Հայտարարություն – 1 Արդեն քանի օր է զլմ-ները տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում, Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացվում է հայտնի «քարերի սիմֆոնիան»: Բնության մի հուշարձան, որ բացառիկ է ու նաեւ եզակիներից աշխարհում: Ոչնչացնում են, որովհետեւ մեր երկրի որոշ քաղքենիների համար այն պատրաստի շինանյութ է:
Սա առաջին դեպքը չէ, ուստի մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում ՀՀ իշխանություններին՝ նման անտարբերության ու ամենաթողության համար:
Պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին՝ պատվիրատուներին ու կատարողներին:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
12.10.2007թ.
Հայտարարություն – 2
Քանի դեռ անպատժելիությունը չի պատժվում, հանցագործություններ ծնվում են: Ու այդ իրավիճակի թիրախ հատկապես վերջերս լրագրողներն են դառնում: Հերթական ոտնձգությունն այս անգամ կատարվել է «Առավոտ»-ի լրագրող Ռուզան Մինասյանի դեմ:
Հայ Արիական Միաբանությունը համառորեն իր հերթական բողոքն է հայտնում այդ առիթով ու կրկին հույս հայտնում, որ գոնե մեկ անգամ մեր երկրի պատկան մարմինները արհեստավարժ կգտնվեն ու կապացուցեն, որ երկրի հարկատուների փողերն իզուր չեն մսխում:
Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
12.10.2007թ.