ԵԽ-ն Խոջալուի դեպքերին առնչվող որեւէ փաստաթուղթ չընդունեց այս անգամ – Իսկ Վրաստանն իրական չեզոքության է գնում ԼՂ հակամարտության (հայ-ադրբեջանական) հարցում…  Ովքեր համարձակվեցին բաց խոսել Խոջալուի դեպքերի (սեփական ժողովրդի դեմ) ադրբեջանական վայրագությունների մասին, կա՛մ սպանվեցին, ինչպես Չինգիզ Մուստաֆաեւը, կա՛մ բանտարկվեցին, ինչպես լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, կա՛մ աքսորվեցին, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը…

Շնագայլերի հետ ճանապարհ գնալը՝ արդեն փորձություն

Պաշտոնական Բաքուն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարա-բանանային քաղաքականության բացահայտումներից, այսինքն՝ կաշառատվության դատապարտումներից եւ եվրոպական կառույցի խայտառակ պաշտոնանկումներից հետո, գրեթե զրկվել է եվրոպական պատգամավորների աջակցությունից եւ այլեւս չի կարողանում խեղաթյուրել իրական փաստերը՝ դրանք ուղղելով Հայաստանի դեմ:

Այս անգամ Եվրոպական խորհրդարանը Խոջալուի դեպքերի հետ կապված որեւէ ադրբեջանամետ փաստաթուղթ չի ընդունել։

ԵԽԽՎ բարեկամության ակումբի անդամ 22 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ հայեր, ո՛չ էլ Հայաստան նշում չկա։ Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե իբր Եվրոպական խորհրդարանը «Խոջալուի իրադարձությունների» հետ կապված կարեւոր հայտարարություն է ընդունել:

Եվրախորհրդարանի օրինակին հետեւում են նաեւ առանձին երկրներ, որոնք մասնակցել են ԵԽԽՎ քննարկումներին: Հարեւան Վրաստանում բնակվող ադրբեջանցիները երբեւէ խնդիրներ չեն ունեցել ու կազմակերպել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին որ կամեցել են, անգամ բացահայտ հակահայկական: Սակայն, Մարնեուլում, որտեղ առավելապես ադրբեջանցիներ են բնակվում, վրաստանահպատակ ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի իրադարձությունների զոհերի հիշատակը»:   Continue reading

Սումգայիթյան զոհերը սպասում են արդար դատին -Սումգայիթյան ցեղասպանությունը Ադրբեջանի իշխանության ցեղասպան քաղաքականության (Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, Դաշտային Արցախ-Շահումյան…) միայն սկիզբն էին – Սրանց արնախում կերպարը գնալով վերաբացահայտելու էր իրենց դեմքը նրանց համար, ովքեր դեռ հավատում էին, թե թուրքը կարող է քաղաքակրթվել…

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումները նվիրված էին Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ ադրբեջանական հակահայ քաղաքականությունը, որի ծանր դրսեւորումը սումգայիթյան ջարդերն էին, ծրագրավորված են եղել եւ պատմություն չեն, իրականություն են: «Ադրբեջանը ինտերպոլով հետախուզում է հայտարարել մեր հայրենակից Գասպար Կարապետյանի հանդեպ: Նա ղեկավարում է եվրոպական Հայ դատի գրասենյակը: Ադրբեջանն իր երկրի ներսում քաղաքական որսը ավարտել է, հիմա էլ երկրի սահմաններից դուրս է դա անում: Հուսով եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այդ սադրանքներին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին հայտարարեց, որ սումգայիթյան ջարդերը իրենց ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում են հիտլերյան ոճրագործությունը. «Այդ ոճիրը սպասում է իր արդար դատին»: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Բաքվի կողմից 1988թ. փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ ամբողջ տարածքով ջարդեր կազմակերպելով. «Ատելությունը եւ հայատյացությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մասն են եւ կազմում են ադրբեջանցիների ինքնգիտակցությունն ու կայացումը: 30 տարվա ընթացքում որեւէ բան չի փոխվել Ադրբեջանի քաղաքականության մեջ: Դրա վկայությունն էր Հունգարիայում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի հերոսացումը: Բաքվի քարանձավային դրսեւորումները շարունակվեցին հետագայում՝ հայ ռազմագերինների նկատմամբ: Քաղաքակիրթ երկրների նորմերը այդ երկրի համար դատարկ հնչյուններ են»:   Continue reading

Վեր – ջա – պե՛ս… Հայ-թուրքական երկկողմ արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին 9 տարի անց (Անկարան միակողմանի փորձեց այն եռակողմ դարձնել՝ հայ-թուրք-ադրբեջանական…) – ժամանակը հաղթահարելով  հաղթող դուրս եկավ Հայաստանը՝ եւ՛ նախաձեռնեց եւ՛ հարմար պահի չեղյալ հայտարարեց…

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում երեկ հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Այս մասին «Երկիր Մեդիա»-ին ասել էր նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Դրանք բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ:

Մենք 2018թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:   Continue reading

Խորհրդարանական երկրի նախագահը.- Հայաստանը կունենա իր 4-րդ նախագահը – Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ…

Հայաստանն այսօր կունենա իր 4-րդ նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եկավ փոխարինելու Արմեն Սարգսյանը:

 Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ:

Երեկ՝ փետրվարի 28-ին՝ ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ ԱԺ նախագահը ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. «2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ ԱԺ-ի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը»:   Continue reading

Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է.- (4-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Էկո Երեւան – «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր – օդի որակ – տրանսպորտ – էներգետիկա –  թափոնների կառավարում – հողօգտագործում… Երեւանի էներգարդյունավետության ծրագիր… Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր…

Սկիզբը՝ թիվ 5, 6, 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6801Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6788Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (2-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (1-ին մաս)  – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Էկո Երեւան

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքները, Երեւանը եւս այսօր բնապահպանական լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, ուստի առաջնահերթ է բնապահպանական հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ մշակելը։ Կանաչ տարածքների ավելացում եւ խնամք, էներգախնայող համակարգերի եւ ջրային տնտեսության խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրում. այս քայլերն են ընկած բնապահպանության ոլորտում Երեւանի քաղաքային իշխանությունների ծրագրերի հիմքում։   Continue reading

Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա… 

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին  Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, երեկ, մարտի 1-ին, հայ արիներն ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայ Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից:

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Գլխավոր Հայ Աստվածն իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժական շղթայի մեջ…

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Ծինի-Գենի բացարձակ մարմնավորողը…   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Heidnischen-Հայդիցականություն. ինչու է այն դուրս մնացել հայ հավատից, աշխարհիկ կյանքից, գիտական աշխարհից… Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար – Հայդիցերը եվրոպական (աշխարհի) հավատամքներում… Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային ժամանակներ – նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական մոտեցումներ…

Աստվածային, կրոնահավատամքային ուսումնասիրության ընթացքում ես բացահայտեցի Հայդիններին:

Heidnischen – հայդիցաբանություն

«Աստվածների ընտանիքը պատասխանատվություն է կրել մարդկության համար: Առաջին հայացքից դա հնչում է Heidnischen- հայ դիցաբանության նման. «բայց ով փնտրում է ապագա ապացույցներ, շատ բան կգտնի, եւ, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնի այս «հայդինների դիցաբանության» գիտելիքներին: /թարգմանությունը իմն է/ Heidnischen Wissen Heidentum oder Paganismus (von lateinisch paganus ,,heidnisch,,; lateinisch pagus ,Dorf)

Alan Cameron: The Last Pagans of Rome. Oxford University Press, Oxford u.

Elisabeth Begemann: Altes oder neues Heidentum? Die RՖckwirkungen des Christentums auf die Theologie und Religionspolitik Iulianus Apostatas):

Հայդի+Հայդինություն -Heide und Heidentum- Heiditsch

Heide und Heidentum- Heiditsch Նախահեթանոսական եւ նախաքրիստոնեական կրոն. Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն եզրաբառերը եւ անունները նախահեթանոսական հավատի եւ կրոնի անուններն են, անունները կապված են Հալդի-Խալդի-Հայկ դիցապատմական անունների հետ, այդ հասկացությունները վերացան hեթանոսական ժամանակաշրջանում:

Հայոց կրոնաքաղաքական եւ կրոնահավատամքային մտքի մեջ բացակայում է, նույնիսկ ջնջված է Heide und Heidentum-Heiditsch, Hakon- հայդից կրոնահավատամքային գաղափարաբանությունը եւ գաղափարախոսությունը:

Հայ պատմագրության մեջ Heide und Heidentum- Heiditsch, Hakon- Հայկոն անունները ընդհանրապես հանված են գիտական ու ակադեմիական մտքից ու գրականությունից:

Լատիներենում Հայդեն անունը Heidinn, heipna, haipina -Heide und Heidentum- Heiditsch, Hakon (օտար անուններում որոշ տառեր հնարավոր է ճիշտ չեն բնօրինակի հետ՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը,-խմբ.)- Հայկոն անունը ներկայացվել է որպես պագանիզմ:   Continue reading

Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – (2-րդ մաս) – Տնտեսական շահը չպետք է վեր լինի բնապահպանականից… Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում՝ ընդերքօգտագործումից խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6800Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (1-ին մաս)  – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

Խոսելով ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ծրագրից (իմա՝ հանքի փակման ու հանքարդյունաբերության հետեւանքով դեգրադացված հողերի վերականգնման բոլոր ծախսերից)՝ նախ անդրադարձել էինք միջազգային փորձին, որպեսզի հասկանանք, թե այդ փորձի որ տարբերակն է կիրառելու Հայաստանը (որոշ կրճատումներով այս մասին խոսել եմ նաեւ «ՀՀ»-ում):

Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը, մեր դեպքում առաջ կքաշվեն տարբերակներ, որոնց կիրառման միջոցով հնարավոր կլինի լուծել ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման աշխատանքների  ծրագրավորումը, ֆինանսավորումը եւ իրագործումը: Սրանից զատ՝ միաժամանակ համապատասխան պայմաններ կստեղծվեն նախկինում դադարեցված, լքված, տիրազուրկ հանքավայրերի տարածքների խախտված հողերի վերականգնման համար: Ի դեպ, «համապատասխան պայման» ասվածը ֆինանսավորման միջոցների աղբյուրների առաջացումն է:   Continue reading

Էլի նավթ ու գազ են որոնում Հայաստանում, բնապահպաններն էլ անհանգիստ են.- «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը 2017-18թթ. նոյեմբերին նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել 1-ին, 2-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներում…

Այս մասին «Լուսանցք»-ն արդեն տեղեկացրել էր, բայց ավելի քան 4 ամիս գործող «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը մեր երկրի տարածքում նավթ եւ գազ որոնելու 2-րդ հայտն է ներկայացրել բնապահպանության նախարարություն:

«Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն: Իսկ այս վերջինիս միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100%-ով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը 2017թ. նոյեմբերին նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 քառ կմ ընդհանուր տարածքում աշխատանքներ կատարելու:

Ինչեւէ, ըստ վերոհիշյալ հայտի, նախատեսվում է, որ 2018-2023թթ. որոնողական աշխատանքներ կարվեն 2-րդ պայմանական բլոկներում՝ Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում՝ ամբողջությամբ, Արարատում, Կոտայքում եւ Շիրակում՝ մասնակիորեն:   Continue reading

Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին… Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում… Նախագահը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Հայաստանը կմասնակցի նաեւ 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին… Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը մրցել է Freekickerz թիմի դեմ… Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի… Բասկետբոլի մեր ազգային հավաքականն առաջադիմել է դասակարգման աղյուսակում… Համալրվել է Հայաստանի գրոսմայստերների բանակը… Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենաշատն են կիրառում դոպինգներ…Այլ մարզական լուրեր…

Եվրատեսիլ-2018». «Քամին» հետեւում թողեց բոլորին

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի շրջանակում 10 մասնակիցներ՝ Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» ռոք-խումբը  հանդես եկան իրենց կատարումներով՝ պայքարելով «Եվրատեսիլ-2018»-ի ուղեգրի համար:

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սեւակ Խանաղյանն իր «Քամի» երգով։  Նա վաստակեց 24 միավոր: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) եւ Ամալյա Մարգարյանը (15 միավոր): Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների «Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին: Գլխավոր եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Մանկական Եվրատեսիլն ավելի շատ դիտել են Հայաստանում

Ըստ Եվրոպական հեռարձակողների միության՝ վերջին 5 տարիներին Մանկական Եվրատեսիլը ամենաշատը դիտել են հայաստանցիները: Վրաստանում անցկացված Մանկական Եվրատեսիլի եզրափակիչ փուլն ունեցել է 2,6 մլն հեռուստադիտող, 1,3 մլն-ով քիչ, քան 2016-ին էր:

Թբիլիսիում անցկացվող մրցույթի եզրափակիչին առավել շատ հետեւել են Լեհաստանից՝ 866 հազար մարդ: Այս երկիրն այդ ցուցանիշով արդեն 2-րդ տարին է, որ 1-ին տեղն է զբաղեցնում:

Այսպես, 2014-ին Մալթայում անցկացված Եվրատեսիլը դիտել է 3 մլն մարդ, Բուլղարիայում 2015-ին տեղի ունեցած մրցույթը դիտել է 2,7 մլն մարդ, 2016-ին Մալթայում անցկացվածը՝ 3,9 մլն, Վրաստանում 2017-ին անցկացվածը՝ 2,8 մլն մարդ:

Հիշեցնենք, 2017-ին Մանկական Եվրատեսիլին մասնակցում էր 16 երկիր:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը

Փետրվար 28,2018թ. / Սերժ Սարգսյանը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան-2017» մրցանակաբաշխությանը: Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել 2017թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած եւ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները, երիտասարդական խմբերն ու կազմակերպությունները: Մրցանակ է շնորհվել նաեւ առանձին երիտասարդական ծրագրերի:   Continue reading

Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին… Հայ արիները նշեցին Հայր Արայի Հրաշագործության օրը…

Մարտի 1-ին, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք…  Բնական տարեփոխություն՝ Նոր Տարի, որ կհաստատվի մարտի 21-ին… Եվ Գլխավոր Հայ Աստվածն իր Արարչատուր Զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ ծնունդ-կյանք-մահ-ծնունդ… հավերժական շղթայի մեջ:

Հայ արիների եւ համախմբված արիադավանհեթանոս ազգայնականների ղեկավար կազմը եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ ԾինիԳենի բացարձակ մարմնավորողը…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 7-ի (485) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայաստանի՝ միջազգային խաղացող դառնալու հայտ-քայլը – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ու մյունխենյան ելույթները՝ ամրագրեցին մեր երկրի վճռականությունը («Նոր Աշխարհ»-ի քաղաքակրթությունը կարող է հենց հայկականը լինել (ինչպես ժամանակին նշել էր հանրահայտ հնագետ Հենրիխ Շլիմանը՝ նախկինում սխալ համարելով հունական քաղաքակրթության վրա հիմնվելը)…- «Լուսանցք»–ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին(Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին)  ողջունելուց հետո… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն Տիեզերաաշխարհներին, Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org  

– http://www.hayary.org/wph/?p=6792Մենք կանգու՛ն ենք մեր լեռների պես – Տասնյակ հազարամյակներ հայի գենն ուտողները նույն բանն են զառանցում, սակայն իրենք հերթով վերանում են պատմության ընթացքից, անգամ կորչում են պատմության աղբանոցում, իսկ հայը կա՛ եւ իր արարչակնիք գենով շարունակում է ապրե՛լ արարելով… Կրտսեր Ալիեւը Երեւանը սրտում՝ ճիճուների սպասվելիք կեր, ինչպես արդեն ավագ Ալիեւը, Էլչիբեյը եւ այլք…

2. Անկարան շարունակում է խառնվել կրոնական փոքրամասնություն համարվող հայերի կյանքին – Հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական, քանզի թուրքերը վախենում են հայերի ԱԶԳ-ային գիտակցության զարթոնքից… Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն է՝ հայերի ազատ կամքի դրսեւորումը… / Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի  անդամներին…

3. Միջազգային օր՝ ո՞ր մայրենի լեզվի համար – Պարզվում է արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Ինչպե՞ս կարելի է խոսել 6.000 լեզվի կորստի մատնվելու մասին, երբ բնածին ազգերը քանակով անգամ մեկ տասնյակը չեն լրացնում – Հազարավոր «ազգերը», «երկրները» իրենց «լեզուներով» առաջացել են այս կամ այն աշխարհագրական տեղանքի կամ պատմական իրադարձության անունից, գենախեղումներից ու ձուլումներից… ինչը փորձում են փրկել՝ բնականներին ոչնչացնելով…

– http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդՀայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ. 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (եւ գեղեցկության) Աստվածուհի:     5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված… Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…

– http://www.hayary.org/wph/?p=4892 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ– Այդ Բնածին Ազգերը, որ 7-ն են, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…

– http://www.hayary.org/wph/?p=4981 (կարդալ ամբողջը) – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի…- Արմեն Ավետիսյան, ՀԱՄ  առաջնորդՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու ՉարըԲարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը – Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը

4. Գառնո տաճար դարերի փորձությանն է դիմացել.- Նոր փորձություններ Գառնո տաճարի շուրջ – Հիմա էլ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շրջակայքում են շինարարություն սկսել… եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող ու խախտումը վերացնող միջոցներ իրականացնել – Բնապահպանական տեսուչները  կատարել են ուսումնասիրություն…

5. Սեփական հակահերոսներին չե՛ն տեսնում.- Դաշնակից երկրի պատգամավորները՝ համամարդկային բարոյական սկզբունքների դեմ – Նժդեհի արձանը Երեւանում դեռ հանգիստ չի տալիս ռուսաստանյան բո;շեւիկախեղ մեծապետական խամաճիկներին… Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի եւ այլ արժեքների նկատմամբ – Այժմ հերթը ազգային հերոսներինն է, ովքեր կարողացել ու կարող են առաջնորդել իրենց ազգերին…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (17-րդ մաս/ավարտ) – Չարը խափանելու ռազմական մրցումից մինչեւ ընտանեկան ծես – Չալմը դանգը – Փափուռի – Փունջ-Փնջան-Ֆինջան… Պարը եւ պարանունը ծնվել է թուրքերից (մեր պարերի հարցում՝ նաեւ քրդերից) հազարամյակներ առաջ եւ անվանումների աղավաղումները կամ ապահայացումները ակնհայտ են ու ապացուցելի…

7. Անհրաժեշտ է ոչ թե սեւ կամ վարդագույն, այլ՝ օպտիկական ակնոց – Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին որոշումը լրագրողների սրտով չէ… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է լրագրողների հետ հանդիպումը՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին եւ քաղաքապետարանի շենքի պահպանությանն ու անցագրային կարգը կանոնակարգելու իր հանձնարարականին անդրադառնալու համար…

8. Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

9. Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

10. Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիականների ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերք… Մարզաշխարհի խաչմերուկներում.-  Օլիմպիական խաղեր կայցելեն 1 միլիոնից ավելի երկրպագուներ… Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի բյուջեն՝ 12,5 մլրդ դոլար… Նորվեգիան մեդալային հաշվարկի առաջատարն է… Փհենչանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին… Բրոնզե մեդալներ սամբոյից… Արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերին… Ֆուտբոլի, բասկետբոլի, ձյուդոյի, ըմբշամարտերի, ծանրամարտի, բռնցքամարտի, հրաձգության եւ այլ մարզաձեւերի լրատվություն… / Մշակութային լուրեր.- Ջավախքում կտեղադրվեն ճոպանուղիներ… Վրաստանի հայաշատ համայնքներում հարիսայի փառատոն են անցկացրել… Թինա Կանդելակին՝ Քիմ Քարդաշյանի մասին… Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանեկան նվերը բաժանվեց… Մանկական «Եվրատեսիլ»-ն առավել շատ դիտել են Հայաստանում…

Հայաստանի՝ միջազգային խաղացող դառնալու հայտ-քայլը – Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ու մյունխենյան ելույթները՝ ամրագրեցին մեր երկրի վճռականությունը («Նոր Աշխարհ»-ի քաղաքակրթությունը կարող է հենց հայկականը լինել (ինչպես ժամանակին նշել էր հանրահայտ հնագետ Հենրիխ Շլիմանը՝ նախկինում սխալ համարելով հունական քաղաքակրթության վրա հիմնվելը)…- «Լուսանցք»–ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

Հայաստանի նախագահը արդեն քանիցս եվրոպական բարձր ամբիոնները դարձնում է մեր երկրի արտաքին քաղաքական քայլերի ներկայացման եւ ասելիքի կարեւոր ամբիոն: Իսկ այդ ամբիոնը շատ բարձր եւ լսելի է դարձնում ոչ միայն խոսքը, այլեւ տեսանելի՝ խոսքից գործի անցնելու հրամայականը: Օրերս նախագահը աշխատանքային այցով մեկնեց Գերմանիա՝ մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովին: Այստեղ Սերժ Սարգսյանը նույնպես ելույթ ունեցավ, ինչպես կարճ ժամանակ առաջ Ստրասբուրգում, եւ այդ ելույթները կարծես հաջորդեցին մեկը մյուսին ինչպես ազգային հարցերի համապարփակ ներկայացմամբ, այնպես էլ՝ միջազգային իրավիճակի եւ խնդիրների վերլուծությամբ:

Ինչպես նախորդ անգամ, մենք այս առումով մեր հարցերն ուղղեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: «Այո, դիտարկման հետ համաձայն եմ, երկու ելույթն էլ հզոր էին, նպատակային ուղղվածություն կար՝ հասկանալի ասելիքով, որը պահպանում էր ելույթների հաջորդականության առանցքը: Բայց ամենակարեւորն այն է, որ Հայաստանի նախագահն արդեն խոսում է ոչ թե ներկայիս մի փոքրատարածք ու ոչ շատ բնակչությամբ երկրի ղեկավար, այլ տարածաշրջանի հնագույն եւ հզոր երկրի ժառանգորդ եւ աշխարհում մի քանի տասնյակ միլիոնների հասնող հայության ղեկավար, որը բնիկն ու իրավաժառանգորդն է Հայկական Լեռնաշխարհի, որի վրա իրենց պետություններն են հիմնել թյուրքական մարդանման ցեղախմբերը…»: Սա այն է, ինչ տարիներ առաջ սպասում էինք լսել մեր պետության առաջին դեմքից: Այս ելույթները մեր հետագա հաջողությունների ու հաղթանակների ազդարարումն են, որից հետո կատարվելիք նպատակային քայլերը կդառնան մեր նպատակների քարակուռ պատերը:

«Նոր չէ, որ արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը պատմական անցյալը հաջողությամբ համադրում է ներկայիս քաղաքական ձեւակերպումների հետ, ինչպես հայոց լեզվի առնվազն 8-հազարամյա պատմությունը, ինչը հավաստում է նաեւ հայերի՝ ամենահին եւ զարգացած ազգ լինելը՝ մեր տարածաշրջանի բնիկ համարվելը, ինչի հետ որեւէ կերպ չեն կարող մրցակցել մեր այսօրվա թշնամիները, որ զավթել են Հայոց Հայրենիքի զգալի մասը: Այս առումով մեր նախագահը ունի նախկինում էլ արված կարեւոր հայտարարություններ, բայց այն, ինչ կատարվում է այժմ, դա միայն ազգային խնդիրների վերհանումն ու պաշտպանությունը չէ, արվում են կտրուկ հայտարարություններ, որ միջազգային ասպարեզում հայկական գործոնը կարող են դարձնել անմրցակից: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Տարածաշրջանում նոր երկիր է փնտրվում, ում կհանձնվեն Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք եռատարածաշրջանի կարգավորողի դերը… Տեղը թափուր է, իսկ Թուրքիան, Իրանը, արաբական երկրները ոչ միայն անցել են գերուժերի հետ պայմանավորվածությունների սանդղակը, այլեւ՝ տարածաշրջանը տարել են բեւեռացման, ինչը առճակատման է հանել համաշխարհային բեւեռներին: Անգամ խոսում են Համաշխարհային 3-րդ պատերազմից, ինչը շատ իրական է թվում այս իրավիճակում…»:   Continue reading

Անկարան շարունակում է խառնվել կրոնական փոքրամասնություն համարվող հայերի կյանքին – Հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական, քանզի թուրքերը վախենում են հայերի ԱԶԳ-ային գիտակցության զարթոնքից… Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն է՝ հայերի ազատ կամքի դրսեւորումը… / Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի  անդամներին…

Անկարան շարունակում է խաղարկել Թուրքիայի հայերի խնդիրները, ինչը առավելապես կախված է Պոլսի հայոց պատրիարքարանում առկա վիճակի հետ: Կարող է հարց առաջանալ, թե ինչպես պիտի կրոնական խնդիրն ազդի այս երկրի ամբողջ հայ համայնքի գործունեության վրա, սակայն դա այդպես է:

Պատճառը մեկն է ու շատ հին է՝ հայերը Թուրքիայում համարվում են ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ՝ կրոնական: Ազգային փոքրամասնություններն այլ իրավունքներ ունեն, կրոնականն՝ այլ: Քրդերը որպես ազգային փոքրամասնություն կարողանում են ավելի շատ քաղաքական ու ազգային խնդիրներ բարձրացնեն, քան՝ հայերը: Հայտնի է, որ թուրքական մեջլիսի հայ պատգամավորները կամ թուրքական կուսակցությունների կամ քրդական ժողովրդավարական կուսակցության կողմից են առաջադրվում:

Հայերը, հույները եւ հրեաները ցայսօր կոդավորված են Թուրքիայում: Անվտանգության մարմինների արխիվներում 1, 2, եւ 3 կոդերի տակ հավաքվում են հայերի, հույների ու հրեաների տվյալները, ինչպես բացահայտ հանդես եկող, այնպես էլ ծպտյալ՝ ազգափոխված կամ կրոնափոխված:

Անկարան մինչեւ հիմա սարսափում է այն մտքից, որ հայերը կարող են ազգ հասկացողությունը դարձնել կյանքի ուղի, ինչը կնշանակի՝ ազգային խնդիրների վերարտադրություն, ազգային հարցերի քննարկում, ազգային պատկանելության գիտակցումի եւ ազգային վերատիրման հեռանկար… Իսկ դա ի վերջո հանգեցնում է ազգային ազատագրական պայքարի:

Իսկ հայերին կրոնական փոքրամասնություն հռչալելով թուրքերը դեմ չեն զբաղվել հայկական կրոնական խնդիրներով կամ ազատությունների քննարկմամբ: Անգամ պատրաստ էին որոշ հայկական եկեղեցիներում պատարագ անելու հնարավորություն տալ, միայն թե հայերը ազգային եզրույթին մոտ չգան:   Continue reading

Միջազգային օր՝ ո՞ր մայրենի լեզվի համար – Պարզվում է արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Ինչպե՞ս կարելի է խոսել 6.000 լեզվի կորստի մատնվելու մասին, երբ բնածին ազգերը քանակով անգամ մեկ տասնյակը չեն լրացնում – Հազարավոր «ազգերը», «երկրները» իրենց «լեզուներով» առաջացել են այս կամ այն աշխարհագրական տեղանքի կամ պատմական իրադարձության անունից, գենախեղումներից ու ձուլումներից… ինչը փորձում են փրկել՝ բնականներին ոչնչացնելով…

Պարզվում է, որ արդեն 18 տարի է, ինչ մայրենի լեզուները պաշտպանվում են նաեւ միջազգայնորեն… Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) նշվում է 2000թ.-ից՝ ամեն տարվա փետրվարին, լեզվական եւ մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով։

Օրը 1999թ. նոյեմբերի 17-ին սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի, աշխարհի 6.000 լեզու կորստի մատնվելու եզրին է։

«Լուսանցք»-ը լինելով ազգային արժեհամակարգի պաշտպան լրատվամիջոց՝ չի կարող չողջունել, որ մեր բազմահազարամյա լեզուն պաշտպանվի նաեւ միջազգայնորեն:

Իհարկե, մենք նաեւ այլ լեզուների պաշտպանության հարցում ենք շահախնդիր, լեզվական բազմազանությունը լեզվամտածողության բազմազանություն է, իսկ այդ մտածողությունների բազմազանությունից էլ ծնվում են մշակույթի բազմաթիվ արժեքներ, արվեստի ու արհեստի զանազան գործեր եւ այլն:   Continue reading