Ցավակցական

Քուրմ Արա



44-ը չբոլորած երկրային կյանքից հեռացավ «Արորդիների Ուխտ»-ի օծյալ քուրմ Արա (Արայիկ) Լեւոնի Դավթյանը: Քուրմ Արան ծնվել էր 1964թ. հունիսի 2-ին, Երեւանում: Նախնիները Մուշից էին: Նա մասնագիտությամբ նկարիչ էր եւ արվեստի մարդ, աշխատել է ՀՀ հուշարձանների պահպանության վարչությունում՝ իբրեւ գլխավոր մասնագետ Արմավիրի տարածքում: Ամուսնացած էր, ունի որդի եւ դուստր:

Քուրմ Արան մասնակցել է Գառնո տաճարում, Էրեբունիում, Կարմիր բլուրում, Մեծամորում, Զորաց քարերում եւ այլուր անցկացված արիական-հեթանոսական բոլոր միջոցառումներին ու ծեսերին: Քրմական դասի հետ նվիրական այց է կատարել նաեւ մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքներին:

Արա Լեւոնի Դավթյանը նվիրյալ արորդի էր եւ նրա հիշատակը վառ կմնա նրա ընտանիքում, նրան չանաչողների սրտերում: Քուրմ Արան երկրորդն է, ում մարմինն այրվելուց հետո կհանձնվի բնության 4 տարրերին՝ կրակին, հողին, օդին, ջրին (Գառնո ձորում եւ Արագածի փեշերին): Առաջինը՝ տարիներ առաջ երկրային կյանքից հեռացած քրմապետ Սլակ Կակոսյանն էր:

Քրմերը հունվարի 23-ին հոգեհանգստի արարողություն կատարեցին նաեւ Կարմիր բլուրում:

Գնաս բարով դեպ ոգեղենություն՝ մեր արորդի եղբայր:

Հայ Աստվածներն ու փառահեղ նախնիք պահապան հոգուդ:


«
Արորդիների Ուխտ»-ի քրմական դաս
Հայ Արիական Միաբանություն
«

Հանուն Հայրենիքի» կազմակերպություն
«Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ ու ազատամարտիկներ) կազմակերպություն
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն
ԱՄՆ-ից «Հայ Արիական Բռունցք», «Սփյուռք-Դիասպորա» եւ «Հայկական ծագումնաբանական ընկերակցություն» կազմակերպություններ:
Միանում ենք վերոնշյալ կազմակերպություններին եւ ցավակցում քուրմ Արայի ընտանիքին, հարազատներին:
«Լուսանցք»-ի խմբագրակազմ Շարունակել կարդալ

Միջազգային վարկատու հաստատությունները աղքատացնում են

 ԽՍՀՄ-ից անկախություն հռչակելուց ի վեր տնտեսական ցեղասպանություն է կատարվում ՀՀ-ում: Միջազգային ֆինանսական հաստատությունների կառուցվածքային փոփոխությունների ծրագրերը նպատակ են հետապնդում միջազգայնացնել երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը եւ այն դնել Միջազգային դրամական հիմնադրամի (ՄԴՀ) եւ Համաշխարհային դրամատան (ՀԴ) անմիջական ղեկավարության ներքո: Պատմության որեւէ այլ շրջանում «ազատ» շուկան այնքան մեծ դեր չի խաղացել «ինքնիշխան» պետությունների ճակատագիրը տնօրինելու հարցում, ինչքան այսօր:

Անցած երկու տասնամյակների ընթացքում ՄԴՀ եւ ՀԴ կողմից զարգացող երկրներին պարտադրված «մակրոտնտեսական կայունացման» եւ «կառուցվածքային կանոնավորման» ծրագրերը (որպես արտաքին պարտքերի վերանայման պայման) հարյուր միլիոնավոր մարդկանց հասցրել են աղքատության: Հակառակ Բրեթըն Վուդի համաձայնագրի, որը նախատեսում էր «տնտեսական վերակառուցում» եւ հիմնական տարադրամների համաշխարհային գների կայունացում, կառուցվածքային կանոնավորման այս ծրագրերը մեծապես նպաստել են ազգային տարադրամների ապակայունացմանն ու զարգացող երկրների տնտեսության քայքայմանը: Դեռ ավելին, այդ ծրագրերի ազդեցությունը զարգացող երկրների հասարակության վրա ավերիչ է եղել:

ՄԴՀ-ն եւ ՀԴ-ն կարողացել են դանդաղեցնել ՀՀ տնտեսական զարգացումը՝ վարկեր տրամադրելով:

ՄԴՀ-ն ուշադիր հետեւում է Կենտրոնական դրամատան գործունեությանը եւ միջոցներ տրամադրում դրա վերակառուցման համար: Սա նշանակում է, որ պետության փոխարեն ՄԴՀ-ն է տնօրինում երկրի դրամական քաղաքականությունը, որը նրան հնարավորություն է տալիս անդամալուծել տնտեսական զարգացման ֆինանսավորումը: Ներքին տնտեսական հնարավորությունները դրամական քաղաքականությամբ խթանել չկարողանալով՝ երկիրը դառնում է ավելի ու ավելի կախված վարկի միջազգային աղբյուրներից, որի հետեւանքներից մեկը մեծացող արտաքին պարտքն է:

Շարունակել կարդալ

Մասոնականության քողի գաղտնիքները

 Մեր թերթի էջերում, մանավանդ այն օրից, երբ Երեւան ժամանեցին «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամները, բազմիցս անդրադարձել ենք մասոնականությանը, դրա նպատակներին ու բացասական ազդեցությանը հայ ազգի պատմության ընթացքին: Անդրադարձերի անհրաժեշտությունը կարեւորում ենք հատկապես այն գործոնով պայմանավորված, որ դրան այսօր էլ կուլ են գնում մեր հայրենակցները՝ հաճախ չհասկանալով ու, ավելին, երբեմն նաեւ հպարտանալով այդ օթյակներին իրենց անդամակցությամբ: Մինչդեռ…

Մասոնական կազմակերպություններին անդամակից եւ հարող մարդկանց մեծամասնությունը հիմնականում տեղյակ չէ, թե իրականում ինչ է ուսուցանում ու իրականացնում մասոնականությունը: Մասոնական եւ նմանատիպ գաղտնի կազմակերպություններին անդամագրվելը հաճախ կատարվում է հասարակական ու բարեգործական նպատակներով, որոշ դեպքերում էլ անդամագրվում են անձնական շահերից ելնելով: Թափանցելով մասոնական օթյակ՝ մարդիկ հանդիպում են բազմաթիվ նշանների, խորհուրդների, որոնք ունեն տարատեսակ գաղտնի նշանակություններ: Նույնիսկ մասոնական առաջնորդները շատ լավ գիտակցում են, որ իրենց կազմակերպություններին անդամագրվող մարդկանց մեծամասնությունը իրականում չի գիտակցում մասոնականության ուսմունքի բուն էությունը: Պարզապես շատերն են ուզում «վերեւներին» մոտ լինել ու, իրենց կարծիքով, ըստ այդմ՝ նաեւ ապահով:

Փաստորեն մասոնականությունը գիտակցաբար մոլորեցնում է մասոնական օթյակներ նոր անդամագրված անձանց՝ նրանցից թաքցնելով մասոնականության իրական ուսմունքը, նպատակները, իսկական դեմքը…

Շարունակել կարդալ

Ինչպես շնորհավորում են, այնպես էլ տոնում են

 Տոներ բոլորն են սիրում: Խնդիրը մեկն է: Հաջողվու՞մ է այդ տոնը իսկապես տոն դարձնել, թե՞ տոնում են, որովհետեւ բոլորն են տոնում, ասել է թե՝ պետք է: «Լուսանցք»-ը 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ուսումնասիրեց քաղաքական ուժերի կայքէջերը՝ դիտարկելու, թե որ կազմակերպությունն ինչպես է շնորհավորել մեր ժողովրդին Ամանորի կապակցությամբ: Պարզվեց՝ շատ քչե’րն իրապես մաղթանք ունեն հենց ժողովրդի համար: Կազմակերպությունների մեծ մասը մաղթել էին… առաջիկա ընտրություններում սեփական-նեղ անձնական ցանկությունները:

Առաջ անցնելով ասենք. քաղաքական շատ կուսակցություններ, այդ թվում մեծ հավակնություններ ունեցող, կայքէջ չունեն: Տեղեկատվական այս դարում քաղաքական լուրջ նկրտումներ ունեցող ուժերի համար կայքէջ չունենալը պարզապես զարմանալի է: Որոշ կուսակցություններ էլ, ճիշտ է, կայքէջ ունեին, բայց մաղթանք չունեին՝ հավանաբար նախընտրական թոհուբոհում դրա համար ժամանակ չունենալով:

Շարունակել կարդալ

Խորհուրդ Արարատի

1. Արարչագործության Խորհուրդ է Արարատը՝ ԱՐԱՐ-ԱՏ /տեղ/՝ Արարման վայր: Արարատը հենց Հայկական Լեռնաշխարհն է:

2. Արարատը ցամաքային կղզի է: Դրանով արդեն նա առանձնանում է Երկրի ընդհանրությունից: Արարատը Տիեզերական Էներգետիկ Դաշտի խտացումն է Երկրի վրա: Եվ Արարատի Հողը պայմանականորեն է հող կոչվում: Նա տարբերվում է Երկրի հողից:

3. Արարատի Հողը իր մեջ կրում է եւþ տիեզերական, եւ’ երկրային հատկանիշներ: Արարատը հագեցած է բավական բարձր ռադիոակտիվ լիցքավորումով, որ հատուկ չէ Երկրին:

4. Եթե ամբողջ Երկրի հողը հիմնականում կրում է բացասական էներգիա, ապա Արարատը իր մեջ ունի եւþ դրական, եւþ բացասական էներգիա:

5. Եվ Արարատը դրական էներգիայով կապված է Տիեզերական Էներգետիկ Դաշտի հետ, իսկ բացասական էներգիայով կապված է Երկրի հետ:

6. Արարատը Երկրի վրա այն կենսավայրն է, որի միջոցով Երկիրը միանում է տիեզերական ամբողջությանը, կապվում է Տիեզերական Զորություններին եւ կենսական սնունդ ստանում մշտապես:

7. Եվ հենց Արարատում են Աստվածամարդերի համար ապահովված կենսական ամենանպաստավոր բնական պայմանները:

8. Հենց Արարատում է Երկրի տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափ հարաբերությունը հաստատված:

9. Արարատից դեպի հարավ տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափությունը խախտվում է հոգուտ տաքության եւ լույսի: Եվ որքան հեռանում ենք Արարատից, այնքան պակասում են սառնությունն ու խավարը, այնքան ավելանում են տաքությունն ու լույսը: Եվ Արարատից որքան հեռանում ենք դեպի հյուսիս, այնքան պակասում են տաքությունն ու լույսը, եւ ավելանում են սառնությունն ու խավարը:

10. Միայն Արարատում է օրինաչափորեն ընդգծված տարվա բոլոր չորս եղանակների հաջորդականությունը: Իսկ Արարատից դուրս տարվա եղանակները ընդգծված չեն, եւ աստիճանաբար չեզոքանում է նրանց անցումը:

Շարունակել կարդալ

Շնորհավորանք

Արմեն Ավետիսյան

Հունվարի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի 45-ամյակը: Սրտանց շնորհավորում ենք ու մաղթում արևաշող կյանք, առողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու գործունեության մեջ:

ՀԱՄ Գերագույն Խորհուրդ
Բարեմաղթանքներին միանում են նաև այլ կազմակերպություններ ու անհատներ և ՀԱՄ առաջնորդին ցանկանում են մեծ տոկունություն, կամք ու անմար, հաղթաբեր արիական հավատ` մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար… 

ԱՄՆ-ից

Հայ Արիական Բռունցքը ԱՄՆ-ից
ԱՄՆ «Լոռի» հայրենակցական միություն
Հայկական Ծագումնաբանական Ընկերակցություն
Սփյուռք-Դիասպորա կազմակերպություն

Հայաստանից
Հանուն Հայրենիքի կազմակերպություն
Աբովյանի Ազգային Ուժերի Միացիալ Դաշինք
Նժդեհյան Ցեղակրոն կուսակցություն
Հայրենիք-Սփյուռք կազմակերպություն
Արորդիների Ուխտի քրմական դաս
Ուխտ Արարատի-ԱՍԱԼԱ
Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ
"Հայ-Արիներ" ամսաթերթի և "Լուսանցք" շաբաթերթի խմբագրակազմեր

Ռուսաստանից
ՌԴ ՀԱՄ կառույց

Բազմաթիվ Անհատներ Հայաստանից ու Սփյուռքից

Շարունակել կարդալ

Ցավակցական

Հայ Արիական Միաբանությունը ցավակցում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի ընտանիքին ու մտերիմներին՝ իրենց հարազատի, քաղաքական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ:
Մանուկ Գասպարյանը ե’ւ որպես գործարար, ե’ւ որպես ԱԺ պատգամավոր, ե’ւ որպես հասարակական-քաղաքական գործիչ մշտապես եղել է ժողովրդի հետ, ժողովրդի կողքին: Նա իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի ձերբակալության ժամանակ, երբ իր պատգամավորական ստորագրությունն էր դրել ազգայնական գործչին իր պատասխանատվությամբ ազատ արձակելու նպատակով:
Վստահ ենք՝ Մանուկ Գասպարյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
10.01.2008թ.

 

Շարունակել կարդալ

Արիների վերազարթոնք է…

2008թ.-ից սկսել է Տիեզերական Գարունը, Ջրհոսի դարաշրջանն է իշխելու մեր Արեգակնային համակարգում: Գարուն է Տիեզերքում, Գարուն է մեր Մոլորակում, Գարուն է մեր Սրտերում… Վերազարթոնք է մեր Գեներում:
Հայ-Արիների հաղթարշավն սկսված է: Փոփոխությունները Տիեզերքում տեսանելի են ու զգալի: Հայ Աստվածները վերադառնում են…
Փա՜ռք Տիեզերքի Արարչին, փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայքին ու Հայերին, բոլոր Արիներին:

Շարունակել կարդալ

Արիների վերազարթոնք է…

2008թ.-ից սկսել է Տիեզերական Գարունը, Ջրհոսի դարաշրջանն է իշխելու մեր Արեգակնային համակարգում: Գարուն է Տիեզերքում, Գարուն է մեր Մոլորակում, Գարուն է մեր Սրտերում… Վերազարթոնք է մեր Գեներում:
Հայ-Արիների հաղթարշավն սկսված է: Փոփոխությունները Տիեզերքում տեսանելի են ու զգալի: Հայ Աստվածները վերադառնում են…
Փա՜ռք Տիեզերքի Արարչին, փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայքին ու Հայերին, բոլոր Արիներին:

Շարունակել կարդալ

Շնորհավորանքներ

Սրտանց Շնորհավորում ենք Արևագալի օրը, դեկտեմբերի 22-25, Հայոց Արդարադատ Միհր Աստծո ծնունդը: Մաղթում ենք բոլորին արդար, լուսավոր ու ոգեղեն տարեկան շրջան:
Հունվարի 1-ին Մեծ Հայի, զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ կոչ ենք անում բոլոր հայերին վառ պահել նրա հիշատակը և թող նրա օրինակը մեր համար լինի ճիշտ ուղու փարոս:
Հունվարի 14-ը Ցեղակրոն Ուսմունքի օրն է: Շնորհավորում ենք բոլորին այդ պայծառ օրվա առթիվ:
Եվ քանի որ շատ հայեր շարունակում են տոնել քրիստոնեական շրջանի տոները, ապա մաղթում ենք նրանց բոլորին բարի Ամանոր ու երջանիկ տարի:

Շարունակել կարդալ

Ամանո՞ր, Սուրբ ծնու՞նդ, թե՞…

Ամբողջ քրիստոնեական աշխարհը հունվարի 1-ին տոնելու է հերթական Նոր Տարին: Ասեցինք՝ քրիստոնեական աշխարհը, քանզի հունվարի 1-ը իրապես ոչ թե բնական, այլ կրոնական տարեփոխություն է: Մահմեդական, հուդդայական, բուդդայական եւ այլ կրոնների հետեւորդների համար հունվարի 1-ին ոչինչ տեղի չի ունենում (շուրջ 3-4 մլրդ. մարդու համար), քանզի ձմեռ է՝ տարեվերջի նախավերջին ամսվա առաջին օրը, սակայն ոչ երբեք տարեսկիզբ: Այս օրը, տարվա կտրվածքով, նշանակալի իրադարձություն չի եղել նաեւ հին՝ արիադավան-հեթանոս հայերի համար:

Հանրահայտ է՝ տարին ունի 4 եղանակ՝ գարուն (մարտ-ապրիլ-մայիս), ամառ (հունիս-հուլիս-օգոստոս), աշուն (սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր), ձմեռ (դեկտեմբեր-հունվար-փետրվար): Հիմա, եթե տարվա առաջին եղանակը գարունն է, ապա բնական եւ տրամաբանական է, որ տարեփոխությունը գարնանն է լինում եւ ոչ ձմռանը, այն էլ՝ ձմռան 2-րդ ամսից: Եվ տարեփոխության կապումը կրոնական հավատալիքների կամ Քրիստոսի անձի հետ, հատկապես երբ դա հակադրվում է բնական ճշմարիտ զարգացումներին, մեղմ ասած ճիշտ չէ, եթե չասենք՝ շատ վտանգավոր է:

Ձմեռը բնության մեջ հարաբերական մահն է բնորոշում, երբ «սառչում ու մեռնում է ամեն բան»: Եվ «բնության հարաբերական մահվան» մեջ տարեփոխության նշումը համարժեքորեն էլ անդրադառնում է այն նշողների հոգեբանության ու ենթագիտակցության վրա: Եվ իզուր չէ, որ հին հայերը մարտի 21-ին են նշել Նոր Տարին (միեւնույն ժամանակ նշելով Վահագն Աստծո ծնունդը, երբ Վիշապաքաղ Վահագնը վերածնվելով ապահովում էր բնության վերազարթոնքը՝ նոր տարվա ծնունդը): Արդեն տարիներ շարունակ բազմաթիվ արորդիներ այդպես էլ անում են՝ Նոր Տարին նշում են Գառնո հեթանոսական տաճարում, արեգակի շողերից ջերմացած բնության ծաղկունքի ու բուրմունքի մեջ…

Ինչեւէ: Տասնյակ տարիներ շարունակ շատ հայեր Նոր Տարին նշում են հունվարի 1-ին, ուստի հաշվի առնելով նրանց կրոնական մոտեցումները՝ շնորհավորում ենք բոլորի Նոր Տարին: Իսկ արորդիները այդ օրը իրենց ազգակիցներից հետ չմնալու համար հունվարի 1-ին նշում եւ շնորհավորում են մեծն հայորդի Գարեգին Նժդեհի ծնունդը: Շնորհավորում ենք նաեւ մենք:

Հետաքրքիր է, որ երբ քրիստոնյա հայերը հունվարի 13-ին նշում են «հին Նոր Տարի»-ին, արորդի-հայերը հունվարի 14-ին նշում են Ցեղակրոնության օրը:

Շարունակել կարդալ

Բլեյանիզմը թեւակոխեց իր վերջին փուլը

Ներքին թուրքը հո պոզով-պոչով չի…

Հայ հանրությունը ծանոթ է բլեյանիզմի թուրք-ադրբեջանապաշտական նկրտումներին, բայց որ այն շատ արագ կանցնի մի նոր՝ բլեյանօղլիիզմի փուլի, երեւի քչերն էին սպասում:

Այո, ՀՀ-ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը՝ «Մխիթար Սեբաստացի» (խե~ղճ Սեբաստացի) կրթահամալիրում, դեկտեմբերի 17-20-ին կայացավ «Ադրբեջանի օրեր» անվամբ միջոցառումների շարքը: Միջոցառումը, որն իրականացվում էր «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, նախաձեռնել էին «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ը եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Դե Աշոտ Բլեյանն էլ հին «ադրբեջանագետ» է, էն մութ ու ցուրտ տարիներին Բաքու այցելա~ծ ու հետո Հայաստանում նրանց՝ մեր թշնամիների (ովքեր հայ մորթելը աստվածահաճո գործ էին համարում) գովքն արա~ծ… համ էլ ծագումով վայթե հայ չի, իրան ի~նչ, թե…

Եվ բլեյանիզմի հայրը ՀՀ-ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը ՀՀ-ում մի այլ օտար դեսպանատան փողերով «լվացք արեց», ներողություն՝ «փողեր լվաց», չէ~ ոնց որ էլի այն չէ, հա՝ «դրամաշնորհային մարդասիրական, երկու ազգերի հաշտեցման միջոցառում» իրականացրեց, իր ուսմունքը գործնականում տեսանելի եւ ակնառու դարձնելու մղումով:

Շարունակել կարդալ

Հայ տեսակի ծագումն ու կազմավորումը

Երբ քաղաքական միտումով է նաեւ պատմությունը-1

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել եւ մնում է հայության ծագման ու կազմավորման հարցը, ինչը մի շարք դեպքերում ցայսօր վիճահարույց է: Որտեղի՞ց է ծագում հայ ազգը, ո՞րն է նրա բնօրրանը, ե՞րբ է ձեւավորվել իբրեւ ինքնուրույն էթնիկ միավոր եւ ո՞ր ժամանակներից է հիշատակվում հատկապես հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլեւ երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ տեսակի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող բոլոր հիմնահարցերին: Նպատակ չունենալով մանրամասն ներկայացնելու հիմնախնդրի ամբողջ պատմությունն ու վերլուծությունը՝ անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտությունում տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները (չնշելով մասնավոր կարծիքները), ապա՝ հարցի ուսումնասիրության այսօրվա վիճակը եւ Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:


Շարունակել կարդալ

Բարու եւ Չարի հակամարտության բեկումը – Տեղեկանք գաղտնի իշխանության…

                                     

 

 

Տեղեկանք գաղտնի իշխանության

Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. «տամպլիերներ», «ռոզենկրեյցերներ», «իլյումինանտներ», «մասոններ», որոնց օրդենները (միաբանությունները), եղբայրակցություններն ու օթյակները հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով, քաղաքական, կրոնական ու տնտեսական ուղղություններով…

Դիցուկ՝ ամենահայտնիներից մասոնների նպատակն է՝ դառնալ աշխարհի տերերը, հասնելով լիարժեք «համաշխարհային տիրապետության»: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիա) «համաշխարհային դավադրության» մեջ հայտնի են հետեւյալ «գաղտնի» կառավարությունները՝ «Միջազգային հարաբերությունների խորհուրդ»-ը (ՄՀԽ), «Բիլդերբերգյան ակումբ»-ը եւ «Եռակողմ հանձնաժողով»-ը («Տրիլատերալ», որում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Արեւմտյան Եվրոպայից):

Շարունակել կարդալ

Our address has changed

Dear compatriots

We inform you that AAO main office has a new address:
Our address :
 Armenia, Yerevan
 Agatangueghos 7, 241 room
 tel. (374 10) 52 38 75

For further information wiht the map, look here. Շարունակել կարդալ