Ոչ ոք չի բաժանի Հայաստանն ու Արցախը – Արեւմուտքի ու Արեւելքի հետ Հայաստանը փորձում է քայլել հավասարակշիռ փոխլրացնող քաղաքականությամբ, ինչը կայուն քաղաքական գիծ է այս իրավիճակում…

Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչ զարգացումներ կան արցախյան կարգավորման գործընթացում, հայտնել է, որ հայկական կողմը ձգտում է հասնել այն բանին, որ Ադրբեջանն ընդունի, որ ԼՂ ժողովուրդը իր խնդրի լուծումը տեսնում է ինքնիշխան կարգավիճակում, ինչն էլ պետք է ամրագրվի բանակցային գործընթացում: Բայց բանակցությունները շարունակվում են այն ուղղությամբ, որ «Բաքուն իր գործողությունների նպատակը դարձրել է միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, ստատուս քվոն անընդունելի է, եւ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամկազմի ցուցումով, ամենաբարձր մակարդակով»:

Նման մակարդակով էլ կազմակերպվել են Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումները, ըստ նախագահի՝ «նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասում են՝ մեր աչքը վախեցնելն էր եւ իր ահռելի ծախսերն արդարացնելն էր: Իրենք ուզում էին մեզ եւ իրենց ժողովրդին ցույց տալ, որ հասել են որոշակի լուրջ աստիճանի, որ իրենք ունեն առավելություն: Վերջին 20 տարիներին եղել են տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ՝ կրակային ականանետերից, այս անգամ եղավ, սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, եւ վտանգը, իհարկե, մեծանում: Կարծում եմ, որ նրանք իրենց երանգի մասին են խոսում, իրենց քաղաքականությունն են առաջ տանում, այսինքն՝ եթե այս առաջինը իրենց հաջողվեր, ապա իրենք պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին, որ ռազմական գործողություններ չսկսելը զիջում է Ադրբեջանի կողմից՝ բանակցային գործընթացին: Դա  փաստարկ  չէ, այլ ուղղակի շանտաժ»:

ՀՀ նախագահը կարծում է, որ բանակցային գործընթացի տեմպերը 2011թ. սկսած՝ չունեն էական առաջխաղացում, եւ «Կազանում բանակցությունների ձախողումը Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է»: Երկրի ղեկավարը չի բացառել, որ այս իրավիճակում, նաեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ ՄՄ ոչ բոլոր անդամներն են ուրախ ՀՀ անդամակցությամբ, կարող են լինել նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ պետք է լուծվեն: «Այդ միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, եւ ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երեւի թե բոլորը կողմ չեն մեր ներգրավմանը: Մենք փոքր տարածքով, խնդիրներ ունեցող երկիր ենք, եւ, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ այդ միության անդամների համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Continue reading

Փաստը գործոն է, գործոնն էլ՝ գործիք – Հայը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկն է, եւ այս դիտարկմամբ դեռ հարց է, թե հակամարտությունը որ տարածաշրջանում է իրականում, ինչն անտեսված է միջազգային ասպարեզում…

Կովկաս, Հայկական Լեռնաշխարհ եւ Մերձավոր Արեւելք հատվող տարածաշրջանները միշտ էլ եղել են համաշխարհային փոփոխությունների առանցքում եւ այսօր էլ այսպես է: Պարզապես ձեւակերպումներն են փոխվել…

Ոչ մեկի համար կարեւոր չէ Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի իրավունքների վերականգնումը: Բոլոր կողմերը քոչվոր թյուրքական զանգվածներին ու տեղաբնիկ հայերին նույն հարթության մեջ են դիտարկում՝ հենց «պատմականորեն Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի ընկալելով»…

Լեհական Կրինիցայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ադրբեջանցի փորձագետ, Ադրբեջանի խորհրդարանի նախկին անդամ Նազիմ Մամադովն առաջարկել է Ռուսաստանին դուրս բերել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացից, ինչի արդյունքում, ըստ նրա, այդ տարածքներում անմիջապես խաղաղություն կհաստատվի: Նա նկատի ուներ ինչպես հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտությունը, այնպես էլ վրաց-օսական ու վրաց-աբխազական, մերձդնեստրյան եւ այժմ ընթացող ուկրաինական հակամարտությունները:

Այս կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը հենց տեղում մեկնաբանություն էր վերցրել ռուս հայտնի հրապարակախոս, «Կովկասյան քաղաքականություն» կայքի խմբագիր Մաքսիմ Շեւչենկոյից: «Դա խելացնոր գաղափար է: Դա նույն է, եթե ԱՄՆ-ին հեռացնես Լատինական Ամրիկայում տեղի ունեցող գործընթացներից, իսկ ԵՄ-ին՝ Հյուսիսային Աֆրիկայում եւ Եվրամիության մոտակայքում տեղի ունեցող գործընթացներից: Ինչպե՞ս կարող է հսկայական, աշխարհի հզորագույն երկրների տասնյակում գտնվող երկիրը հեռացվել իր հարակից տարածքներում տեղի ունեցող հիմնախնդիրներից: Դա շատ տարօրինակ, վայրի գաղափար է, որը հեռու է իրականության մասին դիվանագիտական եւ քաղաքական բոլոր պատկերացումներից»,- նշել է կայքի խմբագիրը: Նրա պնդմամբ՝ հակառակը՝ ապագայում կենսունակ են տարածաշրջանային ձեւաչափերը: Բայց այժմ ռուսական կողմի համար հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ն մասնակցում Եվրասիայում ու Եվրոպայում ընթացող բանակցային գործընթացներին: Այս դեպքում՝ ԵՄ-ն էլ օրինական կարող է մասնակցել Լատինական Ամերիկայում կամ որեւէ այլ տեղ ընթացող բանակցային գործընթացներին, բայց չի անում դա: Եվ ակնհայտ է, որ տարածաշրջանային ձեւաչափերն են ապագայի ձեւաչափերը: «Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հիմնախնդիրը շուտափույթ լուծում կստանա, եթե դրանով զբաղվեն դրա հանգուցալուծման մեջ անմիջականորեն շահագրգռված երկրները՝ Իրանը, Թուրքիան, ՌԴ-ն, ԵՄ-ն, Ադրբեջանը, Հայաստանը»: Մաքսիմ Շեւչենկոն հավելել է, որ դրանք այն երկրներն են, որոնք պատմականորեն ընկալում են Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի:

Այստեղ պետք է նշեմ, որ եթե որոշակիորեն համամիտ եմ ադրբեջանցի փորձագետի հետ, ապա ռուս մեկնաբանի պնդումներին բոլորովին կողմնակից չեմ:

Continue reading

ԱՄՆ-ում կա եւ՛ ռասիզմ, եւ՛ խտրականություն, եւ՛ բազմաթիվ հակասություններ – Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում… Նախարարը մեղավոր չէր ամուսնալուծությունների հարցում…

Երբ միտքդ ստրուկ է, հայացքդ էլ՝ օտար

– ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը անհրաժեշտ են համարում երկրում երրորդ քաղաքական ուժի ստեղծումը… Այնպես որ, վերջերս ՀՀԿ-ականների երկկուսակցական համակարգի անցնելու տեսակետները արդիական չեն…

Քաղաքականությունը սկսում է փոփոխություններ պահանջել նաեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են, որ տասնյակ տարիներ ավանդաբար առաջնորդվում են երկկուսակցական համակարգով: Վերջին ընտրություններում ԱՄՆ-ում երրորդ նախագահի թեկնածու հայտնվեց երկու ավանդական կուսակցությունների մրցապայքարում, սակայն պարտվեց: Բայց քայլն արված էր:

Ամերիկյան Gallup-ի հարցման տվյալներով, ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը անհրաժեշտ են համարում երկրում երրորդ քաղաքական ուժի ստեղծումը: Հարցվածների 58%-ի կարծիքով, Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները ծայրահեղ վատ են ներկայացնում ժողովրդի շահերը: Փորձագետները նաեւ նշում են, որ ներկայումս հարցվածների 72%-ը բավարարված չէ կառավարության աշխատանքով: Հետազոտողների կարծիքով, իշխանությունների հանդեպ ամերիկացիների դժգոհության մակարդակը մոտ է 1973թ. Ուոթերգեյթի սկանդալի ցուցանիշներին, այն ժամանակ ամեն ինչ ավարտվել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով:

Բարաք Օբաման, ով դարձավ առաջին սեւամաշկ նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, արդեն նախագահում է ցածր վարկանիշով: Անգամ վերջին ելույթը ՄԱԿ-ում, որտեղ, ըստ մասնագետների, փայլուն ճառ է արտասանել, չի բարձրացել նրա վարկանիշը: Այսօր Վաշինգտոնը խոսում է իսլամական ահաբեկիչներից, Իրաքից ու Սիրիայից, Իսրայելից ու Պաղեստինից, այլ տարածաշրջանների հակամարտություններից, բայց ամերիկացիներին այլեւս հետաքրքրում է, թե ինչ են խոսում իրենց մասին: ԱՄՆ-ի նախագահը իր երկրի՝ ԱՄՆ-ի մասին ասել է, որ «Ամերիկան հաճախ չի համապատասխանում ու չի հետեւում իր իսկ հայտարարված սկզբունքներին, որ իր ներսում կա եւ ռասիզմ, եւ խտրականություն, եւ բազմաթիվ հակասություններ»: Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում, ինչը մեծ հարցականի տակ է դրել նաեւ Եվրամիության գոյության կարեւորությունը:

Continue reading

ԵՏՄ օրենքները.- Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի… Գոնե այս անգամ… Փնտրել ես, գտել ես ո՞չ – Ասում են թուրքական որեւէ ընկերության շինարարության թույլտվություն չի տրվել…

Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին:

Ինչպես սահմանում է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի փաստաթղթի 1-ին հոդվածը« այս պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Այս պայմանագրում ուշագրավ մի կետ կար, ըստ որի 2015-2025թթ. ժամանակահատվածում թույլատրվում է մեր երկրի տարածքում արտադրական վերամշակման համար 1701 13 եւ 1701 14 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ենթակետով՝ եղեգնի շաքարի հումքի (հում շաքար) ներմուծումը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքերի գանձումներից:

ՀՀ տարածքում արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման պայման է ներմուծվող շաքարի հումքի նպատակային օգտագործման մասին ՀՀ իրավասու մարմնի կողմից հաստատման առկայությունը՝ շաքար վերամշակող ձեռնարկությունների ապահովման համար:

ՀՀ-ն տեղեկացնում է ԵՏ հանձնաժողովին արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին՝ շաքարի օգտագործման եւ գալիք ժամանակահատվածի համար ձեւավորվող արտադրության մնացորդի համապատասխան: ՀՀ-ն նաեւ երաշխավորում է« որ արտադրական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը« ինչպես նաեւ դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից պատրաստված սպիտակ շաքարը« չեն փոխադրվի Բելառուս, Ղազախստան եւ Ռուսաստան:

Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից 2 տարվա ընթացքում թույլատրվում է սպիտակ շաքարի ներմուծումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 եւ 1701 99 100 9 ենթակետերով« մաքսային արժեքի 10 տոկոսի  չափով եւ ոչ ավել քան տարեկան 4000 տոննա ծավալով ներմուծման մաքսատուրքի վճարմամբ:

Continue reading

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

Սկիզբը՝ թիվ 27-30-ում

http://www.hayary.org/wph/?p=4386 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

http://www.hayary.org/wph/?p=4370 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

* * *

Մենք կարծում ենք, որ նրանք նաեւ իմացել են այն մասին, որ արեւի էներգիայի մուտքի եւ ելքի միջեւ ճշգրիտ հավասարակշռություն է տեղի ունենում միայն երկու զուգահեռականներում՝ 40՜ հյուսիսային եւ հարավային լայնություններում: Բոլոր մնացած լայնություններում ռադիացիոն հաշվեկշիռն անհավասարաչափ է:

Քանի որ Քարահունջ աստղադիտարանն ամենահինն է Աշխարհում, պարզ է, որ այսպես կոչված «Մինոսյան օրացույցը» Հայաստանից է տարվել Կրետե կղզի, բայց մեզ մոտ, ըստ երեւույթին, եղել է այլ անվանումով:

Սուրեն Այվազյանը «Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից» գրքում, խոսելով Արագածի արեւացույցի (մ.թ.ա. IV-III հզ.) մասին, գրում է. «Արեւացույցի միջոցով որոշվում էին Երկրի չորս կողմերը եւ միջօրեականը»: Ուստի չորս կիսաշրջանների երկրի չորս կողմերն արտահայտող իմաստը դրա ապացույցն է:

Մագնիսի սլաքի բացակայության ժամանակ արեւացույցը, այսպես կոչված Հնդկական շրջանակի հետ միասին, փոխարինում էր կողմնացույցին: Այս կարեւորագույն տեղեկությունը «Հնդկական շրջանակի» մասին մեկ անգամ եւս հաստատում է մեր ենթադրությունը, որ հնում Հայաստանը (մասնավորապես Սյունիքը) կոչվել է Հնդկաստան, իսկ հուշարձանի 40 քարերը խորհրդանշում են ոչ միայն աստղադիտարանի լայնությունը, այլ նաեւ «քառասնամյա շրջանը», որն ըստ երեւույթին կոչվել է «Հնդկական շրջան»: Ավելի ուշ, Կրետե կղզու բնական աղետից հետո հույներն այն անվանել են «Մինոսյան շրջան»՝ Կնոսոսի առասպելական թագավոր Մինոսի անունով:

Պ. Հերունին ենթադրում է, որ Քարահունջ աստղադիտարանի N 63 քարը հնում օգտագործվել է նաեւ որպես օրացույց, արեգակնային ժամացույց: Նա գրում է. «1997թ. սեպտեմբերի 21-ի գիշերահավասարին N 63 քարի անցքում տեղադրել էինք ու կավով ամրացրել հայելու մի կտոր: Այդ հայելուց արտացոլված արեւի շողիկը քարից 10 մ հեռավորության վրա գտնվող էկրանի վրայով անցնում էր մեկ րոպեում 4 սմ»: Ահա այստեղ էլ ի հայտ է եկել չորս (4) «սուրբ» թիվը:

Continue reading

Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…

Հեղինակը մեզ տեղեկացրել էր, որ ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Մանկավարժական միտք» հանդեսում: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը եւ «Լուսանցք»-ի ընթերցողների շրջանակը, նա խնդրեց մեզ ներկայացնել թեման (դա անում ենք կրճատումներով,-խմբ.)՝ ցանկանալով կրկին խոսել այն ամենակարեւորի ու ամենաքնքուշի մասին, որից վաղը կախված է լինելու բոլորիս ապագան: 

«Լուսանցք»-ը պատրաստ է խնդրո առարկայի շուրջ ծավալումներ սկսել:

* * *

– «…Երեխան հեքիաթից, տվյալ իրավիճակից, կյանքի յուրաքանչյուր իրադարձությունից վերցնում է այն, ինչը նրան հետաքրքրում է, ինչի կարիքը նա ունի, ոչ մի րոպե չընդհատելով ընտրելու աշխատանքը»…

Մարդկային անհեռատես գործունեությունն իր կործանարար հետեւանքներով խոր եւ անդառնալի փոփոխություններ է առաջացնում Երկիր մոլորակի վրա: Բնական եւ տեխնածին աղետների հետեւանքով մարդկությունը հայտնվել է առավել խոցելի եւ անպաշտպան վիճակում: Հետագա բացասական զարգացումները կանխելու կամ գոնե նվազագույնի հասցնելու միակ ուղին,  արդի բնապահպանական գիտական կանխատեսումների համաձայն, մարդկային կենսակերպի, պահանջմունքների, իչպես նաեւ բնության հետ փոխհարաբերությունների վերանայված նոր արժեքային գիտակցության եւ նոր արժեհամակարգի ձեւավորումն է: Վերոնշյալ խնդրի բարդությունը ենթադրում է, որ դրա լուծումը երկարատեւ, հետեւողական գործընթաց է եւ պայմանավորված է հասարակությանը նոր կրթական ազդակ հաղորդելու գործոնով: Սույն խնդրի լուծումը, մեր խորին համոզմամբ, պետք է սկսել անհատի սոցիալականացման ամենավաղ շրջանից, ուսուցման սկզբնական փուլից՝ նախակրթարան եւ տարրական դպրոցական օղակներից՝ այն դարձնելով շարունակական մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, նպատակահարմար ենք կարծում էկոլոգիական դաստիարակությունը տարրական դպրոցից սկսել, քանի որ ուսուցման այդ աստիճանում կրթության բովանդակությունը առավել մեծ հնարավորություն է ընձեռում դրա իրականացման համար:

Continue reading

Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ դդումով ճաշ… Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն, իսկ հայ դաշնակահարները հաղթեցին Թուրքիայում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հորթի մսով եւ դդումով ճաշ

Բաղադրությունը – Սոխ – 1 գլուխ, յուղ – 1 ճաշի գդալ, հորթի միս – 0.5 կգ, մաքրած դդում – 1 կգ, խոշոր բլղուր  – 1 բաժակ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, սալորաչիր – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սոխը տապակել, ընթացքում ավելացնել բլղուրը, կտրտած եփված միսը եւ մսի արգանակը: Դդումը լցնել երեսին, համեմել աղով եւ սպիտակ պղպեղով: Հենց եռա, կրակը թուլացնել եւ ճաշը եփել մինչեւ պնդանալը: Ավելացնել չիրը, սամիթն ու համեմը եւ կրակին թողնել եւս 2 րոպե:

Խզբզոցը  հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն

Օրերս ընտրվեց Red Bull Doodle Art ցուցահանդեսի լավագույն խզբզարտը: Նկարի հեղինակը Անահիտ Հովհաննիսյանն է, ով հոտեմբերի 22-24-ը Հայաստանը կներկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսին՝ մինչ այդ անցնելով դիզայներական դասընթացներ:

Եզրափակիչ նկարների մրցույթին լինելու են 20–ից ավելի երկրներ: Հաղթողը կդառնա Red Bull–ի 2015-2016թթ–ի դիզայներ: Հայաստանում այս մրցույթի նպատակն էր երիտասարդության մեջ բացահայտել նկարելու տաղանդ ունեցողներին: Պարտադիր չէր, որ մրցույթի մասնակիցը լիներ նկարիչ:

Այստեղ կարեւորը տարբերվելն է, յուրահատուկ մտքերն ու դրանք ճիշտ տեղ հասցնելը. «Կարեւորը, որ նկարես: Անգամ դասի ժամանակ արված խզբզած նկարները կարող են լինել հետաքրքիր»,- նշել են մասնակիցները:

Պատանի հայ դաշնակահարները Թուրքիայում արժանացել են 1-ին ու հատուկ մրցանակների

«ՀՀ եւ ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված 3 դաշնակահարներ սեպտեմբերի 23-29-ը մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից: Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել են 1-ին մրցանակներ, իսկ Արթուր րիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 30-ի (335) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Թուրքանպաստ կուրության հետեւանքները – Անկարան վաղուց է նորօսմանականությունն ու նորթուրանականությունը պատսպարում համաիսլամական կարգախոսներով…

2. Միշտ զգույշ, թեեւ ավելի լավ է՝ հեռո՛ւ «բարեկամ» եւ «մուննաթ» երկրներից – Ռուսաստանը կրկին զենք վաճառեց Ադրբեջանին, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հրաժարվեցին վաճառել…

3. Կփոխվի՞ հայկական շահերի միջազգային ընկալումը – Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները մի շարք անմիջական շփումներ ունեցել են արցախյան պատերազմի ժամանակ… Արցախն ի սկզբանե եղել է բանակցային կողմ…

4. Տնտեսական պատերազմի ստվերոտ կողմերը – Անկարային եւ Բաքվին (որոշակի նաեւ Մոսկվային) անհանգստացնում են Հայաստանի, Իրանի ու Վրաստանի տարածաշրջանային մերձեցումները…

5. Կյանքի ճանապարհներ, որ նաեւ շահութաբեր են – «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանց­ք»-ը կարող է դառնալ կարեւոր հատված տարածաշրջանի եւ Եվրոպա-Ասիա կապի առանցքում… Դեպի Արցախ կառուցվող 3 մայրուղիները կդառնան առանցք՝ հետագայում կճյուղավորվեն այլ ճանապարհների…

6. Ազգային, չազգային, թե՞ ապազգային կառույցներ – Ընդդիմադիր քառյակի մասին արդեն խոսում են որպես գործող եռյակի, որը կարող է վերածվել անգամ երկյակի… Ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը իրականում չունեն ազգային դիմագիծ…

7. Քաղաքականությա՞ն զինվորներ – Ազատամարտիկները կրկին քաղաքականացվում են… Երբ շռայլ են արդեն հղփացածները – Պետք է հիշել՝ ինչպես են միլիոնները դիզել, որտեղից են եկել ու քանիսի ներդրումների հաշվին (ու ոչ միայն ներդրումների) ազգափրկիչ-գործարար-բարեգործների վերածվել…

8. Նախնյաց հիշատակի տոնը մեռելոցը չէ – Հայերը հոգիներին ճանապարհում են – Վերին Հայկական լեռնաշխարհ, ոչ թե Վերին Երուսաղեմ… Հայ հեթանոսները Սրբազան Տարածք են համարում Արարատյան աշխարհը, ոչ թե Իսրայելը, Սրբազան Լեռ են համարում Մեծ ու Փոքր Մասիսները, ոչ թե Սիոնը…

9. Նժդեհի անվերջ վերադարձը (մաս 3-րդ՝ ամփոփում) – Հիմնել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ… Նժդեհյան ռազմահայրենապաշտական դաստիարակություն՝ ամենայն հայոց (ՀՀ, ԼՂՀ, Սփյուռք) կրթական բոլոր աստիճաններում, հայոց բանակում…

10. Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

11. Աշխարհի մարզական հեւքից.- Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար – Գերմանիայում գործում են անվճար մարզական խմբակներ… Լողափնյա մարզաձեւեր… Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիրը… Հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտը վերանայվեց… Այլ մարզական լուրեր…

12. Հայկական խոհանոց – Բրնձով լցոնված դդմիկներ… Օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները… «Մանկական Եվրատեսիլ-2014»-ի հայ մասնակիցը… www.hayary.org-ում տեղադրե՛ք ձեր գովազդը… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

* * *

…Անկարան վաղուց է նորօսմանականությունն ու նորթուրանականությունը պատսպարում համաիսլամական կարգախոսներով (նույնն անում է Բաքուն՝ համաադրբեջանական զեղումներ ժամանակ)… Այստեղ է, որ էլի պետք է հիշենք հարյուրավոր թուրք եւ ադրբեջանցի իսլամականների մասնակցությունը (ահաբեկչական խմբավորումների կազմում (նաեւ «Ալ-Քաիդա»-ի)) Սիրիայի եւ Իրաքի (ու այլ երկների) դեմ կռիվներին:

Սակայն «Իսլամական պետություն­ը» դժվար թե հասնի վերջնական հաջողության, քանի որ ամերիկյան արդեն իրականացվող օդային ռմբահարումներին շուտով կավելանան եվրոպական այլ երկրների ռազմական քայլերը: Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության հետ է պատրաստվում այս հարցում զինակցել Միացյալ Նահանգները: Արեւմուտքը նաեւ զինում է Սիրիայի եւ Իրաքի քրդերին ու եզդիներին: Անկարայում եւ Բաքվում արդեն կասկածում են, որ իրենց հեռահար ու հիվանդագին երազանքներում կարող են պարտվել, ուստի Արեւմուտքի քայլերին հերթական անգամ աջակցություն են հայտնել:

Երեւանը պետք է առավել ակտիվանա, քանի որ Մերձավոր Արեւելքի հայության արտագաղթը բոլորովին ձեռնտու չէ մեր ազգային ու պետական շահերին: Մերձավոր Արեւելքի հայությունը Արեւմտյան Հայաստան վերադարձող առաջին հայերն են լինելու… Սիրիահայերի, քեսաբահայերի դեպքում համահայկական ալիքը կարողացավ քաղաքական գործոնի վերածվել, ինչը պետք է լինի շարունակական եւ միշտ, ոչ թե իրավիճակային…

* * *

…Հետաքրքիր է, որ հենց այս օրերին թուրքական մեջլիսի նախագահը հերթական անգամ հրապարակավ հերքեց Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական այցով Ավստրալիայում գտնվող Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, շարունակել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը. «Մեր առջեւ շատ լուրջ խնդիրներ կան: Դրանցից մեկը 1915թ. թուրքերի՝ ցեղասպանություն իրականացնելու պնդումն է: Սա մեր ազգի նկատմամբ ամենամեծ զրպարտությունն է: Մեր պատմությունը մաքուր է, ճակատը՝ բաց, գլուխներս՝ բարձ­ր»…

Հայոց Հողերի վրա հաստատված այս քոչվոր մարդանման անասունները դեռ շարունակում են հոխորտալ, եւ սա հայությանը կրկին վրիժառության է մղելու… ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ)-ն պետք է վերակազմավորվի կամ նոր վրիժառուական խմբեր հայտնվեն՝ հանուն Հայի ու Հայքի միասնության եւ ամբողջականացման…

Սա քանիերորդ ահազանգն է արդեն, որից հայությունը պետք է զգաստանա, հասկանա այլեւս, որ ձեռք է բերել մի գենետիկ թշնամու, որը ոչ միայն հայակուլ է, այլեւ իր ձեւով մարդակուլ է՝ գազան, որին միայն սատկացնելով կարող է փրկվել…

Ոչ մի գրոշի արժեք չունեն բարեկամական ու մարդասիրական հորջորջվող կամ «գերզարգացած» երկրների հավաստիացումները, թե թուրքն այլեւս առաջվա թուրքը չէ (տեսել ենք քոչվոր արնախում թյուրքական երկոտանի անասունին, որից բացարձակ չի տարբերվել մասոն-երիտթուրքը, բոլշեւիկ-ադրբեջանցին, թե այսօրվա եվրաթուրքը՝ իր թուրք-ադրբեջանա-հունգարա… …ղազախա եւ այլ կերպարներով): Մեզ հնարավոր չէ համոզել թյուրքական տեսակի մարդացման հարցում…

Թուրքը (ադրբեջանցին եւ մնացյալ թյուրքերը եւս) եղել ու մնում է նույնը՝ մի շնագայլ, որը կաղկանձում է, երբ նեղն ես գցում, լիզում է ոտքերդ, սակայն երբ հանդարտվում ես ու շոյում գլուխը (իբր արդեն որպես եվրաշուն)՝ կծում եւ հոշոտում է անխնա…

Այս շնագայլը դեռ իր համաթուրանական ոհմակը չի ամբողջացրել, երբ հավաքի-վերջացնի՝ կկծոտի նաեւ Արեւմուտքին ու Ռուսաստանին: Այնժամ, Իսրայելի բերանով գուցե, նույն բաները կասեն նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը՝ երբ արյունարբուն ատամները կփորձի սրանց մարմնի մեջ խրել: Այսօր ցավը մերն է, ուստի ցավից ազատվելու ձեւը մե՛նք պիտի որոշենք մեզ համար…

Թուրքանպաստ կուրության հետեւանքները – Անկարան վաղուց է նորօսմանականությունն ու նորթուրանականությունը պատսպարում համաիսլամական կարգախոսներով…

Անընդհատ տվյալներ են հայտնվում միջազգային լրատվամիջոցներում, թե ինչպես է Անկարան ներքին կարգով աջակցում «Իսլամական պետությու­ն» խմբավորմանը, ինչքան նավթ եւ գազ է ձեռք բերում ահաբեկիչների վերահսկվող տարածքներից, ինչպես է թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներին ուղղորդում իսլամական խալիֆություն կոչված տարածք՝ կռվելու Սիրիայի եւ Իրաքի դեմ: Միաժամանակ, Անկարան ցուցադրաբար ներգրավվում է «Իսլամական պետությու­ն» խմբավորման դեմ ռազմական արշավին:

Այսպես էր նաեւ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: Իբր սատարելով միջազգային ուժերին, օտարերկրացի զինյալներն առանց թուրքական ոստիկանության կողմից որեւէ խոչընդոտի՝ Թուրքիայով մեկնում էին Սիրիա, եւ անգամ փորձեր արվեցին մասնատել Սիրիան, եւ Անկարան արդեն պատրաստվում էր ներխուժման, ինչը չկայացավ, քանի որ վերջին պահին Դամասկոսին նաեւ ռազմական առումով աջակցեցին Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:

Եվ մեծ պատերազմից խուսափելու համար արեւմտյան ծավալապաշտները հետ քաշվեցին, թուրքերն էլ առժամանակ սսկվեցին: Բայց թուրքական եւ ամերիկյան զլմ-ները սկսել են տեղեկություններ հրապարակել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության ժամանակ մարդասիրական եւ այլ օգնություն էր ուղարկվում Սիրիայում ծայրահեղ իսլամիստական խմբերին, որոնք կապված էին «Ալ Քաիդ­ա»-ի, իսկ այժմ նաեւ (Էրդողանն արդեն նախագահ է) «Իսլամական պետությա­ն» հետ: Թուրքիան, օգնություն տրամադրելով Սիրիայի սալաֆի ջիհադիստներին, գիտակցված ընտրություն է կատարել՝ ուժեղացնելով ապստամբներից ամենածայրահեղական ուժերին, նպաստելով «Իսլամական պետությա­ն» ի հայտ գալուն եւ հզորանալուն: Սեպտեմբերի 20-ին այդ խմբավորման կողմից պատանդ պահվող 49 թուրքերի ազատ արձակումը եւս այդ հարաբերությունների մասին է խոսում:

Իմիջիայլոց, հայտնի է դարձել, թե ինչի դիմաց է Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետությու­ն» խմբավորումը բաց թողել թուրք պատանդներին: Պարզվում է՝ դրան նախորդել է սիրիացի ապստամբների կողմից ԻՊ-ի 50 անդամների ազատ արձակումը, ովքեր պահվում էին սիրիական ՙԼիվա ալ-Թաուհիդ՚ խմբավորման մոտ: Ազատվածների թվում են իսլամիստների առաջնորդներից մեկի կինն ու երեխաները, ում ավելի վաղ սպանել էին Հալեպում: 49 թուրքերի (պատանդ էին պահվել 101 օր, որոնց մի մասը դիվանագետներ էին ու պահվում էին Մոսուլում՝ Թուրքիայի հյուպատոսարանի գրավումից ի վեր) գործարքի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մեկնաբանություն անել:

Թուրքական քաղաքականությունն աջակցում է «Իսլամական պետության­ը», քանի որ նպատակ ունի տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը, ինչն այդ երկրի քրդերի շրջանում կթուլացնի Թուրքիայում գործող ռազմական ՔԲԿ-ի ազդեցությունը: Սիրիայի եւ Իրաքի թուլացմամբ կխաթարվի նաեւ համաարաբական ազդեցությունը տարածաշրջանում (այստեղ է, որ Արեւմուտքն ու Իսրայելը միշտ աչք են փակել), միաժամանակ հնարավորություն կստեղծվի զավթել Սիրիայի ու Իրաքի նավթի պաշարներով հարուստ որոշ տարածքներ:

Անկարայի ամենակարեւոր խնդիրներից է նաեւ հայկական գործոնի թուլացումը Մերձավոր Արեւելքում: Ցավոք, տարիների ընթացքում որոշակիորեն դա հաջողվել է, քանի որ նոսրացել են Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, Հորդանանի ու Լիբանանի հայաշատ եւ կուռ համայնքները, անգամ Իրանի հայկական համայնքն է թուլացել: Սիրիահայերի, մասնավորապես քեսաբահայերի պատմությունը դեռ ավարտված չէ: Դրանից առաջ իրաքահայերի համայնքը արտագաղթեց՝ նոսրացավ:

Continue reading

Միշտ զգույշ, թեեւ ավելի լավ է՝ հեռո՛ւ «բարեկամ» եւ «մուննաթ» երկրներից – Ռուսաստանը կրկին զենք վաճառեց Ադրբեջանին, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հրաժարվեցին վաճառել…

Մեր խորհրդարանում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական ակումբում, խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հեռանկարի, ձեռքբերումների մասին, ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այսպես է արտահայտվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ վաճառելու մասին. «Ի՞նչ է՝ դուք կցանկանայիք, որ ադրբեջանցիները ամերիկյա՞ն զենք գնեին»:

Հանդիպման քննարկման թեման էր՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ» եւ, բանախոսի կարծիքով, շուկան ու տնտեսական հարաբերությունները ամենակարեւորը չեն. «Մենք հայ ազգին ճանաչում ենք իբրեւ հզոր, մեծ ազգի, ինչպես հայերը՝ ռուսներին…»: Եվ ահա այդ «հզոր ռուսներ­ը» քանիերորդ անգամ դավաճանում են բարեկամ ու զինակից հայերին, իսկ Ադրբեջանին վաճառում են այնպիսի զինատեսակներ, որոնց գործածումը զանգվածային կորուստների կհանգեցնի…

Երբ հերթը ռուսական շահինն է՝ «շուկան եւ տնտեսական հարաբերությունները ամենակարեւորը չե­ն», կարեւորը «մշակութային կապերն են», ինչը չի բացառում, որ  բարեկամ Ռուսաստանն իր ռազմական ու տնտեսական կապերը կզարգացնի նաեւ մեր թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ… Երբ հարցը հայկական շահերին է վերաբերում, Մոսկվան հիշեցնում է, որ ՄԱԿ-ում ռազմավարական գործընկեր Հայաստանը պետք է քվեարկի Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու օգտին, հրաժարվի եվրոպական համագործակցությունից եւ գա դեպի եվրասիական համագործակցություն ու այսպես շարունակ: Իսկ որ ցայսօր Արցախի անկախությունը, էլ չասնեք՝ վերամիավորումը Հայաստանի հետ, չի ճանաչել Մոսկվան, ապա դա նույնպես «կարեւոր չ­է», քանզի կապ չունի «հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերի հետ»:

Իսկ այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ում Միխայիլ Շվիդկոյը խոսեց ռուսերեն ու առանց թարգմանության, արդեն ասում է հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերի «անհասանելիության» մասին… Դե մեր որոշ պատգամավորներ նեղսրտել էին, բայց «հանդուրժել են հյուրի խոսքը հայերենով չթարգմանելը՝ միայն ժամանակի սղության պատճառո­վ»…

Մի քանի պատգամավոր էլ առաջարկել են ակումբի քննարկման թեմա դարձնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, բայց ինչպես վերը նշվեց՝ Մոսկվան չի ցանկանում ձեռքից բաց թողնել զենք վաճառելու որեւէ հնարավորություն, քանի որ դա կանի Վաշինգտոնը, եթե իրենք չանեն:

Իսկ ահա Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հրաժարվել են զենք վաճառել Ադրբեջանին:

Continue reading

Կփոխվի՞ հայկական շահերի միջազգային ընկալումը – Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները մի շարք անմիջական շփումներ ունեցել են արցախյան պատերազմի ժամանակ… Արցախն ի սկզբանե եղել է բանակցային կողմ…

Մերձավորարեւելյան ռազմաշունչ ծավալումները, ուկրաինական ճգնաժամն ու ռուս-ամերիկյան հակասությունները, նաեւ հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը ծայրահեղորեն սրել են միջազգային իրավիճակը ամբողջ աշխարհում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Սոչիում թերեւս մեղմեց հայ-ադրբեջանական հակամարտությունը: Բայց այդ հանդիպմանը Մոսկվան նաեւ իր դիրքորոշումները հստակեցրեց Եվրոպական Միության ու Եվրասիական Միության հարցերի շուրջ՝ Հայաստանի ու Ադրբեջանի Մաքսային միությանը միանալու առումով:

Որպեսզի հետ չմնան ռուսական կողմից, Լոնդոնում՝ ՆԱՏՕ-ի Վեհաժողովի ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպեցին Արեւմուտքի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես հստակեցրին իրենց դիրքորոշումները վերոնշյալ հարցերի շուրջ, լսելով նաեւ հայկական ու ադրբեջանական տեսակետները:

Ամեն դեպքում՝ արդյունավետ էին ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ջոն Քերրիի հետ եռակողմ հանդիպումները, քանի որ կրկին հարաբերական անդորր է սահմաններում: Չնայած ոմանց կարծիքով նման հանդիպումներն այլեւս անիմաստ են, քանի դեռ Ադրբեջանը սկզբունքային հարցերից մեկում անբանակցելի կողմ է, չի հրաժարվել այն մոտեցումներից, որոնք ունի եւ չի հասկացել, որ ուղղակի պետք է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես անգլիացիները հարգեցին շոտլանդացիների իրավունքը՝ համաձայնեցին ճանաչել անկախության հանրաքվեի արդյունքները: Բաքուն չի հետեւում Լոնդոնի օրինակին եւ այստեղից սկսվում են բոլոր խնդիրները: Այնուամենայնիվ, հիմնականում դրական է համարում այն, որ հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում բանակցությունների շարունակությունը, ինչը հստակ «մեսիջ» է ադրբեջանական կողմին, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն չեն ընդունում բացի խաղաղ կարգավորումից, այլ տարբերակ: Սա նաեւ «մեսիջ» է թուրքական կողմին, որը փորձում է նոր ձեւաչափ ստեղծել կարգավորման հարցում:

Continue reading

Տնտեսական պատերազմի ստվերոտ կողմերը – Անկարային եւ Բաքվին (որոշակի նաեւ Մոսկվային) անհանգստացնում են Հայաստանի, Իրանի ու Վրաստանի տարածաշրջանային մերձեցումները…

Սեպտեմբերի  29-ին  Աստրախանում տեղ ունեցավ Կասպիան 4-րդ գագաթնաժողովը, որին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցել են Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Քննարկվել են Կասպից ծովի երկրների փոխգործակցության առանցքային թեմաներ, նախորդ գագաթնաժողովի ժամանակ (Բաքու, 2010թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության զարգացման հետագա հնարավորությունները: Բազմակողմ փաստաթղթեր են ստորագրվել, որոնք սակայն չեն կարգավորում առկա միջպետական հիմնախնդիրները եւ որոշ երկրների՝ նավթի ու գազի ծովային պաշարների պատկանելության հարցը:

Հիշեցնենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը մինչեւ օրս դեռ հստակեցված չէ, ինչից եւ կախված է տարածաշրջանի էներգետիկ-տրանզիտային տեսլականը:

Կասպիցը իրականում լիճ է (ծով կոչվել է մեծ լինելու համար), բայց իրավական կարգավիճակով լճային չէ ու չունի սահմանային հստակ բաժանումներ՝ դրանից բխող մյուս գործառույթներով: Իրանական կողմը առաջարկում է Կասպից ծովը բաժանել 5 երկրների միջեւ, սակայն Մոսկվան չի համաձայնել այդ առաջարկին:

Վլադիմիր Պուտինը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ, այդ թվում՝ Իլհամ Ալիեւի: Վերջին շրջանում Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների սրման համապատկերում (հատկապես իրավական խախտումների առումով եվրոպացիների մի մասը կողմ է անգամ Ադրբեջանի հետ կասեցնել հարաբերությունները) այս հանդիպումը առավել կարեւոր է հենց Ադրբեջանի ղեկավարի համար:

Բաքվին անհանգստացնում է նաեւ աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը, ինչը հայերի համար նպաստավոր պայմաններ կստեղծի ինչպես Ռուսաստան, այնպես էլ Եվրոպա ուղղություններով: Ադրբեջանական կողմը մտահոգված է նաեւ Իրանի ու Հայաստանի մերձեցման առումով, քանի որ իրանական կողմը պատրաստ է իր նավթա-գազային պաշարներն առաքել Եվրոպա՝ Հայաստանի ու Վրաստանի միջոցով: Իրանը նաեւ ավտոճանապարհային եւ երկաթուղային ճանապարհների կառուցման ծրագրեր է առաջ քաշել:

Այստեղ կարող են համընկնել ռուս-ադրբեջանական շահերը, քանզի իրանական հանքա-հումքային պաշարների Եվրոպա առաքումը նաեւ ռուսական շահերին է վնասում:

Բայց նոր գազատարով հենց Ադրբեջանն է մրցակցության մեջ մտնում Ռուսաստանի հետ՝ Եվրոպայի էներգամատակարարման հարցում: Վերջերս Բաքվում Ադրբեջանի եւ Բուլղարիայի նախագահների, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Նախատեսվում է այս գազատարով «Շահ Դենի­զ» հանքավայրից ադրբեջանական գազը Վրաստանով ու Թուրքիայով հասցնել Եվրոպա:

Continue reading

Կյանքի ճանապարհներ, որ նաեւ շահութաբեր են – «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանց­ք»-ը կարող է դառնալ կարեւոր հատված տարածաշրջանի եւ Եվրոպա-Ասիա կապի առանցքում… Դեպի Արցախ կառուցվող 3 մայրուղիները կդառնան առանցք՝ հետագայում կճյուղավորվեն այլ ճանապարհների…

ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է նաեւ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Բանգկոկում կայացած այդ նստաշրջանում ներկայացվել են նաեւ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանց­ք» ծրագրի իրականացման խնդիրները:

Հանձնաժողովի լիագումար նիստում մեր դեսպանը ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները տնտեսության արդիականացման, երկրի մրցունակության բարձրացման եւ գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործընթացում, այլ ոլորտների զարգացման եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանց­ք»-ի իրականացման խնդիրների մասին: Դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի լխավոր քարտուղարի տեղակալ, UNESCAP-ի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարի հետ եւ քննարկել հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության ու Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:

«Հյուսիս-հարա­վ» ավտոմայրուղու ճանապարհահատվածներում շարունակվում են շինարարական աշխատանքները, կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում: Բետոնապատման աշխատանքներ են արվում, նախատեսվում է դրանք ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի 2-րդ կեսին: Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաեւ այդ հատվածներում տեղակայված կամրջային կառույցները:

Սա կարեւոր գործ է Հայաստանի համար, ինչը պետք է կատարել որակով եւ միջազգային չափորոշիչների համաձայն: Մեր երկիրը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ «Հյուսիս-հարա­վ» ավտոմայրուղին կարող է լուրջ խթան դառնալ:

Այս ճանապարհը կարող է դառնալ կարեւոր հատված ոչ միայն տարածաշրջանի երկրների համագործակցության համար, այլեւ՝ Եվրոպա-Ասիա կապի առանցքում, ինչն էլ քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի ընթացքում:

Եթե «Հյուսիս-հարա­վ» ավտոմայրուղին առավելապես կառուցվում է միջազգային առումով շահեկան վիճակում հայտնվելու համար, ապա Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կդառնա Հայաստանը Արցախին կապող մի նոր եւ ապահով ուղի: Վերջին մի քանի ամսում շինարարական տեխնիկայի ձայնը չի դադարում: Մայրուղին գործել է դեռ խորհրդային տարիներից, բայց նորից ու նորովի է կառուցվում: Ընթանում են ճանապարհի հետ կապված բազմատեսակ աշխատանքներ՝ ճանապարհի լայնացում, ջրթող խողովակների տեղադրում, հենապատերի կառուցում: Վերակառուցման ենթակա հատվածի ընդհանուր երկարությունը 115,3 կմ է: Երեւան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց հետո սա 2-րդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասում է, որ այս մայրուղին առաջին հերթին կարեւոր է ԼՂՀ Մարտակերտի ու Շահումյանի շրջանների համար, որոնք տնտեսական առումով կապված են հատկապես ՀՀ Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջաններին:

Continue reading

Ազգային, չազգային, թե՞ ապազգային կառույցներ – Ընդդիմադիր քառյակի մասին արդեն խոսում են որպես գործող եռյակի, որը կարող է վերածվել անգամ երկյակի… Ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը իրականում չունեն ազգային դիմագիծ…

ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունները կսկսվի Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցից հետո, իսկ նախագահն արդեն միջնորդել է, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաշվի առնի նաեւ դաշնակցականների առաջարկները: ՍԴ նախագահ ագիկ Հարությունյանիը մանրազնին պետք է ուսումնասիրի ՀՅԴ-ի ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ ներկայացնի դրանց՝ իշխող կուսակցությանը ձեռնտու լինելու կամ չլինելու հանգամանքները:

Ինչպես հայտնի է, արդեն ընդդիմադիր քառյակի մասին խոսում են որպես գործող եռյակի: Բայց սա էլ կարծես վերջնական չէ, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ հնարավոր է եռյակն էլ երկյակ դառնա: «Ես կարծում եմ՝ ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսեւորե­լ»,- ասել է ԱԺ նախագահը՝ ակնարկելով ԲՀԿ-ին: Այս ակնարկը ավելի պարզ է դառնում, երբ դիտարկում ենք հոկտեմբերին նախատեսված հանրահավաքում ՀԱԿ-ի՝ իշխանությունների հրաժարականը պահանջելու մտադրությունը: Իսկ տակավին վերջերս, Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը խոսվել էր, որ պետք է այնպիսի քայլեր արվեն, որ դրանց իրականացումը նպաստի Հայաստանի տնտեսության հզորացմանը եւ ժողովրդի կենցաղի բարելավմանը: Ոչ մի խոսք իշխանափոխության մասին:

Բայց ՀԱԿ-ը արդեն բարձրաձայնում է, որ հանրահավաքը առանց իշխանափոխության պահանջի անիմաստ է: Թերեւս միայն «Ժառանգությունը» համաձայնի այսպիսի շրջադարձին, իսկ ԲՀԿ-ն դժվար գնա այս ճանապարհով: Եթե այնուամենայնիվ գնա, քառյակից գոնե եռյակը կմնա, իսկ եթե ոչ, ապա կմնա Գալուստ Սահակյանի կանխորոշած երկյակը:

Հավանական է, որ խնամիա-վարչա-քաղաքական Հովիկ Աբրահամյան – Գագիկ Ծառուկյան կապը վերստին կաշխատի ընդդեմ ՀՀ 1-ին նախագահի եւ ՀԱԿ-սկսնների, քանի որ վարչապետի նշանակումը եւս այդ հարթության մեջ էր որոշվել:

Continue reading

Քաղաքականությա՞ն զինվորներ – Ազատամարտիկները կրկին քաղաքականացվում են… Երբ շռայլ են արդեն հղփացածները – Պետք է հիշել՝ ինչպես են միլիոնները դիզել, որտեղից են եկել ու քանիսի ներդրումների հաշվին (ու ոչ միայն ներդրումների) ազգափրկիչ-գործարար-բարեգործների վերածվել…

Քաղաքականությա՞ն զինվորներ

Պարբերաբար խոսում են այն մասին, թե ԲՀԿ ղեկավարը ստվերային կերպով ֆինանսավորում է մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների: Վերջերս ԲՀԿ վերնախավը փակ հանդիպում է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, որտեղ քննարկվել է այդ ուժերի՝ վճռական պահին ԲՀԿ առաջնորդի հրահանգները կատարելու հարցերը:

Վերջերս ավելի հեռուն է գնացել Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ ազատամարտիկների տարբեր միություններ է ձեւավորում: Սա դեռ կարող է այլ ընթացք ստանալ, եթե ՀՀԿ-ին ենթակա երկրապահները հրահանգ ստանան գործելու... Այս դեպքում դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի հնարավոր բախումը: Ազատամարտիկների մի հատված կա, որ ամիսներ շարունակ նստացույց եւ բողոքի երթեր էր անում, ինչը առժամանակ դադարել է, բայց կարող են բորբոքել, անգամ միտումնավոր, ինչպես լինում էր հաճախ:

ԲՀԿ ղեկավարի նախաձեռնած «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) ղեկավարությամբ կայացել է այս օրերին՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարություն էր անում, թե իր նախատեսած «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարի համար իրենց տարածք չեն հատկացնում, եւ ստիպված են լինելու Ազատության հրապարակում հանրահավաք անել: Բայց, ինչպես ասում են, հանրահավաքը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանին պատկանող ռեստորանային համալիրի բացօթյա մասում: Ի տարբերություն Ազատության հրապարակում ցույցի դուրս եկած ազատամարտիկների, այս ազատամարտիկների հավաքում չի հնչել իշխանափոխություն բառը, բայց հավաքին մասնակցածներից մի քանիսը զլմ-ներին տեղեկացրել են, որ «իրենց նախապատրաստում են իշխանափոխության՝ իբր Ռուբեն Գեւորգյանը (խոսում են նաեւ մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի մասին եւս) բոլորին կարգադրել է մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որը իշխանափոխության սկիզբն է լինելու»…

Հայտարարվել է, թե նորաստեղծ միությանն արդեն 4500 ազատամարտիկ է անդամագրվել: Զուգահեռ լուրեր են պտտվում, որ նախաձեռնղները զբաղված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով ազատամարտիկներին հավաքագրելու գործով: Եվ շեշտը դրվում է նրանց վրա, ովքեր դժգոհ են իշխանություններից: Իբր ԲՀԿ ղեկավարության ցուցումներով զանգահարում են մարզեր ու խոստանալով դրամական աջակցություն, համոզում են ընդգրկվել ԲՀԿ-ի երկրապահների միությունում:

ԱԺ պատգամավոր գեներալներ եւ ՀՀԿ-ական երկրապահի ղեկավարներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը դեռ հստակ չեն արտահայտվել, սակայն ինչպես վերը նշվեց, սպասում են հրահանգի:

Continue reading