Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (17-րդ մաս/ավարտ) – Չարը խափանելու ռազմական մրցումից մինչեւ ընտանեկան ծես – Չալմը դանգը – Փափուռի – Փունջ-Փնջան-Ֆինջան… Պարը եւ պարանունը ծնվել է թուրքերից (մեր պարերի հարցում՝ նաեւ քրդերից) հազարամյակներ առաջ եւ անվանումների աղավաղումները կամ ապահայացումները ակնհայտ են ու ապացուցելի…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ. եւ թիվ 1, 2, 3, 4, 5, 6-ում, 2018թ.

Չալմը դանգը

Չալը հայ բառագանձարանում ունի պայծառ լույս, երկնային պայծառ աստղ, նշան, չալչլացող, չղրան պայծառ աստղալույս իմաստը:

Չալապի- չալաբի. նշանակում է պատվավոր տիտղոս Վանի հայերի մոտ, իշխան, տեր, Չալա-Չլա–նշան (Հայոց Լեզվի բարբառային բառարան էջ 365):

Չալը գյուղ է Արեւմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում է գավառակի հարավային սահմանի մոտ՝ Բաթման գետի ձախ կողմում։

Հայաստանի մի շարք գավառներում գտնվում են Չալ անունով ավան, լեռ, անգամ՝ եկեղեցի, բարբառներում չալ է համարվում գեղեցիկը, պայծառը, խայտաբղետը, հատուկը, առանձնակի նշան ունեցողը, չալիկ համարվում է փայտը, ձեռնափայտը:

Չալել բայը հայերենում ունի նաեւ գործողության ընթացքի սկիզբ. կատարել, քայլել, գնալ, երգել, պարել, նվագել: Գործողության սկիզբ ազդարարել. քայք, քայլերգ, քայլո՛վ, առա՛ջ, քայլ ի զեն: Քայլ դանգը: Չա՛լմը դանգը:

Չա՛լմը դանգը հայ ռազմարվեստի ծիսապար է Մուշից, Մուսա լեռից: Մարտական եւ ծիսական ռազմական նախապատրաստական զինավարժություն է: Մարտական չալ-քայլք՝ դանըգելու, չարը խափանելու նպատակով: Դանգը ունի դագանակ, նիզակ, գեղարդ, սուր, թուր, դանակ իմաստը. այն, որ պատած է անագով, anag-ը շումերերեն բառ է: Դանգը ունի նաեւ խոսքի փոխաբերական իմաստ. Խոսքով դանգեց: Մեր ռազմիկները գնացել են կռիվ տարբեր զենքերով, դ-անագե բոլոր զենքերով, նիզակով, սրով, թրով, նույնիսկ անագապատ չալիկ-դագանակով:

Չա՛լմը դանգը պարում են զույգ-զույգ՝ իրար դիմաց, մրցում են, միմյանց են ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը, զինվորական հմտությունը, ծիսական ռազմարվեստին տիրապետելու կարողության վարպետությունը:  

Չալմը դանգը ռազմապարը ծիսական մենապար կամ զուգապար է, ծիսառազմական հմտությունների ու հնարքների մրցում, վարժանք քննություն, ցուցադրում, լավագույն ռազմիկի ընտրություն, մարտից առաջ ռազմարվեստի ցուցադրում, դհոլի կամ թմբուկի գոռ ձայնի տակ, որպես լեռների կոչ՝ ավելի սաստկացնելով ծիսապարի դիցական ուժը:

Չալմը դանգը ռազմապարը պարել են, երբ ազդարարվել է նոր գործողության սկիզբ:

Պարը մեկնարկ է, քայլք՝ չալ մը մարտի, չալ մը զենքի, չալ մը դանգի / չալէ-քայլե-քելե, դե քելե/, դե՛, գնացի՛նք:

Չալմը դանգը ազդարարում է ի զեն, պաշտպանության: Ռազմիկը, քաջը Չալմը դանգը պարը պարել է նաեւ հարսանիքներին, ուրախություններին, հանդիսություններին: Հարսանիքին երկկողմանի հարազատները, երիտասարդները պետք է ապահովեին հարսանիքի ընթացակարգը, հարսանքավոր կանանց եւ աղջիկների նկատմամբ լինեին աչալուրջ, պահպանեին հանկարծահաս վտանգներից, չարից, չար աչքից, փակեին չարիքի ճանապարհը, որի համար կատարվում էին չարխափան ծիսական գործողություններ: Հայկական հարսանիքներին կատարվել է արարողությունների մի ամբողջական ծիսակարգ, որտեղ ամեն քայլը ունեցել է նոր բարեկեցիկ, բախտավոր կյանք ապահովելու նպատակ: Հարսանիքի պաշտպանական ծիսական գործողությունները կապված էին նորապսակներին նոր կյանքի առագաստ ճանապարհելու հետ:

Այն պահին, երբ ազդարարել են հարսին հոր տնից դուրս բերելը, հարսնախպերները փակել են թագվորի ու թագուհու ելքը, հարսի հոր տան շեմին հարսնախպերները թրերով խաչել են դուռը եւ խաչած պահել այնքան ժամանակ, մինչեւ քավորը ազդարարել է ծիսատարածքի անվտանգութունը: Հարսին հոր տանից հանելու եւ հոր տան դուռը թրերով խաչ պահելու ծիսական արարողությունը կապված է նորապսակ թագվորի ու թագուհու կյանքի ճանապարհի անվտանգությունն ապահովելու հետ:

Հոր տան դուռը թրերով խաչ պահելու ընթացքում կատարվել են չարխափան եւ պաշտպանական գործողություններ, դհոլի ու թմբուկի զարկերի ներքո ծիսական տարածքը եւ ծիսական ճանապարհը մաքրելու համար սկսել են մերձակա բոլոր տների տանիքներին, մինչեւ փեսայի տուն ընկած ճանապարհը կատարել չարարգելք ու չարխափան գործողություններ:

Ռազմապարի կամ ծիսական քայլքերի միջոցով, չարին դիմագրավելու պատրաստ ծիսական դանըգներով, նիզակներով, սրերով՝ ցուցադրել են տարբեր հնարանքներ, զենքը գործածելու հմտություններ, որոնց ամեն մի շարժումը մեկ մարտական ծիսական քայլ էր՝ չալ մը դանգելու: Հարսի հոր տան դուռը թրերով խաչը հարսնախպերները բացել են, երբ հավատարիմ հարազատները հարսանիքի պատասխանատու եւ Տեր քավորին տեղեկացրել են անվտանգության ապահովության մասին:

Քավորը ազդարարել է անվտանգության մասին եւ կարգադրել է բացել դռները:

Փափուռի

Փափուռի պարանունն ունի արեգակնահուր, հուռ, հուր, կրակ իմաստները:

Պարը համախմբում է դափի, թմբուկի ու դհոլի հզոր լեռնային կոչի ձայնը, ծիսական կոչը: Հավաքվում են, գյոնդ շրջան են կազմում, պարբաշին կարմիր թաշկինակով առաջնորդում է պարը:

Փափուռի պարը ամբողջովին կրակի եւ արեգակի, օջախի պաշտամունքին նվիրված պար է:

Փափհուր, փափառ, ծափհուռ, կարմիր կրակ, հուր ու հնոց, փհուռ իմաստն ունի, պարողները հագած են կարմիր, արեւի կրակի գույն, պհուր-պհուր, բհուր-փհուրփհուր արեգակի խորհրդանշան գյոնդը են կազմում:

Պարի հիմնական եւ գլխավոր շարժումներից է պարաքայլով շրջան գծելը, որը օջախի կամ արեգակի շրջագիծն է խորհրդանշում, այդ շարժմանն են հետեւում ծափ զարկելը, ձեռքի ափերով եւ ոտքով հարվածելը, դոփել, չոքը ծալելով գետնին զարկելը: Ըստ ավանդույթի, չարխափան ծափերի միջոցով վախեցնում էին չար ուժերին, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին:

Ըստ պարագետների՝ պարն ունի երկու հատված՝ դանդաղ եւ արագ։

Արագ եւ դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների:

Պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով ձախ ոտքը բարձրանում եւ ծալվում է հետ եւ իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ այնուհետեւ աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ ու նաեւ հետո կողք, ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ:

Փունջ-Փնջան-Ֆինջան

Պարանունը կրում է Փունջ-Փնջան անունը: Պարը մի գեղեցիկ նազանքով, աշխույժ ու կենսուրախ հարսնապար է: Պարը՝ նոր կյանքի, զուգավորման, ընտանեկան, ընտանիքի փունջ կազմելու ծիսական պար է: Պարի Փնջան կամ Փունջ անունը կապված է հայ ժողովրդի ծիսական մասունքների հետ, Անահիտ աստվածուհու ձեռքերը ոսկեծղի են, որը ցորենի կամ եղեգի փունջ է, Փնջան: Ոսկեծղի փնջան մատները կրում են ամուսնական սուրբ մատանիները:

Եղեգի կամ ցորենի խրձերը կամ փնջերը ունեն բերքի, բարիքի, պտղաբերության, առատության նաեւ աստվածային բարեբանումի իմաստ, կապ երկնային զորության, աստվածության, լույսի ու արեւի հետ: Պարի ընթացքում մասնակիցները բաժանվում են առանձին զույգերի, փունջ-փնջերի, որոնք նոր կյանք կազմող ու նոր սերունդ են խորհրդանշում: Պարն ունի դեպի երկինք տանող, դեպի աստվածային ուժ ու զորություն, դեպի աջ տանող հաջողություն ու երջանկություն ակնկալող շարժումներ:

Հենց չորս ոտք պարաձեւին էլ պատկանում է «Ֆնջան» պարը՝ գրանցված Ժենյա Խաչատրյանի կողմից։

Մեծ տարածում է գտել Ջավախքում։ «Չորս ոտք», քանի որ կլոր պարերի հիմնական մասի համար ասում են «մի ոտ պար ենք խաղում», եթե ոտքը մեկ անգամ ենք հարվածում, «երկու ոտ ենք խաղում», եթե երկու անգամ ենք հարվածում եւ այդպես շարունակ։ Երբ շեշտվում է քայլերի զույգ լինելու պայմանը՝ «երկուս գնալ, երկուս դառնալ», ապա պարերը կոչվում են նաեւ ջուխտ (զույգ) ոտք։ Չորս ոտք պարերը բաժանվում են երկու խմբի՝ թաթի զույգ զարկերով եւ ոտքը խաղացնելով:

Պարի առաջին մասի տեմպը դանդաղ է, երկրորդ մասում այն արագանում է, ունի թռիչքներ։ Ողջ պարի ռիթմը հավասարաչափ է, իսկ պարեղանակի հաշիվը՝ խառը։ Յուրաքանչյուր քայլ զբաղեցնում է 1/16 տեւողություն։ Դաստակները ափ ափի են բռնում, դաստակները՝ կրծքի բարձրության, արմունկները՝ դեպի վեր ծալած, սուր անկյան տակ։

Բոլոր շարժումներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ։

1, 2 հաշվին ձախ թաթը խաղում է աջ թաթի մոտ:

3-ին ձախ թաթը միանում է աջին՝ ընդունելով ծանրությունը:

4-ին աջ ոտքն է ընդունում ծանրությունը:

5-ին՝ կրկին ձախը:

6-ին աջ ոտքը խաղում է ձախ ոտնաթաթի մոտ:

7-ին աջ ոտքն է ընդունում ծանրությունը:

8-ին՝ կրկին ձախը:

9, 10, 11 հաշիվներին աջ ոտքը երեք անգամ հարվածում է կրունկով՝ դեպի աջ ու առաջ պարզած:

12-ին՝ աջ ոտքով մեկ քայլ դեպի աջ:

13-ին ձախ թաթը միանում է աջին՝ ընդունելով ծանրությունը:

14-ին՝ նորից աջ ոտքով քայլ դեպի աջ:

15-ին ձախ ոտքը խաղում է օդում:

16-ին ձախ թաթն ընդունում է ծանրությունը:

17-ին՝ աջը:

18-ին աջ ոտքը միանում է ձախին:

Ծանոթություն. Պարը եւ պարանունը ծնվել է թուրքերից հազարամյակներ առաջ, Փնջան անունը արեւմտահայերենի բարբառով դարձել է ֆնջան կամ ֆինջան՝ փ-ֆ բաղաձայնական արտասանությամբ, որի պատճառով հարմարեցվել է թուրքական ֆինջան, ապակե բաժակի հասկացությանը, թուրքական ֆինջանը պարի հետ կապ չունի:

Պարի անվանումը անիմաստ է թուրքերենից թարգմանելը՝ որպես փոքր հախճապակյա բաժակ։

http://www.hayary.org/wph/?p=6787Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (16-րդ մաս) – Մեր օդն ու ջուրը. Խոշ բիլազիգից մինչեւ Մշո Խըռ… Խոշ բիլազիգը – Խաչ Բիլազիգ.  գդռիճների պար… Հոս Բիլիզիգ պար… «Քերծի» պարը ռազմական պար է… Պոզարե.- նույնպես խոյի, այծեղջյուրի պաշտամունքին նվիրված պար է… Մշո Խըռ.- Ձիու պաշտամունքին նվիրված պար (Կարինե Հայրապետյան)… Ի դեպ, ձիու պաշտամունքի ապացույց չէ՞ այն, որ … լսենք Հրաչուհի Փալանդուզյանին («Մեր ձիերն էլ մեր պես սփռված են»)…

http://www.hayary.org/wph/?p=6773Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (15-րդ մաս) – Համշեն. երբ ոտքի են կանգնում կտրիճները… «Թռթռուկ» պարերը ծիսական արարողություն են, դող, ցնցում, սարսուռ, սարսափ – Ոտքերի շարժումներն ունեն հարձակողական եւ պաշտպանողական ռազմական պարի տարրեր… Գոյություն ունի նաեւ Թոյնալի պար – Տղամարդկանց պարերի շարքում է նաեւ Թիք խորան ռազմական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6763Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.-Հայոց պարն ի սկզբանե (14-րդ մաս) – Թամզարա. ջուր մտնելով տիրազորանալու ծես, որ հարսանեկան երգուպարի հիմքն է… Ծիրանափողի մեղեդու, դամփի ու թամբուկի ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Թամզարա» հարսանեկան երգն ու պարը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կոմիտասը…

http://www.hayary.org/wph/?p=6749Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (13-րդ մաս) – Ինչ հարց էր լուծվում բաբելոնական աստվածաբանական համակարգի կրոնափիլիսոփայական ուսմունքի մատուցմամ… – Հայոց Աստվածները անմահ են, Անմահների երկրում Աստվածները չեն մեռնում: Հայ ազգային մշակույթն ունի իր վերականգնած սահմանումները, աստվածաբանական օրենքները…

http://www.hayary.org/wph/?p=6734Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (12-րդ մաս) – Թամզարան՝ շումերական դիցապատմական հերոս – «Թամզարա» երգը Արամաստ-Թամզարայի եւ Տիհանա-Անահիտի էպիկական սիրո պատմության երգն եւ հայ էպիկական երգարվեստի ու շումերական էպոսի գլխավոր բաղկացուցիչ մաս…

http://www.hayary.org/wph/?p=6720Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հուլիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։