Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում
http://www.hayary.org/wph/?p=4712#more-4712 – Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան–ներ–ում… Այս մարտի 21-ին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական եւ տոնական արարողություն կատարեցին Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկաբերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին 3-ական քրմեր…
http://www.hayary.org/wph/?p=4713 – Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց Ամանորի եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի առթիվ… Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսն արդեն եղել է… Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերին, առավել եւս Արիական Տեսակի Նախահայրենիքի՝ Հայք –Հայաստանի Բնիկների՝ Հայերիս համար…
http://www.hayary.org/wph/?p=4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ (ամբողջական հոդված) – …Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
Ինչպես տեղեկացանք ՀԱՄ գրասենյակից, այս մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կանեն Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա:
Յուրաքանչյուր վայրում ծես կանեն երեք քրմեր:
Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով կուղղորդվի դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով կշարունակեն հաղորդակցվել տիեզերաազդակ ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի: Այսպես Հայարիական Ամանորը կտոնվի յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով: Continue reading



