Մերձավորարեւելյան թնջուկ – Ճշտենք մեր տեղն ու դերը

 «Մեծ Մերձավոր Արեւելք»

«Մեծ Մերձավոր Արեւելք» անունը կրող ամերիկյան ծրագիրը բացահայտորեն չի հրապարակվել, սակայն, դրա առանձին հատվածներ ընթացքում (հետո ամբողջապես) հայտնի են դարձել եվրոպական, մերձավորարեւելյան ու աֆրիկյան մի շարք երկրների իշխանություններին, ու տարածաշրջանի ժողովուրդների դժգոհությունն են հարուցել: Այդ ծրագրի մասին խոսվել է ոչ միայն պետությունների իշխանությունների մակարդակով, այլեւ՝ Եվրամիության եւ «Մեծ ութնյակի» գագաթաժողովներում, Արաբական լիգայի ու ՆԱՏՕ-ի համաժողովներում:

Ո՞րն է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի էությունը եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ծրագիրն ընդհանուր գծերով շարադրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի 2003թ. փետրվարի 26-ի ելույթում: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը պարբերաբար փորձում է Արեւմուտքի համար անվտանգ դարձնել մահմեդական աշխարհը (նախ եւ առաջ՝ արաբական) եւ վերացնել արմատական ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները: Ուստի փորձում է արաբա-մահմեդական պետություններում այսպես կոչված ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Այլ տեղերում՝ իբր ժողովրդավարական երկրներում, դրանք կոչվում են «գունավոր հեղափոխություններ»…

Թվում է, հատկապես արաբական աշխարհի համար սարսափելի ոչինչ չկա, բայց ամերիկյան ծրագրում դիտավորյալ հետին պլան է մղված մերձավորարեւելյան գլխավոր խնդիրը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաեւ չի խոսվում ամերիկա-իսրայելա-թուրքական ռազմավարական դաշինքի մասին:

«Մեծ Մերձավոր Արեւելք»-ը ներկայացվում է իբրեւ արաբական աշխարհի «արդիականացման» ծրագիր: Ամերիկացիները տվյալ դեպքում զուգահեռներ են անցկացնում Հելսինկիի 1975թ. համաձայնագրերի հետ, որոնք հանգեցրին խորհրդային դաշինքի երկրների (ԽՍՀՄ եւ սոցճամբար) «ազատագրմանը» եւ «ժողովրդավարացմանը»: Սակայն նրանք մոռանում են, որ մահմեդականների մեծամասնությունը Մերձավոր Արեւելքում ամերիկա-իսրայելական զույգին անվերապահորեն վերագրում է բռնակալի նույն դերը, ինչ կատարում էր ԽՍՀՄ-ը Արեւելյան Եվրոպայում:

Շարունակել կարդալ

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը-2007թ.

  Ահմադինեջադ

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը-2007թ.


Հանուն Ողորմած եւ Բարեգութ Աստծո

Հարգարժան ռեկտոր, սիրելի համալսարանականներ, դասախոսներ եւ ուսանողներ:
Նախ ողջունում եմ բոլորիդ եւ երախտապարտ եմ Իմաստնագույն Տիրոջը, որ ինձ բախտ վիճակեց ներկայանալ մի գիտական միջավայրում եւ ճշմարտություն որոնողների ու գիտության ու ճանաչողության ոլորտի հետազոտող շրջանակներին:

Ցանկանում եմ այս թանկագին նիստում Ձեզ հետ խոսել գիտության ու գիտնականի (իմաստուն մարդու) մասին:

Դասախոսներն ու իմաստունները այն լուսավոր ճրագներն են, որոնցից յուրաքանչյուրը լուսարձակում է տվյալ ոլորտը, լուսավորում մութ ու խուլ արահետները եւ մարդուն փրկում մոլորությունից ու տգիտությունից:

Աշխարհի իրողությունների ընկալման բանալին գիտություն որոնողների ու իմաստություն փնտրողների ձեռքերում է:

Չբացահայտված բնագավառները, աներեւույթ աշխարհներն ու անհասանելի գիտությունները անսահման են եւ փակ պատուհանները գիտնականների աշխատանքով ու ջանքերով են բացվում դեպի ճշմարտություն:

Յուրաքանչյուր փորձով մի դուռ է բացվում եւ մի ճշմարտություն բացահայտվում:

Ցանկացած շրջանում, երբ պահպանվել են գիտության ու իմաստության վեհ արժանիքները եւ հարգանքի ու մեծարման արժանացել գիտնականներն ու հետազոտողները, մարդը մեծ քայլեր է ձեռնարկել նյութական ու հոգեւոր կատարելագործման ու զարգացման ճանապարհին եւ հակառակը, ցանկացած շրջանում, երբ գիտությունն ու գիտնականը զայրույթի ու ատելության են արժանացել, այդ ժամանակաշրջանները մարդկային պատմության մեջ խավարի շրջան են եղել, եւ մարդկությունը բանտարկված է եղել իր տգիտության ու անիրազեկության շրջանակներում:

Եթե չլիներ մարդու բնությունը, որը ճշմարտության փնտրտուքի հարատեւման եւ ճշմարտության բացահայտմանն ուղղված ձգտումի գաղտնիքն է, մարդը շարունակ կմնար տգիտության գերին եւ չէին բացվի մարդու երջանկության ուղիները:

Բնույթը Բարձրյալ Տիրոջ կողմից մարդու էության մեջ հավերժ պահ դրված պարգեւ է:

Շարունակել կարդալ

Հայոց խորհրդանիշերի համակարգը

Խորհրդանիշ

Խորհրդանիշն էության, ինքնության, մտածողության, գաղափարի, կեցության կառույցների ոգեղեն կամ նյութական արժեքի արտահայտությունն է:

Ազգը ծագում եւ էություն է, ունի առաքելություն ու իր գոյության ընթացքում ստեղծում է խորհրդանիշերի համակարգ:

Խորհրդանիշերն ըստ բնույթի լինում են հավատամքային-ծինաբանական, բարոյակերպարային, պատմական-աշխարհագրական, ազգային եւ պետական: Լինում են նաեւ տոտեմական՝ ինչը հայրենի բնության մեջ ապրող կենդանիների հանդեպ սիրո (որոշակիորեն նաեւ պաշտամունքի) դրսեւորում է: Դրանցից են՝ առյուծը, արծիվը, այծը, խոյը, որոնք բնորոշում են հզորություն եւ համառություն՝ կամք: Այստեղ սա դիտարկում ենք առանձին խնդիր, թեեւ կարող է եւ տեղավորվել Հայոց խորհրդանիշերի համակարգում:

Հայոց արարչաբնույթ նկարագրի հավատամքային-ծինաբանական խորհրդանիշներն են՝ տեսակի ծագումը, լեզուն ու արարչական հավատքը՝ իր առաքելությամբ ու աստվածային համակարգով (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր…), իսկ բարոյականության հատկանիշներ կրող խորհրդանիշերն են՝ կեռխաչը, մաշտոցյան այբուբենը (ինչը վերարտադրվել է, քանզի ավելի հին ծագում ունի), «Սասնա Ծռեր» դյուցազնավեպը, հայկական մշակույթի դասական այլ արժեքներ, նաեւ սրբացած, հերոսացած անհատներ (հայ թագավորներ ու սպարապետեր, Հայկ Նահապետ, Արա Գեղեցիկ, Նարեկացի, Նժդեհ, Անդրանիկ…):

Ազգային նկարագիրը բնութագրող խորհրդանիշերը ոգեղեն են՝ իմաստավորված տեսակի ժառանգական հիշողությամբ: Պատմական-աշխարհագրական խորհրդանիշը (մտապատկերային եւ առարկայական) արտացոլում է ազգի անցած ճանապարհը, վավերագրում եւ’ հաղթանակներ, եւ’ պարտություններ: Մտապատկերային խորհրդանիշը լեզվի, լեզվամտածողության տարր է եւ լեզվահիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ: Առարկայական խորհրդանիշը նյութականացված արժեք է, որ վերացարկվում է գիտակցականում (սար, լեռ ու լիճ, Ճառընտիր, Նարեկ, խաչքար ու կոթող…), պատմում անցյալի լավ ու վատ անցքերի մասին, արտահայտում ազգի նկաագրի բյուրեղացման աստիճանը:

Պետական խորհրդանիշերը երկակի բնույթ ունեն, նաեւ՝ երկակի չափանիշ՝ ազգային եւ միջազգային: Դրանք, տվյալ պետության առանձնահատկությունը նշելուց զատ, պետք է համապատասխանեն նաեւ միջպետական հարաբերությունների զուտ առարկայական պահանջներին: Պետականության բնութագրման եւ ճանաչման խորհրդանիշ-տարրերն են՝ Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, նաեւ՝ Դրամը:

Իշխանության հավաստման պետական-պատմական խորհրդանիշեր են՝ Թագը, Գահը եւ Գայիսոնը:

Խորհրդանիշերն ընկալող եւ դրանցով կրթվող անձը լինում է ցեղահաղորդ, ցեղաճանաչ ու ցեղահավատ, բացահայտում է ժառանգականությամբ պայմանավորված իր նկարագիրը եւ զորանում ազգի ոգով: Երբ հոգին սկսում է ընկալել խորհրդանիշը՝ անհատի առջեւ հայտնվում են զգացողության, հասկացության պատկերացումներ, որոնք անհասանելի են մաքուր տրամաբանությանն ու մտքին:

Ակնհայտ է, որ խորհրդանիշերի համակարգը պետք է լինի նաեւ կրթամշակութային քաղաքականության եւ քարոզչամիջոցների գործունեության ուղենիշ:

Մի քննախույզ հայացք գցենք գործող ու անտեսված խորհրդանիշերին եւ որոշենք մեր ազգային ներուժի օգտագործման չափը:

Շարունակել կարդալ

Սատանա` առասպե՞լ, թե՞ իրականություն

Ժամանակի արագ ընթացքը մեր հարյուրամյակում, գաղափարների, իրադարձությունների եւ առաջնորդների արագ, ինչպես գեղադիտակում, փոփոխությունը իշխանության տերերին թելադրում է բազմաթիվ անգամ կատարել քաղաքացիների ուղեղների «լվացում»՝ նրանց հաջողությամբ ղեկավարելու նպատակով: «Լվացումը» հեշտ է իրականացնել, երբ ղեկավարվողները հիպնոզացված են եւ այդ պատճառով չեն կարողանում հասկանալ, թե ով է նրանց գլխավոր թշնամին: Իրենց գլխավոր նպատակին՝ ամբողջ մոլորակի բնակչության ղեկավարմանը հասնելու համար քաղաքագետների եւ բանկիրների միջազգային մաֆիան օգտագործում է տարբեր հնարքներ՝ էքստրասենսերի եւ աստղագուշակների ներշնչումները, երաժըշտաթմրամոլությունը, ալկոհոլը, զանգվածների գիտակցության մեջ ներդնելով կռապաշտության միստիկան:

Շատերի կողմից կռապաշտությունը հասկացվում է որպես հեթանոսություն: Բայց դա այդպես չէ: Իրական կռապաշտությունը կապված է կյանքի միջոցների աստվածացման եւ հենց իր՝ կյանքի նենգափոխմամբ նրա իրականացման ձեւով եւ միջոցով: Ժամանակակից կռապաշտությունը իրերի պաշտամունք է, գիտության եւ տեխնիկայի, ժողովրդավարության եւ իրավունքի, կուսակցության կամ որեւէ այլ կազմակերպության պաշտամունք:

Շարունակել կարդալ

Պատասխանի իրավունքով

Արդեն քանիերորդ անգամ մեր զլմ-ները փորձում են վեր հանել համասեռականների եւ դրանց հետ կապված հայտնի ցուցակի թեման, սակայն, չգիտես ինչու դա արվում է որոշակի պահերի. նախ՝ երբ ՀԱՄ-ը կամ նրա առաջնորդն է կտրուկ հարցեր բարձրացնում կամ՝ երբ քաղաքական լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք գտնվում:
Արդեն քանիերորդ անգամ ենք ասում՝ ի գիտություն «Փակագիծ» թերթին ու զլմ-ներին՝ ՀԱՄ առաջնորդը երբեք այդ թեման չի արծարծել որեւէ մեկի պատվերով ու չի էլ պատրաստվում դա անել ինչ-ինչ ուժերի քաղաքական նպատակների համար: ՀԱՄ-ը սա համարում է մտահոգիչ հարց եւ այն բարձրաձայնել է միմիայն հասարակության մեջ այլասերումների դեմն առնելու նպատակով: Մեր հնչեցրած հարցը քննարկվեց ամենատարբեր մակարդակներում, եւ հայ հանրությունը ցուցադրաբար մերժեց համասեռականներին քաջալերելու օտար եւ մեր, այսպես կոչված, ամենաթողություններ քարոզողների ջանքերը՝ չնայած ՀՀ ԱԺ-ն եվրաճնշման ներքո մեր ավանդական օրենքներն աղավաղեց…
Հիմա էլ «Փակագիծ»-ն է ակնարկում, թե տեղեկատվություն ունի, որ համասեռականների ցուցակը կրկին վեր է հանվելու՝ «եւ արդյոք ցուցակը հրապարակելու է նույն Արմեն Ավետիսյանը, թե այս անգամ դերակատարը լինելու է այլ մարդ…»: Չցանկանալով անդրադառնալ մեր զլմ-ների մե~ծ «դերակատարումներին»՝ կրկնենք, որ նման դերեր մենք չենք ստանձնել ու չենք էլ պատրաստվում երբեւէ: Դերակատար այլ տեղ փնտրեք…
Իսկ այն, որ Արմեն Ավետիսյանը «Հայաստանի գեյ պաշտոնյաների ցուցակը… խոստացավ հրապարակել… սակայն չարեց այդ, հայտնվեց բանտում ու մոռացավ դրա մասին», իրականությանը չի համապատասխանում: Միայն մի բան է այստեղ իրականություն, որ ՀԱՄ առաջնորդը հայտնվեց բանտում… այն էլ՝ այլ մեղադրանքով: Սա հանրահայտ է: Իսկ ցուցակներն ուղարկվել են այսօրվա իշխանավորներին, ու մամուլում էլ մի քանի անուններ են արծարծվել… ու ի՞նչ է փոխվել: Ոչի’նչ: Իսկ Արմեն Ավետիսյանը չի լռել ու մոռացել, նա այս հարցի մասին խոսել է՝ համակարգված պայքար տանելով ու մի քանի զլմ-ների պատվերներին պատասխանելով:
ՀԱՄ – ը վաղուց է հայտարարել, որ այլեւս աննպատակահարմար է համարում այս իշխանությունների օրոք նման խնդիր հնչեցնելը, եւ համասեռականների (նաեւ՝ աղանդավորականների, մասոնների) ցուցակներին կանդրադառնա այն ժամանակ, երբ ներքին ներուժ կունենա դրանց դեմն իրապես առնելու համար, այլ ոչ թե «շոուներ»-ի ու «սեւ PR-ներ»-ի մասնակցելու նպատակով:


Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
07.11.2007թ.

Շարունակել կարդալ

Ողջունում ենք քաղաքական մերձեցումը

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՅԴ-ՀՌԱԿ համատեղ համագումարը հայրենիքում: Երկու ավանդական կուսակցությունների մերձեցումը միանշանակ բարերար ազդեցություն կունենա ՀՀ քաղաքական կյանքում եւ սփյուռքում: Գաղափարախոսություն ունեցող եւ ներքին կազմակերպվածությամբ գործող քաղաքական ուժերի համագործակցությունը հաստատապես ի նպաստ կլինի մեր ազգային շահերին:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
07.11.2007թ.

Շարունակել կարդալ

Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ


ՀԱՄ լրատվական կենտրոնի հայտարարությունը

Մենք ափսոսանքով ենք հայտնում, որ մեր կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլոց օգտին «հակերական» քվեարկումների աղմուկը օրինակ չծառայեց որոշ «հակերական» շրջանակների համար եւ ահա, մեկ օրվա մեջ, մեզ իր ip-ով արդեն հայտնի «հակերը» ցուցադրաբար մեխանիկական քվեարկումներ է արել Ներսես Ներսիսյանի ու Գեւորգ Յազըճյանի, քիչ քանակությամբ նաեւ Գեւորգ Հովսեփյանի օգտին:
Մենք կփակենք «հակերի» ip-ի մուտքը մեր կայք, իսկ քանի որ քվեարկվածները մեղք չունեն այս անօրինական գործում, «հակերը» փորձում էր խժդժություն մտցնել կայքում, պարզապես Ն. Ներսիսյանից եւ Գ. Յազըճյանից կհանվի 1000-ական միավոր:

Շարունակել կարդալ

Գրիգոր Համբարյան

Գրիգոր Համբարյան

Գրիգոր Համբարյան

 Ծնունդով Ախալցխայի շրջանից է, պապերը Էրզրումցի են եղել եւ մազապուրծ գաղթել են 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:
Այժմ բնակվում է Աբովյան քաղաքում, ամուսնացած է, ունի երկու դուստր: Մեծը՝ նկարչուհի է, փոքրը՝ երգչուհի ու պարուհի: Կինը ասմունքող է ու նաեւ հեռուստալրագրող:
Գրիգոր Համբարյանը ավելի քան 20 տարի երգարվեստի մեջ է: Նա առավելապես հայտնի է որպես ազգագրական, հայրենասիրական երգերի կատարող «Գանձեր» համույթի մեներգիչ: Համույթը հետագայում «Շարական» անվանվեց ու Գրիգոր Համբարյանը երգեց նաեւ հոգեւոր երգեր:
Այժմ Աբովյանում գործող «Էրզրում» մանկական երգչախմբի ղեկավարն է:
Գրիգոր Համբարյանը շարունակում է հանդես գալ ինչպես մենահամերգներով, այնպես էլ՝ մանկական երգչախմբի հետ: Համերգներով հանդես է եկել Հայաստանի ամբողջ տարածքում, Արցախում, ԱՄՆ-ում:
Գրիգոր Համբարյանի հետ կարելի է կապվել Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 56-65-33:

 

Շարունակել կարդալ

Ինչու՞ ընդհատվեց այդքան սպասված այցը…

Անսպասելի ընդհատվեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնական այցը Երեւան: Ջերմ ընդունելությունից եւ միջպետական ու տարածաշրջանային խնդիրներ քննարկելուց հետո ԻԻՀ նախագահը, ըստ նախատեսված արարողակարգի, պետք է ելույթ ունենար ՀՀ ԱԺ-ում եւ այցելեր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարան: Սակայն, այցն ընդհատվեց եւ վերոնշյալ վերջին երկու միջոցառումները տեղի չունեցան…

Հետաքրքիր է, որ պաշտոնական Թեհրանը Մ. Ահմադինեջադի անունից հայտարարեց, որ արարողակարգային բոլոր հարցերն սպառված էին, ուստի Իրանի նախագահը վերադարձել է հայրենիք: Գրեթե նման մի տեղեկատվություն էլ սփռեց պաշտոնական Երեւանը: Չնայած արտգործնախարարության խողովակով որոշակիորեն նշվեց, որ Իրանի նախագահը կարծես թե խուսափել է այցելել Ծիծեռնակաբերդ եւ ընդհատել է այցը: Կարծիք կար նաեւ, որ Մ. Ահմադինեջադը չի ցանկացել ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունների այս դժվարին ժամանակներում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Այսքանը պաշտոնական եւ կիսապաշտոնական տեսանկյուններից:

Շարունակել կարդալ

«Քարերի սիմֆոնիա». ով ոչնչացնի, ում գլխին ջարդեն

Մեր թերթի թիվ 29-ում՝ «Անբարոյականության սահմանը» հոդվածով անդրադարձել էինք Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացվող բնական հուշարձանին, որ հայտնի է «քարերի սիմֆոնիա» անվամբ: Հրապարակումը, որ ներկայացրել էր Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը, անարձագանք չմնաց. ազգայնական ուժերը վրդովված էին: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ԳԽ-ն բողոքի հայտարարություն էր ներկայացրել պատկան մարմիններին՝ հղում անելով զլմ-ներին, ու կցելով «Լուսանցք»-ը: Ցայսօր ՀԱՄ-ը գրություն է ստացել միայն բնապահպանության նախարարությունից, ինչը եւ ներկայացրել է մեր խմբագրությանը:

Ի դեպ, «Անբարոյականության սահման»-ում հիշյալ հանձնախումբը դիմել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով՝ «հազիվ թե այս հարցը լուծեն բնապահպանության ու մշակույթի նախարարությունները»: Բայց կարծել, թե բնապահպանության նախարարությունը խնդրին կարող էր ճիշտ լուծում տալ, միամտություն կլիներ… Ինչեւէ, ներկայացնենք մեզ փոխանցված գրությունը:


Շարունակել կարդալ

Այլասերնե՞ր, թե՞ այլազգիներ

Որքանո՞վ ենք հայ մենք այսօր եւ որքանո՞վ է դա օգնում կամ խանգարում մեզ…

Միջազգային եւ հայկական զլմ-ները շարունակում են քննարկել ծպտյալ հայերի փաստի ու փաստաթղթերի գոյությունը, իսկ թուրքական արդարադատությունը խուճապահար պատասխանատվության է կանչում թուրք մտավորական Հալաչօղլուին՝ ծպտյալ հայերի հանգամանքը բացահայտ «ջրի երես» հանելու համար…

Այս «ճակատում» ամեն ինչ դեռ առջեւում է:

Իսկ ահա, մեզանում որեւէ կերպ, գիտականորեն կամ հրապարակայնորեն չի արծարծվում ծպտյալ այլազգիների կամ հայափոխվածների (այլազգուց հայ դարձածների) գոյության հանգամանքը: Իսկ արծարծումներն էլ անմիջապես լռեցվում են… Ինչու՞: Գենախեղումներն ու ծպտյալությունը որոշակի խնդիրներ են լուծում, ինչպես անձնական բնույթի, այնպես էլ՝ ազգային ու պետական, ուստի, այս առումով, յուրաքանչյուր դեպքի քննությունն իսկ շռայլություն պիտի չդիտվի:

Շարունակել կարդալ

Թուրքիայի զորքերի Իրաք ներխուժելու կապակցությամբ

տարածաշրջան Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում թուրքական զորամիավորումների՝ Իրաք ներխուժելու կապակցությամբ: Մարդու եւ ազգերի իրավունքներից օրնիբուն խոսող Արեւմուտքի բացահայտ համաձայնությամբ, նրանց կամակատար Իրաքի վարչախմբի թողտվությամբ թուրքական բանակն ավելի քան 40 կմ խորացել է Հյուսիսային Իրաքի տարածք եւ կատարում է իրենց բնորոշմամբ պատժիչ գործողություններ՝ ընդդեմ քուրդ ահաբեկիչների՝ ՔԲԿ-ի: Սա շատ նման է Իրաք ներխուժելու ԱՄՆ ռազմավարությանը, ինչը հանգեցրեց Իրաքի տնտեսության քայքայմանն ու տարածաշրջանային լարվածության խթանմանը, տասնյակ հազարավոր մարդկանց ոչնչացմանը:

ՄԱԿ-ի երկրների լուռ հայացքների ներքո թուրքական բանակն առանց այլեւայլության ներխուժում է հարեւան երկրի տարածք՝ ոտնահարելով Իրաքի անկախությունն ու միջազգային օրենքները, հաստատ համոզված լինելով, որ կպատսպարվի անգլո-ամերիկյան դաշինքի հետեւում:

Նման մի ներխուժում էլ ժամանակին եղավ անկախ Կիպրոսի տարածք, որտեղից առ այսօր էլ հրաժարվում են դուրս գալ թուրքական զինվորականները եւ Կիպրոսը կիսելով ստեղծել են անօրինական թուրքական պետություն:

Ո՞վ է պատասխան տալու, եթե այս անգամ էլ թուրքերը հրաժարվեն դուրս գալ Իրաքի տարածքից… Կրկին միջազգային հանրությանը հիմարացնող հանձնախմբե՞ր են ստեղծելու՝ հաշտեցման առաքելությամբ:

Այս խնդիրը մեզ մտահոգում է նաեւ այն տեսանկյունից, որ միառժամանակ առաջ թուրքական մի շարք իշխանավորներ հայտարարում էին, թե Հայաստանի տարածքում կան քրդական ահաբեկչական խմբավորումների ճամբարներ: Այս սադրիչ հայտարարությունները դեռեւս չեն հերքվել պաշտոնական Անկարայի կողմից: Ուստի չի բացառվում, որ մի օր էլ թուրքական իշխանություններն իրենց բանակը մոտեցնեն մեր սահմաններին եւ փորձեն ներխուժել ՀՀ տարածք՝ իբր հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին, միջազգային առաջադեմ հանրությանը՝ միջամտելու թուրքական հակաօրինական ռազմական գործողություններն Իրաքում կանխելու համար:


Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

24.10.2007թ.

Շարունակել կարդալ

Ազգայնականների խոսքը վճռորոշ է

Մեջբերում Լեռ Կամսարի «Սկզբունքային հաստատ» վերնագրով կարճ մանրապատումից.
«1918-ին:
- Պարո՛ն, քանի՞ տարեկան եք,- կհարցվի ամուրիի մը:
- 35:
1919-ին:
- Պարո՛ն, քանի՞ տարեկան եք:
- 35:
1920-ին:
- Պարո՛ն, քանի՞ տարեկան եք:
-35:
…..
…..
- Վա˜յ, սխալ չէ՞ք, լավ հաշվեք:
-Բնավ: Ես տղամարդ եմ, խոսքիս հաստատ, կարգ մը մարդկանց նման չեմ կըրնար տարին երկու սկզբունք փոխել….. »:

Այսպիսի «սկզբունքայինի» տպավորություն թողեց ՀՀ նախկին նախագահ ԼՏՊ-ն իր վերջին «հանրահայտ» ճառով, երբ խոսեց 10 տարի անց…
Իսկ երբ «բանական ատրճանակով» նա հարձակվեց ներկա իշխանությունների վրա, փորձառու վարժապետի պես իր գիտելիքներով խեղճացնելով համարձակ սաներին, թվում էր, թե գոնե իշխանամետ դաշնակները դա չեն հանդուրժի և ճառին ճառով կպատասխանեն: Սակայն հեղափոխական մորուքները և՛ քամու, և՛ հակառակ ուղություններով էլ համաչափ տարուբերելով նրանք գերադասեցին «քիչ մը լռությունը» և ԼՏՊ-ի հետ գրկաբաց հանդիպելով 100-ամյա հնության «գոգնոցները» կարկատելուց հոգնած, նոր հեղափոխական ՀՀՇ-ից ստացվելիք «գոգնոցներով» փոխարինելու ակնկալիքներ փայփայեցին:
Ոչ վաղ անցյալում, դաշնակներին «հետապնդելու» ծրագիր էր մատուցվել, որն ԼՏՊ-ն իրագործեց վերջիններիս «հերոսի դափնեպսակ» պարգևելու նպատակով: Այժմ որևէ կերպ պետք է նրանց հաշտեցնել և փոխհատուցել այն տառապանքների դիմաց, որ կրել են առանձին առանձին:

Շարունակել կարդալ

Ժամանակակից վրացականացում

Վերջերս Հայաստանում եւ Ջավախքում ահազանգեր եղան, որ Ջավախքի տարածքում պատրաստվում են կառուցել բանտ-կալանավայր (գաղութ), որտեղ պետք է իրենց երկարաժամկետ պատիժները կրեն ու «բնակվեն» Վրաստանի հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, երեւի թե նաեւ նրանց ընտանիքները: Այս մասին վիրահայ հայաստանաբնակ ՀՀ ԱԺ պատգամավորները նույնպես աղմկում էին:

Հետաքրքիր է, որ մեր տեղեկատվության աղբյուրի համաձայն, այդ բանտ-կալանավայրը կառուցվում է Սաղամո գյուղի մոտ՝ ՀՀ-ին սահմանամերձ շրջանում: Այն կառուցելու համար անց է կացվել համապետական մրցույթ, որի հաղթող է ճանաչվել մի վիրահայ, ով նաեւ վիրահայերի հայրենակցական կազմակերպության մեջ է ու երեւի իր առջեւ նպատակ է դրել Ջավախքը դարձնել Սիցիլիա… Դե մեր Ազգային Ժողովում էլ ի՜նչ պիտի սովորի: Այսինքն, եթե չի հաջողվում հայերին Ջավախքից հանել «քաղաքակրթորեն», ապա հիմա «գողականով» կփորձեն դուրս հանել…

Շարունակել կարդալ