Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը… Անխիղճ բանկերից պրծում չկա… Ալյուրի հարստացում. առողջությու՞ն կպարգեւի, թե՞ կխլի այն…

Եվրապարտատոմսեր. Հայաստանի պերճա՞նքը, թե՞ թշվառությունը

Խեղդողը ռուսակա՞նն էր

Եվրապարտատոմսերի առաջին թողարկումից հետո ասացինք, թե լավ է իհարկե, որ ՀՀ կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից 2013թ. մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ երկու տարի առաջ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Գուցե կրկնվում ենք, բայց այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ պիտի տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Դարձյալ կրկնվենք, բայց քաղաքական լեզվով ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական գործընկեր ու դաշնակից Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

Մի խնդիր էլ կար. բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից վարկեր է վերցնում) արդեն դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր այդ օրերին եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից, պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75% տարեկան տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը նվազել են, սկսել են ավելի թանկ պայմաններով առաջարկել)։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:

Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։ Հիմա կրկին ուզում ենք եվրապարտատոմսեր թողարկել, բայց, հնարավոր է, առաջինի նման դրանք չսպառվեն, քանզի ռիսկերն ավելի են մեծանում:

Continue reading

Մեր մարզիկները կմասնակցե՞ն Բաքվի խաղերին – Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ը քաղաքական կառույց չի համարել եւ հայասպան թշնամուն սպորտի հետ կապ չունեցող է դիտարկել… Հայաստանի մասնակցությունը՝ աննպատակ եւ անիմաստ…

Մեր մարզիկները կմասնակցե՞ն Բաքվի խաղերին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշմամբ մեր մարզիկները կմասնակցեն ամռանը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին եւ հանդես կգան 6 մարզաձեւերում (սամբո, հրաձգություն, ձյուդո, ընբշամարտ, բռնցքամարտ, թաեքվանդո): Ճիշտ է, գործադիր կոմիտեն նաեւ մեկ վերապահումով է որոշում կայացրել, ըստ որի յուրաքանչյուր մարզիկ ինքն է վերջնական որոշում կայացնելու մասնակցել-չմասնակցելու հարցում:

Մի՞թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ լինելով քաղաքականության մեջ՝ այդպես էլ չիմացավ, որ Բաքուն Ադրբեջանի մայրաքաղաքն է: Իսկ Ադրբեջանն այն պետությունն է, որը մեզ բացահայտ թշնամի երկիր է ու ամեն օր խախտում է թե՛ մեր պետության, թե՛ ազատագրված Արցախի սահմանները: Մի երկիր է, որ տարիներ առաջ թյուրք-հունգարական բանտից 3 մլրդ. դոլարով ազատեց ու հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին, ով իր հետ ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարեց քնած: Կարիք կա՞ քիչ ավելի հեռու գնալու… Պարզապես հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին 12-ին, երբ հրթիռակոծեցին Արցախում վարժական թռիչք իրականացնող հայկական անզեն ուղղաթիռը, Ադրբեջանի ղեկավարությունը, որ եվրոպական ամառային օլիմպիադա է կազմակերպում, օրեր շարունակ թույլ չէր տալիս հայկական կողմին վերցնել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները, մինչեւ որ հայկական կողմը դա չարեց հատուկ ռազմական գործողությամբ՝ վտանգելով մասնակիցների կյանքը, բայց իրականացնելով երկրի պարտականությունը զոհված զինվորների նկատմամբ:

Բայց ՀԱՕԿ-ը քվեարկությամբ որոշել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիադային: Չնայած միջազգային մի շարք կազմակերպությունների բողոքներին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ճնշումների վերաբերյալ, եվրոպական երկրները անարձագանք են թողնում այս ամենը: Նրանց եւս չի անհանգստացնում, որ Ադրբեջանը ամեն օր վտանգում է հազարավոր հայ զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կյանքը՝ դիվերսիոն հարձակումներ գործելով հայկական սահմանամերձ բնակավայրերի, դիրքերի վրա, կրակահերթի տակ պահելով գյուղերը: Դիպուկահարների միջոցով զոհվել են բազմաթիվ զինծառայողներ եւ բնակիչներ: Միայն 2015թ. մեկնարկից Ադրբեջանի սադրանքների զոհ է դարձել մեկուկես տասնյակ զինծառայող, մի քանի խաղաղ բնակիչ:   Continue reading

Հայկական խոհանոց – Տանձով թխվածքաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Տանձով թխվածքաբլիթ

Բաղադրությունը – Ձու – 5 հատ, շաքարավազ – 1 բաժակ, ալյուր – 1 բաժակ, փխրեցուցիչ – 1 թեյի գդալ:

միջուկի համար՝ տանձ – 4 հատ, օսլա – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 3 ճաշի գդալ:

թթվասերի թանձրուկի համար՝ թթվասեր – 200 գ, մեղր – 1 ճաշի դալ, դարչին – 0.5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը – Ձուն ու շաքարավազը հարել՝ մինչեւ թանձրանա: Ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչը, խառնել եւ ավելացնել հարած ձվին ու շաքարավազին: Մաքրած ու կտրտած տանձին ավելացնել շաքարավազն ու օսլան ու շարել ջեռոցի տակդիրի մեջ:

Վրան էլ լցնել հարած զանգվածը, ու տակդիրը դնել ջեռոցը՝ թխվածքաբլիթը եփելով 2000-ի տակ 20 րոպե: Հանելուց հետո կտրատել եւ մատուցել շաքարի փոշիով կամ թթվասերի թանձրուկով:

Ի դեպ, թանձրուկը պատրաստելու համար հարկ է խառնել թթվասերը, մեղրն ու դարչինը՝ նշված չափաբաժիններով: Անու՛շ արեք՝ քաղցրացնելով Ձեր կյանքը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հաստատվեց մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անվան տարրը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում գրանցել է հայաստանցի մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անունով նոր տարրը:

Անցած տարի Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում աշխարհում առաջինը կատարեց կախ վիճակից ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը:

Նախկինում նմանատիպ հաջողություն եւ անվանական գրանցում են ստացել Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա), Արթուր Հակոբյանի (հենացատկ) եւ Վահագն Ստեփանյանի (նժույգթափ) անունով տարրերը:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 7-ի (353) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Հայ Աստվածների փնտրտոքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (6-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

 – http://www.hayary.org/wph/?p=4674Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

– http://www.hayary.org/wph/?p=4659Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ – բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

– http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ… Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն չի ուզու՞մ… Այլեւս անթույլատրելի է մարտիմեկյան զոհերի հիշատակը շահարկումը…

3. Հեռանում է, որ եկեղեցի կառուցի – Մի համագումար, որը կմնա մեր քաղաքական պատմության մեջ որպես ամենախայտառակը… Ո՛չ մի նմանություն՝ այս գործարար-գործիչների մեջ…

4. Կարիքավոր երկրի նախագահները – նրանք տնօրինում են երկրի քաղաքական ոլորտը, ունեն ամեն ինչ եւ մի բան չունեն՝ այն, որ ոչ մի բանի կարիք չունեն… Մեր ամենահարուստ եւ հարուստ նախարարները…

5. Անկարան՝ որոգայթների մեջ – Ապացուցվեց, որ չկա՛ «անպարտելի թուրքական դիվանագիտություն», պարզապես հաճախ եղել է «չեզոք դիրքերում գործող հայկական դիվանագիտություն»… Եվրոպական խաղերին ընդառաջ՝ նաե՛ւ շների սպանդ Բաքվում…

6. Հանցագործություն՝ ռազմա-քաղաքական հետեւանքներով – Մարդասպանի դատը Հայաստանու՞մ, թե՞ Ռուսաստանում… Հայ զինծառայողը չկա, իսկ սահմանին չեխ են հայտնաբերել…

7. Հայոց Պահանջատիրությա՛ն շրջանը… Պահանջատիրության նախերգանքը… Միջնորդագիր՝ Եվրախորհրդարանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

8. Զուգադիպությու՞ն մասոնական խորհրդանշան-նկարով, թե՞… Պետք է ընդդիմանալ եւ ապացուցել, որ այսպես «տիրացել» են բնածին ազգերի պատմությանն ու առաքելությանը… Համահայկական ֆլեշ մոբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին…

9. Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար… «Դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ…

10. Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի Ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց… Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում… Հաստատվեց մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անվան տարրը… Մարզական այլ լուրեր…

11. Հայկական խոհանոց – Զեյթունով եւ քունջութով հաց… Կայացավ «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Amnesty-ն կոչ է արել բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ Աստվածների փնտրտոքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (6-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 2-6-ում

http://www.hayary.org/wph/?p=4674Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=4659Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայկական դիցարանում պաշտվել են նաեւ այլ աստվածություններ, որոնք իրականում դուրս են Հայկական Աստվածային համակարգից (որում հստակ 8 Աստվածներ կան): Նշեմ մի քանիսին՝ Դեմետր (մահացող եւ հարություն առնող աստվածություն), Գիսանե (հայկական դիցաբանության երկարամազ աստվածոհի, Դեմետրի քույրը), Բարշամ կամ Բարսամ («երկնքի որդի», ի սկզբանե եղել է սեմական աստվածություն) եւ այլն: Զենոբ Գլակի հաղորդմամբ՝ Դեմետրի տաճարը եղել է Կուառս ավանի մոտ, իսկ Գիսանեինը՝ հենց Կուառսում։ Դեմետր աստծո անոնով է հավանաբար իր անոնը ստացել Արձան քրմապետի որդի Դեմետրը։ Կործանելով տաճարները՝ Գրիգոր Խավարիչը վանք է կառոցել Դեմետրի տաճարի տեղում եւ վանահայր նշանակել Զենոբ Գլակին, որի անոնով էլ վանքը կոչվել է Գլակավանք։ Ըստ որոշ տեղեկությունների, Գիսանեն եւ նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին… Ըստ Մովսես Խորենացու, հնագույն ժամանակներում Բարշամը եղել է հայոց Արամ նահապետի հակառակորդը։ Հետագայում ասորիների կողմից աստվածացվում է իբրեւ ասորիների աստվածային նախնի Բարշամ, ումից հայոց Վահագնը իբր հարդ է գողանում ու հետքը թողնում երկնքում (Հարդագողի ճանապարհ)։ Երկու դեպքում էլ նա հայերին հակառակորդ է, որի պաշտամունքը, սակայն, ներմուծվում է Հայաստան, ինչպես շատ օտար աստվածություններինը:

Անգամ 100-ից ավելի աստվածություններ են «հայտնաբերել» ոմանք եւ դեռ հպարտանում են՝ չհասկանալով, որ օտարների կուռքերին են փառաբանում եւ «հայացնում»… Եղել է նաեւ տեսակետ՝ իբր Հայոց Գլխավոր Աստվածը մի քանի աստվածոթյունների տեսքով է ներկայանում, անգամ ներկայիս հեթանոս հայերից ոմանց մոտ կա այդ սխալ տեսակետը, թե հայերն ոնեն 4 Աստված՝ Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն եւ Աստղիկ, իսկ Միհրը, Տիրը, Նանեն ու Վանատորը իբր Հայր Արայի գործառույթների աստվածացումներ են… Հավելենք, որ բացի արեւի կամ լուսնի աստվածություններից եղել են նաեւ արշալույսի-արեւածագի, վաղ առավոտյան երկնքի դռները բացող եւ երեկոյան փակող, ծիածանի, ծովերի ու լճերի, գետերի ակունքների հովանավոր, հողերի պարարտացման, երկրագործոթյան հովանավոր, վար ու ցանքի հովանավոր, անասնապահոթյան հովանավոր, թռչունների տիրակալ, ընտանի թռչունների հովանավոր, ջուլհակության, երկրաշարժեր առաջացնող, կրակի ու հրաբուխների, շինարարոթյան (շեների ու բնակավայրերի), քարայրների ու անձավների տիրակալ, մարդկանց տեղն ու դիրքը սահմանող ու հովանավորող, նվիրատվության, մարդկանց բանականոթյոնը մթագնող եւ խելազրկոթյան նոպա առաջ բերող, արյան ու վրեժխնդրոթյան, թաղումների ծիսակատարոթյոնը սահմանող, ծովային խոթերի տիրակալ աստվածություններ ու այսպես շարունակ:

Continue reading

Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ… Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն չի ուզու՞մ… Այլեւս անթույլատրելի է մարտիմեկյան զոհերի հիշատակը շահարկումը…

Ով է ուզում դառնալ ընդդիմադիր առաջնորդ

ԲՀԿ-ից շարունակվում է մեծ արտահոսքը: Տեղեկություն է հրապարակվել անգամ, որ Շիրակի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը պատրաստ է ընդհանրապես լուծարել տարածքային կառույցը եւ դուրս գալ կուսակցությունից: Կուսակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորների մասին արդեն գրել ենք, բայց «հերթի մեջ» էլի կան:

Այն ինչ կատարվում է ԲՀԿ-ի հետ, համարժեքորեն չի արձագանքվում Գագիկ Ծառուկյանի կողմից, ինչը հավաստեց, որ նա հեռանում է ոչ միայն պատգամավորությունից (չնայած կարող է դեռ մնալ), այլեւ՝ քաղաքականությունից:

Եվ ԲՀԿ-ի խմբակցությունում ներգրավված քաղաքական գործիչները հայտնվեցին շփոթության ու անելանելի վիճակի մեջ: Մարդիկ դեռ հստակ չգիտեն իրենց անելիքը, իսկ նրանց երկար ժամանակ սարեր էին խոստացել: Անգամ խոսում էին, թե ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, որ իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավարը պետք է դառնա նախագահ, ՀՀ 1-ին նախագահը՝ Աժ նախագահ: Բայց նման իշխանափոխությանը դեմ էին ոչ միայն ՀՀԿ-ականները, այլ ընդդիմադիրների մի խումբ, որոնց անունները հետո հնչեցին՝ ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը են, ինչպես նաեւ «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանն ու «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը: Հստակ է, որ ընդդիմության ներսում ներքին կեղեքումներն ու խառնակչությունները առավելապես հրահրվում են իշխանությունների կողմից, բայց սա կարծես թե ընդդիմության ներքին ընդդիմությունն էր եւ միակը չէր… Անգամ ՀԱԿ-ի պատգամավորներից կան ընդդիմադիրներ այս դաշինքին: Այդ ժամանակ դեռ խոսում էին, թե ԲՀԿ-ն շարունակելու է պահանջել նախագահի արտահերթ ընտրություններ:

Իսկ առկա քաղաքական անորոշությունը արդեն ճնշում է շատերին: Երբ Սերժ Սարգսյանը չարիք հռչակեց Գագիկ Ծառուկյանին, ոչ թե ԲՀԿ-ին, հասկանալի էր, որ «չարիքի» հեռանալուց հետո ԲՀԿ-ն կարող է շարունակել գործել: Հատկապես, որ ՀՀ 2-րդ նախագահը եւս շահագրգռված է դրանում: Սակայն ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, դեռ հայտնի չէ: Երեւի իշխող կուսակցությունը կհուշի նաեւ միջոցների մասին…

Իսկ իշխող կուսակցության ներսում խոսում են նաեւ վարչապետի հնարավոր փոփոխության մասին: Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանին կներկայացնեն որպես խոստումը չկատարած ՀՀԿ-ականի, ով չկարողացավ զսպել ընդդիմադիր դարձած խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ախորժակը: Մի այլ տարբերակ էլ կա, որ Հովիկ Աբրահամյանն այսպիսով ազատ կլինի եւ կդառնա ԲՀԿ հովանավորն ու միջոցներ գտնող-տրամադրողը, ինչը թույլ կտա կառույցը պահել գոնե կիսով չափ եւ աշխատեցնել: Սա եւս հավանական է, չնայած խոսում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվող մեկ այլ թեկնածուի մասին, ով կին է եւ ՀՀ 2-րդ նախագահի եղբոր դուստրը:   Continue reading

Հեռանում է, որ եկեղեցի կառուցի – Մի համագումար, որը կմնա մեր քաղաքական պատմության մեջ որպես ամենախայտառակը… Ո՛չ մի նմանություն՝ այս գործարար-գործիչների մեջ…

Կայացավ ԲՀԿ արտահերթ համագումարը եւ եղավ այն, ինչին բոլորն էին սպասում: Եղավ այն, ինչ ասում էինք երկար ժամանակ՝ ՀՀ 3 նախագահների օրոք իր միլիարդները դիզած անձը չէր կարող լինել հեղափոխական՝ բառի իսկական իմաստով: Եթե այդքան կարողության տեր մարդը անգամ իսկական իմաստով բարերար չէ, ինչպե՞ս էր դառնալու առաջնորդ…

Ինչեւէ, եղավ մի համագումար. որ կազմակերպել էր Հայաստանի իբր 2-րդ քաղաքական ուժը, եւ այս համագումարը կմնա մեր քաղաքական պատմության մեջ, որպես ամենախայտառակ արտահերթ համագումարը: Որպես կուսակցության ղեկավար պարզապես ի ցույց բոլորի խոստովանեց, որ ինքը «չարիք» է երկրի համար, «հանցագործ» է, ով խուսափել է հարկերից եւ թալանել է ազգային հարստությունը, «դոդի Գագո» է, ով քաջ Նազարի նման հասավ իր գահին ու տապալվեց: Իհարկե, դեռ միլիարդների մեջ է, բայց ո՞վ գիտի…

Ինչեւէ, անդրադառնանք այդ խայտառակ համագումարին, իսկ մնացյալը կորոշի ընթերցողը:

Նախապես նշենք, որ ԲՀԿ նախագահ է ընտրվել այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ն իրեն առաջին անգամ հայտարարել է ընդդիմություն: Բայց սա արդեն հերթական մի ընդդիմադիր կուսակցություններից մեկն է ու անգամ ԲՀԿ-ի նախկին հավակնությունների բեռը չի կարող մնացյալից առաջ մղել այս կառույցին:

Իսկ Գագիկ Ծառուկյանը համագումարում հանդես է եկել հայտարարությամբ: Վերը նշեցինք, որ սա լավ պատմա-քաղաքական դաս է բոլոր քաղաքական ուժերի համար, ուստի ամբողջությամբ (այսօր առանց մեկնաբանության) տպագրում ենք հայտարարությունը:

– «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որեւէ նստվածք կամ հետին միտք: Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը:

Continue reading

Կարիքավոր երկրի նախագահները – նրանք տնօրինում են երկրի քաղաքական ոլորտը, ունեն ամեն ինչ եւ մի բան չունեն՝ այն, որ ոչ մի բանի կարիք չունեն… Մեր ամենահարուստ եւ հարուստ նախարարները…

Կարիքավոր երկրի նախագահները

ԱԺ-ում բուռն քննարկվեցին «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների նախագծերը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքների ընդունումից հետո նախագահներին գրասենյակը, բնակարանը, ավտոմեքենան կտրամադրվի ցմահ, կենսաթոշակն էլ կլինի հատուկ: «Ինչու հատուկ, քանի որ իրանք շատ հատուկ մարդիկ են»,- բացատրեց պատգամավորը:

Ճիշտ է երկրի նախագահի պաշտոնաթողությունից հետո նրան գործելու, աշխատելու հնարավորություն տալը, սակայն մեր երկրում առկա խնդիրներն այնքան շատ են, որ այս հարցը պետք է «հատուկ» հերթի դրվի: Ինչու հատուկ, որովհետեւ այդ «հատուկ» մարդիկ կամա, թե ակամա մեղավոր են մեր երկրի այսօրվա վիճակի համար… Եվ պիտի որ չհրաժարվեն իրենց հարցը հերթի դնելու համար:

Ինչեւէ, պատգամավորը մեծ առաջընթաց համարեց այն, որ քաղաքական ուժերը սկսել են խոսել սահմանադրական բարեփոխումների արդյունքում ապագա նախագահի սոցիալական երաշխիքների մասին: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես «հատուկ» հարց ուղղեց. «Եթե նախագահների կենսաթոշակը համարում եք հատուկ եւ դոշով էլ պաշտպանում եք, այո, դոշով, այս դեպքում դոշն է կարեւոր, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք պարզելու՝ նախկին նախագահները նշանակվել են որեւէ այլ տեղ աշխատանքի, վարձատրություն ստանու՞մ են, թե՞ ոչ: Ինչո՞ւ եք նսեմացնում այս դիրքը: Օրինակ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա ինչպե՞ս պետք է պարզեք, հարցում եք անելու Մոսկվա եւ պարզեք՝ այնտեղ որեւէ աշխատանքի նշանակվա՞ծ է, թե ո՞չ: Հարցերն էլ պետք է տրամաբանական լինեն: Եթե խոսում ենք նախագահի ինստիտուտը պահելու մասին, ուրեմն արժանապատիվ համակարգ ներդնենք»:

Ի պատասխան Հակոբ Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, պարոն Մինասյան, որ դուք մինչեւ հիմա չգիտեք, որ թոշակ ստացողներին ուղղակիորեն չենք հարցնում՝ դրսում ի՞նչ եք ստանում, աշխատում եք, թե ոչ: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք»: Ա. Մինասյանի արձագանքը չուշացավ. «Ցավոք, դուք մինչեւ հիմա չեք տիրապետում, որ օրինակ՝ դատավորների, զինվորականների, նախարարների դեպքում կատարվում է նման հարցում: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ, ի տարբերություն շատերի»:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւս խոսեց պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի եւ այլ արտոնությունների մասին: Հայտարարեց, որ մեր նախագահները խիստ պահանջարկված են մեր հասարակական-քաղաքական կյանքում, ու հենց սա է այս օրենսդրական փոփոխությունների մեխը. «Սա է պատասխանը միջազգային հանրությանը, որ ՀՀ-ում չկա թշնամանք մեր երկրի ներսում: Անձնական խնդիրներն այս պարագայում հետին պլան են մղվում, երբ հարցը վերաբերում է պետականությանը, ու հիշեք՝ եթե քար ենք նետում դեպի անցյալ, ապա ապագան թնդանոթով կպատասխանի: Կուզեմ, որ մենք էլ ԱՄՆ-ի նման մեր պաշտոնաթող նախագահներին ցմահ դիմենք «պարոն նախագահ» եզրույթով»: Նախագծի հաջորդ պաշտպանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էր. «Այս նախագծերը պետականության հասունության ուղերձ են նաեւ, ու այստեղ ոչ թե անձերի խնդիր է, այլ՝ պատմական կերպարների»: Նա նաեւ ժպտալով հետարքրքվեց՝ արդյոք չկան բոնուսներ նաեւ այն քաղաքական գործիչների դեպքում, որոնք իրենց են համարում ընտրված նախագահներ… «Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, կառուցողական ելույթի համար, սակայն չի բացառվում, որ ձեր ելույթից հետո հայտնվեն մարդիկ, որ ասեն՝ իրենք էլ են ընտրվել»,- կատակեց արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:   Continue reading

Անկարան՝ որոգայթների մեջ – Ապացուցվեց, որ չկա՛ «անպարտելի թուրքական դիվանագիտություն», պարզապես հաճախ եղել է «չեզոք դիրքերում գործող հայկական դիվանագիտություն»… Եվրոպական խաղերին ընդառաջ՝ նաե՛ւ շների սպանդ Բաքվում…

Անկարան՝ որոգայթների մեջ

Չնայած Թուրքիայում քաղաքականության մակարդակն ու ծավալները այլ չափեր ունեն, քան Ադրբեջանում, այնուամենայնիվ, Անկարան իրար հետեւից պարտություններ է գրանցում Հայաստանի հետ հարաբերություններում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ապրիլի 24-ի օրը մոգոնելով «Գալիպոլիի շոուն», թուրքերը փորձեցին կոտրել հայության լայնածավալ միջազգային քարոզչությունը եւ հայաստանյան դիվանագիտական գործունեությունը, բայց ապարդյուն: Անկարան պաշտոնապես չի չեղարկել 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին, բայց այնուամենայնիվ հասկացել է, որ այն տապալվել է:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Today՛s Zaman պարբերականը, միջոցառումները չեղարկվել են, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երեւանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երեւանյան միջոցառումների վրա։ Նշվում է, որ հրավերն ուղարկվել է 100 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն 5-ն են համաձայնել ու հաստատել իրենց մասնակցությունը, այն էլ՝ ոչ նախագահի մակարդակով: Հրապարակման առիթով պաշտոնական ոչ մի արձագանք չկա ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ից: Անկարան պարզապես արձագանքել է, որ տոնակատարությունը անպայման տեղի կունենա:

Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արհեստածին տոնակատարությունը կասեցվել է, եւ սա մեր դիվանագիտության հաղթանակն է, նաեւ Սփյուռքի միասնական հաղթանակը:

Ինչպես «Լուսանցք»-ը նշել է, մեկ այլ դիվանագիտական հաղթանակ էր արձանագրվել սրանից առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական կոչված արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակում մասնավորապես նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն 6 տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետեւողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է՝ հակառակ արձանագրությունների տառին ու ոգուն՝ մշտապես արձանագրություններից դուրս նախապայմաններ առաջ քաշելով: Թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանները վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու Արցախի ինքնորոշման խնդիրների ոչ հայանպաստ լուծմանը, որից հետո միայն պիտի բացվեր եվրոպական վերջին փակ սահմանը:

Այսպես պաշտոնական Երեւանը կարողացավ միջազգայնորեն հիմնավորել, որ հայ-թուրքական կոչված երկկողմ արձանագրությունները դարձել են եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական:…

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը նաեւ հստակեցրեց մեր պետական մտադրությունը, որ հետկանչից օրեր առաջ հրապարակված Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռչակագիրը ներքին սպառման համար չէ: Արձանագրությունների հետկանչը թուրքական քաղաքականության պարտությունն էր, այն դարձել էր Անկարայի ու Բաքվի շահարկումների փաստաթուղթ: Ինչ մնում է Հռչակագրի բովանդակությանը, ապա դա անչափ կարեւոր փաստաթուղթ է, քանի որ առաջին անգամ պետականորեն հայությունը շոշափում է մեր պահանջատիրության հարցը:   Continue reading

Հանցագործություն՝ ռազմա-քաղաքական հետեւանքներով – Մարդասպանի դատը Հայաստանու՞մ, թե՞ Ռուսաստանում… Հայ զինծառայողը չկա, իսկ սահմանին չեխ են հայտնաբերել…

«Լուսանցք»-ը հետեւել է Գյումրիի դաժան սպանդի հետաքննությանը, թե ինչպես են հանրային քննարկման ժամանակ ի մի բերվել դեպքի ու հետագա զարգացումների մասին բազմազան այն տեղեկությունները, որոնց տիրապետում էին լրագրողները, իրավաբաններն ու իրավապաշտպանները, ինչպես են մշակվել ու համակարգվել հանցագործության բացահայտմանը, նաեւ նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար հանրության անհրաժեշտ անելիքները:

ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կազմակերպել է հանդիպում-քննարկում նաեւ տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննչական կոմիտեի նախագահի տեղակալը եւ քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրել: Վերջիններս ծանոթացել են նաեւ քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 5 անձ է ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը շարունակում է տուժողների իրավահաջորդների եւ նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները, իսկ նման ձեւաչափով հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հայտնի է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են եւ առաջիկայում կհրապարակվեն։ Փորձաքննությունն առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետեւ արդյունքները գրեթե 100 տոկոսանոց պատասխան կտան այն հարցին, թե միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ դաժան սպանությունն իրագործել են մի քանի հոգով: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացրել են, որ ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու նշանակված փորձաքննություններին եւ փորձագետներին հարցեր ուղղել: Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը: Եվ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից եւ ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:   Continue reading

Հայոց Պահանջատիրությա՛ն շրջանը… Պահանջատիրության նախերգանքը… Միջնորդագիր՝ Եվրախորհրդարանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը…

Պահանջատիրությա՛ն շրջանը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (European Friends of Armenia AISBL) կազմակերպությունը (ստորագրությամբ՝ Մանե Ադամյանի) «Լուսանցք»-ին մամուլի հաղորդագրություն էր ուղարկել՝ ԵԺԿ-ի բանաձեւը ողջունելով:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԺԿ-ն ընդունեց բանաձեւ, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը եւ հիշատակում անմեղ զոհերին Ցեղասպանության 100-ամյակին: «ԵԺԿ-ն ընդունել է այս բանաձեւը՝ հետեւելով Հայաստանի քույր կուսակցությունների նախաձեռնությանը,-ասվում է հաղորդագրությունում,- ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Բանաձեւի բովանդակության նպատակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլ նաեւ պատմական արդարության ու պատմական հաշտեցման կոչ է»: ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձեւն ուղղված է այդ հրեշավոր հանցագործության տարբեր կողմերին, ինչպես «…հայ բնակչության բնաջնջման նպատակով մարդկանց տարհանմանը իրենց հայրենիքից, կոտորածին եւ էթնիկ զտումներին, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտմանը, պատասխանատվությունից խուսափելու բոլոր փորձերին, կատարված հանցագործությունները եւ դրանց հետեւանքները մոռացության մատնելուն կամ արդարացնելուն՝ որպես խրախուսնք այս հանցագործությունը շարունակելու կամ նոր ցեղասպանություն իրագործելու համար…»:

Ավելին, բանաձեւը կոչ է անում Թուրքիային ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը՝ որպես հարաբերությունների լիակատար կարգավորման եւ եվրոպականացման, ինչպես նաեւ իր միջազգային պարտավորությունների եւ եվրոպական ձգտումների հիմք: Այն դիմում է նաեւ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵՄ եւ ԵԽ անդամ պետություններին, վերականգնել պատմական արդարությունը եւ հիշատակի տուրք մատուցել զոհերին:

Continue reading

Զուգադիպությու՞ն մասոնական խորհրդանշան-նկարով, թե՞… Պետք է ընդդիմանալ եւ ապացուցել, որ այսպես «տիրացել» են բնածին ազգերի պատմությանն ու առաքելությանը… Համահայկական ֆլեշ մոբ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին…

Զուգադիպությու՞ն, թե՞…

Համացանցում մի նյութ հայտնվեց մասոնական խորհրդանշան-նկարով եւ վերնագված՝ «Բոլոր ծաղիկներից՝ ինչու՞ այս մասոնական խորհրդանիշ-ծաղիկը»…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանշանը՝ անմոռուկը, շարունակում է բուռն քննարկումների թեմա լինել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում… Ներկայացնենք արձագանքներից մեկը՝ Անմօրուք Անմոռուկ. հեղինակ՝ Զավեն Զաքարյան (asekose.am):

«Կան ազգեր որոնք արժանի են կոտորուելու… Մենք ա՞յդ ազգերէն ենք: Բոլորս ալ գիտենք, թէ ինչպէ՛ս «Երիտասարդ Թուրքեր» մասոնական օթեակը, Թեսաղոնիկէի մէջ, Օգոստոսի 1910-էն Հոկտեմբերի 1911-ի միջեւ, յղացաւ ու ծրագրեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ գլխաւորութեամբ Grand Lodge of Turkey մասոնական օթեակին (կազմաւորուած 13 Յուլիս 1909-ին), որուն առաջին Grand Master-ը Գրիգոր Զօհրապի «եղբայր» Թալաաթ Փաշան էր…

Գիտե՛նք, բայց կը շարունակենք, եւ աւելի վատը՝ կ՛ուզենք, տառապիլ Zohrab Syndrome-ով…

THE HISTORY OF FREEMASONRY IN TURKEY աշխատութեան հեղինակը (RW Bro. Celil Layiktez P.Asst. G. M.- Lodge Zeytin Dali No. 146 Grand Lodge of Turkey), որ խմբագիրն ալ է TESVIYE (մակարդակ) պաշտօնաթերթին (The Masonic Magazine of the Grand Lodge of Turkey), կը գրէ (09/04/2001).

«Այսօր Թուրքիոյ Մեծ Օթեակն ունի շուրջ 180 օթեակ՝ 12000 գործուն անդամներով: Ան ճանաչուած է օրինական բոլոր մեծ օթեակներէն՝ տարածելով Ազատ Որմնադրութիւնը (կամ Ազատ Քարտաշութիւնը) Պալքանեան երկիրներու, Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային հանրապետութիւններու մէջ»:

Ուստի եւ տարօրինակ չէ. որ Հայաստանի Հանրապետութեան պետական այրերն ու Հայաստանեաց եկեղեցւոյ հոգեւոր պետերը բազմահազար ծաղիկներու մէջ ընտրեն …Անմոռուկը՝ մասոնական հանրածանօթ այս ծաղիկը, եւ այդ ալ որպէս խորհրդանիշ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի:   Continue reading

Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար… «Դժբախտ տնտեսությունների» վարկանիշային աղյուսակ…

Եթե կայունություն, ապա՝ ոչ միայն բիզնես ծրագիր – Ինչ է պետք օդային ուղու շահագործման թույլտվության համար

Մեր երկրում ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր եւ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման, օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդ կստեղծվի: Խորհուրդը պետք է տա ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր եւ ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների (բացառությամբ չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր չվերթների) տրամադրման, դրանց գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ եզրակացությունները:

Այստեղ կարեւորն այն է, թե ինչ չափանիշների հիմամբ է խորհուրդը եզրակացություն տալու: Այդ չափանիշներից է ասենք այն, որ ավիափոխադրողի մասնագիր ստանալու հայտ ներկայացնող իրավաբանական անձի կամ մարմնի հիմնական առեւտրային գործունեության իրականացման վայրը պետք է լինի Հայաստանը:

Հայտատուն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից տրված գործող օդանավ շահագործողի վկայական: Հայտատուի հիմնական գործունեությունը պետք է լինի կամ միայն օդային հաղորդակցությունների իրականացումը, կամ օդային հաղորդակցությունների իրականացումը օդանավի ցանկացած այլ առեւտրային շահագործման հետ մեկտեղ, կամ օդանավի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման հետ մեկտեղ: Նաեւ՝ հայտատուն պետք է ապահովի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապահովագրության պահանջների կիրառումը: Չի անտեսվում նաեւ բարի հմբավի գործոնը:

Ավիափոխադրողի մասնագրի տրամադրման վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով խորհուրդը հայտատուի ֆինանսական հնարավորություններն էլ կգնահատի: Օրինակ՝ արդյո՞ք շահագործման մեկնարկի օրվանից 24 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում, հայտատուն կարող է բավարարել իրական կանխատեսումներով հաստատված եւ իր բիզնես պլանով ստանձնած ընթացիկ ու ապագա պարտավորությունները: Արդյո՞ք շահագործման մեկնարկի օրվանից 3 ամսվա ընթացքում, իսկ ոչ կանոնավոր ուղեւորային օդային փոխադրումների դեպքում՝ հայտում նշված ժամկետի ընթացքում հայտատուն ի վիճակի է բավարարել համաձայն իր բիզնես ծրագրի եւ իրատեսական կանխատեսումներով սպասվելիք գործառնական ու ֆիքսված ծախսերը՝ առանց հաշվի առնելու ցանկացած եկամուտ իր գործունեությունից:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Հայաստանի Ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց… Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնությունում… Հաստատվեց մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անվան տարրը… Մարզական այլ լուրեր…

Ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց

Վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 16-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Միկա»-ն ու «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին եւ 1-ական միավոր վաստակեցին: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ուլիս»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բանանց»-ի նկատմամբ:

Կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին հանրապետության հնագույն թիմերը՝ Երեւանի «Արարատ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը: Գոլառատ խաղն ավարտվեց շիրակցիների հաղթանակով՝ 4:2: Այս «Փյունիկ»-«Գանձասար» խաղը չի կայացել տեխնիկական պատճառներով:

* * *

Եթե առաջնության մասնակից ակումբները կարողացան կազմակերպել իրենց ուսհավաքները արտերկրում, ապա Կապանի «Գանձասար»-ը ֆինանսական խնդիրների պատճառով ոչ միայն չի կարողացել ուսհավաք անցկացնել, այլեւ վերջին օրերին ընդհանրապես դադարել էր մարզվել: Անգամ հարցականի տակ էր թիմի մասնակցությունը առաջնությունում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ժամանակ հայտարարվել է, որ թիմը կշարունակի ելույթները, բայց «Գանձասար-Կապան» անվան տակ:

ՀՖՖ-ն ցանկանում է ֆուտբոլիստներ աճեցնել

«Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան, մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանց»-ը, «Փյունիկ»-ը, «Միկա»-ն… հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ տեխնիկական տնօրեն Մարկ Լելեւրը: Բելգիացի մասնագետը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագիր է ներկայացրել: Ըստ դրա՝ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստների գերակա նպատակը լինելու է ոչ թե արդյունքը, այլ նրանց անհատական որակների բարելավումը:

Դրա համար 9-13 տարեկանների առաջնություն հասկացությունը վերացվելու են: Դրանց փոխարինելու են առանց միավորների մրցաշարեր: Մարկ Լելեւրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին առաջարկել է նաեւ Հայաստանի 14-19 տարեկանների հավաքականների մարզիչների թեկնածությունները, ինչպես նաեւ համակարգի նրանց հետագա աշխատանքները:

Մրցասպարեզում հայ պատանի ֆուտբոլիստներն էին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 եւ 14 տարեկանների հավաքականները ավարտեցին ելույթները Կիպրոսի Այա Նապա քաղաքում կայացած ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Մինչեւ 15 տարեկանների մրցաշարում մեր հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի թիմին: 2000թ ծնված մեր ֆուտբոլիստները վերջին խաղում մրցել են Մակեդոնիայի հավաքականի հետ, որը համալրված է եղել 1999թ. ծնված պատանի խաղացողներից եւ պարտվել 1:2 հաշվով:

Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջել է Կիպրոսի հավաքականին, որը նույնպես կազմված է եղել 1-1,5 տարով մեծ խաղացողներից:

Մեծ իրադարձություն հայկական վոլեյբոլում

Փետրվարի 28-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացավ ԵԱԵՎԳԱ-ի կազմակերպչական հանձնաժողովի նիստը: Ժողովում հաստատվեց 2015թ. Հայաստանում անցկացվելիք լողափնյա վոլեյբոլի միջեւ 18 տարեկանների Եվրոպայի արեւելյան երկրների միության առաջնության անցկացման նախնական օրերը եւ մասնակիցների քանակը:   Continue reading

Հայկական խոհանոց – Զեյթունով եւ քունջութով հաց… Կայացավ «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Amnesty-ն կոչ է արել բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Զեյթունով եւ քունջութով հաց

Բաղադրությունը – Թթխմոր – 50 գ, ալյուր – 1 կգ, ջուր – 750 գ, սոխ – 1 գլուխ, կտավատի կամ զեյթունի բուսայուղ, ձիթապտուղ, քունջութ, սխտոր, աղ, շաքարավազ:

Պատրաստման եղանակը – Խմորը հունցել, երեսը փակել եւ թողնել հասունանա՝ 3,5 ժամ: Հետո նորից հունցել, թողնել 30 րոպե: Թավայի մեջ լցնել կտավատի կամ զեյթունի բուսայուղ, խմորը դնել վրան եւ բացել տակդիրով մեկ՝ հացի տեսք տալով: Զուգահեռ պատրաստել սոխառած՝ ավելացնելով սխտորը եւ ձիթապտուղը՝ ըստ ճաշակի: Սա լցնել խմորի վրա, սրա վրա էլ լցնել քունջութի ու կտավատի սերմը՝ դարձյալ ըստ ճաշակի եւ դնել ջեռոցը: Եփել 25 րոպե՝ 3000-ի տակ:

Կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս միջոցառման նպատակն է՝ խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ եւ տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ «Հայկյան» մրցանակների արժանացած 2014թ. երիտասարդական լավագույն կառույցների ու ծրագրերի մրցանակաբաշխությունը կատարվել է հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ, ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ, լավագույն երիտասարդական հ/կ Երեւանում, լավագույն երիտասարդական ՀԿ մարզում:

Continue reading