգարանների տարածքներում եղած խրախճանքները եւ պատճառած վնասները

Վերջերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը անդրադառնալով Զվարթնոցում եւ առնիում հունիսին տեղի ունեցած վերոնշյալ միջոցառումներին, հուլիսի 4-ին «Առավոտ»-ին տված հարցազրույցում իրավացիորեն նշում է, որ այդ գործում «Կոնկրետ մշակույթի նախարարության համապատասխան մեղքը կա, որ պայմանագրային կետերը չի վերահսկել, եւ թեթեւ կառույց է տեղադրվել հուշարձանի տարածքում: Չնայած հուշարձանին վնաս չի հասցվել, այնուհանդերձ, ստեղծվել է մի իրավիճակ, որը չպետք է ստեղծվեր: Համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվել, թեպետ կարող են ասել, որ մշակույթի  նախարարն է եղել այդ գործընթացի կենտրոնում… պայմանագրերը նրանք են կնքում, ոչ թե անձամբ մշակույթի նախարարը: Մի բան հստակ է՝ ով ուզում է լինի, հուշարձանի հանդեպ պիտի հարգալից վերաբերմունք դրսեւորի: Ես ամենեւին չեմ ուզում պատասխանատվությունը նախարարության վրայից գցել… Ոչ ոք հաշվի չի առնում, որ պետությունն այսօր ի վիճակի չէ մեծ գումար դնել հուշարձանների պահպանության համար: Ուղղակի բոլորս պետք է ունենանք պատասխանատվություն եւ չափը չանցնենք հուշարձանը օգտագործելու մե­ջ»:

Նախարարն այստեղ, կարծում եմ, իր առաջ քաշած հարցադրումներին էլ ջանացել է պատասխանել: Քանզի իր կողմից ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Վերջինս էլ իր հերթին աշխատանքից ազատել է Զվարթնոցի վարիչին, առնիի թանգարանի վարիչ Արամ Բաբայանին էլ իր հերթին ս/թ. հունիսի 18-ին Կենտրոնական բանկի կազմակերպած (ՊՈԱԿ-ի թույլատրած) միջոցառման շրջանակում էլ գրավոր նկատողություն է տվել: Մի խոսքով, իրականացվել է նախարարի  «համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվե­լ»-ը, փույթ չէ, որ վերջիններիս մեղքն այդ գործում ամենանվազագույնն է, եւ նրանք պարզապես քավության նոխազներ են դարձել: Նույնիսկ շնորհակալ պետք է լինել, որ այդ աստիճանը չի իջեցվել հուշարձանների պահապանների կամ էլ հավաքարարների մակարդակներին:

Ավելին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն էլ զանց առնելով նախարար Հասմիկ Պողոսյանի վերոնշյալ պաշտոնական դիրքորոշումը, ս/թ. սեպտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում լրագրողի այն դիտարկմանը, թե որքանո՞վ  էին Գառնիում եւ Զվարթնոցում կազմակերպված կորպարատիվները գիտական եւ մշակութային բնույթի, փոխնախարարը նշեց, որ դրանք 2-ն էլ, հանրահռչակմանն էին ուղղված: «Երկուսն էլ աշխատանքային ժամից հետո են եղել… Ինչ վերաբերվում է բնույթին, ապա, կարծում եմ, խոշոր բանկերի կառավարիչների, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ շուրջ 200 համաշխարհային բանկի կառավարիչ գան-տեսնեն Հայաստանը եւ վայելեն հոգեւոր դասական երաժշտություն… ոչ մի բան հուշարձանի չի դիպել, ոչ մի բան չի եղել հուշարձանի­ն»,- հավատացրեց Սամուելյանը: Այստեղ, վերստին չանդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված փաստագրական լուսանկարներին ու հասարակայնության ներկայացուցիչների զայրույթին, այնուամենայնիվ անհասկանալի է մնում այն, որ եթե ամեն ինչն այդքան օրինական է եղել, ինչպես հավաստում է փոխնախարարը, ապա ինչի՞ համար է աշխատանքից ազատվել Զվարթնոցի վարիչ Վ. Գրիգորյանը, կամ էլ ինչի համար է նախարար Հ. Պողոսյանը պաշտոնապես նախարարությանը կատարվածի համար մեղսակից համարում…

Continue reading

Հայկական խոհանոց – Կորկոտով եւ սպանախով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կորկոտով եւ սպանախով թանապուր

Բաղադրությունը – Կորկոտ (ծեծած ձավար) – 1 բաժակ, սպանախ – 2 կապ, սոխ – 1 գլուխ, կանաչ սոխ – 0.5 կապ, կարմիր, պղպեղ, աղ, մածուն – 1 լիտր, թթվասեր – 200գ, սխտոր – 1 պճեղ:

Պատրաստման եղանակը – Կորկոտը լվանալ, լցնել մածնի մեջ եւ գդալով հարել: Ավելացնել թթվասերը, այնուհետեւ ավելացնել 3 լիտր ջուրը, դնել  մարմանդ կրակին, խառնել մինչեւ եռալը: Դրանից հետո առանձին ամանի մեջ գլուխ սոխը մանր կտրատել, յուղով տապակել, ավելացնել կարմիր պղպեղը, վերջում լցնել ճզմած սխտորն ու կտրտած կանաչ սոխը, 1 րոպեի չափ խառնել եւ լցնել եփվող թանապուրի մեջ:

Ամենավերջում ավելացնել լվացած, կտրտած սպանախն ու կրակի վրայից վերցնել թանապուրը: Անու՜շ լինի

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Պաշտպանության նախարարը խրախուսել է մարզիկ-զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների: Նախարության վարչական համալիրում կայացած հանդիպմանը ներկա էին նաեւ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ու մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրեց, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության եւ սահմանների պաշտպանության գործում, այլեւ միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի: ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստեց, որ տարբեր սպորտաձեւեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում: Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե եւ 17 բրոնզե մեդալներն են: Ավելին՝ 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վարպետի, երկուսին էլ՝ միջազգային գրոսմայստերի կոչումներ: Երախտիքի խոսքերով հանդես եկան նաեւ Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը: Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ եւ արժեքավոր նվերներ հանձնեց ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի եւ Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:

Continue reading

Հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – Հայկական տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները

Այսօր՝ նոյեմբերի 14-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները լուսաբացին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Նախքան տոնակատարության ու ծիսական արարողությանն անցնելը հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը ռազմի ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ այսուհետ եւ միշտ լինի հայ զինվորականության կողքին եւ տիեզերական ուժով դառնա ապավենը հայոց բանակի: Քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին բոլոր հայ նահատակներին եւ վերջին ժամանակներս հայկական սահմանները ադրբեջանական սադրանքներից հերոսաբար պաշտպանող հայորդիներին: Հայ արիական քրմերը Վահագն Աստծո առջեւ նորից պատրաստակամություն հայտնեցին հայկական բանակի հետ միասին վրեժխնդիր լինել ադրբեջանական սադրանքներին զոհ գնացած բոլոր զինվորների համար: Մեկ անգամ եւս հնչեց Հայ Արիական Միաբանության հայտարարությունը, որով Հայաստանի նախագահին կոչ է արվում թշնամու յուրաքանչյուր սադրանքից հետո ազատագրել որեւէ դիրք, որեւէ տարածք կամ՝ եթե ամեն բան պատրաստ է՝ հակահարվածով հասնել Բաքու: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…

Հայերն արարչածին 7 տեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որը դրսեւորվում է համահավաք ինքնությամբ՝ որպես Ազգ:

Հայ տեսակի Երկնային զորությունները Հայ Աստվածներն են, որոնց սերմից էլ Տիեզերքի Արարիչն արարել է Հայ Մարդուն:

Այսպես՝ Հայ Տեսակն ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ  էություն, որ ունի 8 Աստվածներից բաղկացած համակարգ՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, եւ սերված է իր Աստվածներից (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր): Երկրում էլ արարվել է որպես ինքնատիպ տեսակ (ազգատեսակ)՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 36-ի (341) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Պատմության կրկնությունը՝ կործանարար – 1 դար անց նույնն են պատվիրատուներն ու կատարողները, պետք է անել այնպես, որ նույնը չլինեն նաեւ տուժողները (պանթուրքիզմը սիոնիզմի նյութազավակն է, ինչպես սիոնիզմը՝ պանթուրքիզմի հոգեհայրը)… Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)

2. Ի՞նչ եք անում, մարդի՛կ – Ի՞նչ կփոխի մեր կյանքում մի մարդ (մարդիկ), ով (ովքեր) տարիներ շարունակ (նաեւ ցրտի-մթի-սովի ժամանակներում)… Մեր մարդկանց հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում…

3. Էջմիածինն ընդեմ Աբովյանի՞ – Կամ՝ նոր հակահեղափոխական երգ՝ երկրապահ եմ ես, երկրապահ ես դու… Քաղաքական դաշտի ազատամարտիկանացումը հղի է վտանգներով…

4. Քաղաքական ու ռազմական ճակատներում – Մեր բանակը պետք է պատրաստ լինի ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ՝ նախահարձակման…

5. Համացանցը եւս դարձել է ճակատային գիծ – Հաքերային խումբը ղեկավարվել է Կրեմլից… Իսկ ադրբեջանական հաքերային խումբը պատրաստվում է նոր հարձակման… Երեւանում մեդալ են տվել թուրք գիտնականի, ով «Հայաստանը համարել է տանձի կոթ»…

6. «Սասունցի Դավիթ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը – Դիցազներգությունում Պարտեզը նկարագրվում է որպես աստվածակերտ վայր…Պարտեզ (3-րդ մաս) – Քուրմ Մանուկ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ)

7. Ծածկալեզու – Հին ժամանակներում մեր քրմերը բոլոր տեսակի գիտելիքները գաղտնի էին պահում՝ հաղորդվելով միայն ժառանգաբար, կամ ուսուցչից՝ աշակերտին, երբեմն դարից դար…

8. Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս – Կամ՝ աչքակապությունը՝ գործելաոճ (1-ին մաս)… «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում եղած խրախճանքները եւ պատճառած վնասները…

9. Հայկական խոհանոց – Մրգով նրբաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից – ՈՒԵՖԱ-ն քաղաքական որոշու՞մ է կայացրել… Տեղադրե՛ք ձեր գովազդը ՀԱՄ պաշտոնական կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Պատմության կրկնությունը՝ կործանարար – 1 դար անց նույնն են պատվիրատուներն ու կատարողները, պետք է անել այնպես, որ նույնը չլինեն նաեւ տուժողները (պանթուրքիզմը սիոնիզմի նյութազավակն է, ինչպես սիոնիզմը՝ պանթուրքիզմի հոգեհայրը)… Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)

…Պանթուրքիզմը սիոնիզմի նյութազավակն է, ինչպես սիոնիզմը՝ պանթուրքիզմի հոգեհայրը… Երիտթուրքերը ծպտյալ հրեաներ էին՝ Սալոնիկից ժամանած… …1916թ. էլ արդեն Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը (նաեւ Հայաստանի մասով՝ հայկական շահերը ոտնակոխ անելով), եւ հայությունը մնաց մեն-մենակ՝ թուրք-ադրբեջանական յաթաղանի եւ եվրա-մասոնական գավազանի առջեւ…

Հայ-ռուսական եւ հայ-արեւմտյան հարաբերությունները հետզհետե ավելի են նմանվում 1914-1917թթ. ժամանակաշրջանի 1-ին աշխարհամարտի մասնակից Եվրոպայի եւ նախահեղափոխական Ռուսաստանի հարաբերությունների կարգավիճակին, երբ ցարական Ռուսաստանն անկում ապրեց, եւ մասոնական Եվրոպայի ու մասոնացվող Ռուսաստանի համար Հայկական հարցը փոխարինվեց Մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման եւ նավթա-գազային պաշարներին տիրելու ծրագրերին:

Թուրքիան կարեւորվեց Բաղդադ-Բեռլին երկաթգծի կառուցման ճանապարհին (Եվրոպան Մերձավոր Արեւելքին կապող), եւ կայզերական Գերմանիան նպաստեց, որ Հայոց ցեղասպանությունը «անտեսանելի» մնա եվրոպացիների աչքին՝ հանուն իրենց տնտեսական բարօրության: Իհարկե, սա միայն գերմանական ծրագիր չէր, այլ մասոնական մի համաշխարհային քաղաքականության հիմքն էր, որ պետք է վերաձեւեր աշխարհը:

Եթե հիշենք պատմությունը, ապա պարզ կդառնա, թե ինչու Անտանտի դաշնակից երկրները (որի դաշնակիցն էր նաեւ Հայաստանը) պարտված Թուրքիային հնարավորություն տվեցին վերակենդանանալ, որպեսզի ապահովվի հիշյալ երկաթգծի կառուցումը: Այդ երկաթուղին, որ սիոնա-մասոնական «եվրոպացիների» ծրագիրն էր, 1914-1916թթ. կառուցվեց մի քանի միլիոն հայերի դիակների ու արյան վրա...

Իմիջիայլոց, չեմ կարող չնշել, որ Մերձավորարեւելյան այս տնտեսական ծրագիրը բուն սիոնիստական նախապատմություն ունի, քանզի այդ ռասիստական կուսակցության պարագլուխ Հերցլը փորձել էր այն նախապես իրականացնել թուրք սուլթանի՝ Համիդի հետ, ով հրաժարվել էր, քանի որ դրա դիմաց Հերցլը պահանջել էր Պաղեստինը հանձնել իրենց՝ հրեական պետություն հիմնելու համար: Բայց սուլթանը կտրուկ է եղել՝ ասելով, որ արյամբ ձեռք բերված հողերը ոսկով չեն վաճառվում: Եվ Աթաթուրքը, մնացած կարկառուն ու հայասպան երիտթուրքերը (ծպտյալ (կրիպտո) հրեաներ էին) Հունաստանի Սալոնիկից եկան Ստամբուլ ու նախաձեռնեցին երիտթուրքական շարժումը՝ հայտնի «արդարություն, հավասարություն եւ եղբայրություն» կարգախոսով, Թուրքիան բոլոր ազգերի հայրենիքը դարձնելու խաբկանքով: Իրականում Բաղդադ-Բեռլին երկաթգիծը համաշխարհային տիրապետության հասնելու նախագիծ էր, որը պետք է օժանդակեր Իսրայելի ստեղծմանը (հետո էլ ծառայեր սիոնական նպատակներին): Եվ սուլթանական Թուրքիայի ոչնչացմամբ «ազատագրվեցին» Մերձավոր Արեւելքի երկրները, եւ Պաղեստինի տարածքն ազատ էր սիոնիստական ծրագրերի համար

Continue reading

Ի՞նչ եք անում, մարդի՛կ – Ի՞նչ կփոխի մեր կյանքում մի մարդ (մարդիկ), ով (ովքեր) տարիներ շարունակ (նաեւ ցրտի-մթի-սովի ժամանակներում)… Մեր մարդկանց հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում…

Այն, որ ընդդիմադիր դաշտի խորհրդարանական ուժերը շահագրգռված են, որ ԲՀԿ-ն իսկապես դառնա ընդդիմության մաս, հաստատ այդպես է: Ցայսօր դա անհավանական է եղել, հետայսու էլ անհավատալի է, ինչքան էլ այդ կուսակցության ղեկավարը եվրաժպիտով ու եվրաչափանիշների շրջանակում է փորձում ձեւակերպել ցիրուցան մտքերը, կամ էլ՝ բռունցքը ռուսական ձեւաչափով թափահարելով  է հայտարարում, թե իրենք ամեն բան անելու են, որ կյանքը փոխվի Հայաստանում:

http://www.hayary.org/wph/?p=4467Ո՞վ կպատմի իր առաջին միլիոնի մասին – Կեղծ սրբերի ժամանակները կանցնեն… Շատ հարմար է չվճարած հարկերի մի քանի տոկոսով «բարեգործ» գործարար եւ «ազնիվ» գործիչ աշխատելը..

http://www.hayary.org/wph/?p=4377#more-4377– Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարարգծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայությունՈչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելուԿխախտվի՞ քաղաքական անդորրը

http://www.hayary.org/wph/?p=4466Քաղաքականության ազատամարտականացումը – Սա նույնքան վտանգավոր է, որքան քաղաքականության անբարոյականացումը… 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ եւ Գագիկ Ծառուկյանին ասաց, որ նա բոմժ է դառնալու…

http://www.hayary.org/wph/?p=4389Քաղաքականությա՞ն զինվորներ – Ազատամարտիկները կրկին քաղաքականացվում են… Երբ շռայլ են արդեն հղփացածները – Պետք է հիշել՝ ինչպես են միլիոնները դիզել, որտեղից են եկել ու քանիսի ներդրումների հաշվին (ու ոչ միայն ներդրումների) ազգափրկիչ-գործարար-բարեգործների վերածվել…

Հիմա եթե փորձենք հավատալ Գագիկ Ծառուկյանին (ում խաղացնում է եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը, հերթը արտերկրի ուժերին էլ կհասնի), ապա Հայաստանում կյանքի փոփոխման մի քանի տարբերակ կարող է լինել.

Continue reading

Էջմիածինն ընդեմ Աբովյանի՞ – Կամ՝ նոր հակահեղափոխական երգ՝ երկրապահ եմ ես, երկրապահ ես դու… Քաղաքական դաշտի ազատամարտիկանացումը հղի է վտանգներով…

Իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, ինչպես ահազանգել էր «Լուսանցք»-ընախորդ թողարկումներում, քայլում է դեպի քաղաքական դաշտի ազատամարտիկանացումը, ինչը վտանգավոր հետեւանքներ կունենա, եթե իրապես ծավալվի: Չի բացառվում, որ սա պայքարի մի հատվածն է, երբ տեղի է ունենում ուժի ցուցադրություն եւ ոչ ավելին: Բայց չենք կարող վստահ ասել՝ այս փուլը ցուցադրակա՞նն է, թե՞ պարտադիր կատարողականը:

http://www.hayary.org/wph/?p=4444  Իշխանությունն ու ընդդիմությունը նու՞յն «շայկան» են… Երբ եռյակի առաջնորդները հրաժարական պահանջեն, մենք (ՀՀԿ-ն) մեր ասելիքը կասենք…

 ԵԿՄ-ականներին ու հատկապես ԱԺ պատգամավոր գեներալներ զույգին՝ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին զայրացածրել են ԲՀԿ-ական «երկրապահական» խաղերը, նրանք չեն բացառում, որ կարող է հանկարծ «հանդիպում լինի նրանց ու Ծաղիկ Ռուբոյի միջեւ»: Վերջինս ղեկավարում է ԲՀԿ-ի ազատամարտիկների նոր կազմակերպությունը:

Գեներալներին, իրենց խոսքով, մտահոգել է ազատամարտիկների պառակտման քայլը, ինչը վտանգավոր է հատկապես մեր իրավիճակում, երբ նորից սրվել է վիճակը սահմանապահ դիրքերում, հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Ըստ «Երկրապահ կամավորականների միության»՝ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գեւորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի ու հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։ Նրանց զարմացրել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի այս կեցվածքը, այլեւ՝ հեղափոխական դառնալը:

Continue reading

Քաղաքական ու ռազմական ճակատներում – Մեր բանակը պետք է պատրաստ լինի ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ՝ նախահարձակման…

Քաղաքական ու ռազմական ճակատներում

Վերջին 3 ամսում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ արդեն 3 հանդիպում է տեղի ունեցել, բայց նշվում է, որ վերջին՝ փարիզյան հանդիպումն ավելի արդյունավետ է եղել, քան թվում է: Այս մասին հայտարարել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում: Օլանդը նշել է, որ մինչեւ Էրդողանի հետ հանդիպումը կայացել է «մեկ այլ կարեւոր հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով, որն ավելի արդյունավետ էր, քան կարող է թվալ»: ԵԱՀԿ ՄԽ համանապագահները եւս այդ հանդիպումը դրական քայլ են համարել, քանի որ վերահաստատել են, որ հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքներն ընդունելի են կողմերի համար, ինչը հնարավոր է դարձնում առաջընթաց ակնկալել գրեթե սառեցված բանակցություններում:

Արցախի խնդրին անդրադարձել է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, ով Երեւանում հանդիպել է ՀՀ նապագահ Սերժ Սարգսյանին: Քննարկել է հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը եւ նշվել, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ավելացել են, ինչը դեռ կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Խոսելով Արցախի խնդրի մասին՝ կողմերը անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին՝ այդ համատեքստում քննարկելով վերջերս Ուելսում եւ Փարիզում կայացած գագաթաժողովների արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ, խոսել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

Հայկական կողմը բանակցություններ է վարում նաեւ Ռուսաստանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը զուտ արցախական չէր, քանի որ ընթացավ ուկրաինական դեպքերի ծավալմանը զուգահեռ եւ առավելապես Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության խաղադաշտում էր, ինչը շարունակվեց Լոնդոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջնորդությամբ: Ուստի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ստացավ նաեւ փարիզյան գրանցում:

Բայց մինչ այդ, ԱՊՀ շրջանակներում հայկական կողմը փորձ արեց «հայկականացնել» հակամարտությունը: Այս առումով Հայաստանի նախագահի այցը Բելառուս նպատակ ուներ կարգավորել ինչպես Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու, այնպես էլ արցախյան խնդրին առնչվող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային հիմնախնդիրներ էր քննարկել նաեւ Վատիկան ու ԱՄՆ կատարած այցերի ընթացքում:

Վաշինգտոնը եւս ավելացրել է ուշադրությունը արցախյան հարցի հանդեպ, քանի որ ուկրաինական ծավալումները որոշակի ազդեցություն են թողնում նաեւ Կովկասի սառեցված խնդիրների վրա՝ Արցախի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի:

Continue reading