Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Բամիայով բրինձ
Բաղադրությունը – Բրինձ – 1 բաժակ, բուսայուղ – 60 գ, բամիա – 0.5 կգþ
համեմունքներից՝ քուրքումա, աղ, սպիտակ պղպեղ, կարմիր տաքդեղ:
Պատրաստման եղանակը – Բրնձի վրա լցնել աղ, եռացրած ջուր եւ թողնել 30 րոպե: Լավ լվանալ այնուհետ եւ 3 բաժակ ջրով խաշել: Դրանից հետո տաքդեղը կտրատել, 10 գ բուսայուղով տապակել, դնել մի կողմ: Բամիան լվանալ, յուրաքանչյուրը կլորավուն կտրատել մի քանի մասի, 50 գ բուսայուղով տապակել:
Հետո ավելացնել քուրքուման, այնպես, որ լցվի բուսայուղի վրա եւ լուծվի: Խառնել: Ափսեի մեջ լցնել բրինձը, կլորավուն տեղ բացել մեջտեղում եւ լցնել բամիան: Ըստ նախընտրության՝ կարելի է բրնձի փոխարեն խոշոր բլղուր օգտագործել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Պարտություն, որ գրեթե անհաղթահարելի է «Փյունիկ»-ի համար
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս խոշոր՝ 5:0 հաշվով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդե»-ին: Ցավալի է, որ հայկական ակումբը չկարողացավ լուրջ դիմադրել, եւ երեւանյան խաղում գրեթե անհնարին կլինի շտկել վիճակը: Հիշեցնենք, որ Երեւանի «Փյունիկ»-ը գերազանց հաղթահարեց 1-ին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին, երկու խաղերում էլ հաղթելով միեւնույն՝ 2:1 հաշվով:
Հայաստանի 4 ակումբներից 3-ը հաջողությամբ հաղթահարեցին չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ միայն Երեւանի «Ուլիս»-ը դուրս մնաց պայքարից: Իսկ այս թիմը ուներ բոլոր հնարավորությունները 2-րդ փուլ դուրս գալու համար: Սակայն սեփական դաշտում 1:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմից եւ դուրս մնաց հետագա պայքարից: Սա այն դեպքում, երբ մրցակցի դաշտում մեր թիմը ոչ-ոքի էր խաղացել՝ 0:0:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ»-ը Բոսնիայում չնայած պարտվեց Սարաեւոյի «Զրինսկի»-ին՝ 1:2 (Գյումրիում՝ 2:0), սակայն ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի մտավ 2-րդ փուլ, որտեղ ուժերը կչափի Շվեդիայի ԱԻԿ-ի հետ: Երեւանի «Ալաշկերտ»-ը նույն՝ 1:2 հաշվով Շոտլանդիայում զիջեց տեղի «Սենտ Ջոնստոնին» (Երեւանում՝ 1:0), բայց դարձյալ արտագնա գոլի շնորհիվ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր, ընդ որում սա մեր թիմի առաջին փորձն էր: Ալաշկերտցիների մրցակիցը կլինի Ղազախստանի հնագույն ակումբը՝ Ալմա-Աթիի «Կայրաթ»-ը, որին շատերը կհիշեն ԽՍՀՄ առաջնությունից, որտեղ այս թիմը խաղում էր Երեւանի «Արարատ»-ի հետ:
Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, մեր ակումբային ֆուտբոլը նոր նվաճման հասավ: Հայաստանն առաջին անգամ 3 մասնակից ունի եվրոգավաթների 2-րդ փուլում: Continue reading



