Կպահպանվի՞ դրական չեզոքությունը – Հնարավորինս չեզոք մնաց նաեւ ուկրաինահայ համայնքը… Հայաստանակենտրոն Սփյուռքի տեսլականը – Բազմասփյուռ Սփյուռքը…

Կպահպանվի՞ դրական չեզոքությունը

Մեր տեղեկությունների համաձայն, պաշտոնական երեւանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կառուցողական ու դրական է գնահատվել Արեւմուտքի, հատկապես՝ Միացյալ Նահանգների կողմից, որպես դրական չեզոքություն: Հետաքրքիր է, որ նույն կարծիքն է հայտնել նաեւ ուկրաինական կողմը: Կարծում ենք՝ ռուսական կողմը եւս պետք է բավարարված լինի:

Հայաստանը այս իրավիճակում կարողացավ չնեղացնել որեւէ կողմին, ինչը դժվար կլինի պահպանել, եթե հանկարծ հակամարտությունը վերածվի զինված ընդհարման: Այս դեպքում՝ մի կողմից Ռուսաստանն է՝ մեր ռազմավարական գործընկերը, ԱՊՀ եւ ՀԱՊԿ կառույցներում հիմնական դաշնակիցը, մյուս կողմից՝ մեկ այլ գործընկերական դաշինք է կանգնած՝ ի դեմս ԱՄՆ-ի ու եվրոպական կառույցների: Ուկրաինան էլ մեր գործընկերն է Արեւելյան Եվրոպայի համագործակցության ոլորտում: Իսկապես բարդ իրավիճակ է:

Եվ «Լուսանցք»-ը գրել է, որ այն հայաստանյան ուժերը, որ երկիրը հրում էին (եւ դեռ հրում են) այս կամ այն կողմի վրա, միայն նեղ կուսակցական շահեր են հետապնդում՝ միաժամանակ կատարելով այս կամ այն համաշխարհային բեւեռի պատվերը: Իրականում, ըստ միջազգային արձագանքների, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը դրական գնահատվեց, այսինքն՝ հայաստանանպաստ եղավ:

Իսկ մեր արեւմտամետ ուժերը շատ էին նեղսրտել, թե «պաշտոնական Երեւանը չի ճանաչում Ուկրաինայի նոր կառավարության լեգիտիմությունը»: Անգամ անիմաստ համեմատությունների այգում հայտնվեցին, երբ սկսեցին «ուկրաինական Մայդանն ու հայկական Մարտի 1-ը» համեմատել: Հայտնի է, որ պաշտոնական Երեւանը Ուկրաինայի նոր ձեւավորված իշխանության ներկայացուցիչներին չի շնորհավորել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Ուկրաինայի վարչապետ համարվող Արսենի Յացենյուկին: Եվ սա կարիք չկար դարձնել քաղաքական թեմա, երբ իրապես ողջ եւ առողջ Ուկրաինայի վտարանդի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռ նախագահական հրահանգներ է կատարում: Իսկ կշնորհավորի հայկական կողմը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Եթե օտարները հասկանում են Հայաստանի իրավիճակը եւ գնահատում այն դրական, ապա ի՞նչ են ուզում մեր եվրամարտիմեկամայդանականները:

Continue reading

Հարված՝ ռուսական եւ սլավոնական շահերի վերջին հանգրվանին – Ի՛նչ Ուկրաինա էլ լինի, միա՛յն հակառուսական լինի. Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է…

Հեղաշրջմամբ իշխանության եկածները հայտարարում են, թե Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան: Ուկրաինան երազանք ունի կառուցելու եվրոպական ժողովրդավարական երկիր, սակայն իրականում Ուկրաինան կամաց-կամաց սահում է դեպի ազգայնամոլական ուժերի գիրկը: Եվ այս ամենը նկատելով, Արեւմուտքը շարունակում է պաշտպանել հեղաշրջողներին: Այստեղ մի եզակի պատճառ կարող է լինել՝ ի՛նչ Ուկրաինա էլ լինի, միա՛յն հակառուսական լինի: Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է, խնդիր է դրվել ոչնչնացնել Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս սլավոնական դաշինքը, որը կարող է հետագայում վերստին ծավալվել, եթե Արեւելյան Եվրոպայում Չեխիան, Բուլղարիան, Սերբիան, թե մեկ այլ սլավոնական երկիր որոշի միանալ այս դաշինքին:

Հիշեցնենք, որ հայ արիների առաջնորդը համաարիական դաշինքի մասին խոսելիս, առանձնացրել էր նաեւ սլավոնաարիական դաշինքը, որը նախաձեռնել է ռուսարիական համայնքը, որն այսօր էլ գործում է, բայց ոչ պետական մակարդակով: Ըստ Արմեն Ավետիսյանի, այժմ այդ դաշինքում կան ռուս, ուկրաինացի, բելառուս, սերբ, չեխ, սլովակ, բուլղար ազգերի ներկայացուցիչներ, որոնց կարող են միանալ լեհ, սլովեն եւ նախկին Հայարվսլավիայի հանրապետությունների ազգերի ներկայացուցիչներ:

Continue reading

Երբ շրջանը գծում ու փակում են ներսից կամ ծերացած քաղաքականություն… Երբ մարդիկ աստվածներ են նաեւ, բայց՝ կուսակցականացված… Հերթը տեղական ինքնակառավարմանը հասավ…

Երբ շրջանը գծում ու փակում են ներսից

Խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի քաղաքական ակտիվացման համար կարեւոր էր մարտի 1-ի հարցը ուղղակի բարձրացնելը. կարծում են որոշ վերլուծաբաններ: Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը եւս այս կարծիքին է: Նա նշել է, որ իր համար կարեւոր է ոչ թե հարցը բարձրացնելը, այլ այն, եթե խորհրդարանական մեծամասնությունը վիժեցնի հարցը ու որոշումը չընդունվի, ապա ի՞նչ ծրագիր են առաջարկելու 4 ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ. «Եթե ծրագիր չեն առաջարկելու, ապա դա արդեն ուրիշ պատմություն է: Ինձ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե որ ճանապարհն է տանելու դեպի բացահայտում այս իշխանությունների օրոք»:

ՀԱԿ խմբակցության կողմից երկրորդ անգամ նույն որոշման նախագիծը այս տարի ներկայացնելը նախորդ տարվա կրկնությունն են համարել նաեւ այլք: Անցյալ տարի էլ նույն բանն արեցին, ինչ-ինչ պատճառներով լռեցին հետո: Ի՞նչ կարիք կա նույն հարցը բարձրացնել, երբ իրենք վճռական չեն, իսկ իշխանության պատասխանն էլ գիտեն:

Իսկ պատասխանն այն էր, որ ԱԺ-ում 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի: Որոշման նախագիծը խորհրդարանը մերժեց ձայների հետեւյալ համամասնությամբ՝ 46 կողմ, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 1: Քվեարկությունից առաջ ՀԱԿ-ի առաջարկը պաշտպանեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի որոշման նախագծին եւ մյուսներին էլ կոչ արեց կողմ քվեարկել:

Continue reading

Ցավոտ կետեր. – Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Իսկ բնակֆոնդի մասին ամբողջական տեղեկություն չունենք… Լավ չէ, բայց գնում ենք… Գնում ենք, որ լավ լինի…

Սկիզբը՝ թիվ  7-ում

Մեր երկրի բնակֆոնդի շենքերի սեյսմակայունության մակարդակը մեծապես նվազել է, որովհետեւ այդ բնակֆոնդը շատ վատ է պահպանվում: Այդ ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման կարիք կա, ինչը թույլ կտա հստակեցնել շենքերի պահպանմանն ուղղված քայլերը ձեռնարկելու եւ աշխատանքները ֆինանսավորելու մեխանիզմները: Այս գործընթացին էապես կարող է խթանել նաեւ շենքերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը: Այլ քայլեր էլ են քննարկվում: Ինչի՞ց է որոշել սկսել պետությունը՝ ընդունելով շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը:

Նախ՝ պարզվում է, որ մենք մեր բնակֆոնդի իրական վիճակի մասին համապարփակ տեղեկատվություն դեռ չունենք:

Այդ իսկ պատճառով շենքերի անձնագրավորում կարվի ու միասնական տեղեկատվական հենք կստեղծվի: Անձնագրավորումը տեխնիկական փաստաթղթի ձեւով կլինի, որում կամփոփվի շենքի կոնստրուկտիվ վիճակը, ինժեներական համակարգերում ու ենթակառուցվածքներում առկա վնասվածքների նկարագրությունը, դրանց առաջացման պատճառները: Կլինի նաեւ եզրահանգումը շենքի հետագա շահագործման, առանձին կոնստրուկցիաների ու շենքի ընդհանուր ուժեղացման կամ քանդման անհրաժեշտության վերաբերյալ: Կառավարությունից վստահեցնում են, որ սա «անհրաժեշտ հիմք կդառնա երկրում ընդհանուր առմամբ, սեյսմիկ ռիսկի իրական գնահատականը տալու նպատակով վերլուծությունների եւ արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործողություններ անելու ուղղությամբ հիմնավորված ծրագրերի մշակման համար»:

Շենքերը կհաշվառվեն ըստ անհրաժեշտության, փուլ առ փուլ կվերականգնվեն ու կուժեղացվեն: Կհայտնաբերվեն վթարային եւ բնակության համար ոչ պիտանի շենքերը: Գործադիրն իր հերթին հավելում է, թե այս գործընթացն է, որ հնարավորություն կտա հանրապետության բնակավայրերի տարածքային սուղ պայմաններում աստիճանաբար նորացնել բնակարանային ֆոնդը՝ այն փոխարինելով ճարտարապետական ժամանակակից լուծումներով ու սեյսմակայունության առումով ներկայիս պահանջներին բավարարող շենքերով:

Իսկ այս համապատկերում ի՞նչ է սպասվում մեր ճարտարապետական եւ պատմամշակույթային արժեք ներկայացնող, մասնավորապես՝ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններ հանդիսացող շենքերի հետ: Գործադիրը վստահեցնում է, որ այդ շենքերի պահպանմանն ուղղված ծրագրեր կմշակվեն եւ կիրագործվեն:Կառավարությունը լավ կանի, այս գործում որպես կողմ չներգրավի մշակույթի նախարարությանը, թե չէ վերջինս իր ենթակա ՊՈԱԿի միջոցով եզրակացություն կտա, որ այդ շենքերը իրենցից մշակութային արժեք չեն ներկայացնում եւ հարկ է քանդել՝ տեղը սրճարան սարքելով ու զբոսաշրջիկներ բերելով:

Continue reading

Հեռու՛ նեւրոզներից… Հայկական խոհանոց – Սպանախով սառը նախուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից – հայ-հրեական շախմատային ժառանգությու՞ն… Մայրաքաղաքում հեծանվուղի կգործի… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հեռու՛ նեւրոզներից Հետեւողական եղեք ու առողջ ապրեք

Հիվանդությունների առաջացման 1/3-ի հիմքը նևեւրոզն է. ասում է հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով՝ նեւրոզի առաջացման պատճառները շատ են, բայց հիմնական պատճառը սթրեսնն է: Արդյո՞ք նեւրոզից կարող է մարդը մահանալ. հարցին մասնագետը պատասխանեց. «Նեւրոզից մարդ չի մահանում եւ ոչ էլ հոգեկան շեղում է ստանում», պարզապես նեւրոզը կյանքի որակն է վատացնում: Դրա հետեւանքով առաջանում են քնի եւ սեռական խանգարումներ։ Հոգեթերապեւտը նշեց, որ վախի նևեւրոզը կարող է առաջանալ բոլոր տարիքի մարդկանց, առավել հաճախ՝ 10-15 տարեկան երեխաների մոտ: «Երեխաները կարող են վախենալ մթությունից, ընտանեկան լարված մթնոլորտից»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ նեւրոզները կրկնվելու մեծ հավանականություն ունեն ու մարդիկ պետք է հետեւողական լինեն:

Հայկական խոհանոց (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սպանախով սառը նախուտեստ

Բաղադրությունը Սպանախ – 2 կապ, ընկույզ – 50 գ, սոխ – 1 գլուխ, կարմիր տաքդեղ – 1 հատ, ձիթապտղի յուղ – 40 գ, սպիտակ պղպեղ:

Continue reading

…Գառնու արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու անհեռատես հակամշակութային քայլը ակամա դարձավ մի հարցախույզ, որը կազմակերպելու համար հաստատ հատուկ որոշում պիտի լիներ: Սա ասում ենք՝ հայոց հին պատմության եւ ազգային հավատի մասին հայության կարծիքն ու այն պաշտպանելու կամքը իմանալու առումով: Եվ այս ինքնաբուխ հարցախույզը, որն ընդդեմ մշակույթի նախարարության հայտնի որոշման պայքարի հետ զուգահեռ ընթացավ, ապացուցեց, որ հայոց հնագույն պատմությունն ու մշակույթը, նաեւ հավատը հարազատ են այսօրվա հայինեւ շատ հետաքրքիր նրբերանգներ բացահայտեց:

– Ըստ հայ արիների, Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները: Եթե մշակույթի նախարարը մտածում է երկիրը զբոսաշրջությամբ փրկել, ապա ինչու՞ սրճարանաշինությունը կամ ռեստորանաշինությունը եկեղեցիների բակերից չի սկսում: Ավելի շահութաբեր կլինի: Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն ու… այդպես հերթով գալով՝ հասնեն Գառնո տաճար:

Continue reading

http://www.hayary.org/wph/?p=3448  (կարդալ ամբողջը) – Շատ քրիստոնյա հայ հոգեւորականներ իրենց պահվածքով ապացուցում են, որ նրենց համար կարեւորը եւ առաջնայինը կրոնն է, այլ ոչ թե հարազատ արյունը: Կրոնները մարդուն դիմազրկում են, դարձնում ստրուկ, ուրացող: Եվ առաջնային է դառնում ոչ թե ազգությունը, այլ՝ կրոնը: Հայը դառնում է ոչ թե հայ քրիստոնյա, այլ՝ քրիստոնյա հայ: Կրոնները լվանում են մարդկանց ուղեղներն այն աստիճանի, որ այունակիցները հրաժարվում են միմյանցից, որովհետեւ նույն եկեղեցու հետեւորդ չեն… Հայը ազգատեսակ եւ մարդատեսակ է, ով ունի ծագում, ինքնություն, հավատ եւ հայրենիք-բնօրրան: Եվ այդ հայը կարող է ծնել գաղափարներ, մշակութային արժեքներ, կրոններ կամ այլ բան, բայց թվարկյալները չեն կարող ծնել ազգ: Ասենք՝ կրոնը, այն էլ օտարադավան, չի՛ կարող հայ ծնել (անգամ՝ օծել), քանզի հայ տեսակը գենետիկ երեւույթ է եւ տիեզերածին է…

http://www.hayary.org/wph/?p=3450  (կարդալ ամբողջը) – Եկեղեցական շատ տոներ ու ծեսեր կառուցվել են արիադավան-հեթանոսական տոների ու ծեսերի հիմքով (ինչպես եկեղեցիները՝ հայ հեթանոսական տաճարների հիմքի վրա): Անգամ նշվում են հենց ա՛յն օրերին, որ նշել են արիադավան հայերը: Հասկացեկ են, որ այդ օրերը տիեզերահաղորդ են եւ բաց են ՏԻԵԶԵՐՔԻ ՎԵՐԻՆ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ…

http://www.hayary.org/wph/?p=3451 (կարդալ ամբողջը) – Իշխանավորների ու եկեղեցականների մեծ մասը զբաղված են ձեւական կրոնապաշտությամբ, մինչդեռ Հայաստանին սպառնում է պետականության կորուստը: Համաշխարհային կրոններն ապրում են իրենց հոգեվարքը, բայց դա չի նշանակում, որ պետք է խաղարկել այդ փաստը, մենք պիտի պատրաստ լինենք դիմակայելու ներխուժումներին, եւ երբ ժամանակը գա՝ սահուն անցումով ապահովենք Հայոց Հավատի վերադարձը…

http://www.hayary.org/wph/?p=3449  (կարդալ ամբողջը) – Ժամանակին խառնիխուռն մի ընթացք էլ ապրեց հեթանոսությունը, երբ արիական հզոր միասնական հավատքը մասնատվեց առանձին ազգային հավատների: Ժամանակի հետ էլ ազգային հավատները շեղվելով ուղղուց՝ վերածվեցին կռապաշտության: Այստեղ է, որ մենք ասում ենք կա ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատված՝ հեթանոսական շրջան, որ արդեն գործում էին առանձնացած ազգային հավատները (շուրջ 3-4 հազար տարի) եւ նախահեթանոսական ժամանակահատված, երբ գործում էր միասնական արիական հավատը: Այս ժամանակագատվածը պետք չէ խառնել հայ-հունա-պարսկա-հնդկա-հրեա-եգիպտականը հեթանոսական շրջանի հետ…

…PanARMENIAN.Net-ը Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու մասին ամփոփիչ հրապարակումում հիշեցրել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերը. «Այսօր մեր պատմամշակութային եւ բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման, ուրիշ ճանապարհ չունենք, Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պիտի հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա… պատմամշակութային հուշարձանին վնաս չի հասցվի»…:  Որպես Հայ Արիական Միաբանության ղեկավար՝ վերջին ասվածը հերթական կեղծիք եմ համարում՝ վնաս հասցվելու է հաստատ, եւ ոչ միայն պատմական, այլեւ հոգեւոր տեսանկյունից: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իմ բաց նամակում նշել եմ. «Նախարարի՝ «Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պիտի հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա…» միտքը բացարձակապես ոչ մշակութային խնդիր է շոշափում, թերեւս քաղաքական ու տնտեսական ոլորտներին է առնչվում, ինչն այս դեպքում, որպես միտք, մեղմ ասած, թույլ տեսակետ է՝ կառավարության անդամի մակարդակին ոչ հարիր:

Continue reading

…PanARMENIAN.Net-ը Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու մասին ամփոփիչ հրապարակման մեջ նաեւ ասված է, որ «սրճարանի կառուցման հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր»…

Մի օր այդ սրճարանը կարող է մի նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակներըԻնչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավանհեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որեւէ աշուղանաղլական կամ դիսկոէրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»:

Continue reading

…Ռուս դիվանագետները շարունակում են վստահեցնել, որ Մոսկվան հարցականի տակ չի դնի Ուկրաինայի ինքնիշխանությունը, սակայն ՌԴ Պետդումայում ընդունվեց օրինագիծ, ըստ որի Ղրիմը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Օրինագծում նշվում է, որ Ղրիմը, Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելով՝ որպես նոր սուբյեկտ, կստանա Հանրապետության, տարածաշրջանի, ինքնավար մարզի կամ ինքնավար շրջանի կարգավիճակ: Իսկ քիչ ավելի ցածրաձայն, ոչ հրապարակումների համար ասվում է, թե ոչ մի զարմանալի բան չի եղել՝ Ռուսաստանը Ուկրաինայից հետ է ուզում իր նվերը… Ղրիմը 1954թ. հենց Ռուսաստանն է նվիրել Ուկրաինային:

Այս մասին առավել հանգամանալից խոսել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը իր «Ղրիմը՝ Ռուսաստանինն է, Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանը եւ Ջավախքը՝ Հայաստանինը» հայտարարության մեջ (http://www.hayary.org/wph/?p=3895 ): Նաեւ նշվել է, որ ԽՍՀՄ-ի ձեւավորման տարիներին ծրագիր է եղել՝ Ղրիմը դարձնել Հրեական խորհրդային հանրապետություն, ինչը հրեական ծագմամբ Վլադիմիր Լենինի ու մասոնա-բոլշեւիկյան կոհորտայի նպատակն էր:

Continue reading

…Հեղաշրջմամբ իշխանության եկածները Կիեւում հայտարարում են, թե Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան: Ուկրաինան երազանք ունի կառուցելու եվրոպական ժողովրդավարական երկիր, սակայն իրականում Ուկրաինան կամաց-կամաց սահում է դեպի ազգայնամոլական ուժերի գիրկը: Եվ այս ամենը նկատելով, Արեւմուտքը շարունակում է պաշտպանել հեղաշրջողներին: Այստեղ մի եզակի պատճառ կարող է լինել՝ ի՜նչ Ուկրաինա էլ լինի, միա՜յն հակառուսական լինի: Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է, խնդիր է դրվել ոչնչնացնել Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս սլավոնական դաշինքը, որը կարող է հետագայում վերստին ծավալվել, եթե Արեւելյան Եվրոպայում Չեխիան, Բուլղարիան, Սերբիան, թե մեկ այլ սլավոնական երկիր որոշի միանալ այս դաշինքին:

Continue reading

http://www.hayary.org/wph/?p=3439 (կարդալ ամբողջը)

Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: Պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում իրականացվող ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով: Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի ու գործի…

http://www.hayary.org/wph/?p=3444  (կարդալ ամբողջը)

…Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել…

http://www.hayary.org/wph/?p=3447  (կարդալ ամբողջը)

Մեր բանակի ղեկավարությունը փորձում է ստանդարտ պահվածք չդրսեւորել հայկական բանակում առկա թերությունները վերացնելու ճանապարհին: Սակայն այս պարագայում դա շատ քիչ է, կտրուկ միջոցներ են պետք եւ կտրուկ պատիժներ: Այսօր մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք, ընդամենը զինադադար է հայտարարված Արցախյան ազատամարտում (այն էլ՝ ամենօրյա սահմանախախտումներով) եւ պետք է պատիժներն էլ սահմանվեն ռազմի օրենքներով…

http://www.hayary.org/wph/?p=3443   (կարդալ ամբողջը)

Առաջացել է հայի մի տեսակ, որն ապահայացած է մեծամասամբ, նրանց միշտ պետք է հիշեցնել, որ մարդը, մարդու գործառույթներն ու իրավունքները, նաեւ բնական պարտականությունները (որի մասին չեն խոսում ապահայացած գրանտակերները), եվրաթեմաներով չեն ձեւակերպվում ու ձեւավորվում: Այդ թեմաներն ու դրանք սահմանող օրենքները միայն խեղվածները կարող են ընդունել, այդպիսո նաեւ «փոխել» արարչական ու աստվածային արարումները՝ մարդու երկսեռ տեսակները…

http://www.hayary.org/wph/?p=3452  (կարդալ ամբողջը)

Արտագաղթըազգիբնավորությունըչէ՛ – Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել…

http://www.hayary.org/wph/?p=3439 (կարդալ ամբողջը) – …Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: Պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում իրականացվող ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով: Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի ու գործի…

http://www.hayary.org/wph/?p=3444 (կարդալ ամբողջը) – …Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել…

http://www.hayary.org/wph/?p=3447 (կարդալ ամբողջը) – Մեր բանակի ղեկավարությունը փորձում է ստանդարտ պահվածք չդրսեւորել հայկական բանակում առկա թերությունները վերացնելու ճանապարհին: Սակայն այս պարագայում դա շատ քիչ է, կտրուկ միջոցներ են պետք եւ կտրուկ պատիժներ: Այսօր մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք, ընդամենը զինադադար է հայտարարված Արցախյան ազատամարտում (այն էլ՝ ամենօրյա սահմանախախտումներով) եւ պետք է պատիժներն էլ սահմանվեն ռազմի օրենքներով…

http://www.hayary.org/wph/?p=3443 (կարդալ ամբողջը) – Առաջացել է հայի մի տեսակ, որն ապահայացած է մեծամասամբ, նրանց միշտ պետք է հիշեցնել, որ մարդը, մարդու գործառույթներն ու իրավունքները, նաեւ բնական պարտականությունները (որի մասին չեն խոսում ապահայացած գրանտակերները), եվրաթեմաներով չեն ձեւակերպվում ու ձեւավորվում: Այդ թեմաներն ու դրանք սահմանող օրենքները միայն խեղվածները կարող են ընդունել, այդպիսո նաեւ «փոխել» արարչական ու աստվածային արարումները՝ մարդու երկսեռ տեսակները…

http://www.hayary.org/wph/?p=3452 (կարդալ ամբողջը) – Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՛ – Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել…

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 7-ի (312) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Պատմական արդարության հրամայականը – Ղրիմը Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը՝ Հայաստանինը (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան)…

2. Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…

3. Իսկ Հայաստանը չի՞ դառնա մի մեծ սրճարան… Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ՝ միայն զբոսնելով (Մինչդեռ Գառնու տաճարը փորձում են բիզնես-կենտրոնի վերածել)… Հաջողվե՞լ է պարզել Սթոունհենջի գաղտնիքը… Մեր ավանդապատումները – Արագածոտն…

4. Հրաշք աստղադիտարան Քարահունջը (մաս 1-ին)… Հուշարձանը եղել է նաեւ ծիսապաշտամունքային կառույց – ունի մագնիսական դաշտ… Հեթանոսական ժամանակներից մեզ հասած Ար-Աստվածը…

5. Ուկրաինական արյուն՝ օտարների քաղաքականության համար… Արեւմուտքը սատարում է ոչ միայն ազգայնամոլ բենդերականներին, այլեւ մարդասպաններին… Վաշինգտոնը թող ի՜ր անօրինական քայլերին հետեւի…

6. Ով ուր է ուզում քաշել Հայաստանին – հայ պետական ու քաղաքական ուժերը եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը… Կառավարության իրապես թարմացումն ավելի իրական է, քան՝ հրաժարականը…

7. Մի՛շտ պատրաստ – Հայաստանի ու Արցախի անվտանգության ու պաշտպանական համակարգերը գործի մեջ… Մաքսային միության հարցը՝ դեռ առաջնահե՞րթ… ՀՀ վերահսկիչ պալատը՝ առանց քաղաքական հայտարարությունների…

8. Ցավոտ կետեր – Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Եվ ի վերջո պիտի՞ լուծվի բնակչության անվտանգության խնդիրը… Կա գերխնդիր, որին հստակ լուծում է պետք տալ…

9. Հայկական խոհանոց – Հավի միսը՝ սալորաչրով… Աշխարհի մարզական հեւքից.-Համահայկական խաղերի դրոշն ի պահ տրվեց Երեւանին… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Շնորհավո՛ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ:

Հայուհի նպե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Եվ թող հայ կինը նախ եւ առաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների: Թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի…

Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին…

Եվ թող հայ արական ակունքը դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, հայի գոյության եւ առաքելության հաղթանակի, Հայքի ամբողջականացման ու հզորացման…

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում