Եվրախաղերը ճաքեր են տալիս Ուկրաինայում
Այն իրողությունը, որ Արեւմուտքը ռուս-բելառուս-ուկրաինական ամուր եռյակը քանդելու համար պետք է կիրառեր գորդյան հանգույցը քանդելու Ալեքսանդր Մակեդոնացու տարբերակը, կասկած չէր հարուցում: «Լուսանցք»-ը սա կանխատեսել եւ անդրադարձել էր դրան: Հարյուրամյակներ շարունակ այս սլավոնական եռյակը եղել է համասլավոնական համախմբվածության տեսլականն իրականացնող կորիզը: Անգամ վելիկոռուսական քաղաքականության կիրառման համար է այս միությունը բազա հանդիսացել: Ուստի՝ Արեւմուտքը գնաց որոշակի հակառուսական տրամադրություններ ունեցեղ Ուկրաինան մասնատելու (ուկրաինական ազգայնամոլ բանդերականները միշտ ցանկացել են Արեւմտյան Ուկրաինան անկախացնել) ճանապարհով: Ղրիմի անկախացումը, ապա Ռուսաստանին միավորվելը կանխատեսված էր եւ հենց դա էլ պիտի նպաստեր ռուս-ուկրաինական հակամարտության, ապա՝ պատերազմի ծավալմանը: Եվ Արեւմուտքը խոստանալով օգնել Կիեւին՝ պիտի զիներ ուկրաինական բանակին ու պիտի ռուս-ուկրաինական արյու թափվեր՝ որպեսզի բաժանումը կարճաժամկետ չլիներ…
Երբ Կիեւի «Մայդանը» կատարեց իր արյունալի ներիշխանական եւ հակառուսական գործը՝ ցրվեց հենց Արեւմուտքի հրահանգով: Նման մի հրահանգով էլ սպանվեց ուկրաինական ազգայնամոլների առաջնորդը, ով այդ օրերին ամենուր զենքով էր ներկայանում եւ զենքով էլ իր հարցերն էր լուծում: Անգամ՝ մտադիր էր երկրի նախագահ դառնալ… Մյուս բանդերական ղեկավարները պաշտոններ ստացան ու խիստ զգուշացվեցին անկախական շարժումներ չծավալելու առումով:
Արեւմուտքին էլ ներուկրաինական խժդժություններ պետք չէին, ուստի ամբողջ գումարները ներդրվեցին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ ռազմական գործողություններ ծավալելու գործում: Բոլորն էլ հասկանում էին (եւ հասկանում են), որ այդ տարածքները հսկվում են Մոսկվայի կողմից եւ ռուս զինվորականներ ու զինտեխնիկա կա այդ տարածքներում: Այսինքն՝ կրկին թափվում էր ռուս-ուկրաինական արյուն…
Այսօր Ռուսաստանը կարող է իրեն միացնել նաեւ նշյալ ինքնահռչակ հանրապետությունները, սակայն դա չի անում ոչ թե Արեւմուտքից վախենալով, այլ իր դաշնակիցներից զգուշանալով: Հիշեցնենք, որ ռուսական ազգայնական-ազգայնամոլական (այս երկրում խառն է սույն քաղաքական ուղղությունը) դաշտում տեր ու տնօրեն կարգված (իրականում խամաճիկ) Վլադիմիր Ժիրինովսկին ժամանակին խոսում էր Արցախը Ռուսաստանին միավորելու մասին, իբր դրանով այդ տարածքի հայերին կփրկեն ադրբեջանցիներից: Հետո սկսեց խոսել հակառակ ուղղությամբ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ պիտի երկրներ չլինեն, պիտի լինի ռուս-թուրքական սահման: Հետո թե՝ հսկայական տարածքներ են խորհրդային տարիներին տրվել միջինասիական երկրներին եւ, առաջին հերթին, Ղազախստանից պետք է հսկայական տարածքներ վերցնել, քանի որ դրանք ռուսական են: Խոսվեց նաեւ հյուսիսկովկասյան հանրապետությունները լուծարելու մասին, որ Հյուսիսային Կովկասի ժողովուրդները կմնան որպես ռուսաստանցիներ: Մերձբալթիկայի նկատմամբ եւս հողային պահանջներ կան: Վրաստանից արդեն վերցրեցին Աբխազիան եւ Հարավային Օսիան, չնայած մնում են ինքնահռչակ երկրներ: Ադրբեջանի նկատմամբ կա պահանջ անգամ Դաղստանի կողմից, Մոսկվան նաեւ ադրբեջանական տարածքների հաշվին Լեզգիստան է ցանկանում հիմնել եւ այլն... Անգամ Ռուսաստան-Բելառուս նախաձեռնությունը տապալվեց հենց այն պատճառով, որ Մոսկվան ոչ թե դաշինք էր ցանկանում, այլեւ՝ Բելառուսի հետզհետե միավորումը Ռուսաստանին… Continue reading →