Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: October 18, 2015
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 35-ի (381) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թուրքիան Հայաստանը խառնել է Ռուսաստանի հե՞տ, թե՞… Ինչեւէ, Երեւանը պետք է անարձագանք չթողնի թուրքական ուղղաթիռների սահմանային հատումը – Եվրոպան ու Միացյալ Նահանգները լա՜վ գիտեն, որ Հայաստանն անկախ պետություն է՝ ռուսական ծայրամասային գավառ չէ թուրք-ռուսական խաղերի համար…
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ թուրքական ուղղաթիռները անօրինական հատել են Հայաստանի պետական սահմանը: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիա-Հայաստան պետական սահմանին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում, թռիչքները կատարվել են Իգդիր-Ղարս ուղղություններով: «ՀայաԷրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից այդ փաստերն արձանագրվել են եւ, ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաեւ ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է նրանց կողմից գալիս: Ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի՝ Անկարան տեղեկացրել է, որ սահմանը հատել են թուրքական ռազմական ուղեւորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում եւ արագ հեռացել են։
Թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի պետական սահմանի հատումը կատարվել է ի պատասխան Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիայի սահմանը հատելու քայլերիին: «Սա ոչ թե պատահականություն է, այլ սիմետրիկ պատասխան Ռուսաստանին: Վստահաբար Հայաստանի սահմանը հատելու մտադրությունը Թուրքիան
համաձայնեցրել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, որի գլխավոր քարտուղարը շատ ավելի կատեգորիկ արձագանքեց ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը ներխուժելու փաստին, քան Անկարան: Հիմա Թուրքիան շատ հստակ հասկացնում է Կրեմլին, որ տե՛ս, եթե դու կարող ես իմ սահմանն անցնել, ես էլ կարող եմ քո կողմից պաշտպանվող սահմանը հատել»,- ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ Անկարան ռուս-թուրքական սահմանի առաջին գիծ է դիտարկում Հայաստանը, քանի որ այս պահին Թուրքիայի հետ մեր երկրի պետական սահմանը պաշտպանվում է ռուսական բանակի կողմից:
Continue reading
Պայթյուններ, որ գուցե պայթեցնեն Թուրքիան ներսից – Արդյո՞ք դրսի ուժերն են Թուրքիան ներսից քայքայելու եւ մասնատելու նպատակ հետապնդում… Իսկ նորօսմանական (նաեւ համաթուրանական) Էրդողանը շարունակում է մրցակցել հանրապետական Աթաթուրքի անվան հետ…
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն արտակարգ հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքում հնչած պայթյունների հետ կապված: Պայթյունները եղել են «Աշխատանք, խաղաղություն, դեմոկրատիա» խաղաղ ցույցի ժամանակ, որի մասնակիցները թուրքական իշխանությունների եւ քրդերի միջեւ ընդհարման դեմ էին պայքարում: Հավաքվածներն առավելապես քրդեր էին:
Տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի, մոտ 250 մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից 48-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով այս թվերն ավելին են:
Քրդերը մեղադրում են թուրքերին, իսկ թուրքերը՝ իսլամական ահաբեկիչներին: Եվ հարց է ծագում՝ ո՞մ են ձեռնտու Անկարայի պայթյունները:
Թուրքական իշխանությունները փորձում են սլաքն ուղղել դեպի «Իսլամական պետության» եւ քրդական ուժերի կողմը, որոնք մի քանի օր առաջ հայտարարել էին հրադադարի մասին:
Բայց գրեթե ոչ ոք, իհարկե բացի թուրքերից, հավանական չի համարում, որ պայթյուններն իրականացվել են քրդերի կողմից: Չնայած հայտնի է, որ ռազմատենչ քրդերն այնքան էլ բարյացակամ չեն խաղաղասիրական քայլերի գնացող քրդերի նկատմամբ, սակայն նման արյունալի ոճիր միմյանց նկատամբ քրդերը չէին անի, հատկապես, որ դրա համար որեւէ պատճառ չկար…
Continue reading
Ռուսական արջը՝ թուրքական գայլի դեմ – ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը Սիրիայում… Մահապարտ ահաբեկիչներն ադրբեջաներեն են խոսել… Կոչ՝ կանխելու քրդերի ցեղասպանությունը…
Տարածաշրջանում առկա են մի շարք հակամարտություններ, որ տասնյակ տարիների, իսկ որոշներն անգամ հարյուրամյակների պատմություն ունեն: Ռուս-թուրքական դիմակայությունը եւս նոր չի սկսվել, թեեւ վաղուց զինված ընդհարումներից անցել է քաղաքա-տնտեսական պատերազմական կարգավիճակի: Այսօր այդ հակամարտությունը խորանում է: Դեռ կխորանա, եթե Ռուսաստանը շարունակի ծրագրված ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության դիրքերին Սիրիայում:
Անկարան մտահոգ է այն բանի համար, որ ռուսական ավիահարվածները հասցվում են նաեւ սիրիական իշխանություններին ընդդիմադիր ուժերի դիրքերին, որոնք արեւմտյան աջակցությունն ստանում են Թուրքիայի տարածքով, իսկ ներկայիս իշխանությունները Թուրքիային արդեն թշնամի պետություն են համարում:
Անկարան սարսափում է նաեւ այն իրողությունից, որ ռուսական զինուժը կարող է շրջափակել Թուրքիան՝ արեւելքից Հայաստանի տարածքում գործող ռազմաբազայով, հարավից՝ Սիրիայում նախատեսվող ռազմաբազայով: Իսկ Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի տարածքում դեռ ավիահարվածներ հասցնել իսլամականների դիրքերին, եթե նույնիսկ ԱՄՆ-ն հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից:
ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը եւ հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ կհատուցի այն ռմբահարումների համար, որոնք արվել են ընդդիմադի ուժերի ուղղությամբ՝ վնասելով նաեւ խաղաղ բնակիչներին: Վաշինգտոնը զգուշացրել է, որ ռուսները շուտով կորուստներ կունենան Սիրիայում: Continue reading
Հայկական Լեռնաշխարհի հավիտենական ժամանակը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ… Հայ արիների ղեկավարը ձեւակերպել է որպես՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք), ինչը պիտի դարձնել հայ, ապա միջազգային դիվանագիտական տերմին եւ գործոն…
Մերձավոր Արեւելքի ու Կովկասի արածաշրջաններում մշտապես առկա են հակամարտություններ եւ տարաբնույթ հակասություններ: Ի վերջո այստեղ է որոշվում համաշխարհային վերաձեւումների ճակատագիրը եւ Եվրոպան ու Ասիան, նաեւ Աֆրիկան կապող այս գերխաչմերուկում բախվում են համաշխարհային ռազմա-քաղաքական ու ռազմա-տնտեսական շահերը: Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր այստեղ պայքարի մեջ են եւ՛ գերտերությունները եւ՛ տարածաշրջանի բնիկ ազգերը եւ՛ եկվոր-քոչվոր, բայց արդեն հաստատված զավթարարները:
Տարածաշրջանի հակամարտությունների ու վերաձեւումների մասին խոսում են մեր բոլոր քաղաքական ուժերը, սակայն հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը երկար ժամանակ բարձրացնում է ինչպես նշված, այնպես էլ հենց տարածաշրջան ասվածի անվան ձեւակերպման փոփոխության մասին: ՀԱՄ ղեկավարը երկրի իշխանավորներին, նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բազմիցս կոչ է հղել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջան ասելու փոխարեն նշել՝ Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի եւ Մերձավոր Արեւելք տարածաշրջաններ… Նշվում է նաեւ, որ այսպես, ի վերջո, հայերի վրայից հանվում է կովկասցի լինելու սին պիտակը եւ հայը վերադառնում է իր բնիկության տեսլականին՝ Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկն ու տերը լինելու իրողությանը: ՀԱՄ առաջնորդը պնդում է, որ սա է մեր պահանջատիրության հենքը եւ որքան ուշ հասկանանք, այնքան հեռու կմնանք հայրենատիրության իրական պայքարից:
Արցախյան եւ սիրիական հակամարտությանը, ծայրահեղ իսլամականների զանգվածային ահաբեկչությանը եւ ավերածություններին գումարվեց նաեւ ռուս-թուրքական հակասությունը: Սա արդեն վերածվում է Արեւմուտք-Ռուսաստան մի նոր առճակատման, որը կդառնա ուկրաինական առճակատման կրկնօրինակը՝ մեր տարածաշրջանում, կամ՝ ինչպես հայ արիների ղեկավարն է ձեւակերպել՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք):
Հատկապես ռուս-թուրքական հակասությունները, որ հետզհետե վերածվում են հակամարտության, ավելի զգայուն ազդեցություն կունենան Հայաստանի վրա: Continue reading
Քրդերը խոսում են Թուրքիայի անունի՞ց – Հայ-քրդական պետություն Արեւմտյան Հայաստանի տարածքում անհնար է պատկերացնել… Քրդերը Միացյալ Հայաստանում կարող են ապրել, ինչպես այսօրվա Հայաստանում են ապրում քրդերն ու եզդիները եւ այլ ազգերը (Արմեն Ավետիսյան, հայ արիների (ՀԱՄ) առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների (ՀԱՀ) համակարգող)…
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որում տեղ է գտել նաեւ պետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումը ապահովելը։ Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններն ու կոտորածները պետության անունից ճանաչելու եւ ներողություն խնդրելու համար աշխատանքներ են իրականացնելու։ «Վերացնելու ենք Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը։ Հայաստանի հետ արագացնելու ենք տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,- ասել է Ֆիգեն Յուքսեքդաղը։
ԺԴԿ-ն Թուրքիայի պատմության միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը կազմակերպության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին կոչ արել ճանաչել ու փոխհատուցել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ն անդրադարձել է այն խնդրին, որի մասին քիչ է խոսվում՝ հայ-քրդական համատեղ պետության ստեղծման: Սա, իհարկե քրդական տարբերակ է, եթե հանկարծ չհաջողեն Արեւմտյան Հայաստանի տարածքում եւս Քրդստան կոչված պետությունը ծավալել: Իսկ այդ Քրդստանը ոմանք պատկերացնում են ինչպես Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ Սիրիայի, Իրաքի ու Իրանի որոշ տարածքների միավորման միջոցով:
Continue reading
Հայոց ցեղասպանության հարցը մտնում է պահանջատիրության փուլ – «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը փոխարինվեց՝ «Ճանաչումից՝ հատուցում»-ով… Կրկին եվրոպական երկակիություն, բայցեւ՝ հայանպաստ դիրքորոշմամբ (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի)…
Ճանաչում եւ փոխհատուցում
Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակն է: Մասնավորապես՝ Ցեղասպանությունների հետեւանքների վերացման ու հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մասնակցում են ավելի քան 100 մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Կազմակերպիչներն են ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն:
Գիտաժողովը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որտեղ շեշտադրվեց, որ չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն: Հայտարարվեց, որ առաջին գործնական եւ իրավական քայլն արված է՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով, եւ Հայաստանն ու սփյուռքը պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ:
Այս գիտաժողովը գիտական նոր մակարդակի կբարձրացնի ցեղասպանության ուսումնասիրման, հետեւանքների վերացման կարեւոր խնդիրը. միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Տարին սկսեցինք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով, ու դրա ներքո անցան բոլոր միջոցառումները, որոնք ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի կամային բարձր հատկություններ եւ կարող է մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ, գործել միասնաբար՝ հայրենիքում եւ սփյուռքում»,- նշել է ԵՊՀ ռեկտորը: Նա կարեւորեց գիտաժողովի «Ճանաչումից՝ հատուցում» վերտառությունը, որն արդեն, ըստ նրա, դարձել է գերիշխող՝ շնորհիվ նաեւ քաղաքական գործիչների, սփյուռքի հայրենակիցների ու մասնագետների. «Շատ երկրներ շարունակում են համառորեն անտեսել ճանաչման խնդիրը: Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այս խնդիրը կամ անտեսում են, կամ շարունակում են օգտագործել իրենց անձնական նեղ շահերի համար»:
Նշվեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ այսօր դարձյալ կանգնած են ցեղասպանության սպառնալիքի առաջ, եւ մենք այլ ժողովուրդների հետ պետք է մեկտեղենք ջանքերը, կարողանանք պայքարել այդ արհավիրքի դեմ, զերծ պահել մեր ազգը նոր փորձություններից: Continue reading
Ո՞վ պետք է լինի պահանջատեր Թուրքիայից… Տարածքային պահանջի համար շատ բան է պետք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով – Իսկ սերունդի վրա գործը ճի՛շտ թողնելու համար պիտի սկսել խնդրի պետական կարգավորումից…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 1915թ. ապրիլի 24-ին հետաքրքիր հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին Երեւանում, որը աննկատ էր մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին լրատվական հորձանուտում: Ներկայացնենք նախագահի խոսքից կարեւոր հատվածները՝ ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում:
Այսպիսով՝ Հայաստանի նախագահը նշել է.
– Թուրքիայի ղեկավարության զգացմունքային ու նաեւ ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը [Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը] եւս մեկ ապացուցեց, որ Անկարան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը:
– ԱՄՆ-ն, որպես գերհզոր տերություն եւ ժողովրդավարական արժեքների ջատագով, բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 50 նահանգներից 44-ն ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը (դեռ որպես կոնգրեսական), հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի հավաստիությունը եւ միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Continue reading
Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեզ դժվարությունների ժամանակ օգնում են միայն այն բանի համար, որ դուք հայ եք: Անկախ այն բանից, թե դուք որտեղ եք՝ Հայաստանում, թե արտերկրում: Ձեզ մոտենում է հայկական, արդեն ընդունված եւ իրապես համազգային կազմակերպության ներկայացուցիչը, եւ, ուսումնասիրելով ձեր խնդիրներն ու կարողությունները, առաջարկում է անշահախնդիր օգնություն: Հենց այդ պահից ձեր համար սկսում են աշխատել բարձրակարգ մասնագետներ, հասանելի են դառնում տեղեկատվական շտեմարաններ, ինչի արդյունքում բազմապատկվում են ձեր հնարավորությունները: Այս ամենի արդյունքում դուք դառնում եք հաջողակ (ավելի նպատակասլացները՝ հեղինակություններ) եւ որոշ ժամանակ անց դուք էլ կարողանում եք այդ համահայկական կազմակերպության միջոցով առաջարկել անշահախնդիր օգնություն:
Օգնություն ստացողների թվի ավելացման հետ աճում է առաջարկվող օգնության մեծությունը: Ստեղծվող հավելյալ արդյունքն էլ ուղղվում է հայագիտության զարգացմանը եւ հայապահպանության հրատապ խնդիրների լուծմանը: Իզուր չէ, որ Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ առաջարկում է ստեղծել Հայապահպանության նախարարություն՝ իհարկե կարեւորելով, որ այն վստահվի հենց հայ արիներին, որպեսզի վերածվի ցուցադրական (օրինակելիի իմաստով) նախարարության…
Հաստատ կգտնվեն այս գործի նվիրյալներ, ովքեր իրենց ապրած կյանքով են ապացուցել իրենց անկաշառ եւ աննահանջ կեցվածքը: Կգտնվի նաեւ սկզբնական կապիտալ: Կամ կօգնեն, որ գտնվի այդ նախնական եւ չպղտորված կապիտալը, որ պիտի շարունակի իր չարատավորված առաքելությունը:
Շատ ցանկալի է, որ օգնություն առաջարկող կառույցը հենց հայկական պետությունը լինի, որ կներդնի բոլորովին չեզոք մի դրամագլուխ: Ցավոք, Հայաստանի Հանրապետության կազմավորման առաջին տարիներից իշխանության նկատմամբ վստահության պակաս սկսեց զգացվել: Անշուշտ, իշխանության (նաեւ ընդդիմության) մեջ կան գործիչներ, ովքեր բառիս բուն իմաստով պետական ծառայողներ են: Նրանց թվի մեծացումը հնարավորություն կտա հանրապետությունը դարձնել ազգային պետություն՝ առանց հանրային միջամտությունների, որ առավելապես ապազգային են: Continue reading
Հայաստան-Իրան.- Երկկողմ գործակցություն՝ ի շահ տարածաշրջանային անվտանգության – Այսպես ասվում է, մնում է կարողանանք արագացնել… Իսկ ներուժ կա ու պետք է այնպես անել, որ երկկողմ փոխգործակցությանը խորանա…
Իրանը մեր ամենալավ հարեւանն է: Այնքան լավ, որ չնայած երկու երկրների կրոնական տարբերությանը, համագործակցության ոչ մի խնդիր չի ծագում ոչ քաղաքական, ոչ տնտեսական եւ ոչ էլ մշակութային դաշտում:
Բայց այս ամենով հանդերձ կա խնդիր. այո՛, հայ-իրանական շատ ծրագրեր կան, որ գործում են՝ հատկապես էներգետիկ ոլորտում, ծրագրեր կան, որ կգործեն դեռ, սակայն կա ձգձգում երկուստեք ծրագրերի միջեւ: Մշտառկա ձգձգում: Ծրագրեր կան, որ դեռ մեր հետանկախական շրջանից են սկսվել, բայց այդպես էլ ոչ միայն չեն ավարտվել, այլեւ՝ ցրցամ դեռ չի տրվել:
Շատ մասնագետների հետ եմ խոսել, պատճառաբանությունները տարբեր են, բայց չի գտնվում այն գլխավոր պատճառը, որը է իրականում: Անկեղծ ասած՝ ես էլ չեմ հասկանում: Համենայնդեպս, հայկական կողմը պատրաստակամ է դրանք արագացնելուն…
Գանք պաշտոնական մասին:
Օրերս Հայաստան էր ժամանել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմավորում էին նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Այնուհետեւ կառավարության շենքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Որից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչու ընտրեցին այն Աստծուն, որին առաջինն ըմբոստացավ հենց Հիսուսը – Քրիստոնյաները դարձան «նոր հրեաներ» եւ այդ տրամաբանությամբ այժմ՝ «հիպերբորական հրեաներ» են… Իսկ եգիպտական բուրգերի դիրքը պատահականություն չէ…
Նախորդ հոդվածաշարում («Լուսանցք», հոկտեմբերի 2-9, 2015) մենք անդրադարձանք Հերման Վիրտի հիպերբորեական տեսությանը, որը շարադրված է Ալեքսանդր Դուգինի «Մեծ Հյուսիսի նշանները» գրքում:
Հեղինակը վերլուծելով Վիրտի տեսությունը՝ հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի հիմնական թեմային զուգահեռ ընթերցողին հրամցնի հրեա ժողովրդի «փառավոր անցյալը»:
Դուգինի կամայական եւ տարօրինակ մեկնաբանություններից կներկայացնենք երկու օրինակ:
Հիպերբորեա անվան ծագման մասին նա գրում է. «Սանսկրիտում «խոզը» կոչվում է varabi»:
Հնագույն մայրցամաք Արկտիդան ժամանակին կրել է «Սպիտակ Վարազի երկիր» կամ «Վարախի» անվանումը: Ավելի ճիշտ՝ այդ նույն արմատից է ծագել հրեաների ինքնանունը՝ «խաբերու»: Հրեաների գիտելիքների յուրահատկությունները, նրանց առանձնացվելը ուրիշ ժողովուրդներից, դառնում է միանգամայն հասկանալի, եթե ենթադրել, որ նրանք իրենց ակունքով հիպերբորեացի են՝ եկած հեռավոր Հյուսիսից, որոնք հին ավանդույթի կրողներն են եղել:
«Խաբերուները» իրենց համարում էին ոչ այնքան ժողովուրդ, ինչքան հիպերբորեական գնոզիսի հատուկ կաստա, դաս: Ուստի քրիստոնյաները, ովքեր դարձան «նոր հրեաներ», «նոր Իզրայիլ», իրավունք ունեն պրոյեկցելու այդ նոր տրամաբանությունը իրենց վրա եւ ասել, որ այժմ մենք՝ քրիստոնյաներս, իսկական «հիպերբորական հրեաներ» ենք»:
Սա կարելի է համարել ապտակ հասցեագրված Հայաստանյայց եկեղեցուն, որը ոչնչացրեց մեր հավատը՝ հեթանոսությունը եւ առաջնորդվեց հրեաների գրված Աստվածաշնչով: Continue reading
Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն – Հեթանոս արիադավան հայերը փառաբանեցին Տիր Աստծուն ու նաեւ շուրջ 2800-ամյա քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը… Քրստտոնյա սպասավորները բանակում հոգեւոր ծառայության դիմաց գումար կստանան… Թուրքերը հաշտվե՞լ են, թե՞ չեն հասկացել հայ պատանու երգը… Փոքրիկ հայուհին հաղթել է Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում…
Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրել են, որ հոկտեմբերի 13-ին հայ արիները նշել են իրենց կողմից վերականգնված եւս մեկ Աստվածային տոն՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը:
ՀԱՄ ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի եւ Արեգի հետ այցելել են Զվարթնոցի տաճար, որտեղ ցայսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք փառաբանել են Հայ Աստծուն:
Ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները այցելել են Էրեբունի ամրոցի տարածք եւ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանել Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Արի հայերը քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը եւս նշել են քրմական ծեսով՝ մաղթելով շուրջ 2800-ամյա մեր մայրաքաղաքին լինելու Ոստանը Միացյալ Հայաստանի:
Հայ արիականների մի մասն էլ տոնական օրն անցկացրեց Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ եւ ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ:
Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, ինչի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ոլորտների ազգային մտածողությամբ հայեր, եւ ոչ միայն հայեր: Ըստ հայ արիների ուսումնասիրությունների, Տիր Աստծու պաշտամունքը կա նաեւ Սկանդինավյան երկրներում (տե՛ս 2-րդ լուսանկարը), այն եղել է դեռ վիկինգների հզորացման ժամանակ: Բայց աստեղ Տիրը պաշտվում է որպես ռազմի Աստված՝ մեկ այլ գործառույթով, որը Հայոց Աստվածային Համակարգում Վիշապաքաղ Վահագնին է տրված:
Տարբեր բնագավառներում Հայոց իմաստության Աստծու պաշտամունքը դրսեւորվում է նաեւ մեր օրերում՝ այլ ձեւակերպումներով: Այսօր Հայաստանում, հոկտեմբերի 2-3-ին նշվում է ուսուցիչների տոնը, ովքեր իմաստության առաջին քարն են դնում գալիք սերնդի ճակատագրին ընդառաջ, յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ՝ հայրենիքին ու ազգին սրբորեն ծառայելու համար:
Այս համատեքստում է դիտարկվում նաեւ հոկտեմբերի 7-ին նշվող «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի ու մեծարման դրսեւորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:
Այս օրերին նշվում են նաեւ միջազգային տոներ, որ անմիջական կապ ունեն Տիրի գործառույթների հետ՝ «Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր»-ը՝ ինչն ընդգծում է վայրի բնություն անաղարտության ու պաշտպանության կարեւորությունը, ինչպեսեւ՝ «Տարեցների միջազգային օր»-ը, երբ ավագ եւ ավելի իմաստնացած սերնդի նկատմամբ հարգանքի տուրք է մատուցվում…
Ասել ենք ու կասենք, որ մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդել են Նրա տաճարը… Հիմնահատակ ավերել ու ոչնչացրել են հայոց միտքը եւ իմաստությունը՝ արարչականության ու աստվածայինի ընկալումը ոչնչացնելու, մարդկային օրենքներում Տիեզերակարգի պահպանումը կասեցնելու համար… Ինչը, ցավոք, որոշակի հաջողել են:
Տիրատոնին հայ արիները դիմեցին նշյալ խորհուրդները պահպանող Տիր Աստծուն, որ Նա եւս դեմքով շրջվի դեպի ազգը, իմաստությամբ օժտի հայորդիներին, որպեսզի ազգը վերհառնվի ու վերագնահատի հայոց արժեհամակարգը: Որպեսզի հայն իմաստնանա այնքան, որ զգա իր արմատի ու արյան զորությունը, գենետիկ-ծինաբանական ինքնությունն ու էությունը:
Վարձատրվող հոգեւոր ծառայություն
Մեր ԶՈՒ-ում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորները այդ ծառայության դիմաց գումար կստանան: Երեկ գործադիրի նիստում հաստատվեց այդ ծախսերի չափը: Continue reading
Հայկական խոհանոց – Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով… Աշխարհի մարզական հեւքից.- Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը – Ֆուտբոլի ֆանատները պահանջներ են ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով
Բաղադրությունը – Խոզի միս – 0.5 կգ, կարտոֆիլ – 0.5 կգ, սպանախ – 2 կապ, աղ, կարմիր պղպեղ, չոր ծիտրոն:
Պատրաստման եղանակը – Միսն ու կարտոֆիլը կտրատել մոտավորապես 25 գրամական չափերի: Միսը եփել մեկ սուրճի բաժակ ջրով: Հենց եռա, կարտոֆիլը լցնել վրան, բերանը փակել: Հենց եփվի, աղով ու պղպեղով եւ ծիտրոնով համեմել: Վերջում վրան լցնել սպանախի կտրտած տերեւները եւ մատուցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին գերադասում է մեկնաբանություններ չկատարել՝ կապված այն լուրերի հետ, որ Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ 500 հազար-ական եվրո են ստացել ալբանացիներին խաղը հանձնելու դիմաց: ՀՖՖ-ն ուսումնասիրություններ կկատարի եւ կփորձի պատկերացում կազմել կատարվածի մասին, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»,- այս մասին գրում է «Սպորտ Էքսպրես»-ը: ՀՖՖ-ն, պատասխանելով հարցմանը, շեշտել է նաեւ, որ դա կանի մոտ ժամանակներս: ՈւԵՖԱ-ն, իր հերթին, չի բացառում, որ Հայաստանն ու Ալբանիան պայմանավորվել են: Այս մասին հայտնում են սերբական եւ ալբանական զլմ-ները: «Քանի որ լրատվամիջոցներում շատ հաղորդումներ կան, ՈւԵՖԱ-ն կմասնակցի այդ խաղի հետաքննությանը,- հայտարարել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյա Դուշան Մարավիչը:- Պատվիրակներն ու մրցավարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն, որոնցում կպատասխանեն այն հարցին, թե արդյոք ինչ-որ կասկածելի բան եղե՞լ է այդ խաղում: Ծուխն առանց կրակի չի լինում: Այդ իսկ պատճառով գործը պետք է սկսվի»: Սերբական զլմ-ների տեղեկությունների համաձայն՝ 3 պաշտպաններ ու դարպասապահը (ով բոլորի անունից հանդես է եկել հերքող հայտարարությամբ) խաղից առաջ 500 հազարական եվրո են ստացել ալբանացիներից (2 մլն.)՝ խաղը հանձնելու համար: Ալբանիայի ընտրանին հաղթել է 3:0 հաշվով եւ իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ Հայաստանի դարպասին առաջին 2 գոլերը գրանցվել են որպես ինքնագոլ՝ հայ ֆուտբոլիստների «ջանքերով», եւ միայն վերջին գոլն է գրանցվել ալբանացի ֆուտբոլիստի անվամբ…
Continue reading


