Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
Monthly Archives: June 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 21-ի (411) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Կա՛մ օտար խաղի «հերոս», կա՛մ՝ ազգային խաղի «գերի» – Այսինքն՝ կա՛մ պիտի շարունակել փակել ազատության տանող բոլոր ճանապարհները, կա՛մ պիտի կարողանալ բռնել ազգային պետություն կերտելու համազգային ուղին…
Հասկանալի է, որ աշխարհի բոլոր երկրների բոլոր իշխանություններն իրենց բոլոր նպատակներից զատ, թերեւս ամենաառաջնայինը, մեկ նպատակ ունեն՝ բոլոր միջոցներով պահպանել իրենց իշխանությունը: Սա համաշխարհային գործող կարգի անտեսանելի օրենսգրքի առաջին նախապայմաններից է՝ սեփական երկրում իշխանության գալու եւ միջազգային ասպարեզում թույլատրված սահմաններում գործելու համար:
Ովքեր գործում են խաղի այս կանոններով, երբ ամեն բան պահում են իրենց հսկողության տակ, ուրեմնեւ համաշխարհային վերահսկողության տակ, ապա նրանց իշխանությունը ճանաչվում է «միջազգային հանրության» կողմից: Ովքեր այս խաղի կանոններով չեն հասնում իշխանության սեփական երկրում, կամ ընթացքում են փոխում իրենց քաղաքական ուղին՝ նրանց իշխանությունը չի ճանաչվում՝ դրանից բխող բոլոր հետագա խնդիրներով:
Եվ «միջազգային հանրությունն» անցնում է այս կամ այն գույնի հեղափոխության նախաձեռնմանը, այս կամ այն հանրային կամ հասարակական շարժումների առաջացմանը, այս կամ այն հակազգային ու հակապետական դրսեւորումների ծավալմանը ներքին կյանքում: Continue reading
Պատերազմող երկրում չե՛ն սարքում ներքին խրամատներ – Իսկ այդ խրամատները հաճած օտարների պատվերով են առաջանում, ինչպես այս կամ այն գունավոր եւ այլ հեղափոխական շարժումները…
Ինչպես իշխանությունը, այնպես էլ «միջազգային չափորոշիչներին համապատասխանող» ընդդիմությունները, որ անգամ հենց նոր իշխանական կոալիցիայից դուրս են եկել ու իրենց ընդդիմություն հայտարարել, երբ հոգնում են ամենօրյա աշխատանքից (իշխանությունն իսկապես պիտի հաջողի կյանքի կոչել փոխլրացնող արտաքին քաղաքականությունը աշխարհի բեւեռների հետ, իսկ ընդդիմության այս կամ այն թեւը ռուսական կողմնորոշումը պիտի փոխի արեւմտյանի, կամ՝ հակառակը, եւ էլի նման բաներ) մեծահոգաբար թողնում են, որ առաջանան քաղաքացիական նախաձեռնություններ եւ ընդդիմադիր ոչ մեծ շարժումներ, որոնք նախ անցնում են իրենց թրերի տակով, ապա՝ իշխանության, եւ ապա սկսում են գոյատեւել իբր անկախ, բայց իրականում օտարների դրամաշնորհներից սնվելով ու պատվերների տակ մտնելով:
Վերջերս եւ՛ ոստիկանությունը եւ՛ ազգային անվտանգության մարմինները հայտնեցին, որ իրենց համապատասխան տեղեկություններ ունեն, թե ժողովրդի անունից խոսող այս կամ այն ուժը քանի տեղից է «սնվում» եւ ինչ հանձնարարականներ է ստանում: Որոշ ուժեր կալանավորվեցին, անգամ զինված հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, որոշները ցիրուցան եղան, սակայն կան ուժեր էլ, որ ամսեամիս անունները փոխելով գործում են նույն ձեւաչափով ու կարգավիճակով:
Բայց, եթե իսկապես վտանգ կա, ինչու են իշխանությունները թաքցնում այդ տեղեկություններն ու առկա վտանգները, եթե չկա, ապա արդեն ծիծաղ է առաջացնում, ասենք՝ դիցուկ Ժիրայր Սեֆիլյանին պարբերաբար կալանավորելն ու ազատ արձակելը… Ծիծաղը միջազգային հարթություն կտեղափոխվի, եւ ծիծաղելի վիճակում մեր երկիրը կհայտնվի:
Եթե այսպիսով իշխանություններն անգամ առկա ընդդիմության ճանապարհն են փակում, այսպես կոչված նոր արտախորհրդարանական ընդդիմությամբ, որը վերահսկելի ու առավել խոցելի է ամեն պահի, ապա դա մի օր անպայման բումերանգի հարվածի է վերածվում, քանի որ օտարից սնվող ուժերը (ինչպես պնդում են իրավապահ մարմինները) մի օր կանեն քայլ, որը պատերազմական իրավիճակում գոյատեւող մեր երկիրը կներքաշի նոր ցնցումների մեջ…
Հիմա՝ Ժիրայր Սեֆիլյանին նորից մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ՝ «հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել եւ պահել տարբեր վայրերում, ինչպես նաեւ պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։ Նրան առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաեւ առերես հարցաքննության ժամանակ եւ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել ձերբակալվածի բնակարանում եւ աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր:
Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաեւ արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ»։
Հայտնի է նաեւ, թե ում ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ իրավապահների՝ նրա դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: Քրգործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում նրանց կապը Ժիրայր Սեֆիլյանի հետ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպես են հայտարարում Սեֆիլյանի ընկերները:
Տեղին է մեկ անգամ եւս հնչեցնել ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի՝ «ինչքա՞ն կարելի է տունտունիկ խաղալ» խոսքը: Նա անգամ չի ցանկանում խոսել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառների մասին. դեռ վաղ է գնահատականներ տալ, կսկսի գնահատականներ տալ, եթե ձերբակալությունը վերածվի կալանքի»: Պարույր Հայրիկյանը ընդհանրապես դեմ է նախնական կալանքին, երբ դեռ դատը չեղած՝ մարդուն զրկում են ազատությունից:
Հունիսի 22-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա մեղադրանքը շինծու համարեց: Continue reading
Հայերի «ռուս-թուրքական պայմանագիրը»՝ հոգեւորականի ձեռքով – Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի եւ Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի Հայաստան գալը կասեցրել է Գարեգին Բ կաթողիկոսը…
Լրատվամիջոցները կարծիք էին հայտնել, որ ԵԽԽՎ-ում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները այս նստաշրջանում «որպես քարտ բլանշ» կօգատոգործեն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անպատասխանատու եւ անպարկեշտ նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահին, որով նա դատապարտում էր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այս նստաշրջանում կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույց չկա, բայց ինչպես բոլոր նստաշրջաններում, բազմաթիվ զեկույցներ կան, որոնց կոնտեքստում բնականաբար մենք խոսելու ենք մեր օրակարգում եղած խնդիրների մասին»,- ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ շեշտել, որ զեկույցներ կան Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, որտեղ լրջագույնս քննադատվում է Թուրիայում խոսքի ազատությունը:
Ինչպես նշել էր պատգամավորը, այդպես էլ եղավ՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունները գործածեցին Արամ Աթեշյանի աղմկահարույց նամակը, ինչը, սակայն, այս պահին որեւէ լուրջ նշանակություն չունեցավ:
Հասկանալով, որ այլեւս վարկաբեկված է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցանկացավ գալ Հայաստան: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է նրան դեռ չգալ, քանի որ կարժանանա խայտառակ ընդունելության հայաստանցիների կողմից: Հունիսի 22–ին էր Երեւան ժամանելու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ով մինչ այդ գտնվում էր Մոսկվայում, որտեղ հյուրընկալվել է Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանին: Նա մոտ բարեկամական հարաբերություններ ունի Եզրաս սրբազանի հետ եւ, ըստ լուրերի, նրանք անգամ ընդհանուր բիզնեսներ ունեն:
Աթեշյանը Մոսկվա է մեկնել՝ մտադրություն ունենալով Հռոմի Պապի այցի հետ կապված այնտեղից Եզրաս Ներսիսյանի հետ ժամանել Երեւան, սակայն այստեղ է, որ Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է եղբորը՝ Եզրաս արք. Ներսիսյանին, որ հնարավոր է, Աթեշյանը խնդիրներ ունենա հայ հանրության հետ՝ տխրահռչակ նամակի անչությամբ:
Հիշեցնենք, որ Բունդեսաթգի որոշման վերաբերյալ Աթեշյանը նամակ էր գրել Էրդողանին, որն էլ զայրացրել է հայ հանրությանը:
Ֆ/բ-ում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը տարածել է հայտարարություն. «Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»։ Continue reading
Հռոմի Պապն իրապես գնահատում է Հայաստանը – Ֆրանցիսկոս Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր ոչ միայն կրոնական, այլեւ պատմական արդարության վերականգնման խնդրների հետ է առնչվում…
Աշխարհի տարբեր կառավարիչներ կամ հանրահայտ մարդիկ Հայաստանին վերաբերել են ամենայն պատասխանատվությամբ, քանզի իրապես գիտակցել են Հայաստան-Դրախտավայր հավատատեսական եզրը: Նրանց համար արարչական եւ աստվածային որոշումներն անբեկանելի են անկախ այսօրվա միջազգային նյութականացված պատկերացումներից եւ զեղումներից:
Հռոմի պապը նաեւ լինելով հայերի մեծ բարեկամը՝ դեռ Արգենտինայի հոգեւոր առաջնորդը եղած ժամանակ, կարողանում է այսօր էլ Հայաստանի հետ կապված որեւէ միջոցառում ներկայացնել միջազգային չափանիշներին համապատասխան:
«Այց առաջին քրիստոնյա երկիր», այսպես է ազդարարում Հռոմի պապի հայաստանյան այցի մասին տեսահոլովակը: Սա ակամա ուշադրության է արժանացնում ինչպես այցը, այնպես էլ այցի վայրը: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արեւելյան երկրում՝ Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը»,- Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:
Հայտնի են այցի շրջանակներում սպասվող միջոցառումները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան «Հրաշափառի»
արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: Continue reading
Հանդիպում, որն ավելի շատ Մոսկվային էր անհրաժեշտ – Հայաստանի նախագահը պետք է պատրաստ լինի ,հնարավոր ծավալումներին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում՝ ամրացնելով թիկունքը Հայաստանում…
Այն, որ Մոսկվան փորձելու է նախաձեռնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ակնհայտ էր: Մինչեւ Վիեննան, Մոսկվայի նախորդ փորձը, որ ստվերային էր տարվում, ձախողվեց եւ Ավստրիայում կայացած հանդիպմանը պիտի հաջորդեր Սանկտ Պետերբուրգը:
Այս անգամ Հայաստանը պատրաստ էր գնալու: Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այսքան տարի միշտ դժգոհ Բաքուն հանկարծ դրական է գնահատում պետերբուրգյան հանդիպման արդյունքները, իսկ Իլհամ Ալիեւը շեշտում է, որ հակված է Ղարաբաղյան հարցով արդյունավետ բանակցություններին:
Հայաստանի նախագահի կեցվածքից եւ խոսքերից հասկանալի էր, որ սա հերթական մի հանդիպում է, առանց լուրջ հետեւանքների, ինչը հետեւանք է հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի եւ հայ-ռուսական հարաբերությունների որոշ անհարթությունների: Continue reading
Առանց արարողակարգի.- Մեր նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, փոխարենը… (մաս 2-րդ) – Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…
Սկիզբը՝ թիվ 20-ում
http://www.hayary.org/wph/?p=5640 – Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…
– Ո՞վ է մեղավոր, որ աթեշյան երեւույթը կա:
– Օտար կառույցը չի կարող լինել ազգային: Իսկ երբ ազգային չես, աթեշյանները նորմալ երեւույթ են: Ինչի՞ ենք ավելին սպասում: Ինչի աթեշյանից առա՞ջ ինչ էր: Մեր այս 1700 տարիներին մատների վրա ենք հաշվում որոշ հոգեւորականների եւ մատի փաթաթան սարքւոմ՝ հայրենասեր այսինչը կամ այնչնչը՝ Գարեգին Սրվանձտյանց, Խրիմյան Հայրիկ… Անուններ են տալիս: Մինդեռ այդ անհատները կառույցի գաղափարաբանության կրողները չեն եւ չեն արտահայտում այն: Ճիշտն ասած՝ նրանք կառույցի կողմից միշտ հալածվել են: Կոմիտասը հալածվել է: Խրիմյան Հայրիկը հալածվել է: Խորենացու գերեզմանն են պղծել: Նարեկացուն ինչքան են հալածել, էլ չասեմ: Իսկ հիմա եկեղեցին ասում է՝ Խորենացի ենք տվել, Կոմիտաս ենք տվել… Այս մարդիկ դուրս են եկեղեցուց, նրանք անհատներ են: Եկեղեցին օտարածին կառույց է: Օտար սուրբ պաշտելով ՝ չես կարող ազգիդ օգտակար լինել: Մեր ապուշությունը ու՜ր է հասել, որ ասում են՝ ով քրիստոնյա չէ, հայ չէ: Այսինքն՝ Տիգրան մեծը հայ չէր……
– Անհոգ եղեք, եկեղեցին շատերին կքրիստոնեացնի: Գործընթացը սկսված է, քրիստոնյաներ են դառնում քրիստոսից առաջ ծնվածները: «Ապացուցել» են. Հայ Նահապետը քրիստոնյա էր:
– Ինչ ուզում է ասեն, փաստ է՝ մի դավանանք, գաղափարախոսություն, որ չունի հաղթության աստվածություն, չի հաղթի: Երբե՛ք:
– Խնդիրը լրջանում է, երբ զինվորն է սկսում աղոթել: Հրամանատարների ձեռքին խաչ են դնում եւ լուսանկարում: Խաչը պաշտպանության նախարարի ձեռքին էլ հասավ:
– Մեր պաշտպանության նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, բայց հոգեւորականներին հաջողվեց նախարարին հոգեւորականի շապիկ հագցնել:
– Ազգային անվտանգության խնդիր ունենք: Հոգեւորականը դիրքերում զինվորի կյանքի համար աղոթելով գումար է վաստակում: Եվ այդ գումարը տալիս է բյուջեն՝ հարկատուն: Continue reading
Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…
Սկիզբը՝ թիվ 20-ում
http://www.hayary.org/wph/?p=5639 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…
Արեւի գաղափարագիրը
Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն՝ կերտել է մի այնպիսի մշակույթ, որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանական տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության եւ արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւավորվում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի, Հայր Արա՜ եւ Արա՜ Գեղեցիկ արարչագործական եւ Արամազդ, Էն Մեծ Արամմա արիական համակարգը:
Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ խնդիրները լուծում էր Հայոց զորքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ Հայոց զորքը միշտ մարտունակ է եղել: Միշտ հաղթել է իր արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:
2016թ. ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականության խոսուն վկան է:
Երբ Խոյ-քաջարի մարտիկները գոչ-կոչով-քոչարիով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարվածները վերցրեցին իրենց վրա՝ դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահին եւ, որպես քաջարիության խորհրդանիշ, ազգովի նորից պարեցին Քոչարին, «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին»: (Ա. Սարոյան): Continue reading
Հայկական խոհանոց – Կախասնկով եւ կանաչ լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Ի վերջո ընտրեց սեռափոխման ուղին՝ թողեց մարզականը… Ադրբեջանուհին գենը փոխել է ուզում… հայի հետ… Օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կախասնկով եւ կանաչ լոբով աղցան
Բաղադրությունը – Կախասունկ – 300 գ, կանաչ լոբի – 300 գ, գազար – 200 գ, կարմիր եւ դեղին տաքդեղ – 0.5-ական, կանաչ սոխ – 30 գ, համեմ – 30 գ, սեւ պղպեղ, աղ, թթվասեր:
Պատրաստման եղանակը – Լոբին մաքրել, կտրատել, քիչ շոգեխաշել, ավելացնել նախօրոք եփած կտրատած կախասունկը: Հետո վրան լցնել շոգեխաշած, երկարավուն կտրատած գազարը, գունավոր տաքդեղները, միջին չափով կտրտած սոխն ու համեմը: Այս ամենը խառնել, համեմել աղով եւ սեւ պղպեղով: Մատուցել թթվասերով:
* * *
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
«Բորուսիա»-ն հայ ֆուտբոլիստին փոխարինո՞ղ է գտել
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում անգլիական «Վոլսբուրգ»-ի հետ՝ թիմի կիսապաշտպան Անդրե Շյուրլեին ձեռք բերելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ գերմանական ակումբը ցանկանում է հարձակվողական ոճի նոր կիսապաշտպան գտնել, քանի որ հնարավոր է համարում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանկունյանցիները հայ ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 25 մլն եվրո, սակայն դորտմունդյան թիմի ղեկավարությունը պահանջում է 15 մլն եվրո ավելին: Հավելենք, որ Շյուրլեն ավարտված մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 29 հանդիպման՝ դառնալով 9 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մինչեւ վերջերս չէր ցանկանում երկարացնել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ: Բացի «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաեւ անգլիական այլ ակումբներ, իտալական «Յուվենթուս»-ը: Continue reading
Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը – Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային…
Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:
Այդ պատճառով էլ այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:
Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին: Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 20-ի (410) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «…հիմա այդքան բարդ չէ հասկանալ այս ամենը, բայց Հայաստանն այսօր դուրս է եկել «ռուս մեծ եղբոր» ազդեցության տակից, եւ Մոսկվան չի կարողանում հայկական խաղաթուղթը շահարկել թյուրքական դաշինքի դեմ: Ասել եւ ասում եմ՝ անհայրենիք եւ արհետական ծագմամբ ազգերը ինչքան էլ գոռգոռան հայրենիքի ու ազգային արժեհամակարգի մասին, դրանցից զուրկ են: Այն, ինչ կարող է զգալ հայը իր ազգի ու հայրենիքի հանդեպ, թուրքը կամ ռուսը չեն կարող զգալ: Սրանք զուրկ են տիեզերահաղորդ գենետիկ զորություններից եւ միայն շահարկում են ազգ ու հայրենիք հասկացությունները՝ հանուն իրենց բռնատիրության ու զավթարարության…
Բայց հասկանում են նաեւ, որ եթե հայը վերադարձավ իր արմատին, ապա նրան հաղթել հնարավոր չի լինելու: Ավելին՝ հայը իր շահերը կարողանալու է համադրել իր իսկական բարեկամ երկրների շահերի հետ եւ հաջողելու է: Այլեւս պիտի զրկենք մեզ «մեծ եղբայր» ունենալու «հաճույքից»՝ կլինի դա ռուսական, թե արեւմտյան ձեւակերպումներով:
Նժդեհյան ցեղակրոնությունը եւ՛ զինական ուսմունք է, եւ՛ ազգային գաղափարախոսություն ու իմաստասիրություն, եւ՛ ազգային հավատի նախադուռ:
Այս ուսմունքը ոչ միայն ազգային հայի, հայրենակենտրոն հայի, այլեւ՝ տիեզերահայի՝ Հայ Աստվածների հետեւորդների զարթոնքի աղբյուրն է: Այս ուսմունքը ոչ միայն հայ մարդու, այլեւ համամարդու ուղեցույց է… Եվ սպասեք դեռ նոր ընդվզումների եւ ոչ միայն Ռուսաստանից»…
Այնուհետեւ հայ արիների առաջնորդը մի դիտարկում արեց. «Թող ռուսներն իրենց լեզուները մի քիչ ձգել սովորեն, այժմ «սապոգային» քաղաքականությունը վերածվում է «բումերանգային» քաղաքականության: Ռուսաստանում կան շովինիստական ու ռասիստական ուժեր, խմբավորումներ, որ տասնյակ տարիներ գոռում են. «Խփի՛ր ջհուդներին՝ փրկի՛ր Ռուսաստանը», «Մա՛հ կովկասյան սեւհետույքավորներին», «Մա՛հ շեղաչյա դեղնամորթներին (տաջիկ, ուզբեկ եւ այլն)»: Սափրագլուխների ոհմակները ամեն տարի նշում են Հիտլերի ծնունդը եւ կրկնում նրա նացիստական գաղափարները: Ժիրինովսկու նման ազգայնական հորջորջվողները միայն խամաճիկներ են՝ «պուտինյան պուտանկաներ», բայց նրանց բերանից ես լսում ռուսական իրական ձայնը՝ մի օր հայամետ, մյուս օրը՝ թուրքամետ ու ադրբեջանասեր…
Նժդեհի հայրենանվեր գործը Վերմախտի նացիստական ծառայություն համարելով, զախարովաները կուրանում են իրենց հիտլերիստներին, այլամերժներին ու այլ անբարո տղերքի տեսնելուց: Նժդեհը այսօր էլ իր գաղափարական ոգով ու ազգային անմահ հոգով է մարտնչում թուրքի, ռուսի, արեւմուտքցու կամ արեւելքցու եւ այլոց դեմ, եթե նրանք հայակերություն են ծրագրել: Ինչքան էլ իրենց «սպիտակ հետույքները» ճղեն, այլեւս անդառնալի փոփոխություններ են սկսվել Տիեզերքում՝ Ջրհոսի դարաշրջանի հետ կապված: Տիեզերական ձմռան խոր նիրհից արթնանում են արիածինները (սա բնակարգ է), եւ ոչինչ չի կարող փոխել նոր ժամակարգն ու Տիեզերական գարնան ընթացքը: Ով ընդդիմացավ՝ կկործանվի: Եկել է հայի ու արիական արմատներին հարազատ մնացած մյուս բնածին ազգերի ժամանակը»…
Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը… Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:
Այս պատճառով էլ, ինչպես տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:
Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:
Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի… Continue reading
Հայաստանը չի կարող լինել բաժանարար գիծ – Ռուս-թյուրքական ԱՊՀ-ՀԱՊԿ-ական կառույցը, նույնն է նաեւ ԵԱՏՄ-ն, առավելապես անտեսում են Հայաստանի շահերը… ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ…
Երեւանում կայացավ ՀԱՊԿ քարտուղարների կոմիտեի նիստ նեղ կազմով, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկիրների պատվիրակությունների ղեկավարներն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նեղ կազմով նիստից հետո հանդիպումը շարունակվել է արդեն լայն կազմով, որը վարում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:
Նա անդրադարձել է ապրիլյան առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ նշելով, որ հնարավոր չէր անմասն մնալ եւ չվերցնել արցախահայության գոյության եւ կյանքի իրավունքի պաշտպանությունը: Նկատի առնվեց, որ կատարված իրադարձությունների համատեքստում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող այս հանդիպումը նոր իմաստ է ձեռք բերում: «Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մեծ մարդկային կորուստների: Այն հնարավոր եղավ կանգնեցնել եւ իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Դրանում կարեւոր դեր խաղաց Ռուսաստանի Դաշնությունը, ում ադրբեջանական կողմը դիմել էր զինադադարի ռեժիմի վերականգնման հարցով: Այս իրադարձությունները ընթացել են Կովկասյան տարածաշրջանում եւ, բնականաբար, չեն կարող դուրս լինել ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների շրջանակներից»,- նշել է Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանին չեն կարող չհետաքրքրել կենտրոնասիական տարածաշրջանում ընթացող զարգացումները: Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հասարակությունները կառույցից ակնկալում են ավելի մեծ համախմբվածություն՝ անդամ երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցերում:
Եթե ավելի բաց տեքստով ասենք, սա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ոչ թե պիտի լուռ հետեւողներ լինեն հայ-ադրբեջանական բախման, այլ դառնան դաշնակից Հայաստանին սատարող երկրներ: Սակայն իրականությունն այլ է, ինչի մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: ՀՀ ԱԱԽ քարտուղարի նշած կենտրոնասիական տարածաշրջանի ՀԱՊԿ երկրները հանդիսանում են նաեւ համաթուրքական դաշինքի անդամ եւ ավելի են կարեւորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան՝ Հայաստանի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց է հայտարարել, որ բոլոր դաշինքներից իր երկրի համար կարեւորը համաթուրքականն է: Continue reading
Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար… Ադրբեջանի ռազմական ծախսերը (1914-1916թթ.)… Քեռի Սեմի ոչինչ չասող խոսքը Բաքվին – Նորից ԼՂ-ի պատկանելության եւ Սարսանգի ջրամբարի կառավարման շահարկումը…
Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար
Պարսկալեզու «Արան» գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է, թե Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզում են Ադրբեջանից եկած քաղաքացիներին: Այս զորանոցը ստեղծվել է Իրաքի ու Սիրիայի սահմանագծին:
Զորանոցը կոչվում է «Քամփ Աբու Իսա»: Այն Իսլամական պետության գրավյալ տարածքի Ալջազիրա վիլայեթում է: Իսլամական պետության հրապարակած նյութում մասնավորապես ասվում է, որ այս զորավարժարանում Ադրբեջանից եկածներին սովորեցնում են տարբեր զենքերի գործածումը, վահաբականության գաղափարախոսությունը եւ այլ ռազմական դասընթացներ:
Ֆիլմը, որը զուգորդում է այս նյութը, հետաքրիր է նրանով, որ բոլոր դասնթացները անցնում են մաքուր ադրբեջաներենով թուրքերեն առոգանությամբ:
«Արան» գործակալությունը հաղորդում է, որ այս եւ նմանատիպ ահաբեկիչները ավարտել են այն դպրոցները, որոնք ֆինանսավորվում են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Այս հրապարակման առնչությամբ «Ռադիոլուր»-ը
մեկնաբանություններ է խնդրել թուրքագետ Վազգեն Պետրոսյանից: «Այս տեղեկությունն առաջին անգամ հրատարակել է «Արան» գործակալության կողմից 2015թ. սեպտեմբերի 21-ին: Եվ այն ժամանակ իրենք հրատարակեցին նկարներով ու փաստերով, որ Ադրբեջանից գնացող հատուկ կամավորները մարզվում են ԻԼԻՊ-ի կազմում եւ նրանք ավարտել են այն դպրոցը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից: Continue reading
Խնդիրը նաեւ վստահության կորստի մեջ է – Հայության մի հատվածը Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը չի վստահում «հայասպան պերմյակովների բանակին»… Արգելե՛լ հայադավ Աթեշյանի մուտքը Հայաստան…
Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի մասին՝ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց. «Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը մնում է, Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ, որը մենք չունեինք։ Այն ոչ ՀԱՊԿ-ի մեջ է, ոչ ԱՊՀ-ի հետ կապ ունի, միայն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ է»: Ըստ պատգամավորի այս հանգամանքը չպետք է անտեսել, տեխնիկական բաղադրիչի լրացումը բերում է ի օգուտ հայկական կողմի լրացուցիչ գործիքների կիրառման, տեսանելիության դաշտի ընդլայնման:
Մինչ այս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը երկու երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարեւոր քայլ է: «ՌԴ եւ ՀՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքներն ընթանում են արդեն մի քանի տարի: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերը»,- նշել էր նա՝ հավելելով, որ փաստաթուղթն արդեն անցել է հիմնական ընթացակարգերը եւ ներկայումս ՀՀ օրենսդիր մարմնի կողմից քննարկման մակարդակում է: Continue reading


