Քաղաքական կսմիթներ

Եվրոպան հո խելքը հացի հետ չի՞ կերել…

Հայության անհանգստությունը, թե ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը խստագույնս կպատժի Հայաստանին՝ մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի համար, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ Եվրոպան չի կարող պատժել մի երկրի, որի կառավարությունն ամենաեվրոպականն է եվրոպական բոլոր երկրների բոլոր կառավարություններից, ու՝ բոլոր առումներով…, որի եվրոպական կառույցների ներկայացուցիչները ամենաեվրոպականն են բուն եվրաարժեքներ դավանող բուն եվրոպացիներից: Կարծում ենք՝ եվրոպացիները շուտով ՀՀ կառավարության ղեկավարների հետ ավելի սերտ կհամագործակցեն, քան՝ ՀՀ նախագահի…

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

ԱՄՆ-ն ինքն իր թշնամին է՞…

Հայության անհանգստությունը, թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՀՀ նախագահի ընտրության արդյունքները չի ճանաչել, ուստի խնդիրներ կունենանք, անհարկի է:

Ինչու՞:

Որովհետեւ՝ մինչեւ նոյեմբեր դեռ ժամանակ կա ու հետո՝ գուցե այդ պատիվը տրվի ԱՄՆ նորընտիր նախագահի՞ն: Չէ որ ՀՀ իշխանությունները «սառեցրել» են աշխուժացող հարաբերություններն Իրանի հետ եւ արդեն «տաքացրել» են Թուրքիայի հետ: Ու էլի նման բաներ: Եվ հրեական դրոշի առկայությունն անգամ, ընդդիմության նախկին հանրահավաքում, չի «փրկի» համաժողովրդական շարժմանը, ավելին՝ մոռացության կմատնվի, քանզի գոնե Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ԱՄՆ-ն երբեք դեմ չի գնա……

Այնպես որ, ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում:

Շարունակել կարդալ

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց

Վերջերս Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով նախագահի խորհրդական է նշանակվել ոչ անհայտ Վան Բայբուրդը: Մարդ, ում ջավախքահայերը հայտարարել են անցանկալի անձ Ջավախքում: Սակայն, այս անցանկալի անձը շատ ցանկալի է Թբիլիսիում, եւ դա տարօրինակ չէ: Նա Վրաստանի իշխանությունների հլու կամակատարն էր, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: Զարմացանք՝ երբ այս տարի չառաջադրվեց որեւէ ընտրացուցակով, հետո դարձավ հասկանալի, որ այլ աթոռ էին խոստացել:

ՀՀ զլմ-ներից մեկի հետ հեռախոսազրույցում այս անցանկալի անձը հանդես է եկել մի դարակազմիկ հայտարարությամբ՝ «վրացերեն չիմանալը խոչընդոտում է հայերի առաջընթացին», դե՜, Բայբուրդին ինչ կա, նա ինչ ուզի ու ոնց ուզի՝ կասի, ավելի ճիշտ՝ ինչ ուզեն՝ կասի, ու հավանաբար նրան այդ պաշտոնում նշանակելուց առաջ ուզել են, որ Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը ամեն կերպ համոզի-պարտադրի վրացերեն սովորել: Իսկ ավելի մեծ գայթակղություն, քան առաջընթացն է, այն էլ «Թբիլիսի տանելու» հեռանկարով, չկա: Հենց այս պատրվակով էլ հավանաբար շուտով կփակվեն Ջավախքի հայկական դպրոցները, մեր ազգային օգուտի համար, որ վրացական դպրոցում արագ սովորենք վրացերեն ու գտնենք լավ աշխատանք, ապահովենք առաջընթաց:


Շարունակել կարդալ

Հայոց պատմությունը՝ նորովի

Jonik Melikyan
Ջոնիկ Շահենի Մելիքյանը ծնվել է 1938թ. Գյումրի (Լենինական) քաղաքում: Ստացել է բարձրագույն զինվորական եւ իրավաբանական կրթություն: Բանակում եղել է վաշտի հրամանատար, այնուհետեւ՝ շտաբի պետի տեղակալ՝ մարտական պատրաստության գծով: Աշխատել է ՆԳՆ համակարգում, տարբեր իրավաբանական ծառայություններում:
Երկար տարիներ զբաղվում է որսորդությամբ եւ պատմավեպեր գրելով:
Ջ. Մելիքյանն ինքնատիպ պատմավիպասան է, նրա վեպերի հիմքում դրված են հայոց հնագույն պատմական եղելություններն ու մեր պատմիչների վկայությունները: Նա հեղինակ է 9 տպագիր եւ 7 անտիպ վեպերի, որոնք անդրադառնում են հայերի արիական ծագմանը, հայ աստվածների ու մարդկանց հարաբերություններին, հայոց հզոր թագավորներին ու մեր փառահեղ անցյալին: Նա յուրովի է ներկայացնում պատմական անցուդարձերը, նոր որակով է ներկայացնում հայոց հին հեթանոսական հավատն ու պատմական դարձած իրական հերոսներին: Իհարկե, այդ ամենն անում է գեղարվեստական գեղեցիկ նկարագրություններով ու լրացումներով, ինչը նրա պատմավեպերը մատչելի է դարձնում նաեւ դպրոցահասակների համար: Արդեն տպագրվել են Ջ. Մելիքյանի «Հայ-Արիներ», «Արամե», «Կապույտ շուշան», «Ավարայրից Նվարսակ», «Գայլ Վահան», «Անմահ բագիններն Հայոց», «Թափառիկ հայերը», «Հայոց գաղտնի ուխտ» եւ «Մանուել սպարապետ Հայոց» պատմավեպերը: Տպագրության համար այսօր հովանավորության կարիք ունեն պատրաստի եւս 8 գրքեր՝ «Հայկ Նահապետ», «Սկիզբ Հայ Արշակունյաց», «Մեծագործ մեղապարտը Հայոց», «Թեոդորոս Ռշտունի», «Մանուել սպարապետ Հայոց», «Ըմբոստ հոգիներ», «Կարմիր Վարդան» եւ «Վասակ-մարզպան Հայոց»:

 

Շարունակել կարդալ

Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն…

Սեփականացնելով ազգային շարժումը, արցախյան տարիների պայքարը, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է սեփականացնել ներկա իշխանություններին ընդդիմացող բազմամբոխ ընդվզման ալիքը:

«Ով մեզ հետ չէ՝ տականք է» կարգախոսով լեւոնականները փորձում են ընդդիմադիր դաշտից դուրս մղել մյուս ուժերին, հատկապես հենց դրական ընդդիմադիր ազգայնական ուժերին, որոնք գաղափարախոսությամբ իրապես ընդդիմադիր են ե’ւ իշխանություններին, ե’ւ ընդդիմադիրներին: Իսկ իշխանություններն ու ներկայիս ընդդիմությունն ընդդիմադիր են միայն սեփական շահերի տեսանկյունից, բայց ոչ՝ գաղափարապես կամ էլ տնտեսական քաղաքականության ընկալմամբ:

1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է», իսկ ավելի պարզ՝ ազգայնականությանը պիտի վտարել քաղաքական դաշտից, որից հետո էլ ներկայացրեց Արցախն ու ազատագրված տարածքները հանձման ծրագիրը, կարծես ապացուցելու համար, որ ազգայնականությունը՝ ազգապաշտությունը (հայրենապաշտությունը) «կեղծ քաղաքական կատեգորիա է»:

Այս հարցում ՀՀ 1-ին նախագահին արջի ծառայություն մատուցեցին իշխանափոխություն արած «ազգայնականներ»-ը՝ ՀՀԿ-ն, Նժդեհյան գաղափարներ «դավանող» մի կուսակցություն, որը վերջին 10 տարիներին իրականում «ապացուցեց», որ ազգային գաղափարախոսությունը «կեղծ քաղաքական կատեգորիա է»: Իսկ ՀՀԿ-ին իշխանության մեջ միացած ՀՅԴ-ն էլ՝ մեկ այլ «ազգային» կուսակցության, «փակելով» ազգայնական դաշտը, նոր թափով ջուր լցրեց լեւոնականների ջրաղացին… Այստեղ էլ ազգային-սոցիալիստները դարձան մեղմ ասած՝ ապազգային-կապիտալիստներ:

Վստահաբար, Նժդեհը հիմա էլ, ոգիների մաշխարհում խորը հիասթափված է, որ իշխանատենչներն իր գաղափարները ծառայեցնում են ազգի հարստահարման, նրա խոսքերով՝ ազգի ապագան հանդիսացող երիտասարդությանը այլասերելու նպատակին: Երկրում աղքատությունն է տիրում, հարուստը հարստանում է առավել, աղքատը՝ գահավիժում ավելի, կարողացողը փախչում է, չկարողացողը՝ փորձում օրվա հացը հայթայթել, ու երազում է մի օր Հայաստանից փախչելու մասին…

Միթե՞ սա էր Նժդեհի պատգամը…

Շարունակել կարդալ

Սեռամոլագարների խրախճանքը ժանտախտի ժամանակ

Բազմիցս է խոսվել Հայաստանի հեռուստաալիքներում գերիշխող ապազգայնության ու անառակաբարո երեւույթների դեմ: Սա առավելապես Հանրային-1 կոչվող հեռուստաընկերությանն է վերաբերում, որն աշխատելով մեր՝ հարկատուներիս հաշվին, ծառայում է մի խումբ եվրամտածողությամբ «տղերքի ու աղջկերքի կայֆերով»..

Մնացյալ հեռուստաընկերությունները գոնե մեկումեջ գովազդով «փակում» են Եվրամակարդակ ապահովող անբարո շարժանկարները, գովազդները, տեսահոլովակներն ու հաղորդաշարերը, որոնք «խեղդել» են հեռուստաեթերը ու սեռագլխային մտածողությամբ մի նոր սերունդ են դաստիարակրտում: Իսկ (տարիներ շարունակ) բթացնող «ժամանակակից եւ միջազգային մակարդակ ապահովող» սերիալներում ավելի «զարգացած եւ նոր ապրելակերպի» տեսարանների ենք ականատես լինում՝ եղբայրը եղբոր կնոջն է…, հարսներն իրար ծոց են մտնում…, հին ու նոր ամուսինները ե’ւ հների հետ են… ե’ւ նորերի…, իսկ մեր արդեն բթացած հայրենակիցներից շատերը նվաղում են սիրո այդ «վեհ» դրսեւորումներից: Ավելին՝ առավել նվաղածներն իրենց նորածինների «կնքում» են այդ պոռնիկների ու համասեռականների անուններով՝ պարզորոշելով իրենց երեխաների ապագան…

Շարունակել կարդալ

Ուխտագնացություն

Հունիսի 17-ը ավանդական ուխտագնացությունների օր է: Առավոտից ուխտյալների տարբեր խմբեր են շարժվում մարզերից ու մայրաքաղաքից դեպի Պարույր Սեւակի տուն-թանգարան եւ ավտովթարի վայր, ինչպես նաեւ՝ դեպի Սպիտակավոր եկեղեցի (Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր), որի մոտ հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները:

1971թ. հունիսի 17-ի ողբերգական իրադարձությունն առ այսօր տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ շատերն են կասկածում Սեւակի մահը սովետական ԿԳԲ-ի կողմից կազմակերպելու մեջ… ինչպես կասկածում են Մինասի մահվան դեպքում:

Մեր ուխտյալների խումբն էլ այս հունիսի 17-ին կատարեց իր հերթական ուխտագնացությունը: Առավոտյան խումբն արդեն Սեւակի հիշատակին տեղադրված հուշաքարի մոտ էր, եւ երբ բաժակներ էինք բարձրացնում հայ մեծանուն բանաստեղծի հիշատակի համար, մոտեցան այլ խմբեր, եւ հետզհետե ավելացող մարդկանց ներկայությունն ապացուցեց, որ անվանի հային իրենց հարգանքի տուրքը տալու համար տարբեր մարդկանց այստեղ է բերել հոգու պոռթկումը, խորը հարգանքի գիտակցումը:

Շարունակել կարդալ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի ելույթը

 «

Իրան և Կովկաս. միասնություն և բազմազանություն» միջազգային գիտաժողովում

( Երևան, 2008թ. հունիսի 6-8, արեգակնային 1387թ. խորդադի 17-19)

ՀԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ
Պարոն նախագահ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք

Թեման՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կովկասը

Կովկասը լինելով Իրանի Իսլամական Հանրապետությանը հարակից տարածաշրջաններից մեկը, ունի կարևոր դիրք ու նշանակություն: Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումը լուրջ երկրաքաղաքական փոփոխություններ մտցրեց Իրանի հյուսիսային սահմաններում՝ էապես ազդելով ԻԻՀ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության վրա: Կովկասյան տարածաշրջանը մեծ և էական նշանակություն է ստանում իր աշխարհագրական և երկրաքաղաքական կարևոր դիրքի պատճառով, քանզի այստեղ միմյանց են խաչվում իսլամն ու քրիստոնեությունը, այն կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, այստեղով է անցնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Կենտրոնական Ասիայից ձգվող կիսալուսինը, Կովկասը գտնվում է երկու՝ Կասպից և Սև ծովերի արանքում, ունի էներգետիկ զգալի պաշարներ, պատմա-մշակութային, քաղաքակրթական դարավոր կապեր Իրանի հետ, միաժամանակ նորանկախ երկրները ունեն ներդրումների կարիք և ազատ ջրերին հասանելիության խնդիր՝ էներգակիրները աշխարհի այլ վայրեր առաքելու և փոխադարձաբար տարածաշրջան ներկրելու համար:

Շարունակել կարդալ

«Ուխտ Արարատի» թիվ 1(15) 2008 համարը

Oukht Ararati

1988-ին հայությունն ու Հայաստանը ահազանգը հնչեցրին, որի ղողանջներն առ այսօր չեն մարել: Սա այն իրողությունն է, երբ

համայն մարդկության առաջ դրված է լինել-չլինելու հարցը, որով ընթացավ ամբողջ արյունալի 20-րդ դարը, ուստի, առկա է մի բնականոն իրողություն. մարդկությունը, ի վերջո, պետք է ձերբազատվի ինքնաոչնչացման տանող այս այլանդակությունից, իսկ հայությունը վերականգնի իր ամբողջ կորցրածը:

Հայաստանը, ելնելով իր հազարամյակների քաղաքական ավանդույթից, չպետք է մասնակցի ընթացք տրված համաշխարհային այս նոր քաոսին: Պետք է կոչ անի մարդկության առաջադեմ երկրներին՝ անցնել համապարփակ, գործուն ինքնապաշտպանության, և որևէ կերպ չմասնակցել երրորդ աշխարհամարտին. թո՛ղ Արևմուտքն ինքն իր մեջ պատերազմի, եթե իր ժողովուրդները դա թույլ կտան:



Ներբեռնել «Ուխտ Արարատի» թիվ 1(15) 2008 համարը
Շարունակել կարդալ

Հայտարարություն Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի կապակցությամբ

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների

և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության



1918-ին՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ,

որոնք հետագայում տեղի տվեցին դեպքերի գնահատման բազմազանության ու բազմակարծության հենց ժամանակային
սեղմ
հատվածում տեղակայված լինելու պատճառով: Դրանք են՝ Սարդարապատի հերոսամարտը (մայիսյան հերոսամարտերը)՝ Մայիս 22-28, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը՝ Մայիս 28, Բաթումի պայմանագրի ստորագրումը՝ Հունիս 4: Սարդարապատի հերոսամարտը հաստատեց հայ ժողովրդի գոյության իրավունքը, անկախության հռչակումը ձևակերպեց դրա քաղաքական ձևը, իսկ Բաթումի դաշնագիրը պարտադրեց դրա բովանդակությունն ու սահմանները (կիսաանկախ դրություն, երկրի մկրատված սահմաններ):
Այսպիսով՝ ռազմի դաշտում հաղթանակած ժողովրդի քաղաքական գործիչները չկարողացան այդ հաղթանակներն ամրապնդել դիվանագիտության ոլորտում, որն էլ հետագայում աղետալի հետևանքներ ունեցավ նորանկախ երկրի համար:
Բայց, ամենևին էլ պարտադիր չէ պատմության կրկնություն, սակայն դրանից խուսափելու համար անհրաժեշտ է՝


Շարունակել կարդալ

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Բաթում, 4 հունիսի,1918թ.


Օսմանյան կայսերական կառավարությունը՝ մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի
Հանրապետության կառավարությունը՝ մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ՝ քաղաքական,

իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ անձնավորություններին.

Շարունակել կարդալ

ՀՀ նոր նախագահի նոր քաղաքական քայլերի մասին

Armen Avetisyan

Շատ վերլուծաբաններ դիտարկելով ՀՀ նորընտիր նախագահ Ս. Սարգսյանի քաղաքական հայացքները՝ փորձում են համեմատականներ գտնել ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի վարած 10-ամյա քաղաքականության հետ: Իհարկե, համեմատական նմանություններ կան, բայց կան նաեւ առայժմ աներեւույթ տարբերություններ: Եթե վերլուծաբանը նախատրամադրված է հիմնավորելու, որ իշխանափոխություն չի եղել եւ պարզապես նախկին նախագահը տեղը զիջել է նոր նախագահին, ապա այդ վերլուծաբանը դեռ չի նկատում կամ նպատակայնորեն նկատել չի տալիս արդեն իսկ գոյություն ունեցող տարբերությունները: Անհերքելի է նաեւ, որ նման տրամադրվածությամբ վերլուծաբանը մասամբ ճիշտ կլինի, քանզի կադրային քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չկան ու դժվար էլ լինեն (գոնե առաջիկայում) եւ հին դեմքերն իրենց ավերով ու ավարով լուրջ փաստարկ կդառնան հայտարարված իշխանափոխությունը պատրանք ներկայացնելու համար:

Շարունակել կարդալ

“Իսրայել”ը հիմնված է սուտի վրա…:”

“Եթե ճշմարտությունը այդքան տգեղ է–որ է–ուրեմն մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը հաղորդելու ձևի մեջ: Բայց ինչ որ պատճառով ասել, որ պետք է խուսափենք ճշմարտությունը ասել, որովհետև մարդիկ կարող են վատ ընդունել այն, ինձ տարօրինակ է թվում:”
Չակ Սկորո, սարկավագ, Սբ. Պողոս Կաթողիկե Եկեղեցվո
 

 

Հնուց մեզ փոխանցված է այն միտքը, որ ի վերջո ճշմարտությունը ի հայտ է գալու, գերակշռելու է սուտին և հաղթելու է: Մյուս կողմից սակայն շատ անգամներ ճշմարտությունը մնում է մութի մեջ, երբ իրար հակասող անճշմարտություններ կրկնվում են անդադար: Վերջին շրջանի աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ այդ ոճի կիրառումը վտանգում է մարդկային քաղաքակրթությանը և այդ ոճի շարունակությունը ի վերջո սպառնալու է մարդկության բնականոն զարգացման և գոյատևման:  
Ոչ մի կառույց չի կարող երկար գոյատևել, եթե հիմնված չէ ճշմարտության վրա: (Ճշմարտություն ասելով մենք խոսում ենք բացարձակ արժեքի մասին, ճշմարտությունը չի կարող հարաբերական լինել, կիսաճշմարտություն հասկացողություն գոյություն չունի, ինչպես գոյություն չունի կիսաազնիվ կամ կիսակաշառակեր հասկացողությունը): Այսպես կոչված Իսրայել պետությունը բացառություն չի կազմում:
Մեծավմասամբ շնորհիվ ԱՄՆ նախագահ Հէրի Թրումանի որ Սիոնիզմի ազդեցության տակ էր, ստեղծվեցավ այսպես կոչված Իսրայէլը 1948ին:  Այդ տխրահռչակ ծրագիրի համար մարդկությունը ընդհանրապես և պաղեստինցիները մասնավորապես շատ թանկ վճարեցին և դեռեվս վճառում են:
Այն հողատարածքը, որտեղ պաղեստինցիները ապրում էին դարեր շարունակ, խաղաղ փոքրաթիվ հրեաների հետ միասին, աստիճանաբար ձևափոխվեց ցեղապաշտական պետության, շնորհիվ սիոնիստական շարժմանը:
Այսպես կոչված Իսրայելը ստեղծվեց ամենավայրագ, անգութ էտնիկական մաքրազտման միջոցով: 1947-1949 թ.թ. մոտ 750000 իսլամներ և քրիստոնյաներ, որ կազմում էին տարածքի 95 %ը, բռնությամբ, ահաբեկմամբ ստիպված էին հեռանալ իրենց նախահայրերի օջախից: Այդ պետության ստեղծման առաջին պտուղներն էին 33 սպանդ, 500 գյուղի լրիվ ոչնչացում և քրտնաջան աշխատանք ջնջելու պաղեստինյան պատմական և մշակույթի հետքերը: Անհերքելի փաստ է, որ Իսրայելը հիմնված է էտնիկ և կրոնական խտրականության վրա ներգաղթյալ մի խմբի կողմից: Եվ որպեսզի այս այլամերժ ինքնությունը պահպանվի, պետք էր և պետք է շարունակական բռնություն կիրառել բոլոր նրանց դեմ, որոնց պատճառ դարձավ սեփականության իրավունքից զրկելու, օտարելու, վտարելու և նաև ընդդեմ այն երկրների, որոնք ապաստան տվեցին այդ գաղթականներին: Մենք այս իրողությունների ականատեսն ենք ամեն օր 60 տարի շարունակ:
      

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում կալանավորված ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանությունների կողմից կալանքի ժամկետի անհարկի երկարաձգման գործելաոճի առումով:

Մենք մտահոգված ենք հատկապես քաղաքական մի շարք գործիչների առողջական լուրջ խնդիրներ ունենալու փաստով (ներկայումս ամենալուրջը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի վիճակն է): Մտահոգված ենք նաեւ արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկի՝ Ժիրայր Սէֆիլյանի հնարավոր արտաքսման հանգամանքով:

Կարծում ենք՝ ինչպես վերոնշյալ երկու գործիչների, այնպես էլ ազատամարտի բովով անցած Վարդան Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Աշոտ Զաքարյանին, Սմբատ Այվազյանին կամ քաղաքական գործիչներ Պետրոս Մակեյանին, Շանթ Հարությունյանին, Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Վահագն Հայոցյանին, Գրիգոր Ոսկերչյանին եւ այլոց կալանքից ազատ արձակելը, ազատության մեջ նրանց մեղադրանք ներկայացնելն ու դատապարտելը դատավճիռների նկատմամբ առավել վստահություն կներշնչի, կլինի ավելի թափանցիկ, ուստիեւ՝ արդարացի:

Իշխանություններին կոչ ենք անում՝ պատասխանատվության ենթարկել նաեւ ս/թ. մարտիմեկյան իրադարձություններում իրենց իրավասությունները գերազանցած եւ հատուկ դաժանությամբ աչքի ընկած ոստիկաններին ու զինվորականներին, ինչպեսեւ՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ընտրական տեղամասերում օրինական կարգը խախտած հանձնաժողովի անդամներին ու մի շարք լիազորված անձանց:

Միայն այս ձեւով է հնարավոր վերականգնել հանրության եւ իշխանությունների փոխադարձ վստահությունը: Ինչն էլ մեր երկրի կայունության հիմնական երաշխիքներից է:



Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

20.05.2008թ.

Շարունակել կարդալ

Ղոդսի եւ Պաղեստինի ժողովրդի պատմական եւ ազգային իրավունքների պաշտպանության կարեւորությունը

Ղոդսի եւ Պաղեստինի ժողովրդի պատմական եւ ազգային իրավունքների

պաշտպանության կարեւորությունը՝

աշխարհում սիոնիզմի ավերիչ դերակատարությանը վերջ տալու տեսանկյունից

* * *

Ղոդսի (Երուսաղեմի) եւ Պաղեստինի ժողովրդի

պատմական եւ իրավական ակունքները

- * -

Պաղեստինը պատմական, հետագայում նաև սրբազնացած մարզ է Առաջավոր Ասիայում: Պաղեստինի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներում, որին հազարամյակներ առաջ տարբեր ժամանակահատվածներում տիրել են քանանացիները, հյուքսոսները, եգիպտացիները և փղշտացիները: Վերջիններիս անվանումից էլ առաջացել է Պաղեստին պատմական անունը, որոնք հիմնավորապես հաստատվել են այս հողատարածքում, ինչպես ընդունված է ասել պատմագիտության մեջ՝ մ.թ.ա. XII դարում: Իսկ մինչ այդ, մ.թ.ա. XVII-XVI դարերից եգիպտացիները հիմնավորվել էին այդ տարածքում եւ մ.թ.ա. XIII դարից սկսած մարտնչել են հրեական ցեղախմբերի ներխուժման դեմ: Պաղեստինը պարբերաբար նվաճումների է ենթարկվել ժամանակի հզորների կողմից՝ Բաբելոնի թագավոր Նաբուգուդոնոսորի, Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Պտղոմեյանների, Սելեւկյանների, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի, Հռոմի և Բյուզանդիայի տիրակալների կողմից:

Շարունակել կարդալ

Հայտարարություն Պաղեստինի ազատագրական պայքարի մասին


Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ իր ազատագրական պայքար 60-ամյակի առիթով:
1948թ. սիոնիստական ազգայնամոլները ջհուդա-մասոնական տարաբնույթ օթյակների աջակցությամբ, նույն այդ ուժերի սպասավոր ՄԱԿ-ի հովանավորությամբ «կերտեցին» Իսրայել պետությունը՝ սկիզբ դնելով Պաղեստինի եւ արաբական այլ երկրների ժողովուրդների միջազգային հալածանքին: Անցել է 60 տարի, բայց պաղեստինցիները շարունակում են իրենց հերոսական պայքարը՝ դրանով նաեւ օրինակ ծառայելով այլ իրավազրկված ժողովուրդներին՝ հանուն հայրենիքի անդադրում պայքարելու առումով:
Սիոնականությունը (Սիոնիզմ) չարիք է ոչ միայն պաղեստինցիների, ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ՝ ամբողջ աշխարհի համար: Այն համամարդկային չարիք է: Ուստի դրա դեմ պայքարն էլ պիտի լինի համամարդկային եւ ընդհանրական: Այն պետությունները, որոնք նպատակ ունեն լինել ազգային, կռիվ ունեն սիոնա-մասոնական ուժերի դեմ:
Հայ ազգն էլ ունի ազատագրական պայքար, ինչը սկսվեց եւ ընդմիջվեց արցախյան ազատամարտով եւ կավարտվի Հայկական լեռնաշխարհի ամբողջական վերատիրմամբ:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում պաղեստինցիներին եւ տարածաշրջանի ու աշխարհի այն բոլոր երկրներին, որոնք պայքարում են սիոնական չարիքի դեմ: Հայ Արիական Միաբանությունն էլ վաղուց միացած է այդ պայքարին:
Հաղթանակ ենք մաղթում Պաղեստինի ժողովրդին, խաղաղություն ենք մաղթում Լիբանանի ժողովրդին եւ համերաշխություն ենք մաղթում ընդհանուր պայքարի բոլոր ազգերին ու երկրների կառավարություններին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
14.05.2008թ.

 

Շարունակել կարդալ