Նվիրում եմ Արցախ Բունիաթյանի մշտապայծառ հիշատակին
http://www.hayary.org/wph/?p=3500 – Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին…
http://www.hayary.org/wph/?p=2879 – Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…
Թեեւ ամեն ժողովուրդ իր հայրենիքն ունի, մարդկությունը, սակայն, դեռ մնում է անհայրենիք։
Մարդկայնությունն է մարդկության հայրենիքը, որը մինչեւ հիմա գոյություն չունի։ (Նժդեհ)
Մեր հայրենիքի բախտի համար ես բռնել եմ Աստծո փեշից, իսկ դուք բռնեք ինձանից. առաջ գնանք դեպի ապագան… (Զանգեզուրում՝ իր դավիթբեկյան ուխտակիրներին, գայլավաշտականներին, երմանիայում՝ հայ ռազմագերիներին): (Նժդեհ)
Եթե «մարդը չափանիշ է բոլոր իրերի՝ եւ՛ գոյություն ունեցողների, որ գոյություն ունեն, եւ՛ գոյություն չունեցողների, որ գոյություն չունեն» (Պրոտագորաս), ապա Նժդեհն* էլ չափանիշն է ամենայն մարդու:
Մի աշխարհ՝ մի Նժդեհ, մի Նժդեհ՝ բազմաշխարհ*… – Գարեգին Ղազարյան
Այս տարի լրանում է հայության եւ համայն մարդկության, հիրավի, Աստվածահաս զավակներից եւ միաժամանակ առաջնորդ-հայրերից մեկի՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի (Նժդեհ. 1886-1955) ոգեկիր աճյունի հայրենադարձման պատմակշիռ գործարշավի 32-րդ տարեդարձը, իսկ հունիսի 17-ը (1989-ից) Նժդեհի Հիշատակի եւ ուխտագնացության օրն է:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Բազմահանճար Առաջնորդը, Գաղափարախոսը, Զորավարը, Փիլիսոփան (Էություն իմաստության տաճարի առավել դիպուկ բնութագրմամբ՝ Իմաստունը), Ժանրաստեղծ րող-Հրապարակախոսը, Դիվանագետը, Ճարտասանը, Բարոյագետ Հերոսապետը, անչափազանցորեն Քաղաքակրթիչ Ֆենոմենը եւ Վերազանցական Նոումենը (Իմանուիլ Կանտի փիլիսոփայության մեջ՝ մտքով անհասանելի (անիմանալի) էություն), Մարգարեն, զուգարժեքորեն ինքնանվանադիր Համամարդը, դեռ բնավ էլ ոչ վերջապես Իմացյալ Նահատակը, «Մենք հայ ենք» հեռուստանախագծի 2009-2010 թթ. աշխարհատարած համացանցային քվեարկության արդյունքներով, հռչակվել է բոլոր ժամանակների թիվ 1 Հայ, հայության գլխավոր գաղթերկրի՝ Ռուսաստանի ամենահայտնի «Նոեւ կովչեգ» ռուսերեն թերթի հարցմամբ, ճանաչվել «20-րդ դարի գլխավոր Հայը» (2010թ. ապրիլ)։
*Այս իմաստներով, ըստ իս, կարելի է լինել միմիայն այդ մեն-միակ՝ «1 Նժդեհ» երրորդութենային՝ մարմնական-հոգեւոր-ոգեղեն չափանմուշ-միավորը ոչ թե անգամ չգերազանցող /<=/, այլ ուղղակի՝ քիչ կամ շատ պակաս /</:
Նժդեհը նաեւ մերազնյա միակ Անհատն է, Ում ծննդյան հոբելյաններն արդեն 2 անգամ տոնանշվել են պետական եւ համազգային մակարդակներով՝ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում (2001թ. եւ 2011թ.), իսկ արդեն համաշխարհային պատմության մեջ՝ միակ մահկանացու-անմահ աշխարհիկ ործիչը, Ում աճյունամասունքները, Սուրբ Երրորդության հանգույն, ամփոփված են 3 վայրերում, այն էլ՝ Իր իսկ գլխավորությամբ ազատագրված երկրամասերում, տարբեր դարերում եւ անգամ հազարամյակներում…
Մեծամեծն Հայորդին վախճանվել է Վլադիմիրի բանտում (տխրահռչակ «Ցենտրալ»), 1955թ. դեկտեմբերի 21-ին։ Դեռ 1955թ. մարտի 3-ին Տաշքենդի (Ուզբեկստան) բանտից հարազատներին հղած նամակում գրել է. «Հայաստանից մի բուռ հող եմ վերցրել։ Դա հայրենի հողն է՝ ինձ հետ բանտում։ Կուզեմ, եթե վիճակված չէ ապրել, գոնե մեռնել հարազատ հողի վրա»։
Ստանալով Եղբոր մահվան գույժը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը (ժամանակին ինքն էլ բռնադատված բժիշկ) շտապում է Վլադիմիր, վերցնում Նժդեհի զգեստը, ժամացույցը։ Ստալինախրուշչեւյան զնդաններում Նժդեհի հեղինակած բազում արժեքավոր ձեռագրերը (տասնյակ «փիլիսոփայական տետրեր» եւ այլն), սակայն, Լեւոնին չեն տալիս, ոչ էլ թույլատրում են մարմինը տեղափոխել Հայաստան (ըստ ՀՀ առաջին գումարման Խ պատգամավոր, կամրջաշինարար, լուսահոգի Սեմյոն Բաղդասարյանի՝ բանտային բժիշկն է հավաստի տեղեկություններ իմացել այդ ձեռագրերի տեղի մասին, որոնք այժմ, ցավոք, կորած են համարվում)։
Continue reading →