Շնորհավորում ենք Արմեն Շահբազյանին

Armen
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը և Երիտասարդական կառույցի Խորհուրդը սրտանց շնորհավորում են ՀԱՄ ԱՄՆ կառույցի ղեկավար Արմեն Շահբազյանի 40-ամյակը, որը լրանում է մարտի 10-ին: Մաղթում ենք արիական էլ ավելի հզոր կյանք ու կամք և վստահ ենք, որ միասնաբար հասնելու ենք մեր նպատակներին` հողահավաքին ու ազգահավաքին.

Փառք Ազգին: Փառք Ազգի Նվիրյալներին:

Շարունակել կարդալ

Շնորհավորանքներ

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը շնորհավորում է բոլոր հայ մայրերի, կանանց տոնական միամսյակը (մարտի 8 – ապրիլի 7), մաղթում է կնոջ երջանկություն, առողջ ու նպատակային կյանք` նվիրական սիրո մեջ…
Թող հայ մայրերը միշտ գնահատված լինեն ու <հովազներ ծնեն>, իսկ հայ կանայք լինեն ապավենը հայ օջախների, հայոց սերնդի:


 

Շարունակել կարդալ

«Փակագիծ» թերթի գլխ. խմբագիր Ագապի Հայկազունուն

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԲԻԶՆԵՍ»-Ը ՀԵՌՈՒ ԵՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻՑ

«Փակագիծ» թերթի գլխ. խմբագիր
Ագապի Հայկազունուն

      

Մենք հարկ չէինք համարի պատասխանել թերթում տպագրված «Հուսահատության ծիլերը չպետք է ջրել» հոդվածին («Փակագիծ, 08.03.2007թ., հադվածագիր Մանե Լիլոյան (եթե կա իրականում նման անուն-ազգանունով լրագրող)»), եթե մինչ այժմ որոշակի բարիդրացիական հարաբերություններ ձևավորված չլինեին մեր և «Փակագծի» միջև: Հարկ չէինք համարի, քանզի լրագրողը անչափ հեռու է ազգայնական դաշտի ինչպես որակական, այնպես էլ քանակական ճանաչողությունից, իսկ նրա դատողությունները պարզապես օրվա թեմա են… Վստահ ենք, որ չի էլ կարող ամբողջապես ու ճշտորեն թվարկել իր ասած ազգայնական կառույցների թվաքանակն ու անունները: Սա իր խնդիրն է… Մենք մեր քանակն ու գործը լավ գիտենք ու ոմանց նման ուռճացրած թվերի ու խոստումների, շահութաբեր առաջարկների գերին չենք:

Շարունակել կարդալ

Հայաստանի ազգայնական ուժերին

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի ազգայնական ուժերի


Հայաստանի Հանրապետության վերաանկախացումից սկսյալ հայ ազգայնական ուժերը հայտնվել են դժվարին եւ բարդ իրավիճակում, նաեւ այն պատճառով, որ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, լծվելով եվրաարժեհամակարգի ներդրման «սուրբ» գործին, եվրադրամաշնորհներից «արբեցած» աշխարհաքաղաքացիական, ժողովրդավարական անդեմ Հայաստան են կերտում…
Հատկապես այս արհեստական ու հակազգային միջավայրի առկայությամբ հայ ազգայնականներն արդեն ավելի քան 15 տարի պայքարում են ՀՀ հասարակական-քաղաքական ոլորտում իրենց ուրույն տեղն ու դերն ունենալու, հայոց հայրենիքը հայացնելու համար: Այդ գործընթացն ընթանում է վայրիվերումներով, որովհետեւ ներկայիս հասարակարգում բազմաթիվ են պատեհապաշտները, իսկ մարդկանց մեծամասնության աստվածը, ցավոք, փողն է:

Շարունակել կարդալ

Կեռխաչ (Սվաստիկա)

Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում է լավ լինել: Արտահայտում է երջանկություն, բարեբախտություն գաղափարը: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով և կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության ու բարեբախտության խորհուրդ: Ութաթեւ կեռխաչը կամ աստղը հայոց հավերժության խորհրդանիշն է եւ մեզ ուղեկցում է անհիշելի ժամանակներից: Ցեղահաղորդ արի հայը կեռխաչը նույնացնում է արեւի, կյանքի ու երջանկության հետ: Շարունակել կարդալ

Հայ Արիականություն կամ Քրիստոնեություն-Հեթանոսություն հաշտեցման եզրեր

hasht

Մասոնական զառանցանքներից մի անգամ արդեն ցեղասպանվել ենք…

«Իսկական Իրավունք»-ի գլխավոր խմբագիր՝  Հ. Գալաջյանին

Մասոնական զառանցանքներից մի անգամ արդեն ցեղասպանվել ենք…


 

       «Իրավունք»-ը հաճախ է անդրադարձել մասոնական թեմային եւ միշտ բացահայտել է սրանց մութ եւ ստվերոտ, ապազգային կողմերը, սակայն, «Իսկական Իրավունք» անվամբ հանդես գալով, առաջին իսկ «մասոնական» հոդվածում կարծես թե… «Բուշը մասոն չէ, բայց նրա եղբայրը մասոն է» հոդվածում մի անթաքույց փառաբանում կա այս վտանգավոր կազմակերպության հանդեպ, որը գաղտնի մնալ ցանկացող «միջին տարիքի մի տղամարդ», «Գրանդ մաստեր մասոն»-ի անդամ մեկը վեր է ածել ծիծաղաշարժ քարոզի: Մնում է իրեն գաղտնի հորջորջող (որ վաղուց այլեւս գաղտնի չէ) այս կառույցի անդամները արդեն «Եհովայի վկա»-ների պես տնետուն ընկած քարոզեն ու ներկայացնեն իրենց:
       Ես իմաստ չեմ տեսնում հոդվածում առկա այս ապազգային կառույցի «թաքնված-ծպտյալ» անդամի (այսպես գործում էին կրիպտո (ծպտյալ) հրեաները) սին խոսքերը հերքելու կամ կրկին անգամ սրանց նմանների դիմակները պատռելու առումով, բայց նշեմ, որ մեր երկրի անվտանգությունից բարբաջող մեծից-փոքր բոլոր պաշտոնյաները թքած ունեն ազգի եւ հայրենիքի անվտանգության վրա, քանզի մեզանում անարգել գործում են մասոնական օթյակներն ու «Ռոտարի» եւ նմանատիպ այլ «բարեգործական» ակումբները, աղանդավորներն ու սեռամոլագարները, պոռնիկներն ու դավադիրները…

 

Շարունակել կարդալ

Գրական Երկեր

grak

Մեծ Գաղափար

njdeh

Էջեր իմ Օրագրեն

edjer

Նամականի

namakani

Նժդեհի վերադարձը

njdeh

Դատ թե դատաստան

dat

Տիեզերաիմաստասիրական Ծայրագոյն Տրամաբանական Մտածողության Տիեզերահամալսարան

tiezerakan

Արիական Իմաստնություն – Ա գիրք

edmon