Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ
- Ինչով է զբաղված Փաշինյանը․ Մարուքյանի քարոզարշավը (տեսանյութ)
- Իմ պարտքն եմ համարում դիմել մեր ժողովրդին․ Տիգրան Արզաքանցյանի կոչը
- Արման Թաթոյանը բաց նամակով դիմել է Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին
- Մինչև զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումը փողոցներում խստիվ արգելվում է․ ՀՀ ՊՆ
- 30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է
- Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին
- «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Սպիտակում (տեսանյութ)
- Նախապատրաստել են մարդկանց տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով ԱԺ ընտրություններին քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
- Փաշինյանը Գյումրիում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Monthly Archives: October 2017
Օրենքով կոռուպցիայի նոր տե՞ղ, թե՞ օտարի համար «հայի արտահանման» մենաշնորհի իրավունք – Ընտանեկան բռնությունները 17%-ի՞, թե՞ 0,025%-ի են հասնում.- պաշտոնական վիճակագրության թվերը վերջինի կողմն են… Իսկ բռնության ենթարկված տղամարդկանց օրենք պետք չէ՞ – առհասարակ՝ ինչու՞ են նսեմացնում եւ անբարոյականացնում հատկապես տղամարդկամց… Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք…
Ինչպես եւ սպասվում էր, ԱԺ-ում տեղի ունեցան «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Հարցը ներկայացնում էր Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով հավաստիացրեց, թե այս քննարկումն ինքնանպատակ չէ, քանի որ հանրային քննարկման նպատակը արդյունավետ իրավական կարգավորումներ ունենալն է: Ապա հորդորեց վերացական հարցադրումների փոխարեն ներկայացնել կառուցողական առաջարկներ:
«Տարօրինակ է որոշ մարդկանցից լսել, որ այս օրինագիծը հանրային պահանջարկ չունի: Շատ հաճախ հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունը նախատեսում է կարգավորումներ՝ ի դեմս քրեական եւ ընտանեկան օրենսդրության, սակայն ակնհայտ է, որ նշված օրինագիծն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունների կանխարգելման համար: Որոշ մարդկանց կարծիքով ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աննշան է: Մեր ունեցած տվյալներով, Հայաստանում օրական 2 անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Սպանությունների 17%-ը հետեւանք է ընտանեկան բռնությունների: Բացի այդ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47%-ի փորձերը տեղի են ունենում ընտանիքում»,- վիճակագրական տվյալներ ներկայացրեց այս պաշտոնյան:
Սակայն, Վիգեն Քոչարյանը մի շարք գրանտակեր հասարակական կազմակերպություններից եւ իրոք ընտանեկան բռնություններից տուժած մի շարք կանանցից բացի, չի կարող ներկայացնել հանրային այնպիսի մեծ պահանջ, որի մասին ճոռոմաբանելով խոսում են այս օրինագծի «հետեւորդները»… Անգամ այն թվերը, որոնք ներկայացվում են, ազգային չափանիշ ու նկարագիր չէ եւ, հետեւաբար, առանձին օրենքի կարիքը չկա: Ուրեմն՝ այս օրինագիծը պարտադրվում է հայ ընտանիքների կազմաքանդման պատվերի ու ապազգային հարձակումների համար: Continue reading
Նոր ԱԷԿ-ի գլխին քար չեն գցի, եթե չուզենք – Մեր երկիրը հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի ներքո է գործում)՝ նշանակում է, որ մենք ուրանի մատակարարման խնդիրը չունենք՝ անկախ քաղաքական վերուվարներից… Զեկույցի գլխավոր եզրակացությունն էր՝ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի…
Նոր ԱԷԿ-ի գլխին, այո, քար են գցում: Եվ սա նոր չէ, պարզապես ասոցացմանն ընդառաջ թեման կրկին ակտիվացավ: Եվրոպան վերջին տարիներին շատ է զբաղվում այսպես ասած հակամիջուկային քարոզչությամբ: ԱԷԿ չունենալը նախապայման է, որ Հայաստանը պետք է ընդունի, եթե ուզում է ԵՄ-ին շատ մոտենալ: Ես լրագրողական իմ 19 տարիների ընթացքում ԱԷԿ-ի խնդրին մշտապես անդրադարձել եմ: Եղել են տարիներ, երբ ԵՄ-ն կտրուկ է մեր առջեւ ԱԷԿ-ի փակման հարցը դրել: Եղել են տարիներ, երբ մեղմացրել է պնդումը, բայց այն օրակարգից երբեք չի հանել:
2000-ականներին հատկապես մենք կարողացանք միջազգային ամենաբարձր ամբիոններում հայտարարել, որ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի: Դա նաեւ ազգային անվտանգության ռազմավարական դրույթներում էր: Որոշեցինք նոր ԱԷԿ ունենալ՝ 1060 Մվտ-անոց: Հետո, երբ էներգետիկայի նախարարը Երվանդ Զախարյանն էր, այն 600 ՄՎտ-անոց դարձավ: Վերջերս Դավիթ Հարությունյանը, ով ոչ թե էներգետիկայի, այլ արդարադատության նախարարն է, այդ 600-ը հասցրեց 50 Մվտ-անոցի: Ինչ կա որ, 1000 Մվտ-անոցի փոխարեն 20 հատ 50 Մվտ-անոց էներգաբլոկներ կունենաք ու քարկտիկ կխաղանք… Continue reading
Ի՞նչ կտա առանց երրորդ կողմի հանդիպումը Արցախի խնդրին – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ… Ըստ Հայաստանի նախագահի՝ մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս… Բաքուն շարունակելու՞ է իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, թե՞…
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացավ ինչպես նախատեսված էր՝ հոկտեմբերի 16-ին, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ: Սակայն պիտի նշենք, որ այս հանդիպումը հերթականներից մեկն է ըստ էության, եւ չի կարող բեկումնային լինել։
Սեղանին դրված օրակարգային հարցերը հայտնի են, վաղուց մտած են փակուղի եւ դրա մեղավորը ցայսօր պատասխանատվության չի ենթարկվել: Իլհամ Ալիեւի համար նման հանդիպումների ավարտը հավասարազոր է այդ օրվա պայմանավորվածությունների ավարտին… Եվ նա կարող է բոլորովին այլ, անգամ հակառակ տեսակետը հայտնել Բաքու հասնելուն պես, ու անտեսել ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ որոշումները…
Սա այլեւս ծիծաղելի է, բայց իրականություն է, եւ հենց այս ԵԱՀԿ-ական անպատասխանատվությունն է պատճառն ադրբեջանական ամենաթողության եւ տարաբնույթ խախտումների:
Եթե Ադրբեջանն էլի կոշտացնի իր դիրքորոշումները եւ սադրանքների մարտավարությունն ընտրի, ապա Հայաստանն այս անգամ առանց երկմտանքի պիտի դադարեցնի բանակցությունները, ինչպես դա արեց հայ-թուրքական արձանագրությունների դեպքում՝ սառեցնելով դրանց վավերացումը, քանզի թուրքական կողմը հայ-թուրքական երկխոսությունը վերածել էր ոչ միայն նախապայմանների փաստաթղթի, այլեւ՝ եռախոսության՝ հայ-թուրքաադրբեջանական՝ հատկապես Արցախի խնդրի ներգրավմամբ:
Եթե եղավ այնպես, ինչպես նշվեց, ապա Բաքուն շարունակելու է ինչպես իր ոչ կառուցողական դիվանագիտությունը, այնպես էլ՝ չի դադարեցնելու անընդհատ զինվելու, մրցավազքը շարունակելու քաղաքականությունը։ Continue reading
Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…
Օրերս ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր Վրաստանի իշխանությունների վայրագ եւ հայատյաց քայլերից, որոնք վրացիներին բնորոշ են եւ հատուկ: Խոսքը Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի Գյումբուրտա գյուղի շուրջ ծավալված դրամատիկ դեպքերի մասին է: Սույն թվականի սեպտեմբերի 30-ին գյուղի բնակիչները՝ բնակավայրի օրինական տերերը, մտադիր էին խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում՝ ի նշան իրենց նախնիների հիշատակի: Միանգամայն օրինական եւ մարդկային քայլ:
Սակայն վրացական իշխանությունները ոչ միայն թույլ չեն տալիս, այլեւ բռնի ուժ են կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ: Գյուղ են ժամանում ոստիկաններ, իսկ ավելի ուշ հատուկ ջոկատայիններ, որոնք մահակներով ծեծում են ըմբոստ եւ հպարտ գյուղացիներին: Վերջիններս արժանի հակահարված են տվել, որի հետեւանքով կան վիրավորներ: Վիճակն այնքան լուրջ է եղել, որ այստեղ է շտապել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարը: Եղել են ձերբակալվածներ, որոնց հետագայում բանակցությունների հետեւանքով ազատ են արձակել:
Միջադեպը սովորական չես համարի: Հիմնախնդիրը խորքային է եւ շտապ ու արդարացի լուծում է պահանջում: Գյուղը դարեր շարունակ հայաբնակ է եղել, քանի որ եղել է Հայաստանի կազմում: Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել: Կռվախնձոր է դարձել 964թ. հայազգի Հովհաննես եպիսկոպոսի հիմնած Սբ. Համբարձման եկեղեցին, որը կառուցել են քաղկեդոնական հայերը: Ի դեպ, նրանք վրացի չեն եւ չէին էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ վրացիները, ըստ լրջախոհ մասնագետների պնդման, պատմական ասպարեզում հայտնվել են միայն XII դարում:
Ըստ ազգագրագետ Արգամ Երանոսյանի՝ գյումբուրտացիները ավանդապաշտ եւ նահապետական մարդիկ են, որոնք սրբությամբ պահպանել են միայն իրենց բնորոշ տոները եւ ծեսերը: Գյուղում կա 100-ից ավելի սրբություն, որը նրա հոգեւոր եւ ազգային կերպարի լավագույն հավաստումն է: Ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությամբ՝ 1892թ. այս գյուղում էր պահվում Կիլիկյան Հայաստանի Հեթում II թագավորի հավաքած նշխարների տուփը: Իսկ գյուղացիներից մեկին պատկանող մատուռում խնամքով պահվում է նվիրական մեկ այլ սրբություն՝ Կիլիկյան պետության Լեւոն II արքայի մակագրությամբ Ավետարան, որոնք բնակիչների բարձր ոգու արտահայտիչն են: Continue reading
Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…
Հոկտեմբեր առաջին շաբաթվա վերջում Գումբուրդոյի (ոչ վրացականացված՝ հայկական անունը՝ Գյումբուրտա) միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը քննարկել ու եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, շուրջ 3 տարի կտեւի, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում եւ կկանգնեցվի խաչքար: Աշխատանքային խումբը ձեւավորվել էր միջադեպից 2 օր անց, որպեսզի քննարկի ու լուծում գտնի գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այդ խմբի մեջ են՝ թե՛ աշխարհիկ պաշտոնյաներ, թե՛ հոգեւորականներ, թե՛ գումբուրդոցիներ:
Փաստորեն, որոշում ընդունվել է եւ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում, տապանաքար-հուշաքար էլ կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա, սակայն ինչ կլինի 3 տարի հետո, դժվար է կռահել… Վրաստանի պարագայում դա հավասարազոր է 3 տարի անց ամեն բան նորից կրկնվելու տարբերակին, եթե իհարկե հայ-վրացական հարաբերությունները այլ ընթացքով չզարգանան, ինչպես Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները: Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ… Continue reading
Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Համատեղ հայտարարություն» են տարածել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Վրաստանի Հաշտության ու Քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը:
Հայտարարությունում նշվում է, որ «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի եւ իրավապահների միջեւ: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:
Եկեղեցում, 2015թ. Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ:
Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց: Continue reading
Իրաքը Քրդստանում շարունակում է զինված գործողությունները – Քրդստանը չի ենթարկվում ո՛չ Իրաքի կառավարությանը, ո՛չ էլ խորհրդարանին… Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն…
Իրաքի խորհրդարանը հավանության էր արժանացրել Քիրքուք նահանգ իրաքյան զորքեր գործուղելու որոշումը, նաեւ երկրի վարչապետ Հեյդա ալ-Աբադիին պարտավորեցրել է նախաձեռնել Իրաքի միասնականության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման համար սահմանադրական ու օրենսդրական բոլոր միջոցները։ Վարչապետը ելույթ ունենալով խորհրդարանում, Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից պահանջել էր գրաված տարածքներից դուրս բերել զինյալներին եւ խոստացել էր քրդական ինքնավարությունում վերականգնել երկրի սահմանադրության կիրառումը։
Ի պատասխան՝ Քիրքուքի նահանգապետ Նաջմադդին Քարիմը հայտարարել էր, որ նահանգը չի ենթարկվում ոչ Իրաքի կառավարությանը, ոչ էլ խորհրդարանին։
Իրավիճակը սրվել է Քիրքուքում, կան բազմաթիվ զոհեր: Քրդերի հանրաքվեից մի քանի շաբաթ անց Իրաքի զինուժեը հատուկ գործողություններ են իրականացրել Քիրքուքի մոտակայքում գտնվող նավթահանքերի շրջանում: Վարչապետի հանձնարարականով, առաջ է շարժվել Քիրքուքի ուղղությամբ՝ գրավելով հսկայական տարածքներ եւ ռազմավարական նշանակության կարեւոր հենակետեր, այդ թվում՝ K 1 օդային ռազմաբազան:
Քրդական կողմը հերքել է այս լուրը եւ ավելացրել, որ Իրաքի անվտանգության ծառայության գործողությունները միտված էին Քիրքուք քաղաքի, ինչպես նաեւ՝ այնտեղ գտնվող օդային ռազմակայանի ու նավթահանքերի գրավմանը:
Վահագն Նանյան
* * *
http://www.hayary.org/wph/?p=6552 – Քրդական ճաք՝ աշխարհի վերաբաժանման ճանապարհին.- Թուրքիայի մասնատումը եւ Հայք-Հայաստանի վերականգնումը… Արեւմտյան Հայաստանը ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ Քուրդիստան… Քուրդիստանի անկախացման փորձ՝ Իրաքից… Հասնել նպատակին՝ անգամ արյունահեղության գնով… Նոր իրավիճակ՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեից հետո… Թուրքիան չի՛ հանդուրժի Իրաքյան Քուրդիստանի գոյությունը… Իրանը դեմ է Քուրդիստան պետության առաջացմանն ընդհանրապես… Սիրիան՝ լուրջ խնդիրների մեջ, բայց՝ հեռանկարների շեմին… Իրաքը քրդական ինքնավարության անկախությունը չի՛ ճանաչի… Արդյո՞ք սա մնում է իսրայելական ծրագիր… Հայաստանը պետք է զգույշ լինի քրդական հարցում… Արցախի անկախության շահերը պահանջում են… Իրաքի զորքերը մտել են Քուրդիստանի ինքնավարության տարածք…
http://www.hayary.org/wph/?p=6560 – Քրդերի անկախացումն անհնա՞ր է, թե՞… Իրաքյան Քուրդիստանը շրջապատված ու շրջափակված է… Այս բազմատարր Քուրդիստանը չի կարողանալու անկախանալ, անգամ եթե հանրաքվեից հետո հռչակագիր ընդունվի անկախ պետության հռչակման մասին… Իրաքի Քուրդիստանի վարչակազմը կապվա՞ծ է «Մոսադի» հետ…
http://www.hayary.org/wph/?p=6559 – Անկախությունն անկասելի է անգամ արյամբ – Աշխարհի անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը… Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը՝ «առաջին համացանցային պատերազմն է աշխարհում»… Մադրիդը բռնանում է Բարսելոնայի երկրի կամքին…
http://www.hayary.org/wph/?p=3248 – Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:
Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 2-րդ) – Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն – Մեր կենսաբազմազանությունը ֆենոմենալ հարուստ է, դա մեր գենետիկական հարստությունն է: Մեր երկրում 1 քառ կմ-ի վրա շուրջ 100 տեսակի բույս է աճում, աշխարհում այդ թիվը՝ 16-18 է…
Սկիզբը՝ թիվ 36-ում
http://www.hayary.org/wph/?p=6574 – Հանքարդյունաբերության ոլորտը անհապաղ վերանայում է պահանջում (մաս 1-ին) – Մենք հարուստ ընդերք ունենք, բայց հարուստ չենք մեր ընդերքով… Մեր փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները… Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձը…
Շվեդիան էլ է բնապահպանական հարցերին շատ նրբանկատորեն մոտենում: Հանքերի շահագործման թույլտվություն տալիս է միայն այն բանից հետո, երբ մեկ այլ մասնագիտական ընկերություն, ոչ հանքը շահագործող ցանկացող ընկերության վարձած, դրական եզրակացություն է տալիս: Ընդ որում, ընկերությունը հանքի շահագործման ծրագրում պետք է նշի նաեւ, թե շահագործելուց հետո ինչպես է փակելու հանքը եւ թե բնապահպանական ինչ ծրագրեր է իրականացնելու այդ տարածքում, որպեսզի փոխհատուցի տարիների շահագործման վնասները:
Նորվեգիայում բնապահպանական հարցերին մեծ ուշադրություն են դարձնում եւ չեն թաքցնում, որ Հյուսիսային ու Նորվեգական ծովերի այսպես ասենք հատակային գոտու աղտոտման պատճառը նավթային արտադրությունն էր: Եթե ինչ-որ բան չմտածեն, դա կվնասի նաեւ ձկնային արդյունաբերությանը: «Կանաչներն» այս մասին մշտապես են ահազանգում:
ԱՄՆ-ի փորձին չենք անդրադառնա, քանզի այն լավագույններից չէ: Ընդհանուր առմամբ՝ նման է ռուսաստանյան փորձին, դրա կրկնությունն էլ Հայաստանում է՝ թեկուզ հենց տեխնոլոգիական գործոններով պայմանավորված:
Փաստորեն, զարգացած երկրները, որ այդքան ուշադրություն են դարձնում բնապահպանությանը, դարձյալ խնդիրներ ունեն: Հապա ի՞նչ ասենք մեր պարագայում: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…
Սկիզբը՝ թիվ 36-ում
http://www.hayary.org/wph/?p=6570 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…
Բացելով Հայոց պարի մասնատուփը՝ շարունակենք ներկայացնել մեր երգերի ու պարերի հզոր բառագանձարանի ուսումնասիրությունը:
Խոսենք «պատգամ» բառի ծագումից եւ գաղափարական մեկնաբանությունից:
Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ /ՆՀԲ/
Մեր մշակույթի, լեզվի մեջ «պատգամ» բառն ունի աստվածային խոսքի, ուղերձի իմաստ, այն համարվում է երկնային խոսք, աստվածային խոսք: Պատգամ բառը կազմված է երկու բաղադրիչից՝ պատ+գամ: Այժմ մեկնաբանենք «պատ» բառը եւ տեսնենք «պատ» բառը մեր լեզվի մեջ ինչ իմաստներով է հանդես գալիս:
Պատ բառը բնիկ հայերեն բառ է, մեր նախնիների լեզվամշակույթի մեջ պատ է համարվել երկինքը, որը պատ է դարձել ամենայնի, պատ՝ երկրի համար: Պատ-երկինքը մեր լեզվում ունեցել է նաեւ «լույս» իմաստը, բնականաբար, երկինքը նաեւ լույս է բերում: ՆՀ Բառարանում պատը ներկայացնում է նաեւ հետեւյալ մեջբերումով՝ «Երկինն վերին պատ առեալ զամենայնիվ» (Շիրակացի): Օդք շուրջք, հուր պատ առեալ, հաստատութիւնն շրջակայ- Մխիթար Այրիվանցի: Continue reading
Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն… ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն… Ֆուտզալ – ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեո»-ի կամային հաղթանակը… Հայ վետերան ըմբիշը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն… Սամբոյի աշխարհի առաջնությունից՝ 8 մեդալ… Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում… Շախմատի, ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանչամարտի, լողի. հեծանվասպորտի եւ այլ մարզաձեւերի լրատվություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Բաժանորդագրվե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հավը՝ մածունով
Բաղադրությունը – Հավ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, սոխ – 4 գլուխ, բուսայուղ – 100 գ, մածուն – 1 լիտր, լոլիկի մածուկ – 3 ճաշի գդալ, համեմ – 1 կապ, աղ, սպիտակ պղպեղ:
Պատրաստման եղանակը – Հավը լվանալ, կտրատել: Տաքդեղը 2 գլուխ սոխի հետ աղալ: Ավելացնել աղ ու սպիտակ պղպեղ եւ հավի համեմունք: Վրան էլ լցնել բուսայուղը եւ մածունը, լոլիկի մածուկը:
Այս ամենը խառնել եւ լցնել հավի վրա, թողնել 2,5-4 ժամ: Դրանից հետո դնել մարմանդ կրակին:
Զուգահեռ 2 գլուխ սոխով սոխառած անել եւ լցնել մեջը: Մատուցել կտրտած համեմը վրան լցրած եւ խավարտով:
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն.
Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
- Լոռի. 8 6 2 0 21 6 20
- ՖԿ Արցախ 8 6 1 1 12 3 19
- Բանանց-2 8 4 2 2 11 4 14
- Արարատ-2 8 3 3 2 15 7 12
- Ավան Ակադեմիա 8 3 2 3 13 14 11
- Փյունիկ-2 8 3 0 5 11 16 9
- Գանձասար-Կապան-2 8 3 0 5 13 19 9
- Ալաշկերտ-2 8 2 2 4 14 18 8
- Էրեբունի 8 2 0 6 8 21 6
- Շիրակ-2 8 1 2 5 3 13 5
Ռմբարկուներ – Առաջատարը՝ Մհեր Սահակյանն է (Ալաշկերտ-2)՝ 7 գոլ, հաջորդում են՝ Միքայել Առուստամյան (Արարատ-2)՝ 5, Տիգրան Իվանյան (Գանձասար-Կապան-2)՝ 4, Գոռ Մկրտումյան (ՖԿ Արցախ)՝ 4, Դավիթ Փարեմուզյան (Լոռի)՝ 3, Արմեն Հովհաննիսյան (Ավան Ակադեմիա)՝ 3, Արմեն Նահապետյան (Ավան Ակադեմիա)՝ 3, Դավիթ Ասլանյան (Լոռի.)՝ 3, Էդգար Մկրտչյան (Լոռի.)՝ 3, Սոս Թադևոսյան (Էրեբունի)՝ 3, Կարեն Խատուեւ (Փյունիկ-2)՝ 3, Վիգեն Ավետիսյան (Լոռի)՝ 3, Տինգա Կոֆի Տեի (Լոռի)՝ 3, Գրիգոր Աղեկյան (ՖԿ Արցախ)՝ 3, Աշոտ Ադամյան (Բանանց-2)՝ 3, Արեգ Ազատյան (Գանձասար-Կապան-2)՝ 2, Էրիկ Ազիզյան (Ավան Ակադեմիա)՝ 2, Սամվել Խաչիկյան (Փյունիկ-2)՝ 2, Էրիկ Ղարիբյան (Լոռի.)՝ 2 եւ Արման Խաչատրյան (Բանանց-2)՝ 2:
ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն.
Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
- Ալաշկերտ 9 6 2 1 19 7 20
- Շիրակ 9 5 2 2 11 9 17
- Գանձասար-Կապան 9 3 3 3 13 10 12
- Բանանց 9 3 3 3 12 12 12
- Արարատ 8 1 2 5 8 16 5
- Փյունիկ 8 1 2 5 7 16 5
Ռմբարկուներ՝ Արտակ Եդիգարյան է (Ալաշկերտ)՝ 7 գոլ, Ուրոշ Նենադովիչ (Ալաշկերտ)՝ 5, Նորայր Գյոզալյան (Բանանց)՝ 4, Ալեքս Ջունիոր Քրիստիան (Գանձասար-Կապան)՝ 4, Ալիկ Առաքելյան (Փյունիկ)՝ 4, Գեղամ Հարությունյան (Գանձասար-Կապան)՝ 3, Միհրան Մանասյան (Ալաշկերտ)՝ 3, Անդրանիկ Քոչարյան (Արարատ)՝ 3, Արամ Մուրադյան (Շիրակ)՝ 2, Ալեքսանդր Իլիչ (Շիրակ)՝ 2, Ռումյան Հովսեփյան (Բանանց)՝ 2, Ռոբերտ Մինասյան (Փյունիկ)՝ 2, Իգոր Ստանոյեւիչ (Շիրակ)՝ 2, Մուսա Փոլ Բակայոկո (Շիրակ)՝ 2, Լուբամբո Մուսոնդա (Գանձասար-Կապան)՝ 1, Էրիկ Վարդանյան (Փյունիկ)՝ 1, 1Վասպուրակ Մինասյան (Գանձասար-Կապան)՝ 1, Գարեգին Կիրակոսյան (Արարատ)՝ 1, Վբեյմար Անգուլո Մոսկեռա (Գանձասար-Կապան)՝ 1 եւ Արտյոմ Սիմոնյան (Ալաշկերտ)՝ 1: Continue reading
Տիրատոն. հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին
Այսօր, հոկտեմբերի 16-ին, հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչների առաջին խումբը Տիրատոնը նշեց վաղ առավոտյան Զվարթնոցի հինավուրց տաճար այցով: Այս տաճարում, որտեղ պահպանվում են Տիր Աստծո տաճարի մասնիկները, խորհրդապաշտական երկրպագություն եղավ, որի ժամանակ հայ արիները Տիր Աստծուց խնդրեցին իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ: Continue reading
«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 36-ի (469) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…
Հարցով, թե ինչ է իրենից ներկայացնում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վաղուց հայտնի է այսօրինակ նախագծերի դեմ իր գործունեությամբ:
Հայ արիների առաջնորդը նշեց, որ այս օրենքի նախագծի դեմ հանդես եկողները միանշանակ ճիշտ են ներկայացնում այն՝ որպես վտանգավոր օրինագիծ, որը հերթական արեւմտյան խայծն է՝ մեր ազգային ու պետական հզորությանը էլի մեկ լուրջ հարված հասցնելու, ավանդական արժեհամակարգը, մասնավորապաս՝ տոհմա-ընտանեկան սովորույթները ոչնչացնելուն միտված…
Սա, իհարկե միայն հայության դեմ ուղղված ծրագիր չէ, համամարդկային բացասական եւս մեկ գործընթաց է՝ ուղղված հատկապես արմատական ազգերի ինքնությունը եւ ավանդույթները սասանելուն:
Ազգային ինքնության ոչնչացման համար կիրառվում է «համաշխարհային մեկ պետություն – մեկ ազգ» ստեղծելու քաղաքականությունը (իմիջիայլոց դրա ջատագով մի վարչապետ ունեցանք՝ Տիգան Սարգսյանը, ով երեւի թե որպես անկախ եւ ազգային պետության կառավարության ղեկավար՝ հիմա էլ մեզ եվրասիական պետության մեջ է տեսնում՝ իր «Ազգային պետության վախճանը» հոդվածով…): Իսկ ընտանեկան ամուր հիմքերը խարխլելու համար, քանի որ ընտանիքն է ազգային պետության ամուր հիմքն ու մանրակերտը, կիրառում են տղամարդու եւ կնոջ բնական կերպը՝ բնույթն ու կենսաօրենքները խաթարելու, ծնողներ եւ զավակներ ավանդական ընտանեա-իրավական կանոնները խեղելու եւ այն ընտանեակենտրոն համակարգից եսակենտրոն անկարգության հասցնելու նպատակով…
Հայ Արիական Միաբանությունը պայքարել ու պայքարելու է հայի ազգային արժեհամակարգը պահպանելու համար, ինչպես ընտանեկան՝ կեցակարգային, բարոյա-հոգեբանական կամ այլ, այնպես էլ անհատական՝ ինքնաճանաչման, լեզվա-մշակութային, իրավունքների ու պարտականությունների, ազատությունների եւ արդարության ընկալման եւ այլ առումներով: Continue reading
3-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը որոշել է հոկտեմբերի 17-ին խորհրդարանում կազմակերպել խորհրդարանական լսումներ, որի մասնակիցները կքննարկեն «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Փաստորեն, այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից, երեւի թե նոյեմբերին ստորագրվելիք ԵՄ-ՀՀ ասոցացման պայմանագրին ընդառաջ…
Չնայած բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ կազմակերպությունների ու անհատների դիմադրությանը, չի բացառվում, որ պաշտոնական Երեւանը ստիպված է լինելու մինչեւ տարեվերջ ընդունել այս օրենքը: Բայց ընդդիմադիր տրամադրությունները մեծ են եւ նշվում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օրենքի այս խայտառակ նախագիծը չընդունվի:
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում, եւ այս մասին բարձրաձայնում են, ինչպես նշեցինք, ոչ միայն կազմակերպությունները, այլեւ անհատներ: Բերենք մի քանի օրինակներ: Հրապարակախոս Լիա Ավետիսյանը հայտնել է, որ օրենքի նախագծում կան կետեր, որոնք ընթերցելուց պարզապես զարմանում ես. «Այնտեղ մի այնպիսի կետ կա, որի համաձայն՝ ծնողը չպետք է միջամտի երեխայի կյանքին, նաեւ՝ սեռական, եւ սա ինչպե՞ս հասկանանք։ Օրենքի այս նախագիծը միտված է խարխլելու հայ ընտանիքի ամուր հիմքերը։ Ըստ հրապարակախոսի, եթե նախատրամադրվածություն լինի, ապա «երբ ծնողն իր երեխային ասի՝ թեյ խմիր, հետո դպրոց գնա», որ սոված չմնա, սա կարող է նաեւ դիտվել բռնություն, քանի որ, ըստ այս օրենքի, երեխան ինքն է որոշում, թե ինչ անի … եւ պիտի անի այն՝ ինչ կցանկանա՞… Continue reading
Հայաստանն ու Արցախը՝ ռուսական ուղեծրում.- Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը – պետք է անպայման շրջել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով… Ռուսաստանցիները տպավորվում են Արցախով եւ չեն անհանգստանում Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց… Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքն ըստ լիտվացի բլոգերի…
Ռուսաստանում հայտնաբերում են Հայաստանը
«Մոսկովսկի կոմսոմոլեց» կայքը ընթերցողների մեծ բանակ ունի, եւ այստեղ հրապարակվել է լրագրող Սեման Միխայլովի՝ Հայաստանի մասին հոդվածը:
«Ինքնաթիռը թռչում էր Կովկաս, իսկ ես այդ ընթացքում փորձում էի գուշակել «դարի հանելուկը: Ինչո՞ւ է Վրաստանը, երկիրը, որի հետ Ռոսաստանը պատերազմել է եւ որի հետ մինչ հիմա չունի դիվանագիտական հարաբերությունները, մեր քաղաքացիների համար ավելի ժամանակակից եւ հայտնի զբոսաշրջային ուղղություն: Եվ ինչո՞ւ Հայաստանը, ոչ պակաս գեղեցիկ, քան հարեւան երկիրը, որը նաեւ Մոսկվայի քաղաքական դաշնակիցն է, մեր զբոսաշրջիկների համար մնում է հիմնականում չբացահայտված տարածք: Հայաստան 5-օրյա այցից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես վերջապես գտել եմ պատասխանը: Բանը նրանում է, որ մենք շատ լավ գիտենք, միաժամանակ ընդհանրապես չգիտենք Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա:
Հեղինակը նշել է, որ տեղյակ են 1988թ. սարսափելի երկրաշարժի մասին, տեղյակ են Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին, տեղյակ են, որ Հայաստանը սարսափելի տնտեսական ճգնաժամի մեջ է եղել ու մինչեւ հիմա գտնվում է տրանսպորտային մասնակի շրջափակման մեջ.
«Բայց մենք չգիտենք մեկ այլ Հայաստանը: Մենք չենք ճանաչում Հայաստանը իր գեղեցիկ բնությամբ, հնագույն հուշարձաններով: Մենք չենք ճանաչում այն Հայաստանը, որտեղ ռուսների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա»:
Հոդվածում խոսվել է մայրաքաղաք Երեւանի մասին՝ նշելով որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, ներկայացվել է Երեւանի ճարտարապետությունը: Հեղինակը տպավորված է երեւանյան մթնոլորտով: Ընդգծել է, որ թեեւ բացարձակ անվտանգ որեւէ տեղ չի լինում, բայց, ինչպես ասել են տեղի բնակիչները, նաեւ կանայք, երեխաները, Երեւանի փողոցներով քայլելը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամին, անվտանգ է: Նա այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Բացի Երեւանից, լրագրող Սեման Միխայլովը շրջել է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սեւան… Նա գրել է. «Պետք է եւս մեկ անգամ վերադառնալ Հայաստան: Այդ երկրի համար 5 օրը շատ քիչ է»: Continue reading


