Daily Archives: November 28, 2015

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 41-ի (387) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանի ծննդյան 40-ամյակը:

Մաղթում են առողջություն եւ հաջողություններ անձնական ու գործնական կյանքում, ստեղծագործական առաջընթաց՝ ազգային գործունեության բնագավառում, որտեղ արդեն վաղուց ներդրվում են նաեւ անձնական գերագույն ջիգեր եւ նվիրական օրնիբուն աշխատանք… Հայ Աստվածները քեզ եւ ընտանիքիդ պահապան:

1. «Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների համակարգող)…

…Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս է նշել, թե ինչ կարեւոր է ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈւԹՅԱՆ նախարարության ստեղծումը: Սա իր ազդեցությամբ պիտի ավելի զորավոր լինի՝ քան ազգային անվտանգության ծառայությունը, ավելի հոգեւոր՝ քան եկեղեցին ու որեւէ կրոնա-հավատքային կառույց, ավելի անզիջում ու հարձակողական՝ քան հայոց բանակն ու ոստիկանությունը: Օրերս կրկին հնչեց փոփոխությունների մասին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, թե պատրաստվում է հանրաքվեից հետո կառավարությունը թարմացնել (՞՞՞) նոր դեմքերով: Եթե իսկապես այդպես է, ապա ինչու չփորձել նշված նոր նախարարության ստեղծումը եւս կյանքի կոչել (մյուսներն էլ «գաղափարական ձեւափոխման» ենթարկել)…

…Ի դեպ, մոտենում է Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով որոշելու օրը եւ այս առումով էլ նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին «Ազգային Սահմանադրության» նախագիծ էր ներկայացրել ամբողջությամբ, որը կարող է ազգին ու պետությանը վերադարձնել հայաշունչ եւ հայախոս դեմքը, բայց… http://www.hayary.org/wph/?p=4941 Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ (անցումային) նախագիծ է ներկայացվել

Իսկ ներկա կամ նման այլ սահմանադրական փոփոխություններով, անգամ եթե դրանք բարեփոխումներ կոչվեն, ոչ մի հիմնարար փոփոխություն չի լինի: Հայ արիներն իհարկե կողմ են կենտրոնաձիգ պետության ձեւին, ուստի կողմնակից էին, որ կիսանախագահական երկիրը նախագահական դառնա, այլ ոչ թե խորհրդարանական, որտեղ քաղաքական խաղերը եռապատկվելու, քառապատկվելու միտում կունենան… Սա երկբեւեռ աշխարհում հայտնված մեր երկրի համար եռապատիկ կամ քառապատիկ ավելի խնդիրներ է նաեւ ստեղծելու՝ ամեն մի խորհրդարանական կուսակցության կողմից: Բոլորը գիտենք բոլորի սնող աղբյուրներին… Իհարկե, կան որոշ փոփոխություններ էլ, ինչպես պետության կողմից ընտանիքի ճանաչման ձեւակերպումը եւ այլն, որ վատ չէ համեմատորեն, բայց համահավաք առումով «այո»-ի ու «ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա: Դրա համար էլ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ներքին շրջաբերականով իր անդամների քվեարկության իրավունքը ազատ է թողել, ըստ այս կամ այն փոփոխությանը կողմ կամ դեմ լինելու առաջնայնության: Մեր՝ վերը բերված խնդիրը, ո՛չ գործող, ո՛չ նորովի մատուցված Սահմանադրությամբ լուծելի չէ, արտաքին թուրքի եւ ներքին թուրքի գործողությունները երկու դեպքում էլ մնում են անպատիժ: Իսկ սա արիական հայերի համար միայն չափանիշ չէ… սկզբունք է: Շուտով միջազգային զարգացումները հանգեցնելու են մի իրավիճակի, որ ՀԱՅՈՑ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ խնդիրն է առաջ գալու: Այն Սահմանադրության, որն ինքնությամբ ազգային, էությամբ համահայկական է լինելու, իսկ բնույթով՝ ինչպես ինքնապաշտպանական, այնպես էլ պահանջատիրական: Այդ Սահմանադրությունն ասելու է՝ «Հայը բնածին ազգ է, Հայկական լեռնաշխարհն էլ բացառապես հայի բնատուր հայրենիքն է»…

2. Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

3. Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը… ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում հանցավոր խմավորման բացահայտված մասին… Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ… Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել…

4. ԱԱԾ.- Երեւանում կանխված հանցագործությունների մասին… ԱԱԾ.- Խմբի անդամների եւ գործողությունների մասին… ՀՀ նախագահ.- Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի… ԱԱԾ տնօրեն.- Գգալու՜ է ապաշխարելու ժամանակը…

5. Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

6. Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ «Իսկանդեր»-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…

7. Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…

8. Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…

9. Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մեր տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր… Ֆրանս-թուրքական եւ ռուս-թուրքական ֆուտբոլա-քաղաքական հակասություններ… Ֆուտբոլի բարձրագույն խմբի արդյունքները…ՀՖՖ նախագահի պատասպանը՝ ՖԱՖ-ին եւ այն մասին, որ Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել…

11. Հայկական խոհանոց – Մրգախառն աղցան՝ նանայով… Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը մանկական Եվրատեսիլում – Ե՛րբ ենք վերջապես հասկանալու, որ քաղաքականությունն ամեն տեղ է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդավե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

«Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…

http://www.hayary.org/wph/?p=5209Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

Վերջերս նորից հանգեցի այն մտքին, որ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը պետք է հանրակրթություն մտնի 4-րդ դասարանից, երբ հայ պատանին արդեն լիարժեք տառաճանաչ է… Սա այլեւս անբեկանելի մի իրողություն է ինձ համար: Միայն այն հանգամանքը, որ հայը պիտի զգա եւ զգոն մնա ազգի տականքից, որի ձեւակերպումը հենց Նժդեհինն է, բավարար է, որ ցեղակրոնությունն ունենա պարտադիր դասաժամ: Ազգի տականքը կամ ներքին թուրքը մեզ համար միշտ էլ լինելու է ավելի վտանգավոր, քան՝ բուն թյուրքական տարրը:

Սրանք ոչ միայն ներքին թուրք են աշխատում, այլ Հայաստանում փնտրում են թյուրք-ադրբեջանական փոքրամասնություն, որոնց շահերը պաշտպանելու համար նոր միջազգային դրամաշնորհային ոլորտ բացեն Հայաստանում: Երեւի՝ նաեւ շփոթմունք ու թշնամանք առաջացնեն գրեթե միատարր-հայատարր Հայաստանում: Ահա ինչ են ասում ոմանք: Որ Տավուշի սահմանամերձ գոտու գյուղերում՝ Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար, Բաղանիս, Բերդավան եւ այլ համայնքներում ապրում են ազգությամբ ադրբեջանցի կամ հայ-ադրբեջանական ամուսնություններից ծնված անձինք: Եվ քանի որ այս մարդիկ հիմնականում հայկական ազգանուններ են կրում, նկատելի չէ, որ այս եւ այլ համայնքներում եւս կան ազգությամբ ադրբեջանցիներ…

Ահա թե ինչ պրպտուն դեմքեր կան մեր երկրում, որոնք անդադար օտարների փնտրտուքի մեջ են: Եթե սրանք մաքրարյունության եւ հայի գենետիկ հզորության վերականգնման կողմնակիցներ լինեին, ապա գուցե հարմարվեինք այն մտքի հետ, թե փորձում են լավություն անել ազգին եւ ազգային ինքնամաքրման խնդիր են բարձրացնում…

Սակայն ամենեւին այդպես չէ:

Սրանք նոր փոքրամասնություն են փնտրում Հայաստանում, ազգային թշնամական փոքրամասնություն, որի հայտնաբերումից հետո մի լավ խառնաշփոթ կառաջացնեն այդ համայնքներում եւ ապա ամերիկյան ու եվրոպական պապաներից դրամաշնորհներ կկորզեն՝ «ազգային թշնամական փոքրամասնության» իրավունքների պաշտպանության» համար:
Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

ԽՍՀՄ պայմաններում հնարավոր Երիտասարդական երազանքներիս վերջը, տարիների հեռվից ու առաջին հայացքից նախանձելի չի թվում, բայց այդ վերջը եղավ արդեն բուռն ընթացող երիտասարդական կյանքիս մի այլ պոռթկման՝ հոգուս ազգային զարթոնքի սկիզբը…

Լավ չեմ հիշում, կարծես ֆրանսիական մեծերից մեկն է ասել՝ բախտավոր է նա, ով ապրում է իր ազգի համար ճակատագրական ժամանակաշրջանում: Այո, ճշմարիտ է ասված, այդժամ ազգիդ ճակատագիրը նաեւ քեզնից, քո գործունեությունից է կախված…

Բախտավորություն եմ համարում, որ ազգիս պատմության առանցքին այդքան մոտ եմ կանգնել… Ու դեռ կանգնած եմ:  Continue reading

Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը… ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում հանցավոր խմավորման բացահայտված մասին… Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ… Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել…

Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը

Միջազգային սրացումներին զուգահեռ մի փոքր լարում նկատվեց նաեւ Հայաստանում: Բայց խնդիրն այն բանում չէ, որ ծայրահեղ իսլամականներն իրենց ահաբեկչական ու զավթողական ծրագրերում նաեւ Հայաստանն են ներառել, նաեւ նրանում չէ, որ մշտապես խախտվում է զինադադարը հայ-ադրբեջանական սահմաններում եւ սադրանքներն են լինում գրեթե ամեն օր, այլ մեր երկրի ներքին կյանքին եւ ապահովությանն առնչվող մի խնդրում է: Հայաստանում վտանգավոր հանցախումբ է հայտնաբերվել, որը պատրաստվում է զինված գործողություններ իրականացնել, իսկ թե ինչ նպատակներով, կպարզի հետաքննությունը:

Երեւանում, Նորքում գտնվող մի առանձնատնից ԱԱԾ-ն դուրս է բերել մի շարք ծանր հանցագործություններ ծրագրած խմբի անդամներին՝ 3 կնոջ եւ 7 տղամարդու: Փաստորեն, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել մեր երկրում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այդ տարածքը խիստ հսկողության տակ էր առնվել. ոստիկանությունը տարածք չէր թողնում մտնել անգամ այդ տան հարեւանությամբ ապրող բնակիչներին։ Ականատեսները պատմում են, որ տանն ամեն ինչ ջարդուփշուր է արված, հետախուզվում էր ամեն անկյուն: Տան տիրոջ քույրը պատմում է, որ չի կարողանում գտնել «այն բրոկերին, ով տունը վարձով է տվել»: Իսկ իրավապահները տուն են մտել պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:

Այն փաստը, որ մեր քաղաքական ու լրատվական բնագավառները դեռ կայացած չեն, անմիջապես երեւում է որեւէ արտակարգ իրավիճակի առաջացման առաջին իսկ պահից: Հաճախ չտրամաբանված կամ ենթադրյալ կարծիքների տարածմամբ գրեթե խուճապային տրամադրություններ են առաջ գալիս: Անմիջապես «գցվեց» ահաբեկչական խմբավորման ձերբակալման թեզը, երեւի որոշ լրատվամիջոցներ այդպես գտան նպատակահարմար, որ՝ «Արդեն հայտնի է տեռորիստական խմբի ղեկավարի անունը», «ԱԱԾ-ի՝ Նորք-Մարաշում հայտնաբերած 10 սիրիացիները հայերեն խոսել են իմացել» եւ նման բաներ, որոնք սկսեցին հայտնվել «ամենաընթերցվածները» համացանցային կարգավիճակում: Բազմիցս է խոսվել այս մասին, որ ժամանակից առաջ ընկնելն ու, կամա թե ակամա, խուճապային տրամադրություններ առաջացնելը վտանգավոր է: Բայց համացանցային «լայքերը» պարզապես դարձել են վերպետական ու վերազգային երեւույթներ… Հետո «հայախախոս սիրիացիները» «դարձան» «ադրբեջանցի հայախոսներ» եւ ոմանք երեւի թե արդեն պատրաստվում էին հերթական ադրբեջանական սադրանքի մասին տեղեկացնել, բայց ԱԱԾ-ն կանխեց: Չնայած ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը իր հարցազրույցում եւս ակնարկել էր, թե «չի բացառվում, որ Ադրբեջանից հայախոս ահաբեկիչներ թափանցեն»:  Continue reading

ԱԱԾ.- Երեւանում կանխված հանցագործությունների մասին… ԱԱԾ.- Խմբի անդամների եւ գործողությունների մասին… ՀՀ նախագահ.- Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի… ԱԱԾ տնօրեն.- Գգալու՜ է ապաշխարելու ժամանակը…

ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում կանխված հանցագործությունների մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015թ. ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Continue reading

Թուրքիան կմասնատվի՝ ամե՛ն դեպքում – Էրդողանական ազգայնամոլությունից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված…

Անսպասելի իրադարձություններ են ծավալվում ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ներազգային՝ մեր ներքին քաղաքական կյանքում:

Այն փաստը, որ Սիրիայի քաղաքացիական հակասություններն ու հետագա հակամարտությունը վերածվելու է՝ մի կողմից ամբողջ աշխարհի, մյուս կողմից՝ ծայրահեղ իսլամականների չհայտարարված պատերազմի, երեւի թե սպասելի էր: Մերձավոր Արեւելքում վաղուց է հասունացել իսլամական ահաբեկչության դեմ պայքարը եւ հակաահաբեկչական գործողությունները երբեմն նաեւ տեղային պատերազմների են վերածվում:

Բայց, որ այս համապատկերում առավել առաջնային կդառնա ռուս-թուրքական հակամարտությունը՝ անսպասելի էր: Այդպես էր, քանի որ Եվրոպան ու Ռուսաստանը արդեն հանգում էին միացյալ դաշինքի ստեղծման գաղափարին, ինչը համոզում էին նաեւ Միացյալ Նահանգներին: Բայց Վաշինգտոնը միշտ է խուսափել Եվրոպա-Ռուսաստան մերձեցումից: Ըստ ամենայնի, դա կթուլացնի ԱՄՆ-ի իշխող դերը ոչ միայն Եվրոպայում, այլեւ՝ աշխարհում, ինչը Վաշինգտոնի համար կենաց-մահու խնդիր է:

Սա է պատճառը, որ ամեն մի մերձեցման ժամանակ ամերիկացիները կարողանում են մի մեծ հակամարտություն գտնել ու հեռացնել Եվրոպա-Ռուսաստան կապը: Այդպես եղավ՝ ինչպես Հարավսլավիայի կազմաքանդման դեպքում, այնպես էլ Սերբիայի մասնատման: Այդպես եղավ նաեւ Իրաքի հետ ԱՄՆ-ի երկու պատերազմների հրահրման ժամանակ: Հետո՝ Վրաստան, Ուկրաինա եւ Սիրիա… Մինչ այս՝ նաեւ «արաբական հեղափոխական գարունները» եղան, որ ռազմական գործողությունների վերածվեցին Լիբիայի դեպքում:

Եվ հիմա, երբ կրկին միասնական ճակատի հարցադրում կա, մի նոր հակամարտություն է հասունանում՝ ռուս-թուրքական:

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր անդամ է, եւ Եվրոպան պիտի որ մտածելու բան չունենա, թե որ կողմում կանգնի: Բայց Անկարան արդեն հասցրել է զայրացնել եվրոպացիներին՝ էրդողանական ազգայնամոլությամբ, որից նորօսմանականության եւ նոր համաթուրանականության հոտ է գալիս՝ զուգահեռ համաիսլամական գործոնով պայմանավորված… 

http://www.hayary.org/wph/?p=5206Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում…  Continue reading

Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ «Իսկանդեր»-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…

Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական An124 բեռնատար օդանավին, որը ստիպված է եղել կրկին վայրէջք կատարել Գյումրիում: Ռուսական կողմը որեւէ կերպ չարձագանքեց այդ միջադեպին, իսկ Բաքուն որեւէ բացատրություն չտվեց այդ որոշման համար:

Սա այն եզակի դեպքերից է, երբ Ադրբեջանը փակում է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար, ինչը ենթադրում է մտածել, որ ադրբեջանական կողմը իր համար կասկածելի է համարել բեռնատար օդանավի պարունակությունը:

Ռուսական զլմ-ները տեղեկություն տարածեցին, որ Ty22M3 ռազմական ռմբակոծիչը թռչելով Մոզդոկից, անցնելով Ադրբեջանի, Իրանի եւ Իրաքի վրայով՝ ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ռազմական հենակետերը եւ կրկին նույն ճանապարհով վերադարձել Ռուսաստան: Եթե Ադրբեջանն իր օդային տարածքը տրամադրում է ռուսական ռազմական օդանավերին, ապա ինչու պետք է մերժի ռուսական տրանսպորտային օդանավին, մի՞թե միայն այն պատճառաբանությամբ, որ այն թռչել է Հայաստանից:

Ադրբեջանի դիրքորոշումը պետք է այսպես հասկանալ. An124 օդանավը, որին անվանում են նաեւ «Ռուսլան», համարվում է աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ օդանավը՝ թե՛ իր չափերով, թե՛ բեռնատարողությամբ, այն կարող է տեղափոխել մինչեւ 150 տոննա բեռ: Այս տրանսպորտային օդանավը նախատեսված է ռազմավարական բեռների տեղափոխման համար, այդ թվում եւ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ու դրանց արձակման կայանների:  Continue reading

Ռուսաստանի ամենաչգնահատված գործընկերը – Հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ վերականգնելու համար Մոսկվան պիտի այնպես անի, որ թուրքերը մտածեն նաեւ Արարատի վերադարձի մասին…

Ռուսական մի հեռուստահաղորդմանը, երբ հատուկ թողարկում էր կազմակերպվել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման կապակցությամբ, մասնակցում էր նաեւ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Այս գործիչը հայտնի է իր քաղաքական խեղկատակի դերակատարությամբ, ասում է այն, ինչ պիտի ասի պաշտոնական Մոսկվան եւ ասում է առանց սկզբունքային եւ իրատեսական մոտեցումների: Պարզապես, ինչպես հին խեղկատակները, ժողովրդին է լսեցնում ցարի ձայնը…

Ժիրինովսկին մեկ հանդես է գալիս որպես հայամետ գործիչ, մեկ ադրբեջանամետ, մյուս դեպքում՝ բացահայտ թուրքամետ, իսկ այսօր՝ ավելի քան բացահայտ թուրքասպան… Նա խիստ քննադատել է Թուրքիային եւ «հանկարծ հիշել», որ Թուրքիան պատմության ողջ ընթացքում միշտ ատել է Ռուսաստանին եւ գործել ռուսների դեմ: Ուստի՝ առաջարկել է Թուրքիայի վերջը տալ, բայց… ուրիշի ձեռքով եւ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքների մասին է խոսել: Բայց «հանկարծ չի հիշել», որ այդ տարածքները վերջին անգամ ռուսական դավաճանության պատճառով մնացին թուրքական՝ Կարսի ճակատը լքելով՝ հայերին կանգնեցրին նոր ջարդի առաջ:
Continue reading

Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…

Կծավալվի՞ պատժիչ հարվածը

Անկարան հասկացել է, որ ընդառաջելով ԱՄՆ-ի ցանկություններին, հայտնվել է երկու կրակի արանքում: Նման դեպքերում վտանգը ոչ միայն կրկնապատկվում է, այլեւ՝ ըստ իրավիճակի անգամ եռապատկվում կամ քառապատկվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի կարծիքով՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպում թուրքական ռազմաօդային ուժերը գործել են վտանգին արձագանքելու կանոնների շրջանակում: «Մենք չէինք ուզում նման իրավիճակ լիներ, բայց բոլորը պետք է հարգեն Թուրքիայի՝ սեփական սահմանները պաշտպանելու իրավունքը: Չբացահայտված ռազմական ինքնաթիռը մուտք է գործել մեր օդային տարածք, 5 րոպեի ընթացքում նրան 10 անգամ զգուշացվել է, սակայն խախտումը շարունակվել է: Խստորեն հետեւելով վտանգին արձագանքելու մեր կողմից ընդունված եւ հայտարարված կանոններին՝ ձեռնարկվել է միջամտություն»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա ավելացրել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիսային շրջանում թուրքմենական բնակավայրերի ռմբակոծումները, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչությունը տաղաշարժվում է դեպի Թուրքիայի սահման: Իսկ ինչ մնում է թուրքական քաղաքականությանը, ապա Անկարան չունի թշնամական մտադրություններ որեւէ երկրի նկատմամբ:

Անկարայում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի եւ դրա շուրջ ծավալվող զարգացումների քննարկման նպատակով: Նախագահ Էրդողանի նախագահած նիստին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը եւ որոշ նախարարներ: Թուրքիան այս հարցով դիմել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԱԳՆ է կանչել Միացյալ Նահանգներիի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Միացյալ Թագավորության դեսպաններին:

Թուրքական կողմը մեղադրել է Ռուսաստանին՝ միտումնավոր սիրիական թուրքմեններին հարվածելու մեջ: Նշվել է, որ հնարավոր ամեն բան արվել է այս միջադեպից խուսափելու համար, բայց բոլորը պետք է հարգեն Թուրքիայի իրավունքները: Անկարան չի թաքցրել, որ աջակցում է Սիրիայի ընդդիմադիրներին: Սակայն, չի նշվել, որ այդ ընդդիմադիրները զինվում են թուրքական կողմից եւ թուրքմեն բնակչության միջոցով փորձում են Սիրիան մասնատել եւ որոշ տարածքներ Թուրքիային միացնել:  Continue reading

Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

Սկիզբը՝ թիվ 40-ում

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ընդունված է, սակայն, ըստ բնապահպանների, չի լուծի խնդիրը: Ավելին՝ Սեւանի գլխին էլի մի մեծ խնդիր կավելացնի:

Բնապահպանները պնդում են, որ այդ ծրագիրը «անկառավարելի ռիսկեր է պարունակում Սեւանա լճի համար»: Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը: Եթե դրանք կան, ապա չենք կարող անտեսել, քանզի Սեւանա լիճը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է: Մենք տարիներ առաջ հազիվ կարողացանք փրկել լիճը մահացումից, եւ նույն վտանգի առաջ կանգնելը, մեղմ ասած, անմտություն կլինի:

Ի դեպ, որպեսզի ռիսկերն ավելի հասկանալի լինեն, նախ հայացք նետենք Սեւանի ձկնաշխարհին: Լճի ձկները ներկայացված են՝ Սաղմոնազգի, Սիգազգի եւԾածանազգի ընտանիքներով: Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սեւանի իշխանը՝ գոյապահպանական 4 ենթատեսակներով. Ամառային բախտակ, Ձմեռային բախտակ, Գեղարքունի, Բոջակ: Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ականներին լճում կլիմայավարժեցված սիգն է: Ձկնորսության քանակն ավելացնելու նպատակով նոր ձկնատեսակներ «դրվեցին»՝ Լադոգայի սիգն ու Չուդ լճի սիգը:

Երբ լճի մակարդակն արհեստականորեն իջեցրին խորհրդային տարիներին, վատացան իշխանի կենսաբանական պայմանները: Մինչեւ լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից (50%) եւ կողակից (40%): 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետեւանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մեր տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր… Ֆրանս-թուրքական եւ ռուս-թուրքական ֆուտբոլա-քաղաքական հակասություններ… Ֆուտբոլի բարձրագույն խմբի արդյունքները…ՀՖՖ նախագահի պատասպանը՝ ՖԱՖ-ին եւ այն մասին, որ Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել…

Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը գրավեց Իսլանդիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ Հունգարիայի ու Ֆրանսիայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը ճանաչվեց 2-րդը, Ֆրանսիան՝ 3-րդը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը, որը վերջին փուլում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ ու պահպանեց 2 միավորի առավելությունը:

Մեր տղամարդկանց արծաթե հավաքականը կուռ կազմ ուներ եւ ըստ խաղատախտակների ցույց տվեց այսպիսի արդյունքներ՝ 1. Լեւոն Արոնյան՝ 9 խաղ – 6 միավոր, 2. Գաբրիել Սարգսյան՝ 8 խաղ – 5,5 միավոր, 3. Սերգեյ Մովսեսյան՝ 7 խաղ – 3,5 միավոր, 4. Հրանտ Մելքումյան՝ 9 խաղ – 6,5 միավոր, 5. Կարեն Գրիգորյան՝ 3 խաղ – 1 միավոր: Հիշեցնենք, որ աշխարհի թիմային առաջնությանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել էր բրոնզե մեդալակիր (Լեւոն Արոնյան, Հրանտ Մելքումյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան):

Հայաստանի կանանց հավաքականը 7-րդն էր աշխարհի առաւնությունում: Իսկ այս Եվրոպայի թիմային առաջնությունում մեր կանանց ընտրանին զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիները արդյունքներն են՝ 1. Էլինա Դանիելյան՝ 9 խաղ – 3 միավոր, 2. Լիլիթ Մկրտչյան՝ 9 խաղ – 6 միավոր, 3. Լիլիթ Գալոյան՝ 8 խաղ – 4 միավոր, 4. Մարիա Կուրսովա՝ 8 խաղ – 5,5 միավոր, 5. Սուսաննա Գաբոյան՝ 2 խաղ – 0,5 միավոր: Հաղթեց Ռուսաստանի հավաքականը՝ 17 միավորով, 2-րդ եւ 3-րդ տեղերում են Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականները՝ 15 եւ 14 միավորներով:

Սամուել Սեւյանը զբաղեցնում է 1-ին տեղը

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը հաջող է հանդես գալիս Դալասում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց մրցաշարում: Արդեն կայացած 6 փուլերում մեր հայրենակիցը տարել է 3 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի եւ 4,5 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը: Մեր մյուս հայրենակից, ԱՄՆ-ի ազգային վարպետ Տիգրան Իշխանովը, առայժմ վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 37-րդ տեղը:

Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տեւած մարտում հայ բռնցքամարտիկը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին՝ տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը:  Continue reading

Հայկական խոհանոց – Մրգախառն աղցան՝ նանայով… Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը մանկական Եվրատեսիլում – Ե՛րբ ենք վերջապես հասկանալու, որ քաղաքականությունն ամեն տեղ է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդավե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Մրգախառն աղցան՝ նանայով

Բաղադրությունը – Խառը միրգ – ըստ ճաշակի, կոնյակ – 1 թեյի գդալ, շաքարավազ – 100 գ, թթվասեր – 200 գ, դարչին – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը – Միրգը մանր՝ ասենք բալի չափով կտրատել, լցնել մատուցվելիք կաղապարի մեջ:

Վրան ավելացնել կոնյակը:

Շաքարավազը, դարչինն ու թթվասերը խառնել եւ լցնել կաղապարի մեջ՝ մրգի վրա՝ յուրաքանչյուրը զարդարելով նանայի տերերներով:

Անուշ արեք:

Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ը։ Երգի միջազգային մրցույթում այս տարի հաղթեց Մալթայի ներկայացուցիչը։ 13-ամյա երգչուհի Դեսթինի Չուկունյերեն 185 միավորով նա հայտնվեց 1-ին հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչ Միկան ընդամենն 9 միավորի տարբերությամբ (176) զբաղեցրել է 2-րդ տեղը:

Մինչեւ Հայաստանի քվեարկության արդյունքների ներկայացումը՝ Մալթան եւ Հայաստանը մերթ ընդ մերթ միմյանց էին զիջում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները: Եթե Հայաստանը Մալթային միավոր չտար, ապա տարբերությունը ավելի կմեծանար եւ հաջորդ մի քանի մնացած քվեարկություններում մեր Միքայել Վարոսյանի հաղթելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ:

Եվ քվեարկության ավարտը համոզեց, որ այդպես էլ լինելու էր: Բայց չէ, մեր երկրի քվեարկողները «հերոսաբար» միավոր պագեւեցին Մալթային, այն էլ՝ 12 (մի 2 տրվեր՝ հերիք չէ՞ր…): Իսկ Մալթան անգամ առաջին եռյակի միավորներից չտվեց Հայաստանին՝ ընդամենը 7:  Continue reading