Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում – 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում
Լիտվայի Վիլնյուս քաղաքում մարտի 25-30-ը տեղի է ունեցել «Music Talent Leuge» միջազգային 4-րդ մրցույթը, որին մասնակցել է շուրջ 20 պետություն: «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիա»-ի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը մեր թղակցի հետ զրույցում հայտնեց, որ այս անգամ ասոցացիան ներկայացրել են 3 երկրի պատվիրակություն. Հայաստանը, Լեհաստանն ու Մոլդովան: Հայաստանը մրցույթում ներկայացրել է 14 ամյա Էլինա Չոլախյանը, 13-ամյա Մարիաննա Բրսիկյանը, 15-ամյա Սաթենիկ Սահակյանը եւ 16-ամյա Կարեն Օհանյանը: Մեր երկիրը ներկայանող մասնակիցները միջազգային բեմում ծածանել են հայոց եռագույնը եւ վերադարձել հաղթանակներով: Մարիաննան 2 անվանակարգերում՝ էստրադային և մյուզիքլ, զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Էլինա Չոլախյանը էստրադային ոճում ստացել է 1-ին մրցանակ, Կարեն Օհանյանը էստրադային ոճում ՝ 1-ին մրցանակ, Սաթենիկ Սահակյանը՝ էստրադային և ջազային ոճում՝ երկու 1-ին մրցանակ: Մարիաննա Բրսիկյանը էստրադային ոճում երգել է «Երգ ճանապարհի», իսկ մյուզքլ անվանակարգում՝ « Beauty and the beast »: Սաթենիկ Սահակյանը փոփ ոճում կատարել է «Stone cold», իսկ ջազային ոճում՝ «I put a spell on you »: Էլինա Չոլախյանը էստրադային ոճում ներկայացել է «This world» երգով , իսկ Կարեն Օհանյանը՝ «Rise Like a Phoenix» երգով: Նրանք մասնակցել են նաև գալահամերգին, որը ցուցադրվել է Լիտվայի պետական հեռուստատեսությամբ:
30 անդամից բաղկացած ժյուրի կազմում է եղել Լիա Տոնոյանը, ով ներկայացրել է WAPA-ն: WAPA-ն ներկայացրել է նաեւ Լեհաստանի պատվիրակությունը, որը գլխավորել է Սարիբեկ Սարգսյանը: Նա ներկայացրել է 4 երկիր՝ տարբեր տարիքային խմբերում: Լեհաստանը ունեցել է երկու 2-րդ եւ մեկ 1-ին մրցանակ: Եվ ամենափոքրիկ մասնակիցը, ով Լեհաստանից էր, ստացել է մրցույթի գլխավոր մրցանակներից մեկը՝ փոքր Գրան Պրին: Մոլդովան ներկայացրել են Իրինա Կրասնեչուկն ու Յուլիա Ալեյնիկովան: Իրինան ֆոլկ ոճում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Յուլիան էստրադային ոճում է զբաղեցրել 2-րդ տեղը: Նրանք միասին դուետով են հանդես եկել եւ ֆոլկ ոճում ստացել 1-ին մրցանակ: «Հայատանը ներկայացնող մեր մասնակիցները, որպես ավանդույթ, հաղթանակներով են վերադառնում: Այո, արժանի մրցակիցներ են ունեցել, բայց ես վստահ էի, որ մերոնք հաղթանակներով են վերադառնալու»,- ասաց Արման Ղուկասյանը՝շեշտելով, որ մրույթը բացարձակ արդար է անցել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից.-
23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 31-ից ապրիլի 2-ը, հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշող Վիեննայի «Արարատ» հայկական մարզական միության կողմից, կազմակերպվել են Եվրահայկական մարզական 23-րդ խաղերը: Համաեվրահայկական միջոցառումը կայացել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի եւ Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ:
Եվրահայկական խաղերին մասնակցել է 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներից, իսկ մրցապայքարին մասնակցեց ավելի քան 730 մարզիկ 15 երկրից (թիմերով մասնակցեցին մարզիկներ Լիբանանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հայաշատ 55 քաղաքներից): Ծրագրում ընդգրկված սպորտաձեւերում էին՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի եւ շախմատ: Մասնակցեցին կանանց, տղամարդկանց եւ պատանի մարզիկների թիմերը:
Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկել է Եվրամիության, Ավստրիայի ու Հայաստանի քայլերգերով, հայ հոգեւորականների օրհնությամբ եւ հայկական պարերի ուղեկցությամբ: Խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին եւ հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Զատիկի տոնին: Միջոցառման վայրը փոփոխական է եւ ամեն տարի որոշվում է Եվրահայկական խաղերի հանձնախմբի կողմից: Բացառություն են այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր:
«Արարատ» հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը խոսքով՝ «հայերը միասնական պետք է ներկայանան աշխարհին ո՛չ միայն հայրենի հողում, այլեւ երկրագնդի ցանկացած վայրում։ Սա եղել եւ մնում է մեր ուղերձը աշխարհին»։ Continue reading →