ԱՍԱԼԱ-ն իր լուծարման մասին կհայտարարի Հայոց բոլոր բռնագրավված տարածքների ազատագրումից հետո միայն

- Պարոն Փաշաբեզյան, «Ուխտ Արարատի» կազմակերպության անդամները նախկին ազգային վրիժառուներ եւ արցախյան պատերազմի ազատամարտիկներ են: Ո՞րն էր նման կազմակերպություն ստեղծելու շարժառիթը: Միայն նախկին ԱՍԱԼԱ-ականնե՞ր են անդամագրված:

- Նախ՝ մենք համամիտ չենք «ազգային վրիժառուներ» ձեւակերպման հետ, գործածում ենք «նորագույն զինյալ ազատագրական պայքարի մարտիկներ» կամ պարզապես «ազատագրական պայքարի մարտիկներ» եզրը: Եվ ապա, կազմակերպության մեջ միայն մեր նախկին մարտիկներն են: Արցախյան պատերազմի ազատամարտիկները մեր լավ համակիրները, համախոհներն ու բարեկամներն են: Պետք է իրարից տարանջատել: Իսկ համախմբվելու շարժառիթը առաջին հերթին միասին լինելու, միասին մտածելու, մտահոգությունները կիսելու, միասին գործելու անհրաժեշտությունն էր: Երկրորդ խնդիրը՝ հարկ եղած դեպքում միմյանց օգնելու, օժանդակելու ձգտումը:

Շարունակել կարդալ

Մեծ Մերձավոր Արեւելք. Պայքար տարածաշրջանի գերիշխանության համար

Վերջին տարիներին միջազգային քաղաքականության ամենաթեժ կետերից մեկը Մերձավոր Արեւելքն է, որը Զբիգնեւ Բժեզինսկին անվանել է «գլոբալ Բալկաններ»: Բուն «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը առաջ քաշվեց Ջեյմս Բեյքերի Հրապարակային քաղաքականության ինստիտուտի մասնակցությամբ: Այն նախատեսում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի հիմքի վրա աշխարհաքաղաքական նոր տարածաշրջանի ստեղծումը, որում ընդգրկվում են Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները, Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը եւ Հյուսիսային Աֆրիկան: Ըստ այդ նախագծի, ԱՄՆ-ն Չինաստանից մինչեւ Բալկաններ ստեղծում է «ազատ մայրուղի», որտեղ չի կարող գոյություն ունենալ ԱՄՆ շահերին հակառակվող որեւէ երկիր ու վարչակարգ: Դա կլինի տարածաշրջան ԱՄՆ-ի համար, որը մեծ նշանակություն կունենա համաշխարհային տնտեսակարգի վրա ազդելու համար. այստեղ են շահագործվում նավթի ու գազի զգալի պաշարները, որից այսօր կախում ունի նաեւ ԱՄՆ-ի տնտեսությունը: Սակայն այսօր այդ, այսպես կոչված, մեծ կամ ազատ մայրուղու վրա կա մի խոչընդոտ՝ Իրանը, որն էլ իր հերթին է ձգտում դառնալ տարածաշրջանային նշանակության տերություն:

Շարունակել կարդալ

Իրանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրները 21-րդ դարում

1979թ. Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի հասարակությունը եւ իշխանության եկած կրոնաքաղաքական վերնախավը հայտնվեց միջազգային քաղաքական եւ տնտեսական մեկուսացվածության մեջ: Քաղաքակրթությունների պայքարի հերթական փուլում Իրանում հաղթանակ տարած իսլամական քաղաքակրթությունը եկավ ո՛չ ասելու 1970-ական թթ. լայն թափ ստացած Իրանի արեւմտականացման գործընթացին եւ հեղափոխության առաջնորդ էմամ Խոմեյնու շուրթերով առաջ քաշեց Իրանի զարգացման, այսպես կոչված, երրորդ ուղին, այսինքն՝ ո՛չ դեպի արեւելք (սոցիալիզմ), ո՛չ՝ արեւմուտք (կապիտալիզմ), այլ՝ դեպի իսլամ: 1979թ. սկսած Իրանի նոր կրոնական վարչակարգը ձեռնամուխ եղավ երկրի իսլամականացմանը: Է. Խոմեյնու գաղափարաքաղաքական հիմնատարրերը՝ վելայաթե ֆաղիհը, որը ներառում էր այդ երրորդ ուղու հիմնադրույթները, դարձան Իրանի ներքին (կենցաղում, մշակույթում, տնտեսությունում, գիտության եւ կրթական, քաղաքական եւ պետական համակարգերում) եւ արտաքին (իսլամական հեղափոխության արտահանումն ամբողջ աշխարհում) քաղաքականության հիմնաքարերը: Սակայն, հեղափոխությանը հաջորդած առաջին տարիները, երբ ընթանում էր իրանա-իրաքյան պատերազմը, գործնականում ցույց տվեցին, որ երրորդ ուղին անհնար է ի կատար ածել միայն հոգեւոր ոլորտին ապավինելով, հատկապես՝ դրա արտաքին հիմնադրույթները: Բացի Իրանից, որեւէ այլ մահմեդական երկրում իսլամական հեղափոխություն տեղի չունեցավ, իսկ Իրանի ներսում առաջ քաշված խիստ իսլամական կարգի տնտեսության ծրագիրն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում խորացրին երկրի տնտեսական ճգնաժամը: Եվ ահա, 1980-ական թթ. վերջից – 90-ական թթ. սկզբից արդեն Իրանի քաղաքական ղեկավարությունը եւ՛ արտաքին, եւ՛ ներքին քաղաքականությունում որդեգրեց խիստ չափավոր ազատականացման ուղի, որն ավելի առարկայական դարձավ 1997թ.-ից, երբ երկրի նախագահ ընտրվեց բարեփոխական Մուհամմադ Խաթամին: Մինչ այդ Իրանը հրաժարվել էր իսլամական հեղափոխության արտահանման ռազմավարությունից եւ որդեգրել տարածաշրջանային համագործակցության ռազմավարություն՝ աշխուժացնելով իր անդրկովկասյան եւ կենտրոնասիական քաղաքականությունը: Երկրի ներքին կյանքում նույնպես կատարվեցին ազատականացման որոշակի քայլեր

:


Շարունակել կարդալ

Կարդացեք ազգայնական մամուլ

Մեր կայքի մամուլի բաժնում կարդացեք «Հայ-Արիներ»-ի եւ «Լուսանցք»-ի նոր թողարկումները:
«Լուսանցք» շաբաթաթերթը լույս է տեսնում ամեն ուրբաթ օր: Թերթի թարմ համարները գնեցեք մամուլի կրպակներից:

Շարունակել կարդալ

Նոր վարչապետի սպասելի՞ս…


Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ է խոսում ՀԱՄ առաջնորդը

ԱԺ խոսնակի հրաժարականից հետո ներքաղաքական ի՞նչ ծավալումներ են սպասվում: Այս՝ ներքաղաքական խառնակ իրավիճակում որտե՞ղ է Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ ո՞րն է այս կառույցի դերակատարումը: Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրը միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր: Տարբեր զարգացումների շուրջ նրա տեսակետներն այնքան հստակ էին, որ մենք գերադասում ենք զերծ մնալ սեփական մեկնաբանություններից…

Ըստ Ա. Ավետիսյանի, նախընտրական ու հետընտրական գործընթացներից հեռու մնալն ամենեւին մեկուսացում չի ենթադրում (ինչը վկայում են ՀԱՄ հայտարարություններն ու պարզաբանումները մամուլում), իսկ մարտի 1-2-ի դեպքերից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել՝ հասկանալով, որ ներքաղաքական վիճակը կարող է էլ ավելի տխուր հետեւանքներ ունենալ:

Շարունակել կարդալ

Հանրահավաք՝ ընդդիմության մահախոսականո՞վ…

Սեպտեմբերի 15-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Ինչպես ընդդիմադիր առաջնորդներն էին ասում՝ օրինական, թույլատրված առաջին հանրահավաքը: Այս անգամ էլ Մատենադարանի հարթակում հայտնվեցին ընդդիմության հին ու նոր ղեկավարներ՝ ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ նախագահ Ա. Զուրաբյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դ. Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ա. Զ. Սարգսյանը, երկար ժամանակ ընդհատակում մնացած «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գ. Մարգարյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Ա. Կարապետյանը, Հայ կամավորականների համախմբման առաջնորդ Ժ. Սէֆիլյանը եւ

այլք:
Շարունակել կարդալ

Հայաստանը Արարչագործության Բննօրրան

Այս հոդվածը երիտասարդ հեղինակի ընդվզումն է տարբեր հեղինակությունների գենետիկորեն հակահայ դրսևորումների նկատմամբ։  Այս նամակը ուղղված է միջազգային խարդավանքներ և դավադրություններ բացահայտող հեղինակություն (conspiracy authority) Դավիդ Այքին (David Icke)։
Որպես ծանոթություն կարող եք այցելել այդ անգլիացի հեղինակության կայքէջերը.

http://www.davidicke.com
http://www.davidicke.com/forum/
http://www.davidickebooks.co.uk/
http://www.newsforthesoul.com/icke.htm
http://www.reptilianagenda.com 

Որոշ օգտագործվող բառերի բացատրությունը.
Վիշապաշունչ    –  Bible
Խավարիչներ     –  Illuminati


30  Հունիսի 2008թ.
Թույլ տվեք ներկայացնել ինձ։  Իմ անուն է Հայկ Նազարյան և ես 19 տարեկան եմ։  Ամենից առաջ ես կցանկանայի հայտնել իմ գոհունակությունը Ձեր կատարած և այժմ էլ շարունակվող գործունեության հանդեպ։  Դուք լրիվ բացեցիք իմ աչքերը հասկանալու համար թե ի՞նչ է կատարվել և թե ի՞նչ է կատարվում այժմ աշխարհում։  Դուք ամեն գնով տարածում եք ճշմարտությունը և դրա համար ես շատ երախտապարտ եմ Ձեզ։  Ես ունեմ բոլոր Ձեր պատրաստած տեսահոլովակները և ունեմ համարյա բոլոր Ձեր գրած գրքերը։  Ես կարդացել եմ Ձեր գրած գրքերից ամենակարևոր և ամենաազդեցիկ երեք գրքերը՝ («Ամենամեծ Գաղտնիքը», «Պատրանքի Զավակները» և «Համաշխարհային Դավադրություն»), և պետք է ասեմ որ բոլոր այդ գրքերը իրապես հոյակապ են։

Իմ այս գրության նպատակը այն է, որ նախ և առաջ շնորհակալություն հայտնեմ Ձեզ այս բոլոր հետազոտությունների համար, ինչպես նաև օգտակար լինեմ Ձեզ Ձեր հետազոտությունների մեջ։  Դիտելով Ձեր թողարկած տեսահոլովակները և կարդալով Ձեր վերը նշված գրքերը, ես նկատեցի որ Դուք շատ անգամ խոսում եք հնադարյան տարբեր քաղաքակրթությունների և երկրների մասին և ես ապշած եմ որ Դուք երբեք չեք հիշատակում Հայաստանը։

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման եւ Պետդումայի Դաշնության Խորհուրդը, հաշվի առնելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, հարգելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կառավարությունների եւ ժողովուրդների՝ իրենց երկրների անկախության ճանաչման դիմումները, քննարկեցին եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ պետություններ:
Սա ոչ միայն ճշմարիտ պատմական որոշում էր, որում հարգվեցին իրենց պատմական տարածքներում անկախություն հռչակած բնիկ ազգերի իրավունքները, այլեւ՝ արժանի հակահարված էր Կոսովոն՝ պատմական սերբական տարածքը բնիկներից խլելու եւ մահմեդական եկվորներին Արեւմուտքի կողմից նվիրաբերելու փաստին:
Սա նաեւ արժանի հակահարված էր անարդարորեն այլոց տարածքները զավթած, պետություններ ու արհեստական ազգեր ստեղծած կառավարություններին, որոնք տարածքային անձեռնմխելիության իրավունքը մշտապես հակադրում էին ազգերի ինքնորոշման իրավունքին, հատկապես բնական ազգերի՝ իրենց պատմական տարածքներում ինքնորոշվելու իրավունքին:
Չնայած այն հանգամանքին, որ Հայ Արիական Միաբանությունը Արցախ-ԼՂՀ-ն (ազատագրված տարածքներով) համարում է Հայաստանի Հանրապետությանն այլեւս միավորված տարածք եւ անբաժան մաս, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին դիմում ենք Արցախ-ԼՂՀ ինքնորոշման իրավունքը նույնպես հարգելու միջնորդությամբ:
Դիմում ենք նաեւ աշխարհի ազատատենչ ազգերին ու երկրներին՝ ճանաչելու եւ սատարելու ՌԴ իշխանությունների որոշումը, ինչպեսեւ՝ Արցախ-ԼՂՀ-ի արդեն իսկ ինքնորոշված իրավունքը:
Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդներին՝ անկախության հռչակման առիթով եւ իր աջակցությունն է հայտնում նորանկախ երկրների իշխանություններին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
26.08.2008թ.

Շարունակել կարդալ

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Ռուսաստանի Դաշնության

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին


Մեծարգո ՌԴ Նախագահ

Հայ Արիական Միաբանությունը պաշտոնական հայտարարությամբ իր աջակցությունն արդեն հայտնել է հարավօսական եւ աբխազական ժողովուրդներին՝ վրացական ներխուժուման դեմ համարժեք քայլերի ձեռնարկման եւ ազգային-ազատագրական գործողությունները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Այս առումով անվերապահորեն մեծ է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Հարավային Օսիային եւ Աբխազիային՝ ինչպես զինական, այնպես էլ հումանիտար եւ քաղաքական օժանդակության առումով: Ակնհայտ է, որ առանց ռուսաստանյան խաղաղապահների եւ զինուժի, դժվար կլիներ զավթարարների առաջընթացը կասեցնել եւ պատժելով հետ մղել:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունն իր քաջալերանքն է հայտնում ՌԴ իշխանություններին, որոնք երկար սպասված ժամանակահատվածից հետո կարողացան համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ աշխարհն այլեւս միաբեւեռ չէ եւ կարող է հավասարակշռված դառնալ: Մենք այս առումով անհանգստացած ենք հատկապես Հարավսլավիայի (այնուհետ՝ Սերբիայի) մասնատումից, Միջին Ասիայում Արեւմուտքի սանձարձակ ուժերի դերակատարման ընդլայնումից եւ Մերձավոր Արեւելքում թուրք-իսրայելա-ամերիկյան համագործակցության անպատժելիության ծավալումից, որի համար մեղավոր ենք համարում նաեւ ՌԴ իշխանություններին, որոնք անվճռականություն ցուցաբերեցին՝ իրենց դաշնակիցներին պաշտպանելու համար: Մենք անհանգստացած ենք նաեւ Հայաստանի համար, որը նույնպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում վրաց-օսական ռազմական հակամարտության ծավալման առումով: Այդ հակամարտությունն արդեն հանգեցրել է խաղաղ բնակավայրերի ավերումների եւ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի:
Նախահարձակ լինելով՝ վրացական զինուժը չհայտարարված պատերազմ է սկսել Հարավային Օսիայի դեմ: Արցախ-ԼՂՀ-ն, Հարավային Օսիան եւ Աբխազիան վաղուց արդեն անկախացած երկրներ են Հայկական եւ Կովկասյան լեռնաշխարհներում: Ուստի, Վրաստանի գործողությունները մենք գնահատում ենք որպես ներխուժում (ագրեսիա) անկախ պետության տարածք:
Վրացական ազգայնամոլական իշխանությունները փորձում են օս-ալաններից վերստին բռնագրավել ժամանակին Վրաստանին բռնակցված ոչ վրացական տարածքները, ինչը մենք անթույլատրելի ենք համարում եւ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին՝ դադարեցնել պատերազմական գործողություններն ու հատուցել Հարավային Օսիային պատճառած վնասները: 

Շարունակել կարդալ

Ախալքալքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ «Երկիր» միության կոչը

2008թ. հուլիսի 17-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքում ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցավ պայթյուն, որի արդյունքում որեւէ տուժված չգրանցվեց:

Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը նախաձեռնեց հալածանքների մի աննախադեպ ալիք` ուղղված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ակտիվիստների դեմ: Այսպես, Դաշինքի անդամ 10-ից 15 հոգի ծեծի եւ բռնության գործադրմամբ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Ոստիկանները ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը` ջարդելով մուտքի

եւ սենյակների դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: Շենքում որեւէ զենք կամ զինամթերք չգտնվեց:

Հուլիսի 17-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով զինված անձիք, թվով շուրջ 40 հոգի, ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի անդամ Գուրգեն Շիրինյանի տուն: Գուրգենի հոր նկատմամբ բռնություն կիրառվեց, իսկ Արթուր Բերուջանյան անունով ոստիկաններից մեկը սպանվեց: Ոստիկանությունը հայտարարեց, որ Գուրգեն

Շիրինյանը դիմել է փախուստի. նրա հայրն ու հորաքույրը ձերբակալվեցին:

Հուլիսի 18-ին, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ը տարածեց հայտարարություն, որտեղ տեղի ունեցածը որակեց որպես սադրանք` ուղղված իրենց կառույցի կազմալուծմանը: Դաշինքը պահանջեց իշխանություններից տեղի ունեցածի անաչառ եւ մասնագիտական հետաքննություն, որը կբացահայտի կատարվածի իրական մեղավորներին:

Շարունակել կարդալ

Բաց նամակ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին

ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով:
Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝ հայաթափեն Ջավախքը:
Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: Ժամանակին աշխարհի աչքի առաջ կատարվածն այսօր դառն իրողություն է: 
Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները՝ մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը:

 

Շարունակել կարդալ

Մանուել


Թափառիկ հայեր


Արամե