http://www.hayary.org/wph/?p=5620#more-5620 – Բաքուն մեզ դրդում է ավելի շատ տարածքներ ազատագրե՞լ – Բանակցություններին վերադարձը՝ Հայաստան, Ադրբեջան եւ Արցախ ձեւաչափին…
http://www.hayary.org/wph/?p=5622#more-5622 – Հայոց Հայրենիքը միայն հողեղեն երեւույթ չէ, այն նաեւ Հայի Հոգու մեջ է – Հայի Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը մեկ ամբողջություն՝ Արարչատուր Հավերժական Երկիր է, որը նաեւ Աստվածների ԲՆակատեղի է… Մարդկանց եւ Աստվածների Սրբազան Ուխտի Երկիր…
Նախիջեւանը՝ համահայկական եւ համաթուրքական առճակատման թատերաբեմ
«Լուսանցք»-ն արդեն գրել է «Սերժ Սարգսյանի 800 հա տարածքի հանելուկի» մասին՝ նշելով, որ Արցախի խնդրով Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո, երբ Հայաստանի նախագահը ինքնաթիռում դեռ խոսել է 800 հա տարածքի՝ ադրբեջանցիների կողմից գրավելու մասին, հենց այս ժամանակ հայկական բանակը նույնչափ հողատարածք էազատագրել Նախիջեւանի հատվածում: Դրանք այնքան նպաստավոր դիրքեր են ռազմավարական առումով, որ գրեթե ամբողջ Նախիջեւանը պահում են մեր բանակի հսկողության տակ…
Այս մասին չի խոսվել, որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել ոչ Երեւանի, ոչ էլ Բաքվի կողմից: Առաջինը չի հայտնել, որպեսզի նոր աղմուկ չլինի, իսկ երկրորդը՝ վախեցել է սեփական ժողովրդի ցասումից… Բայց Ադրբեջանը բողոքել է Արեւմուտքին, Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին…
Իմիջիայլոց, մայիսի 15-ին լուր տարածվեց համացանցում, թե «Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը», ինչը իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ չի փոխանցվել:
Հետաքրքիր է, որ այս մասին օրերս խոսեց նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում: Նա նշել էր, որ այսպես մենք աշխարհին ցույց ենք տալիս, թե 800 հեկտար տարածք ենք կորցրել, ինչը նշանակում է՝ Ադրբեջանը ոչ միայն խախտել է զինադադարը, այլեւ այն կարգավիճակը, որն առկա էր 1994թ. զինադադարի ստորագրումից հետո: Իմիջիայլոց, ա՛յն զինադադարի, որը եռակողմ է ստորագրված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից… «Ես իհարկե դեռ ենթադրում եմ, որ այդքան տարածք դժվար թողած լինենք, բայց ինչեւէ… Սակայն կարող եմ ասել, որ Նախիջեւանի կողմից հողեր հաստատ վերցրել ենք՝ որպես փոխհատուցում 800 հեկտարի դիմաց,- ասել է հայ արիների առաջնորդը եւ հավելել,- սա չի նշանակում, թե մի օր էլ այդ կորցրած 800 հա-ն չենք վերցնելու»:
Նա նշել է, որ միշտ հետեւում է ադրբեջանական կայքերի լրատվությանը, անգամ տողատակերին, եւ այս անգամ նրանց վայնասունը «մի այլ ձեւի էր» Նախիջեւանի հարցում: Նրանք, չգիտես ինչու բողոքել են նաեւ Իրանին… «Այս երկիրը մեզ հարեւան ու բարեկամ պետություն է համարվում, բայց Նախիջեւանի վրա նրանք էլ վաղուց աչք ունեն: Եվ երբ կարդում ես, որ Ադրբեջանը Արեւմուտքին (ԱՄՆ-Եվրոպա), Ռուսաստանին ու Թուրքիային է բողոքել, հասկանում ես՝ որին ինչ նպատակով, իսկ Իրանի դեպքում ուրիշ է… Արցախի հարցում Ադրբեջանը երբեւէ չի բողոքել Իրանին»: Նշանակում է, ինչ-որ խնդիր կա, որ պիտի Նախիջեւանի հարցում նաեւ Իրանին անհանգստացնի, այսինքն՝ Իրանը պետք է անհանգստանա, որ Հայաստանը Նախիջեւանի վրա նպատակային գործողություններ է կատարում, իսկ Շահ Աբասից սկսած պարսիները Նախիջեւանը համարում են իրենցը…
«Մի խոսքով այդ գործողությունը հայկական զինուժի առաջընթացն է որոշակի, ինչը վախեցնում է Բաքվին: Թերեւս Արեւմուտքին դեռ այնքան չի վախեցնում Նախիջեւանի ուղղությամբ հայկական առաջընթացը, քանզի Հայաստանը այդպիսով ինքնուրույն եւ ինքնահաստատման լուրջ քայլեր է անում, ինչը կարող է նպաստել Ռուսաստանից անկախացման ընթացքի վրա: Ռուսաստանին, իհարկե անհանգստացնում է, քանի որ միայն իր հրահանգով էր Հայաստանը քայլեր նախաձեռնում նախկինում, ինչը թույլ էր տալիս Մոսկվային հսկելով Երեւանին՝ խաղալ Բաքվի ու Անկարայի հետ միաժամանակ: Այս հարցը վախեցնում է Թուրքիային, քանի որ Նախիջեւանը միակ տարածքն է, որ անմիջական առնչություն կա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ. ինչը համաթուրքական ծրագրերում առանցքային նշանակություն ունի: Ինչպես նշեցի՝ կվախեցնի նաեւ Իրանին, որը լավ հարեւան լինելով, այնուամենայնիվ չի հրաժարվում հայապատկան հողերից: Իսկ այդպիսի հողեր ունենք Իրանում նաեւ՝ Ուրմիա լճի շրջապատում… Դե իհարկե, Վրաստանին էլ կբողոքեր Ադրբեջանը, սակայն Նախիջեւանի հարցով դժվար թե լրջորեն արձագանքներ պաշտոնական Թբիլիսին, որ ունի իր սեփական խնդիրը հայերի հետ՝ Ջավախքի հարցը»: Continue reading



