Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
- Բարեգործության անվան տակ տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ ՀԿԿ (տեսանյութ)
Daily Archives: December 17, 2016
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 43-ի (433) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
– http://www.hayary.org/wph/?p=5974#more-5974 – 2016թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 23-ամյակը…
– http://www.hayary.org/wph/?p=5866 – Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
– http://www.hayary.org/wph/?p=5939 – «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…
– Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ–ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org
– http://www.hayary.org/wph/?p=5940 – «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…
– http://www.hayary.org/wph/?p=5963 – Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…
– http://www.hayary.org/wph/?p=5868 – Կարդացե՛ք հայկականության եւ հայ ազգայնականության շահերի հետեւորդ ու պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ, այցելե՛ք արմատական ազգայնականների՝ հայ արիականների http://www.hayary.org/wph/ պաշտոնական կայք…
Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…
«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը:
Ի տարբերություն չինական՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 աստղատներով:
Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է:…
Հայ արիները հիշեցնում են՝ որ Աստծուն (Աստվածներին) որ հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են այդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ վերին Արդարության կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… Միաժամանակ զորություն հաղորդելով այդ Աստծուն (Աստվածներին), քանի որ ազգն ունի հավատավոր հետեւորդներ: Ըստ հայ արիական տիեզերատեսության՝ միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, որոնք էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն: Continue reading
Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոնը՝ Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնից առաջ հանդիպեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, գալիք տարում հայ արիների կառույցի առաջիկա նպատակներին տեղեկանալու համար:
– Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության 23-ամյակի առթիվ: Որքանո՞վ եք հաջողված համարում այս տարին Ձեր կառույցի գործունեության համար:
– Շնորհակալ եմ, 1-2 օրից կառույցի ներսում կնշվի հերթական տարեդարձը, եւ մենք, որպես երիտասարդ միաբանություն` միաբանների ընտանիք, փորձում ենք մեր բազմահազարամյա ազգային իմաստությամբ գործել՝ հնարավորինս անսխալ՝ դրանով բազմապատկելով մեր օգտակարությունն ազգի ու հայրենիքի բարօրությանն ուղղված: Պահից օգտվելով՝ շնորհավորեմ հայ արիադավան ցեղակրոններին, արդարադատության Միհր Աստծո գալիք տոնի (դեկտեմբերի 26), ինչպեսեւ հունվարի 1-ին՝ մեծն Նժդեհի ծննդյան եւ հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրվա առիթով:
Իսկ այն նպատակները, որոնք դրված էին ՀԱՄ առջեւ, որպես շուրջ 30 ինքնուրույն գործող միավորումների համախմբում ներկայացնող կառույցի, ավելի քան կիսով չափ իրականացվեց: Միշտ դնում ենք նվազագույն եւ առավելագույն նպատակներ եւ խոսքս առավելագույնի մասին է: Նվազագույնը, այսպես թե այնպես, կատարվում է մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ:
Ավարտվում է ներկազմակերպական ձեւավորումների հերթական փուլը, շարունակում ենք հայ արիական քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ մեր հոգեւոր դպրոցի կառուցման փորձը, ընդարձակել ենք մեր տոնացույցի տոների կատարման ծավալները եւ նշելու վայրերը, խորացրել ենք մեր կապերը Համահայկական ազգայնական ուժի ստեղծմանն ուղղված, որոշակի առաջընթաց կա արձանագրված Համաարիական միջազգային դաշինքի կառուցման առումով, Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին նախաձեռնել ենք Հայաստանի ազգայնական թեւի աշխուժացման ծրագիր, քայլեր ենք նախաձեռնել Հայոց արիադավան (հեթանոսական) հավատի՝ պետական ճանաչմանն ուղղված՝ դրա համար իրավական ու պատմա-քաղաքական լուծումներ առաջարկելով: Հայապահպանությանն ու ազգային կեցակարգի պաշտպանությանն ուղղված բազմոլորտ նպատակներ են առաջադրվել, բանակին եւ ոստիկանությանը ազգային գաղափարների ներքին կիրառման կանոնակարգային առաջարկներ ենք արել, ՀԱՄ արցախյան ազատամարտիկներով ՀՀ-ԼՂՀ միացյալ երկրի պաշտպանությանն ուղղված տարաբնույթ գործողությունների ենք մասնակցել, առաջարկել ենք ազգ-բանակի գաղափարը, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ արիադավան-հեթանոսության հետ հաշտեցման եզրեր ենք ներկայացրել ու էլի որոշ բաներ: Continue reading
Ընտրություն՝ վարչապետական հեռանկարով – Քաղաքական ուժերը, ժողովրդավարական, ազգային-հայրենասիրական, թե ազգայնական … բանակցությունների մեջ են եւ 2017-ի սկզբներին կխոսեն իրենց մասնակցության ձեւաչափերի մասին…
Հայաստանի քաղաքական դաշտը նոր տվայտանքների մեջ է, հատկապես հին ու նոր իշխանություններն ու ընդդիմությունները վերադասավորման փուլում են, որն ընթանում է ներքին ու արտաքին ուղղություններով՝ որոշակի բանակցություններին զուգահեռ:
«2017թ. սպասվելիք ԱԺ ընտրությունները Հայաստանի համար կարեւոր մարտահրավերներ են»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ապա հավելել, որ այդ գործընթացի տխուր մաս է կազմում կոռուպցիան։ Նա հույս է հայտնել, որ միասին հնարավոր կլինի բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը: «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»,- ասել է եվրագործիչը, ով նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, «յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի, Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեեւ վերջինս այդ հարցում թերացել է։
Մինչ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից կհնչեն նոր հայտարարություններ, Հայաստանում արդեն գործընթացները ծավալվել են:
Հայաստանի ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նիստում քննարկվել է համագումարի ընդունելիք բանաձեւի նախագիծը եւ հստակ է, որ ՀԱԿ-ականները լրջորեն պատրաստվում են գալիք ընտրություններին: Հայտնի է, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ով խորհրդարան է անցել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով, այս պահին ամենահանգիստն է մյուս ոչ ՀԱԿ-ական թեկնածուներից: ՀԺԿ նախագահը շարունակում է շփվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ կարծիք կա, որ նա նորից ընտրության կգնա ՀԱԿ-ի հետ՝ ստանալով անցողիկ համար համամասնական ցուցակում:
ՀՀ 1-ին նախագահն էլ ամեն առիթով իր հատուկ վերաբերմունքն է ցույց տալիս Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ:
Քննարկվում է նաեւ այն հարցը, որ ՀԱԿ ցուցակը կարող է գլխավորել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ոմանց կարծիքով առավել անկանխատեսելի կդարձնի նախընտրական պայքարը: Continue reading
Ազգաթալանի պատժելիությունն անժամանցելի է՝ ինչպես ցեղասպանությունը.- Նախ օրենք՝ հիշողության ապօրինի կորստի եւ օրինական վերականգնման համար – Իսկ մինչ 2017-ի 2-րդ կեսը ապօրինի հարստացածները կշարունակեն վայելել ու ավելացնել հարստությունը – Չէ՞ որ նրանց «արդեն օրինական» ունեցվածքի վրա հեշտ է լինելու ապացուցել հերթական միլիոնի ավելացումը…
Ազգային ժողովն ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրան կողմ քվեարկեց 101 պատգմավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ: Փաստորեն, պատգամավորներն առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին, այն էլ հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին: Անգամ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զարմացավ եւ նշեց, որ առաջին անգամ է, երբ հարկային օրենսգրքի հետ կապված հարցին միասնաբար կողմ են քվեարկում, ուստի՝ պետք է լավատես լինել:
Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ սա ոչ թե հարկային համաներման, այլ դրան մոտ՝ անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է: Նշեց, որ դա տույժ ու տուգանքների մոտ 5%-ն է ներկայացնում: «Պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք 130 մլրդ. դրամի մայր պարտքեր եւ մոտ 65 մլրդ. դրամ տույժ ու տուգանքներ: Իսկ այս նախագծով ընդամենը 3 մլրդ.-ի մասին է խոսքը: Ասեմ՝ դատարաններում հերթ է սնանկացման վարույթների մասով: Մենք պետք է կարողանանք ճիշտ համաներման քաղաքականություն վարել»,- ասել է պատգամավորը:
Հասկանալի է, որ հարկային մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունները անմիջական կապ ունեն նախկինում եւ այսօր էլ առկա ապօրինի հարստացման հարցի հետ, որի քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց ԱԺ-ում: Եվ այդ նախագիծը ավելի ծավալուն քննարկումների թեմա դարձավ:
Կառավարության նիստում գործադիրը հավանություն էր տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որի համաձայն, քրեականացվում է ապօրինի հարստացումը: Սա եւս ԱԺ-ն հաստատեց: Ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, այսպիսով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Ըստ ներկայացված նախագծի, ավելանում է նոր՝ 310.1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:
Եվ այսպես՝ «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»: Continue reading
Ապրիլյան չօգտագործված հնարավորություն – «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը… Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ հատուկ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ…
Միջազգային իրավունքի ֆրանսահայ մասնագետ Րաֆֆի Գալֆայանը հայտնել է, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության հռչակագրի միջազգային ճանաչման գործընթացում»: Նման կարծիք նա հայտնել է «ԼՂՀ հակամարտությունը եւ «անջատում հանուն փրկության» սկզբունքը» խորագրով ֆորում-քննարկման ժամանակ, ապա հավելել է, որ իր ստեղծման ակունքներում ինքնորոշման իրավունքը չի նախատեսել որեւէ երկրի տարածքի անջատում. «Այն մասնավորապես իրենից ներկայացրել է պետության կողմից մարդկանց խմբի որոշակի իրավունքների ու անվտանգության ապահովում:
Ըստ բանախոսի՝ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դա չէր կարող կիրառվել տվյալ երկրի իշխանությունների համաձայանության բացակայության պարագայում: Սակայն, ժամանակի ընթացքում այս սկզբունքը լրացվել է եւ ի հայտ է եկել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ինքնորոշման սկզբունք, այն է՝ անջատում տվյալ երկրից: Որպես արտաքին ինքնորոշման իրավունքի կիրառման օրինակ՝ մեջբերվել են Կոսովոյի անկախացման ժամանակ միջազգային դատարանի կողմից առաջ քաշված 4 հիմնական չափորոշիչները: Continue reading
Երբ հսկողությունը խիստ է, աշխատանքի արդյունքը երեւում է – Քաղաքապետը հորդորում է նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան… Քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում կգործի «Թեժ գիծ» եւ այլ ծառայություններ…
Երեւանի քաղաքապետարանում դեռ դեկտեմբերի 12-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին եւ «Սանիթեք» ընկերությանը համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների եւ համատիրությունների աշխատակիցներին։
«Շաբաթ երեկոյան տեղացած ձյան մաքրման աշխատանքների ընթացքին տեղերում հետևել եմ նաեւ անձամբ եւ պետք է նշեմ, որ բավականին օպերատիվ եւ արդյունավետ էին իրականացվում դրանք: Բայց նաեւ պետք է նկատենք, որ տեղումներն այնքան էլ առատ չէին ու, ըստ այդմ, կհորդորեմ նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան: Հանրության շրջանում թյուր կարծիք կա ձեւավորված, որ ձյան տեղումները միշտ անակնկալի են բերում Երեւանի քաղաքապետարանին, ինչը հավանաբար մեր որոշ պատասխանատուների անպատասխանատու հայտարարությունների հետեւանք է: Հիդրոմետ ծառայությունը նախապես տեղեկացնում է եղանակային փոփոխությունների եւ սպասվող տեղումների մասին, ինչն արդեն իսկ նշանակում է, որ ձյունը անակնկալ չի գալիս: Ընդամենը պետք է օպերատիվ եւ արդյունավետ կազմակերպել համապատասխան աշխատանքներն ու չփորձել սեփական անգործությունը կամ թերի աշխատանքը քողարկելու համար ինչ-որ անիմաստ արդարացումներ փնտրել»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: Continue reading
ԱԺ-ի ու կյանքի ճշտերը տարբեր են պատգամավորի համար – Տոն օրերին շուկայի այս «օրենքը» հենց «թունելի Հակոբի» գյուղում ու հանրապետության էլի շատ գյուղերում եւ աշխարհի զարգացած երկրներում գործում է, բայց ոչ՝ մեր խորհրդարանում… Մուրացիկությունն արգելելը՝ ճիշտ որոշում…
Ես վատ բան չեմ տեսնում այն բանի մեջ, որ տոներին, իմա՝ Գրիգորյան տոմարով Նոր տարուն մարդիկ փորձում են լիառատ սեղաններ գցել: Վատն այն է, որ մարդիկ դա անում են պարտքի, վարկի, ոսկու գրավի միջոցով: Նախորդ տարի մեր երկրի՝ իրեն թիվ մեկ սոցիոլոգ, քաղտեխնոլոգ ու չգիտեմ էլ ինչ-ոլոգ համարող Ահարոն Ադիբեկյանը ասում էր, թե հնարավոր է 50 հազար դրամով սեղան գցել: Իհարկե, հնարավոր է: Եթե տանդ դուռը բացող չկա, 10 հազարն էլ բավարար է: Բայց ինչ անի այն հայը, ով ունի ընկերներ, հարազատներ, բարեկամներ, իրապես սիրում է նրանց եւ անհամբեր սպասում է տոներին՝ նրանց տեսնելու, կարոտն առնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու համար: Սեղան չգցի, բա ի՞նչ անի, ասի, որ ամբողջ տարին օրը 24 ժամ աշխատել է ու մի սեղան բացել չի՞ կարողանում: Լիառատությունը մերն է, ջերմ հյուրասիրությունը մերն է, ունեցածովդ հարազատիդ հետ կիսվելու շնորհքը մերն է: Ու դրա մեջ վատ բան չկա: Հա, թե ամերիկացի լինենք ու մեր ընտանիքը 2-3 հոգուց բաղկացած լինի ու ծնողներին էլ նախնի կոչենք, իհարկե կարող ենք այդ օրը տան դուռն անգամ չբացել ու ընդամենը 2 հազար դրամ ծախսենք ու 2-3 հոգով, ի՜նչ կա որ, մի տորթիկ վայելել: Բայց չէ՞ որ մենք այլ կեցակարգ ունենք, մեր ծնողները մեր նախնիները չեն, մեր տան անդամներն են, մեր տատ ու պապերը նույնիսկ դեռ մեր նախնիները չեն, նրանք մեր տան անդամներն են: Ամբողջ տարին աշխատել ենք, հարազատներով միմյանց չենք տեսել, տոներին հենց այդ բացը լրացնելու ժամանակն է, մեկ էլ հոպ՝ մեզ այլ կեցակարգ է պարտադրվում՝ սեղան մի՛ դրեք, հյուրեր մի՛ ընդունեք, ձեր հարազատները ձեր նախնիներն են, ուրեմն եւ կարող են ձեզ հետ չլինել, ընկերներին մոռացեք, բարեկամներին էլ հետը, մի՛ ծախսեք, մի՛ ուրախացեք, մի՛ ուրախացրեք, ապրեք ձեզնով՝ առանց հարազատության, բարեկամության, մեկուսացեք, միայն դուք եք ու վերջ: Continue reading
Վերին Լարսի այլընտրանքը… կորել է – Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա… Եվ ամեն տարի խոսվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին, բայց այդպես էլ չի գտնվում…
Պետք է ամեն ինչ անել վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ ունենալու համար:
Այսպես է համարում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ լաստանավ վարձելու միջոցով խնդրին լուծում տալու հարցը: «Արդյունքները պարզ կլինեն քննարկումներից հետո,- ասաց նա,- բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, եւ եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով:
Փորձում ենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպելու հարցը: Վրաստան այցի ժամանակ քննարկումներ ենք ունեցել Վրաստանի վարչապետի եւ ճյուղային նախարարների հետ»:
Վերին Լարսի անցակետը այս պահին (երեկ մինչեւ ժամը 16-ի դրությամբ) փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Անցակետում կուտակված մեքենաները շատ են, ՌԴ-ի կողմից Լարսում կանգնած է 700 մեքենա, դրանցից՝ 400-ը հայաստանյան մեքենաներ են, հիմնականում՝ բեռնատար, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը:
Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա, բայց Ռուսաստանի հետ համեմատ՝ քիչ են:
Թե երբ բաց կլինի ճանապարհը, դա էլ պարզ չէ: «Երեկ եւ առաջին օրը եղել ենք անցակետում, մեր աչքով տեսել ենք, թե ինչ առատ ձյուն է տեղում:
Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Եթե ձյունը գոնե մի քիչ թուլանա, մի քանի ժամվա ընթացքում ճանապարհը կարող է բացվել»,- նշեց Վահան Մարտիրոսյանը: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության,- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (3-րդ մաս)… Աստվածաշնչյան Արարատը «նշանակում է ոչ թե լեռը, որը հիմա կոչվում է Արարատ, այլ լեռնային երկիրը` տեղադրված նրանից հարավ, Վանա լճից ոչ հեռու»…
Սկիզբը՝ թիվ 41-42-ում
http://www.hayary.org/wph/?p=5964 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (2-րդ մաս)… Դեպի արեւելք առաջին արշավանքի նախօրյակին՝ Արիները իրենց զորաշարժի համար հավաքատեղի էին ընտրել Արցախը՝ Շուշի հրամանատարական կենտրոնով…
http://www.hayary.org/wph/?p=5963 – Հայկական ինքնատիպ բնաշխարհ ու ներաշխարհ.- Հայկական գամփռն ու ձին՝ Հայկական լեռնաշխարհի բնիկները… Կոխ.- մարտարվեստ ու հայկական պար՝ մարտից առաջ, «Հսկայի պարով»՝ դեպի «Հաղթանակի պարը»…
Հայամարդի ժամանակներից մարդկությանը բաց թողնված երկու դարաշրջանների ընթացքում Գրառող Հրեշտակի թափած արցուքները հազիվ թե մաքրեն նրա բոլոր գրառումները զզվելագույն եւ դաժանագույն չարագործությունների գրքում, որ իրագործել են քրիստոնյաները եւ մահմեդականները հին հավատքի հետեւորդների դեմ: Տաճարներն ու կոթողները, որոնք քանդվել են նորընծա «սրբերի» եռանդով, այժմ նրանց տեղը մնացել են լոկ ավերակներ: «Ես հենց նոր այցելեցի այդպիսի պատմական հուշարձաններից մեկը, կառուցված շատ հնագույն ժամանակներում, առավել հնագույն, քան դա պատրաստ են ընդունել եւ խոստովանել եվրոպացիները: Ես ձեզ գրում եմ 4000 տարի առաջ կառուցված խորանի վրա»:
Լքելով Դիադինը՝ երրորդ օրը լուսաբացին, ես ուղեւորվեցի դեպի Ծաղկանց լեռներ՝ Ալա-Դաղ: Ալա-Դաղը ժամանակակից անվանումն է ամբողջ լեռնաշղթայի: Աղեղնաձեւ են (ուռուցիկ մասը դեպի հյուսիս): Աշխարհագրական առումով գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս-արեւելք, Մանազկերտի եւ Աբաղայի դաշտերի միջեւ: Արեւելքում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արեւմուտքում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա-դաղ (3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով եւ կարերով: Ծաղկած լեռները մասնատված են Արածանի, Արճեշ եւ Բերկրի գետերի հովիտներով: Այդ լեռները միավորված են մեկ անվանումով՝ Ալա-Դաղ՝ «Աստծո սար»: Այդ գագաթները հետաքրքիր են իրենց առասպելներով: Continue reading
Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ (2-րդ մաս) – Մոթալը պանրի «քիչ հանդիպելու» մասին ափսոսանքով է խոսում անգամ միջազգային մասնագիտական էլեկտրոնային մամուլը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Սկիզբը՝ թիվ 42-ում
http://www.hayary.org/wph/?p=5962 – Այծաբուծությունը՝ օրգանական ու արժեքաստեղծ ճյուղ – Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է…
Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից: Մ.թ.ա. 3-2 հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումների արդյունքում պանրագործարան է հայտնաբերվել: Հասկանալի է, որ պանրագործարանը մեկ օրում չի ստեղծվում եւ այն ունենալու համար ճանապարհ էր պետք անցնել: Հայաստանում ավանդաբար պատրաստվում են կանաչ, հորած, մոթալ, չանախ, լոռի, թել (հյուսած) պանիրներ: Ուրարտու (Արարտա) թագավորության պեղումների ժամանակ հայտնաբերվել են խնոցիներ, ինչպես նաեւ օրգանական մնացորդներ, որոնք պարունակում են սիճուկ եւ վկայում են Ուրարտուում պանրագործության գոյության մասին (մ.թ.ա. 8-6 դդ): Գոյություն ունի նաեւ վկայություն պանրագործության մասին բրոնզե դարի եւ անտիկ շրջանի ժամանակ:
Ֆրանսիացի իմ զրուցակիցը, որ այծաբուծությամբ է զբաղվում (նրա մասին գրել եմ իմ նախորդ հրապարակումում), ասաց, որ ինքը Հայաստանից բերված այծի պանիր է համտեսել եւ շատ է հավանել ու, շատ արագ տեխնոլոգիական որոշ մանրամասներ ներկայացնելով, ասաց, որ այդ համը դեռ կատարելագործվելու տեղ ունի: Չթաքցրեց, որ հայկական այծի պանիրը յուրօրինակ համ ունի: Հարցրեցի՝ «ավելի լավն է, քան ֆրանսիակա՞նը», ժպտաց. «Ավելի հետաքրքիր համ ունի»: Continue reading
Հայկական խոհանոց – Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… «Միսս աշխարհ-2016»… Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը… Այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ
Բաղադրությունը – Սիգ – 1 կգ, լավաշ – 1 կամ 2 հատ (կախված չափից), կարագ – 50-100 գ, կիտրոն:
Թանձրուկի համար՝ բուսայուղ – 100 գ, լոլիկի կծու հյութ – 100 գ, թթվասեր – 100 գ, սխտոր – 1 գլուխ, աղ, սեւ պղպեղ, չորացրած թարխուն:
Պատրաստման եղանակը – Թանձրուկը պատրաստել՝ ամեն ինչ իրար խառնելով եւ խառնիչով հարելով:
Սիգը մաքրել, լվանալ, ոսկրահան անել եւ վերածել ձողաձեւ կտորների: Թանձրուկը լցնել ձկան վրա, թողնել 4-6 ժամ: Լավաշը փռել ջեռոցի տակդիրի մեջ, վրան դնել կարագը, փռել ձուկը, ծածկել մյուս լավաշով եւ դնել ջեռոցը: Եփել 20-30 րոպե՝ 1800-ի տակ:
Մատուցելուց առաջ ձեւավորել կիտրոնով:
«Միսս աշխարհ-2016» է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը
Այս տարի «Միս աշխարհ» տիտղոսին է արժանացել Ստեֆանի դել Վալլեն Պուերտո Ռիկոյից: Նա 19 տարեկան է, խոսում է իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն: Բի-Բի-Սի– գրում է, որ նա պատրաստվում է կարիերա սկսել զվարճանքի ոլորտում:
«Վիցե-միսս» տիտղոսին է արժանացել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը, երրորդ տեղում է ինդոնեզացի գեղեցկուհին: Եզրափակիչ հնգյակում են նաեւ Քենիայի եւ Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Նոր Ջուղայի աշակերտներն առաջինն են Իրանի աշակերտական գիտա–հետազոտական մրցույթ–փառատոնում
Շահինշահր քաղաքում տեղակայված Իրանի օդանավաշինության արհեստի (ՀՍԱ) գործարանի թռիչքային փորձարկության վայրում նոյեմբեր ամսվա ընթացքում անցկացվել է հեռակառավարվող թռչող սարքերի աշակերտական 10-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են Սպահան նահանգի զանազան քաղաքների ավագ դպրոցներից ներկայացված 35 թիմ: «Հայերն այսօր»-ին Իրանից Երանուշ Թահմազյանը հայտնել է, որ Սպահան քաղաքի կրթա-դաստիարակության հիմնարկության երրորդ շրջանին պատկանող դպրոցներից մասնակցել էին 8 թիմ, ներառյալ՝ Նոր Ջուղայի Հայոց ազգ. «Կատարինյան» արական ավագ դպրոցի ներկայացուցիչները, որոնք փայլուն մասնակցություն են ունեցել մրցույթի բոլոր բաժիններում: Continue reading
Աշխարհի մարզական խաչմերուկներում.- 2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ… Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը… Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ.- նա խփեց իր 1-ին գոլը Անգլիայում եւ հավատում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին… Եվս մեկ մեդալազրկում.- հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին… 2019թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում… Շախմատային խաչմերուկ եւ մարզական այլ լուրեր…
Եւս մեկ հայի մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո – Հայազգի բռնցքամարտիկը մեղադրել է իր բժիշկներին
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը հայտարարել է, որ օլիմպիական արծաթե մեդալից զրկվել է իր բժիշկների պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, եւ բժիշկները մոռացել են ձեւակերպել թերապևտիկ բացառությունը։
«Ամեն դեպքում՝ այդ որոշումը կբողոքարկվի։ Այժմ հնարավորությունների մասին խոսելը բարդ է,- Ալոյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես արդեն, գիտե՞ք, այս իրավիճակում ոչնչի չեմ հավատում, իսկ գուցե ինչ-որ տեղ դեռ հուսալու հնարավորություն կա։ Թերապևտիկ բացառությունը չի օգտագործվել այն պատճառով, որ փաստաթղթերը չեն ձեւակերպվել։ Դա բժիշկների սխալն է, եւ խնդրի էությունը հենց դրա մեջ է։ Ես նրան ասացի, որպեսզի դա անի։ Նա ինձ ասաց, որ դա կարելի է ընդունել, եւ ես այդ դեղամիջոցն ընդունեցի հավաքների ժամանակ։ Այդ փաստաթուղթը ես չպետք է ձեւակերպեի, ոչ էլ մարզիչները։ Հավաքականի բժիշկ Կլյագինին խնդրեցի դա անել, նա չարեց, եւ ահա ծագել է այս մեծ խնդիրը»։
2016թ.-ին հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ
2016թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Տարին ամփոփում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։
Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:
2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:
Հայաստանի լավագույն մարզիկի անունը շուտով հայտնի կդառնա
Դեկտեմբերի 20-ին կամփոփվի 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցումը։ վեարկության սկիզբը դրվել է դեկտեմբերի 15-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
ՀՄԼՖ-ի նախագահը շեշտեց, որ այսօր կավարտվի քվեարկությունը, վաղը կամփոփվեն արդյունքները եւ օրվա 2-րդ կեսին հայտնի կդառնա Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Յուրա Ալեքսանյանի խոսքերով` լավագույններին ընտրելու բարի ավանդույթը եկել է հնուց: Այն նպատակ է հետապնդում ոգեշնչել մարզիկներին, որպեսզի նրանք հաջորդ տարիներին ավելացնեն մեդալների քանակը եւ ավելի շատ բարձրացնեն հայկական դրոշը՝ միջազգային մրցահարթակում:
Քվեարկությանը մասնակցել են 7 տարի աշխատանքային փորձ ունեցող և իսկապես գործող մարզական լրագրողները: Ըստ կանոնակարգի, ցանկում ընդգրկվել են 2016թ. Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողները, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկները:
Ֆուտբոլիստներն ավարտեցին 2016թ. ազգային առաջնությունը
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը: Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Թիմերն 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի:
«Ալաշկերտ»-ը վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: Մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝«Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի, եւ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: 17 փուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն ունի 34 միավոր: Հենց այս 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 երեւանյան թիմերը՝ «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:
Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:
Հենրիխը խփեց իր առաջին գոլը Անգլիայում եւ հավատում է«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին
Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար անգլիական Պրեմիեր լիգայում, չնայած առաջատարից՝ «Չելսի»-ից հետ է մնում 13 միավորով։ «Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ին գերազանցում էր 8 միավորով, սակայն, ի վերջո, զիջեց այդ արշավում։ Այնպես որ, ամեն բան հնարավոր է։ Մեր թիմը պետք է սկսի հաղթել։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ։ Լավ արդյունքներ կունենանք։
Գիտեմ, թե ինչ ճնշում է գործադրվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վրա։ Բոլորը մեզանից հաղթանակ ու մրցանակներ են ակնկալում։ Եթե պատրաստ չլինեի դրան, այստեղ չէի գա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջապես խփեց երկար սպասված իր 1-ին գոլը անգլիական թիմի կազմում: Դա տեղի ուենցավ ուկրաինական «Զարյա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում: Continue reading
2016թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 23-ամյակը
ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է ՀԱՄ կառույցի հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ: Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը՝ Հայ Արարչաստեղծ ու Աստվածազարմ Տեսակին…
Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է Հայաստանի Աբովյան քաղաքում՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ–ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:
Դեկտեմբերի 15-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 23-ամյա գործունեությունը: Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու ցայսօր շարունակվող ՀԱՄ գործունեությանը` քաղաքական, հանրային, հոգեւոր, երկրի մարտական–ինքնապաշտպանական, մշակութային եւ այլ ոլորտներում (http://www.hayary.org/wph/?p=33 – ՀԱՄ առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան):
ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաեւ առանձին ոլորտներում կառույցի աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ Արիական Միաբանության նաեւ միջազգային ճանաչմանը: Կարեւորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված եւ Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի եւ անհատների միավորմանն ուղղորդած քայլերը: Continue reading


