Daily Archives: October 3, 2014

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 31-ի (336) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223 

(1. https://www.facebook.com/armenuhi.melqonyan ;  2. https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline ; 3. http://pressa.ru/ru/magazines/lusantsklusantsk#/ ;         4. http://my.mail.ru/list/lusantsk/):

1. Ազգայնականության համեմատականներ.- Ծագման գիտակցումն է գիտակցությունը սնում… Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Գառնո տաճարի դեմ ճղճիմ քայլը նա՛եւ Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր դավադիր փորձ կարող է լինել… Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում… Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել…

3. Արցախը՝ միակ ինքնավերահսկվող հակամարտ վայրը – Առաջնային պետք է դիտել նաեւ սահմանային հատման կետերում վերահսկողության ուժեղացումը եւ խստացումը, գյուղերի բնակչությանը զինելու խնդիրը…

4. Ոչ ոք չի բաժանի Հայաստանն ու Արցախը – Արեւմուտքի ու Արեւելքի հետ Հայաստանը փորձում է քայլել հավասարակշիռ փոխլրացնող քաղաքականությամբ, ինչը կայուն քաղաքական գիծ է այս իրավիճակում…

5. Փաստը գործոն է, գործոնն էլ՝ գործիք – Հայը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկն է, եւ այս դիտարկմամբ դեռ հարց է, թե հակամարտությունը որ տարածաշրջանում է իրականում, ինչն անտեսված է միջազգային ասպարեզում…

6. ԱՄՆ-ում կա եւ՛ ռասիզմ, եւ՛ խտրականություն, եւ՛ բազմաթիվ հակասություններ – Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում… Նախարարը մեղավոր չէր ամուսնալուծությունների հարցում…

7. ԵՏՄ օրենքները.- Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի… Գոնե այս անգամ… Փնտրել ես, գտել ես ո՞չ – Ասում են թուրքական որեւէ ընկերության շինարարության թույլտվություն չի տրվել…

8. Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

9. Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…

10. Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ դդումով ճաշ… Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն, իսկ հայ դաշնակահարները հաղթեցին Թուրքիայում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հատվածներ՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Ծագման գիտակցումն է գիտակցությունը սնում» հոդվածից («Լուսանցք» թիվ 31 (336), 2014թ.).-

…Սա եվրոպական ազգայնականությանը այլ հարթություն է տեղափոխում՝ անդիմագիծ ու երեւութական: Ռուսական (ավելի ճիշտ՝ ռուսաստանյան) ազգայնականությունը կտրված է իր արմատներից եւ դժվար թե վերագտնվի… Սրանք հեռու են իրական-արմատական ազգայնականությունից, որ նաեւ բնապաշտական հավատով է առաջնորդվում… 

…Իսկ մենք հեռացել ենք ոչ միայն մեր ինքնության ընկալումից, այլեւ ակնկալում ենք այդ ընկալումը սովորել օտարից: Մենք կրկնակի խաբված ենք այսօր՝ չգիտենք, թե ով ենք իրականում եւ մեզ մատուցում են այն, ինչպիսին օտարն է ցանկանում տեսնել մեզ ապագայում:

Այդ օտարը նաեւ թշնամի է: Քանզի բարեկամը բարին կամենալով՝ կասեր ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը այլ հայացքներ կտար հային, այլ նպատակներ, արարչադիր առաքինություններ ու… տիեզերական առաքելություն: Հայը կիմանար, որ քաղաքակրթություն ասվածը շատ հեռու է այսօրվա Արեւմուտքից ու Արեւելքից, Հյուսիսից ու Հարավից: Որ Երկրագունդը պտտվում է Հայկական լեռնաշխարհի շուրջ, իսկ մարդկության փրկությունը՝ հայի առաքելության… 

Հայ ազգայնականությունը երբեք այլատյաց եւ խաբկանքի հետեւորդ չի եղել, եւ այսօր էլ չի դարձել այդպիսին, չնայած աշխարհի կարգերն են այսօր այդպիսին: Հայաստանում ազգայնականությունը հաճախ են շփոթում ազգայնամոլության հետ, բայց դա ճիշտ չէ: Հասկանալի է, բայց՝ ոչ իրավացի: Հասկանալի է, քանզի աշխարհի ազգայնականությունն առավելապես սին է ու սարքովի, եւ այլոց բարքերը, անգաղափար ու ազգամերժ կարգերը դատելով չէ՝ որ հայ ազգայնականին պետք է մերժել…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Ամփոփելով նշենք, որ ազգայնականությունը ոչ միայն քաղաքական ու հանրային, այլեւ լեզվա-կրթական ու մշակութային, բարոյական ու հոգեւոր ուղղություն է, առանց որի ազգերը եւ անհատները գնում են ինքնակործանման՝ ապազգայնացման ու այլասերման: Ուստի՝ ազգայնականությունը ազգի ու անհատի ինքնապաշտպանական թաղանթն է, որն ինքնության հաստատմամբ էանում եւ ձգտում է Բարձրյալին…

Ազգայնականությունը նաեւ կեցակարգ է ու առօրյա, որ երջանկացնելուն զուգահեռ պահանջում է սեր եւ առաքինություն, ազատություն եւ արդարություն՝ միշտ եւ ամենուր:

Խիստ բնական է՝ որքան իրավունքայնքան պարտականություն հասկացությունըբայց ազգայնականությունը առավելապես պարտավորություն է քան իրավունք: Ազգայնականը սիրում է իր ազգն ու հայրենիքը առանց նախապայմանների եւ իրավիճակի թելադրման:

Հայ ազգայնականն այս ամենի պաշտամունքը կրում է ի՛ր ազգի եւ ի՛ր հայրենիքի տեսլականներում: Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ: Հայ ազգայնականի մարմինը, միտքն ու հոգին մեկ եռահամակարգ գեն է, որը ծինաբանորեն ունի հայկական լեզվամտածողություն: Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է, եւ հայ ազգայնականը պիտի մտածի հայերեն, խոսի հայերեն, ապրի ու գործի հայորեն, մահն էլ դարձնի հայանպաստ ու միանա հայի հոգե-ոգեղեն աշխարհներին…

Եվ ովքեր ազգայնականությունը խառնում են (դավադիրների մասին է խոսքը) ազգայնամոլության հետ, կամ հայ ազգայնականին օտարի գաղափարակերի չափանիշներով են ճանաչում, այլեւս պիտի մտածեն, թե ում են շարունակում ծառայել…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Բոլորին է հայտնի, որ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստեղծեցին համաշխարհային գաղտնի ուժերը եւ իրենց մասոնական կադրերով երկբեւեռ աշխարհի կարգերը հաստատեցին ամենուր: Եվ հենց նրանց ծրագրերում էր ռուսականի, սլավոնականի սպանդի գաղափարը: ԱՄՆ-ն այսպես, թե այնպես խառնագեն ու անդեմ երկիր էր, ինչից որոշակի խուսափել էր Ռուսաստանը: Բայց… Ներկա ՌԴ-ն այլեւս նախկին Ռուսաստանը չէ:

Այժն նույնը եվրոպական ու ասիական (համաշխարհային գործընթաց է) ազգային երկրներում են նախաձեռնել հայտնի գաղտնի ուժերը: Իզուր չէ, որ Եվրոպայում սկսվում են աշխուժանալ անկախական շարժումները, ինքնության վերաբացահայտումները: Եվ կռիվը ճակատագրական է լինելու բոլոր կողմերի համար:

Մեծ Բրիտանիայում շոտլանդացիները չեն նահանջելու, գուցե պայքարը վերսկսեն նաեւ իռլանդացիները: Իսպանիայում բասկերն ու կատալոնացիները, Գերմանիայում՝ բավարացիները, եւ այսպես շարունակ: Նման խնդիրներ ունեն նաեւ Բելգիան, Դանիան, Իտալիան, Սկանդինավյան ու Բալկանյան երկրները… ԱՄՆ-ն ու ՌԴ-ն եւս:

(ՀԱՄ առաջնորդը «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը» հոդվածում հանգամանալից անդրադարձել է այս թեմային, «Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ,,- խմբ.):

http://www.hayary.org/wph/?p=3248 – «Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը», Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Ինքնության բացահայտումներն ավելի շռնդալից փոփոխությունների են հանգեցնելու: Նորվեգացի գիտնականններն են հայտնել, թե Իտալիայի հնագույն բնակիչները Հայկական լեռնաշխարհից են եղել: Էտրուսկների կենսաբանական ակունքների ուսումնասիրությանն ուղղված մի նոր հետազոտությունից պարզ է դարձել, որ մ.թ.ա. 850թ.-ին Հայկական լեռնաշխարհից դեպի Տոսկանա (կենտրոնական Իտալիա) լայնածավալ արտագաղթ է եղել: Բասկերն Իսպանիայում, բավարացիները Գերմանիայում եւ բրետոննորը Անգլիայում արդեն գիտեն իրենց հայկական արմատների մասին, գիտական հրապարակումներ վաղուց կան: Պարզվում է, որ Կենտրոնական Ամերիկայում՝ Տիտիկակա լճի ավազանում, ապրում է մի ժողովուրդ՝ այմարա, որը լեզվական կապ ունի հայերի հետ: ործածում է բազմաթիվ բառեր, որ հայերենի փոխառություններ են, նաեւ հայկական հետքեր ու հին գրեր հայտնաբերվեցին Պերուում, Բոլիվիայում եւ Կոլումբիայում: Հարավային Ամերիկայում հնագույն գտածոների հետ նաեւ շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթ կա պահված, որի վրա հայերեն տառերի առկայությունը խոսում է դրա ծագման մասին:  Նմանատիպ մի ցեղախումբ էլ բնակվում է Ճապոնիայում, որոնց այսօր էլ հայերի հետ են համեմատում: Հիշենք պոլոնեզիական հայկական հնագույն հետքերի մասին, որ մեզ տանում է դեպի հեռավոր Օվկիանիայի կղզիներ, աֆրիկյան ուղղությամբ՝ եթովպիական գրերի հայկական լինելու մասին… Ցանկը կարելի է դեռ շարունակել:

Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն են փոխել կամ նոր անուններով կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր: Հայկական Տիր աստվածությունը (Իմաստության) ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես Պատերազմի Աստված: Նորվեգիայում ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դավանանքին են ձգտել միշտ: Վահագնի, Հայր Արայի, Մայր Անահիտի եւ մեր մյուս Աստվածների անվանափոխությունները նույնպես նորություն չեն…

«Լուսանցք»-ում այս օրերին հրապարակվող «Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը» աշխատությունում նշված է, որ «Nature»-2012« պարբերագրի վերջին հրապարակումների համաձայն, ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզուն հայերենն է, որն անջատվել է հնդեվրոպական լեզուներից մոտավորապես 5200 տարի առաջ, իսկ հնդիրանական լեզուները ծագել են հայերենից ավելի ուշ: Սա եւս մի կռվան է, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից, իսկ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

Հնարավոր չէ չհիշել Քարահունջի մասին, որը որպես քաղաքակրթական ապացույց (7500 տարեկան է), ավելի հին է, քան եգիպտական բուրգերը կամ հրեական, հունական, պարսկական, միջագետք-մերձավորարեւելյան, հնդկական, չինական կամ այլ հայտնաբերված կառույց: Ավելին՝ երջանկահիշատակ Պարիս Հերունին հստակ վերլուծություն արեց, որ նման աստղադիտարան ունենալու, այն պաշտպանելու եւ տիեզերքն ուսումնասիրելու համար ազգը պետք է նվազագույնը 40 հազար տարվա զարգացում ապրի… Իսկ Քարահունջի նմանակները կառուցվել են նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր անկյուններում՝ հենց հայկական անուններով:

Շուտով Հայաստանում եւ առհասարակ Հայկական լեռնաշխարհում ի հայտ կգան այնպիսի փաստեր ու հիմքեր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղիի մերձակայքում արված պեղումները, որ կարող են հեղաշրջել քարե դարի մասին գիտելիքները, սովորական մի բան կթվան: Իսկ այդ գտածոները հավաստում են, որ Հայկական բարձրավանդակում ապրող նախամարդը լեւալուազյան մեթոդով քարե գործիքներ է ստացել ավելի վաղ, քան Աֆրիկայում ապրող նախամարդը, որի համար էլ համարում էին, թե մարդկությունն իր գոյությունը սկսել է ոչ «սեւ» մայրցամաքից: Լեւալուազյան մեթոդը քարի մշակման ավելի բարդ տեխնոլոգիա էր. քարը ոչ միայն տաշում, այլ մասնատում էին: Սա նախամարդուց գրեթե շախմատային մտածողություն էր պահանջում:

…Իսկ մարդն արարվել է բոլորովին այլ կերպ՝ Արարչաբնույթ եւ Աստվածազարմ… եւ այլ ինքնությամբ ու առաքելությամբ, ինչն առանձին թեմա է:Մարդու՝ «խոտաբույսային» կամ «անասնական» էվոլյուցիաները խաբկանք են ու տխմարության հետեւանք…

Տիեզերական հավերժության Առանցքը՝ Արարիչ – Աստվածներ – Ազգեր-Մարդիկ ուղղահայացը չպատկերացնող մարդկությունը հաստատ չի բացառի իր՝ կապիկից առաջանալու հիմարաբանությունը, քանի որ բնազանցության հետաճը մարդուն հեռացրել է Արարչին Աստծուց եւ մարդկայինն աստվածայինից տարբերելու ունակությունից… այն փոխարինելով ունայնությամբ…

Ազգայնականության համեմատականներ.- Ծագման գիտակցումն է գիտակցությունը սնում… Հայ ազգայնականը նախ հայ է՝ հայ մարդ, հետո նոր՝ համամարդ… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Մենք հեռացել ենք ոչ միայն մեր ինքնության ընկալումից, այլեւ ակնկալում ենք այդ ընկալումը սովորել օտարից: Մենք կրկնակի խաբված ենք այսօր՝ չգիտենք, թե ով ենք իրականում եւ մեզ մատուցում են այն, ինչպիսին օտարն է ցանկանում տեսնել մեզ ապագայում:

Այդ օտարը նաեւ թշնամի է: Քանզի բարեկամը բարին կամենալով՝ կասեր ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը այլ հայացքներ կտար հային, այլ նպատակներ, արարչադիր առաքինություններ ու… տիեզերական առաքելություն: Հայը կիմանար, որ քաղաքակրթություն ասվածը շատ հեռու է այսօրվա Արեւմուտքից ու Արեւելքից, Հյուսիսից ու Հարավից: Որ Երկրագունդը պտտվում է Հայկական լեռնաշխարհի շուրջ, իսկ մարդկության փրկությունը՝ հայի առաքելության… 

Հայ ազգայնականությունը երբեք այլատյաց եւ խաբկանքի հետեւորդ չի եղել, եւ այսօր էլ չի դարձել այդպիսին, չնայած աշխարհի կարգերն են այսօր այդպիսին:

http://www.hayary.org/wph/?p=4373 – Անկախությունը բնակա՛ն, ոչ թե եվրոպական արժեք է – Կկազմաքանդվեն ոչ միայն թույլ երկրները, այլեւ՝ Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը…

http://www.hayary.org/wph/?p=3248  –Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայաստանում ազգայնականությունը հաճախ են շփոթում ազգայնամոլության հետ, բայց դա ճիշտ չէ: Հասկանալի է, բայց՝ ոչ իրավացի: Հասկանալի է, քանզի աշխարհի ազգայնականությունն առավելապես սին է ու սարքովի, եւ այլոց բարքերը, անգաղափար ու ազգամերժ կարգերը դատելով չէ՝ որ հայ ազգայնականին պետք է մերժել:

Այսօր երկբեւեռ աշխարհ է կրկին: Խաբկանք է իհարկե, սակայն մի քանի րոպե հավատանք եւ խոսենք: Եթե երկբեւեռ է, ապա դիտարկենք բեւեռների ազգայնական առաջատարներին՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունենք իրականում: Արեւմուտքի առավել կազմակերպված ազգայնական ուժը ֆրանսիականն է, որն էլ պիտի լինի համեմատականը՝ ռուսականին: Բայց այս դեպքում թերեւս օգտագործենք ռուսաստանյանի եզրը:

Երբ այլեւս ակնհայտ դարձավ, անգամ հստակ ժամանակահատված է նշվել, որ Հայաստանն անդամակցելու է ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին, Մոսկվայի քաղաքական խեղկատակը նոր հայտարարություններով հանդես եկավ, այս անգամ էլ, թե «Ադրբեջանը Ռուսաստանի ամենակարեւոր դաշնակիցն է»:

Continue reading

Գառնո տաճարի դեմ ճղճիմ քայլը նա՛եւ Հայաստանում հեթանոսություն-քրիստոնեություն առճակատման մի նոր դավադիր փորձ կարող է լինել… Գժվե՛լ ենք. Երեւանում թու՞րքն է տուն կառուցում… Ադրբեջանը հերթական խարդախությունն է արել…

Տականքն ազգություն չունի, առավել եւս՝ հավատ

Սեպտեմբերի 27-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկը կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ՝ 6.21.4.2) նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, երկոտանի անասուն Նիկիտենկոն հասցրել է աերոզոլային ներկով գրել տաճարի հետեւի պատին:

«Գառնի» ՊԱԹ մասնաճյուղի վարիչը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 45-րդ հոդվածով՝ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում՝ հատուցել օրենքով սահմանված կարգով: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 95-րդ հոդվածը պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 80-ապատիկի չափով:

Տեքստի մի մասն է հասցրել գրել երկոտանի անասուն Նիկիտենկոն, եթե հսկիչները չհասնեին՝ նա պետք է շարունակեր… Պատասխանատուների ասելով՝ հարցը խիստ է դրված, իրենք էլ հետեւում են ընթացքին:

Continue reading

Արցախը՝ միակ ինքնավերահսկվող հակամարտ վայրը – Առաջնային պետք է դիտել նաեւ սահմանային հատման կետերում վերահսկողության ուժեղացումը եւ խստացումը, գյուղերի բնակչությանը զինելու խնդիրը…

Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում: Իսկ նման միտում ունի ոչ միայն Մոսկվան, այլեւ՝ Բրյուսել-Վաշինգտոն դաշինքը: Եթե առաջինը փորձում է այդպիսով վերահաստատվել Կովկասում եւ միաժամանակ ազդեցությունը մեծացնել Մերձավոր Արեւելքում, ապա արեւմտյան ուժերը փորձում են Կովկասում վերջ տալ ռուսական ազդեցությանը՝ միաժամանակ մոտ գտնվելով Իրանի սահմաններին:

Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ հանդիպումից արցախյան կողմը լուրջ սպասելիքներ չուներ: Ստեփանակերտն այնքան էլ ոգեւորված չէր այդ հանդիպմամբ, բայց կարեւորում էր, որ առկա լարվածությունը կթուլանա բանակցային սեղանի շուրջ նստելուց հետո: Ինչպեսեւ եղավ: Դա վերահաստատվեց նաեւ մեկ այլ եռակողմ հանդիպման ընթացքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցեցին Լոնդոնում՝ ՆԱՏՕ-ական Վեհաժողովում, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի միջնորդությամբ: Միջնորդ երկրները փորձում են ամուր բռնել զինադադարի թելը եւ հոկտեմբերին արդեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ Փարիզում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները:

Ինչո՞ւ է աշխուժացել Ադրբեջանը, կա՞ արդյոք երրորդ երկրի միջամտություն: Այն փաստը, որ Բաքուն եւ Անկարան փորձում են ամեն գնով Թուրքիային եւս դարձնել բանակցային սեղանի մասնակից կողմ, այլեւս գաղտնիք չէ, եւ Ադրբեջանն ամեն քայլի դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը սասանելու համար: Բաքուն եւ Անկարան այլ բանակցային ձեւաչափ են որոնում, որտեղ կարող են հաջողացնել իրենց դավադիր նպատակները:

Իհարկե, էլի կան կողմեր, որ ցանկանում են միշտ թեժ պահել Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան սահմանների լարվածությունը: Այդ իրավիճակում երրորդ երկրների կարեւորությունը կրկնապատկվում է: Այս երկրներն անգամ զենքի-զինամթերքի վաճառքը չեն դադարեցնում տրածաշրջանում: Եվ չի բացառվում, որ հակամարտ կողմերի երկրների նախագահների հանդիպման ժամանակ հանկարծ առաջարկվի խաղաղապահ զորք մտցնել սահմանային թեժ հատվածներ: Ինչպես վերը նշվեց, դա կարող է ցանկանալ ե՛ւ Մոսկվան ե՛ւ Վաշինգտոնը: Միացյալ Նահանգները ավելի են հակված առճակատվելու Ռուսաստանի հետ, քան՝ Եվրոպան, ինչը հստակ է նաեւ ուկրաինական հակամարտության ժամանակ: Եվրոպական երկրներն անգամ ընդդիմանում են ամերիկա-ռուսական առճակատմանը՝ հասկանալով, որ տնտեսապես ավելի մեծ կորուստներ կրում է Եվրոպայի բնակչությունը, վնասվում են համաեվրոպական շահերը:

Continue reading

Ոչ ոք չի բաժանի Հայաստանն ու Արցախը – Արեւմուտքի ու Արեւելքի հետ Հայաստանը փորձում է քայլել հավասարակշիռ փոխլրացնող քաղաքականությամբ, ինչը կայուն քաղաքական գիծ է այս իրավիճակում…

Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչ զարգացումներ կան արցախյան կարգավորման գործընթացում, հայտնել է, որ հայկական կողմը ձգտում է հասնել այն բանին, որ Ադրբեջանն ընդունի, որ ԼՂ ժողովուրդը իր խնդրի լուծումը տեսնում է ինքնիշխան կարգավիճակում, ինչն էլ պետք է ամրագրվի բանակցային գործընթացում: Բայց բանակցությունները շարունակվում են այն ուղղությամբ, որ «Բաքուն իր գործողությունների նպատակը դարձրել է միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, ստատուս քվոն անընդունելի է, եւ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամկազմի ցուցումով, ամենաբարձր մակարդակով»:

Նման մակարդակով էլ կազմակերպվել են Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումները, ըստ նախագահի՝ «նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասում են՝ մեր աչքը վախեցնելն էր եւ իր ահռելի ծախսերն արդարացնելն էր: Իրենք ուզում էին մեզ եւ իրենց ժողովրդին ցույց տալ, որ հասել են որոշակի լուրջ աստիճանի, որ իրենք ունեն առավելություն: Վերջին 20 տարիներին եղել են տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ՝ կրակային ականանետերից, այս անգամ եղավ, սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, եւ վտանգը, իհարկե, մեծանում: Կարծում եմ, որ նրանք իրենց երանգի մասին են խոսում, իրենց քաղաքականությունն են առաջ տանում, այսինքն՝ եթե այս առաջինը իրենց հաջողվեր, ապա իրենք պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին, որ ռազմական գործողություններ չսկսելը զիջում է Ադրբեջանի կողմից՝ բանակցային գործընթացին: Դա  փաստարկ  չէ, այլ ուղղակի շանտաժ»:

ՀՀ նախագահը կարծում է, որ բանակցային գործընթացի տեմպերը 2011թ. սկսած՝ չունեն էական առաջխաղացում, եւ «Կազանում բանակցությունների ձախողումը Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է»: Երկրի ղեկավարը չի բացառել, որ այս իրավիճակում, նաեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ ՄՄ ոչ բոլոր անդամներն են ուրախ ՀՀ անդամակցությամբ, կարող են լինել նաեւ խնդիրներ, որոնք լուծվում են կամ պետք է լուծվեն: «Այդ միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, եւ ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երեւի թե բոլորը կողմ չեն մեր ներգրավմանը: Մենք փոքր տարածքով, խնդիրներ ունեցող երկիր ենք, եւ, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ այդ միության անդամների համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Continue reading

Փաստը գործոն է, գործոնն էլ՝ գործիք – Հայը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկն է, եւ այս դիտարկմամբ դեռ հարց է, թե հակամարտությունը որ տարածաշրջանում է իրականում, ինչն անտեսված է միջազգային ասպարեզում…

Կովկաս, Հայկական Լեռնաշխարհ եւ Մերձավոր Արեւելք հատվող տարածաշրջանները միշտ էլ եղել են համաշխարհային փոփոխությունների առանցքում եւ այսօր էլ այսպես է: Պարզապես ձեւակերպումներն են փոխվել…

Ոչ մեկի համար կարեւոր չէ Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի իրավունքների վերականգնումը: Բոլոր կողմերը քոչվոր թյուրքական զանգվածներին ու տեղաբնիկ հայերին նույն հարթության մեջ են դիտարկում՝ հենց «պատմականորեն Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի ընկալելով»…

Լեհական Կրինիցայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ադրբեջանցի փորձագետ, Ադրբեջանի խորհրդարանի նախկին անդամ Նազիմ Մամադովն առաջարկել է Ռուսաստանին դուրս բերել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացից, ինչի արդյունքում, ըստ նրա, այդ տարածքներում անմիջապես խաղաղություն կհաստատվի: Նա նկատի ուներ ինչպես հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտությունը, այնպես էլ վրաց-օսական ու վրաց-աբխազական, մերձդնեստրյան եւ այժմ ընթացող ուկրաինական հակամարտությունները:

Այս կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը հենց տեղում մեկնաբանություն էր վերցրել ռուս հայտնի հրապարակախոս, «Կովկասյան քաղաքականություն» կայքի խմբագիր Մաքսիմ Շեւչենկոյից: «Դա խելացնոր գաղափար է: Դա նույն է, եթե ԱՄՆ-ին հեռացնես Լատինական Ամրիկայում տեղի ունեցող գործընթացներից, իսկ ԵՄ-ին՝ Հյուսիսային Աֆրիկայում եւ Եվրամիության մոտակայքում տեղի ունեցող գործընթացներից: Ինչպե՞ս կարող է հսկայական, աշխարհի հզորագույն երկրների տասնյակում գտնվող երկիրը հեռացվել իր հարակից տարածքներում տեղի ունեցող հիմնախնդիրներից: Դա շատ տարօրինակ, վայրի գաղափար է, որը հեռու է իրականության մասին դիվանագիտական եւ քաղաքական բոլոր պատկերացումներից»,- նշել է կայքի խմբագիրը: Նրա պնդմամբ՝ հակառակը՝ ապագայում կենսունակ են տարածաշրջանային ձեւաչափերը: Բայց այժմ ռուսական կողմի համար հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ն մասնակցում Եվրասիայում ու Եվրոպայում ընթացող բանակցային գործընթացներին: Այս դեպքում՝ ԵՄ-ն էլ օրինական կարող է մասնակցել Լատինական Ամերիկայում կամ որեւէ այլ տեղ ընթացող բանակցային գործընթացներին, բայց չի անում դա: Եվ ակնհայտ է, որ տարածաշրջանային ձեւաչափերն են ապագայի ձեւաչափերը: «Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հիմնախնդիրը շուտափույթ լուծում կստանա, եթե դրանով զբաղվեն դրա հանգուցալուծման մեջ անմիջականորեն շահագրգռված երկրները՝ Իրանը, Թուրքիան, ՌԴ-ն, ԵՄ-ն, Ադրբեջանը, Հայաստանը»: Մաքսիմ Շեւչենկոն հավելել է, որ դրանք այն երկրներն են, որոնք պատմականորեն ընկալում են Հարավային Կովկասը որպես իրենց կենսական շահերի գոտի:

Այստեղ պետք է նշեմ, որ եթե որոշակիորեն համամիտ եմ ադրբեջանցի փորձագետի հետ, ապա ռուս մեկնաբանի պնդումներին բոլորովին կողմնակից չեմ:

Continue reading

ԱՄՆ-ում կա եւ՛ ռասիզմ, եւ՛ խտրականություն, եւ՛ բազմաթիվ հակասություններ – Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում… Նախարարը մեղավոր չէր ամուսնալուծությունների հարցում…

Երբ միտքդ ստրուկ է, հայացքդ էլ՝ օտար

– ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը անհրաժեշտ են համարում երկրում երրորդ քաղաքական ուժի ստեղծումը… Այնպես որ, վերջերս ՀՀԿ-ականների երկկուսակցական համակարգի անցնելու տեսակետները արդիական չեն…

Քաղաքականությունը սկսում է փոփոխություններ պահանջել նաեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են, որ տասնյակ տարիներ ավանդաբար առաջնորդվում են երկկուսակցական համակարգով: Վերջին ընտրություններում ԱՄՆ-ում երրորդ նախագահի թեկնածու հայտնվեց երկու ավանդական կուսակցությունների մրցապայքարում, սակայն պարտվեց: Բայց քայլն արված էր:

Ամերիկյան Gallup-ի հարցման տվյալներով, ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը անհրաժեշտ են համարում երկրում երրորդ քաղաքական ուժի ստեղծումը: Հարցվածների 58%-ի կարծիքով, Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները ծայրահեղ վատ են ներկայացնում ժողովրդի շահերը: Փորձագետները նաեւ նշում են, որ ներկայումս հարցվածների 72%-ը բավարարված չէ կառավարության աշխատանքով: Հետազոտողների կարծիքով, իշխանությունների հանդեպ ամերիկացիների դժգոհության մակարդակը մոտ է 1973թ. Ուոթերգեյթի սկանդալի ցուցանիշներին, այն ժամանակ ամեն ինչ ավարտվել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով:

Բարաք Օբաման, ով դարձավ առաջին սեւամաշկ նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, արդեն նախագահում է ցածր վարկանիշով: Անգամ վերջին ելույթը ՄԱԿ-ում, որտեղ, ըստ մասնագետների, փայլուն ճառ է արտասանել, չի բարձրացել նրա վարկանիշը: Այսօր Վաշինգտոնը խոսում է իսլամական ահաբեկիչներից, Իրաքից ու Սիրիայից, Իսրայելից ու Պաղեստինից, այլ տարածաշրջանների հակամարտություններից, բայց ամերիկացիներին այլեւս հետաքրքրում է, թե ինչ են խոսում իրենց մասին: ԱՄՆ-ի նախագահը իր երկրի՝ ԱՄՆ-ի մասին ասել է, որ «Ամերիկան հաճախ չի համապատասխանում ու չի հետեւում իր իսկ հայտարարված սկզբունքներին, որ իր ներսում կա եւ ռասիզմ, եւ խտրականություն, եւ բազմաթիվ հակասություններ»: Այս ամենը կա նաեւ բոլորին բոլոր հարցերում խորհուրդ տվող եվրոպական կառույցներում, ինչը մեծ հարցականի տակ է դրել նաեւ Եվրամիության գոյության կարեւորությունը:

Continue reading

ԵՏՄ օրենքները.- Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի… Գոնե այս անգամ… Փնտրել ես, գտել ես ո՞չ – Ասում են թուրքական որեւէ ընկերության շինարարության թույլտվություն չի տրվել…

Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին:

Ինչպես սահմանում է «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի փաստաթղթի 1-ին հոդվածը« այս պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Այս պայմանագրում ուշագրավ մի կետ կար, ըստ որի 2015-2025թթ. ժամանակահատվածում թույլատրվում է մեր երկրի տարածքում արտադրական վերամշակման համար 1701 13 եւ 1701 14 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ենթակետով՝ եղեգնի շաքարի հումքի (հում շաքար) ներմուծումը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքերի գանձումներից:

ՀՀ տարածքում արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման պայման է ներմուծվող շաքարի հումքի նպատակային օգտագործման մասին ՀՀ իրավասու մարմնի կողմից հաստատման առկայությունը՝ շաքար վերամշակող ձեռնարկությունների ապահովման համար:

ՀՀ-ն տեղեկացնում է ԵՏ հանձնաժողովին արտադրական վերամշակման համար շաքարի հումքի ներմուծման տարեկան ծավալների մասին՝ շաքարի օգտագործման եւ գալիք ժամանակահատվածի համար ձեւավորվող արտադրության մնացորդի համապատասխան: ՀՀ-ն նաեւ երաշխավորում է« որ արտադրական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը« ինչպես նաեւ դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից պատրաստված սպիտակ շաքարը« չեն փոխադրվի Բելառուս, Ղազախստան եւ Ռուսաստան:

Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետից 2 տարվա ընթացքում թույլատրվում է սպիտակ շաքարի ներմուծումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 եւ 1701 99 100 9 ենթակետերով« մաքսային արժեքի 10 տոկոսի  չափով եւ ոչ ավել քան տարեկան 4000 տոննա ծավալով ներմուծման մաքսատուրքի վճարմամբ:

Continue reading

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 5-րդ. ամփոփում) – Հնդկաստան անվանումը առաջացել է հայերենից եւ «հնդեվրոպական լեզուներ» տերմինը ավելի ճիշտ կլինի փոխարինել «հայեվրոպական լեզուներ» տերմինով…

Սկիզբը՝ թիվ 27-30-ում

http://www.hayary.org/wph/?p=4386 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

http://www.hayary.org/wph/?p=4370 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է…

http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

* * *

Մենք կարծում ենք, որ նրանք նաեւ իմացել են այն մասին, որ արեւի էներգիայի մուտքի եւ ելքի միջեւ ճշգրիտ հավասարակշռություն է տեղի ունենում միայն երկու զուգահեռականներում՝ 40՜ հյուսիսային եւ հարավային լայնություններում: Բոլոր մնացած լայնություններում ռադիացիոն հաշվեկշիռն անհավասարաչափ է:

Քանի որ Քարահունջ աստղադիտարանն ամենահինն է Աշխարհում, պարզ է, որ այսպես կոչված «Մինոսյան օրացույցը» Հայաստանից է տարվել Կրետե կղզի, բայց մեզ մոտ, ըստ երեւույթին, եղել է այլ անվանումով:

Սուրեն Այվազյանը «Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից» գրքում, խոսելով Արագածի արեւացույցի (մ.թ.ա. IV-III հզ.) մասին, գրում է. «Արեւացույցի միջոցով որոշվում էին Երկրի չորս կողմերը եւ միջօրեականը»: Ուստի չորս կիսաշրջանների երկրի չորս կողմերն արտահայտող իմաստը դրա ապացույցն է:

Մագնիսի սլաքի բացակայության ժամանակ արեւացույցը, այսպես կոչված Հնդկական շրջանակի հետ միասին, փոխարինում էր կողմնացույցին: Այս կարեւորագույն տեղեկությունը «Հնդկական շրջանակի» մասին մեկ անգամ եւս հաստատում է մեր ենթադրությունը, որ հնում Հայաստանը (մասնավորապես Սյունիքը) կոչվել է Հնդկաստան, իսկ հուշարձանի 40 քարերը խորհրդանշում են ոչ միայն աստղադիտարանի լայնությունը, այլ նաեւ «քառասնամյա շրջանը», որն ըստ երեւույթին կոչվել է «Հնդկական շրջան»: Ավելի ուշ, Կրետե կղզու բնական աղետից հետո հույներն այն անվանել են «Մինոսյան շրջան»՝ Կնոսոսի առասպելական թագավոր Մինոսի անունով:

Պ. Հերունին ենթադրում է, որ Քարահունջ աստղադիտարանի N 63 քարը հնում օգտագործվել է նաեւ որպես օրացույց, արեգակնային ժամացույց: Նա գրում է. «1997թ. սեպտեմբերի 21-ի գիշերահավասարին N 63 քարի անցքում տեղադրել էինք ու կավով ամրացրել հայելու մի կտոր: Այդ հայելուց արտացոլված արեւի շողիկը քարից 10 մ հեռավորության վրա գտնվող էկրանի վրայով անցնում էր մեկ րոպեում 4 սմ»: Ահա այստեղ էլ ի հայտ է եկել չորս (4) «սուրբ» թիվը:

Continue reading

Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…

Հեղինակը մեզ տեղեկացրել էր, որ ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Մանկավարժական միտք» հանդեսում: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը եւ «Լուսանցք»-ի ընթերցողների շրջանակը, նա խնդրեց մեզ ներկայացնել թեման (դա անում ենք կրճատումներով,-խմբ.)՝ ցանկանալով կրկին խոսել այն ամենակարեւորի ու ամենաքնքուշի մասին, որից վաղը կախված է լինելու բոլորիս ապագան: 

«Լուսանցք»-ը պատրաստ է խնդրո առարկայի շուրջ ծավալումներ սկսել:

* * *

– «…Երեխան հեքիաթից, տվյալ իրավիճակից, կյանքի յուրաքանչյուր իրադարձությունից վերցնում է այն, ինչը նրան հետաքրքրում է, ինչի կարիքը նա ունի, ոչ մի րոպե չընդհատելով ընտրելու աշխատանքը»…

Մարդկային անհեռատես գործունեությունն իր կործանարար հետեւանքներով խոր եւ անդառնալի փոփոխություններ է առաջացնում Երկիր մոլորակի վրա: Բնական եւ տեխնածին աղետների հետեւանքով մարդկությունը հայտնվել է առավել խոցելի եւ անպաշտպան վիճակում: Հետագա բացասական զարգացումները կանխելու կամ գոնե նվազագույնի հասցնելու միակ ուղին,  արդի բնապահպանական գիտական կանխատեսումների համաձայն, մարդկային կենսակերպի, պահանջմունքների, իչպես նաեւ բնության հետ փոխհարաբերությունների վերանայված նոր արժեքային գիտակցության եւ նոր արժեհամակարգի ձեւավորումն է: Վերոնշյալ խնդրի բարդությունը ենթադրում է, որ դրա լուծումը երկարատեւ, հետեւողական գործընթաց է եւ պայմանավորված է հասարակությանը նոր կրթական ազդակ հաղորդելու գործոնով: Սույն խնդրի լուծումը, մեր խորին համոզմամբ, պետք է սկսել անհատի սոցիալականացման ամենավաղ շրջանից, ուսուցման սկզբնական փուլից՝ նախակրթարան եւ տարրական դպրոցական օղակներից՝ այն դարձնելով շարունակական մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, նպատակահարմար ենք կարծում էկոլոգիական դաստիարակությունը տարրական դպրոցից սկսել, քանի որ ուսուցման այդ աստիճանում կրթության բովանդակությունը առավել մեծ հնարավորություն է ընձեռում դրա իրականացման համար:

Continue reading

Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ դդումով ճաշ… Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն, իսկ հայ դաշնակահարները հաղթեցին Թուրքիայում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հորթի մսով եւ դդումով ճաշ

Բաղադրությունը – Սոխ – 1 գլուխ, յուղ – 1 ճաշի գդալ, հորթի միս – 0.5 կգ, մաքրած դդում – 1 կգ, խոշոր բլղուր  – 1 բաժակ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, սալորաչիր – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սոխը տապակել, ընթացքում ավելացնել բլղուրը, կտրտած եփված միսը եւ մսի արգանակը: Դդումը լցնել երեսին, համեմել աղով եւ սպիտակ պղպեղով: Հենց եռա, կրակը թուլացնել եւ ճաշը եփել մինչեւ պնդանալը: Ավելացնել չիրը, սամիթն ու համեմը եւ կրակին թողնել եւս 2 րոպե:

Խզբզոցը  հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն

Օրերս ընտրվեց Red Bull Doodle Art ցուցահանդեսի լավագույն խզբզարտը: Նկարի հեղինակը Անահիտ Հովհաննիսյանն է, ով հոտեմբերի 22-24-ը Հայաստանը կներկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսին՝ մինչ այդ անցնելով դիզայներական դասընթացներ:

Եզրափակիչ նկարների մրցույթին լինելու են 20–ից ավելի երկրներ: Հաղթողը կդառնա Red Bull–ի 2015-2016թթ–ի դիզայներ: Հայաստանում այս մրցույթի նպատակն էր երիտասարդության մեջ բացահայտել նկարելու տաղանդ ունեցողներին: Պարտադիր չէր, որ մրցույթի մասնակիցը լիներ նկարիչ:

Այստեղ կարեւորը տարբերվելն է, յուրահատուկ մտքերն ու դրանք ճիշտ տեղ հասցնելը. «Կարեւորը, որ նկարես: Անգամ դասի ժամանակ արված խզբզած նկարները կարող են լինել հետաքրքիր»,- նշել են մասնակիցները:

Պատանի հայ դաշնակահարները Թուրքիայում արժանացել են 1-ին ու հատուկ մրցանակների

«ՀՀ եւ ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված 3 դաշնակահարներ սեպտեմբերի 23-29-ը մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից: Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել են 1-ին մրցանակներ, իսկ Արթուր րիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:

Continue reading