,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 6-ի (352) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

– http://www.hayary.org/wph/?p=4659Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

2. ԶամուրՀայի վարքականոնը կամ բունսուդո – Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը…

3. 150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը – Զորավար Անդրանիկ… Մի՛ խառնեք փետրվարի 23-ը հունվարի 28-ի հետ – Մեր բանակը տարածաշրջանի ամենակայացած բանակն է, որը նշել են նաեւ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանատուները…

4. Քաղաքական կայունությունը՝ անվտանգության երաշխիք – 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում եւ 7-8 քաղաքական ուժն էլ կբավարարեն մեր պահանջները…

5. Քաղաքական տվայտանքները չեն դադարում – անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակիցներից շատերը շարունակում են կա՛մ հաղթական երգով նահանջել կա՛մ հարձակվել… 

6. Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ… Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր… Հանրության հոգեբանությու՛նը պիտի փոխել – գիտակցորեն հարցնում են՝ արդյո՞ք նոր եկողները այն հները չեն, որոնցից էլ սկսել է այս ամենը…

7. Ադրբեջանում տնտեսական ու հոգեբանական աղետ է – մանաթի արժեզրկման եւ դոլարի թանկացման պատճառով մթերային խանութները փակ են, քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկված է… Փլուզվող միֆեր… Նա՛վթդ ո՜նց ա, նա՛վթդ… Պապան համ էլ քեռին է…

8. Հայկական խոհանոց – Նրբաբլիթներ՝ հորթի մսով… Սխտորաջուրը՝ երիտասարդացնող… Նուշը՝ ճարպակալման դեմ… Նոր ձեւաչափ՝ Եվրատեսիլում… Ձնե քանդակների փառատոնը… Այցելեք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

9. Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Գարուն է  եւ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է – Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն

Հայր Արան Հայ Տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է: Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է երկրային  գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է Բնական Կարգին եւ Հայ Արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Հա՛յր մեր Արա՝ հայի՛ Աստված.

Սերու՛մ ունես արարչական, Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին, որ Զավակն եք Տիեզերքի,

Հա՛յր մեր Արա՝ հայի՛ Աստված.

Քո սերմից ծնված հային նոր կյանք տու՛ր,

Եվ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք,

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից, չարի կարգից ու տիրույթից,

Հաջողությու՛ն Դու բեր հային, հայի երկրին ու նաեւ ինձ,

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը կատարվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿի խորհուրդը երկրպագելու) եւ Հայարիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնի Վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը Բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում…   Continue reading

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (5-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ 2-5-ում

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

http://www.hayary.org/wph/?p=4659Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– ՏԻՐ-ը Հայոց իմաստության Աստվածն է: Տիրը նախկինում ընկալվել է նաեւ որպես Արեւի Աստված, իսկ ավելի ուշ համարվել է Հայր Արայի դպիրը, գրի ու գրականության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների, երազացույց Աստվածը հին հայկական դիցաբանությունում: Համարվել է Հայր Արայի ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը։ «Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, եւ քարագործ-ճարտարապետներին»… Հայոց դիցաբանությունում նշված է, որ «հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության Աստվածն էր Տիրը՝ Արա Գերագույն Աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին հին Արտաշատի մոտակայքում էր եւ կոչվում էր Արայի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան»։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արա Աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր Աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն եւ իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում նաեւ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ «Դրա համար էլ Տիր Աստվածը կոչվում էր նաեւ երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից, երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր Աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը»։

Մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ ավելի քան հասկանալի է, թե ինչու հենց Նրա տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը գնացին քանդելու հուդա-քրիստոնյա ավերիչները: Գրիգորիս Խավարիչը նախ որոշեց հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը… Այժմ Զվարթնոցի տաճարի տեղում եւս կան Տիր Աստծո տաճարի հետքերը (բազմիցս եմ շեշտել, որ Տիր Աստված ունեցող ազգը չէր կարող տառաճանաչ չլինել եւ Հայոց Այբուբենի «հայտնաբերման» գաղտնիքն ընդամենը թաքցրած պահոցներից (նաեւ այլազգիների) օգտվելով է վերաարարվել, ինչը երբեք չի նսեմացնում Մեծն Մաշտոցի վերհանած գործը…):

Հայ Աստվածների պաշտամունքը վերցրել ու տեղայնացրել են ոչ միայն բնական ազգերը, այլեւ՝ հետագայում ինքզինքը ազգ հռչակած որոշ խառնածին հավաքականություններ, որոնց նախնիները Հայկական լեռնաշխարհից սփռված հայերն են եղել… Այդ մասին այսօր բացահայտ խոսում են բասկերը Իսպանիայում, բավարացիները՝ Գերմանիայում, բրետոնները՝ Անգլիայում եւ Շոտլանդիայում… Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն են փոխել կամ նոր անուններով կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր: Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդինավյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես Պատերազմի Աստված… Հատկապես (Նորվեգիայում) ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դավանանքին են ձգտել միշտContinue reading

ԶամուրՀայի վարքականոնը կամ բունսուդո – Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը…

Այսօր հայ հասարակության մի ստվար խումբ շատ հաճախ հանրորեն հարցադրում է կատարում, ո՞րն է մեր տեսակի ճիշտ կեցվածքը կամ վարքականոնը, հաճախ նաեւ անուղղակիորեն եւ ենթագիտակցաբար նկատի ունենալով ԶամուրՀայի կենսակերպը, փիլիսոփայական մշակույթը եւ գեղագիտությունը: Հիշենք Ռուսա թագավորին, Տիգրան Մեծին, Վասակ Մամիկոնյանին, Սմբատ Բագրատունուն, ովքեր Զամուրհայի Վարքականոնի կրողներն էին:

Մեր տեսակին հատուկ՝ Զամուրհայի փիլիսոփայական մշակույթից մեզ են հասել ընդամենը պատառիկներ, որոնք սկզբունքային են եղել միշտ, մեր տեսակի կենսագործունեությունը ապահովելու համար՝ ինչպես անցյալում, ներկայում, այնպես էլ՝ ապագայում: Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը, գիտենք նաեւ, որ Զամուրհայի փիլիսոփայական մշակույթի մեջ բացակայել է քրիստոնեական ընկալումների խոնարհությունը եւ հունա-հռոմեական աշխարհում ընդունված «ազնիվ խոսքը» կամ պահի տակ սուտ խոստումներ տալու միտումը: Սա է իմացությունների մեր պաշարը Զամուրհայի փիլիսոփայության մասին:

Այս քննախուզության մեջ կներկայացնեմ որոշակի տեղեկատվություն Ճապոնական «Բուսիդո» վարքականոնի մասին, որը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Սամուրայ, իսկ ավելի ճիշտ՝ ԶամուրՀայ: ԶամուրՀայի փիլիսոփայության ուսումնասիրությունների անհրաժեշտությունը ինձ նորից տարան Հեռավոր Արեւելք՝ Ճապոնիա, որտեղ ինձ համար բացահայտեցի ճապոնական մշակույթի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Նիտոպէ Ինադզոի հանրահայտ «Բուսիդո. Ճապոնիայի հոգին» տրակտատը, որը մի ամբողջական պատմություն է ԶամուրՀայի փիլիսոփայության մասին:

Մարտիկ Սամուրայի համար «Բուսիդո» վարքականոնի գլխավոր դրույթներից մեկը հանդիսանում է «մոռանալ իր տան մասին, մոռանալ իր ընտանիքի մասին, մոռանալ իր կյանքի մասին եւ հիշել գերագույնին ու հայրենիքը» երդումը:

Նիտոպէ Ինադզոն ընդունում է, որ բուդդայի եւ սինտոյի (արեւապաշտության), ինչպես նաեւ Կոնֆուցիոսի եւ Մէն-զցիի փիլիսոփայությունները թափանցել են Ճապոնիա Չինաստանից եւ բերել իրենց հետ նաեւ «ցզյանցզյուն գեներալ» տերմինը, որը Ճապոնիայում դարձավ «Սյոգուն»: ԶամուրՀայի «Բուսիդո» վարքականոնը իր հիմնական գծերով ճապոնական մշակույթի մեջ սերտաճած է Սյոգունական համակարգին: Մ.թ. 71-73-ին Ճապոնիայում իմպերատոր Կէյկօի ժամանակներում արդեն ճապոնական մշակույթի մեջ չինական «գեներալ» տերմինը հայտնի էր որպես՝ «թայսյոգուն»:

Համաձայն Ճապոնիայում ընդունված տեսակետի, «Բուսիդո» վարքականոնի գլխավոր դոկտրինաները գալիս են ճապոնական Արեւապաշտությունից, որը ընդունված է անվանել Սինտո: 712-20թթ. կայսրուհի Գէմմէի հրամանով կազմվեց Ճապոնական կղզիներում ապրող բոլոր կլանների եւ ցեղերի առասպելների հատընտիրը, որոնք հայտնի են որպես «Կոդզեկի-գրություններ հնագույն գործերի» եւ «Նիհոնգի-Ճապոնիայի պատմությունը»: Այս երկու աշխատանքները Սինտո Արեւապաշտական փիլիսոփայության հիմքը եղան: Սինտո փիլիսփայության ձեւավորման զուգահեռ ճապոնական մշակույթում համակարգվել է նաեւ արեւապաշտական դիցարանը եւ առասպելաբանությունը: Սինտո փիլիսոփայական համակարգի գերագույն էակը դարձավ Արեւի աստվածուհի Ամատէռասուն, ով կայսերական դինաստիայի հիմնադիրն է, իսկ տեղական կամ տարածքային կամ կլանային դիցերը համակարգում զբաղեցրին մեկ աստիճան ցածր տեղ:  Continue reading

150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը – Զորավար Անդրանիկ… Մի՛ խառնեք փետրվարի 23-ը հունվարի 28-ի հետ – Մեր բանակը տարածաշրջանի ամենակայացած բանակն է, որը նշել են նաեւ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանատուները…

150 տարվա արժանապատիվ կռվի արվեստը

«Մալաթիա» ջոկատի ազատամարտիկների որոշումն էր, որ ով ողջ մնա, պետք է հուշարձան կառուցի: Ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանը Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կանգնեցրեց զորավարի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին:

Անդրանիկը կտակում գրել էր. «Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս եւ բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:

Ժողովուրդը Առաքելոց վանքին դեռ կհասնի՛, Զորավա՛ր. Հայն իր հերոսներին փառաբանել գիտե…

Զորավարի ծննդյան 150-ամյակի օրը՝ փետրվարի 25-ին, ես էլ որոշեցի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչների (որտեղ զորավարի հուշարձանն է) շրջանում մի փոքրիկ հարցում անել՝ հասկանալու՝ ինչքանով են ճանաչում, հարգում ու գնահատում մեր հերոսին:

Բնակիչներից մեկը, ով տարեց էր ու հայացքում կրթված լինելու հստակ շեշտը ուներ, ընդգծեց, որ  Անդրանիկ Օզանյանին համարում է ժամանակի այն զորավարներից, ով ֆիդային էր դաստիարակում: Հետո Նժդեհի հետ ազատագրական պայքար սկսեցին. «Ցավոք, հիմա ֆիդային դաստիարակելու մշակույթը կորել է…»:

32 տարեկան Աղասին վստահ է, որ Անդրանիկի, Նժդեհի օրինակով՝ հնարավոր է կռվել առանց Ռուսաստանի կամ այլ աջակցող պետության վրա հույսը դնելու: «Անդրանիկի ժամանակ հզոր չէինք էնպես, ոնց որ հիմա: Առաջ զենք չկար ու կռվեցինք, հիմա զենք է՛լ կա, բանակ է՛լ կա: Հնարավոր լիներ զորավարին կհարցնեի, թե ռազմական կրթություն չունենալով եւ ատաղձագործ լինելով՝ թուրքերին ու առհասրակ հակառակորդին (որովհետեւ որքանով հիշում է՝ Բուլղարիայի համար էլ է կռվել), ի՞նչ ձեւով է կոտորել: Հետաքրքիր է, թե ինչպիսին էր վերաբերմունքը հայերի նկատմամբ, երբ գնաց Հայաստանից, հիասթափվա՞ծ էր, նեղացա՞ծ»:

Որպես հայ, Աղասին համարում է, որ առաջին երկու քայլը՝ Անդրանիկին ճանաչելը, կռվին պատրաստ լինելը՝ արել է, մնում է հայր դառնա ու երեխաներին հայրենասեր դաստիարակի:  Continue reading

Քաղաքական կայունությունը՝ անվտանգության երաշխիք – 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում եւ 7-8 քաղաքական ուժն էլ կբավարարեն մեր պահանջները…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում եւս անդրադարձել ենք մեր երկրում քաղաքական դաշտի չկայացած լինելուն: Սա այնքան ակնհայտ է, որ ամեն անգամ ստիպված ենք լինում շեշտել, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության հռչակումից ցայսօր, այդ դաշտը փոփոխության չի ենթարկվել, անգամ՝ սերնդափոխության, ինչն այլեւս լճացրել է մերթընդմերթ միմյանց փոխարինող իշխանություն-ընդդիմություն միադեմ համակարգը (երկու կողմերում նույն թիմի մարդիկ են, որ արդեն մի քանի անգամ այս ու այն կողմ են անցել): Անգամ կարծիք է ձեւավորվել, որ անհրաժեշտ է լուծարել կուսակցությունները, քանզի 7-8 տասնյակի հասնող կուսակցությունների թերեւս 7-8 տոկոսն է որոշակի ինքնուրույնություն դրսեւորում, եթե ոչ ավելի քիչ մասը: Կուսակցական կառույցները Հայաստանի համար չեն, այսպես էլ են մտածում արդեն, եւ ո՛չ միայն քաղաքացիական անձինք, այլեւ՝ որոշ քաղաքական ու հանրային գործիչներ: Իհարկե, ոմանք էլ մեկ այլ ծայրահեղության մեջ են մտնում, թե կուսակցությունները փակելուց հետո պետք է շարժվել «բացարձակ ժողովրդավարությամբ», այն է՝ հարցը հանրաքվեի եւ այլ մեծամասնական գործընթացների միջոցով պիտի լուծել:

Սա անհնարին է ինչպես բնական զարգացման, այնպես էլ ներկայիս աշխարհա-քաղաքական կարգերի տեսանկյունից: Բնական զարգացումը՝ էվոլյուցիան, պարտադրում է նաեւ բնակարգ՝ կարգ ու կանոն: Իսկ այսպես կոչված ժողովրդավարական բազում համակարգերի վերջը ամբոխավարությունն է՝ ամբոխահաճ քաղաքականությունը, ինչը չի կարող նպաստել անկախ պետության (առհասարակ՝ պետության) կայացմանը: Ավելին՝ կնպաստի օտար գաղափարների ու տեսակետների անդիմադիր ներխուժմանը: Ինչպես հայ արիներն են նշում, «միայն ժողովրդավարություն ասելով՝ պատկերացնում ենք «ժողովրդին վարելու» տեսարանը, ինչն ավելի պարզ ամբոխավարություն է կոչվում իրականում»: Նրանք անգամ առաջարկել են գոնե ժողովրդաիշխանություն տերմինը կիրառել, իսկ ճիշտը եւ նպատակահարմարը՝ ազգիշխանական համակարգն է, որտեղ ազգային օրենքները գերակա են բոլոր այլ օրենքներից, այդ թվում՝ միջազգային: Ազգային օրենքները, ըստ հայ արիների, հիմնված են մարդկային բնատուր օրենքների վրա եւ պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ոչ թե ժողովրդավարություն ասվածի անվան տակ՝ մարդու սանձարձակությունները. Մարդը ունի ոչ միայն իրավունքներ, այլեւ պարտականություններ, ինչքան շատ են իրավունքները՝ այնքան էլ շատ են պարտականությունները: Սա ազգիշխանական համակարգի հիմքն է:

Էլի ենք նշել, այսօր էլ կասենք նույնը, որ Հայաստանում պետք է գործեն հստակ քաղաքական ուղղություններ՝ ազգայնական-հայրենատիրական, ազգային-պահպանողական, ժողովրդավարական-ազատական, համայնավար-ընկերվարական եւ գուցե էլի մի քանիսը, այսինքն՝ 7-8 տասնյակից միայն 7-8-ը: Կարեւորել էինք նաեւ այն, որ այս ուժերը կարող են ունենալ հոգեւոր-հավատամքային ուղղություններ, ինչը պետք է ձեւավորվի մեզանում հաստատված քրիստոնեական միջազգային կրոնի եւ հայի բնատուր արիադավան-հեթանոսական ազգային հավատի շրջանակներում: Մնացյալ կրոնական եւ հատկապես աղանդավորական ուղղությունները պետք է դուրս մնան քաղաքական ոլորտից ու մնան բացառապես հավատի աղբյուր, եթե այդքան խիստ կարիք կունենան հավատացյալների… Բացառել է պետք նաեւ հակազգային ու հակապետական հասարակական եւ քաղաքական կառույցների հիմնումը, ինչը կազմակերպվում եւ գոյատեւում է միայն օտար դրամաշնորհային նպատակային աջակցությամբ: Ուրեմն՝ պիտի օրենքով արգելել օտար երկրներից կամ այս ու այն միջազգային կառույցներից սնվելու տարբերակները:  Continue reading

Քաղաքական տվայտանքները չեն դադարում – անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակիցներից շատերը շարունակում են կա՛մ հաղթական երգով նահանջել կա՛մ հարձակվել… 

Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտի վիճակը՝ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը: Քառօրյա նիստերի մեկնարկին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ առաջիկա օրերին իրենք հանդես կգան հստակ պարզաբանումներով՝ ներկայացնելով իրենց քայլերն ու ռազմավարությունը: Հայտարարությունից հետո Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը եւ Էլինար Վարդանյանը դուրս եկան նիստերի դահլիճից:

Օրերս էլ հայտարարվեց, թե ԲՀԿ-ն մարտի 10-ին արտահերթ համագումար է հրավիրել, որպեսզի ճշտի իր անելիքները:

ԲՀԿ-ի գործունեությունը կարող է սահմանափակվել, այսինքն՝ նախկին համարձակությունը գուցե այլեւս չլինի, չնայած որոշ ԲՀԿ-ականներ շարունակում են պնդել, թե ոչ մի բան չի փոխվելու եւ իրենք մնալու են առաջատար դիրքերում: Բայց Գագիկ Ծառուկյանն այլեւս չի կարող նախկին համբավն ունենալ, քանի որ նա իրականում այն խոցելի (անկախ Հայաստանի մեծ ալան-թալանի մասնակից է եւ ՀՀ 3 նախագահների օրոք էլ այն շարունակել է) գործիչներից մեկն է, ով նախընտրում է վճռական պահին հաղթական երգով նահանջել… Ավելի ճիշտ՝ ոչ թե նախընտրում է, այլ դա միակ ելքն է՝ սեփական ամեն ինչը փրկելու… Բացի այս, ԱԺ-ում եւս սասանվել են այս կազմակերպության դիրքերը, քանզի որոշ պատգամավորներ նախընտրեցին հեռանալ՝ չհարմարվելով ԲՀԿ ղեկավարի եսակենտրոն մղումներով ընդվզումներին: Նրանք համալրեցին անկախ պատգամավորների փոքրաթիվ բանակը: Մինչ վերջերս անկախ պատգամավորներ էին միայն 4-ը՝ Կարեն Բոթոյանը, ով ժամանակին լքել էր ՕԵԿ խմբակցությունը՝ կուսակցության քաղաքական կուրսը փոխվելուց հետո, Արայիկ Գրիգորյանը (բնապահպանության նախարարի եղբայրը), Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն» խմբակցությունից հեռացած, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը): Այժմ նրանց շարքերը կհամալրեն նախկին ԲՀԿ-ական գործարարները՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արագած Ախոյանը եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված անձինք օրենսդրությամբ իրավունք ունեն համապատասխան ընթացակարգով հեռանալ խմբակցությունից եւ իրենց հայտարարել որպես անկախ պատգամավոր, ինչպես վարվեց «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրած անձինք այդ քայլին չեն կարող դիմել, ինչպիսին, օրինակ Ալեքսանդր Արզումանյանի վիճակն է, դարձյալ «Ժառանգություն» խմբակցությունից. նա խորհրդարանում աշխատում ու գործում է այդ խմբակցության կազմում, բայց՝ անկախ: Դա չի կարելի ասել մեծամասնական ընտրակարգով ընտրված, բայց տվյալ կուսակցության խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների մասին. նրանց ոչինչ չի կաշկանդում եւ նրանք կարող են ազատորեն դուրս գալ խմբակցության կազմից, ինչպես ԲՀԿ-ից՝ Գրիգորի Մարգարյանը, ՕԵԿ-ից՝ Կարեն Բոթոյանը: Իսկ մեծամասնական ընտրակարգով Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանի պարագան թույլ չի տալիս միանշանակ պնդել, որ անկախ պատգամավորի ինստիտուտը Հայաստանի խորհրդարանում արդարացված կամ արդյունավետ չէ: Սա պնդում են որոշ վերլուծաբաններ՝ հավաստելով, որ Էդմոն Մարուքյանի օրինակը լավագույնն է, ով միակն է անկախ պատգամավորներից, ում գործունեությունը ավելի քան ակնհայտ է, նա օրենսդրական քննարկումների ժամանակ, օրենսդրական նախաձեռնություններ հեղինակելու եւ ներկայացնելու հարցում շատ ակտիվ է եղել՝ ի տարբերություն մյուսների:

Եթե անկախ պատգամավորի մի այսպիսի օրինակ կա գոնե, ապա չկա որեւէ օրինակ, երբ ընտրողին բազում խոստումներ տված եւ ոչինչ չարած պատգամավորը վայր դնի մանդատը եւ ապաշխարհի: Եվ գուցե հետո նորից ընտրվի ու իսկապես աշխատի: Ինչպես ասում են, անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ մի պատգամավոր նման հերոսական քայլի չի դիմել: Continue reading

Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ… Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր… Հանրության հոգեբանությու՛նը պիտի փոխել – գիտակցորեն հարցնում են՝ արդյո՞ք նոր եկողները այն հները չեն, որոնցից էլ սկսել է այս ամենը…

Ըստ ընդդիմության՝ պաշտոնանկ անելու խնդիրը ժամանակավրե՞պ

ԱԺ-ում քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը: Կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 68: Նախագիծը չընդունվեց: Մինչ քվեարկությունը հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը. «Քվեարկության է դրվելու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին օրենքի որոշման նախագիծը: Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման անդամներս, մեզ հաշիվ ենք տալիս, որ այս որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտնելու շանսեր չունի, բայց քիչ անց տեղի ունենալիք քվեարկությունից հետո այսպես թե այնպես այդ իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական օրակարգ, եւ մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով քննվեն Հայաստանի դատական համակարգի կողմից»: Նա նշեց, որ կանխելով շահարկումներն՝ ընդգծում է, որ նախագիծը չի խախտում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը: «Այստեղ շարադրված են փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության՝ օդում կախված տեղեկությունները վերջնականորեն ստուգելու համար»:

«Ժառանգություն»-ը պաշտպանեց առաջարկը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ կոչ արեց կողմ քվեարկել որոշման նախագծին: Ըստ պատգամավորի՝ վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը պատժվելու է: Նա հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմել են մարդիկ եւ ասել են, որ Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլեւ Արթիկում, Կոշում եւ այլն… Բայց չհասցրեց ավարտել միտքը, քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց՝ հրահանգեց անջատել խոսափողը: ՀՅԴ անունից վարման կարգով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու բոլոր հիմքերը կան, բայց ՀԱԿ-ը չի միանա, որովհետեւ նախագծի հեղինակն այն չի քննարկել քաղաքական ուժերի հետ: Ավելին՝ «Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական առումով նախապատրաստված չէ եւ նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որեւէ լուրջ հիմք չկա»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ սա լավ առիթ է ցույց տալու, թե ինչքան են փողփողում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա կոչ արեց կողմ քվեարկել՝ ասելով, որ ինքը հենց այդպես էլ անելու է: Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հիմա հանել նախագիծն օրակարգից եւ քննարկել ընդդիմադիր ուժերի հետ, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագիծը երկար ժամանակ է դրված է շրջանառության մեջ, սակայն որեւէ առաջարկ չի ստացել:

Կառավարական ճգնաժամ էլ չկա՞ր
Continue reading

Ադրբեջանում տնտեսական ու հոգեբանական աղետ է – մանաթի արժեզրկման եւ դոլարի թանկացման պատճառով մթերային խանութները փակ են, քաղաքն ամբողջությամբ հոսանքազրկված է… Փլուզվող միֆեր… Նա՛վթդ ո՜նց ա, նա՛վթդ… Պապան համ էլ քեռին է…

Ադրբեջանում տնտեսական ու հոգեբանական աղետ է

Ադրբեջանական մանաթը կտրուկ անկում է ապրում: Ադրբեջանական փորձագետները կարծում են, որ այդ երկրի պետական բյուջեն պետք է վերանայվի: Բանն այն է, որ գլխավոր ֆինանսական փաստաթղթում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված էր 90 դոլար, մինչդեռ ներկայումս այն արդեն 40 դոլարով ցածր է: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ թե աղետի շեմին է, այլ այստեղ արդեն աղետ է, որ կա:

Բացի այդ՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը չի վստահում իր երկրի արժույթին՝ մանաթին: Եվ սա այն պարագայում, երբ այդ հիմնադրամը այդ երկրի պետբյուջեի հիմնական դոնորն է: Բանն այն է, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելում սեփական արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1%: Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, ապա իրավիճակն ավելի պարզ կդառնա:

Գանք հերթով: Ադրբեջանի կենտրոնական բանկը դեռ փետրվարի 16-ին հայտարարեց, որ հրաժարվելու է մանաթի կուրսը կապել դոլարի հետ: Նույն օրն իսկ Բաքվի բնակիչները սկսեցին զանգվածաբար ազատվել սեփական արժույթից (իսկ Բաքվից դուրս մարդիկ խնայողություններ չունեն, որ փորձեն դրանք իրացնել. այսպես գնահատում են տեղի փորձագետները): Երկու օր անց ադրբեջանական մամուլը հայտնեց, որ բաքվեցիներն արդեն հասցրել են ձեռք բերել քաղաքի բոլոր փոխանակման կետերում եղած դոլարի ու եվրոյի ամբողջ պաշարը: Ի դեպ, սկզբում Բաքվում, հետո արդեն՝ ադրբեջանական մյուս շրջաններում արտարժույթի փոխանակման կետերը դադարեցրեցրին դոլարի եւ եվրոյի վաճառքը:

Continue reading

Հայկական խոհանոց – Նրբաբլիթներ՝ հորթի մսով… Սխտորաջուրը՝ երիտասարդացնող… Նուշը՝ ճարպակալման դեմ… Նոր ձեւաչափ՝ Եվրատեսիլում… Ձնե քանդակների փառատոնը… Այցելեք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Նրբաբլիթներ՝ հորթի մսով

Բաղադրությունը – Աղացած հորթի միս – 300 գ, սոխ – 0.5 կգ, կարագ – 100 գ, հնդկաձավար – 200 գ, համեմունքներից՝ չորացած սամիթ, ծիտրոն կամ ռեհան, հոտավետ պղպեղ, սեւ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Հնդկաձավարը լավ խաշել: Աղացած միսը լցնել թավայի մեջ, ավելացնել կտրտած սոխը: Կարագը դնել վրան, որ դանդաղ եփվի: Հենց ջրքամվի, տապակել, հնդկաձավարը լցնել վրան, որ կրկին եփվի: Համեմել աղով, պղպեղով, կանաչիներով:

Այս միջուկը փաթաթել նրբաբլիթների թերթերի մեջ:

Սխտորաջրի երիտասարդացնող կարողությունը

Սխտորը մաքրելուց հետո մի՛ շտապեք դեն նետել կեղեւը, այլ հավաքեք եւ պահեք այն: Դրանք ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի երիտասարդությունը պահպանող հրաշք միջոց են: Սխտորաջուրը խմում են ամսվա որոշակի օրերին: Տղամարդիկ պետք է այն խմեն յուրաքանչյուր ամսվա 10-20-ն ընկած ժամանակահատվածում, կանայք՝ 20-30-ը: Մեկ օրվա ընթացքում պետք է խմել այս օշարակի 4 բաժակ:

Կպահանջվի մեկ բուռ սխտորի կեղեւ: Ջուրը եռացրեք, 1-3 րոպե թողեք՝ փոքր-ինչ սառչի, հետո լցրեք կեղեւի վրա: Թողեք 6-8 ժամ թրմվի, եւ օշարակը պատրաստ է: Սխտորաջուրը չի կարելի խմել եռացրած կամ տաք վիճակում:

Նուշը՝ լավագույնը ճարպակալման դեմ

Հետազոտություններըը ցույց են տվել, որ ճարպն այրող սննդամթերքների ցուցակում նուշը լավագույն միջոցներից առաջին տեղում է: Սան-Դիեգոյում (ԱՄՆ) անցկացվող սնուցման ամերիկյան միության նիստին նուշի հատկությունների մասին 6 զեկույց ներկայացվեց. այս մասին հաղորդել է Newsmax Health-ը:

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Աշխարհի մարզական հեւքից –

Սպորտի նախարարը՝ քաղաքական սուզալողի մասնագետ

ԲՀԿ ղեկավարի քաղաքական արկածախնդրությունը լարման մեջ էր գցել այդ կազմակերպության գործարարներին, պատգամավորներին, պաշտոնյաներին եւ այլոց, որոնցից ոմանք անգամ հեռացան կազմակերպությունից: Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է, որոշել էր «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», անգամ կառավարության նիստին ներկա չէր եղել:

Հայտնի է, որ նախարար Ղազարյանը մինչեւ նախարար դառնալն աշխատել է իր կուսակցության նախագահ Ծառուկյանի ենթակայությամբ եւ պաշտոնում նշանակվել է հենց դա հաշվի առնելով (ներքին առումով՝ համարվել է ԲՀԿ ղեկավարի ներկայացուցիչը կառավարությունում): Վերջին դեպքերից հետո դեռ հրաժարական չի տալիս, ուստի՝ կարելի է ենթադրել, որ սպորտի բնագավառը, այնուամենայնիվ, կմնա Գագիկ Ծառուկյանի ոլորտը… Հատկապես, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել հեռանալ քաղաքականությունից եւ մնալ սպորտի բնագավառում:

ՖԿՀՊԻ-ն արդեն նոր խորհրդի նախագահ ունի

2015թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Մասնակցում էին 24 անդամներից 23-ը, ովքեր առաջադրեցին ու միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին: Նորընտիր նախագահը համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։ «Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան ինստիտուտում, պետք է շարունակվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձեւավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության եւ դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետեւ միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ եւ ստեղծել գիտելիքահենք հասարակություն»: Արսեն Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար, ով ազատվել էր պաշտոնից նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:

Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը, եւ խորհրդի նոր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը: Ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշել է, այս պաշտոնում Արսեն Քարամյանի ընտրությունը ճիշտ էր,, ում համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին եւ լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու ոլորտում անելիքները:

Արթուր Աբրահամը՝ ԵՀՄՖ-ի նախագահության պատվավոր անդամ
Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 5-ի (351) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan

1. Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

–  http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

– http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

– http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Բազմանպատակ սահմանը – Սահմանների վերաբացումը՝ ինչպես երկկողմանի տնտեսական շահավետ քայլ, այնպես էլ՝ Արեւմտյան Հայաստանում թյուրքական տարրի բնակեցման նպաստավոր պայման եւ միակողմանի թուրքական շահ…

3. Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման – Հայոց Պահանջատիրությունը ոսկոր՝ ոմանց կոկորդում, թե՛ ներսում, թե՛ դրսում… Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին

4. Փակ են ա՛յն սահմանները, որոնց երկու կողմերում Հայաստանն է՝ Արեւելյան եւ Արեւմտյան… Արիները հաստատեցին ազգային եւ միջազգային ծրագրերը – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ

5. Քաղաքական շանթահարում՝ առանց բացառման – Հայաստանն ու հայությունը ունեն բոլոր կարողությունները ոչ թե հեղափոխությամբ (ռեւոլյուցիա), այլ բնափոխությամբ (էվոլյուցիա)՝ բնականոն ընթացքով երկիրը դուրս բերել ճգնաժամից, իսկ ազգին՝ ապազգային հոգեվիճակից…

6. Քաղաքական նոր որա՞կ. հաղթանակ՝ արագ հանձնվելով – Անզիջում միլիարդատերը զիջեց «չարիքի իշխանությանը» – «օլիգարխ» եւ «մայդան» խ(հ)եղափոխական եզրերը հայկական չեն… Հաշտությու՜նս որն է՝ թող գնա սպորտով զբաղվի…

7. Թորգոմ-Լանթա-Ատլանտ – Ինչու դադարեցին ուսումնասիրությունները Քարահունջում… Սյունիքը կարելի է համարել Մեծ Ատլանտիդայից մնացած մի փոքր կղզի, իսկ Անտլանտիդան եղել է ավելի մեծ, քան Լիբիան ու Ասիան միասին վերցրած…

8. Հայկական խոհանոց – Սոխով թանապուր… Աշխարհի մարզական հեւքից – Կգնա՞ն հայ մարզիկները Բաքու… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (4-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 2-4-ում

http://www.hayary.org/wph/?p=4611  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4625  Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4641Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել…

– ԱՍՏՂԻԿ-ը հայոց սիրո եւ գեղեցկության Աստվածուհին է: Սիրո դիցուհուն նաեւ ջրի Աստվածուհի են համարել, քանզի Նրա պաշտամունքը անմիջական կապված է Վարդավառի տոնի հետ: Աստվածուհու պաշտամունքը կապված է նաեւ Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկը համարվում է երկնային լույսի Աստվածուհի, կոչվել է նաեւ Ոսկեծղի, Վարդամատն:

Աշտիշատում գտնվող Աստվածուհու տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին, քանզի նրանց սերը Արարչատուր էր եւ Արարչակնիք… Աստղիկի եւ Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան եւ բնույթով միակն է բոլոր Աստվածային Համակարգերում… Այդ ամուսնության հետեւանքով անձրեւ էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Արածանի (Եփրատ) գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել, որի պատճառով երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։

Հին Հայաստանում համոզված էին, որ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն Աստծուն։ Աստղիկին նվիրված տաճարներ կային նաեւ Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձեւյաց գավառում եւ այլուր։ Երեւանի օպերայի ու բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար։ Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել։

Ակադեմիկոս Մանուկ Աբեղյանն Աստղիկին համարում էր նաեւ «ջրի աստվածուհի» եւ համարում, որ «Գեղամա լեռներում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողներն Աստղիկ դիցուհու արձաններն են»։ Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե, հռոմեական արհեստածին Վեներա աստվածուհիներին։ Աստղիկի տոնը նշել են հուլիսի կեսին՝ համընդհանուր մեծ հանդիսություններով եւ արարողություններով։ Տոնը կոչվել է Վարդավառ եւ պահպանվում է։ Վարդավառը դարձրել են Հայաստանյայց (Հայաստան այցելած, այսինքն՝ դրսից եկած) առաքելական եկեղեցու տաղավար տոներից, բայց նշում են որպես Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։ Սա ոչ մի կապ չունի Վարդավառի հետ, եւ եկեղեցին դարեդար փորձեց վերացնել Վարդավառի՝ միմյանց ջրելու, ջրցողելու ավանդույթը, ինչը ցայսօր չի հաջողում..Continue reading

Բազմանպատակ սահմանը – Սահմանների վերաբացումը՝ ինչպես երկկողմանի տնտեսական շահավետ քայլ, այնպես էլ՝ Արեւմտյան Հայաստանում թյուրքական տարրի բնակեցման նպաստավոր պայման եւ միակողմանի թուրքական շահ…

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի նախաձեռնումը ՀՀ նախագահի կողմից անսպասելի էր ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի համար: Երկուսն էլ հասկանում են, որ միջազգային քաղաքականությունը չի հանդուրժի այս քայլը, բայց ոչ թե Հայաստանի քայլը, այլ՝ թուրք-ադրբեջանական խափանարար դաշինքի:

Անկարան ամեն գնով նախապայմաններ առաջ քաշեց, ինչը  բացակայում էր արձանագրությունների մեջ, ավելին՝ այդ նախապայմաններից մեկը՝ հայոց ցեղասպանության խնդիրը չարծարծելը թուրքական նախապայման էր, իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցի ներառումը՝ ադրբեջանական:

Եթե թուրքական պահանջը ինչ-որ կերպ առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Արցախի խնդիրը զուտ հայ-ադրբեջանական է եւ սա կարող է դառնալ արձանագրությունների տապալման հիմնական պատճառ, որն ի վնաս է ոչ միայն Թուրքիայի, այլեւ՝ Ադրբեջանի: Եվ Բաքուն հասկանում է, որ այս նախաձեռնության տապալման մեղավորներից մեկն է ու հիմնական մեղավորը, որ հայ-թուքական արձանագրությունները փաստացի վերածվեց հայ-թուրք-ադրբեջանականի:

Մինչ այս, տնտեսագիտության պրոֆեսոր, Անկարայի համալսարանի դասախոս Օնուր Օզսոյը անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությանը, փակ սահմանին ու դրա հետեւանքներին: Նա այդ թեմայով հոդված է հրապարակել թուրքական մամուլում՝ առաջ քաշելով այն միտքը, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալը սոցիալապես, տնտեսապես ու քաղաքականապես բացասական ազդեցություն է ունենում ինչպես այդ երկու երկրների, այնպես էլ նրանց տարածաշրջանային հարեւանների վրա:

Նա հիշեցնում է, որ «հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան 1993թ.՝ որպես զորակցություն Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում: Մինչեւ այդ Թուրքիան Հայաստանի հետ հաղորդակցվելու երկու սահմանակետ ուներ. 1. Աթքայա-Կարս-Գյումրի (երկաթուղի): 2. Ալիջան-Իգդիր-Մարգարա:  Continue reading

Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման – Հայոց Պահանջատիրությունը ոսկոր՝ ոմանց կոկորդում, թե՛ ներսում, թե՛ դրսում… Բաքվի խեղկատակները սպառնում են հայ մարզիկներին

Անկարան եւ անգլո-ամերիկյան դաշինքը անցան հարձակման

ՀՀ 1-ին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին: Չնայած, իր ասելով հապաղել է ուղարկել, քանի որ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված ելույթով, բայց ծանրութեթեւ անելուց հետո, հասկացել է, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունի հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն «առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին»։

Նամակի շարժառիթը, ըստ ձեւակերպման, համազգային եւ համապետական նշանակություն ունեցող կարեւորագույն խնդրի մասին է, ինչպիսին 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու հարցն է, որն, իր պատկերացմամբ վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից։

ՀՀ 1-ին նախագահը չգիտես ինչու՝ մի այլ ձեւով է մտահոգվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության առումով, ընդգծել է դրա վերախմբագրման եւ միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցման անհրաժեշտությունը, քանի որ «այդ խայտառակ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չէր շահի միջազգային

հանրության համակրանքը, այլեւ կկորցներ անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։ Այժմ, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, ուզում է հանդես գալ նաեւ գործնական առաջարկով, այն է՝ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Եվ իբր հենց այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, պետք է ծնվի «Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»:

Հետեւաբար, ըստ ա՜յն «հիմնադիր» (ՀՀՇ-ականների սիրելի բառն էր) նախագահի, ով իր թիմով միանշանակ դեմ էր, որպեսզի Հայաստանի Գերագույն Խորհուրդը Անկախության Հռչակագրում ամրագրի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փաստը, իր առաջարկվող ուղերձում ասում է, որ «տուրք չպետք է տալ երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին, նաեւ որեւէ կերպ չպետք է վնասել «Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծմանը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։  Continue reading