Թուրքահպատակ՝ ինչպես Օստապ Բենդերի հա՞յրը
Մի պահ կարծես թե իշխանությունների ազգասիրական պատկերացումները «զարթնեցին», եւ թուրքական անորակ ապրանքների դեմ որոշակի քարոզարշավ սկսվեց: Այդ գործին լծվեցին նաեւ մամուլի մի շարք միջոցներ: Սակայն, ինչպես բոլոր խնդիրներում, այս հարցում էլ հետեւողականություն չեղավ: Այսրոպեական շահն ու քաղաքական ինչ-ինչ հանգամանքներն են թելադրում նման ազգասիրական դրսեւորումները:
Այսպես նաեւ մեր ԱԺ-ում հայտնվել են ջավախահայ հայաստանցի պատգամավորներ, ովքեր հայ-վրացական բարեկամության նախանձելի ջատագովներից հանկարծ մեկ վայրկյանում վեր են ածվում հակավրացական կերպարների, ջավախահայության փրկիչների… Լա՜վ, սա այլ թեմա է:





Armenian
English
Russian