Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: December 2012
Շնորհավորանքներ – 2013
Շնորհավորում ենք`
– Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Մաղթում ենք հայ-արիական ու հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:
* * *
Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին-2013 թվականը` ամանորը` մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման:
– Շնորհավորում ենք ՀԱՄ նորաստեղծ Քրմական Խորհրդին (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 2-ամյակի առթիվ, որը ստեղծվել է դեկտեմբերի 22-ին (2010թ.)՝ Միհր Աստծո տոնի օրը:
* * *
– Լրացավ նաեւ.
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 19-ամյակը՝ դեկտեմբերի 15-ին (1993թ.),
– Եվ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 4-ամյակը, Հայոց արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին:
Տոները նշվեցին` Գառնո արիական-հեթանոսական տաճարում եւ ՀԱՄ կենտրոնական գրասնյակում:
Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:
Ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ
Շնորհավոր Նժդեհի սուրբ ծնունդը
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ գալիք հունվարի 1-ի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ 127-ամյակի կապակցությամբ:
Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածը, ինչպես նախկին տարիներին, նաեւ այս հունվարի 1-ին (դեկտեմբերի 31-ի գիշերը ժամը 12:00-ին) կփառաբանի մեծն հայորդուն, ով իր կյանքով ու գործունեությամբ հանգրվանել է հայ արիական դիցակարգի Աստվածամարդկանց շարքում:
Գարեգին Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ այս կյանքից հեռացավ դեպի հավերժություն՝ որպես Աստվածամարդ: Նա իր հայակերտ ցեղակրոն ուսմունքով երդվեց Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ խոսեց Հայ Աստվածների հետ…
Իսկ հունվարի 14-ին հայ արիներն ու ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրը եւ կերդվեն մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայադավան ուսմունքի սկզբունքներին:
Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը
Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է
Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը նշել է Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):
Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ բոլոր Տիեզեաաշխարհներում:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ էլ Աբովյանի հին պատմական տարածքում՝ Էլար-Դարանի հնավայրում, արիադավան-հեթանոսական ծես են կատարել՝ փառաբանելով Միհր Աստծուն: Մասնակցել են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Լուսանցքի թիվ 263-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
1. Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ – Թաքնագիտությունը անվտանգության երաշխիք… Արմեն Ավետիսյան – ՀԱՄ առաջնորդ
2. Վասն Հայ Աստվածների եւ Նվիրյալ Հոգիների… Մաղթանքներ հայ ազգի թե՛ հեթանոս եւ թե քրիստոնյա հատվածին…
3. Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը – Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է…
4. Հայկական «Վիքիլիքս»-ի առեղծվածը կպարզվի 2013-ին… Ամերիկյան ստորությունն անսահմա՞ն է – Անբարո հարձակում հեթանոսության դեմ…
5. Նախագահների մրցավեճը տապալվում է – ՀՀ 3 նախագահներից կպայքարի միայն 3-րդը՞… Սփյուռքը եւս ընտրկալվում է…
6. Կոտրու՞մ են, թե՞ կոտրվում են – Զուրաբյանն ու Ծառուկյանը կլքե՞ն Հայաստանը… Այսօր գաղտնալսումներն ամենուր են…
7. Ժողովրդագրական վիճակը հուսադրող չէ… Եվ մայրաքաղաքային դիմագիծ – Երբ Երեւանյան փողոցը հայատյացի անունով է…
8. Արցախը անկախության սպասումով – Երեւանը հապաղում է… Կոնգրեսականի հորդորը… Դավադրություն Ռուսաստանի դեմ…
9. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվեք եւ կարդացեք «Լուսանցք»…
Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ
Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– Մարմինը Կենաց Սկզբունքի եւ Հոգու (Ոգու) Առաքելության իրականացման նախապայմանն է:
– Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը (Հայ Աստվածների Տիեզերաաշխարհը):
– Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները):
Վասն Հայ Աստվածների եւ Նվիրյալ Հոգիների –
Աստվածամայր Անահիտի արձաններից մեկի բեկորների տեղաձոխման եւ ՆԺդեհի անվան հրապարակի «ազատագրման» հարցերը…
Հայ Արիական Միաբանությունը բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին՝ Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու համար:
Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը
Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է
Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը կնշի Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):
Հայկական «Վիքիլիքս»-ի առեղծվածը կպարզվի 2013-ին
Զարմանալի բաներ շատ են լինում մեր քաղաքական դաշտում: Դրանցից մեկն էլ այն է, որ ՀԱԿ հանրահավաքում, որը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան եւ տեղի է ունեցել Ազատության հրապարակում, հայտարարվել էր. «Մենք չենք հավատում Եվրոպային»:
Սա ասել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով վերստին դժգոհություն է հայտնել 2008թ. մարտի 1-ի քննության առիթով, քանի որ եվրոպական կառույցները այս հարցն արդեն ճշտված եւ փակված են համարել:
Նախագահների մրցավեճը տապալվում է
– Սփյուռքը եւս ընտրկալվում է
Վերջերս խորհրդարանական էթիկայի մասին շատ են խոսում պատգամավորները, նիստերն ու ասուլիսներն ավելի բուռն են անցնում: Անգամ քաղաքական ուժերի հարցերն են բացահայտ քննարկվում «հակաէսթետիկական» բառապաշարով: Ընդդիմադիրները բարկացել են (հասկանալի է, քանզի հույսեր էին փայփայում) եւ բարձրաձայնում են, թե ԲՀԿ-ին մի հնարված կարգավիճակ է տրվել: Ինչքանով ԲՀԿ-ն իշխանական չէ, այնքան էլ հստակ եւ ապացուցելի է, որ ընդդիմադիր էլ չէ: Ուրեմն ի՞նչ փոփոխության մասին էր խոսքը. կարծես հենց նոր հասկացած լինեն ԲՀԿ-ին ապավինողները:
Կոտրու՞մ են, թե՞ կոտրվում են
Այսօր գաղտնալսումներն ամենուր են…
Համացանցում տարածված ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Այդ զրույցի ժամանակ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչները նախագահի ընտրություններին ընդառաջ ինչ-որ պայմանավորվածությունների են փորձել գալ:
Ժողովրդագրական վիճակը հուսադրող չէ
Բայց այնքան վատ է, որ նույնիսկ կառավարությու՞նը չի հերքում
Մեր երկրում ժողովրդագրական վիճակն այնքան լավ չէ, որ այդ մասին խոսում է անգամ կառավարությունը: Դա երեւաց գործադիրի՝ երեկ հաստատած ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013թ. պետական ծրագրից: Այդ փաստաթղթով կառավարությունը մտադիր է խնդրի լուծման ուղիներ փնտրել:
Պատկերը ներկայացնենք թվերով:
Արցախը անկախության սպասումով
– Կոնգրեսականի հորդորը – Դավադրություն Ռուսաստանի դեմ…
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին եւ քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
Հայկական խոհանոց… – Շաբաթվա մարզական կյանքից…
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձկնապուր
Լուսանցքի թիվ 262-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
1. Հայ արիական հիմնական նշանագրերի (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները (գծանկարներն ու նկարները տեսնել «Լուսանցք»-ի թիվ 41 (262)-ի PDF տարբերակում)…
2. Մեր ժամանակների լակոտները – «Բազալտե երգեհոնի» կամ «Քարերի սիմֆոնիայի» ճակատագիրը… Եվ Արձան Քրմապետի բազում առածներից մեկը…
3. Փոփոխության համն ուրիշ է – Նոր համակարգը միայն Հայաստանին կպարգեւի իրապես նոր նախագահ…
4. Երբ նույնիսկ մեկ լուման չեն զոհաբերում ամեն բան կորցնելու պատրաստները – Եվ մի տեղ են հավաքվում այս ու այն կուսակցությունից հեռացածներն ու հեռացվածները…
5. Աշխարհովի նախագահ ենք ընտրում – ՀՀ նախագահի հերթական ընտրության մասին… Հայաստանի նոր նախագահը ճանապարհ ընկավ – Առաջադրումների ժամանակը…
6. Կոնգրեսը կորցնում է «եզակի առաջնորդին» – ՀԱԿ-ՀՀՇ-ն այլեւս չի կարող միահամուռ որոշումներ կայացնել… Շա՞տ ԲՀԿ-ականներ կսատարեն ՀՀԿ թեկնածուին…
7. Նոր ԱԷԿ-ը կառուցելիս հաշվի կառնվեն հավանական բոլո՜ր ռիսկերը… Ռուս-թուրքական շարունակական եղբայրություն…
8. Դեսպաններին էլ հուշումը չի խանգարի… Շահույթ չհետապնդող գործակալներ… Չկողմնորոշվող վարչապետը… Դաժան Բրյուսելը…
9. H a ñ g m a t a n a – Արամ Մկրտչյան (Գերմանիա) – Ուրարտու պետությունը հիմնադրված է Հայկական լեռնաշխարհում…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…
Հայ արիական հիմնական նշանագրերի (սիմվոլների) խորհուրդը
Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները
http://www.hayary.org/wph/?p=2889
«Լուսանցք»-ը շարունակում է պատասխանել հայաստանյան եւ սփյուռքյան արիականների հարցերին ու ներկայացնում է հայ արիական մի շարք նշանագրերի տիեզերահաս խորհուրդները:
Միաժամանակ ընդառաջելով որոշ ընթերցողների՝ «հայ արիական սիմվոլները համաչափ պատրաստելու եւ դրանք միջոցառումների ժամանակ ցուցադրելու» ցանկությանը, ստորեւ ներկայացնում ենք նաեւ մի շարք նշանագրերի չափային շղթաները, ինչը կօգնի համաչափությունը պահպանելու հարցում:
Նշենք, որ գծագրերն արված են Հակոբ Չատյանի կողմից, իսկ նշանագրերի մեկնաբանությունները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին են:
Նկարները (2 հատ)՝ ՀԱՄ արխիվից են:




