Daily Archives: June 4, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 18-ի (408) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

2. Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

3. Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

4. Մեր պահանջատիրության փուլը – Գերմանիայի Բունդեսթագն էլ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ հաստատեց… Արեւմուտքը պատժու՞մ է Անկարային, թե՞ պատրաստվում է աշխարհի նոր վերաբաժանմանը…

5. Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական «մեսիջներ» Սերժ Սարգսյանից՝ ԵՏՄ-ին – Եվրասիականները ձեւ էին բռնել, թե իրենց կազմում Հայաստանի ձայնը լսելի չէ, բայց ստացան բռնած ձեւի հակառակ պատասխանը…

6. Գազախաղ.- 9,3 դրամով էժանացում՝ ինքնասիրության հաշվին – Ինչու՞ հենց ա՛յս պահին, երբ Հայաստանում կտրուկ ավելացան հակառուսական տրամադրությունները…

7. Երեւանը՝ վստահելի գործընկեր միջազգային ասպարեզում… Լավ է, որ տարբեր ենք – Երեխաների տոնը քաղաքապետի հետ՝ կենդանաբանական այգում…

8. Քաղաքային տնտեսություն. – Հզորներին բնորոշ ենթակառուցվածք, որ Երեւանն էլ ունի – Ինչ ուղղություններով են կատարվել ներդրումները… Մետրոպոլիտենի պատմությունը եւ հեռանկարները…

9. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Համահայկական 7-րդ ամառային խաղերը՝ Արցախում… Հայաստանի Հանրապետության հավաքականը հրաշալի խաղաց ԱՄՆ-ում… Արեւմտյան Հայաստանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

11. Հայկական խոհանոց – Եղինջով աղցան (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ – բաժանորդագրության համար դիմե՛ք…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…

Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

http://www.hayary.org/wph/?p=5620#more-5620 – Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

http://www.hayary.org/wph/?p=5621#more-5621 – Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

Այն, որ Հայրենիքը ամբողջական հասկացողություն է, պիտի որ որեւէ մեկի մոտ կասկած չառաջացնի: Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի 1/10-րդ մասից էլ փոքր մի հայրենաշունչ հատված է: Եթե գումարենք տարածաշրջանում մեր երկրորդ՝ Արցախի Հանրապետության եւս մեկ հայրենաշունչ հատվածը, ապա թերեւս բավարարենք 1/10-րդ մասին վերատիրելու փափագը: Բայց եւ՛ արեւմուտքից, եւ՛ արեւելքից, եւ՛ հյուսիսից, եւ՛ հարավից մենք մեր Հայրենիքի օտարաշունչ (խոսքը՝ օտար պետության մաս լինելու մասին է) հատվածներին վերատիրելու աննահանջ խնդիրն ունենք:  Այսինքն՝ Հայրենիքն ամբողջացնելու հարցը հայության գերնպատակն է:

Ուստի՝ այսօր այս կամ այն չափի հայապատկան հողակտորի մասին խոսելիս պիտի հասկանալ, որ խոսքը պարզապես մի հողամասի մասին չէ, խոսքը՝ հոգի ունեցող հողի մասին է: «Մեր Ազգի Երկնային Պարգեւ՝ Երկրային Մարմնի մասին է,- ասում են հայ արիները եւ հավելում,- Ազգը Հոգին է, Հայրենիքը՝ Մարմինը, իսկ Հայրենաշունչ Պետությունը՝ Միտքը՝ Հոգին Մարմնում ամուր պահելու եւ Հայի Առաքելությունը նաեւ Երկրում իրականացնելու համար»… Հայ արիները նաեւ ասում են, որ «Հայրենիք-Ազգ-Պետություն երրորդությունը համեմատոական է Մարմին-Հոգի-Միտք արարչական երրորդությոն հետ, որը սրբազան մի երրորդություն է նաեւ արարչածին մարդ տեսակի աստվածահաս գոյության համար»…

Այսինքն, այն ինչ տրված է ի վերուստ, չի կարող հարազատ ու պաշտելի չլինել: Այն, ինչ տրված է ի վերուստ, պիտի պաշտպանել: Դիցուկ՝ հայերիս համար Ազգը եւ Հայրենիքը պիտի միասնական ու ամբողջական լինեն, իսկ Հայոց պետությունը պիտի շարունակի ծառայել նույնիսկ Հողահավաքն ու Ազգահավաքը ավարտած հայության նպատակներին:

Այս օրերին անընդհատ շահարկվող 800 հեկտար հայրենի հողի մասին է խոսքը, որի «հողեղեն» շահարկումները հիմնականում զուրկ են «հոգեղեն» պատկերացումներից:   Continue reading →

Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ… Մեղրիի միջանցքի նոր տեսլականը եւ Սյունիքի շուրջ հնարավոր զարգացումները… Ջավախքը հաստատ հայապատկան երկրամաս է, ինչը պատմական փաստ է, իսկ Վրաստանի բարեկամ երկիր լինելը մեղմ ասած՝ դեռ հաստատ չէ… Բանակցությունների սեղանին պետք է դրվի Արցախից բռնազավթված տարածքների հարցը… Տարածքը համարվում է հանձնված, եթե կա գրավոր համաձայնություն…

http://www.hayary.org/wph/?p=5620#more-5620 – Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

http://www.hayary.org/wph/?p=5622#more-5622 – Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…

Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ

«Լուսանցք»-ն արդեն գրել է «Սերժ Սարգսյանի 800 հա տարածքի հանելուկի» մասին՝ նշելով, որ Արցախի խնդրով Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո, երբ Հայաստանի նախագահը ինքնաթիռում դեռ խոսել է 800 հա տարածքի՝ ադրբեջանցիների կողմից գրավելու մասին, հենց այս ժամանակ հայկական բանակը նույնչափ հողատարածք էազատագրել Նախիջեւանի հատվածում: Դրանք այնքան նպաստավոր դիրքեր են ռազմավարական առումով, որ գրեթե ամբողջ Նախիջեւանը պահում են մեր բանակի հսկողության տակ…

Այս մասին չի խոսվել, որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել ոչ Երեւանի, ոչ էլ Բաքվի կողմից: Առաջինը չի հայտնել, որպեսզի նոր աղմուկ չլինի, իսկ երկրորդը՝ վախեցել է սեփական ժողովրդի ցասումից… Բայց Ադրբեջանը բողոքել է Արեւմուտքին, Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին…

Իմիջիայլոց, մայիսի 15-ին լուր տարածվեց համացանցում, թե «Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը», ինչը իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ չի փոխանցվել:

Հետաքրքիր է, որ այս մասին օրերս խոսեց նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում: Նա նշել էր, որ այսպես մենք աշխարհին ցույց ենք տալիս, թե 800 հեկտար տարածք ենք կորցրել, ինչը նշանակում է՝ Ադրբեջանը ոչ միայն խախտել է զինադադարը, այլեւ այն կարգավիճակը, որն առկա էր 1994թ. զինադադարի ստորագրումից հետո:  Իմիջիայլոց, ա՛յն զինադադարի, որը եռակողմ է ստորագրված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից… «Ես իհարկե դեռ ենթադրում եմ, որ այդքան տարածք դժվար թողած լինենք, բայց ինչեւէ…  Սակայն կարող եմ ասել, որ Նախիջեւանի կողմից հողեր հաստատ վերցրել ենք՝ որպես փոխհատուցում 800 հեկտարի դիմաց,- ասել է հայ արիների առաջնորդը եւ հավելել,- սա չի նշանակում, թե մի օր էլ այդ կորցրած 800 հա-ն չենք վերցնելու»:

Նա նշել է, որ միշտ հետեւում է ադրբեջանական կայքերի լրատվությանը, անգամ տողատակերին, եւ այս անգամ նրանց վայնասունը «մի այլ ձեւի էր» Նախիջեւանի հարցում: Նրանք, չգիտես ինչու բողոքել են նաեւ Իրանին… «Այս երկիրը մեզ հարեւան ու բարեկամ պետություն է համարվում, բայց Նախիջեւանի վրա նրանք էլ վաղուց աչք ունեն: Եվ երբ կարդում ես, որ Ադրբեջանը Արեւմուտքին (ԱՄՆ-Եվրոպա), Ռուսաստանին ու Թուրքիային է բողոքել, հասկանում ես՝ որին ինչ նպատակով, իսկ Իրանի դեպքում ուրիշ է…  Արցախի հարցում Ադրբեջանը երբեւէ չի բողոքել Իրանին»: Նշանակում է, ինչ-որ խնդիր կա, որ պիտի Նախիջեւանի հարցում նաեւ Իրանին անհանգստացնի, այսինքն՝ Իրանը պետք է անհանգստանա, որ Հայաստանը Նախիջեւանի վրա նպատակային գործողություններ է կատարում, իսկ Շահ Աբասից սկսած պարսիները Նախիջեւանը համարում են իրենցը…

«Մի խոսքով այդ գործողությունը հայկական զինուժի առաջընթացն է որոշակի, ինչը վախեցնում է Բաքվին: Թերեւս Արեւմուտքին դեռ այնքան չի վախեցնում Նախիջեւանի ուղղությամբ հայկական առաջընթացը, քանզի Հայաստանը այդպիսով ինքնուրույն եւ ինքնահաստատման լուրջ քայլեր է անում, ինչը կարող է նպաստել Ռուսաստանից անկախացման ընթացքի վրա: Ռուսաստանին, իհարկե անհանգստացնում է, քանի որ միայն իր հրահանգով էր Հայաստանը քայլեր նախաձեռնում նախկինում, ինչը թույլ էր տալիս Մոսկվային հսկելով Երեւանին՝ խաղալ Բաքվի ու Անկարայի հետ միաժամանակ: Այս հարցը վախեցնում է Թուրքիային, քանի որ Նախիջեւանը միակ տարածքն է, որ անմիջական առնչություն կա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ. ինչը համաթուրքական ծրագրերում առանցքային նշանակություն ունի: Ինչպես նշեցի՝ կվախեցնի նաեւ Իրանին, որը լավ հարեւան լինելով, այնուամենայնիվ չի հրաժարվում հայապատկան հողերից: Իսկ այդպիսի հողեր ունենք Իրանում նաեւ՝ Ուրմիա լճի շրջապատում… Դե իհարկե, Վրաստանին էլ կբողոքեր Ադրբեջանը, սակայն Նախիջեւանի հարցով դժվար թե լրջորեն արձագանքներ պաշտոնական Թբիլիսին, որ ունի իր սեփական խնդիրը հայերի հետ՝ Ջավախքի հարցը»:   Continue reading →

Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…

Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի նախագահի այն հայտարարությունը, թե Երեւանը կվերադառնա բանակցային սեղանին այն ժամանակ, երբ Բաքուն կվերադարձնի ապրիլին գրաված հողերը: Նա նշել է, որ իրենք երբեք չեն վերադարձնի այդ հողերը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հաղորդագրությանը, թե՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են 800 հա տարածք, ասել է. «Հայաստանի նախագահի ասած 800 հա-ն սուտ է, եւ իրականում հայկական կողմը կորցրել է 2500-3000 հա»:

Այսպես, ադրբեջանական այս պաշտոնյան կերել է այն խայծը, որն այսօր անգամ Հայաստանում չեն կարողանում մարսել… Խոսքը 800 հա տարածքի մասին է: Փորձելով եւս մեկ անգամ կոծկել իրենց ակնհայտ պարտությունը եւ մեծաքանակ կորուստները Արցախյան քառօրյա պատերազմում, Հայաստանի ղեկավարի ասած 800 հա տարածքը քիչ համարելով, Բաքուն իր դժգոհ բնակիչներին մի քանի անգամ մեծացրած թվեր է ներկայացրել…   Continue reading →

Մեր պահանջատիրության փուլը – Գերմանիայի Բունդեսթագն էլ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ հաստատեց… Արեւմուտքը պատժու՞մ է Անկարային, թե՞ պատրաստվում է աշխարհի նոր վերաբաժանմանը…

Հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը – Ըստ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկվի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Հունիսի 16-ին Լորդերի պալատի անդամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսը բանավոր կներկայացնի «Հայերի, հույների եւ ասորիների 1915թ. կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու» հարցը: 

* * *

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որն ընդունվել է գրեթե միաձայն՝ ընդամենը 1 դեմ, եւ 1 ձեռնպահ ձայներով: «1915թ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» անվանմամբ բանաձեւը կյանքի իրավունք ստացավ: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաեւ՝ Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է եւ մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջեւ:  

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է խիզախության դրսեւորման եւ անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին: «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միեւնույն ժամանակ կարող է լինել ազնիվ ու ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարեւոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն՝ փոխըմբռնման եւ հաշտեցման հասնելու համար»,- ասել է նա: Բանաձեւը համատեղ կազմել ու ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեական-սոցիալական միություն, Սոցիալ-դեմոկրատական եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:   Continue reading →

Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական «մեսիջներ» Սերժ Սարգսյանից՝ ԵՏՄ-ին – Եվրասիականները ձեւ էին բռնել, թե իրենց կազմում Հայաստանի ձայնը լսելի չէ, բայց ստացան բռնած ձեւի հակառակ պատասխանը…

…Մի բան հստակ է – մեզ հարգում են, երբ մեզ հարգում ենք…

Միանգամից ասեմ՝ չէի ուզում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկներ Աստանա՝ ԵՏՄ նիստին մասնակցելու, որպեսզի դա պատասխանը լիներ Ղազախստանի նախագահին՝ Երեւան չգալու համար: Հետո Երեւանում անցկացված նիստը նիստ չեմ համարում, այլ՝ ձեւական մի բան, որ սրտի մխիթարանք էլ չեղավ: Բայց երբ ծանոթացա Սերժ Սարգսյանի ելույթին՝ Աստանայում արված, հասկացա, որ ճիշտ է արել՝ գնալով: Որովհետեւ այդ նիստին մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները, եւ մեր նախագահի ելույթը գուցե նաեւ մի տեսակ գցել է նրանց տրամադրությունը:

Ասեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթ է ունեցել՝ ռազմաքաղաքական եւ տնտեսաքաղաքական  «մեսիջ» հղելով: Չնայած, այն բնավ էլ «մեսիջ» չէր՝ դիվանագիտական լեզվամտածողությամբ ասելիքի տեսանկյունից: Հստակ խոսք էր՝ առանց ավելորդ արարողակարգային շրջապտույտների:   Continue reading →

Գազախաղ.- 9,3 դրամով էժանացում՝ ինքնասիրության հաշվին – Ինչու՞ հենց ա՛յս պահին, երբ Հայաստանում կտրուկ ավելացան հակառուսական տրամադրությունները…

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին բնական գազի փոխադրման սակագնի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցերը։

Դեռ  2016թ. ապրիլի 29-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորների ծառայության մատուցման, բաշխման եւ փոխադրման սակագների վերանայման հայտերով։

Սակագների վերանայման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» եւ «ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին 2016թ. ապրիլի 7-ի արձանագրություններով, համաձայն որոնց՝ ՀՀ ներկվող բնական գազի գինը 2016թ. ապրիլի 1-ից կազմում է 150 ԱՄՆ դոլար հազար խմ-ի դիմաց՝ գործող սակագների հաշվարկներով նախատեսված՝ հազար խմ-ի դիմաց 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:

ՀԾԿՀ-ն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները. ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 146.700 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2016թ. հուլիսի 1-ից, եւ շարքային սպառողները 1 խմ գազի համար նախկին 156 դրամի փոխարեն կվճարեն 146.7 դրամ։ Իսկ ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվեց 257.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն։   Continue reading →

Երեւանը՝ վստահելի գործընկեր միջազգային ասպարեզում… Լավ է, որ տարբեր ենք – Երեխաների տոնը քաղաքապետի հետ՝ կենդանաբանական այգում…

Երեւանը՝ վստահելի գործընկեր

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բանկի Հարավային եւ արեւելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Կարեւորելով բանկի հետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես արդյունավետ է. «Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, իսկապես արդյունավետ են ու կարեւոր Երեւանի համար: Վստահ եմ, որ արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանա, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ:

Բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման 2-րդ փուլի ծրագիրը: Առաջիկայում կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրի մեկուսացման ծրագիրը: Ու ես համոզված եմ, որ մեր համագործակցության շրջանակներում իրականացվող եւ նախատեսված բոլոր ծրագրերը կիրականացվեն ժամանակին ու պատշաճ որակով»:   Continue reading →

Քաղաքային տնտեսություն. – Հզորներին բնորոշ ենթակառուցվածք, որ Երեւանն էլ ունի – Ինչ ուղղություններով են կատարվել ներդրումները… Մետրոպոլիտենի պատմությունը եւ հեռանկարները…

Թերթի աշխատանքը, հատկապես ոչ ամենօրյա թերթի, երբեմն անկանխատեսելի է, թեմաներ ես պլանավորում, բայց այն կարող է շաբաթներով հետաձգվել, ոչ թե այն պատճառով, որ անկարեւոր է, այլ՝ որ քաղաքական վայրիվերումները երբեմն ստիպում են ընթացք փոխել: Մարտի 7-ին լրացավ մեր մետրոյի 35-ամյակը: Կարեւորագույն մի իրադարձություն, որին, սակայն, անդրադառնալ չկարողացանք՝ նախ՝ փետրվարին խմբագրի վատառողոջության պատճառով թերթի չտպագրվելու եւ մարտին բացթողածը լրացնելով եւ ապա՝ ապրիլյան պատերազմի հետեւանքները մեկնաբանելով պայմանավորված:

Այնուամենայնիվ, քանի որ մետրոյի թեման մենք շատ ենք կարեւորում քաղաքային տնտեսության համապատկերում, նախօրոք պատրաստած էջը հրապարակում ենք այսօր՝ առանց փոփոխությունների:

Երեւանի մետրոն մեզ համար մայրաքաղաքի խորհրդանիշերից է, թեկուզ հենց այն պատճառով, որ մետրոն ընդհանրապես բնորոշ է հզոր մայրաքաղաքներին: Թեեւ հզորության չափանիշը մեզ համար պետք է որ խորթ չլինի թեկուզ հենց այն պատճառով, որ, ինչպես փաստերն են վկայում, օրինակ, Գառնո տաճարը (ներկայիս պահպանված հատվածը տաճարի մի մասնիկն է ընդամենը) ժամանակին ունեցել է ջերմամատակարարման համակարգ, այն էլ այն ժամանակ, երբ աշխարհը չգիտեր, թե ինչ է դա…

Երբ 1981թ. մարտի 7-ին տեղի ունեցավ մետրոպոլիտենի բացման արարողությունը, շահագործման  հանձնվեց 5 կայարան՝ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն՝ 1983թ. «Գործարանային», 1984թ.՝ «Շենգավիթ», 1986թ.՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989թ.՝ «Զորավար Անդրանիկ» եւ 1997թ.՝ «Չարբախ» կայարանները։ Բնակիչների անվտանգ ու հարմարավետ երթեւեկության համար, ինչպես նշում է Երեւանի քաղաքապետարանը, վերջին տարիներին ներդրումային ծրագրերի շրջանակում Երեւանի մետրոպոլիտենում զգալի աշխատանքներ են իրականացվել: Ներդրումային այդ ծրագրերի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ Եվրամիության հարեւանության աջակցության ծրագրի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված համաձայնագրով։ Մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը լինելու է շարունակական եւ ներառելու է զարգացման մի շարք ուղղություններ, ինչն էլ հնարավորություն կտա առաջիկա տարիներին 35-ամյա կառույցը տեսնել նորացված: 35-ամյակի օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալեց մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին եւ մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի խոսքում նա նկատեց, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլ ամբողջ հասարակության համար: 35-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեւանում անցկացվեց «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեցին ԱՊՀ երկրներից եւ Չեխիայից շուրջ 30 պատվիրակություններ:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

Սկիզբը՝ թիվ 12-17-ում

http://www.hayary.org/wph/?p=5599 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ  Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5581 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

– http://www.hayary.org/wph/?p=5569 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

– http://www.hayary.org/wph/?p=5553 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

– http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

– http://www.hayary.org/wph/?p=5524 –Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Կարող ենք փաստել, որ հայոց արեւապաշտական կազմաբանություն մեջ Մեկ էություն՝ Միտքը ներկայացված է որպես սկիզբ՝արեւ, արարիչ ամենակալ, հայր արա, Արամազդ, աստված, որտեղ՝

– «Արարիչ ամենակալ» եզրույթի մեջ «ար ար» կրկնություն է՝ դուալիզմ՝ «արի միջից ար հանող կամ ստեղծող» իմաստով,

– «հայր արա» գործելաոճը մեր նախնիները եւ մենք ընկալում ենք որպես պահանջ հորից՝ երկնքում, իսկ «արա գեղեցիկ» գործելաոճը մեր նախնիները եւ մենք ընկալում ենք որպես պահանջ երկնքից՝ արեւապաշտ մարդուց,

– Արամազդը հայոց լեզվի ընկալումներով նույնպես արտահայտում է պահանջ՝ արեւ տուր, հավերժական հուր մեզ»,

– Աստված հայոց լեզվի ընկալումներով արտահայտում է ասի կողմից տրված, առաջինի կողմից տրված

Ունենք դուալիզմ՝

– Հայր Արա՝ երկնքում

– Արա Գեղեցիկ՝ երկրում

Ունենք եռամիասնություն եւ դուալիզմ՝

– Մեկ էություն-միտք/նյութ

– Հայր Արա – երկնքում/երկրում

– Արա Գեղեցիկ – երկրում/մարդու համար

Գրաֆիկական պատկերով

– Եռամիասնությունը դուալիզմի մոդելով ներկայանում է որպես երկու եռանկյունի՝ սուր ծայրերով միացած իրար, պատկերագրում է հոգեւորի ու նյութականի համադրումը՝ արարումը,

– երկու եռանկյունիները սեղմած իրար մեջ՝ հոգեւորի ու նյութականի համադրումն է՝ Դավթի նշանը (այն այդպես կոչել են հրեաները, իրականում բոլոր խորհրդանշանները տիեզերախորհուրդ են,-խմբ.),

– երկու եռանկյունիները իրար վրա դրված՝ պատկերագրում է թվաբանական ութը,

– երկու եռանկյունիները հորիզոնական դիրքով պատկերագրում է հավերժությունը:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Համահայկական 7-րդ ամառային խաղերը՝ Արցախում… Հայաստանի Հանրապետության հավաքականը հրաշալի խաղաց ԱՄՆ-ում… Արեւմտյան Հայաստանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…

Համահայկական 7-րդ ամառային խաղերը՝ Արցախում

«Օլիմպավան»-ում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հ/կ գործադիր կոմիտեի նիստ՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Օրակարգի հաստատումից հետո քվեարկությամբ գործկոմի նոր անդամ է նշանակվել Էդվարդ Բաբախանյանը, ով փոխարինելու է այս պաշտոնում Ալֆրեդ Հավանին: Նիստի մեկնարկին քննարկվել է ՀԽՀԿ-ի կանոնադրության փոփոխությունների եւ լրացումների նոր խմբագրությամբ տարբերակը ու դրա հետ կապված նիստի մասնակիցների որոշ բանավոր առաջարկները:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում՝ 2017թ. սեպտեմբերի 3-ին: Առաջարկը ընդունվել է բոլոր ներկաների կողմից, քվեարկությամբ անցել է միաձայն: «Սա պատմական որոշում կլինի՝ մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը՝ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է ՀԽՀԿ նախագահը:

Որոշում է կայացվել նաեւ, որ Համահայկական 2-րդ  ձմեռային խաղերը կանցկացվեն 2018թ. փետրվարին՝ Ծաղկաձորում:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարեւորության մասին ելույթ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Դերբեդրոսյանը (Բեյրութ, Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Երեւան), գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բեյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրեալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Ավստրիա), Ֆրիջ Շարոյանը (Հալեպ, Սիրիա), Հարություն Թահմազյանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդվարդ Բաբախանյանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Ավետիս Թոքաթլյանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարություն Հարությունյանը (Երեւան), ՀԽՀԿ պատվավոր անդամներ Ալֆրեդ Հավանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոյանը (Թեհրան, Իրան), Հրաչ Դեր-Սարքիսսյանը (Մոնրեալ, Կանադա):

Քննարկվել են նաեւ Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքներին առնչվող խնդիրները, լուծման տարբերակները: Ակնկալիք կա, որ այս խաղերը Արցախի տնտեսության զարգացման նոր հնարավորություն կստեղծեն:

Հայաստանի հավաքականը հրաշալի խաղաց ԱՄՆ-ում

Ֆուտբոլի մեր ազգային թիմը նախապատրաստվում է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ մրցելու է եվրոպական երկրների հետ, բայց որոշում եղավ՝ ընտրական խաղերից առաջ ուժերի վերջին փորձարկումները անցկացնել ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2 ներկայացուցիչների՝ Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի հետ: Խաղերը կայացան ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, եւ հայ ֆուտբոլիստներին աջակցել են հազարավոր հայեր: Աջակցությունն էլ ավելի մեծ կարող էր լինել, եթե Հայաստանի հավաքական հրավիրվեր նաեւ Յուրա Մովսիսյանը, ով իր ֆուտբոլը սկսել էր խաղալ հենց Կալիֆորնիայում եւ տեղի հայկական համայնքում մեծ հեղինակություն է վայելում: Այժմ էլ նա ամերիկյան թիմում է խաղում, որտեղ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»-ից: Սոցկայքերից կարելի էր ենթադրել, որ նա լավ մարզավիճակում է եւ հավաքական չհրավիրվելը մեծ դժգոհություն է առաջացրել տեղի հայերի շրջանում: Continue reading →

Հայկական խոհանոց – Եղինջով աղցան (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ – բաժանորդագրության համար դիմե՛ք…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Եղինջով աղցան

Բաղադրությունը – Եղինջ – 1 կգ, գլուխ սոխ – 1 հատ, կանաչ սոխ – 1 կապ, արեւածաղկի յուղ – 50 գ, ձիթայուղ – 25 գ, լոլիկ – 1 հատ, սխտոր – 2 պճեղ:

Պատրաստման եղանակը – Եղինջը լվանալ, ձեռքով տրորել, մանր կտրատել:

Սոխը մանր կտրատել եւ արեւածաղկի ձեթով տապակել: Հենց սոխը ոսկեգույն դառնա, ավելացնել երկարավուն, գլանաձեւ կտրտած կանաչ սոխը:

Հետո էլ վրան ավելացնել եղինջը եւ վերջում՝ մանր կտրտած սխտորը: Աղով համեմել:

Մատուցելիս աղցանը լցնել ափսեի մեջ՝ մեջտեղում փոսիկ անելով եւ փոսիկի մեջ ձիթայուղն ու կտրտած լոլիկը լցնելով:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:   Continue reading →