(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Արարիչը Արարեց Արարածին Արարատում, եւ Արիածին Արարածն այդ Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը (Հայը՝ Արարված Հայկական Լեռնաշխարհում)…
Հայ արիներն առաջին անգամ, իրենց տոների շարքում, նոյեմբերի 8-ին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Այդ օրը հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ տեսակի Արարման համար եւ իրենց նվիրվածությունը հայտնեցին Ամենայն Արարողին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստեցին հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին եւ Հայ Տեսակի Առաքելությանը: Արի հայերը փառաբանեցին Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ եւ Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:
Ահա թե ինչի հետ չի կարողանում հաշտվել թյուրքական կողմը
Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Օրերս «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայկական ատոմակայանի անհրաժեշտության հետ կապված հրապարակում արեցի՝ հարցը հերթական անգամ քննարկելով ոչ թե սոցիալ-տնտեսական, էներգետիկ-տնտեսական կամ տնտեսա-քաղաքական, այլ՝ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ հենց այդ վերջին գործոնն է օգնում հասկանալու մեր ԱԷԿ-ի հետ կապված թյուրքական հիստերիայի պատճառը, ընդ որում, նույնիսկ այն պարագայում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է շեշտում, որ ՀԱԷԿ-ի տեխնիկական եւ անվտանգության նորմերը պահանջներին համապատասխան են:
ԲՀԿ-ն հասկանում է, որ եթե հիմա էլ՝ ՀՀ նախագահի ընտրության շեմին, քայլեր չանի, ապա ընդդիմադիր լինելու մասին այս կամ այն հայտարարությունը այլեւս անիմաստ կդառնա: Եվ ահա ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ քաղխորհրդում այդ առիթով քննարկումներ են եղել: Եվ քանի որ «այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձեւավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից եւ դնել զարգացման առողջ ու ճիշտ ուղու վրա», իրենք վերլուծելով մեր 20-ամյա անկախության ճանապարհը եւ զարգացման հեռանկարները, համարում են, որ «երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի»: ԲՀԿ-ում կարծում են, որ սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բաձրացման եւ «կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր խնդիրները մեկընդմիշտ լուծելու համար»:
ՀԱԿ-ում իսկապես բուռն քննարկման թեմա է դարձել նախագահական ընտրություններին մասնակցելու խնդիրը: Հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցը դարձել է առաջնային թեմա: ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը առաջիններից էր հայտարարել, որ «ԲՀԿ թեկնածուին սատարելուն դեմ է, քանի որ տարբերություն չկա՝ թեկնածուն ԲՀԿ-ինն է, թե՝ՀՀԿ-ինը»: Բայց այսօր հակաբհկական գիծը միանշանակ տանում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, թե համոզված է, որ չի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին: Ըստ նրա, 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին որոշումը պետք է կայացնի հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Այստեղ խնդիրը ոչ թե ՀԱԿ որոշումների դաշտում է, այլ Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվելու մասին որոշում կայացնի»: Կոնգրեսում թերեւս 1-ին նախագահից բացի, այլ թեկնածու չեն տեսնում եւ նրա չառաջադրվելու դեպքում իսկապես սուր իրավիճակ կառաջանա:
ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը դեռեւս ամբողջապես չեն ներգրավվել օրենսդրական գործունեության մեջ, քանի որ առաջիկայում պատրաստվում են նախագահի ընտրությանը: Ուստի, մինչ ընտրություններրը տրված խոստումները կամ հետո կկատարվեն, կամ, ինչպես հաճախ է լինում, «կգրվեն սառույցին»: Եվ վերջինն առավել հավանական է թվում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, եւ համատեղ քննարկվել ու դրական են գնահատվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:
Վերջին շրջանի քաղաքական անցուդարձը, ԲՀԿ նախաձեռնությունը Հայաստանում խորհրդարանական կարգեր հաստատելուն ուղղված, ինչը թերեւս միայն կրկնություն էր այլ կուսակցությունների վաղուց արված նման առաջարկի, քննարկումների առարկա է դարձել մեր կյանքում: Պահը նպատակայնորեն էր ընտրված, քանի որ այս ամենն արվում է ՀՀ նախագահի հերթական ընտրության շեմին եւ օտար ուժերի ակնհայտ քաղաքական միջամտությամբ:
Եթե Վաշինգտոնը Ադրբեջանին սպառնում է «արաբական հեղափոխության» կիրառմամբ, ապա Հայաստանին առայժմ ժողովրդավարական ամերիկյան լայնաբերան ժպիտով է առաջարկում ընտրել «վրացական հեղափոխության» տարբերակը: Հայ Արիական Միաբանության համոզմամբ սա կարող է երկու բան նշանակել.
1. ԱՄՆ-ն Ադրբեջանին համարում է բռնապետություն եւ միայն «արաբական ալիքի» կրկնությամբ (ինչը ենթադրում է նաեւ զինական միջամտությամբ) է դիտարկում իշխանափոխությունը:
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
1. Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արաքսի ափին… Նվիրվում է նոյեմբերի 8-ի՝ Հայ Տեսակի Արարման տոնին – Հայոց հավատը՝ կենսա-հոգեւոր զարթուցիչ
2. ՀԱԷԿ-ը՝ կենսական եւ ինքնապաշտպանական միջոց – Ահա թե ինչի հետ չի կարողանում հաշտվել թյուրքական կողմը – Արմենուհի Մելքոնյան
3. Նախընտրական. Ճահիճը լիճ չի՜ դառնա, այն չորացնում են… «Բարգավաճ Հայաստան¬«-ը «Վրացական երազան¬ք»-ի պես կդառնա՞ «Հայկական երազանք»
4. Ներքաղաքական. Օտարաշունչ քաղաքական համախմբու՞մ. իսկ հանուն ու՞մ… ռաջին անգամ կին թեկնածո՞ւ…
5. Ներքաղաքական. Սառույցին գրելը՝ օրենսդրական աշխատանք… Ավանդականները՝ ինչպես ավանդաբար…
6. Հայկական կողմը չի խոչընդոտում, բայց… – Երեւանն ու Ստեփանակերտը միասնաբար պետք է ճանաչել տան Արցախի անկախությունը
7. Սուրեն Այվազյանը՝ քաղաքակրթության պաշտպանության անխոնջ մարտիկ – Իսկ «Վրաստան» անվանումը իսկական կեղծիք է ու բլեֆ…
8. Վանի երեւույթը՝ քաղաքակրթության առանձնահատուկ տեղում … Ինչ է վկայում Բեհիսթունի արձանագրությունը – 3-րդ մաս
9. Կաթ ու մածնից պրծանք, հիմա պանրից ենք թունավորվում… «Chanel 5»-ում՝ վնասակար բաղադրիչնե՞ր… Ավստրիան՝ ամենատառապող երկի՞րը…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org –ը տրամադրում է գովազդի տեղ… Ինչպես բաժանորդագրվել «Լուսանցք»…
Իսկ «Վրաստան» անվանումը իսկական կեղծիք է ու բլեֆ
Վրացական կեղծարարությունների եւ խեղաթյուրումների պղտոր քարոզչամեքենան շարունակում է հաջողությամբ գործել՝ խեղելով եւ հաշմելով պատմության ամբողջ ընթացքը: Դա մեր դրացիներին բնորոշ պահվածքն է եւ նրանց էության դրսեւորումը:
Այս առումով լուսավոր հետք է թողել նշանավոր հայագետ Սուրեն Այվազյանը, ով մշտապես քարոզել է Հայոց քաղաքակրթությունը եւ ջախջախել մեր հարեւանների թշնամական ու մտացածին հայեցակարգերը: Դա, անշուշտ, հարուցել է վրաց պատմաբանների զայրույթը:
Ինչ է վկայում Բեհիսթունի արձանագրությունը – 3-րդ մաս
Սկիզբը՝ թիվ 33 եւ 35-ում
Մինչեւ Բեհիսթունի արձանագրությանը անդրադառնալը՝ նշենք որոշ կարեւոր իրադարձություններ, որոնք արմատական փոփոխություններ են բերում Հայ Արիքի համադաշնության կառավարման համակարգում:
Մ.թ.ա. 530թ. Հայ Արիքի համադաշնության զորահրամանատար Կյուրոս Մեծը զոհվում է մասքութների կամ սկյութների դեմ կատարած արշավանքներից մեկի ժամանակ եւ թաղվում է իր հայրենի բնակավայրում, որը այսօր հայտնի է Պարսագադե անունով:
Սննդի անվտանգության հարցերը մեր երկրում կարգավորված չեն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում ոլորտի տնտեսվարողների մոտ: Նախ դա արվեց կաթնամթերքի շուկայում: Վիճակը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր: Հերթական ուսումնասիրությունը պանիր արտադրողների շրջանում էր: Սրա «արդյունքն» էլ մխիթարական չէ:
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Լցոնած գառան ազդրամիս

Առաջին անգամն է, որ հայ արիներն իրենց տոների շարքում նոյեմբերի 8-ին նշել են Հայ Տեսակի Արարման տոնը:
Հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակի Արարման համար, եւ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:
Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին եւ Հայ Տեսակի Առաքելությանը:
Արի հայերը փառաբանել են Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:
Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածն այդ Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը (իմա՝ Հայը՝ Արարված Հայկական Լեռնաշխարհում)…
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
1. Մարդկության օրրանից գնացածները թող մտածեն՝ հնդ-եվրոպացի՞ են, թե՞ մեկ այլ տեղից… Մասոնա – թունդ-դեմոկրատական նոր խաղեր Հայաստանում
2. Արցախյան վերսկսված բանակցությունները հայավնաս են ու վտանգավոր – Հայաստանը պե՜տք է պայմաններ թելադրի անպատիվ եվրոպացիներին
3. Նոր արցախյան պայքար՝ Միացյալ Հայաստանի տեսլականով – Արցախի անկախությունը ճանաչել տալու գործընթաց է սկսել
4. Ատոմային երազախաբություն՝ (Ադրբեջանի) պետական մակարդակով… Սրանք (Թուրքիան) էլ ուզում
են մեր ատոմակայանը փակել
5. Ֆաշիստը բացեց Թուրքիայի ամենամեծ դեսպանատունը… Թուրքիային պետք է կանգնեցնել այլեւս… Վրացական ունայնության արձագանքները
6. Եվրասիական Միություն՝ ընդդեմ Եվրոպական Միության… Վաշինգտոնն ու Մոսկվան՝ ընդդեմ պատերազմների՞… Վաշինգտոնը տառապում է հեղափոխացավով
7. Ներքաղաքական – Այդ քաղցր բառը՝ իշխանություն… ՀՀ-ում կպահպանվեն մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերը
8. Ուժեղը սպասու՞մ է բանակցողներին… Կարող է պատահի չէ, մեզ հաստա՜տ հետեւում են… ՀԱԿ-ը՝ արմատականից անատամակա՞ն
9. Դիմանկարի փոխարեն. Իրական ու ձեւական հայրենասերներ – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
10. Վանի երեւույթը՝ քաղաքակրթության առանձնահատուկ տեղում (2-րդ մաս) – Տարածաշրջանի տիրակալները… սխալ լույսի ներքո
11. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org–ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք «Լուսանցք»…