Սկիզբը՝ թիվ 2-ում
http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Բոլոր Աստվածներն էլ (ոչ միայն Հայ) որպես Արարչի Զավակներ են ԱՐԱՐՎԵԼ եւ միայն Տիեզերքի Տիրոջ Զավակներն են:
Եվ այսպես՝ վերոնշյալ 8 Աստվածները կազմում են Հայ Աստվածային Ընտանիքը:
Այս ընտանիքում (առհասարակ՝ Աստվածային բոլոր Համակարգերում) կա մի եզակի երեւույթ՝ Տիեզերքի Տիրոջ Կամքով է, որ Վահագնը եւ Աստղիկը ի սկզբանե Այր ու Կին են (Տերը չի ընդդիմացել Սիրո Առաջին դրսեւորմանը), այն էլ վերապահությամբ, որ Աստղիկը հավետ կմնա սիրո եւ գեղեցկության աղջկական հովանավորը՝ մայրության գործառույթը մշտապես թողնելով Անահիտ Աստվածուհուն:
Մեր մյուս Աստված-Աստվածուհիները (ինչպես այլ Աստված-Աստվածուհիներ) կարող են Կին եւ Այր ընտրել, նաեւ Զավակներ ունենալ Իրենց Տիեզերաաշխարհում: Սակայն, ինչպես վերը նշեցի, Աստվածների Զավակները չեն կարող Աստվածներ լինել, քանզի դա միայն Տիրոջ Կամոք է լինում եւ Տիեզերական հստակ Գործառույթի առկայությամբ:
Հին հունական առասպելներն իրենց Գերագույն Աստծուն շատ զավակներ են ընծայում, մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են 6 Աստվածներ, որ զավակներ են ընծայված Հայր Արային՝ Վահագնը, Աստղիկը, Միհրը, Տիրն ու Վանատուրը, հիշելով, որ Անահիտն ու Նանեն քույրերն են Աստվածահոր։
Հայկական Աստվածային Համակարգ «մտցված» հեթանոսական մյուս աստվածների «ծնողները» չեն հիշատակվում որեւէ ձեւով, ու ենթադրվում է, որ նրանց էլ են Հայր Արայի Զավակները համարել… Չնայած այդ աստվածների մայրը կամ Հայր Արայի կինը բնավ չի հիշատակվում որեւէ մեկի պարագայում։ Իմիջիայլոց, Հայր Արային երբեմն նաեւ Արամազդ են կոչում: Արա (Ար-Ա՝ Արարում Առաջին, Արարչի Առաջինն Արարած Աստվածը) խորհուրդը զուտ Հայկական Աստվածային համակարգի խորհրդանիշ է, չնայած ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին եւ պահպանվել Րա ձեւով: Իսկ պարսիկները Արա-ի հետ սովորաբար գործածում են Մազդա (Պաշտելի) մակդիրը՝ Արա Մազդա, ինչը որոշակիորեն ներխուժել է հայկական դիցարան՝ որպես Արամազդ: Մենք պետք է ասենք՝ Հայր Արա, Աստվածահայր Արա կամ պարզապես Արա, իսկ Արամազդ ասելը օտարահունչ եւ կոպիտ սխալ է: Հայր Արան մեր Աստվածային Համակարգում ունեցած դիրքով համապատասխանում է պարսկական Ահուրամազդային կամ հունական Զեւսին, բայց այլ բնույթի, ինքնության եւ էության Աստված է՝ հայաբնույթ է բացարձակ իմաստով: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արա Աստվածահայրը կարող է նաեւ պատժել (արդար ուժն է ծնում իրավունք սկզբունքով), եւ այստեղ չենք տեսնում պարսկական հավատին հատուկ՝ չար ու բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չի պաշտվում։
Ավելին՝ Հայկական Աստվածային Համակարգում չկա չարի կամ մահվան աստված, իսկ երբեմն նշվող Սպանդարամետը կամ Սանդարամետը, ում ներկայացնում են որպես հայերի ստորերկրյա թագավորության աստված, որին հաճախ նույնացնում են ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ, իրականում գոյություն չունի: Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների եւ գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձեւով հասկացել են եւ՛ դժոխքի անդունդները, եւ՛ դժոխքի չար ոգին՝ Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ մտել է պարսկական ազդեցությամբ, ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության եւ պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երեւան է գալիս իբրեւ դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջեւանը։
Այլերի անվան մեկ այլ գործածումից էլ երբեմն Վիշապին են աստվածացրել որպես չարի բացասական ուժ, որը նույնպես սխալ է: Վիշապը երեւակայական, գերբնական էակ է ոմանց առասպելաբանություններում եւ սովորաբար պատկերվել է թեւավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) եւ ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է անկազմակերպվածության (քաոսի) ու կազմակերպվածության (կոսմոսի-տիեզերքի) հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը արիական (հայեվրոպական (քանզի արիացիների նախահայրենիքը Հայաստանն է), իսկ այսօր գործածվում է հնդեվրոպական աշխարհագրական ձեւը) տեսակների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, կայծակին, ամպրոպային հողմին։ Հնագույն հավատալիքների համաձայն, Վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արեւը՝ առաջացնելով խավարում։ Հին Արեւելքի մի շարք երկրներում Վիշապը պաշտվել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Վիշապը նախապես պաշտվել է իբրեւ ջուր, անձրեւ ու հարստություն պարգեւող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է Աստծո կամ Դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը եւ նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաեւ նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Continue reading →