Միա՛յն ազգայինը կարող է լինել պետության եւ իր քաղաքացու դիմագիծը – Իսկ միջազգային իրավունքի գերակայությունն ազգային օրենքների նկատմամբ՝ ստրկացուցիչ է եւ հակաբնական… Կա՛մ Ազգ-բանակ, կա՛մ քոչարի՝ անդունդի եզրին…

Բանակը երկրի եւ բնակչության անվտանգության ամենավստահելի երաշխիքն է, միջազգային առկա իրավիճակում՝ թերեւս միակ երաշխիքը, եւ բանակի հզորությունն ու կայունությունը օդ ու ջրի նման անհրաժեշտություն է: Բանակաշինության նորարարությունները եւ բանակի ներքին կյանքի առողջացմանն ու առաջխաղացմանն ուղղված քայլերը վստահաբար մեր արտաքին ու ներքին հակառակորդներին դուր չէին գալու: Իսկ ազգ-բանակի կամ համաժողովրդական բանակի գաղափարները, որոնք երկար տարիներ առաջարկում էր Հայ Արիական Միաբանությունը (անգամ ներքին գաղափարաբանությամբ եւ նպատակային տեսլականներով), եւ որը ստանձնեց մեր երկրի պաշտպանության նախարարությունը, իհարկե որոշակիորեն այլ իրականացմամբ, ավելի է կատաղեցրել մեր դրսի ու ներսի չկամներին…

Հիմա պարզ է, թե ինչ կլինի, եթե Հայաստանի ոստիկանությունը եւս որդեգրի այն առաջարկները, գոնե դրանց մի մասը, որը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ուղարկել է նաեւ ոստիկանական համակարգի ազգայնացմանն ու ներքին կառուցվածքային ու մարդկային զորացմանն ուղղված: Ոստիկանությունը եւսն պիտի դրվի գաղափարական հենքի վրա, որպեսզի առավել պատվով ու սիրով ծառայի երկրին ու երկրի քաղաքացուն եւ ավելի խիստ ու անհանդուրժող լինի ազգի ու պետության, ազգային ու մարդկային իրավունքների դեմ գործողների եւ օտար միջամտողների ու օտարին ծառայողների նկատմամբ…   Continue reading

Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք – Մինչդեռ՝ Բաքուն հայկական քաղաք է, քանի որ նրա նախնական անվանումը՝ Բագու է, որի Բագ արմատը  վաղնջահայերենում նշանակում է Աստված…- Կից նյութ՝ Երկու երկրների հաջորդ նախագահական հանդիպումն անիմաստ է (ադրբեջանական կողմը նոյեմբերi 12-ին գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը)…

Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք

Ըստ աշխարհահռչակ ժամանակակից ռուս գիտնական Ալեքսանդր Տրոֆիմովի տեսակետի՝ աշխարհի ժողովուրդները բաժանվում են երկու խմբի՝ տիեզերասեր եւ տիեզերատյաց: Ուշագրավ է այն իրողությունը, որ առաջին խմբի մեջ են հայերը, իսկ երկրորդի կազմում՝ ադրբեջանցիները: Ինձ հակաճառողների եւ հակադարձողների համար կանխավ ասեմ, որ ես բնավ էլ ազգայնամոլ կամ այլատյաց չեմ: Այն էլ հավելեմ, որ անպտուղ եւ սնամեջ բանավեճերը ոչ մի բանի չեն հանգեցնում, այլ խաթարում են ներդաշնակության եւ սիրո տիեզերական օրենքները: Իմ դիտարկումները վերաբերում են հենց աստվածային կամ տիեզերական այս օրինաչափություններին: Իսկ այս առումով Ադրբեջանը ոչ մի քննություն չի բռնում, այլ իր գոյությամբ սոսկ զարմանք եւ զայրույթ է հարուցում: Եվ դա բնական եւ բանական մոտեցում է: Այս հարցում ոչ մի չափազանցություն չկա:

Առկա է շատ տարօրինակ մի իրողություն եւ արմատացած մոլորություն: Նույնիսկ շատերը չգիտեն, որ ադրբեջանցիները թուրքական ծագում չունեն, այլ խազարների շառավիղներն են: Նրանք սերում են Խազարական (հուդայական) կագանաթի խազարական էթնիկ արմատներից, որոնք էլ իրենց հերթին բաբելոնյան ակունքներ ունեն (թյուրըմբռնումների տեղիք չտալու համար նկատենք, որ խոսքը ոչ թե վաղեմության, այլ սատանայական տարերքի եւ կործանարար «իմաստասիրության»  արեալի մասին է): Ուշագրավ է, այնպես չէ՞: Հայերը միջնադարում հաջողությամբ այս ելուզակներին հետ են շպրտել մեր սրբազան երկրի սահմաններից: Դա մեր փառահեղ Արշակունի արքայատոհմի տիրապետության ժամանակաշրջանն էր, երբ Մամիկոնյանները, մարտական ավանդույթի համաձայն, մեծ հաջողությամբ հաղթում էին մեր դարավոր ոսոխներին: Թշնամուն հաղթելու համար պետք է լավ իմանաս նրա արմատները, ազգային եւ հոգեբանական նկարագիրը, որպեսզի անհաջողություններ չկրես եւ սթափ լինես կատարելիք քայլերում:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40-ում

Հայկական ծիսական պարը կրում է հայ ժողովրդի արեւապաշտական գաղափարախոսական ոգին: Պարը դառնում է միջոց, դառնում է լեզու եւ խոսք, որի միջոցով ազգի սերնդին է փոխանցվում հիմնական գաղափարը, իմաստնությունը: Ծիսական պարերի միջոցով կապ է ստեղծվում հայոց արեւապաշտական գաղափարախոսական խորհրդանիշերի եւ նրանց կրողի միջեւ:

Ուզուն Դարա պարը հայ ժողովրդական ծիսական պարերից է, որի պարային երաժշտությունը վերականգնել է Ալ. Սպենդիարյանը: Պարի կատարման շարժումների առանձնահատկությունները, արտահայտած գաղափարը, պարի պատմությունը տանում են հայոց մշակույթի նախաքրիստոնեական ժամանակաշրջան: Ժամանակակից ավանդապատումներում նշվում է, որ Ուզուն Դարա պարը պահպանվել է Զանգեզուրի լեռնաշխարհում: Ամենայն հավանականությամբ, պարի պահպանման վայրը կարող է լինել Սյունյաց լեռնաշխարհը:

Ըստ վիպասան Մուրացանի «Խորհրդավոր միանձնուհու», Ուզուն-Դարա՝ երկայն ձոր լեռնաշղթան պատկերվում է որպես մի երկայնաձիգ լեռնաշղթա, որը երբեմն ուղղաձիգ է, երբեմն՝ աջ եւ ձախ խոտորված:

Հրաչյա Աճառյանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազյան Բառարանում Ուզուն եւ դարա բառերը մեկնաբանվում են այսպես.

ուզել –ռամկական բառ- յուզել- խնդրել, կամիլ, ուզելով,

ուզ- հարսի ու փեսայի գլխին դրված պսակ,

զուզ-հաստատ կամ նախապարգեւ,

դարա՝

դար- գահ, բարձրավանդակ, քարանձավ, զառիթափ,

դար- ամենայն թիվ կամ դար,

դարան- ծածուկ տեղ,

դարան նստեր-ի դարան մտեալ, որ ատիցէ զընկեր յիւր եւ դարան գործիցէ նմա,

-եղիցի գան ի օձ դարանակալ ի ճանապարհի,

-նստի դարանեալ ի մեծամեծս դեւն ի ներքս մտեալ դարանէր, այլ որ ինչ նմա դարանալեալն էր ուր հին վիշապն դարանելոցն էր,

-ի հարազատ եւ յընտանի գեղեցկութե զրկեալք զօտարուսին դարանացուցանեն:   Continue reading

Դեկտեմբերյոթյան մտորումներին ընդառաջ.- 29 տարի անց. դաս, որ այդպես էլ չսերտեցինք – մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում… Սպիտակի երկրաշարժի պատճառած վնասները հիմնականում պայմանավորված են եղել… Փորձը հաշվի առնելով՝ վերագնահատվեց ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը, կազմվեց սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, վերանայվեցին սեյսմակայուն շինարարության նորմերը – ՀՀ տարածքը բաժանված է 3՝ ըստ ուժգնության աճող հաջորդականությամբ 1, 2, 3 գոտիների…

Որ Հայաստանի Հանրապետության տարածքը աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում է գտնվում, գաղտնիք չէ, եւ սա մասնագիտական գնահատական է:

Բայց գաղտնիք չէ նաեւ, որ մենք մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում:

Նույն մասնագիտական գնահատականի համաձայն՝ մեր երկրի տարածքում հնարավոր են ավելի քան 7.0 մագնիտուդով երկրաշարժեր, եւ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության միջին պարբերությունը կազմում է 40 տարի: Մասնագետները պնդում են նաեւ, որ սարսափելի ոչինչ իրականում չկա, եթե մենք սովորենք ապրել այդ պայմաններում (ասենք՝ Ճապոնիայի օրինակով): Իսկ սովորելու համար նախ պետք է սեյսմիկ անվտանգության ապահովման խնդրին համալիր լուծում տանք:

Այդ համալիր լուծում ասվածը տարբեր երկրներում տարբեր է: Մեր պարագայում նշանակում է՝ նախ հաշվի առնել տնտեսական հնարավորությունները՝ պատճառահետեւանքային կապը ճշգրտորեն հաշվարկելով: Այլ կերպ՝ եթե մտադրվենք առաջին հերթին բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը ու սպասենք տնտեսական հնարավորությանը, ապա այսօր ոչինչ չենք ձեռնարկի: Իսկ եթե հասկանանք, թե, աստված մի արասցե, վտանգի պարագայում ինչքան վնաս կկրենք, ապա այդ տնտեսական հնարավորություն ասվածն անմիջապես կգտնենք:    Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախը՝ խմորով… Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում… Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին… Զգուշացում համակարգիչների օգտատերերին.- Յուրաքանչյուր 4-րդը ենթարկվել է գրոհի փորձի… Այցելե’ք եւ օգտվե’ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սպանախը՝ խմորով

Բաղադրությունը – Խմորի համար – Կարագ – 100 գ, թթվասեր – 150 գ, շաքարավազ – 1 թեյի գդալ, աղ – 0.5 թեյի գդալ, ալյուր – 200 գրամ, ձու – 1 հատ:

– Սպանախ – 2 կապ, պանիր – 200 գ, կարագ – 30 գ, թթվասեր – 50 գ, ձու – 1 հատ:

Պատրաստման եղանակը – Վերցնել կլորավուն ափսե, արդեն պատրաստ խմորը բացել այս ափսեում: Սպանախը կտրատել, աղաջրում լավ լվանալ, քամոցի մեջ չորացնել: Լցնել խմորի վրա:

Այնուհետեւ սպանախի վրա քերել կարագը եւ պանիրը: Ձուն ու թթվասերը խառնել եւ լցնել կանաչու վրա: Դնել ջեռոցը 1800-ի տակ 15-20 րոպե՝ մինչեւ խմորի եզրերը կարմրեն:

Անու՛շ լինի:

Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում

ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը շուտով կտպագրի Հայատանի եւ Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ եւ հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին եւ շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղեւորվել են Հայաստան։

Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձեւերը։

«Թումո» կենտրոնից հայտնում են, որ գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան «Թումո Երեւանում», իսկ Արա Զադան՝ խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման եւ ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու եւ նրանցից սովորելու են մի խումբ թումոյականներ:

Գիրքը կներկայացնի Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչեւ աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշերից մեկն է։   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակներ տոնեց… Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը՝ 20 հազար դոլար… «Միկի՝ Հայաստանի հերոս» ֆիլմը հասանելի է ֆուտբոլասերներին… Ֆուտբոլի ազգային առաջնություն… Հատուկ եւ ներառական կրթություն ապահովող դպրոցների ֆուտբոլի մրցաշար… Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում… Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում… Լեւոն Արոնյանը հաղթեց ու միացավ առաջատարներին… 5 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում… Լուրեր Ջավախքի մարզական կյանքից… Ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, բազկամարտի, սուսերամարտի եւ այլ մարզաձեւերի լուրեր…

Հայաստանի հավաքականը հաղթանակներ տոնեց

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Մեր հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Կիպրոսի ընտրանուն: Սակայն դա գրանցվեց գրեթե դատարկ «Հանրապետական» մարզադաշտում: Սա առավելապես բողոքի ցույց էր, անվստահություն՝ հայկական ֆուտբոլի ներկայի հանդեպ: Հայաստանի հավաքականի անվստահ եւ անվճռական խաղերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար՝ առաջացրել է մեծ դժգոհություն հայ հանդիսատեսի մոտ:

Բայց, կարծում ենք, զայրույթը պիտի մի կողմ դնել եւ աջակցելով օգնել մեր ազգային հավաքականի վերելքին: Հենց այդպես են անում զարգացած ֆուտբոլային երկրներում երկրպագուները՝ միաժամանակ քննադատելով վատ խաղերի համար:

Մի քանի օր առաջ մեր թիմը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Բելառուսի հավաքականին, որի ժամանակ եւս հայ ֆուտբոլասերները քիչ տեղեր էին զբաղեցրել մարզադաշտում:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2-րդ անգամ ընդունեց Կիպրոսի ազգային թիմին

Սա 2 երկրների ուժեղագույն ֆուտբոլիստների 2-րդ հանդիպումն էր: Առաջին անգամ Կիպրոսի հավաքականը Երեւանում հյուրընկալվել էր 23 տարի առաջ, 1994-ի հոկտեմբերի 8-ին, Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակում: Այդ խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: 4 անգամ թիմերը հանդիպել են նաեւ Միջերկրական ծովի ափին: Բոլոր այդ խաղերում միանշանակ հաղթել են կիպրոսցի ֆուտբոլիստները: Այնպես որ, Կիպրոսի ընտրանին այն թիմերից է, որին Հայաստանի հավաքականը դեռեւս չէր կարողացել հաղթել:

Նշենք, որ կիպրոսցի ֆուտբոլիստները 3 օր առաջ ընկերական խաղ էին անցկացրել Վրաստանի հավաքականի հետ եւ պարտվել էին 0:1 հաշվով:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը անմրցունակ է սեփական դաշտում

Մեր երիտասարդական հավաքականն անհաջող եզրափակեց մրցաշրջան-2017-ը՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը՝ Եվրոպայի 2019թ առաջնության ընտրական  փուլում: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց խմբի ընդգծված առաջատար Սերբիայի հավաքականին: Խաղն անցավ հյուրերի խաղային առավելությամբ, որոնք չնայած բազմաթիվ գոլային պահեր ստեղեծեցին, սակայն միայն 1 անգամ աչքի ընկան: Խաղի 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լուտովացը, որը օգտվելով մեր պաշտպանների դանդաղկոտությունից, թույլ հարվածով գրավեց դարպասի ստորին անկյունը: 0:1

Հարկ է նշել, որ այսօր իր հուսալի եւ անձնուրաց խաղով առանձնացավ մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը, որը մի քանի դրվագներում ետ մղեց սերբերի կատարած վտանգավոր հարվածները, իսկ մի դեպքում նրան օգնության ձեռք մեկնեց դարպասաձողը: Ինչ վերաբերում է մեր մյուս խաղացողներին, ապա նրանք հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով եւ շատ հազվադեպ էին դիմում հակագրոհների: Սակայն դրանցից մեկը քիչ էր մնում ավարտվեր դարպասի գրավումով, երբ 86-րդ րոպեին Ռոբերտ Մինասյանը ձախ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը եւ գնդակը փոխանցեց նպաստավոր դիրքում գտնվող Պետրոս Ավետիսյանին: Սակայն մեր թիմի ավագի կատարած ուժգին  հարվածը սերբ դարպասապահը ետ մղեց եւ պահպանեց նվազագույն առավելությունը՝ 0:1:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում, ինչը վկայում է այն մասին, որ մեր թիմն անմրցունակ է Եվրոպայի ընթացիկ երիտասարդական առաջնությունում: Հայաստանի ընտրանին վաստակած 7 միավորով նահանջեց արդեն 4-րդ հորիզոնական, քանի որ հաջորդող Ավստրիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց մակեդոնացիներին ու միավորների քանակն հասցրեց 9-ի: Սերբիայի երիտասարդական հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ լիովին ամրապնդվեց 1-ին հորիզոնականում:

Հայաստանի այս տարիքային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի եկող տարվա սեպտեմբերի 7-ին, երբ արտագնա խաղում կմրցի Ավստրիայի հետ: Այնուհետեւ մերոնք կհյուընկալվեն մակեդոնացիներին ու սերբերին:   Continue reading

Վտանգներ, որ սկսեցին բացահայտ ներդրվել մարդկանց համարակալման գործընթացից հետո, դեռ 2000-ականների սկզբին՝ անհատական կամ սոցիալական քարտերի տեսքով… Չնայած 2004-ին անգամ ՀՀ Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչեց մարդկանց տվյալների գաղտնիության բացահայտումը…

Տեսանյութ-Video – https://www.youtube.com/watch?v=LeQJm_-95zY – Էլեկտրոնային բժշկական քարտերը վտանգավոր են, ունեն գաղտնի նպատակներ… – *(նոյեմբերի 13-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ «Ընդդեմ կենսաչափական (բիոմետրիկ) փաստաթղթերի» նախաձեռնության ղեկավար Ա.Ռուբենի ասուլիսը)…

http://www.hayary.org/wph/?p=4286Երբ գողը տնից էթշնամին խնդիր չունիՉիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու գիտակցության եւ ենթագիտակցության վրա,- ասում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը

http://www.hayary.org/wph/?p=4285 Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքինհայ արիները դեռ պայքարում ենԿամավորպարտադիր սկզբունքը դառնում է ճնշող լծակստեղծվել է ընդդիմացող միավորում

http://www.hayary.org/wph/?p=2345Իրական վտանգներՄարդկանց չիպավորումը չի՛ կասեցվել

http://www.hayary.org/wph/?p=2180Վտանգ. Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, որոնք էլ «կծնեն» չիպերՄարդկանց համարակալումը մարդկության չարիք…

http://www.hayary.org/wph/?p=4717Կենսաբանական զենք չէ, բայց կենսական վտանգ էՄարդկանց էլ գույքագրեցին՝ որպես սեփականություն – Դրանք թաքնվում են «անհատի իրավունքներ»-ի, անհատական «սոցքարտեր»-ի ու «բիոքարտեր»-ի ներդրմամբ, «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «անսեռություն», «ընտրովի սեռ (մեր տվյալներով մինչեւ 7 սեռ են հնարել», «ընտրովի ազգություն» կամ այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով

http://www.hayary.org/wph/?p=4156Հանրային ծառայությունների համարանիշը՝ փորձանք մարդկանց գլխին, նաեւ՝ պետությանՀայ արիները մարդհամարանիշի ստեղծման մեջ են տեսել մարդկանց համարակալման վտանգը

http://www.hayary.org/wph/?p=4287Մեր օրենքներով պետական գաղտնիությունը՝ հումորային ուղղությունՀՀ բոլոր… 

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 40-ի (473) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

2. Հետեւողակա՛ն, բայց նպատակայի՞ն – Հայ-իրսայելական հարաբերությունները կարծես զարգացման միտում ունեն… Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի եւ Յադ Վաշեմի Հոլոքոստի զոհերի հուշահամալիրները նույնականացրեցի՞ն հրեաները… Եթե հետեւողական հանդիպումները չնդգրկեն աշխարհաքաղաքական հարցեր, ապա հայ-հրեական հարաբերությունները անապագա կլինեն…

3. Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1 – Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար… Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–2 – Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ… Այնպիսի տպավորություն է, թե ամեն ոք, ով թեկուզ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն հանցագործ է, իսկ տեղական ԶԼՄ-ները փոխանցում են թշնամու կերպարը… Հիշեցնում է հրեաների եւ սլավոնների նկատմամբ Հիտլերի ռասայական տեսությունը…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պիտի լինի աշխարհի  բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Ար-ական եւ Էգ(Իգ)-ական Ակ-ունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդhttp://www.hayary.org/wph/?p=33). Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

4. Տարածաշրջանային նոր եռյակը՝ հայկական գերնպատակ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա (հորիզոնական) եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակների (ուղղահայաց) փոխարեն մեկ եռյակ տարածաշրջանում՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ բոլոր ուղղությունների համար… Հայաստանն իր ներկայիս փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել միջազգային կարեւորագույն խաչմերուկներում…

5. Սլաքը փոխելու պարտավորությունը (2-րդ մաս) – Որից հետո պետք է գործը կալմեջ անենք (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք… 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

7. «Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան աճում է մեր լեռներում» – Այս հայ խոհարարի գործն արժեւորել են տարբեր երկրների նախագահներն ու մեծանուն հայտնի մարդիկ… Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը կրկին ներկայացնելու է Հայաստանը՝ Մոնտե-Կառլոյում…

8. Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)…  Հայկական խորովածը՝ միջմշակութային փառատոնի զարդը եւ համտեսման առաջատարը… Գերմանիայի հայերը շախմատային հաջողություններ են գրանցել… «Կին» փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ – Հայաստան են բերում 8 տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր… Մշակույթի եւ արվեստի, բժշկական լուրեր…

9. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հոկեյի «Արարատ» ակումբի հաղթանակները… Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է աշխարհի գավաթում… Հայաստանի թաեքվոնդոյիստները 2 մեդալ են նվաճել… Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում – բայց 1-ին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոսկե մեդալ նվաճեց… Ֆուտբոլի ազգային առաջնության խաղերը… Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին… «ՀՖՖ-ն անարդար, կողմնակալ որոշում է կայացրել».- Աբրահամ Խաշմանյան… Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը եւ առկա մտահոգությունները՝ հանդիսատեսի բացակայության առումով… ՀՖՖ պարզաբանումը՝ Հայաստան-Բելառուս հանդիպման շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ… Նաեւ այլ լրատվություն՝ ֆուտբոլի, շախմատի, կարատեի, սամբոյի, Կ-1 մենամարտային մարզաձեւի, բռնցքամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, վոլեյբոլի եւ մյուս մարզաձեւերի (Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի մարզիկների) մասին… 

– http://www.hayary.org/wph/?p=6193 – Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

Իշխող կուսակցության թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակահատվածներում առանձնակի նշվում էր, թե կյանքի այն ոլորտներում, որտեղ մարդիկ պիտի զգան փոփոխությունների շունչը, այս անգամ տեսանելի է լինելու: Բոլորն են հասկանում, որ ի վերջո, այսպես կոչված փաստաթղթային բարելավումներն ու պետականորեն գրանցվող տնտեսական աճի տեմպերը ոչ մի ձեւով չեն ազդում ո՛չ քաղաքի, ո՛չ էլ գյուղի բնակչի գրպանի պարունակության աճի եւ տան սեղանի առատության վրա…

Փաստորեն, դրանք ազդում են հիմնականում պաշտոնյաների, գործատեր եւ հարուստ-բարեգործ երեւացողների, պետական կառավարման համակարգին մոտ կանգնած անձանց գրպանի պարունակության վրա: Եվ նրանք 3-4%-ով, անգամ 7%-ի են ձգտում հասցնել… զգում են այդ աճը: Իսկ ով պարզապես քաղաքային կամ գյուղական բնակավայրի աշխատավոր է, նա նույն կարգավիճակում է մնում, լավագույն դեպքում՝ նույն ունեցվածքով, եթե ստիպված չի լինում իր կենցաղի տարրական պայմանները պահպանելու համար ինչ-որ բան վաճառել տան գույքից, իր պահարանի կամ նկուղում նեղ օրվա համար պահած ինչ-որ մի բանից…

Այսինքն՝ գործում է հանրահայտ տեսությունը՝ փողն է փող բերում: Եվ մեր երկրում աճի մենաշնորհը փողի բուրգի շուրջն է պտտվում… Նշանակում է՝ չունեւորը «ճակատագրական» ճանապարհի վրա է հայտնվել եւ այդ ճանապարհը ոչ մի լուսավոր բան չի խոստանում վերոնշյալ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում: Եվ տոկոսների մասին բարձրագոչ հայտարարությունները սկսում են զանգվածաբար նյարդայնացնել մարդկանց:   Continue reading

Հետեւողակա՛ն, բայց նպատակայի՞ն – Հայ-իրսայելական հարաբերությունները կարծես զարգացման միտում ունեն… Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի եւ Յադ Վաշեմի Հոլոքոստի զոհերի հուշահամալիրները նույնականացրեցի՞ն հրեաները… Եթե հետեւողական հանդիպումները չնդգրկեն աշխարհաքաղաքական հարցեր, ապա հայ-հրեական հարաբերությունները անապագա կլինեն…

Հայ-իրսայելական հարաբերություններն իրապես հետեւողական բնույթ են կրում եւ նոյեմբերի 6-7-ը մեր երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով եղավ այդ երկրում։ Հայ նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Իսրայելի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այն, որ հայ-հրեական հարաբերություններն առաջ են գնում, հավաստել է նաեւ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին՝ նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանը նախապես հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում մեր նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները: Վերջինս արձագանքելով ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ այս համապատկերում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի:   Continue reading

Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1 – Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար… Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–2 – Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ… Այնպիսի տպավորություն է, թե ամեն ոք, ով թեկուզ ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն հանցագործ է, իսկ տեղական ԶԼՄ-ները փոխանցում են թշնամու կերպարը… Հիշեցնում է հրեաների եւ սլավոնների նկատմամբ Հիտլերի ռասայական տեսությունը…

Հայատյացությունը՝ կենսաձեւ եւ հավատամք–1

Ըստ ադրբեջանական Femida.az լրատվական կայքի տեղեկատվության՝ Ադրբեջանի շների վարժեցման կենտրոնը նախատեսում է վարժեցնել շներին՝ հատուկ հայերեն խոսքին արձագանքելու համար: Այս մասին լրատվակայքին ասել է կենտրոնի ներկայացուցիչը, ով նշել է, թե «սա հիմնականում վերաբերում է պահակային շներին, որպեսզի նրանք նախազգուշացնեն զինվորներին, երբ հայերեն խոսք լսեն»…

Կարծում ենք, Բաքվում ավելի շատ վախենում են ոչ թե սահմանում, այլ՝ հենց Բաքվում կամ ադրբեջանական այլ բնակավայրերում հայերեն խոսք լսելուց…

Չէ՞ որ ցայսօր, անգամ Ադրբեջանի իշխանության վերնախավում ծպտյալ հայերի են փնտրում՝ միմյանց հայ լինելու մեջ մեղադրելով: Թուրքիայից փոխանցված եւ փոխառած վարակ է, սակայն մեծ հաշվով իրականությանն առնչվող արմատներ ունի, ինչից էլ «շան պես» վախենում են ադրբեջանցիները, ուստի՝ շների օգնությանն են դիմել…

Ըստ այդ տեղեկատվության՝ շների վարժեցումը՝ արձագանքելու հայերեն խոսքին, խիստ անհրաժեշտություն է, քանի որ հայերը վտանգ են ներկայացնում ադրբեջանական պետության համար: Արդեն պարզ է, որ այդ վտանգն էլ իր հերթին պայմանավորված է տարածաշրջանում աճող անկայունությամբ, ինչի մեղավորն ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ կրկին հայերն են, ովքեր խախտում են հրադադարը եւ սադրանքների գնում սահմանային հատվածներում:   Continue reading

Տարածաշրջանային նոր եռյակը՝ հայկական գերնպատակ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա (հորիզոնական) եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակների (ուղղահայաց) փոխարեն մեկ եռյակ տարածաշրջանում՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ բոլոր ուղղությունների համար… Հայաստանն իր ներկայիս փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել միջազգային կարեւորագույն խաչմերուկներում…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանային այն քաղաքական կամ տնտեսական ծրագրերին, որոնք ռազմավարական մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի համար, այլեւ միջազգային ասպարեզում դառնում են օրակարգային հարցեր: Հատկապես տնտեսական այն ծրագրերը, որ շոշափում են նաեւ գերտերությունների շահերը, դառնում են անչափ կարեւոր, քանի որ քաղաքա-տնտեսական ոլորտից բացի շոշափում են նաեւ ռազմա-քաղաքական ոլորտը, ինչը նշանակում է՝ այդ ծրագրից դուրս գտնվելով մեկուսանալու վտանգ է ծագում, իսկ հակառակ դեպքում՝ ազգային նպատակների առաջադրման հնարավորություն է բացվում:

Հայաստանն իր ներկա փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել տարածաշրջանային կարեւորագույն խաչմերուկներում, եթե հետեւողական եւ ճիշտ դիտարկումներով առաջնորդվի: Երկբեւեռ աշխարհը դրա հնարավորությունը տալիս է, եւ Հայաստանը այսօր գործում է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսաստանյան բեւեռներում, իսկ Չինաստան-Եվրոպա կապը՝ որպես հավելում, ավելի է մեծացնում տարածաշրջանային խաղացող դառնալու հեռանկարը:

«Լուսանցք»-ը բազմիցս գրել է, որ մեր տարածաշրւանում, որ Կովկասյան է կոչվում, Հայաստանն ամեն բան պիտի անի, որպեսզի տարածաշրջանային եռյակը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, փախվի Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, ինչը թույլ կտա նաեւ համատեղել Մերձավորարեւելյան ուղիները՝ դեպի Եվրոպա եւ Ռուսաստան:  Continue reading

Սլաքը փոխելու պարտավորությունը (2-րդ մաս) – Որից հետո պետք է գործը կալմեջ անենք (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք… 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր…

Սկիզբը՝ թիվ 39-ում

http://www.hayary.org/wph/?p=6614Սլաքը փոխելու պարտավորությունը (1-ին մաս)- Իսկ Հայաստանի կաշվի բիզնեսը թուրքերի ձեռքում էր… Սպանդանոցային գործունեությանը զուգահեռ շղթայական մեկ այլ ոլորտի զարգացմամբ պիտի զբաղվել՝ կաշեգործության…  Մենք կաշին էժան, անմշակ տալիս էինք Թուրքիային, որ հետո այնտեղից ավելի թանկ, մշակված ներմուծենք ու այդ երկրի ապրանքները մրցակցային դարձնենք մեր երկրում… Իսկ առհասարակ անհասկանալի է անվտանգոթյան հայեցակարգով մեզ թշնամի երկիր հռչակած թուրքերի ապրանքների ազատ մուտքը Հայաստանը եւ հսկայական գումարների ազատ ելքը Թուրքիա… Ասենք՝ հանրության մի մասը գենախեղ է եւ թուրքացավով է հիվանդ, իսկ պետություն՞ը…

Ինչպես նկատել էինք նախորդիվ, Խորհրդային Հայաստանը սպանդանոցային գործ-կաշեգործություն-կոշկագործություն շղթայում մինչ իր փառքին հասնելը, հաղթահարել է նույն խնդիրները, ինչ հիմա մենք ունենք: Քանի որ «Լուսանցք»-ում մենք խոսել ենք եւ սպանդանոցների եւ կոշկագործության մասին, այսօր կկենտրոնանանք շղթայի միջին օղակի՝ կաշեգործության ոլորտի ուղղությամբ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել վերջին 3-4 տարիներին: 3-4 տարի առաջ Հայաստանի կաշվի բիզնեսը, առանց չափազանցության, թուրքերի ձեռքում էր: Այս մասին գրել ենք եւ տվել «մեխանիզմները» (ինչպես է դա եղել), երբ խոսել ենք հայկական կոշիկի՝ իբրեւ ապրանքանիշի, համբավի վերականգնման անհրաժեշտության մասին: Եվ իրավիճակը լավագույնս նկարագրում էին ոլորտի մասնակիցները, ինչը նույնպես ներկայացրել ենք:

Գանք այսօրվան: Գործադիրն այս տարեսկզբին որոշեց արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակությունը բարձրացնել՝ արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով: Եվ այդ ճյուղերից է կաշվե իրերի եւ կոշիկի արտադրությունը: Պետք է ասենք, որ ցավոք, հայկական կաշեգործության երբեմնի ավանդույթներից քիչ բան է մնացել այսօր։ Բայց նաեւ բարեբախտաբար, դա ամենեւին չի ենթադրում, թե կաշեգործության ոլորտում հեռանկար չունենք: Բայց դրա համար նախ մենք պետք է այնպես անենք, որ անմշակ հումքը չարտահանենք:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39-ում

  1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար

Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում Շիվհալանի պարը:

Ըստ մեր պարզաբանումների՝ «Շիվ հալ անի» պարն ամբողջովին նվիրված է ազգի, սերնդի ճյուղավորման, աճելու, զորացնելու գաղափարին: «Շիվհալանի» պարանունը կազմված է հայերենի «շիվ» եւ «հալ+ անի» բառարմատներից:

Ներկայացնենք «Շիվ-հալ-անի» պարանվան իմաստաբանությունը: Հր. Աճառյանի, Ստ. Մալխասյանցի եւ Նոր Հայկազյան բառարաններում Խոյի բարբառով «հալ» բառը բուն հայերեն արմատ ունեցող բառ է եւ մատնանշում է «նյութի անցումային վիճակ», հալ – հալել, հալած երկաթ, ջուր, յուղ:

Հայոց լեզվամտածողության մեջ «հալ» բառը ներկայացնում է մարդու կենսական եւ հոգեբանական վիճակներ, «հալ» բառը ներկայանում է որպես «ուժ-վիճակ», միաժամանակ՝ «ուժի առկայություն կամ բացակայություն»:

Նար- Դոսը գրում է՝ «…թէ չէ, է՜լ հալ կա՞» – ուժ, յարաքեաթ կա՞»: Հայկական ժողովրդական հեքիաթի մեջ հանդիպում ենք. «Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա», այսինքն՝ ուժից գցում է։

Ներկայացնենք «հալ» բառի բարբառային իմաստները:

Շիվհալանի անվան մեջ «հալ» արմատին միացած «արա» կամ «անի» արմատները բառին տալիս են ուժ առնի, հալ առնի իմաստները:

Հալ ունի- ուժ ունի, հալ ունենալ- ուժ ունենալ, հալ չունենալ – ուժ չունենալ, հալ անի – ուժ անի, ուժ ստանա, աճի, մեծանա, զորանա, «անել, լինել» իմաստով:

Այժմ մեկնաբանենք «շիւ»բառը:

Ստ. Մալխասյանցը «շիւ» բառը մեկնաբանում է այսպես՝ շիվ- ծառի դալար ճյուղ, տունկ, մատղաշ ծառ կամ ժառանգ-ճյուղ: Այսպիսով՝«շիվ հալ անի» անվանումը նշանակում է «ժառանգը ուժ առնի, զորանա, մեծանա»:   Continue reading

«Ոչ մի տեղ այսքան բացառիկ կանաչիների տեսականի չեք գտնի, ինչքան աճում է մեր լեռներում» – Այս հայ խոհարարի գործն արժեւորել են տարբեր երկրների նախագահներն ու մեծանուն հայտնի մարդիկ… Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը կրկին ներկայացնելու է Հայաստանը՝ Մոնտե-Կառլոյում…

Հայ աշխարհահռչակ խոհարար, Մոնակոյում հայ խոհարարների դեսպան Կարեն Պողոսյանը արդեն երկրորդ անգամ է ներկայացնելու Հայաստանը‘Մոնտե-Կառլոյում «Chefs World Summit 2017» շեֆ-խոհարարների, գաստրո ոլորտի մասնագետների ամենամյա գագաթնաժողովում՝ նոյեմբերի 24-ին:

Խոհարարն ամբողջ աշխարհում հայտնի է իր ֆրանսիական եւ իտալական նրբահամ կերակուրներով: Կարեն Պողոսյանը ծնվել է 1985թ. Երեւանում եւ արդեն 16 տարեկանից սկսել է մասնագիտանալ գաստրոնոմիայի ոլորտում:

2011թ. ստանձնում է Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլի անձնական շեֆ-խոհարարի պաշտոնը, այնուհետեւ վերադառնում Երեւան եւ 2013-ին անցնում է աշխատանքի «Provence» ռեստորանում՝ որպես շեֆ-խոհարար: 2015թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքում ստեղծում է երիտասարդների համար աշխատարան, «Շեֆ-խոհարար» եւ «Հենց ինքը՝ շեֆ-խոհարարը Ձեր խոհանոցում» ծրագրերը:

Խոհանոցի մեծ վարպետի կերակուրները համտեսել եւ արժեւորել են Ֆրանսիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի նախագահները, ինչպես նաեւ այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քանիե Վեսթը, Քիմ Քարդաշյանը, Պլաչիդո Դոմինգոն եւ այլք:   Continue reading