Daily Archives: March 10, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 8-ի (441) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայաստանը՝ հակաթուրքական ճակատի նախաձեռնող (այն մասին, թե ինչու է կարեւոր տարածաշրջանում հակաթուրքական ճակատի ձեւավորումը հե՛նց մեր պետության կողմից… Հայ Արիական Միաբանությունը նման փորձեր արել է դեռ տարիներ առաջ՝ ինչպես Թուրքիային սահմանակից, այնպես էլ շահագրգիռ երկրների, ինչպեսնաեւ՝ համաարիական դաշինքում նախատեսված երկրների միջոցով)…

2. Բանանային «պոլիտիկայով» բանանվեց (Ինտերպոլը հավատաց ՀՀ ոստիկանության փաստարկներին եւ հրահանգեց չեղարկել Բաքվի «սեւ ցուցակ»-ի հետախուզման հայտարարությունները)… Ընդդեմ Ադրբեջանի խառնակիչ գործողությունների (Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սրել ադրբեջանցիների եւ հայերի հարաբերությունները)… «Վրաստանի հայ համայնք»-ը բողոքի ցույց է արել Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ…

3. ՀՀ-ԼՂՀ. համադրված քաղաքականության պտուղները – (ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, ԱԳՆ-ներն ու ՊՆ-ները, այլ գերատեսչությունները աշխատեցին վստահ եւ միասնական՝ ադրբեջանական հերթական դիվերսիոն եւ «սեւ ցուցակ»-ի միջազգայնացման փորձերի դեմ)…

4. Լարսի նորը, որ հին ու թանկ տարբերակն է (Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան / Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպան – առավելապես քաղաքական լուծումների կարիք ունեցող այլընտրանքային ուղիներ)… Հայաստանը սպասում է վրաց-ռուսական պայմանավորվածությանը…

5. Հայելու քեթրինյան արտացոլանքով (չգիտեմ ինչ է պատգամավորության թեկնածու Քեթրինի (Պողոսյան) Միհրանի պահապան հրեշտակի անունը, բայց ես հավատում եմ նրան…) – գողական քֆուր ուտեմ, թե սուտ եմ ասում… Երեւանը 2016-ին. «Մենք հաշվետու ենք» – շինարարություն եւ բարեկարգում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, քաղաքային կահավորում եւ ձեւավորում…

6. Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք է եւ առաքելության հետեւանք – Ոչ միայն Թուրքիայում, ամենուր մե՛նք պիտի լինենք տերը մեր խոսքի… Պոլսի Պատրիարաքական ընտրությունների խնդիրը… Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են… Հիմա էլ սրա՞նք – Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…

7. Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու – Հայ արիականները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը… Բնական վերազարթոնքի հովանավորը Աստվածահայրն է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք՝ Գարնան Վերազարթոնք…

8. Հայկական գինու հաղթարշավը պետք է որ սկսվեր (Հայկական գինիների տասնյակ ոսկե եւ արծաթե մեդալները Եվրոպայում – վրացիներն ու մոլդովացիները այլեւս զարմանալու են)… Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից…

9. Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (2-րդ մաս) – Ոչ թե վախեցնել, այլ խաղացնել է պետք… Բայց սրանք շարքային սպառողը ստուգել չի կարող, պատկան մարմինը պետք է անի – Ինչքանո՞վ է անում, պատասխանը աղբով լցված շուկան է…

10. Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (2-րդ մաս) – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի… Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել…

11. Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հայ առաջին ավտոարշավորդը կմասնակցի լեգենդար մարաթոնին… Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի… Լեւոն Արոնյանը 9-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում… Բուդապեշտը եւս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց… Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը… Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ում… Հայաստանի առաջնությունն Արցախում… Ռուսները պայմանագիրը խզել են Արցախի դրոշը ծածանելու համար… Վիվառոբլոտ եւ Տոտոնարդի… Այլ լուրեր՝ ձմեռային եւ ամառային մարզաձեւերից…

12. Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… ՀՀ նախագահը ներկա էր «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները եւ անակնկալները, հետօսկարյան զարգացումները… Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց… Թուրքիայում հայկական եկեղեցին գրադարանի է վերածվելու… Հիմա էլ վրացիներն են հայկական եկեղեցիներ զավթում…

Հայաստանը՝ հակաթուրքական ճակատի նախաձեռնող (այն մասին, թե ինչու է կարեւոր տարածաշրջանում հակաթուրքական ճակատի ձեւավորումը հե՛նց մեր պետության կողմից… Հայ Արիական Միաբանությունը նման փորձեր արել է դեռ տարիներ առաջ՝ ինչպես Թուրքիային սահմանակից, այնպես էլ շահագրգիռ երկրների, ինչպեսնաեւ՝ համաարիական դաշինքում նախատեսված երկրների միջոցով)…

«Լուսանցք»-ն իր ռազմա-քաղաքական վերլուծություններում միշտ ակնարկել է թուրք-հունական հարաբերությունների վատթարացման հնարավորությունների մասին, դրանք առկա են դարերով, սակայն այսօր սառեցված են Արեւմուտքի կողմից, քանի որ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են եւ ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն նաեւ իրենց աշխարհագրական դիրքի առումով:

Չնայած այդ ռազմա-քաղաքական պարտադրանքին, այս երկրների փոխհարաբերությունները մերթ ընդ մերթ սրվել են, անգամ հասել հակամարտության աստիճանի, սակայն, ինչպես վերը նշեցինք, կանխվել են եվրոպական ու ամերիկյան ջանքերով: Բայց այդ ընթացքում Անկարային հաջողվել է որոշակի առավելություններ ստանալ մրցակցի նկատմամբ, հատկապես Կիպրոսի մի մասի գրավման հարցում եւ հունական կղզիների վրա պարբերաբար զավթողական քաղաքականություն վարելու առումով: Եվ հատկապես ՆԱՏՕ-ն փորձել է դա  անտեսել՝ խաղաղեցնելով միայն հունական կողմին, որը եւ վնասներ է կրել:

Անկարան գիտակցում է, որ ցայսօր քոչվորական իր տեսակով (չնայած բռնի խառնարյունությամբ նստակյաց է իբր դարձել) առավելություն է ստացել՝ զավթելով ու տիրապետել է Հայկական լեռնաշխարհի զգալի մասին, որը եղել ու մնում է կարեւորագույն խաչմերուկ՝ Եվրոպա-Ասիա, որոշակիորեն նաեւ Աֆրիկա բազմաբնույթ կապը պահպանող ռազմավարական տարածաշրջանում: Ինչպեսեւ՝ լինելով ՆԱՏՕ-ի գլխավոր հենակայանը տարածաշրջանում, ունի նաեւ որոշակի առաջնահերթություններ Հունաստանի նկատմամբ, ինչն էլ գործածում է արտաքին քաղաքականության հարցերում:

Այսպես է վարվում Անկարան ոչ միայն Հունաստանի հետ հարաբերություններչում, այլեւ նույնիսկ եվրոպական առաջատար երկրների հետ հարցերում: Այս հանգամանքը Թուրքիային առավելություններ է տվել դեռ ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտության տարիներին, տալիս է նաեւ այսօր՝ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների ծիրում:

Բայց աշխարհա-քաղաքական իրավիճակը գնոմ է փոփոխության, ինչը արդեն մի քանի անգամ աննպաստ իրավիճակներ է ստեղծել արհեստածին թուրքական պետության համար: Այդ իրավիճակների համապատկերում նաեւ Թուրքիայի մասնատման խնդիրն է դրված, ինչը արդեն իրական մտահոգություն է դարձել Անկարայի գլխին: Եվ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսաստանյան խաղերը առավել հաճախակի են դարձել: Երեւի թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցն է պատճառը, որ Թուրքիայի ղեկավարը մարտի 9-10-ը պիտի այցելի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար:   Continue reading

Բանանային «պոլիտիկայով» բանանվեց (Ինտերպոլը հավատաց ՀՀ ոստիկանության փաստարկներին եւ հրահանգեց չեղարկել Բաքվի «սեւ ցուցակ»-ի հետախուզման հայտարարությունները)… Ընդդեմ Ադրբեջանի խառնակիչ գործողությունների (Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը փորձում է սրել ադրբեջանցիների եւ հայերի հարաբերությունները)… «Վրաստանի հայ համայնք»-ը բողոքի ցույց է արել Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ…

Բանանային «պոլիտիկայով» բանանվեց

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, 2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ. ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ անող արտասահմանյան եւ ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) եւ 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ եւ պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին) եւ սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:   Continue reading

ՀՀ-ԼՂՀ. համադրված քաղաքականության պտուղները – (ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, ԱԳՆ-ներն ու ՊՆ-ները, այլ գերատեսչությունները աշխատեցին վստահ եւ միասնական՝ ադրբեջանական հերթական դիվերսիոն եւ «սեւ ցուցակ»-ի միջազգայնացման փորձերի դեմ)…

Ադրբեջանական վերջին օրերի հարձակման փորձի մասին, որը ձախողվեց խայտառակ ձեւով, տեղեկացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին: ՀՀ ԱԳՆ-ն հանգամանալից եւ փաստացի ներկայացրել է հարձակման փորձի ամբողջ ընթացքը: Ինչպես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը իրենց ելույթներում եւ հայտարարություններում հավաստել են, որ Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ շփման գծում, ինչը կրում է պարբերաբար բնույթ եւ հղի է վտանգներով:

Նախորդ սրման ժամանակ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ սադրանքի դեպքում հայկական կողմը հնարավոր է անցնի նաեւ հակահարձակման: Ստեղծվեց նաեւ երկկողմանի աշխատանքային խումբ, որը հայկական երկու հանրապետությունների վերամիավորման կամ ԼՂՀ անկախության ճանաչման տարբերակները պիտի մշակի, ըստ իրավիճակների այդ մասին հայտարարելու համար:

Վտանգների մասին խոսել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ պատերազմի վերսկսման վտանգ կա նաեւ, ինչը միակողմանի բնույթ է կրում եւ պաշտոնական Բաքուն է լինելու պատասխանատուն, եթե նոր պատերազմ սկսվի: Մեր նախարարը անգամ ստիպված էր հիշեցնել, որ նման դեպքերում, երբ վտանգվեն ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, ապա չի բացառվում, որ գործի դրվեն հանրահայտ «Իսկանդեր»-ները, ինչը լուրջ վնասներ կպատճառի Ադրբեջանին:   Continue reading

Լարսի նորը, որ հին ու թանկ տարբերակն է (Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան / Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Եվրոպան – առավելապես քաղաքական լուծումների կարիք ունեցող այլընտրանքային ուղիներ)… Հայաստանը սպասում է վրաց-ռուսական պայմանավորվածությանը…

Վերջերս կառավարության նիստերից հետո հիմնական հարցը, որ լրագրողներն ուղղում են կապի, տրանսպորտի եւ ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանին, Լարսի այլընտրանքին է վերաբերում: Երեկվա նիստից հետո էլ նույն հարցադրումն էր: Նախարարը, անդրադառնալով Վրաստան կատարած այցին, նկատեց, թե հուսով է, որ ձեռքբերումները շուտով կլինեն, եւ որ արդյունքը երկար ժամանակ է պահանջում, բայց իրենք հույսը չեն կորցնում:

Վահան Մարտիրոսյանը նշեց նաեւ, թե Լարսի այլընտրանքային ուղին միայն օսական կամ աբխազական երկաթուղին չէ, այլընտրանքը նաեւ լաստանավն է. «Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհը չի կարող վերաբերել միայն աբխազական երկաթգծին կամ Օսիայի ճանապարհին, տարբեր այլընտրանքներ են քննարկվում: Կարող են այլ ճանապարհներ էլ լինեն»:

Բայց նկատենք, որ լաստանավային տարբերակը ամենեւին էլ նոր տարբերակ չէ, սա հին տարբերակ է, որից մեր գործարարները օգտվել չեն սիրում, քանզի թանկ է արժենում: Խոսքն, օրինակ, Փոթիի մասին է: Ուրեմն՝ ի՞նչ է փոխվելու, ո՞րն է նորությունը: «Այդ ճանապարհը նախկինում ոչ կանոնավոր էր, հիմա կանոնավորվել է, ամսական երեք անգամ լաստանավերը կազմակերպված գնում են»,- պարզաբանեց նախարարը:   Continue reading

Հայելու քեթրինյան արտացոլանքով (չգիտեմ ինչ է պատգամավորության թեկնածու Քեթրինի (Պողոսյան) Միհրանի պահապան հրեշտակի անունը, բայց ես հավատում եմ նրան…) – գողական քֆուր ուտեմ, թե սուտ եմ ասում… Երեւանը 2016-ին. «Մենք հաշվետու ենք» – շինարարություն եւ բարեկարգում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, քաղաքային կահավորում եւ ձեւավորում…

Հայելու քեթրինյան արտացոլանքով

Երբ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (արդեն նախկին պետ) մասով օֆշորային աղմուկ բարձրացավ, ես, որպես լրագրող, ինձ ստիպեցի բացարձակ անտարբերություն ցուցաբերել այդ գործի նկատմամբ: Միանգամից պարզ էր, եւ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ էի, գործն օդում էր մնալու: Դա էր հուշում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «հոգեւոր հայր» Նավասարդ Կճոյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր լինելու սկանդալը: Այդ իսկ պատճառով՝ Միհրան Պողոսյանի գործով զբաղվելը համարեցի անպտուղ մի բան, ժամանակի գերծախս: Մինչդեռ մեր երկրում այնքա՜ն հետաքրքրիր թեմաներ կան: Օրինակ, ինչպես է նախրապանը կարողանում օրերով առանց ուտելու սարերում մնալ, իրականում ինչով է սնվում, ինչ բույսերով, ինչպես է նախրապանը իրենց ժողովրդական բժիշկ համարողներից ավելի լավ ճանաչում մեր բուսական աշխարհը: Կամ՝ ինչ է առաջարկում նա կանանց՝ կրծքի «կիստաներից» ազատվելու համար, որպեսզի նրանք նույն այդ «կիստաների» պատճառով «Հրուշ ախպոր Խաչանուշ քրոջ մամոգրաֆիայի սպանդանոցը չհասնեն»: (Ընդգծումները քաղվածք են համացանցի տիրույթից, իմ գրչածայրից չեն դուրս թռել): Ինչեւէ, մասնագիտության բերումով ավելի հետաքրքիր թեմաներ կան պեղելու, քան մեր իշխանության ներկայացուցիչների հավանական արկածներն են դրսերում:

Բայց վերջերս Միհրան Պողոսյանին հեռուստաէկրանից տեսա, ու որոշեցի, այնուամենայնիվ, նրան մեկ անգամ արժանացնեմ մեր թերթի էջերում երեւալու պատվին: Որոշումս չեմ խախտում, սա լրագրողական նյութ չէ, այլ՝ մի փոքրիկ հուշ, մի աննշան ակնարկ մի մարդու մասին, ով սուրբ է եղել, իսկ նրան սատայի տեղ էին դրել: Գուցե ե՞ս էլ եմ սխալվել:   Continue reading

Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք է եւ առաքելության հետեւանք – Ոչ միայն Թուրքիայում, ամենուր մե՛նք պիտի լինենք տերը մեր խոսքի… Պոլսի Պատրիարաքական ընտրությունների խնդիրը… Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են… Հիմա էլ սրա՞նք – Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…

«Կրոնները գնում են մահացման, սա հստակ է, եւ այս մասին արդեն բարձրաձայնել են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը: Բայց այսօր պիտի հայանպաստ պահել մեր հոգեւոր հարստությունն ու կառույցները, քանզի հայը եղել ու մնում է հոգու մարդ, եւ որպես տիեզերագեն էակ, դառնալու է իր ազգային հավատին:

Եվ ուրեմն այսօր պահպանենք այն, ինչը վաղը ազգային հավատի ամրացմանն է նպաստելու»…

Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Խոսքս այս մեջբերմամբ սկսեցի, որպեսզի հասկանալի լինի այն հետաքրքրությունը, որը կարող է ունենալ իմ նման հայ հեթանոսը՝ քրիստոնեական կրոնի ներքին կյանքի, անցուդարձի վերաբերյալ:

Այսօր կրկին մի վտանգ կա, որը պարուրել է հայ քրիստոնեությանը, բայց կարող է համահայկական նշանակություն ձեռք բերել… Վերջապես կայանալու են Պոլսի Պատրիարաքական ընտրությունները, որին անընդհատ խոչընդոտում էր թուրքական իշխանությունը: Մայիսի 28-ին, ըստ «Հայ Ձայն»-ի տեղեկության, կկայանան այդ ընտրությունները: Իսկ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Պատրիարաքական նոր տեղապահի ընտրություն եւ կազմվել է հատուկ մարմին, որն էլ կազմակերպելու է Պատրիաարքի ընտրությունը:

Նշենք, այս որոշումները կայացվել են Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ: Մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների արդյունքով իր դարավոր գահին կբազմի Պոլսի 85-րդ պատրիարքը:   Continue reading

Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու – Հայ արիականները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը… Բնական վերազարթոնքի հովանավորը Աստվածահայրն է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք՝ Գարնան Վերազարթոնք…

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:

Մարտի 1-ին՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:

Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի (Ծինի) մարմնացումը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք:   Continue reading

Հայկական գինու հաղթարշավը պետք է որ սկսվեր (Հայկական գինիների տասնյակ ոսկե եւ արծաթե մեդալները Եվրոպայում – վրացիներն ու մոլդովացիները այլեւս զարմանալու են)… Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից…

Հայկական գինեգործական ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: Խոսել ենք նաեւ ընդհանրապես այդ ոլորտում միջազգային քաղաքականության մասին, մասնավորապես՝ թե ինչպես է Վրաստանն ամեն ինչ անում՝ սեփականելու կարասային գինիների սեփականության իրավունքը, ինչպես է Մոլդովան պարզապես գինու շշերի խցանների հարցերը լուծելով՝ ոլորտի հեռանկարներ բացում իր համար եւ թե ինչպես Հայաստանը գինու աշխարհում կարող է առաջանցիկ մեծ քայլեր անել՝ շեշտադրելով Հայկական լեռնաշխարհի՝ գինու ծիսական կենտրոն լինելու ֆենոմենը:

Մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք՝ աշխարհի արդի ազատական տնտեսահարաբերությունները հաշվի առնելու եւ ճիշտ աշխատելու պարագայում մենք գինետիրույթում մի օր անպայման ասելու ենք մեր հաղթական խոսքը:

Ինչպես երեկ մեզ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել:   Continue reading

Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (2-րդ մաս) – Ոչ թե վախեցնել, այլ խաղացնել է պետք… Բայց սրանք շարքային սպառողը ստուգել չի կարող, պատկան մարմինը պետք է անի – Ինչքանո՞վ է անում, պատասխանը աղբով լցված շուկան է…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6096Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար…  Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…

http://www.hayary.org/wph/?p=6075Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. (1-ին մաս) Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

http://www.hayary.org/wph/?p=6048Մենք եւ մեր կենցաղը.- Միկրոալիքային վառարաններ. օգու՞տն է շատ, թե՞ վնասը…  «Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք «Լուսանցք»-ի ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում…

Խոսելով խաղալիքների անվտանգության ոլորտից՝ ընդգծել էինք, որ սա խնդիր է, որ առկա է ամբողջ աշխարհում, եւ որ այժմ արդեն նաեւ Հայաստանում են փորձում բնագավառը կանոնակարգել՝ հսկողություն սահմանելով թե՛ արտադրության եւ թե՛ ներմուծման ուղղությամբ: Այլ խնդիր է, որ այդ հսկողությունը բավարար չէ, եւ շուկան կրկին աղբով է լցված, եւ ծնողներն իրենք են ստիպված կողմնորոշվել խաղալիքի որակի հարցում: Խաղալիքների անվտանգության տեխիկական կանոնակարգը սահմանում է պարտադիր պահանջներ ֆիզիկական եւ մեխանիկական հատկություններին, դյուրավառությանը, քիմիական եւ այլ հատկություններին վերաբերող: Ֆիզիկական եւ մեխանիկական հատկություններին ներկայացվող պահանջներից խոսել ենք: Ներկայացնենք այլ պահանջներ  եւս:   Continue reading

Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (2-րդ մաս) – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի… Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6095  – Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պետությունը որոշել է զարկ տալ մեր ավանդական ըմբշամարտի՝ ազգային կոխի զարգացմանը: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված շատ ուսումնասիրություններում տվյալներ կան ռազմաֆիզիկական վարժությունների ու ավանդական խաղերի մասին: Այդ վկայությունների մեծ մասը վերաբերում է մենամարտի տեսակներին՝ մասնավորապես ըմբշամարտին, որը դեռ հնագույն ժամանակներից ֆիզիկական պատրաստության եւ ազգային սովորույթների անբաժանելի մասն է կազմել: Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջեւանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ եւ այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):

Հայկական ազգային կոխ ըմբշամարտը տարածված է եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Ստեփանավանի, Հրազդանի, Շամշադինի, Իջեւանի, Դիլիջանի, Ապարանի, Սիսիանի, Մարտունու, Նախիջեւանի շրջաններում, Ջավախքում, պատմական Հայաստանի տարածքներում՝ Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հայ առաջին ավտոարշավորդը կմասնակցի լեգենդար մարաթոնին… Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի… Լեւոն Արոնյանը 9-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում… Բուդապեշտը եւս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց… Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը… Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ում… Հայաստանի առաջնությունն Արցախում… Ռուսները պայմանագիրը խզել են Արցախի դրոշը ծածանելու համար… Վիվառոբլոտ եւ Տոտոնարդի… Այլ լուրեր՝ ձմեռային եւ ամառային մարզաձեւերից…

Հայ առաջին ավտոարշավորդը կմասնակցի լեգենդար մարաթոնին

B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը օրերս պայմանագիր է կնքել «Audi»-ի մրցարշավային ստորաբաժանում՝ «LMS Engineering»-ի հետ: Նա մրցաշրջանը կանցկացնի Audi RS3 LMS մեքենայով: Գորոյանը մինչ մայիսի 28-ին կայանալիք նյուրբուրգրինգյան լեգենդար մարաթոնը կմասնակցի 2 մրցարշավի, եւս 7-ը կանցկացնի մարաթոնից հետո:

2017-ին Գորոյանի թիմակիցներ են գերմանացիներ Թոմաս Վասելն ու Մարկուս Լյոհներթը: Հայ-գերմանական էկիպաժը մրցաշրջանի առաջին 4-ժամանոց մրցարշավին կմասնակցի մարտի 25-ին, իսկ 2-րդը կկայանա ապրիլի 8-ին: Այնուհետեւ, ըստ VLN օրացույցի, ապրիլի 22-23-ին թիմը կմասնակցի 24-ժամյա մարաթոնի որակավորման մրցումներին: Թիմի նպատակը չեմպիոն հռչակվելն է:

Բուդապեշտը եւս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը չի կարող ընդունել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերը եւ հրաժարվել է կազմակերպիչ քաղաքի ընտրությանը մասնակցելու իրավունքից:

«Օլիմպիադա-2024»-ի անցկացման վայրը հայտնի կդառնա 2017թ. սեպտեմբերի 13-ին` Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի վեհաժողովում: Կպայքարեն 2 թեկնածու քաղաքներ` Փարիզն ու Լոս Անջելեսը: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմակերպումից հրաժարվել էին նաեւ Հռոմն ու Տորոնտոն:

Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի

Բազմաթիվ անվանակարգերից բացի պարգեւատրումներ եղան նաեւ սպորտի բնագավառում: Մրցանակաբաշխությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

Լեւոն Արոնյանի վերջին խաղն անվստահ ընթացավ

Շարժայում տեղի ունեցան շախմատի «Մեծ մրցանակի» 1-ին փուլի մրցաշարի 9-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը անչափ անվստահ անցկացրեց վերջին հանդիպումը եւ պարտվեց չինացի գրոսմասյտեր Դին Լիրենին: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց ընդամենը 4 միավոր եւ 18 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը:

Լեւոն Արոնյանը 9-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները մարտի 1-ի դրությամբ: Շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2838 միավոր: 2-3-րդ տեղերում են ամերիկացիներ Ուելսի Սոն (2822) եւ Ֆաբիանո Կարուանան (2817): Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 2774 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում տեղ են գտել Հայաստանի եւս 3 շախմատիստ. 63. Սերգեյ Մովսեսյան (2679), 67. Վլադիմիր Հակոբյան (2675), 87. Գաբրիել Սարգսյանը (2666):

Կանանց ցանկի 1-ին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2649): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 32-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)՝ 40-րդ:

Մինչեւ 20 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի Վեյ Յիին: Մերոնցից ամենաբարձր դիրքում գտնվում է Մանուէլ Պետրոսյանը՝ 27-րդ հորիզոնական:

Հրապարակվել են նաեւ արագ եւ կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Լեւոն Արոնյանը 8-րդն է այս աղյուսակում (2797):

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914): Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն ունի Զավեն Անդրիասյանը՝ 2755, ով 24-րդ արդյունքն է:  Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… ՀՀ նախագահը ներկա էր «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները եւ անակնկալները, հետօսկարյան զարգացումները… Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց… Թուրքիայում հայկական եկեղեցին գրադարանի է վերածվելու… Հիմա էլ վրացիներն են հայկական եկեղեցիներ զավթում…

Սերժ Սարգսյանը ներկա էր «Հայկյան-2016» մրցանակաբաշխությանը

ՀՀ նախագահ. Մենք պետք է կարողանանք այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել ու գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» եւ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երեւանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016թ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու եւ ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ 2016թ. ՀՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։

«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարեւորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը եւ մաղթել հետագա հաջողություններ:   Continue reading