Ազգային ինքնորոշումը պետք է հենվի պատմական արդարության վրա – Լեռնային Ղարաբաղ.- Պատմական տվյալներ… Մինչխորհրդային ժամանակաշրջան… Խորհրդային տարիներին… Հիմնախնդրի ներկա փուլը… ՀՀ դիրքորոշումը…

Սույն հոդվածը մեր պետության պաշտոնական դիրքորշումն է Արցախի (Լեռնային Ղարաբաղի – ԼՂ) հիմնախնդրի վերաբերյալ, ինչը կարեւորում եւ հրապարակում ենք՝ մեր պետական քայլերի հաջորդականությունը եւ հետեւողականությունը հասկանալու համար:

Պատմական տվյալներ

Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաեւ պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արեւելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետեւ՝ արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):

Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլեւայլ նվաճողների վերահսկողության ներքո՝ մնալով հայկական եւ ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած 5 (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման եւ հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ-Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Մինչխորհրդային ժամանակաշրջան

Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում 3 ազգային պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: ԼՂ բնակչությունը, որի 95%-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը ԼՂ-ն հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ եւ կառավարություն: 1918-1920թթ. ԼՂ-ն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունը:

ԼՂ ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների:

1918թ. մայիսից մինչեւ 1920թ. ապրիլը Ադրբեջանի եւ նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ եւ ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց եւ տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Բայց դրանով հնարավոր չեղավ պարտադրել ԼՂ-ի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:  Continue reading

Կքայլի՞ Ռուսաստանը հայկական ուղով – Իհարկե, այստեղ կան բայցեր… Կա պատմական դառը փորձ… Բայցեւ ոչինչ չի կարելի բացառել… Եվ ինչ ընթացք կստանա ռուս-թուրքական հակահայ պայմանագրի երկարաձգման հարցը…

http://www.hayary.org/wph/?p=5216 Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…

Ռուս-թուրքական հակամարտությունը դեռեւս հանդարտվելու միտում չունի: Չնայած թուրքական կողմի հաշտեցման տանող քայլերին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հանդարտեցնող կոչերին, ոչինչ չի ստացվում, քանի որ Մոսկվան ցայսօր խոսում է վրեժխնդրությունից եւ ձեռնարկում տնտեսական պատժիչ քայլեր:

Ոմանք էլ արդեն պատերազմի են պատրաստվում՝ կարծելով, թե Միացյալ Նահանգները երբեք չեն հանդուրժի որ Ռուսաստանը մնա ու ծավալվի Սիրիայում, որովհետեւ դա միանշանակ կառաջացնի Ռուսաստան-Սիրիա-Իրան ուժեղ դաշինքի ստեղծան գաղափարը, ինչը կարող է վերջ տալ Արեւմուտքի մենատիրությանը Մերձավոր Արեւելքում:

Վերլուծությունները հիմնականում հանգեցնում են այն տեսակետին, որ Անկարան չէր համարձակվի այս պահին խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը, որը հարվածներ էր հասցնում ԻԼԻՊ-ի դիրքերին, եթե Վաշինգտոնի պարտադրանքը (այս դեպքում համաձայնությունը թույլ է հնչում) չլիներ: Չնայած ԻՊ-ի դեմ պայքարին, Իրաքից Եվրոպա գնացող նավթի ու գազի պաշարները չեն կտրվել եւ գաղտնի առաքվել են (սա արդեն բացահայտել են ռուսները, անգամ լուսանկարներ ներկայացրել Թուրքիային եւ արեւմուտքի երկրներին): Թուրքիայի նախագահի որդին է վերահսկում այդ գաղտնի գործարքը եւ շատ էժան ստանալով նավթի եւ գազի պաշարները, Անկարան դրանք իր տարածքով արտահանում է Եվրոպա… Իզուր չէ, որ ՌԴ նախագահը կտրուկ արտահայտվեց, թե՝ այդ «գաղտնի ճանապարհով ոչ թե նավթ է հոսում, այլ մեր արյունը»… Եվ ռուական ռազմանավերը արդեն հարվածում են նաեւ այդ ուղղությամբ՝ զգալի վնաս հասցնելով ոչ միայն ԻՊ-ի ծայրահեղական ահաբեկիչներին, այլեւ Անկարայի վերահսկողության ներքո գտնվող եւ թուրքմեններով բնակեցված սիրիական տարածքներին:  Continue reading

Թե՞ Արեւմուտքը կքայլի հայկական ճանապարհով – Իսկ ու՞ր են Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած (1919-1920թթ.) Փարիզի ու Սան Ռեմոյի համաժողովներին մասնակցած, Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբերի 22- ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները…

95 տարի առաջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ ընդունված միջազգային Իրավարար վճիռ-քարտեզի տակ դրած ստորագրությամբ սուլթանական Թուրքիան պարտավորվեց Հայաստանին հանձնել 40 հազար քառ. մղոն տարածք: Սեւրի միջազգային դաշնագրով Հայաստան-Թուրքիա սահմանները ճշտած միջազգային այդ վճիռը ստորագրել էին մի շարք պետություններ: 14 երկրի ստորագրած միջազգային այդ աննախադեպ վճռի իրագործումը խափանեց Իրավարար վճիռը ստորագրելուց 10 օր հետո, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը մեր երկիրը զավթած Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչել են 1919-1920թթ. Փարիզի ու Սան Ռեմոյի միջազգային կոնֆերանսներին մասնակցած եւ Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբեր 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները, որոնք Իրավարար վճիռ-քարտեզով Թուրքային պարտավորեցրին Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 40 հազար քառ. մղոն տարածք (ավելի քան 90 հազար քառ. կմ): Իրավարար վճիռ-քարտեզը ստորագրել են.1. Բրիտանական կայսրությունը, 2. Ֆրանսիան, 3. Իտալիան, 4. Ճապոնիան (այս 4 երկրները պաշտոնապես կոչվում էին Գլխավոր Դաշնակից տերություններ), 5. Հայաստանը, 6. Բելգիան, 7. Հունաստանը, 8.Հեջազը (Սաուդյան Արաբիա), 9. Լեհաստանը, 10. Պորտուգալիան, 11. Ռումինիան, 12. Սերբիա-Խորվաթիա-Սլովենական թագավորությունը, որոնք հետո մտան Հարավսլավիայի մեջ, 13. Չեխոսլովակիան (այս 9 պետությունները կոչվում էին Գլխավոր դաշնակից տերութիւնների դաշնակից տերություններ) եւ 14. սուլթնական Թուրքիան (Քեմալ աթաթուրքի նախաձեռնությամբ… Թուրքիայի ազգային մեծ ժողովը այդ փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել): Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող կետերը 1919թ. փետրվարից սկսած մինչեւ Գլխավոր Դաշնակից տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա) կողմից նշուած կետերի հաստատումը Սեւրում, նախապատրաստել եւ ստորագրության են պատրաստել 1919թ. հունվարի 18-ից մինչեւ 1920թ. հունվարի 21-ը ընդհատումներով գումարված Փարիզի հաշտության եւ 1920թ. ապրիլի 19-26-ը Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում անցակցված խորհրդաժողովները: Փարիզի Խորհրդաժողովը հունվարին հիմնեց Պատասխանատվության եւ պատժամիջոցների հանձնաժողով (կարճ՝ նաեւ Տասնհինգի հանձնաժողով), որի առաջին ենթահանձնախումբը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղար Լենսինգը:  Continue reading

Հայաստանի տարածքո՞վ դեպի Թուրքիա – Ինչպիսին կլինի Ադրբեջանի դիրքորոշումը, Իսկ ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ (որ նաեւ համաթուրքական դաշինքի մեջ են) Ղազախստանը ու Ղրղզստանը կպաշտպանե՞ն Ռուսաստանին՝ հայտնի չէ: Հայաստանին չսատարեցին՝ Ադրբեջանի հարցում…

http://www.hayary.org/wph/?p=5218Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

http://www.hayary.org/wph/?p=5217 Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ ,Իսկանդերե-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…

Քանի օր է ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրեմլից՝ Վլադիմիր Պուտինից հրաման է ստացել հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային եւ ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն եւ մոտոհրաձգային ու հետեւակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:

Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել, չնայած լուրերը պարբերաբար թարմացվում են: Նախարար Սերգեյ Շոյգուն էլ այս օրերին կարճատեւ՝ մի քանի ժամյա այցով եղել է Հայաստանում, ենթադրվում է՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Իսկ թե ինչ նպատակով՝ հայտնի չէ, բայց այս տեղեկությունները կարծես միահյուսվում են եւ դժվար թե լինեն ապատեղեկատվություն:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի հենակետի վերածելու նախապատրաստական աշխատանքներով: Իսկ առկա տեղեկության համաձայն, ռուսական 58-րդ բանակի էլիտար ստորաբաժանումները շարժվել են դեպի հայ-թուրքական սահման: Զինվորներ ու ռազմատեխնիկա է շտապ տեղաբաշխում մեր պետական սահմանի երկայնքով: Այս մասին հատնել է asialive.info-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զեկույցին: Ըստ այդմ՝ «լավագույն ուժերն» են ներառվել այս գործողության համար:  Continue reading

Թուրքիայի դեսպանատունը Վրաստանում՝ հայկական Ջավախքի դեմ – Ինչու՞ են միայն հայ ազգայնական ուժերը Արցախի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի հետ բարձրացնում նաեւ Ջավախքի խնդիրը…

http://www.hayary.org/wph/?p=5222 – «Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…

Օրերս Վրաստանում Թուրքիայի դեսպանատունն անդրադարձել է Ջավախքում թուրքերի բնակեցման նախագծին, որը Անկարայում կապում են 1944թ.. Ջավախքից արտաքսված թյուրքալեզու բնակիչների հետնորդների իրավունքների պաշտպանության հետ: Սա Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հայտարարությունն է՝ Մեսխեթցի թուրքերի բռնագաղթի 71-ամյակի հետ կապված. «Մեսխեթցի թուրքերի արտաքսման 71-ամյակին ցավով ենք հիշում տանջանքներ կրած եւ կյանքից զրկված մարդկանց: 71 տարի առաջ այս օրը, ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի հրամանով, մի գիշերվա մեջ մեսխեթցի թուրքերին վտարեցին իրենց տներից եւ երկաթուղով Միջին Ասիա աքսորեցին: Մարդկային պայմաններից զուրկ աքսորի հետեւանքով 20 հազար անմեղ մարդ մահացավ:

Այդ ժամանակներից մինչեւ հիմա՝ 71 տարի շարունակվող աքսորի ընթացքում, թուրք մեսխեթցիները չեն կորցրել իրենց մշակույթը եւ ավանդույթները, իսկ մյուս կողմից նպաստել են իրենց բնակության երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այսօր թուրք մեսխեթցիները կատարում են համապատասխան քայլեր՝ միջազգային հանրության եւ վրացական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում հայրենիք վերադառնալու համար:

http://www.hayary.org/wph/?p=5206Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում… Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Սկիզբը՝ թիվ 40, 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5208 Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

..1988 թվականի փետրվարի 18, քաղաք Աբովյան, «Պոզիստոր» ա/մ «Սիրիուս» գործարան: Անհասկանալի շշուկները հետզհետե ավելի պարզ ու լսելի էին դառնում, իսկ գործարանի բանվորներն՝ ավելի պիրկ ու անհանգիստ: Աբովյանի տարածքում կառուցվում էին գազի կուտակման պահեստներ, որոնց վտանգավորությունը (հնարավոր ավերիչ պայթյուն՝ Աբովյանի եւ մոտակա տարածքների համար) աշխուժորեն հիմնավորում էին Երեւանից ժամանած մարդիկ: Խնդիրն առաջին հայացքից համայնքային էր եւ մեծ քաղաքականության հետ կարծես ամենեւին կապ չուներ, բայց հաջորդող լուրերը քաղաքական նրբերանգներ բացահայտեցին՝ ինչ-որ նախաձեռնող խումբ նախապատրաստվում էր Աբովյանում նշել նաեւ 1921թ. փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության 67-ամյակը: Հետաքրքրությունը հետզհետե մեծանում էր, լարվածությունը՝ նմանապես: Շուտով շրջանառության դրվեց հանրահավաքի գաղափարը:  Continue reading

Երբ պայքարը աթոռի, ոչ թե գաղափարի շուրջ է – Բոլորովին կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով…

Սահմանադրական փոփոխությունների թեման հենց սկզբից որոշակի նոր բաների մասին խոսելու հնարավորություն էր ստեղծել, սակայն դա երկար չտեւեց, քանի որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիրները համակարգված ասելիքին այդպես էլ տեղ չտվեցին: Իսկ իրավիճակային ասելիքները երկար կյանք չեն ունենում, առավել եւս, երբ կրկնվում են՝ տաղտկալի են դառնում: Եվ կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով:

Ի վերջո, ժողովուրդը մի հին ու փորձված խոսք ունի, «անունը կա՝ ամանումը չկա», այսինքն՝ այս դեպքում, ընդդիմադիրների անունը, իբր բազմանալով եւ փոփոխվելով, իրականում կա, բայց քանի որ նույն մարդիկ են, ապա նոր սպասումներ չեն լինում եւ ստացվում է՝ «ամանումը չկա»:

Բոլորս ենք հետեւում մեր երկրի ներքին կյանքին, անցուդարձերին եւ իսկապես կուրախաննք, եթե մի նոր որակի, հին ու նոր տրամադրություններն ու տրամաբանությունները շաղկապած քաղաքական կառույց հայտնվի ներկա ընդդիմադիրներին համարժեք ուժով ու կարողություններով: Իհարկե կան նման կառույցներ, բայց իրենց դրամական կարողություններով, անդամների սոցիալ-տնտեսական դժվարին կարգավիճակով դեռ ի զորու չեն ավելի մեծ դերակատարում ստանձնել երկրի ներսում:

Իսկ հին ուժերով ստեղծված «Նոր Հայաստանը» հերթական անգամ հայտարարեց շուրջօրյա նստացույց սկսելու մասին: Բայց չստացվեց: Մարդիկ այլեւս չեն ցանկանում առանց լուրջ համոզմունքի ժամանակ վատնել: Գալիս են հանրահավաքի կամ բողոքի ցույցի, ավարտից հետո հետեւում են զարգացման ընթացքին եւ համոզվելով, որ ոչ մի բան տեղի չի ունենալու, կոչերից հոգնած տուն են վերադառնում՝ վաղվա սպասումով: Առավել հուսալքող է դարձնում բողոքավորներին այն, երբ հավաքի որոշ մասնակիցներ հայտարարում են, թե դուրս են գալու դեկտեմբերի 1-ին եւ այլեւս տուն չեն գնալու՝ մինչեւ իշխանությունը չփոխվի: Բայց անգամ 1 օր չեն մնում դրսում…
Continue reading

Դեռ հասկանալ է պետք քաղաքականության մայր «եզր»-երը (իմա՝ հայրենի) – Մերթ ընդ մերթ հայտնվում են էլի ազգափրկիչ ծրագրերով դաշինքներ, որոնց առաջին ծրագրային կետը լինում է դրամահավաքը…

Ըստ որոշ աղբյուրների, Հիմնադիր Խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը վաղուց չի համարվում ընդդիմադիր ալիք առաջացնող գործիչ, պարզապես փոխարինողի հարցն է ձգձգվում: Բայց Երեւանում հանցավոր խմբի վնասազերծումը եւ ՀՀ ազգային անվտանգության նշած՝ «հանցավոր խմբի հետ ընդդիմադիր ուժերից մեկի կապի մասին» տեսակետը ընդդիմադիր շարժումներ առաջացնելու ցանկություն ունեցող ոմանց ստիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին ետ բերել քաղաքական դաշտ:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ վերջերս ԱՄՆ դեսպանատանը արած «արյունալի» հայտարարությունները եւս հիասթափեցնող են եղել ու «հայ ժողովորդին փուռը տվող պատգամավորը» հազիվ թե այսօր նոր ասելիք ունենա, եթե լսողներ լինեն այլեւս:

Դեռ սեպտեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ եվրոպական մի շարք այլ դեսպանների, ապա մեկնեց ԱՄՆ՝ երեւի առողջական որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով: Եվ երբ շարք վերադարձավ՝ նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, ով նաեւ «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է, Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը համառոտ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային եւ Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին:  Continue reading

Ազգային հարստություն – 3. Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40, 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, ,Լուսանցքե-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

Մենք նշեցինք, թե ինչու են բնապահպանները դեմ Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագրին, եւ ինչ ռիսկեր է այն պարունակում մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ կարծիքի է խնդրո առարկայի շուրջ գիտական հատվածը:

Սեւանա լճում իշխանի արդյունագործական որսը դեռ 1976թ.-ից արգելված էր: Իսկ 1978թ. իշխանը, որպես անհետացող տեսակ, նույնիսկ ԽՍՀՄ Կարմիր գրքում գրանցվեց: Այժմ այդ ձկնատեսակի պոպուլյացիան ինչ-որ չափով վերականգնված է, բայց դրական արդյունքի մասին (խոսքը բնական վերարտադրության վերականգնման մասին է) առայժմ խոսել չենք կարող:

Սեւանա լճի ձկնային պաշարները գնալով նվազում են: Հայ եւ ռուս գիտնականները մի ուսումնասիրություն են հրապարկել՝ «Սեւանա լճի մակարդակի բարձրացումից հետո լճի ուսումնասիրությունը», եւ այստեղ նշված տվյալների համաձայն, 1983թ. լճում ձկան պաշարը կազմում էր ավելի քան 10,7 հազար տոննա, 2005թ.՝ 625 տոննա, 2006թ.՝ 253,6 տոննա, 2009թ.՝ 278,6 տոննա։ Սեւանա լճում ձկնապաշարի ընդհանուր ծավալը, 2010թ. գնահատականներով, կազմում էր ավելի քան 300 տոննա։

Մեր գիտնականները շարունակում են, թե երկու տարի առաջ Սեւանում կար 170 տոննա ձուկ, այժմյան ցուցանիշը 8,5 տոննայի սահմաններում է: Այլ կերպ՝ սա նշանակում է, որ մենք այսօր չունենք ձկնարդյունագործական պաշար:  Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից.- Հայկական ֆուտբոլի ոդիսականը – ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը… Մեր հավաքականի ֆուտբոլիստների դիմումը… Հրաժարական՝ անհաջողության դեպքում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ցանկալի եւ անցանկալի մրցակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլը դեռ չի ավարտվել, իսկ ահա ՖԻՖԱ-ում արդեն տեղի ունեցավ 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, գտնվում է եվրոպական գոտու վիճակահանությունը: ՖԻՖԱ-ն հավաքականներին նախապես բաժանել է 6 զամբյուղներ՝ առաջնորդվելով վարկանիշային աղյուսակով: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ մեր թիմին մրցակից չեն կարող դառնալ Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի եւ Մոլդովայի թիմերը, որոնք նույնպես հայտնվել են նույն զամբյուղում:

Ընտրական խմբերը կգլխավորեն Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Իսպանիան եւ Խորվաթիան (1): Ելնելով այդ երկրների հնարավորություններից, մեր թիմի համար ցանկալի մրցակից կարելի է համարել Ուելսի հավաքականին: 2-րդ զամբյուղում ընդգրկվել են Սլովակիան, Ավստրիան, Իտալիան, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Դանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան: Այստեղ ընդունելի տարբերակ է Սլովակիան: 3-րդ զամբյուղից լուրջ մրցակիցներ են համարվում Ուկրաինան, Շոտլանդիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեդիան, Սերբիան, Հունաստանը, անցանկալի՝ Ալբանիան, ցանկալի՝ Հյուսիսային Իռլանդիան: 4-րդ զամբյուղում բարդ կլինի մրցակցել Սլովենիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի դեմ, անցանկալի հակառակորդ է Թուրքիան, ցանկալի՝ Ֆարերները եւ Էստոնիան: 6-րդ զամբյուղում ընդգրկվել են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Վրաստանը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան: Վերջին երկուսն ամենաթույլ մրցակիներն են ցանկացած թիմի համար: Բազմազանության համար ցանկալի կլինի, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցներ դառնան Անգլիան, Խորվաթիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովենիան, Չեռնոգորիան, Ֆարերները, Լիխտենշտայնը, Սան Մարինոն, քանի որ մերոնք դեռեւս չեն հանդիպել այդ երկրների ազգային թիմերի հետ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:

ՈւԵՖԱ-ն դեռ չի արձագանքել

Ինչպես հայտնի է, թուրքական զինուժը ռուսական Սու-24 օդանավ է խոցել Սիրիայի տարածքում, ինչի պատճառով լարվածություն է ստեղծվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հաստատել Թուրքիայի կամ Ռուսաստանի՝ մեկը մյուսի թիմերի կամ հավաքականների միմյանց հետ հանդիպումները կանխելու կամ մրցավարական խմբերը փոխելու առաջարկները: «Այս պահին կա միայն մեկ որոշում, որն ընդունվել է 2014թ. հուլիսին, որը վերաբերում է ռուսական եւ ուկրաինական թիմերի տարանջատմանը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից եւս կանխվել են փոփոխությունների հարցերը, բայց դեռ միջադեպերի առիթ եւս չի եղել:

ՖԱՖ-ը 3 պահանջներին ավելացրել է եւս 2-ը

Հայկական առաջին ճակատ ՖԱՖ շարժումն օրերս երթ կազմակերեց դեպի ՀՖՖ՝ իր 3 պահանջներին ավելացնելով եւս 2-ը։ Հիշեցնենք, որ նրանք պահաջում էին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ունենա փորձառու գլխավոր մարզիչ։ 2-րդը՝ ազգային թիմ հրավիրվեն ֆուտբոլիստներ՝ առանց ավելորդ հավակնոտության եւ 3-րդ՝ ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Ցույցի մասնակիցները պահաջում են նաեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմալուծումն ու տոմսերի էժանացումը։ ՖԱՖ երկրպագուները ցանկացան ցուցապաստառներ ամրացնել ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասներին, սակայն ոստիկանները դա թուլ չտվեցին։ Այդ հարցում թեթեւ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջեւ։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ֆուտբոլասերներին կոչ արեց չօգտագործել հրավառ, պայթուցիկ նյութեր եւ ցույցն անցկացնել խաղաղ։ ՖԱՖ-ի երկրպագուները հայտարարեցին, որ կհամառեն այնքան ժամանակ, մինչեւ չստանան իրենց հարցերի պատասխանները։  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 41-ի (387) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանի ծննդյան 40-ամյակը:

Մաղթում են առողջություն եւ հաջողություններ անձնական ու գործնական կյանքում, ստեղծագործական առաջընթաց՝ ազգային գործունեության բնագավառում, որտեղ արդեն վաղուց ներդրվում են նաեւ անձնական գերագույն ջիգեր եւ նվիրական օրնիբուն աշխատանք… Հայ Աստվածները քեզ եւ ընտանիքիդ պահապան:

1. «Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների համակարգող)…

…Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս է նշել, թե ինչ կարեւոր է ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈւԹՅԱՆ նախարարության ստեղծումը: Սա իր ազդեցությամբ պիտի ավելի զորավոր լինի՝ քան ազգային անվտանգության ծառայությունը, ավելի հոգեւոր՝ քան եկեղեցին ու որեւէ կրոնա-հավատքային կառույց, ավելի անզիջում ու հարձակողական՝ քան հայոց բանակն ու ոստիկանությունը: Օրերս կրկին հնչեց փոփոխությունների մասին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, թե պատրաստվում է հանրաքվեից հետո կառավարությունը թարմացնել (՞՞՞) նոր դեմքերով: Եթե իսկապես այդպես է, ապա ինչու չփորձել նշված նոր նախարարության ստեղծումը եւս կյանքի կոչել (մյուսներն էլ «գաղափարական ձեւափոխման» ենթարկել)…

…Ի դեպ, մոտենում է Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով որոշելու օրը եւ այս առումով էլ նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին «Ազգային Սահմանադրության» նախագիծ էր ներկայացրել ամբողջությամբ, որը կարող է ազգին ու պետությանը վերադարձնել հայաշունչ եւ հայախոս դեմքը, բայց… http://www.hayary.org/wph/?p=4941 Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ (անցումային) նախագիծ է ներկայացվել

Իսկ ներկա կամ նման այլ սահմանադրական փոփոխություններով, անգամ եթե դրանք բարեփոխումներ կոչվեն, ոչ մի հիմնարար փոփոխություն չի լինի: Հայ արիներն իհարկե կողմ են կենտրոնաձիգ պետության ձեւին, ուստի կողմնակից էին, որ կիսանախագահական երկիրը նախագահական դառնա, այլ ոչ թե խորհրդարանական, որտեղ քաղաքական խաղերը եռապատկվելու, քառապատկվելու միտում կունենան… Սա երկբեւեռ աշխարհում հայտնված մեր երկրի համար եռապատիկ կամ քառապատիկ ավելի խնդիրներ է նաեւ ստեղծելու՝ ամեն մի խորհրդարանական կուսակցության կողմից: Բոլորը գիտենք բոլորի սնող աղբյուրներին… Իհարկե, կան որոշ փոփոխություններ էլ, ինչպես պետության կողմից ընտանիքի ճանաչման ձեւակերպումը եւ այլն, որ վատ չէ համեմատորեն, բայց համահավաք առումով «այո»-ի ու «ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա: Դրա համար էլ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ներքին շրջաբերականով իր անդամների քվեարկության իրավունքը ազատ է թողել, ըստ այս կամ այն փոփոխությանը կողմ կամ դեմ լինելու առաջնայնության: Մեր՝ վերը բերված խնդիրը, ո՛չ գործող, ո՛չ նորովի մատուցված Սահմանադրությամբ լուծելի չէ, արտաքին թուրքի եւ ներքին թուրքի գործողությունները երկու դեպքում էլ մնում են անպատիժ: Իսկ սա արիական հայերի համար միայն չափանիշ չէ… սկզբունք է: Շուտով միջազգային զարգացումները հանգեցնելու են մի իրավիճակի, որ ՀԱՅՈՑ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ խնդիրն է առաջ գալու: Այն Սահմանադրության, որն ինքնությամբ ազգային, էությամբ համահայկական է լինելու, իսկ բնույթով՝ ինչպես ինքնապաշտպանական, այնպես էլ պահանջատիրական: Այդ Սահմանադրությունն ասելու է՝ «Հայը բնածին ազգ է, Հայկական լեռնաշխարհն էլ բացառապես հայի բնատուր հայրենիքն է»…

2. Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

3. Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը… ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում հանցավոր խմավորման բացահայտված մասին… Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ… Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել…

4. ԱԱԾ.- Երեւանում կանխված հանցագործությունների մասին… ԱԱԾ.- Խմբի անդամների եւ գործողությունների մասին… ՀՀ նախագահ.- Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի… ԱԱԾ տնօրեն.- Գգալու՜ է ապաշխարելու ժամանակը…

5. Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

6. Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ «Իսկանդեր»-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…

7. Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…

8. Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…

9. Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մեր տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր… Ֆրանս-թուրքական եւ ռուս-թուրքական ֆուտբոլա-քաղաքական հակասություններ… Ֆուտբոլի բարձրագույն խմբի արդյունքները…ՀՖՖ նախագահի պատասպանը՝ ՖԱՖ-ին եւ այն մասին, որ Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել…

11. Հայկական խոհանոց – Մրգախառն աղցան՝ նանայով… Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը մանկական Եվրատեսիլում – Ե՛րբ ենք վերջապես հասկանալու, որ քաղաքականությունն ամեն տեղ է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդավե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

«Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…

http://www.hayary.org/wph/?p=5209Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

Վերջերս նորից հանգեցի այն մտքին, որ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը պետք է հանրակրթություն մտնի 4-րդ դասարանից, երբ հայ պատանին արդեն լիարժեք տառաճանաչ է… Սա այլեւս անբեկանելի մի իրողություն է ինձ համար: Միայն այն հանգամանքը, որ հայը պիտի զգա եւ զգոն մնա ազգի տականքից, որի ձեւակերպումը հենց Նժդեհինն է, բավարար է, որ ցեղակրոնությունն ունենա պարտադիր դասաժամ: Ազգի տականքը կամ ներքին թուրքը մեզ համար միշտ էլ լինելու է ավելի վտանգավոր, քան՝ բուն թյուրքական տարրը:

Սրանք ոչ միայն ներքին թուրք են աշխատում, այլ Հայաստանում փնտրում են թյուրք-ադրբեջանական փոքրամասնություն, որոնց շահերը պաշտպանելու համար նոր միջազգային դրամաշնորհային ոլորտ բացեն Հայաստանում: Երեւի՝ նաեւ շփոթմունք ու թշնամանք առաջացնեն գրեթե միատարր-հայատարր Հայաստանում: Ահա ինչ են ասում ոմանք: Որ Տավուշի սահմանամերձ գոտու գյուղերում՝ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար, Բաղանիս, Բերդավան եւ այլ համայնքներում ապրում են ազգությամբ ադրբեջանցի կամ հայ-ադրբեջանական ամուսնություններից ծնված անձինք: Եվ քանի որ այս մարդիկ հիմնականում հայկական ազգանուններ են կրում, նկատելի չէ, որ այս եւ այլ համայնքներում եւս կան ազգությամբ ադրբեջանցիներ…

Ահա թե ինչ պրպտուն դեմքեր կան մեր երկրում, որոնք անդադար օտարների փնտրտուքի մեջ են: Եթե սրանք մաքրարյունության եւ հայի գենետիկ հզորության վերականգնման կողմնակիցներ լինեին, ապա գուցե հարմարվեինք այն մտքի հետ, թե փորձում են լավություն անել ազգին եւ ազգային ինքնամաքրման խնդիր են բարձրացնում…

Սակայն ամենեւին այդպես չէ:

Սրանք նոր փոքրամասնություն են փնտրում Հայաստանում, ազգային թշնամական փոքրամասնություն, որի հայտնաբերումից հետո մի լավ խառնաշփոթ կառաջացնեն այդ համայնքներում եւ ապա ամերիկյան ու եվրոպական պապաներից դրամաշնորհներ կկորզեն՝ «ազգային թշնամական փոքրամասնության» իրավունքների պաշտպանության» համար:
Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

ԽՍՀՄ պայմաններում հնարավոր Երիտասարդական երազանքներիս վերջը, տարիների հեռվից ու առաջին հայացքից նախանձելի չի թվում, բայց այդ վերջը եղավ արդեն բուռն ընթացող երիտասարդական կյանքիս մի այլ պոռթկման՝ հոգուս ազգային զարթոնքի սկիզբը…

Լավ չեմ հիշում, կարծես ֆրանսիական մեծերից մեկն է ասել՝ բախտավոր է նա, ով ապրում է իր ազգի համար ճակատագրական ժամանակաշրջանում: Այո, ճշմարիտ է ասված, այդժամ ազգիդ ճակատագիրը նաեւ քեզնից, քո գործունեությունից է կախված…

Բախտավորություն եմ համարում, որ ազգիս պատմության առանցքին այդքան մոտ եմ կանգնել… Ու դեռ կանգնած եմ:  Continue reading

Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը… ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում հանցավոր խմավորման բացահայտված մասին… Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ… Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել…

Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը

Միջազգային սրացումներին զուգահեռ մի փոքր լարում նկատվեց նաեւ Հայաստանում: Բայց խնդիրն այն բանում չէ, որ ծայրահեղ իսլամականներն իրենց ահաբեկչական ու զավթողական ծրագրերում նաեւ Հայաստանն են ներառել, նաեւ նրանում չէ, որ մշտապես խախտվում է զինադադարը հայ-ադրբեջանական սահմաններում եւ սադրանքներն են լինում գրեթե ամեն օր, այլ մեր երկրի ներքին կյանքին եւ ապահովությանն առնչվող մի խնդրում է: Հայաստանում վտանգավոր հանցախումբ է հայտնաբերվել, որը պատրաստվում է զինված գործողություններ իրականացնել, իսկ թե ինչ նպատակներով, կպարզի հետաքննությունը:

Երեւանում, Նորքում գտնվող մի առանձնատնից ԱԱԾ-ն դուրս է բերել մի շարք ծանր հանցագործություններ ծրագրած խմբի անդամներին՝ 3 կնոջ եւ 7 տղամարդու: Փաստորեն, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել մեր երկրում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այդ տարածքը խիստ հսկողության տակ էր առնվել. ոստիկանությունը տարածք չէր թողնում մտնել անգամ այդ տան հարեւանությամբ ապրող բնակիչներին։ Ականատեսները պատմում են, որ տանն ամեն ինչ ջարդուփշուր է արված, հետախուզվում էր ամեն անկյուն: Տան տիրոջ քույրը պատմում է, որ չի կարողանում գտնել «այն բրոկերին, ով տունը վարձով է տվել»: Իսկ իրավապահները տուն են մտել պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:

Այն փաստը, որ մեր քաղաքական ու լրատվական բնագավառները դեռ կայացած չեն, անմիջապես երեւում է որեւէ արտակարգ իրավիճակի առաջացման առաջին իսկ պահից: Հաճախ չտրամաբանված կամ ենթադրյալ կարծիքների տարածմամբ գրեթե խուճապային տրամադրություններ են առաջ գալիս: Անմիջապես «գցվեց» ահաբեկչական խմբավորման ձերբակալման թեզը, երեւի որոշ լրատվամիջոցներ այդպես գտան նպատակահարմար, որ՝ «Արդեն հայտնի է տեռորիստական խմբի ղեկավարի անունը», «ԱԱԾ-ի՝ Նորք-Մարաշում հայտնաբերած 10 սիրիացիները հայերեն խոսել են իմացել» եւ նման բաներ, որոնք սկսեցին հայտնվել «ամենաընթերցվածները» համացանցային կարգավիճակում: Բազմիցս է խոսվել այս մասին, որ ժամանակից առաջ ընկնելն ու, կամա թե ակամա, խուճապային տրամադրություններ առաջացնելը վտանգավոր է: Բայց համացանցային «լայքերը» պարզապես դարձել են վերպետական ու վերազգային երեւույթներ… Հետո «հայախախոս սիրիացիները» «դարձան» «ադրբեջանցի հայախոսներ» եւ ոմանք երեւի թե արդեն պատրաստվում էին հերթական ադրբեջանական սադրանքի մասին տեղեկացնել, բայց ԱԱԾ-ն կանխեց: Չնայած ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը իր հարցազրույցում եւս ակնարկել էր, թե «չի բացառվում, որ Ադրբեջանից հայախոս ահաբեկիչներ թափանցեն»:  Continue reading

ԱԱԾ.- Երեւանում կանխված հանցագործությունների մասին… ԱԱԾ.- Խմբի անդամների եւ գործողությունների մասին… ՀՀ նախագահ.- Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի… ԱԱԾ տնօրեն.- Գգալու՜ է ապաշխարելու ժամանակը…

ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում կանխված հանցագործությունների մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015թ. ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Continue reading