Հարգելի հայրենակիցներ
Հայտնում ենք ձեզ, որ ՀԱՄ գրասենյակը տեղափոխվել է նոր նստավայր, որի հասցեն է:
ք. Երեվան, Ագաթանգեղոսի 7, 241 սենյակ
հեռախոս 0 10 523875
Մեր գրասենյակը գտնելու համար նայեք այստեղ
Հարգելի հայրենակիցներ
Հայտնում ենք ձեզ, որ ՀԱՄ գրասենյակը տեղափոխվել է նոր նստավայր, որի հասցեն է:
ք. Երեվան, Ագաթանգեղոսի 7, 241 սենյակ
հեռախոս 0 10 523875
Մեր գրասենյակը գտնելու համար նայեք այստեղ
Հայ Արիական Միաբանությունը դատապարտում է դեկտեմբերի լույս 13-ի գիշերը, ժամը 04.30-ի սահմաններում, «Չորրորդ իշխանություն» թերթի վրա կատարված հարձակումը: Այս կարգի բռնարարքներն անթույլատրելի են, հատկապես, լրատվամիջոցի նկատմամբ, որ կոչված է նպաստելու ազատ խոսքի տարածմանն ու ամրապնդմանը: Պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ մեղավորներին բացահայտելու ու պատժելու նպատակով: Այլապես, անպատժելիության մթնոլորտը շարունակելու է հանցագործություններ ծնել:
Համոզված ենք, որ խմբագրակազմը կշարունակի իր բնականոն գործունեությունը՝ դրանով ապացուցելով, որ հարձակումները մամուլի միջոցին լռեցնելու ձեւ չեն կարող լինել:
Հայ Արիական Միաբանության
լրատվական կենտրոն
14.12.2007թ.
Այդ օրը տասնյակ հազարավոր մարդիկ զոհ գնացին բնական տարերքին: Սակայն, դեռ այն ժամանակ կասկածներ կար երկրաշարժի արհեստական հրահրման վերաբերյալ, ուստի կարծում ենք, մեր հանրությունը դեռ լիովին չի հավատում երկրաշարժի միայն բնական աղետ լինելու մտքին:
Խորհրդային ռեժիմն ընդունակ էր նման ոճիր իրականացնելու՝ երկրաշարժ հրահրելու, միայն թե հասներ իր քաղաքական նպատակներին:
Ցավակցում ենք մեր ազգին այդ օրվա կապակցությամբ եւ մաղթում՝ տոկունություն, վերազարթոնք ու հաղթանակ:
Հարգարժան ՌԴ նախագահ. Հայ Արիական Միաբանության անունից շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած բացահայտ հաղթանակի առիթով: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ իշխանություններն իրապես բռնել են Ռուսաստանը սիոնիստա-մասոնական ուժերից մաքրելու հստակ ու վճռական քաղաքական գիծ:
Մենք ողջունում են հենց այս քաղաքականության հաղթանակը եւ այն կամային կեցվածքը, որ որդեգրել եք Արեւմուտքի տերերի՝ աշխարհի գաղտնի կառավարության հանդեպ:
ՌԴ վարչապետի պաշտոնում հայտնի ազգի ներկայացուցիչ Մ. Ֆրադկովի պաշտոնաթողությունը եւ ռուս Վ. Զուբկովի նշանակումը նույնպես համարում ենք կարեւորագույն քայլ:
Մենք տարիներ առաջ մեկ անգամ արդեն ողջունել ենք Ձեր վճռական քայլերը ու հիմա երկրորդում ենք:
Հույս ենք հայտնում, որ դրանք հետեւողական բնույթ կկրեն, քանզի սիոնիստա-մասոնական չարիքը համաշխարհային չարիք է: Շատ կուզենայինք, որ այդ չարի դեմ առանցքը լիներ Ռուսաստան-Հայաստան-Իրան համակողմանի համագործակցությունը՝ պատմական արիական քաղաքակրթական հիմքով, որին կմիանային արդեն համաշխարհային մակարդակով ձեւավորվող Բարի առանցքի ջատագով երկրներն ու ազգերը՝ Վենեսուելան, Բոլիվիան, Կուբան, Բելառուսը եւ այլք:
Հույս ենք հայտնում նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության համար պատմական այս նոր փուլում նորովի կբարելավեք հարաբերությունները Հայաստանի հետ:
Արեւմուտքն ինքը գնալով ազգայնանում է, ուստի Ձեր բռնած ուղին ճիշտ է եւ առաջադիմական:
Հարգանքներով՝
Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝
Արմեն Ավետիսյան
Վերջերս ներկա իշխանություններին ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հետեւողականորեն վարում են մեծանուն հայ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) եւ նրա ստեղծած Ցեղակրոն ուսմունքի (որոշակիորեն նաեւ՝ Հայկ Ասատրյանի Տարոնական ոսմունքի) դատափետման քաղաքականություն: Սկզբում կարծես հիմնական մաղձը թափվում էր իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա, հետո՝ միայն ՀՀԿ-ի: Այս կուսակցությունը իրավացիորեն մեղադրվում էր Նժդեհին ու Ցեղակրոնության գաղափարները վարկաբեկելու մեջ: Հարցերն ու մեղադանքները կարծես հստակ էին եւ ինչ-որ տեղ համապատասխանում էին իրականությանը: «Լուսանցք»-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին՝ բայց զատելով Նժդեհյան Ցեղակրոնությունը հանրապետական ցեղակրոնությունից: ![]()
Սակայն, այդ նույն գործիչներից ու լրատվամիջոցներից շատերն արդեն այնքան են ոգեւորվել, որ ՀՀԿ-ական ցեղակրոնությանը զուգահեռ սկսել են փնովել ու վատաբանել Նժդեհյան Ցեղակրոնությունը, Գարեգին Նժդեհի ազգանվեր գործունեությունը: Սա շատ վտանգավոր, եթե չասենք հակազգային կեցվածք է եւ անհարիր է ազգից ու հայրենիքից ամեն օր խոսացող քաղաքական այրերին ու մամուլի աշխատակիցներին:
Եթե ցանկություն կա իշխանություններին կամ ՀՀԿ-ին ինչ-որ բան հասկացնել, հասկացրեք ուղղակի: Չի կարելի անուղղակիորեն հարվածել մի հայորդու ու նրա ստեղծած կուռ ազգային ուսմունքին ինչ-որբան ոմանց հասկացնելու համար: Այսօրվա ազգային հերոսներին հարգանքի տուրք տալու մասին ենք խոսում, բայց վարկաբեկում ենք մեր փառապանծ նախնու կերպարը: Ավելին՝ ուզու՞մ եք ՀՀԿ-ին բան հասկացնել, հասկացրեք հենց Նժդեհով եւ ոչ նա դեմ խոսելով:
Իսկ եթե իրապես Նժդեհի ու Ցեղակրոնության դեմ խոսացողներ կան, ապա սա այլ թեմա է…
Հայկ Թորգոմյան
Ժողովրդավարություն
Ժողովրդի իշխանության հաստատումը կամ ժողովրդավարությունը պետական կառավարման ձեւ, նաեւ քաղաքակրթական հասարակական համակարգ է, ինչն առաջանում եւ գոյատեւում է ազգային արժեքների դերի նվազման կամ նվազեցման ժամանակ, հաճախ՝ նաեւ անտեսման հաշվին: Ազգային արժեքների նվազեցման դեպքում ժողովրդավարությունը վերածվում է կենտրոնաձիգ ամբոխավարության, քանզի բնական ու բնականոն ուրույն ազգային դիմագծով էությանն ու մտածողությանը հետզհետե գերակշռում է անդեմ զանգվածի՝ ամբոխի հոգեբանությունը, վարվելակարգը: Իսկ ազգային արժեքների անտեսման պարագայում, ժողովրդավարությունը վեր է ածվում միջազգային համապարփակեցմանն սպասարկող գաղափարաբանության, մարդու ազատությունները ազգատյացությամբ սանձարձակեցնող քաղաքականության:
Ժողովրդավարությունը կարող է գործուն համակարգ լինել բազմազգ եւ ապազգային բնույթի պետության մեջ, որում չկա բնօրրանատեր ազգ կամ՝ լինելուց էլ թույլ են նրա դիրքերը: Ժողովրդավարությունը հասարակական համակարգ է, քանզի հասարակների համակարգ է, որին մխիթարելու նպատակով ստեղծել են քաղաքացիական համակարգ անունը: Ստացվում է գյուղացիներն էլ քաղաքացիներ են, բայց այդ մասին միայն մամուլից են իմանում…
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Առաջաբան
չենք օգտվում դրանից:….
«Ուխտ Արարատի» այս հատուկ համարը քաշեք այստեղից
Հայության մաքառումների փուլերը Սփյուռքում և Հայրենիքում
Ինչո՞ւ Նորագույն զինյալ ազատագրական պայքար
Լոուրենս Արաբացու հարցազրույցը
Չերչիլ, Սիոնիզմն ընդդեմ բոլշևիզմի
Պաուլ Ռորբախ
Լ. Բ. Տրոցկու 1921թ. հոդվածը
Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև
Լոզանի կոնֆերանս, 1923թ.
Սևրի հաշտության պայմանագիրը, 1920թ.
ԱՄՆ անկախության հռչակագիրը
Ալան Դալեսի ծրագիրը
Ռալֆ Պիտերս, «Նոր Մերձավոր Արևելքի քարտեզը», 2006
ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային և միջազգային իրավական
կարգավիճակի փուլերը 1917-ից ցայսօր
ՀՀ և ԼՂՀ հռչակագրեր, որոշումներ
Մահաթմա Գանդի
Ֆրիտյոֆ Նանսեն
Գուրգեն Յանիկյան
Վերջաբան
«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր՝ Հարգելի տիկ. Նախշքարյան.
Ֆլորա Նախշքարյանին
Ի պատասխան
«Գոլոս Արմենիի» թերթի 15.11.2007թ., թիվ 124 թողարկման «Հայկական ոգին դեռեւս ապրում է այս հողում» հարցազրույցում (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար Գառնիկ Ասատրյանի հետ), արծարծվում է նաեւ Հայ Արիական Միաբանության հնչեցրած՝ քրդացած հայերին առնչվող հարցը: Չնայած մենք հայտարարությամբ անդրադարձել էինք ինչպես քրդացած, այնպես էլ թրքացած հայերի խնդրին, եւ կոչ էինք արել լրջորեն զբաղվել նրանց ազգային գիտակցության վերականգնմամբ, սակայն թերթն իր հարցադրումով անդրադարձել էր միայն քդացած հայերին: Չանդրադառնալով ԵՊՀ դասախոսի ամբողջական հարցազրույցին՝ ներկայացնենք միայն մեզ վերաբերող մասի պարզաբանմունը:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերում Գ. Ասատրյանը մեր առաջարկած՝ «քրդացած հայերին հայկականացնելու խնդրին», նա պատասխանում է՝ «այս գաղափարը հնչում է վեհանձն ու հրապուրիչ», սակայն… «հայկականությանը վերադառնալը ապահով չէ» եւ այսպիսի բաներ: Այնուհետեւ հավելում է՝ «…արժե արդյո՞ք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, երբ ոչ ոք, այդ թվում եւ արիները, այդ խնդիրները լուծելու միջոցներ չգիտեն: Այդ կարգի կոչերը հիմնավորված չեն»: Հիմա ես հասկանալի պատճառներով հրապարակայնորեն չեմ պատասխանի ԵՊՀ դասախոսին, թե ինչ հնարավոր ձեւեր ու միջոցներ կան՝ քրդացած եւ թրքացած հայերի հետ «աշխատելու», հատկապես, որ դա իրեն չի վերաբերում: Տարիներ առաջ մենք այս թեմայի շուրջ առաջարկներ արդեն արել ենք եւ մեր ազգային անվտանգությանը, եւ արտգործնախարարությանը: Կարող ենք կրկնել…
![]()
Եվրոպացի մի շարք ականավոր լեզվաբաններ, ուսումնասիրելով հայոց լեզուն, ժամանակին առաջարկել են հայերենը դարձնել գիտության (հետագայում՝ նաեւ հաղորդակցության) միջազգային լեզու: Ներկայացնում ենք այդ կարծիքներից մեկը.
«Հայերենն ունի չափազանց մեծ բառապաշար: Բառապաշարի հարստությամբ քիչ լեզուներ կարող են մրցել հայերենի հետ: Հայոց լեզվի մյուս հարստությունը նրա բառակազմությունն է՝ բառածանցումը եւ բառաբարդումը: Ամեն մի նոր իմաստի համար հայերենը կարողանում է սեփական բառ ստեղծել… Հայերենը եվրոպական լեզուների համեմատ մի կարեւոր առավելություն ունի, եվրոպացիները գիտական նոր եզրեր ստեղշում են հունարեն բառերի միջոցով, իսկ եվրոպացիների մեծամասնության համար այն անհասկանալի, մեռած լեզու է: Ուրեմն այդ լեզվով կազմված բառերն ու եզրերն էլ եվրոպացիների համար խորթ են, մեռած: Մինչդեռ հայերենն ի վիճակի է գիտական եզրեր, բառեր կազմել իր միջոցներով, որոնք հասկանալի են հայերեն խոսող բոլոր մարդկանց: Սա մեծ առավելություն է: Հայերենի մյուս արժանիքներն են նրա պարզ քերականությունը, հրաշալի տրամաբանությունը: Հայերենը կարող է լինել նորոգույն լեզու: Հայոց լեզվի արտահայտչական միջոցները ավելի մեծ են, քան նույնիսկ անգլերենինը, ֆրանսերենինը: Բացի դրանից, գիտությունը սիրում է ճշգրտություն: Հայերենի ամենակարեւոր հատկություններից է արտահայտման ճշգրտությունը»:
Հայերենը կարող էր իրապես դառնալ միջազգային լեզու, եթե «խորհրդային եղբայրության» խանդը տեղի չտար եւ ՄԱԿ-ում իրական եղբայր-պաշտպաններ ունենայինք այդ տարիներին:
Հարձակողական եւ ինքնապաշտպանական զինված գործողություններ ու ընդհարումներ Ահաբեկչություն Հեռու մնալով ահաբեկչության ու վրիժառության այսպես կոչված դասական ձեւակերպումներից՝ դրանք կքննարկենք իրենց ներկայիս ակներեւ դրսեւորումների վերլուծությամբ: Յուրաքանչյուր զինված գործողություն կարելի է դիտարկել եւ’ որպես ահաբեկչություն, եւ’ որպես վրիժառություն, նայած թե ով ինչպես եւ որ կողմից է դիտարկում դրանք: Սակայն, իրականում տարբերություններն ակնհայտ են ու եթե իրապես վերլուծության ենթարկվեն ահաբեկչությունն ու վրիժառությունը, ապա դրանց նմանությունը կարող է լինել բացառապես կատարման ձեւի մեջ, բայց՝ ոչ բովանդակության: Դրանք միմյանցից հստակորեն տարբերվում են նպատակների ու գաղափարաբանական առումով: Ահաբեկչությունը նախահարձակ բնույթ ունենալով՝ հարձակողական է նաեւ իր էությամբ, ինչ-որ բան զավթելու, տիրելու, թիրախին ոչնչացնելով ինչ-որ բան ստանալու, տիրապետելու խնդիր է լուծում եւ շահախնդիր է ի սկզբանե: Ուստի անարդար է ու արժանի համարժեք պատասխանի: Թվում է, թե ահաբեկչությունը մեկ այլ ահաբեկչության տրամաբանական հակադարձումն է: Այդպես էլ է լինում իհարկե, սակայն հիմնականում ահաբեկչության հակադարձումը վրիժառությունն է լինում, եւ այն գոյատեւում է այնքան ժամանակ, մինչեւ մեկը մյուսի հանդեպ ահաբեկչություն-վրիժառություն փակ շղթայում ներառնված կողմերը հավասարապես բավարարված լինեն կամ՝ բանակցելով գան փոխհամաձայնության, որն առավել մոտ է իրականությանը: Եվ կապ չունի, թե որ դարի մասին է խոսքը եւ ինչ քաղաքակրթություն է տվյալ պահին: Հաճախ են ասում, թե 21-րդ դարը «մարդկության քաղաքակրթության» ու «փոխըմբռնման» վերելքն է, բայց սխալվում են. սա ազգերի հակադրման ամենադաժան դարն է լինելու՝ ազգերին ճզմելու, ձուլելու, պետություններ «բացել-փակելու», աշխարհին տիրելու առումով: Գոնե առաջիկա 20-25 տարիներին այդպես է լինելու: Միակ կանխարգելիչ ելքը տվյալ պահին առավել հզոր ահաբեկչի (անհատ, թե պետություն) «մեղա» գալն է ու հաշտության ձեռք մեկնելը, այլապես ահաբեկչական ալիքը գնալով ընդարձակվելու է՝ ձնագնդի նման մեծանալով: Ներկայում ոչ մի գերտերություն «մեղա» գալու մարտավարություն չի որդեգրել, ավելին՝ վերստին սրվում է աշխարհին վերատիրելու, այն վերաձեւելու հարցը…![]()
Մահացել է Ժիրայր Սէֆիլյանի մայրը Հայ Արիական Միաբանությունը, «Հանուն Հայրենիքի» հ/կ-ն, «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը, «Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ) հ/կ-ն, «Արորդիների Ուխտ» հեթանոսական համայնքը, Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը իրենց ցավակցությունն են հայտնում «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սէֆիլյանին՝ իր սիրելի մոր՝ Սիմա Թասլաքյանի մահվան կապակցությամբ: Նշյալ կազմակերպությունների անդամները ցավում են, որ հայ ազատամարտիկի մայրը մահացավ որդու ազատությունը տեսնելու սպասումներում: «Լուսանցք»-ի խմբագրակազմն էլ իր ցավակցությունն է հայտնում Ժիրայր Սէֆիլյանին՝ համբերություն մաղթելով ազատազրկման մեջ գտնվող ազատամարտիկին:
«Լուսանցք» թիվ 34, 16-22.11.2007թ.
Հայտարարություն
Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ղեկավար Նարեկ Գալստյանին դաժանորեն ծեծի ենթարկելու առիթով:
Արդեն ավանդույթ է դարձել, որ «փառապանծ» ոստիկանները եւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչները ակտիվ երիտասարդներին փողոցից կամ տներից կալանավորում ու տանում են իրենց կառույցներ՝ «բացատրական աշխատանքների» համար: Վերջերս էլ Նարեկ Գալստյանն այլ երիտասարդների հետ բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ թռուցիկներ բաժանելու համար: Եվ ահա, սրան հաջորդում է ծեծը, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած Նարեկ Գալստկանը հայտնվել է հիվանդանոցում:
Դիմում ենք իրավապահ մարմիններին ու պահանջում՝ անհապաղ բացահայտել այս հակաօրինական ու հակազգային արարքը, այլապես, ստիպված ենք մտածել, որ այս ամենի հեղինակը հենց ոստիկաններն են:
Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.11.2007թ.
Քաջատեղյակ լինելով մեր իրականությունում առկա մի երեւույթի՝ այն է՝ հայկական ամեն ինչի հանդեպ հակահայկական դրսեւորումների, աշխատության հեղինակը երբ նշեց, թե հնդեվրոպական մայր լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, միանգամից հավելեց. «Դա լուրջ գիտնականների խումբ է պնդել: Այսօր նրանցից մեկը կա՝ Վյաչեսլավ Իվանովը, ով դա ապացուցել է համեմատական լեզվաբանության միջոցով, մաթեմատիկական ճշգրտությամբ:
«Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է. եւ կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ, երբ գիտակցենք կորստի արժեքը». իր գրքի՝ «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսի» 1-ին հատորի մուտքն այսպես է սկսել լոսանջելեսաբնակ Արթուր Արմինը (Արթուր Լեւոնի Բաբայան): Աշխատության այս հատորը բաղկացած է երկու մասից՝ «Հնագույն հավատքի թաքնագիտական իմաստները» եւ «Սասնա Տուն հավատամք-էպոսը»: Առաջինում ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունները, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհաճանաչողությունը: Երկրորդ մասում հայկական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների վերծանություներն են ու վերլուծությունները, որոնք փաստում են «Սասնա Ծռեր»
Շարունակել կարդալ
«Մեծ Մերձավոր Արեւելք» անունը կրող ամերիկյան ծրագիրը բացահայտորեն չի հրապարակվել, սակայն, դրա առանձին հատվածներ ընթացքում (հետո ամբողջապես) հայտնի են դարձել եվրոպական, մերձավորարեւելյան ու աֆրիկյան մի շարք երկրների իշխանություններին, ու տարածաշրջանի ժողովուրդների դժգոհությունն են հարուցել: Այդ ծրագրի մասին խոսվել է ոչ միայն պետությունների իշխանությունների մակարդակով, այլեւ՝ Եվրամիության եւ «Մեծ ութնյակի» գագաթաժողովներում, Արաբական լիգայի ու ՆԱՏՕ-ի համաժողովներում:
Ո՞րն է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի էությունը եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ծրագիրն ընդհանուր գծերով շարադրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի 2003թ. փետրվարի 26-ի ելույթում: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը պարբերաբար փորձում է Արեւմուտքի համար անվտանգ դարձնել մահմեդական աշխարհը (նախ եւ առաջ՝ արաբական) եւ վերացնել արմատական ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները: Ուստի փորձում է արաբա-մահմեդական պետություններում այսպես կոչված ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Այլ տեղերում՝ իբր ժողովրդավարական երկրներում, դրանք կոչվում են «գունավոր հեղափոխություններ»… Թվում է, հատկապես արաբական աշխարհի համար սարսափելի ոչինչ չկա, բայց ամերիկյան ծրագրում դիտավորյալ հետին պլան է մղված մերձավորարեւելյան գլխավոր խնդիրը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաեւ չի խոսվում ամերիկա-իսրայելա-թուրքական ռազմավարական դաշինքի մասին:
«Մեծ Մերձավոր Արեւելք»-ը ներկայացվում է իբրեւ արաբական աշխարհի «արդիականացման» ծրագիր: Ամերիկացիները տվյալ դեպքում զուգահեռներ են անցկացնում Հելսինկիի 1975թ. համաձայնագրերի հետ, որոնք հանգեցրին խորհրդային դաշինքի երկրների (ԽՍՀՄ եւ սոցճամբար) «ազատագրմանը» եւ «ժողովրդավարացմանը»: Սակայն նրանք մոռանում են, որ մահմեդականների մեծամասնությունը Մերձավոր Արեւելքում ամերիկա-իսրայելական զույգին անվերապահորեն վերագրում է բռնակալի նույն դերը, ինչ կատարում էր ԽՍՀՄ-ը Արեւելյան Եվրոպայում: