Հայկական խոհանոց – Հավի ազդրամիսը՝ խմորի մեջ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հավի ազդրամիսը՝ խմորի մեջ

Բաղադրությունը – Հավի ազդրամիս՝ ոսկրահան արած – 6 հատ, մածուն – 1 սուրճի բաժակ, բուսայուղ – 3 ճաշի գդալ, սխտոր – 2 պճեղ, հավի համեմունք (քարի) – 0.5 թեյի գդալ, կիտրոն – 1 հատ, շաքարավազ – 1 թեյի գդալ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը –Ազդրամիսը համեմել: Թողնել 40 րոպե թողնել:

Վերցնել հացի խմոր (թթխմոր, աղ, ջուր), կլոր բացել, միսը դնել մեջը, պարկաձեւ հավաքել: Դնել ջեռոցը 2500-ի տակ 25 րոպե եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հաստատվեց Հայաստանի մասնակցությունը

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հայտնել է, որ 2015թ. Եվրոպական 1-ին խաղերին, որը կայանալու է Ադրբեջանում, մասնակցելու են նաեւ Հայաստանի պատվիրակները: «Կոմիտեի անդամ 50 երկրների մարզիկներն էլ մասնակցելու են Ադրբեջանում նախատեսված Եվրոխաղերին, այդ թվում նաեւ՝ Հայաստանը»,- Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում միանշանակ նշել է բարձրաստիճան սպորտային պաշտոնյան:

«Բաքու-2015»-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Սայմոն Կլեգն իր հերթին հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ, թե քանի մարզիկ կմասնակցի Հայաստանից: «Մենք բանակցություններ ենք վարում բոլոր երկրների օլիմպիական կոմիտեների հետ՝ կապված մասնակիցների թվի եւ նրանց տեղավորման հետ: Որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առնելու բազմաթիվ գործոններ»,- ասել է Սայմոն Կլեգը: Հավելենք, որ Եվրոպական 1-ին խաղերը կայանալու են այս տարվա հունիսի 12-28-ը: 17 օրվա ընթացքում Եվրոպայի 50 երկրների մոտ 7200 մարզիկ-մարզուհիներ իրենց ուժերը կփորձեն 20 մարզաձեւերում, որոնցից 16-ը օլիմպիական ձեւեր են, իսկ 4-ը՝ ոչ օլիմպիական:

Աշխարհի կանանց առաջնությունը՝ Սոչիում Continue reading

Հայ արիները եւ ազգայնականները՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ – ՀԱՄ Գերագույն Խորհուրդը նաեւ քաղաքական որոշումներ կայացրեց…

Այսօր՝ փետրվարի 13-ին, Աբովյանի Էլար-Դարանի պատմական տարածքում, հինավուրց բնակավայրի ակունքներում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական  արարողություն: Ծիսական մասն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմեր՝ Արմոգը, Արամը եւ Արեգը: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները մի քանի փոքրիկ կրակներ վառեցին՝ յուրաքանչյուրի արարողության ժամանակ գինեձոներ հղելով Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին: Այնուհետեւ բոլոր կրակները միացնելով իրար՝ հայ-արիներն ու ազգայնականները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Արարչին՝ ինչպես Տիեզերքը, այնպես էլ Հայ Տեսակը (Աստվածխներ, Մարդւկ, Հոգե-ոգեղեն էակներ) Արարելու համար… Փա՜ռք Տրնդեզին: Continue reading

Հայ արիականների եւ արիադավան-հեթանոս ազգայնականների համատեղ նիստը

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը այսօր, Էլար-Դարանիի Տրնդեզի ծիսական արարողությունից հետո, ներքաղաքական հարցերի օրակարգով արտահերթ նիստ անցկացրեց ՀԱՄ Աբովյանի գրասենյակում: Մասնակցեցին նաեւ համախմբված հայ ազգայնականների խորհրդի անդամները: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հանդես եկավ ներքաղաքաղան իրավիճակի մասին զեկույցով, որից հետո քննարկվեցին օրակարգի հարցերը:

  1. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ հայոց բանակի հետ միասնաբար պաշտպանել Հայաստանի սահմանները թշնամական ցանկացած ոտնձգությունից: Հայաստանի սահմաններ ասելով՝ նկատի է առնվում նաեւ Արցախի տարածքը, քանի որ ՀԱՄ-ը դեռ տարիներ առաջ, որպես համահայկական կառույց, ճանաչել է ՀՀ-ԼՂՀ վերամիավորման պետական որոշումները:
  2. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ հայկական զինուժի կողմից հնարավոր պատժիչ գործողություններին մասնակցելու,  թշնամու տարածքում, որ բռնազավփված հայկական հողերն են, նաեւ դիրքավորվելու առումով:
  3. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ շարունակել շփումները թուրքահայ հատվածի ներկայացուցիչների եւ քրդական ու այլազգի ուրիշ շրջանակների հետ:
  4. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ շարունակել շփումները Մերձավոր Արեւելքի եզդիական եւ ասորական շրջանակների հետ:
  5. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ սփյուռքահայ հատվածի հետ գաղափարա-քաղաքական (հատկապես՝ համահայկական ազգայնական) կապերն ամրապնդելու եւ տարբեր երկրներում հայանպաստ քայլեր նախաձեռնելու ուղղությամբ, նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող ծրագրերի շրջանակներում:
  6. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ ավարտին հասցնել Համաարիական դաշինքի ձեւավորմանն ուղղված միջազգային հանդիպումները, նաեւ համաարիական քաղաքականությունը, որը կասեցնող ուժ կդառնա համաթուրքական (նաեւ համաադրբեջանական), համաիսլամական, համաարաբական, սիոնական կամ նման այլ նկրտումների համար, որոնք միանշանակ շոշափում են նաեւ հայկական շահերը:
  7. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ համագործակցել երկրի իշխանություններին եւ կառուցողական բնույթով գորխող ընդդիմադիր ուժերի հետ, երկրում քաղաքական անկայութնություն եւ այդպիսով նաեւ օտարների միջամտություն թույլ չտալու նպատակով:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն 

13.02.2015թ. – Աբովյան, Էլար-Դարանի

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (349) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) –Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Թուրքիայի ներկայացուցչությունը Հայաստանում – Եվ Հիտլերն ասաց. «Ոչ ոք այժմ չի հիշում հայերի ոչնչացման մասին»… Մեր երկրում իրականացվում է ծրագիր, որը կոչել են «թուրքը, որ փրկեց ինձ», ինչը միայն թուրքը կարող էր մոգոնել…

3. Հայկական պահանջատիրության ժամանակը – Միջազգային նոր ճանաչումներ՝ Հայոց Պահանջատիրությանն ուղղված… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր…

4. Ֆրանսիական այց եւ բացատրություն – Ի տարբերություն Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու մասին որեւէ օրենք չկա… Ներքին թուրքեր – Մահապատի՛ժը կկասեցնի այս դեպքերը… Սպիտակ թուրքեր – Հայասպանին կդատեն Հայաստանում…

5. Բերձորյան բախումների թացն ու չորը – Տարիներ առաջ Արցախը Հայաստանի 12-րդ մարզ է ճանաչել Հայ Արիական Միաբանությունը, բայց «պատերազմական շրջանը» հեռու է պահում ներքին քաղաքականությունից…

6. Բերձորյան բախումների թացն ու չորը – Հայաբաժանման վերաներդրումը՝ անթույլատրելի՛… Արցախցիները եւս պիտի չսրեն առանց այն էլ ոմանց կողմից շահարկվող հայաստանցի-արցախցի վտանգավոր խաղը…

7. Խոսք՝ վասն ա՞յլ գերտերության… ԵՏՄ-ն չփակեց ԵՄ դռները մեր առաջ… Համ էլ կդիմի մինչեւ Ստրասբուրգ… Անկարան «գիտությա՞նն» է ապավինում… Բաքուն փորձում է որոշակի շեղել մեր ուշադրությունը՝ այսպիսով «օգնելով» թուրք եղբայրներին…

8. Հայկական խոհանոց – Բանջարեղենով ապուր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 2-ում

http://www.hayary.org/wph/?p=4611 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Բոլոր Աստվածներն էլ (ոչ միայն Հայ) որպես Արարչի Զավակներ են ԱՐԱՐՎԵԼ եւ միայն Տիեզերքի Տիրոջ Զավակներն են:

Եվ այսպես՝ վերոնշյալ 8 Աստվածները կազմում են Հայ Աստվածային Ընտանիքը:

Այս ընտանիքում (առհասարակ՝ Աստվածային բոլոր Համակարգերում) կա մի եզակի երեւույթ՝ Տիեզերքի Տիրոջ Կամքով է, որ Վահագնը եւ Աստղիկը ի սկզբանե Այր ու Կին են (Տերը չի ընդդիմացել Սիրո Առաջին դրսեւորմանը), այն էլ վերապահությամբ, որ Աստղիկը հավետ կմնա սիրո եւ գեղեցկության աղջկական հովանավորը՝ մայրության գործառույթը մշտապես թողնելով Անահիտ Աստվածուհուն:

Մեր մյուս Աստված-Աստվածուհիները (ինչպես այլ Աստված-Աստվածուհիներ) կարող են Կին եւ Այր ընտրել, նաեւ Զավակներ ունենալ Իրենց Տիեզերաաշխարհում: Սակայն, ինչպես վերը նշեցի, Աստվածների Զավակները չեն կարող Աստվածներ լինել, քանզի դա միայն Տիրոջ Կամոք է լինում եւ Տիեզերական հստակ Գործառույթի առկայությամբ:

Հին հունական առասպելներն իրենց Գերագույն Աստծուն շատ զավակներ են ընծայում, մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են 6 Աստվածներ, որ զավակներ են ընծայված Հայր Արային՝ Վահագնը, Աստղիկը, Միհրը, Տիրն ու Վանատուրը, հիշելով, որ Անահիտն ու Նանեն քույրերն են Աստվածահոր։

Հայկական Աստվածային Համակարգ «մտցված» հեթանոսական մյուս աստվածների «ծնողները» չեն հիշատակվում որեւէ ձեւով, ու ենթադրվում է, որ նրանց էլ են Հայր Արայի Զավակները համարել… Չնայած այդ աստվածների մայրը կամ Հայր Արայի կինը բնավ չի հիշատակվում որեւէ մեկի պարագայում։ Իմիջիայլոց, Հայր Արային երբեմն նաեւ Արամազդ են կոչում: Արա (Ար-Ա՝ Արարում Առաջին, Արարչի Առաջինն Արարած Աստվածը) խորհուրդը զուտ Հայկական Աստվածային համակարգի խորհրդանիշ է, չնայած ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին եւ պահպանվել Րա ձեւով: Իսկ պարսիկները Արա-ի հետ սովորաբար գործածում են Մազդա (Պաշտելի) մակդիրը՝ Արա Մազդա, ինչը որոշակիորեն ներխուժել է հայկական դիցարան՝ որպես Արամազդ: Մենք պետք է ասենք՝ Հայր Արա, Աստվածահայր Արա կամ պարզապես Արա, իսկ Արամազդ ասելը օտարահունչ եւ կոպիտ սխալ է: Հայր Արան մեր Աստվածային Համակարգում ունեցած դիրքով համապատասխանում է պարսկական Ահուրամազդային կամ հունական Զեւսին, բայց այլ բնույթի, ինքնության եւ էության Աստված է՝ հայաբնույթ է բացարձակ իմաստով: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արա Աստվածահայրը կարող է նաեւ պատժել (արդար ուժն է ծնում իրավունք սկզբունքով), եւ այստեղ չենք տեսնում պարսկական հավատին հատուկ՝ չար ու բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված Ահրիմանը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չի պաշտվում։

Ավելին՝ Հայկական Աստվածային Համակարգում չկա չարի կամ մահվան աստված, իսկ երբեմն նշվող Սպանդարամետը կամ Սանդարամետը, ում ներկայացնում են որպես հայերի ստորերկրյա թագավորության աստված, որին հաճախ նույնացնում են ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ, իրականում գոյություն չունի: Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների եւ գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձեւով հասկացել են եւ՛ դժոխքի անդունդները, եւ՛ դժոխքի չար ոգին՝ Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ մտել է պարսկական ազդեցությամբ, ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Հավանաբար Սպանդարամետը նախապես եղել է բուսականության եւ պտղաբերության աստվածություն. գոյություն է ունեցել «տոն սպանդարամետական պաշտամանն»։ Ուշ շրջանի պատկերացումներում երեւան է գալիս իբրեւ դժոխքի, մեռյալների ու ստորերկրյա ոգիների տիրակալ։ Ըստ Թովմա Արծրունու, երկիրը երբեմն համարվել է Սպանդարամետի իջեւանը։

Այլերի անվան մեկ այլ գործածումից էլ երբեմն Վիշապին են աստվածացրել որպես չարի բացասական ուժ, որը նույնպես սխալ է: Վիշապը երեւակայական, գերբնական էակ է ոմանց առասպելաբանություններում եւ սովորաբար պատկերվել է թեւավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) եւ ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է անկազմակերպվածության (քաոսի) ու կազմակերպվածության (կոսմոսի-տիեզերքի) հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը արիական (հայեվրոպական (քանզի արիացիների նախահայրենիքը Հայաստանն է), իսկ այսօր գործածվում է հնդեվրոպական աշխարհագրական ձեւը) տեսակների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, կայծակին, ամպրոպային հողմին։ Հնագույն հավատալիքների համաձայն, Վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արեւը՝ առաջացնելով խավարում։ Հին Արեւելքի մի շարք երկրներում Վիշապը պաշտվել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Վիշապը նախապես պաշտվել է իբրեւ ջուր, անձրեւ ու հարստություն պարգեւող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է Աստծո կամ Դյուցազնի ձեռքով Վիշապի սպանությունը եւ նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաեւ նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Continue reading

Թուրքիայի ներկայացուցչությունը Հայաստանում – Եվ Հիտլերն ասաց. «Ոչ ոք այժմ չի հիշում հայերի ոչնչացման մասին»… Մեր երկրում իրականացվում է ծրագիր, որը կոչել են «թուրքը, որ փրկեց ինձ», ինչը միայն թուրքը կարող էր մոգոնել…

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները հաճախ են վերածվում մեր թշնամիների ներկայացուցչությունների: Դրանք առավելապես Արեւմուտքի այն պահապաններն են, որոնք բոլոր հակասություններից ու հակամարտություններից միայն սեփական շահը ստանալու խնդիր են լուծում՝ թքած ունենալով հայության զգացմունքների, էլ չասենք՝ շահերի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մի քանի փորձեր արեց Հայաստանում ադրբեջանական (հետո՝ երեւի թուրքական) կինոնկարների փառատոն կազմակերպելու: Գտնվեցին ինչ-որ վանյաններ ու այլ ազգադավներ, որոնք փորձեցին իրականացնել ամերիկյան ծրագրերը, ինչը հայության լուրջ դիմադրությանը հանդիպեց… Հետո Գերմանիայի դեսպանատունը փորձեց ինչ-որ սերբական համասեռականություն քարոզող տեսաժապավեն ցուցադրել Հայաստանում, ինչը եւս դիմակայության հանդիպեց… Նման՝ գուցե մի քիչ այլ բնույթի փորձեր, նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները փորձեցին, մինչ այդ, բազմազանության քայլերթ անվան տակ  նախաձեռնեցին համասեռականների շքերթ անցկացնել Երեւանում, ինչը ոչ միայն դիմադրության հանդիպեց, այլեւ հակադիր շքերթի առճակատմամբ կասեցվեց… Այդ բախտին արժանացան արեւմտյան «գենդերային» խաղերը Հայաստանում, երբ օրենքների պարտադրման փորձեր եղան վերստին՝ ինչը բնական երկսեռ հայությանը պետք է տաներ դեպի միասեռականություն կամ բազմասեռություն կամ անսեռություն եւ էլի նման անհեթեթությունների հասցներ… Անգամ ոչ միայն սեռը, այլեւ՝ ազգությունը փոխելու իրավունքը գրանցելու նախագծեր են պտտվում դեռեւս…

Սա Արեւմուտքի դեմքն է: Իրական դեմքը՝ առանց խաբկանքի, որը կարողանում են թաքցնել՝ հաճախ մարդու իրավունքների կամ ազատությունների անվան տակ՝ օգտվելով տվյալ երկրի անբարո, ապազգային, աղանդավոր եւ այլ փոքրամասնական դավադիրների ծառայություններից:

Սակայն Արեւմուտքը դեռ հանգիստ չի մնալու, քանզի իր ծրագրերը մնում են նույնը՝ թուլացնել, անբարոյականացնել, հոգեխեղել եւ աղճատել մյուս երկրների մշակութային եւ ավանդական արժեքներն ու ազգերի ինքնությունները:

Օրերս տեղեկատվություն եղավ համացանցում, որ Անգլիայի Միացյալ Թագավորության օժանդակությամբ Հայաստանում իրականացվում է ծրագիր, որը կոչել են «թուրքը, որ փրկեց ինձ», ինչը միայն թուրքը կարող էր մոգոնել…

Նույն տեղեկատվությունում ասված էր, որ այս ծրագրի կազմակերպիչներն ու ֆինանսավորողները մի երկրից են, որը Հայոց ցեղասպանությունը ցայսօր չի ճանաչել ու դատապարտել: Նշվում է, որ Անգլիայի արքայական պալատն է ֆինանսավորել այս ծրագիրը, երեւի այդ երկրի արքայազնին ոգեւորելու համար, ով արդեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերն ընդունել է՝ այցելել ապրիլի 24-ին Անկարա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանին, որն ընդամենը մի դրվագ է «Դարդանելի գործողություն» ասվածից, երբ Անտանտի ուժերը մտադիր էին գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը:

«Լուսանցք»-ը մի քանի անգամ արդեն նշել է, որ Մեծ Բրիտանիան կամ Անգլիան այն երկիրն է, որ երբեւէ հայանպաստ դիրքորոշում չի ունեցել: Սա լուրջ մտածելու թեմա է: Մեծ Բրիտանիան ցայսօր Միացյալ Նահանգների «հաստ աղին» է Եվրոպայում եւ միշտ կարողանում է պղտորել եվրոպական միասնության փորձերը (հատկապես՝ երբ Եվրոպայի հաշտեցումը Ռուսաստանի հետ մոտ է լինում), երբ Եվրոպան փորձում է առավել անկախ հանդես գալ ԱՄՆ-ից… Եթե  Մեծ Բրիտանիան որոշել է նաեւ Թուրքիայի «հաստ աղին» լինել Հայաստանում, ապա պետք է լրջորեն պայքարել սպասվող գարշահոտությունը կանխելու համար: Անգամ Կովկասը մաս-մաս անելու ժամանակ է Անգլիան եղել թուրքանպաստ եւ թուրքամետ. Լոնդոնը զբաղվել է Ադրբեջանի գործերով, Գերմանիան՝ Վրաստանի, իսկ Հայաստանը եղել է Ֆրանսիայի ազդեցության ոլորտում: Դե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էլ, ըստ իրենց կշռի, միանգամից եռյակի վրա են աշխատել: Continue reading

Հայկական պահանջատիրության ժամանակը – Միջազգային նոր ճանաչումներ՝ Հայոց Պահանջատիրությանն ուղղված… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր…

Ցեղասպանությունների կանխարգելումը հնարավոր է միայն պահանջատիրության միջազգային իրավունքի հաստատմամբ:

Բոլոր ոճրագործները եւ զավթարարները պիտի հասկանան, որ մարդկանց զանգվածային կոտորածներն ու ազգերի բնական տարածքների՝ հայրենիքների զավթումը, ի վերջո ետընթաց է ունենալու իրավական, քաղաքական եւ այլ տեսանկյուններից…

Ժամանակն է, եթե չասենք՝ մի բան էլ անցել է, որ հայկական պետությունն ու տարաբնույթ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը զուգընթաց բարձրացնեն Հայոց Պահանջատիրության հարցը: Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, պետք է նույնպես անցնեն այդ ճանապարհով՝ մի նոր որոշում կայացնեն՝ Հայոց Պահանջատիրության ճանաչմանն ուղղված:

Եվ ահա, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը առաջին քայլն է արել աս ուղղությամբ: Այն ամբողջությամբ լավ պատրաստված փաստաթուղթ է՝ դիվանագիտական «սեղմումների» ենթարկված, ինչը թույլ կտա միջազգային ատյաններում ներկայացնել առանց զգացական կողմի: Թերեւս պետական մոտեցման առումով հասկանալի տարբերակ է, գոնե մերօրյա պահանջատիրական առաջին փաստաթղթի համար: Իսկ զգացական առումով՝ մինչ 100-ամյակը եւ դրանից հետո՝ կլինեն զգայացունց փաստեր եւ իրավական ու քաղաքական հայտարարություններ, հոդվածներ, գրքեր:

Հռչակագրի որոշ դրվագները հայության բոլոր հատվածներին էլ հնարավորություն են տալիս իրենց պահանջներում ապավինել մեր պետությանը՝ ներկայիս Թուրքիայից հայկական բռնազավթված հողերը պահանջելու, որպես ցեղասպանվածների ժառանգներ՝ տարաբնույթ փոխհատուցումներ ստանալու հարցերում: Դա ասում է փաստաթղթի այն ձեւակերպումը, որ այն արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում: Դրա համար մշակվում է իրավական պահանջների թղթածրար, որը դիտարկվում է որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

Իրավական առումով դրա իրավունքը մեզ առաջինը տվել են հենց թուրքերը՝ 1919-1921թթ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից «Իրավական եւ մարդկային օրենքների դեմ», այդ ծանր ոճրի ուղղությամբ դատավճիռները կայացնելով: Սրա հետ միասին՝ Հռչակագրում ամրագրված է, որ 1915թ.՝ միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը, պատմության մեջ առաջին անգամ որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է որակվել: Նաեւ օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը կա, ինչպեսեւ 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի ու 1920թ. նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում.

Հռչակագրի հայտարարումը անչափ կարեւոր էր այս օրերին, երբ թյուրքական ամենատարբեր տարրերը փորձում են ընդվզել ցեղասպանության ճանաչման դեմ: Կարեւոր էր նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների եւ ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեց անմեղ միլիոնավոր զոհերի հիշատակին:

Փաստաթղթում նշվում է 1,5 մլն ցեղասպանված հայերի մասին, սակայն նույն փաստաթղթում առկա ժամանակահատվածը ասում է, որ «1894-1923թթ. Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը…»:

Իսկ սա հետագայում կպահանջի խոսել ավելի քան 3,5 մլն զոհերի մասին:

Continue reading

Ֆրանսիական այց եւ բացատրություն – Ի տարբերություն Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու մասին որեւէ օրենք չկա… Ներքին թուրքեր – Մահապատի՛ժը կկասեցնի այս դեպքերը… Սպիտակ թուրքեր – Հայասպանին կդատեն Հայաստանում…

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ժամանակ ասել է, որ մոտակա ապրիլի 24-ին Ֆրանսիայի ժողովրդի անունից կժամանի Երեւան: Նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք է կոտրել տաբուները. «Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մի նոր ժեստ կարվի»:

Սա կարելի է համարել առաջին պաշտոնական ու բարձրաստիճան հայտարարությունը՝ Հայաստան այցելելու եւ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին: Ֆրանսիան Ապրիլի 24-ին ընտրեց Հայոց ցեղասպանության հիշատակի, ոչ թե Թուրքիայում մոգոնված Գալիպոլիի ճակատամարտի օրը:

Ֆրանսիայի նախագահը թուրքերին կոչ է արել շարունակել ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը եւ հիշեցրել է, որ ինքը ողջունում է նախորդ տարի դեռ վարչապետ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը: Թուրքական կայքերն արդեն արձագանքել են Ֆրանսուա Օլանդի կոչին՝ այն որակելով «լկտի»:

Իսկ նախորդ ամիս ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն էր արել, ինչն առաջացրել էր ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում հայ համայնքների դժգոհությունը: Այս կապակցությամբ դեսպանը բացատրական նամակ է ուղարկել ԱՄՆ հայ դատի հանձնախմբին:

Բանն այն է, որ հաղորդման ժամանակ հաղորդավարը անդրադարձ է կատարել Շառլի Էբդո շաբաթաթերթի հակաիսլամական ծաղրանկարներին եւ Ֆրանսիայում խոսքի ազատությանը՝ ասելով, որ խոսքի ազատության ավանդույթը Ֆրանսիայում ձեւավորվել է 1700-ականներին, սակայն Ֆրանսիայում գործում են Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության ժխտումը պատժող օրենքներ:

Դրան ի պատասխան դեսպանը նշել էր, որ «իրականում Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու մասին որեւէ օրենք չկա: Կա միայն Հոլոքոստի չժխտման մասին, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստը տեղի է ունեցել: Այնպես որ, դուք կարծիք չեք հայտնում, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել: Դա փաստ է»:

Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում դեսպան Արոն նշել է, որ իր նկատառումը կարող է սխալ ներկայացվել՝ լեգիտիմություն հաղորդելով Հայոց ցեղասպանության ժխտմանը: Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանին, անդամ Րաֆֆի Համբարյանին դեսպանը հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ հավաստիացրել իր համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը: Continue reading

Բերձորյան բախումների թացն ու չորը – Տարիներ առաջ Արցախը Հայաստանի 12-րդ մարզ է ճանաչել Հայ Արիական Միաբանությունը, բայց «պատերազմական շրջանը» հեռու է պահում ներքին քաղաքականությունից…

Արցախը Հայաստանն է, բայցեւ՝ պատերազմական գոտի…

Արցախը դեռ պայքարի սկզբից անձեռնմխելի էր համարվում հայության բոլոր հատվածների համար: Որեւէ շահարկում բացառվում էր թե՛ արցախյան համազգային պայքարի, թե՛ ազատամարտի ընթացքում: Այդպես էր նաեւ տարածաշրջանում 2-րդ հայկական պետության հռչակումից հետո: Բայց հետզհետե ընդդիմադիր որոշ ուժեր ու գործիչներ սկսեցին շահարկել Արցախի թեման:

Այլ բան է, երբ Արցախի եւ ազատագրված տարածքների պաշտպանության, չհանձնման թեման է ստիպում արծարծել խնդիրը: Դա անգամ անհրաժեշտ է, որպեսզի թշնամին իմանա, որ որեւէ զիջում չի՛ լինելու: Անգամ եթե իշխանությունը հանկարծ ու որոշի գնալ զիջումների:

Սակայն, շահարկումները սկսեցին որոշակի ստանալ քաղաքական ներքին սպառման բնույթ, ինչն արդեն վտանգավոր է եւ թշնամու ջրաղացին ջուր լցնելու պես մի բան: Այդպես վարվում է պաշտոնական Բաքուն, ներքին քաղաքական խնդիրները նվազեցնելու կամ ընդդիմադիրներին վնասազերծելու նպատակով: Հայաստանում այն հակառակ բնույթն է կրում՝ ընդդիմադիրներն են Արցախի հարցը «ներդնում» ներքին քաղաքական դաշտում…

Սա արդեն նոր չէ եւ լավ չէ:

Կան քաղաքական ուժեր, որ Արցախը համարում են Հայաստանին վերամիավորված, եւ այդպես էլ արտահայտվում են: Սա իհարկե լավ է: Բայց իրականում պիտի ձգտել ու հասնել դրան՝ պետականորեն: Ոչ թե որպես Հայաստանի անբաժան մաս՝ Արցախի թեման «մտցնել» Հայաստանի դեռ լիովին չկայացած քաղաքական դաշտի հորձանուտ:

Հիմնականում ընդդիմադիր ուժերն են ճանաչել Արցախը Հայաստանի 12-րդ մարզ: Այս առումով «Լուսանցք»-ը հրապարակել է նաեւ Հայ Արիական Միաբանության որոշումը, որում տարիներ առաջ կոչ հնչեց՝ թեկուզ քաղաքական եւ հասարակական ուժերով միասնաբար ճանաչել Հայաստան-Արցախ վերամիավորումը, որը կայացվել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների որոշումներով:

Continue reading

Բերձորյան բախումների թացն ու չորը – Հայաբաժանման վերաներդրումը՝ անթույլատրելի՛… Արցախցիները եւս պիտի չսրեն առանց այն էլ ոմանց կողմից շահարկվող հայաստանցի-արցախցի վտանգավոր խաղը…

Բերձորում տեղի ունեցած միջադեպին անդրադարձան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր գործիչները: «Իրենց ներքաղաքական խարդավանքներին թող ԼՂՀ-ն չխառնեն,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միջադեպի մասին,- Որեւէ մեկս մեր ներքաղաքական տարաձայնությունները, գաղափարները, պայքարը չպետք է տանենք Արցախ… Խաղաղ երթ էր, թող Երեւանում արվեր, Արցախում ի՞նչ գործ ունեն»: Իսկ իրավաչափ էին արդյո՞ք ոստիկանների գործողությունները, թե՞ ոչ, ԱԺ փոխնախագահը չպատասխանեց, բայց շեշտեց, ԼՂՀ նախագահի խոսնակի եւ ԼՂՀ ոստիկանության հայտարարություններին չհավատալու հիմքեր չկան:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, ԼՂՀ-ն եւս, ինքը բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ է ունեցել լինելու Արցախում եւ երբեք այնտեղ ՀՀ ներքաղաքական խնդիրները չեն քննարկել: «Մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել: Այն անկախ, ժողովրդավարական հանրապետություն է դե ֆակտո, կարիք չկա ՀՀ ներքաղաքական խնդիրներին մասնակից դարձնել Արցախի Հանրապետությանը: Ես շնորհավորում եմ իրենց, որ նմանատիպ քայլով կարողացան լեզու դնել ադրբեջանական լրատվամիջոցների բերանը՝ եթե դա էր նպատակը, դա էր իրենց հայրենասիրությունը… Գիտեմ, որ հիմա ինձ կսկսեն քննադատել, բայց ջհանդամը, ես իմ կարծիքն ունեմ, եւ անթույլատրելի եմ համարում, ով ուզում է լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն, որ իր ներքաղաքական հաշվարկները տանի, Արցախի վրա տարածի»:

«Հիմա հարց եմ հնչեցնում՝ կա՞ քաղաքական ուժ, որ սատարում է «Նախախորհրդարանի» այս շարժումը,- հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա, այն, ինչ տեղի է ունեցել դատապարտելի է եւ որեւէ մեկը չի կարող այլ բան ասել, քան դատապարտել որեւէ բռնարարք կամ նմանատիպ որեւէ դեպք, երբ անհամաչափ ուժ է կիրառվում: Սա ակնհայտ է ու քաղաքական որեւէ ուժ գոնե այս պահին այլ բան չի ասել: Այնուհետեւ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հորդորել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթի մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպին մի փոքր ավելի զգուշավոր մոտենալ ու խնդրին նայել ավելի խորքից: ՀՀ քաղաքական բոլոր ուժերը, մինչեւ բռնությունները դատապարտելը, անհամաչափ ուժ կիրառելու մասին խոսելը նաեւ հայտարարությամբ պիտի հանդես գան, թե ովքեր են սատարում այս շարժումը,- նշել է պատգամավորը եւ վստահեցրել, որ քաղաքական որեւէ ուժ գոնե ցայսօր չի հայտարարել, որ սատարում է այս շարժմանը:

Continue reading

Խոսք՝ վասն ա՞յլ գերտերության… ԵՏՄ-ն չփակեց ԵՄ դռները մեր առաջ… Համ էլ կդիմի մինչեւ Ստրասբուրգ… Անկարան «գիտությա՞նն» է ապավինում… Բաքուն փորձում է որոշակի շեղել մեր ուշադրությունը՝ այսպիսով «օգնելով» թուրք եղբայրներին…

Խոսք՝ վասն ա՞յլ գերտերության

«ԼՂՀ գնալու որոշումը վերջին պահին է կայացվել: Եթե ես գնայի ԼՂՀ, այնտեղ, անպայման, հակառուսական ակցիա էր կայանալու: Հենց դրանից են վախեցել Ղարաբաղի իշխանությունները եւ դիմադրություն ցույց տվել ավտոերթի մասնակիցներին»,- ասել է վերլուծաբան, Արցախյան շարԺման նախկին ղեկավարներից Իգոր Մուրադյանը: Նա նաեւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ է եւ մասնակցել է հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպված ավտոերթին: «Այս պահին ինձ համար ամենակարեւորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում՝ Գյումրիում, Ստեփանակերտում: Երկու դեպքում էլ կատարվածը բեմականացում է հիշեցնում, որը կազմակերպում են իշխանությունները՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ իրենք լոյալ են ՌԴ-ի հանդեպ: Սա զզվելի է: Ղարաբաղը պետություն չէ, այն ռուսական զոնա է»,- հավելել է նա:

Խոսելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին, Իգոր Մուրադյանն ասել է. «Մենք մտել ենք սխալ ինտեգրման համակարգ. կար Սովետական Հայաստանի ինտեգրացիոն համակարգ՝ լավն էր, թե վատն էր, այն կար: Իսկ այն, ինչ լինելու է, հիմա գաղութացում է լինելու, քանի որ համակարգ չկա: Հարկավոր է նոր համակարգ, որտեղ կլուծվեն արժեքավոր հարցեր»:

Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող համակարգ առաջարկել, այն լքում են անգամ գործընկերները, այդ թվում՝ Բելառուսը, Հայաստանը մնում է մենակ: Մարդիկ, ովքեր ՌԴ նախագահ Պուտինին առաջարկել են Եվրասիական միությունը, «Նրանք անհետացել են: Այդ հարցով հիմա զբաղվում են 30, 35-ամյա երիտասարդները, որ սպասում են ժամը 5-ին, որպեսզի ակումբներ գնան: Այդ մարդիկ հիմա ղեկավարում են Ռուսաստանն ու թալանում են: Ոչ մի Եվրասիական միություն գոյություն ունենալ չի կարող, դա մարգինալ գաղափար է: Գաղափարն ինքնին լավ է, բայց ռուս ժողովուրդը չի կարող այն կյանքի կոչել: Ինչ կայսրության մասին կարող է խոսք լինել, մարդիկ չեն ցանկանում պայքարել դրա համար: Հարցն այստեղ այն է, թե ինչքան ժամանակ սա ձեռնտու կլինի Պուտինին եւ կախված է այն հանգամանքից, թե դեռ որքան նրանց կթողնեն պաշտոնին: Այդ կայսրությունը կոչնչացնեն ու արդեն ոչնչացնում են»,- հավելել է այս վերլուծաբանը:

ԵՏՄ-ն չփակեց ԵՄ դռները մեր առաջ

Մեր երկրի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Continue reading

Հայկական խոհանոց – Բանջարեղենով ապուր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Բանջարեղենով ապուր

Բաղադրությունը – Դդում – 200 գ, ծաղկակաղամբ – 200 գ, դդմիկ – 100 գ, գունավոր տաքդեղ – 100 գ, սոխ – 100 գ, համեմ – 0.5 կապ, սամիթ – 0.5 կապ, կիտրոն – 1 հատ, յուղ – 1 ճաշի գդալ կամ՝ զեյթունի բուսայուղ – 50 գ, սխտոր – 2 պճեղ, փոշի կարմիր պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սոխը լուսնաձեւ կտրատել եւ յուղով կամ բուսայուղով տապակել, ավելացնել կարմիր փոշի պղպեղը, սխտորը: Վրան լցնել 2 լիտրի չափ ջուր: Հենց եռա, ավելացնել կտրտած բանջարեղենները:

10 րոպե անց հավելել կիտրոնահյութը, կտրտած սամիթն ու համեմը:

Աղը՝ ըստ ճաշակի: Բանջարեղենային այս ապուրը եւ արագ է պատրաստվում, եւ շատ սննդարար է ու դյուրամարս: Բարի ախորժակ:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Լեւոն Արոնյանը 3-րդ ոչ-ոքին արեց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բադեն-Բադենի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում ոչ-ոքի խաղաց Էտիեն Բակրոյի հետ: Սեւերով հանդես եկող մեր գրոսմասյտերը բավական զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ ավելի շատ երկրորդ համարով հանդես եկավ: Ֆրանսիացի շախմատիստը նույնպես ռիսկի չդիմեց եւ նույնպես սպասողական տակտիկա ընտրեց: Ի վերջո, կողմերը կրկնեցին քայլերը եւ 30-ից հետո համաձայնեցին կիսել միավորը:

Լեւոն Արոնյանը 3-րդ անգամ ոչ-ոքի խաղաց, վաստակեց 1,5 միավոր եւ հավասարվեց Մագնուս Կառլսենին ու Վիշվանաթան Անանդին, որոնք այս պահին իրար հետ պայքարում են հաղթնակի համար:  Հաջորդ, 5-րդ փուլում, մեր շախմատիստը կհանդիպի հենց հնդիկ գրոսմայստերի հետ:

Հ.Գ. – Վիշվանաթան Անանդը չդիմացավ Լեւոն Արոնյանի գրոհներին

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Բադեն-Բադենի շախմատի միջազգային մրցաշարում: 5-րդ փուլրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ միջնախաղում բավական գեղեցիկ կոմբինացիա կազմակերպեց, որի արդյունքում զինվոր շահեց: Հնդիկ գրոմայստերը փորձեց հակախաղ գտնել, բայց՝ ապարդյուն, քանի որ մեր շախմատիստը ճիշտ փոխանակումներով ստացավ նաեւ դիրքային առավելություն: Աշխարհի նախկին չեմպիոնը սպիտակների 34-րդ քայլից հետո կանգնեցրեց ժամացույցը եւ անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ բավական բարելավեց մրցաշարային գործերը: Այժմ մեր շախմատիստը 1 միավորով է ետ մնում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից, որն այսօր հեշտությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող վրացի շախմատիստ Դավիթ Բարամիձեին:

Վաղը նախատեսած 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ, որը 2 միավոր ունի եւ այժմ փորձում է փրկել ֆրանսիացի Էտիեն Բակրոյի հետ խաղը:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 2-ի (348) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Ոճիր, որ բազմահետք է, բայց մեկ նպատակ ունի.- Աղանդավորական չարիքի թելերը… Ռուսական զինուժը փորձեց նորովի կայանալ Գյումրիում… Հայ ոստիկանը թերեւս վիրավորեց մարդկանց պառթկումը… Չի բացառվում նաեւ թուրքական հետքը… Ինչի՞ց է վախենում Ռուսաստանը…

Հիմա Մոսկվան պիտի իսկապես հավաստի, որ մեզ համար չի կարող դիտարկվել որպես ԱնկարաԱրմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=4591

3. Ադրբեջանը՝ սպառնալիք ոչ միայն Կովկասի համար – ԵԽԽՎ հայ պատվիրակները Հայոց ցեղասպանության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին…

4. Ստրասբուրգ. 1-օրյա լսումների վճիռը՝ 6 ամիս հետո – Հայոց ցեղասպանությունն անհերքելի է… ԵԱՀԿ Մինսկի խմբից Ադրբեջանին իր պարտավորությունների մասին հիշեցրին առաջին անգամ…

5. Եվրոպայով անցնող հնագույն թունելների ցանցը հասնում է Հայկական լեռնաշխարհ… Երեւանը՝ լավագույն քաղաքների հնգյակում… 2015թ. կվերանան հարկերը, կհառնեն մեռածները… 2016թ. գերհարուստն ավելի կհարստանա…

6. Անահիտ Աստվածամոր հեթանոսական պաշտամունքը եւ Նիցշեի Դիոնիսոսականը (մաս 2-րդ) – Քուրմ Մանուկ, հայ արիների քրմական դասի ներկայացուցիչ

7. Վասն ճշմարտության եւ ի պետս իմացության (մշակույթի նախարարության անօրինությունները)… Կամ՝ բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (մաս 2-րդ) – Արգամ Այվազյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

8. Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ – օգտվեցե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած: Ժամանակին անդրադարձել եմ ԱԶԳ սահմանմանը եւ նշել այն 9 բնորոշիչները, որոնք ունեն միայն Բնածին Ազգերը: Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն: Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Այսպես տիեզերապտույտ է տալիս Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը (Արահետը կամ Արարչի Հետքը) հասկանալու համար: Նման գիտակցությունն ինչպես ազգային, այնպես էլ անհատական կենտրոնացումների կարիք է զգում:

Խորհուրդ Ազգայինի

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Անբացատրելի մի զգացումով,

Որ զետեղված է ենթագիտակցությանս՝

Դարերից եկող հիշողության մեջ:

Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,

Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,

Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել

Կյանքիս նյութական ու բազմախնդիր:

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,

Վեր ես ամենից ու ամեն բանից,

Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:

ԱՐԱՐԻ՛Չ եւ Ա՛ԶԳ, – ահա Բնական

Ու Բարոյական Արմատը Կյանքի,

Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել…

Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:

…………………………………………………………………

Սիրու՜մ եմ քեզ – Ա՛ԶԳ իմ,

Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ

Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ

Այդ սիրո Ոգին՝ Տիեզերական անհունության մեջ:

Խորհուրդ Անձնայինի
Continue reading

Ոճիր, որ բազմահետք է, բայց մեկ նպատակ ունի.- Աղանդավորական չարիքի թելերը… Ռուսական զինուժը փորձեց նորովի կայանալ Գյումրիում… Հայ ոստիկանը թերեւս վիրավորեց մարդկանց պառթկումը… Չի բացառվում նաեւ թուրքական հետքը… Ինչի՞ց է վախենում Ռուսաստանը…

Աղանդավորական չարիքի թելերը

Հայաստանում շարունակվում է մնալ ներքին լարվածությունը Գյումրիի ոճրագործության առումով: Մարդիկ դեռ սպասում են պարզաբանումների: Շարունակում են հնչել նաեւ տեսակետներ, թե ռուսները լուրջ պատճառ ունեն ոճրագործ Պերմյակովին վերագրվող հանցանքի նախաքննության սկիզբը ինքնուրույն իրականացնելու համար: Այդ նողկալի մարդասպանը աղանդավորական ընտանիքից է, նրա եղբայրը եւս հանցագործ է, ով կնոջ սպանության համար բանտարկված է Ռուսաստանում։ Ըստ ՌԴ օրենքների, այն ընտանիքում, որտեղ կա այդպիսի հանցագործ, այդ ընտանիքի ներկայացուցիչը երբեւէ չի գործուղվում արտասահման, այն էլ տվյալ երկրի սահմանապահ հատված, բայց...

Պետք է պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են Պերմյակովին գործուղել Հայաստան, գուցե նրանք էլ դրդել են հանցագործության: Գուցե ռուս զինվորականը մենակ չի եղել, հանցագործությանը մասնակցել են այլ անձինք եւս: Աղանդավորական ընտանիքի անդամը կապ է պահպանել իր հավատակիցների հետ եւ կարող էր ենթարկվել իր աղանդի (այստեղից էլ՝ աղանդի տերերի) հրահանգներին: Նրան կարող էին ինչպես «հոգեւոր սնունդ» տալով, այնպես էլ «դեղերով սնելով» դրդել ոճրագործության՝ քաղաքական նպատակներ հետապնդելով… Հայտնի է, որ աղանդավորական, սեռական եւ այլ փոքրամասնական մոլագարների միջոցով գերտերությունները, աշխարհի մութ ուժերը իրենց քաղաքականությունն են պարտադրում երկրներին ու ազգերին:

Այս եւ այլ տեսակետները հաստատելու կամ մերժելու համար պետք է վստահության մթնոլորտ ստեղծել, իսկ դրա համար նախաքննության առաջին փուլից հետո, երբ ռուսական կողմը պարզի իր հետաքրքրությունները, պետք է ոճրագործին հանձնի հայ իրավապահներին, ովքեր էլ հնարավորինս բաց քննություն պիտի իրականացնեն:

Սա անչափ կարեւոր է, քանի որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք կոչ են անում՝ թույլ չտալ, որ ռուս զինվորականին դատեն Հայաստանում: «Ռուսական իրավապաշտպան կենտրոնը» ամենասկզբից կոչ է արել ՌԴ Գլխավոր եւ Ռազմական դատախազություններին թույլ չտալ, որ ռուս զինվորականին դատեն Հայաստանում: Կենտրոնի ղեկավար Վիտալի Շիշկինը օրինակ է բերել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք իրենց զինվորներին ազատելու համար պատրաստ են ռմբակոծել թշնամու տարածքը. փաստորեն, ռուսաստանցի իրավապաշտպանի կարծիքով Հայաստանը Աֆղանստան է կամ Պաղեստին… Եթե սրան էլ հավելենք ՌԴ ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքը, թե Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի կազմում եւ թույլ չեն տա դուրս գալ ռուսական ազդեցությունից, ապա հասկանալի է ինչ «մեսիջներ» եղան Մոսկվայից նախապես, որոնք հետո փոխվեցին ու փափկեցին միայն այն ժամանակ, երբ հայությունը ընդվզեց ամենուր: Չնայած այսօր էլ Ժիրինովսկու նման քաղաքական խամաճիկները հայտարարում են, թե սպանությունը կազմակերպել է ԱՄՆ-ն եւ իրենք հենց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից կհարվածեն Միացյալ Նահանգներին, եթե նրանք շարունակեն բորբոքել «ֆաշիստ հայերին»: Հայերին էլ է զգուշացրել խեղկատակը, թե ռուսական ռազմաբազայից նաեւ մեզ կհարվածեն…

Continue reading