Monthly Archives: July 2017

Երբ ցանկալին իրականություն է ներկայացվում – Ադրբեջանի սուտն ու սադրանքը անսպառ է… Սա հավաստում է, որ Ադրբեջանն ի զորու չէ բանակցել խաղաղության շուրջ եւ հայկական կողմը պետք է շարունակի ամրապնդել հայկական բամակը ինչպես ներսից, այնպես էլ դրսից՝ սպառազինության ժամանակակից միջոցներ ձեռք բերելով…

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շարունակելով հերքել ադրբեջանական կողմի տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանցիները թիրախային հարվածներ են հասցրել՝ պատճառելով կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստ: Հաղորդագրությունում նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա եւ ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմը, իր սովորության  համաձայն, ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:

Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է: ԼՂՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն, ինչն ավելի է կատաղեցնում Բաքվի սադրիչներին:

«Մենք կորուստներ չունենք, հակառակորդի որեւէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»,- հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նշել է նաեւ, որ հայկական լրատվական դաշտը հետզհետե սկսում է ճշտումներով հրապարակել տեղեկատվությունը սահմանային գոտու իրավիճակի մասին, ինչը թույլ է տալիս ավելի արագ հիմնավորել ադրբեջանական ապատեղեկատվությունը: Նախկինում հայկական լրատվամիջոցների չճշտված լուրերը հիմնվում էին ադրբեջանական կեղծ լուրերին ու կիսամոնտաժած տեսանյութերին եւ որոշակիորեն ակամա աջակցում էին Բաքվի քարոզչությանը:   Continue reading

Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…

Ժամանակին անդրադառնալով Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «Ադրբեջանի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլեւ հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը»: Նա նշել է, որ սկզբունքների ոտնահարումը եւ չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում եւ «համագործակցության հետընթացի ու վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով»: Նախարարը այդ առումով հիշատակել է նաեւ կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետեւանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլեւ խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով: Այսինքն՝ մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրվում է՝ ի վնաս մյուսների եւ ամբողջ կազմակերպության:

Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը՝ փակել տալով նաեւ երեւանյան ԵԱՀԿ գրասենյակը:

Ըստ Է. Նալբանդյանի՝ «զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ եւ հայտնվեց մեկուսացման մեջ»: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու ոչ միայն միջազգային հանրության շահերը, այլեւ այդ հանրության կողմից լիազորված ԵԱՀԿ ՄԽ հասցեական կոչերն անգամ: Իզուր չէ, որ հայկական կողմը բարձրաձայնել է, որ Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը:   Continue reading

Մեր սովետական գյուղտեխնիկան – Մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը – Ինչպե՞ս շտկել իրավիճակը… 1. Ինչ տարբերակներ է առաջարկում պատկան մարմինը… 2. Պետական աջակցության ինչ պայմաններ են առաջարկվում… 3. Որոնք են պետական աջակցության ռիսկերը…

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վարչական վիճակագրական ռեգիստր է վարել: Ըստ այդմ, գրանցվել է, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում այսքան գյուղտեխնիկա ունենք. տրակտորներ՝ 15239 միավոր, հացահատիկահավաք կոմբայններ՝ 1351 միավոր, տրակտորային կցասայլեր՝ 6195 միավոր, տրակտորային խոտհնձիչներ՝ 2112 միավոր, կերահավաք կոմբայններ՝ 421 միավոր, մամլիչ-ներ՝ 1738 միավոր, հատիկազտիչ  մեքենաներ՝ 422 միավոր, տրակտորային շարքացաններ՝ 1884 միավոր, տրակտորային գութաններ՝ 3900 միավոր, կուլտիվատորներ՝ 2316 միավոր: Գյուղտեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0%: Ընդհանրապես, տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10,0-12,5%-ի չափով, մինչդեռ 1992թ. ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը, առավել եւս, որ մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը եւ մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաեւ հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն: Մեքենատրակտորային հավաքակազմը վերազինելու առումով դժվարություններ կան, եւ դրանք հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների եւ գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարման մատչելի մեխանիզմների բացակայությամբ ու եղածների անկատարությամբ:

Ինչպե՞ս շտկել իրավիճակը:   Continue reading

Ագոպյան երաժշտության դրոշմը – Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված – Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես՝ Ֆրեդ Ազիլազյանին հաջողվեց… Նա պատրաստվում է մեծ ազգային մենահամերգի՝ հստակ նախանշված ծրագրեր էլ ունի (Լիանա Դավթյան, Հայաստան-Ֆրանսիա)…

Էլեկտրո երաժշտություն գումարած դուդուկ, եւ առավելագույնը կես ժամից երգն արդեն պատրաստ է: Մի գդալ երաժշտությունը նրան մինչեւ յոթերորդ երկինք կհասցնի:

Նա երաժիշտ Ֆրեդ Ազիլազյանն է, նույն ինքը՝ Ագոպը, ով ծնվել եւ մեծացել է Մարսելում՝ Ֆրանսիայի հարավում, ֆրանսահայերի ընտանիքում: Մասնագիտությամբ լրագրող 36-ամյա Ագոպը միայն հոդվածների չէ որ հետաքրքիր ծնունդ է տալիս, այլեւ՝ կյանքով լիառատ երաժշտություն է ստեղծում: Նոր բան ստեղծելն այսօր շատ դժվար է, ամեն ինչ կա արված-ստեղծված: Մարդկանց դժվար է զարմացնել, բայց արի ու տես, որ Ագոպին հաջողվեց դա անել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ասելիք ունեցող մարդը ամենալավ մոտիվացիան է:

Ագոպը արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետեւ France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ Ագոպի առաջին՝ «You Light Up My Way» սինգլը iTunes-ում հայտնվել է լավագույն փոփ վաճառքի թոփ երեսնյակում:   Continue reading

Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի… «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են… Հայտնի են նաեւ «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները… Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել… Մշակութային, սպորտային եւ կրթական անցուդարձ Ջավախքում… «Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում… «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 8-ը – Հաջորդ «Ավրորա»-ն՝ 2018-ի հունիսին… Հայաստանի ձեռքբերումները բարձր են գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում… Հայաստան է բերվել քաղցկեղով հիվանդների բուժման ամենավերջին սերնդի համակարգ…

Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիս եւ օգոստոս ամիսներին կշարունակվեն ներկայացումները: Հուլիսի 13-ին կներկայացվեն «Կարմեն Սյուիտ» (Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) եւ «Լորկիանա» (Իսպանական ժողովրդական երաժշտություն) բալետային բեմադրությունները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, օպերային թատրոնում ներկայացումները կշարունակվեն նաեւ օգոստոսին, իսկ հոբելյանական 85-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից:

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է, որ եթե օգոստոսին որևէ թատրոն իր դռները փակի եւ ամբողջ կազմով արձակուրդ վերցնի, այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տույժի կենթարկվեն:

«Օգոստոսն աշխատելու լավագույն ամիսն է, եւ որեւէ մեկը չպետք է փակի իր դռները հանդիսատեսի առջեւ։ Եվ ոչ միայն թատրոնները, որեւէ համերգասրահ կամ ցուցասրահ չպետք է փակվի։ Աշխատեք արձակուրդային հերթագայությամբ»,- ասել է նա:

«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են

Կինոփառատոնն ամփոփեց  մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Փակման արարողությունը նշանավորվեց նաեւ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ«Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ. Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ«Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը եւ ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)

ԺՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Խաղարկային

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)

Վավերագրական

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ.  «Ձյուն կար», ռեժ. Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)

Կարճամետրաժ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ»,ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ

«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)

Օրակարգը սպառվել է. «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը հրաժեշտտվեց մայրաքաղաքին

Երեւանի կինոտոնի տարեգրությունն ավելացավ եւս մեկ տարով:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայում՝ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ… Նախագահն ու քաղաքապետը՝ շախմատային դիրքերում… Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն… Հայ մարզիկները՝ Ֆրանկոֆոնիայի խաղերին… Հայաստանը կմասնակցի Եվրոպական օլիմպիական փառատոնին…«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը… Հայաստանից 3 մասնակից՝ շախմատի աշխարհի գավաթում… Ֆուտբոլ, բասկետբոլ, սամբո, ըմբշամարտ, լողափնյա վոլեյբոլ, շախմատ եւ մարզական այլ լուրեր…

Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում

Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայի նորեկներից մեկը, պարզվում է, կրում է «Ղարաբաղ» անվանումը: Դա Վիեննան ներկայացնող ակումբն է: Ինքնաբերաբար հարց է ծագում, թե ինչպե՞ս է եվրոպական երկրում նման անվանումով թիմ հայտնվել:

Շատ պարզ՝ 2014թ. ադրբեջանցի գործարարները ձեռք են բերել ավստրիական ՍՎ «Օտակրինգ» ֆուտբոլային ակումբը եւ անմիջապես վերանվանել «Ղարաբաղ»: Նրանք մեծ գումարներ են ներդրել թիմի վրա եւ 3 մրցաշրջանի ընթացքում Վիեննայի առաջնությունից հասցրել են Ավստրիայի Ռեգիոնալ լիգա, որն իր նշանակությամբ 3-րդ խումբն է: Եվ նրանց նպատակը Բունդեսլիգա մտնելն է:

Վիեննայի «Ղարաբաղ»-ում հիմնականում հանդես են գալիս ազգությամբ թուրք ֆուտբոլիստներ: Վերջին խաղացողը, ում ձեռք է բերել ակումբը, Ադրբեջանի քաղաքացի է: Նշենք նաեւ, որ ավստրիական ակումբը սերտորեն համագործակցում է թուրքական «Տրաբզոնսպորտ» ակումբի հետ: Վերջինիս տարբերանշանը անգամ պատկերված է վիեննական ակումբի պաշտոնական կայքէջում:

Այն, որ սույն նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում, կասկած չի հարուցում: Որոշ երկրներում ֆուտբոլը վերածվել է քաղաքական ուժերի գործիքի: Մասնավորապես՝ մեր հարեւան երկրում տարիներ շարունակ օգնում են Աղդամի «Ղարաբաղ» ակումբին, որպեսզի այն միշտ մրցանակային տեղեր զբաղեցնի եւ եվրոպական մրցաշարերում ներկայանա Ադրբեջան անվան տակ: Հենց սա է հեռուն տանող, այսպես ասած, թուրքական դիվանագիտությունը, ինչը սակայն դեռ պտուղներ չի տալիս այս առումով:

Հայաստանի նախագահն ու Երեւանի քաղաքապետը՝ շախմատային դիրքերում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած 4 տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռոբերտ Բունիաթյանի եւ Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017թթ. ֆեդերացիայի կատարած աշխատանքները, առաջիկա անելիքներն ու հետագա ծչագրերը::

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը:

Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ՝ Տարոն Մարգարյանը, Լեւոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը: Նիստում հաստատվել են նաեւ ֆեդերացիայի հանձնաժողովների ցուցակը եւ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեդերացիայի անունից Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգեւատրել է ֆեդերացիայի 2 վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին եւ Ալյոշա Խաչատրյանին:

Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ: «Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական եւ տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը եւ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, եւ ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 26-ի (459) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

– http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380 – Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

2. Ալիեւյան խրախճանք՝ երկամյա ադրբեջանցու զոհաբերությամբ – Չնայած հայկական կողմի դիվանագիտական մոտեցումներին, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտիներիում… Ադրբեջանը երբեք չի խորշել ու այսօր էլ չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան… Բակո Սահակյանը՝ Արցախի նախագահի թեկնածու…

3. Վտանգավոր նախադեպ՝ անկանխատեսելի հետեւանքներով – Ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար… Իհարկե մեր ազգն ու երկիրը կարող են ծնել վրիժառուներ նաեւ բարեկամ ազգերի ու երկրների համար, բայց ամեն բան այլեւս պիտի արվի հանուն պատմական եւ բնական արդարության վերականգնման համար…

4. Հայի անփոփոխ գենը եւ աստվածային լեզուն – Հեռու չէ այն օրը, երբ արդեն օտարը կհաստատի հայ գենի արարչակնիք բացառիկությունը՝ հայի գենը չի ոչնչանում եւ չի ծերանում… Թերի մարդը չի կարող անթերին ընկալել… Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները պարզել են՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել… Այլազգի գիտնականները հավաստում են՝ հայերը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են… Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու…

– http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

– http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

5. Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…

6. Սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է.- Կառավարման պլանը կկառավարի՞ աղետը – Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը, անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար… Իսկ եթե բնակավայրը սահմանամերձ է ու պետության համար ռազմավարական նշանակություն ունի… Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետներն էլ ասում են, որ սողանքները կանխարգելելը շատ ավելի էժան է, քան հետո դրանց դեմ պայքարելը…

7. Պահե՛նք մեզ պահողին (5-րդ մաս) – Լուծումներ, որոնք տեղից կշարժեն գյուղատնտեսության բնագավառը.- Պահանջվում է ապահովագրական համակարգ… Երբ ոռոգենք կաթիլ առ կաթիլ… Ու ճիշտ պահին բռնենք կարկուտը… Մնաց գտնենք երանելի գումարը… Ուստի՝ պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անել երկիրը պահողին լավ պահելու համար…

8. Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես կարգախոս հնչի, այլ լինի առարկայական (ինչպեսեւ՝ երեխաների պաշտպանությունն ու տարեցների խնամքը)… «Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին… ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ… Զոհվածների հերթական հուշարձանը… Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաեւ Հայաստանը… Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները… Ոստիկանությունը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ… Այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

9. Աշխարհի մարզական հեւքից.– Հայկական բասկետբոլային խաչմերուկ… Հայկական ֆուտբոլը եվրախաղերում… Գերմանիան հաղթեց Չիլիին եւ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը… Տիգրան Պետրոսյանը՝ «World Open»-ի հաղթող… Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում բաժանել է 5-6-րդ տեղերը… Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան… Մառա Բաղդասարյանը՝ Վլադիմիր Պուտինի մոտ… Դպրոցական ֆիզկուլտուրան՝ ուշադրության կենտրոնում… Մարզական այլ լուրեր…

– http://www.hayary.org/wph/?p=6193Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

Այն, որ հային եւ հրեային դարեր շարունակ փորձում են նմանեցնել ինչ-ինչ հարցերում՝ նորություն չէ, թե՛ որպես հին եւ խելացի ազգեր, թե՛ որպես ճակատագրով բախտակիցներ, որ միշտ պայքարել են իրենց ինքնությունն ու գոյությունը պահպանելու համար, ի վերջո, թե՛ որպես ցեղասպանություն վերապրած ազգեր եւ այլն:

Մի ընկեր ունեմ, որ փոքրածավալ գործով է զբաղվում եւ գործի բերումով շփվել է նաեւ մեր երկրի հրեական եւ այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Ըստ նրա, իր ծանոթ հրեաների հետ եւս խոսել են այս մասին, բայց նրանք մի զարմանալի բան են ասել, որ բոլոր ազգերի մոտ այսպիսի մի տեսակետ կա, թե «այնտեղ, որտեղ հրեա կա, …-ի համար անելիք չկա  (բազմակետի տակ հասկանալ՝ ռուսի, թուրքի, չինացու, եգիպտացու, ֆրանսիացու, բրազիլացու …)», եւ միայն հայի դեպքում է այլ, «այնտեղ, որտեղ հայ կա, հրեայի համար անելիք չկա»… Ըստ այս «տեսության» էլ, նշածս հայաստանցի հայի եւ հրայի զրույցի տրամաբանությունը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանում անգամ հրեական համայնք չէր ձեւավորվում երկար ժամանակ, քանի որ քանակական առումով նույնիսկ 1000 հրեա չկար, որպեսզի օրենքի սահմաններում Հայաստանում գրանցվեր հրեական համայնքը: Այժմ երեւի թե կա, կամ էլ օրենքի փոփոխություն է եղել, քանի որ գրանցված համայնք կա, բայց երկար ժամանակ որպես հասարակական կազմակերպություն էին հանդես գալիս հայաստանյան համախմբված հրեաները…

Սա շատ կարեւոր բան է հուշում, որ հայի առաջնեկությունն ի բնե եղել ու շարունակվում է, ինչի դեմ էլ պայքար են մղել բոլոր հին, այդ թվում՝ հրեաները, ապաեւ՝ նորաթուխ ազգերը: Եվ հատկապես հրեաները, քանի որ նրանք այլ հակառակորդ չեն ունեցել, որը վերոնշյալ՝ հայաստանցի հայի ու հրեայի զրույցում պարզորոշ նշվել է՝ որպես հնից եկող խոսք… 

Ուրեմն՝ հայը կիսելու բան չունի, նա կորցրել է գրեթե ամբողջը եւ միայն իր գենետիկ զորության շնորհիվ է կանգուն մնացել եւ հասել այսօրվա տիեզերական գարնան զարթոնքին եւ այլեւս անկասելի ընթացող արդար դատաստանի օրվան…   Continue reading

Ալիեւյան խրախճանք՝ երկամյա ադրբեջանցու զոհաբերությամբ – Չնայած հայկական կողմի դիվանագիտական մոտեցումներին, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտիներիում… Ադրբեջանը երբեք չի խորշել ու այսօր էլ չի խորշում քաղաքացիական բնակչությանն օգտագործել որպես վահան… Բակո Սահակյանը՝ Արցախի նախագահի թեկնածու…

Նախորդ ամիս ՀՀ ԱԳՆ-ում կայացան հերթական խորհրդակցությունները Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, հայաստանյան կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու գերատեսչությունների միջեւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի եւ համատեղ քայլերի, որի ընթացքում պետք է արագ եւ համակողմանի արձագանքներ լինեն ադրբեջանական սադրանքների նկատմամբ:

Արցախյան հիմնախնդրի արծարծումներ են եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավա այցի ժամանակ՝ Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Չնայած հայկական կողմի դիվանագիտական ակտիվացմանը, պաշտոնական Բաքուն կրկին սրում է իրավիճակը, ինչը նաեւ ԵԱՀԿ ՄԽ ոչ համարժեք արձագանքն է ադրբեջանական սադրանքների նկատմամբ: Վերջերս հակամարտությանն անդրադարձել էր նաեւ ՄԱԿ-ը, որը նույնպես երկակի եվրաստանդարտներից դուրս չէր եկել իր հայտարարության մեջ:   Continue reading

Վտանգավոր նախադեպ՝ անկանխատեսելի հետեւանքներով – Ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար… Իհարկե մեր ազգն ու երկիրը կարող են ծնել վրիժառուներ նաեւ բարեկամ ազգերի ու երկրների համար, բայց ամեն բան այլեւս պիտի արվի հանուն պատմական եւ բնական արդարության վերականգնման համար…

Օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ մի միջադեպ, որը կարող էր Հայաստանի եւ հայության համար նոր ճակատ բացել… Փարիզի Կրետեյ շրջանում մի մարդ փորձել էր վրաերթի ենթարկել մզկիթի մոտ կանգնած մարդկանց:

Նա ձերբակալվել է, որից հետո ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպի հետեւանքով որեւէ մեկը չի տուժել: Հարձակման շարժառիթները նախապես հայտնի չեն եղել, այդ մասին չի հայտարարվել նաեւ հետո: Այնուհետ Parisien թերթը հայտնել է, որ կասկածյալը հայկական ծագում ունի եւ հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար:

Ֆրանսիայում 2015թ. Փարիզում հարձակումից հետո գործում է արտակարգ դրության ռեժիմ: Չնայած ուժեղացված անվտանգությանը, ֆրանսիական իշխանություններին չի հաջողվել կանխել մի քանի լուրջ ահաբեկչություններ, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Հիշեցնենք, որ Փարիզում այդ տարի հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Առաջադեմ աշխարհը Ֆրանսիայի հետ սգում էր, այդ ժամանակ սպանվել էր 11 մարդ:   Continue reading

Հայի անփոփոխ գենը եւ աստվածային լեզուն – Հեռու չէ այն օրը, երբ արդեն օտարը կհաստատի հայ գենի արարչակնիք բացառիկությունը՝ հայի գենը չի ոչնչանում եւ չի ծերանում… Թերի մարդը չի կարող անթերին ընկալել… Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները պարզել են՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել… Այլազգի գիտնականները հավաստում են՝ հայերը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են… Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու…

«Լուսանցք»-ի առանցքային թեմաներից է հայոց ինքնության վերաիմաստավորումն ու ինքնաճանաչողության նպաստումը, ինչը պարբերականն անում է իր առաջին համարից սկսած: Հայոց գենը՝ ծինը, այդ բացահայտումների համապատկերում ամենակարեւորներից է, եւ միշտ տեղ ունի թերթի էջերում:

Հատկապես Հայ Արիական Միաբանության տեսակետները առանձնակի են ներկայացվել, որում արժեւորվել է ոչ միայն հայկական գենի ինքնատիպությունը-բացառիկությունը, այլեւ դրանից բխող իրողությունները մարդու, ազգի եւ պետության կյանքում, ազգային եւ միջազգային հարաբերություններում: Պատասխաններ են հնչել, թե ինչի է ընդունակ զտարյուն գենը (իմա՝ տիեզերագենը) եւ ինչի՝ խառնագենը:

Երբ հայն է ներկայացնում իր գենի բացառիկությունը եւ արարչակնիք լինելը, օտարներից առաջ որոշ հայեր են իրենց «մեյդան» նետում այդ ամենը մերժելու համար, կարծես հակահայի կաղապարի մեջ են հայտնվել… Մեզ համար դա հստակ պատասխան ունի՝ գենապիղծ զանգվածն իր կամքից անկախ նույնիսկ կընդդիմանա այն ամենին, ինչը բնածին մաքուր հայի տեսլականն է ի հայտ բերում… Մեզ մեղադրում են հայ տեսակի ծագման եւ բնածին արժեքային համակարգի գերագնահատման մեջ (ինչն իրենց բարդույթի հետեւանք է պարզապես), իսկ իրենք իրականում տասնապատիկ անգամ թերագնահատման մեջ են ընկղմված… Նրանք նույնիսկ օտարների ճշմարիտ դիրքորոշումներն են միտումնավոր հայամետ համարում եւ ընդդիմանում, չնայած ոչ ամպագոռգոռ խոսքերով են բավարարվում այս դեպքում, իսկ չընդդիմանալ չեն կարողանում հենց խառնագեն լինելու հանգամանքով պայմանավորված…

Թերի մարդը չի կարող անթերին ընկալել…

Հայի գենի առանձնահատկությունների  մասին պարբերաբար խոսում են աշխարհի գիտնականները այս կամ այն մայրցամաքի պատմական ու հնագիտական ուսումնասիրություններից տվյալներ վերցնելով, կամ հենց հայի՝ հազարամյակների շունչ ունեցող հնածոների հետազոտման արդյունքներից ելնելով:   Continue reading

Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…

http://www.hayary.org/wph/?p=6406Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

http://www.hayary.org/wph/?p=6405«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – Այս մասին ահազանգում են եւ՛ բնապահպանները եւ՛ – «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն… Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի – Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին…

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ԱԺ-ն ընդունեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:   Continue reading

Սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է.- Կառավարման պլանը կկառավարի՞ աղետը – Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը, անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար… Իսկ եթե բնակավայրը սահմանամերձ է ու պետության համար ռազմավարական նշանակություն ունի… Թե՛ մեր եւ թե՛ արտերկրի մասնագետներն էլ ասում են, որ սողանքները կանխարգելելը շատ ավելի էժան է, քան հետո դրանց դեմ պայքարելը…

Ընդհանրապես սողանքը լեռնոտ երկրների մշտական ուղեկիցն է։ Մասնագետները սիրում են կրկնել, որ փոխվել է նաեւ սողանքի «կենսագրությունը». նախկինում դա եղել է բնական երեւույթների՝ երկրաշարժի, հրաբխի հետեւանք, իսկ հետո մարդու գործոնն է սկսել էական դեր խաղալ։ Քաղաքակրթությունը, որ ներառել է համատարած ճանապարհաշինությունը (հաճախ առանց տեղանքի խորը ուսումնասիրության), անտառահատումները, տվել է իր «արդյունքը». բնությունը սկսել է պատժել մարդուն՝ բնությունից ոչ թե օգտվելու, այլ՝ շահագործելու համար։ Ու… սկսել է փախչել-սահել՝ բառիս ամենաուղիղ իմաստով։

Հայաստանը բացառություն չեղավ։ Բայց եթե շատ երկրներ կարող են իրենց շռայլություն թույլ տալ՝ ասենք սողանքային տարածքից մարդկանց տարհանելով եւ այլ տարածք տեղափոխելով, մեր պարագայում դա լուծում լինել չի կարող։ Պատճառները ավելի քան հասկանալի են։

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում է պահել սողանքային խնդիրը, ժամանակ առ ժամանակ պատկան մարմինների եւ գիտական հանրույթի կողմից առաջարկվող լուծումներն ենք ներկայացրել։ Սողանքային հարցերի հետ կապված հերթական որոշումը գործադիրը մայիսի վերջին կայացրեց, որն իրականում կառավարման պլան է։ Մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այդ պլանը, ինչ քայլեր է նախանշում, ինչքանով է լուծելու սողանքային խնդիրը, եւ արդյոք այդ կառավարումը լուծում լինելու է, նախ կխոսենք կարեւոր մի հարցի մասին. ինչ պատկեր ունենք այսօր, ինչի առաջ ենք կանգնած։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր երկրի տարածքի մեծ մասը սողանքավտանգ է դառնում, հին օջախներին ավելանում են նորերը, հները վտանգավոր են դառնում։

Տասնամյակներ առաջ հսկայական գումարներ են ծախսվել Հայաստանի սողանքավտանգ տարածքներն ուսումնասիրելու համար, սակայն արդեն համարյա պատրաստի լուծումները երբեւէ կիրառում չեն գտել։ Հասկանալի է, որ անկախանալուց հետո մեր երկրի կառավարությունը երկար ժամանակ համապատասխան միջոցներ չի կարողացել տրամադրել այս ոլորտին։ Երբեմն էլ երբ որոշակի հնարավորություն եղել է թեկուզ մեկ սողանքավտանգ հատվածի սահքը կանխարգելելու, չի արվել՝ համարելով դա քամուն տրվելիք գումար, քանզի բնության երեւույթի դեմ ոչինչ անել հնարավոր չէ։ Սա կարող է տեղավորվել տրամաբանության շրջանակներում, եթե, իհարկե, աշխարհն այլ փորձ չունենար, եւ մեր մասնագետներն այլ բան չպնդեին։ Ինչեւէ, մենք այս հարցերն էլ չենք մանրամասնի, քանզի «Լուսանցք»-ը ե՛ւ աշխարհի փորձին է անդրադարձել, ե՛ւ մեր մասնագետների տեսակետներն է ներկայացրել։ Եթե պետությունը մեծ ներդրումներ չանի սողանքների կանխարգելման առումով, Հայաստանի տնտեսությունը մոտ ապագայում շատ կտուժի։ Ասել, թե քայլեր չենք արել, սխալ կլինի, մենք դեռ 2001թ. սողանքային երեւույթների կանխարգելման հայեցակարգ ունեինք եւ կարգ, որով հնարավոր է դարձել լուծելու նաեւ բնակչության խնդիրները։ Տարի է եղել, որ վտանգավոր շրջանների բնակիչների տեղահանման եւ նրանց բնակարաններ տրամադրելու նպատակով պետբյուջեից 200 մլն-ից ավելի դրամ է հատկացվել։ Բայց սա էլ լուծում չի եղել կամ այսրոպեական լուծում է եղել։ 2011 եւ 2012 թթ. սողանքները մեզ ստիպեցին խնդրի լուծման եղանակներին կրկին անդրադառնալ։   Continue reading

Պահե՛նք մեզ պահողին (5-րդ մաս) – Լուծումներ, որոնք տեղից կշարժեն գյուղատնտեսության բնագավառը.- Պահանջվում է ապահովագրական համակարգ… Երբ ոռոգենք կաթիլ առ կաթիլ… Ու ճիշտ պահին բռնենք կարկուտը… Մնաց գտնենք երանելի գումարը… Ուստի՝ պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անել երկիրը պահողին լավ պահելու համար…

Սկիզբը՝ թիվ 22-25-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

http://www.hayary.org/wph/?p=6366Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

http://www.hayary.org/wph/?p=6389Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

http://www.hayary.org/wph/?p=6404Պահե՛նք մեզ պահողին.- (4-րդ մաս) – Ապահովագրական համակարգի որ տարբերակը կընտրենք մենք… Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր… Թե ինչպես կտեղայնացնենք միջազգային այդ փորձը, առայժմ հստակ չէ…

Հոդվածաշարում անդրադառնալով այն խնդրին, թե բնակլիմայական աղետներից ինչպես են ապահովագրում գյուղատնտեսությունը այլ երկրներում, որն ձեւն ինչքանով է արդյունավետ կամ հակառակը, խոստացել էինք ներկայացնել նաեւ, թե այդ աղետներից վնասների կանխարգելման ինչ հիմնական ուղղություններ է ընտրել մեր գործադիրը՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, եւ ինչ լուծումներ է առաջարկում: Հասկանալի է, որ այդ կանխարգելման ուղղությունները տարբեր են՝ կախված տեխնոլոգիական եւ տնտեսական հնարավորություններից, ոլորտի ու նաեւ տարածաշրջանային առանձնահատկություններից: Ըստ այդմ, Հայաստանը 9 ուղղություն է ընտրել:   Continue reading

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես կարգախոս հնչի, այլ լինի առարկայական (ինչպեսեւ՝ երեխաների պաշտպանությունն ու տարեցների խնամքը)… «Բարեկամություն» պարախումբը մասնակցելու է Dbayeh միջազգային փառատոնին… ՀՀ սահմանդրության եւ ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ… Զոհվածների հերթական հուշարձանը… Հարկման բազայի քայքայումը կանխելու կոնվենցիան կստորագրի նաեւ Հայաստանը… Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները… Ոստիկանությունը կոչ է անում չտարածել չճշտված լուրեր եւ լինել անկողմնակալ… Այլ լուրեր…

Ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական

«Ապաինստիտուցիոնալացումը եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական, ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացած այլընտրանքային ծառայություններ, ընտանիքներին աջակցության փաթեթներ»,- այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում:  Նա վստահություն հայտնեց, որ  այս առումով գործընկեր կազմակերպությունները կանգնելու են բարփոխումների կողքին:

«Քանի որ դուք հասարակության լայն շերտերի կարծիք եք ներկայացնում, մենք շատ ավելի շահագրգիռ ենք, որպեսզի դուք՝ որպես խորհրդի անդամներ, առավել ակտիվ մասնակցություն ունենալով այն հիմնական բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտում, ձեր անմիջական ու առարկայական ներդրումն ունենաք»,- նշել է  նախարարը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է Խորհրդի երկամյա գործունեության ծրագիրը, որը խորհրդի աշխատանքները դարձնելու է կանոնակարգված եւ հնարավորինս մոբիլ ու աշխատունակ: Անդրադառնալով օրակարգում ներառված երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ այսօր այդ աշխատանքները լայն թափով ընթանում են եւ յուրաքանչյուրի ներդրումը, առաջարկություններն ու առարկությունները չափազանց կարեւոր են այդ փուլում:

Այնուհետեւ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը, ներկայացնելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առկա իրավիճակը, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարությունը մշակելիս նախարարությունն աշխատել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ հնարավորինս բոլոր կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել ռազմավարության մեջ:

«Ամրագրված տեսլականը շրջադարձային փոփոխություն է բերելու երեխաների պաշտպանության ոլորտում, մասնավորապես որդեգրվել է մարզ առ մարզ մոտեցումը, այս պահին սկսել ենք Լոռու մարզից»,- նշել է նախարարի տեղակալը:   Continue reading