Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…

Սոցցանցն ազատ արտահայտվելու տիրույթ է, եւ սիրում եմ այնտեղ՝ հիմար, միջակ ու հանճարեղ մտքերի տիրույթում թափառել: Մանավանդ այս օրերին: Իմ ընկերների ցանկից պարբերաբար մաքրում եմ միայն կեղծ օգտատերերին, ոչ թե նրանց, ում մռութը կամ տեսակետներն ինձ դուր չեն գալիս: Լրագրող եմ ու սիրում եմ լսել բոլորին: Եթե չսիրեմ էլ, դա իմ մասնագիտությունն է, բայց սիրում եմ: Մեկ էլ սիրում եմ անկեղծ լինել ու բնավ չեմ տիրապետում բոլորին դուր գալու արհեստին: Այս կամ այն քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցի շուրջ եթե որոշել եմ արտահայտվել, խոսում եմ հստակ՝ յուրաքանչյուր տառիս ու կետադրական նշանիս համար պատասխան տալով: Եվ երբեւէ իմ առաջ խնդիր չեմ դնում այս կամ այն կողմին սիրաշահելու: Ժողովրդահաճ չեմ: Հա, մեկ էլ ամեն թեմայի շուրջ ցանցում գրառում անելու եւ ներկա ստանալու մոլուցքը չունեմ:

ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքերի շուրջ չեմ արտահայտվել: Պատճառն այն է, որ ես հայերենին սրբորեն եմ վերաբերում եւ յուրաքանչյուր բառ ընտրում եմ մտածված: Հայերենում հստակ է՝ ինչ ասել է ահաբեկիչ, զավթիչ, ապստամբ, հայրենասեր, հայրենադավ, ազատամարտիկ, պետություն, ազգ, հայրենիք եւն: Սրան զուգահեռ կան միջազգային հարթակում ձեւավորված հասկացություններ, որոնք տալիս են «ահաբեկիչ», «ապստամբ»… եզրույթները: Հետեւաբար, որպես լրագրող պարտավոր եմ բառ գործածելիս մտածել դրա թողած ազդեցության ու հետեւանքի մասին: Հատկապես եթե մասնագիտական տիրույթում եմ, պետք է կարողանամ շղարշել իմ անձնական կարծիքը: Այսինքն՝ եթե գրում ես, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավածները ահաբեկիչներ են, պիտի հասկանաս, թե այդ եզրույթը ինչ է տալու մեր երկրին ապագայում: Կամ էլ եթե գրում ես, որ ահաբեկիչներ են, ապա պիտի տաս երեւույթը այդ բառով որակողին: Նույնը՝ «հերոս», «ապստամբ» որակումների պարագայում: Լրագրողի ներքին զսպանակը միշտ պետք է աշխատի:   Continue reading

Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

Հեղափոխությունները, հեղաշրջումները, ի վերջո ահաբեկչությունները վաղուց ապացուցել են, որ հաճախ ավարտվում են՝ ծնունդ տալով հակահեղափոխության, հակահեղաշրջման կամ հակաահաբեկչության: Եթե առաջին երկուսը միանգամայն պարզ են իրենց ձեւակերպումների բնույթով, ապա վերջինը՝ ահաբեկչությունը, ունի նաեւ մեկ այլ նրբերանգ՝ վրիժառություն, որը ոչ միայն նրբերանգով է տարբերվում ահաբեկչությունից, այլեւ բուն բնույթով: Վրիժառությունն այլ թեմա է եւ վերոթվարկվածների հետ ամենեւին կապ չունի:

http://www.hayary.org/wph/?p=5719Ծրագիրը կյանքի կոչեց` ընդհատակ անցավ – Սասնա ծռեր»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ն ու այլանուն այս նույն կառույցը պարզապես հույսը դրել է ժողովրդի ընդվզման վրա… Արցախի հարցը.- Գողականների պայմաններն էլ կլսենք շուտով… Բերման է ենթարկվել օրենքով գողը…

http://www.hayary.org/wph/?p=5718Զսպվածությունը՝ ողբերգությունից խուսափելու ձեւ – «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունները խոսում են նրանց պլանների ու ծրագրային քայլերի բացակայության մասին…Զինյալներն ամեն բան արեցին, որ ահաբեկչի անուն ձեռք բերեն…

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=5711 –  Ներքին զսպանակը գործի՛ դրեք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)… 

http://www.hayary.org/wph/?p=5710Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

Հեղափոխությունները, հեղաշրջումները եւ ահաբեկչությունները վաղուց գունաբաժանումներ կամ ինչ-ինչ պիտակավորումներ են ստացել, որոնք կիրառվում են մարդկանց բուն թեմայից շեղելու համար: Հեղափոխություններին վարդերի կամ կակաչների անուն տալով եւ այդ ծաղիկներով հանրահավաքներ սկսելով՝ դրանք հաճախ ավարտվում են հեղաշրջմամբ: Նույնն էր վերջին՝ «արաբական գարնան» հեղափոխությունների շարքի դեպքում… Իսկ հեղաշրջումների փուլն էլ երբեմն ավարտվում է ահաբեկչությամբ… երբ ոչնչացվում են երկրների նախագահներ ու այլ պաշտոնատար անձինք, քաղաքական դեմքեր…

Այս ամենի փորձերն էլ եղել են Հայաստանում ու կլինեն, քանի դեռ պետությունը չի դարձել իսկապես ազգային, իսկ սահմանադրական սկզբունքներն էլ՝ համազգային: Սա նշանակում է՝ պետության ներսում չի կարող գերակա լինել որեւէ միջազգային հասկացողություն, գաղափար կամ արժեք, իսկ իրավական ոլորտում չի կարող գերիշխել որեւէ միջազգային օրենք: Սա նաեւ նշանակում է, որ ազգային պետությունն ու գործող օրենսդրությունը իրապես պաշտպանն են յուրաքանչյուր հայի ու Հայաստանի այլազգի բնակչի՝ անհատական հարցերում, ինչպեսեւ՝ պաշտպանն են ազգային արժեհամակարգի՝ միջազգային ճնշումների պարագայում:

Հայաստանում շատ դժվար է իրականացնել վերոթվարկյալ երեւույթները, քանի որ մեր երկիրը թերեւս եզակի է իր տեսակով՝ միատարրությամբ: Հայաստանի բնակչության 98%-ից ավելին հայեր են, եւ օտարները դժվարությամբ են հասնում հակահայ դրսեւորումների ներդրմանը: Հակաիշխանական դրսեւորումները պետք չէ շփոթել ասվածի հետ, չնայած այստեղ էլ օտարները մեծ հաջողություններ չունեն:

Մնում է պատկերացնել, թե ինչպիսի ամուր ու անառիկ պետություն կունենանք՝ ազգովի պաշտպան կանգնելով, ինչպես կլինենք  ազգը պաշտպանած, եթե իսկապես հայկական՝ հայահիմք, հայամետ ու հայաշունչ պետություն կերտենք, բոլոր չափորոշիչներին համապատասխան:

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է ինչպես այս, այնպես էլ այս ամենին խոչընդոտող թեմաներին: Մեզ համար անընդունելի է հայրենքի դավաճանությունը կամ ազգադավությունը՝ ինչ պատճառաբանություններով էլ այն պիտակավորվի: Անցած տարեվերջին բոլորիս ցնցեց այն փաստը, որ մի խումբ հայեր ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել մեր երկրում: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեծ գումարներ եւ այլ միջոցներ էին ներդրված այդ գործում, հասկանալի է դառնում, որ բացի այն, որ մեր երկրում կան նմաններին գաղտնի սատարողներ, ուրեմն՝ նմաններին ոչ միայն աջակցողներ, այլեւ ղեկավարողներ կան դրսից՝ օտարների կողմից: Վերջին դեպքի քննությունը դեռ ընթանում է, բայց ականատես եղանք նոր մի միջադեպի:   Continue reading

Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

Այս ընթացքում հայ հանրությունը հաստատ չհամախմբվեց ահաբեկում արած, բայց իրենց ապստամբներ կոչող խմբի շուրջ, անգամ չկիսվեց հավասար մասերի, ինչպես ենթադրում էին ոմանք: ՊՊԾ-ի շենքը գրաված եւ ոստիկաններին պատանդ վերցրած զինված խմբի անդամներին ցույցերով աջակցելու ցանկություն հայտնեցին մի քանի հարյուր մարդ, որոնց կեսից ավելին ներկա է ցանկացած ցույցի ժամանակ:…

Բայց պետք է նշենք, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մեկական քաղաքական ուժ սատարեց Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» «Սասնա ծռեր» կոչված զինված խմբի գործողություններին: Եվ ինչ են ասում այդ ուժերը՝‘սատարելով այսպես կոչված ապստամբություն նախաձեռնողներին:

ԱԻՄ-ն առայժմ միակն է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները որակել է բռնակալության դեմ ապստամբություն. հաղորդագրություն էր տարածել այս կազմակերպությունը՝ Պարույր Հայրիկյանի ղեկավարությամբ: Չնայած «իր գործունեության ավելի քան 50 տարիների ընթացքում ԱՄԿ-ԱԻՄ-ը քաղաքական պայքարում, նույնիսկ ազգի ազատագարական պայքարի շրջանում, սկզբունքորեն բացառել է ուժի եւ մանավանդ զէնքի կիրառումը», սակայն հանկարծ որոշել է սատարել ներսում զենքի դիմած եւ հայ մարդկանց պատանդ վերցրած ուժին:

Բայց ԱԻՄ-ին  «հասկանալի է, որ այսօր ոչ թե մի քանի անհատների, այլ մարդկային մեծ խմբի կողմից այդպիսի գործողության դիմելը միայն հուսահատության դրսեւորում չէ։ Անտարակույս այսպիսի գործողությունների նախապատճառը որպես կանոն լինում է մարդու հիմնարար իրավունքների զանգվածային ոտնահարումը երկրի իշխանությունների կողմից…»:  Ահա, այս «գաղտնիքի» բացահայտմամբ 50 տարի զինված ներազգային պայքարը մերժող կազմակերպությունը դառնում է զինական կառույց:…

Ավելի զարմանահրաշ վերջաբան ունի այս հաղորդագրությունը. «Մենք պարտավոր ենք գիտակցել, որ օրվա նույնիսկ ամենակարեւոր խնդիրները լուծելուն զուգահեռ մենք նախադեպեր եւ քաղաքական ավանդույթներ ու մշակույթ ենք ստեղծում։ Ուստի այդ պատմական պատասխանատվությամբ պետք է վերաբերենք թե մեր գործողություններին եւ թե մարդ արժեքի գնահատման մեր մոտեցումներին»։   Continue reading

Հայաստան-Արցախ. միասին դեպի միացյալ հայրենիք.-  Նույն եռանդով՝ ի շահ հայոց երկրի զորացման… Համայնքները՝ ձեռք ձեռքի, թշնամու սիրտը՝ տրաքի… Խաղ տամ՝ գիտելիք ուզեմ… Բժիշկ բերեմ՝ առողջություն տամ…  Փաթեթ տամ, տուրիստ բերեմ…

Հուլիսի 15-ից 17-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Արցախում էր: Ամենակարեւորը այս այցից ինձ համար թերեւս այն էր, որ երեւանյան պատվիրակությունը եղել էր առաջնագծում: «Լինել Արցախում ու չայցելել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու չհաղորդակցվել նրանց հետ, չհետաքրքրվել սահմանում տիրող իրավիճակով, նշանակում է ձեռքդ հետ քաշել առօրյա զարկերակից ու անտարբեր գտնվել բանակաշինության խնդիրների, հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, տուն վերադառնալ՝ այդ ամենի հանդեպ չունենալով քո անձնական կարծիքը»,-ասել էր Տարոն Մարգարյանը: Ի դեպ, նա իր հետ դիրքեր էր տարել նաեւ ավագ որդուն: Ծանոթանալով հայկական դիրքերին (թշնամին 100 մետր հեռավորության վրա է ընդամենը), Տարոն Մարգարյանն ասել էր, թե ուզում է մեր մայրերին, բոլոր ծնողներին վստահեցնել, որ «հրամանատարության կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են դիրքապահների ծառայությունը առավել անվտանգ դարձնելու, մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելու համար»։

Ապրիլյան դեպքերից հետո երբ Երեանի քաղաքապետարանը բնակարաններ էր հանձնել զինծառայողների ընտանիքների («Լուսանցք»-ը գրել է այդ մասին), քաղաքապետն ասել էր, թե սա այն նվազագույնն է, որ կարող ենք անել մեր հերոսների համար: Արցախում էլ այց եղավ ապրիլյան պատերազմում զոհված 5 եւ առավել ծանր վիրավորում ստացած եւս 5 ստեփանակերտցիների ընտանիքներին: Նրանց կենցաղային անհրաժեշտ տեխնիկա եւ այլ պարագաներ տվեցին: Նշենք, որ ինչպես Ստեփանակերտի այս, այնպես էլ ԼՂՀ այլ շրջաններից ծանր վիրավորում ստացած ու ապրիլյան այդ օրերին Երեւանի բուժհաստատություններում համապատասխան բուժում ստացող զինծառայողները, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, եղել են աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության ամենօրյա հոգածության ներքո:

Երեւանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն եւ կարեւոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է կարեւորվում եւ գնահատվում արցախահայության կողմից: Այս խոսքերը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինն են: «Վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ ավելի են ընդլայնվելու համագործակցության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանը»,- նշել է ԼՂՀ նախագահը:   Continue reading

Թուրքիայի նախագահ Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք կլինի – «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն ասում է՝ ի՞նչ գնով էլ լինի պիտի կեղծվեն ընտրությունները…

Թուրքիայում կատարվող վերջին իրադարձություններին, ներքին խժդժություններին կանդրադառնանք «Լուսանցք»-ի հաջորդ թողարկմանը, սակայն նշենք, որ հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը պատկանող  շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ:

Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը Թուրքիայի տարածքում արգելափակվել է:

«Էրմենիհաբեր»-ը ներկայացնում է «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը գործակալության կայքում ներկայացված  է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերնագրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ  Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում: Փաստաթուղթը բաղկացած է 3 հավանական տարբերակների նկարագրությունից  եւ եզրակացությունից:   Continue reading

Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը

Զինված խմբի հետ բանակցելու էին եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր է, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ազատամարտիկ եւ հրապարակախոս Սուրեն Սարգսյանը:  ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը միայն Վիտալի Բալասանյանին թույլ տվեցին գնալ բանակցությունների:

Երեւանում էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը, ով հայտարարեց, որ բանակցությունները միայն աշխարհիկների գործը չէ: Նա շեշտեց՝ մենք գերխնդիրներ ունենք լուծելու, հատկապես երբ Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել:

Բանակցությունները կայացան, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ մյուսները հարգելով ու հավատալով  Վիտալի Բալասանյանին, նրան ընդունել ու բանակցել են: Սակայն, ըստ էության, կարծես թե ոչինչ չի փոխվել… Յուրաքանչյուր կողմ իր տեսակետն է պաշտպանել եւ «Սասնա ծռեր»-ի դիրքորոշումն անփոփոխ է: Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը  եւ ժողովրդական կառավարության ձեւավորումը:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով.- Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը… Արթուր Աբրահամն արդարացրեց սպասելիքները, իսկ Վիկ Դարչինյանը՝ ոչ… «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու թոփ մոդելը կերկրպագի նաեւ Հենրիխ Մխիթարյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը

Հայտնի են 2016թ. օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Ինչպես նշում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի պատիվը պաշտպանելու են 33 մարզիկներ, ինչպես նաեւ պահեստային համարվող 2 ծանրորդ:

Մեր երկրի ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձեւերում՝ հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4, սպորտային մարմնամարզություն՝ 3, բռնցքամարտ՝ 5, աթլետիկա՝ 6, ծանրամարտ՝ 7, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1, լող՝ 2:

Ահա 2016թ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 33 մարզիկների ցանկը. հունա-հռոմեական ըմբշամարտ՝ Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան, Ազատ ոճի ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե, Սպորտային մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Հուրի Գեբեշյան, Բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Վլադիմիր Մարգարյան, Հովհաննես Բաչկով, Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան, Աթլետիկա՝ Ամալյա Շառոյան, Դիանա Խուբեսերյան, Գայանե Չիլոյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գոռ Ներկարարյան Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, Քրիստինե Պետրոսյան, Նազիկ Ավդալյան (պահեստայիններ՝ Վանիկ Ավետիսյան, Սոնա Պողոսյան), Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան, Լող՝ Մոնիկա Վասիլյան, Վահան Մխիթարյան:

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այս մասին լրագրողների եւ օլիմպիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ռիոյի 2016թ. Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին:   Continue reading

Կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա… – Արմեն Ավետիսըան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

,,Ես երբեք որեւէ մեկի քայլերի մեկնաբանը չեմ աշխատել, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն է,,,- մեզ հետ զրույցում ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ կիրակի օրը ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության առնչությամբ:

,,Ուղղակի ես ասեմ իմ սկզբունքներն այս առիթով: Իմ երիտասարդ տարիներին, երբ ես հետաքրքրվում ու հիանում էի ԱՍԱԼԱ-ով, ինձ համար ամենակարեւորը, որ հայտնաբերեցի, սա էր՝ հայ նվիրյալ մարտիկի համար առաջին սկզբունք է չգործե՛լ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ: ԱՍԱԼԱ-ն բավականին զոհեր տվեց, մեծ թվով նվիրյալներ նահատակվեցին՝ միայն թուրքերին սպանելով, նույնսիկ այլազգիներին չվնասելով: Ինձ համար սա հստակ զկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար:

Ես առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր եւ անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց միայն ո՛չ Հայաստանի եւ հայի դեմ Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 24-ի (414) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

1. Արցախը՝ կրկին գերտերությունների թիվ մեկ խնդիր – Արցախի ձայնը վերջինն է լինելու խնդրի լուծման մեջ, ուստի Երեւանի հետ բանակցությունների սեղանին պիտի նստի նաեւ Ստեփանակերտը…

2. Նոր իրավիճակ` հին կարծրատիպերով հանդերձ – Եթե կա պատերազմի վերսկսման վտանգ, Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը էական փոփոխություն չի բերի…

3. Հետահայաց.- Ինչու՞ մեր եկեղեցին չմարսեց Հռոմի պապին – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

4. ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը – Պետությու՛ն, արդեն հոգնել ենք հարցնելուց՝ ու՞ր է մեր մշակույթի նախարարությունը… Ոչխարի աչքը միայն խոտ տեսնելու համար է (Ջուղայի հայկական խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումը)…

5. Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

6. Որ արտակարգ իրավիճակներոմ արտակարգ իրավիճակներ չավելացնենք – Մեզ համար պահուստն ավելի մեծ նշանակություն ունի՝ մեր երկիրը ճանապարհային շրջափակման մեջ է (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

7. Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի – Իսկ մեր ռազմավարական կոչվող դաշնակցի քայլերն ասում են, որ կանի… Ռուսաստանը չի հանձնվում – Թեեւ «սապոգային քաղաքականությունն» այլեւս արդիական չէ…

8. Երեւանյան մշակութային խճանկար.- «Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ… Հեղինակային երգի հուսո առագաստը… Մնջախաղ.- Միջանցքներում աշխատելով՝ հզոր գործ են անում… Աշխարհազորայինների երեխաներն էլ կհանգստանան…

9. Աշխարհի մարզական հեւքից.- Մարզական աշխարհի խաչմերուկներում… Համահայկական 7-րդ ամառային խաղերը` Արցախում… Մանչեսթերում արդեն սկսել են հիշել հայերին… Հայաստանը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում… Այլ մարզական լուրեր… Հայ աշակերտների օլիմպիական մեդալները Հոնկոնգում…

10. Հայկական խոհանոց – Սմբուկով ձվածեղ… Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է… Աշխարհի ամենագեղեցիկ կանայք հայուհիներն են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Արցախը՝ կրկին գերտերությունների թիվ մեկ խնդիր – Արցախի ձայնը վերջինն է լինելու խնդրի լուծման մեջ, ուստի Երեւանի հետ բանակցությունների սեղանին պիտի նստի նաեւ Ստեփանակերտը…

Թուրքիայի նախագահ Ռոջեփ Թայիփ Էրդողանը դեռ ջանում է խաղալ համաշխարհային 2 բեւեռների հետ, որպեսզի կարողանա իրականացնել իր նորօսմանական ծրագրերը: Մոսկվայի հետ որոշակի կարգավորելով իր հարցերը, Անկարան անցավ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ առկա խնդիրների քննարկմանը: Թերեւս դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ թուրքական խաղերին, սակայն մի բան պարզ է՝ պաշտոնական Անկարան կիսատ-պռատ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, մի քիչ ավելի լավ, բայց նորից կիսատ-պռատ հարաբերություններ` Բրյուսել-Վաշինգտոն դաշնակիցների հետ եւ վատացող հարաբերություններ «Իսլամական պետության» հետ, որի միջոցով կարողանում էր նավթի ու գազի հսկայական պաշարների տեր դառնալ:

Եթե Վաշինգտոնի հետ Անկարան դեռ կարողանում է իր շահերը առաջնային դիրքերում պահած բանակցել, ապա Փարիզն ու Բեռլինը խիստ վերաբերմունք են ցուցադրում: Թուրքիայի ամենասերտ դաշնակիցը Եվրոպայում Մեծ Բրիտանիան էր, սակայն անգլիացիների հանրաքվեի արդյունքները կստիպեն Լոնդոնին դուրս գալ Եվրամիությունից, ինչը Թուրքիայի համար տհաճ անակնկալ էր… Չնայած Թուրքիայի նախագահը փորձեց այլ երանգներ տալ այս ամենին եւ նշեց, թե «Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու քայլը թուրքերին հուշում է, որ դեռ կրիք չկա այմտեղ շտապելու»: Թուրքիայի նախագահն անգամ հոխորտաց. թե, ըստ ամենայնի, ինքը երեւի թե շտապել է ԵՄ-ի դռները թակել, եւ գուցե լավ է, որ հարցը ձգձգվել է ու այսօր բարեկամ Անգլիայի հետ կարող են մտածել եվրոպական ապագայի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ֆրանսիական ազգայնականները Մարին Լը Պենի գլխավորությամբ եւս հայտարարեցին, որ ԵՄ-ն պիտի լուծարել ու նոր եվրոպական կառուց հիմնել, որովհետեւ Եվրամիության օրենքները ճնշում են երկրների անկախությանը, ինքնուրույնությանը:

Չնայած այս խառը ժամանակներում Արեւմուտքը չի գնա կտրուկ փոփոխությունների, քանզի նորից սրվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ չի բացառվում նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ: Իհարկե, պաշտոնական Մոսկվան փորձում է հարթել խնդիրները, բայց զուգահեռ մտածում է իր կողմից պատժամիջոցների դիմելու մասին: Այս իրավիճակում էլ Թուրքիան փորձում է շահեր ունենալ եւ առճակատումից ամրապնդել իր դիրքերը եւ Ռուսաստանի, եւ Արեւմուտքի հետ… Ինչը, ինչպես վերը նշեցինք, թերեւս  ձախողվել է:   Continue reading

Նոր իրավիճակ` հին կարծրատիպերով հանդերձ – Եթե կա պատերազմի վերսկսման վտանգ, Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը էական փոփոխություն չի բերի…

«Մոսկվան քննադատում է ՆԱՏO-ի գագաթնաժողովին կայացված որոշումները»,- մեկնաբանելով Վարշավայի համաժողովի արդյունքները՝ այսօր հայտարարություն է արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը ՆԱՏՕ-ից բացատրություններ է ակնկալում` կապված այն գործողությունների հետ, որոնց նպատակն է խախտել ուժերի հավասարակշռությունն, ինչպես նաեւ արագացված կերպով Եվրոպայում կյանքի կոչել ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը»: Գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշեցին դաշինքի 4 բազմազգ գումարտակներ տեղակայել Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու` Լեհաստանում եւ բալթյան 3 հանրապետություններում:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է՝ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու համար: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրառում էր «Թվիթեր»-ում՝ հայտնելով, որ արդեն մեկնում է Վարշավա:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղարը կունենա մի շարք հանդիպումներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները եւ այլ հարցեր:

Մոսկվան վերոհիշյալ հարցերում ունի իր տեսակետները, ինչը փորձում է ամրագրել միջազգային ասպարեզում: Դիցուկ` Արցախի հարցում այսպես է արտահայտվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կողմերը հաջողությանը մոտ են առավել քան երբեւէ, սակայն մանրամասները բացահայտելու համար դեռ վաղ է».- այսպիսի բարձրակոչ հայտարարությամբ նա ամփոփել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք ավելի շատ ենք մոտեցել հաջողության հասնելուն, քան դա եղել է մինչ այժմ»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել է, որ Ռուսասատանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները դեռեւս չեն բացահայտվի: «Հակիրճ կասեմ, որ հասկանալի պատճառներով մենք բաց կերպով չենք քննարկում մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումների ընթացքում: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին 3 կողմերի նախագահներն իրենց հանդիպման ավարտին հատուկ պայմանավորվել են, որ կողմերը զգուշորեն կվերաբերվեն ի հայտ եկած հույսի այն նշույլներին, որպեսզի «չձախողեն» իրավիճակը»,- ասել է Սերգեյ Լավրովը:   Continue reading

Հետահայաց.- Ինչու՞ մեր եկեղեցին չմարսեց Հռոմի պապին – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Հռոմի պապը եկավ-գնաց: Նրան լավ վերաբերեցին Հայաստանում: Նրան լավ են վերաբերում արտերկրում մեր հայրենակիցները: Խոսքը հենց ա՛յս Հռոմի պապի մասին է, ով մինչեւ Հռոմի պապ լինելը ջերմ հարաբերությունների մեջ է եղել արգենտինահայերի հետ: Խոսքը հենց ա՛յս պապի մասին է, ով առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից եւ առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741թ.։ Ա՛յս պապի մասին է, ով հստակ արտահայտում է իր դիրքորոշումները քաղաքական, տնտեսական, բարոյական եւ սոցիալական հարցերում եւ, ի տարբերություն նախորդների, բնակության համար չի նախընտրել Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժինը եւ այլն եւ այլն:

Հռոմի պապը եկավ-գնաց եւ օրեր անց նկատելի դարձավ, որ մեր եկեղեցին չի մարսել Պապի հանդեպ մեր հանրության լավ վերաբերմունքը:

Ու դա այնքան ակնհայտ էր, որ եկեղեցականները խոսելիս չէին կարողանում  թաքցնել: Հատկապես Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում այնքան էր խոցել Հռոմի պապի հանդեպ մարդկանց սիրառատ վերաբերմունքը, որ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում չէր կարողացել թաքցնել դա: Ասում եմ՝ չէր կարողացել, որովհետեւ մի տեսակ չստացված, չկշռադատված պատասխաններ էր տվել (իսկ հարցազրույցը ստացված էր,- Ա.Մ.): Երբ լրագրողը նկատել էր, որ համեմատությունները մեր հոգեւոր առաջնորդի օգտին չէին (թեկուզ հենց այն, որ կաթողիկոսը շքեղ «Մերսեդեսով» է շրջում, իսկ Պապը՝ համեստ «Ռենոյով), Աջապահյանը պատասխանել էր. «Հասկացա, հասկացա… Դուք ամեն ինչ դիտեք ընդհանուր ֆոնի վրա, եթե դուք անձերով եք պայմանավորում, ուրեմն կաթոլիկ եկեղեցին ունի շատ ավելի անձեր ամաչելու համար, քան մենք ունենք ամաչելու համար: Կաթոլիկ եկեղեցին չունի այնքան հպարտանալու անձեր, որքան որ մենք: Խոսքը, եթե կուզեք, նաեւ առաջին դեմքերի մասին է: Կաթոլիկ եկեղեցվո առաջին դեմքեր են եղել, որոնք խայտառակվել են, եւ մինչեւ այժմ այդ խայտառակությունը կաթոլիկ եկեղեցու վրա է: Իսկ մեր հայ եկեղեցին չունի այդպիսի արտառոց խայտառակություններ եւ երբեք չի ունեցել ու այսօր էլ չունի: Եթե դուք համեմատում եք, ուրեմն համեմատեք ընդհանուր համայնապատկերի մեջ: Բախտներդ բերել է, որ մի առաքինի Պապ է հայտնվել Հռոմի աթոռին, եւ հիմի ուզում եք դա շահարկել: Հռոմի Պապի «Ռենոյով» շրջելը չի փոխում Վատիկանի շքեղ ապրելակերպը: Վատիկանը մնում է նույն շքեղ ապրելակերպի մեջ, ու նույնիսկ Պապի հորդորներն իրենց վրա չեն ազդում: Բայց դուք մի Պապի առաքինությունը տարածում ենք ամբողջ կաթոլիկ եկեղեցու վրա: Եվ ուզում եք Հայ եկեղեցու վրա էլ տարածեք չգիտեմ ում պարսավելի գծերը: Ես, համենայնդեպս, առաջին դեմքի մոտ չեմ տեսնում այդ գծերը, որոնք դուք ուզում եք ներկայացնել»: Continue reading

ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը – Պետությու՛ն, արդեն հոգնել ենք հարցնելուց՝ ու՞ր է մեր մշակույթի նախարարությունը… Ոչխարի աչքը միայն խոտ տեսնելու համար է (Ջուղայի հայկական խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումը)…

ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ Ըստ երեւույթին, այժմ նստակյաց թյուրքական քոչվորներն արդեն դաշինքով են սկսել պայքարել ու սեփականացնել հայկական ազգային ու մշակութային արժեքները: Բայց որ Իրանն է մտել այդ ոհմակի մեջ, մի քիչ զարմանալի է:

Չնայած հետեւելով անծագում ու անպատմություն ոմանց ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը, դժվար չէ կռահել, որ այդ վարակը տարածվում է նաեւ պատմություն ունեցող մի շարք ազգերի վրա, որոնք այնուամենայնիվ, հարեւանների ունեցածին տիրելու մղումներին չեն դիմանում…

ՅՈւՆԵՍԿՕ-ն, ինչպես ասում են, էշի ականջում քնած, իր ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը տուրք տալով՝ չի հարցնում, թե ա՛յ նախկին քոչվոր թյուրքեր, այդ ինչպե՞ս եւ ու՞մ համար եք տարին կլոր ամենուր թոնիրներ պատրաստել, երբ տեղից-տեղ քոչելով եք զբաղվել… Քոչելո՞վ եք հացահատիկ ցանել-մշակել, ալյուր ստացել ու լավաշ թխել:

Այդ ի՞նչ հրաշք է, որ միայն թյուրք-արնախում քոչվորներին է հաջողվել: Քոչվորը որտե՜ղ, վարուցանքը որտե~ղ, թոնիրը որտե՜ղ:   Continue reading

Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հարցրեց, թե ինչ պատճառով են ուշանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները՝ միաժամանակ նշելով, թե իսպանական ընկերությունը չարիք է դարձել. «Խոսակցություններ են հասնում, անհի՞մն են, թե՞ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք  է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»:

Ի դեպ, գործադիր իշխանության ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ այս մասին արդեն երկրորդ անգամ է հարցնում: Արթուր Առաքելյանն էլ ասաց, որ «աշխատանքային հստակ ժամանակացույց կա եւ ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել»:

Վարչապետը չթաքցրեց իր զարմանքը՝ արդյո՞ք իր ասածն ահազանգ չէ: Եվ հավելեց, որ իրեն հասած խոսակցություններն  այդ ոլորտում աշխատողների խոսակցություններ են, եւ պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները: «Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռեւս այն չէ, իսկ այժմ նաեւ ժամանակի մեջ չեն տեղավորվում: Հասկացեք՝ ինչն է պատճառը»,- երկրորդեց վարչապետը:   Continue reading

Որ արտակարգ իրավիճակներոմ արտակարգ իրավիճակներ չավելացնենք – Մեզ համար պահուստն ավելի մեծ նշանակություն ունի՝ մեր երկիրը ճանապարհային շրջափակման մեջ է (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Պետական պահուստը յուրաքանչյուր պետության համար շատ կարեւոր համակարգ է, մանավանդ արտակարգ իրավիճակների ժամանակ: Հիմնականում պետական պահուստները նույն գործառույթն ունեն, կարող են տարբեր լինել ապրանքային անվանացանկերը՝ ամենատարբեր գործոններով պայմանավորված:

«Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքը հստակ ասում է, թե որոնք են  պետական նյութական պահուստի օգտագործման նպատակները, որոնց թվում են մարդասիրական օգնության ցուցաբերումը եւ արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը: Արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է կուտակել համապատասխան ապրանքներ (արագ արձագանքման պաշարի մասին է խոսքը): Սակայն, այդ արագ արձագանքման պաշարում կուտակման ենթակա նյութական պաշարների անվանացանկն ու կուտակման նորմերը պետք է հստակ լինեն: Մեզ մոտ սահմանված չեն եղել:

Իրավիճակը շտկելու համար կառավարությունը ընթացիկ տարսկզբին հստակեցրեց թե՛ ապրանքները եւ թե՛ դրանց քանակը:

Տեղեկացնենք, որ գործադիրը նորմերը սահմանել է  10 օրվա եւ 2500 փրկարար ծառայողի ու 25 հազար բնակչության հաշվարկով: Որոշվել է նաեւ, թե ինչ ու ինչքան է անհրաժեշտ բուժապահովման համար (դարձյալ 2500 փրկարարի եւ 25 հազար բնակչության կտրվածքով):   Continue reading