Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Ռուսաստանի Դաշնության

Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին


Մեծարգո ՌԴ Նախագահ

Հայ Արիական Միաբանությունը պաշտոնական հայտարարությամբ իր աջակցությունն արդեն հայտնել է հարավօսական եւ աբխազական ժողովուրդներին՝ վրացական ներխուժուման դեմ համարժեք քայլերի ձեռնարկման եւ ազգային-ազատագրական գործողությունները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Այս առումով անվերապահորեն մեծ է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Հարավային Օսիային եւ Աբխազիային՝ ինչպես զինական, այնպես էլ հումանիտար եւ քաղաքական օժանդակության առումով: Ակնհայտ է, որ առանց ռուսաստանյան խաղաղապահների եւ զինուժի, դժվար կլիներ զավթարարների առաջընթացը կասեցնել եւ պատժելով հետ մղել:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունն իր քաջալերանքն է հայտնում ՌԴ իշխանություններին, որոնք երկար սպասված ժամանակահատվածից հետո կարողացան համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ աշխարհն այլեւս միաբեւեռ չէ եւ կարող է հավասարակշռված դառնալ: Մենք այս առումով անհանգստացած ենք հատկապես Հարավսլավիայի (այնուհետ՝ Սերբիայի) մասնատումից, Միջին Ասիայում Արեւմուտքի սանձարձակ ուժերի դերակատարման ընդլայնումից եւ Մերձավոր Արեւելքում թուրք-իսրայելա-ամերիկյան համագործակցության անպատժելիության ծավալումից, որի համար մեղավոր ենք համարում նաեւ ՌԴ իշխանություններին, որոնք անվճռականություն ցուցաբերեցին՝ իրենց դաշնակիցներին պաշտպանելու համար: Մենք անհանգստացած ենք նաեւ Հայաստանի համար, որը նույնպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում վրաց-օսական ռազմական հակամարտության ծավալման առումով: Այդ հակամարտությունն արդեն հանգեցրել է խաղաղ բնակավայրերի ավերումների եւ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի:
Նախահարձակ լինելով՝ վրացական զինուժը չհայտարարված պատերազմ է սկսել Հարավային Օսիայի դեմ: Արցախ-ԼՂՀ-ն, Հարավային Օսիան եւ Աբխազիան վաղուց արդեն անկախացած երկրներ են Հայկական եւ Կովկասյան լեռնաշխարհներում: Ուստի, Վրաստանի գործողությունները մենք գնահատում ենք որպես ներխուժում (ագրեսիա) անկախ պետության տարածք:
Վրացական ազգայնամոլական իշխանությունները փորձում են օս-ալաններից վերստին բռնագրավել ժամանակին Վրաստանին բռնակցված ոչ վրացական տարածքները, ինչը մենք անթույլատրելի ենք համարում եւ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին՝ դադարեցնել պատերազմական գործողություններն ու հատուցել Հարավային Օսիային պատճառած վնասները: 

Շարունակել կարդալ

Ախալքալքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ «Երկիր» միության կոչը

2008թ. հուլիսի 17-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքում ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցավ պայթյուն, որի արդյունքում որեւէ տուժված չգրանցվեց:

Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը նախաձեռնեց հալածանքների մի աննախադեպ ալիք` ուղղված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ակտիվիստների դեմ: Այսպես, Դաշինքի անդամ 10-ից 15 հոգի ծեծի եւ բռնության գործադրմամբ բերման ենթարկվեցին ոստիկանություն: Ոստիկանները ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը` ջարդելով մուտքի

եւ սենյակների դռները եւ պատճառելով այլ ավերածություններ: Շենքում որեւէ զենք կամ զինամթերք չգտնվեց:

Հուլիսի 17-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով զինված անձիք, թվով շուրջ 40 հոգի, ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի անդամ Գուրգեն Շիրինյանի տուն: Գուրգենի հոր նկատմամբ բռնություն կիրառվեց, իսկ Արթուր Բերուջանյան անունով ոստիկաններից մեկը սպանվեց: Ոստիկանությունը հայտարարեց, որ Գուրգեն

Շիրինյանը դիմել է փախուստի. նրա հայրն ու հորաքույրը ձերբակալվեցին:

Հուլիսի 18-ին, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ը տարածեց հայտարարություն, որտեղ տեղի ունեցածը որակեց որպես սադրանք` ուղղված իրենց կառույցի կազմալուծմանը: Դաշինքը պահանջեց իշխանություններից տեղի ունեցածի անաչառ եւ մասնագիտական հետաքննություն, որը կբացահայտի կատարվածի իրական մեղավորներին:

Շարունակել կարդալ

Բաց նամակ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին

ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով:
Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝ հայաթափեն Ջավախքը:
Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: Ժամանակին աշխարհի աչքի առաջ կատարվածն այսօր դառն իրողություն է: 
Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները՝ մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը:

 

Շարունակել կարդալ

Մանուել


Թափառիկ հայեր


Արամե


Հայտարարություն թուրքական հարցի վերաբերյալ

Հարգարժան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.
Գնահատելով Ձեր՝ օտարից անկախ, ինքնուրույն պետական քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի հետ դիվանագիտական կապ հաստատելու փորձը, այնուամենայնիվ, ուզում ենք հիշեցնել, որ Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է (այս երկրի անվտանգության հայեցակարգում Հայաստանը Թուրքիայի թիվ 2 թշնամին է Հունաստանից հետո):
Եվ քանի դեռ ակնհայտ դրսեւորումներով այս թշնամական երկիրը ներում չի հայցել ու չի փոխհատուցել անցած դարասկզբին կատարած ցեղասպանության համար, Դուք  իրավական ու բարոյական իրավունք չունեք որեւէ հարաբերություն (այդ թվում՝ դիվանագիտական) հաստատել Թուրքիայի հետ՝ առանց հայության համապարփակ շահն ու կամքը հաշվի առնելու:
Այլապես, այդ հարաբերությունը մենք կհամարենք ներազգային բարոյականից դուրս: Ուստի՝ կոչ ենք անում դադարեցնել առանց նախապայմանների սահմանները բացելու ամեն մի բանակցություն:
Արիական առաքինության համաձայն,  ներում են միայն պատժելուց հետո, իսկ Թուրքիան նույնիսկ ներում չի հայցել եւ չնչին իսկ պատիժ չի կրել միլիոնավոր հայերի կոտորածների ու մեր հայրենիքի մի մեծ հատվածին տիրանալու համար: Մինչդեռ Դուք արդեն պատրաստ եք ներելու եւ հարաբերություն հաստատելու:
Կարծում եք՝ այդ իրավունքը միանձնյա ունե՞ք…
Միայն որոշակի պայմանների  բավարարման դեպքում մենք ճիշտ կհամարենք Թուրքիայի հետ բանակցելն ու հարաբերություն հաստատելը:
Մեր նախապայմաններն են՝ Թուրքիան պետք է.
1. Ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, ներում հայցի հայ ազգից եւ բավարարի հայության պահանջատիրական իրավունքները:
2. Չեզոքություն պահպանի Արցախի խնդրի կարգավորման հարցում:
3. Դադարեցնի պետական մակարդակով տարվող հակահայ հետեւողական քաղաքականությունը:

  Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.07.2008թ.

Շարունակել կարդալ

Լուսանցք – թիվ 65 – 4-10 հունիս

Գնեցեք և տարածեք «Լուսանցք» թերթը
Այն լույս է տեսնում ամեն ուրբաթ
Կարող եք ձեռք բերել թերթի կրպակներից, կարող եք պատվիրել կրպակներում կամ բաժանորդագրվել

 Հարցազրույց Ա. Ավետիսյանի հետ

Վարդավառ է՝ Սիրո դիցուհու տոնը

Ինչու՞ են ստում եկեղեցականները

Արիա-Քրիստոնեությունը՝

Քաղաքական կսմիթներ

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ ուծացման միջոց Շարունակել կարդալ

Անմահ Բագիններն Հայոց


Հայոց գաղտնի ուխտ


Հարցազրույց Ա. Ավետիսյանի հետ

- Պրն. Ավետիսյան հայկական զլմ-ներում լուրջ բանավեճ է ծավալվել սիոնիստա-մասոնական թեմաների, ծրագրված դավադրությունների շուրջ, բայց Դուք որեւէ կերպ չեք արձագանքում: Ինչու՞, չէ՞ որ ժամանակին մեղադրվեցիք ու դատապարտվեցիք հենց այդ թեմաներն արծարծելու համար:

- Այսօր արձագանքելու պատճառ չեմ տեսնում: Գոնե առայժմ: Ինչ պետք է՝ ժամանակին ասել եմ: Ներկայումս շատերն էլ հենց այդ ասածներից են օգտվում՝ առանց մեջբերման: Դե՜ ոնց մեջբերեն, եթե դրա համար ինձ դատել են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ պետական մակարդակով վերջապես հասկացան, թե ինչ վտանգներ է առաջադրում սիոնիստա-մասոնական նենգ ու կործանարար քաղաքականությունը: Պարզապես զարմանում եմ, որ ունենալով հսկայական հնարավորություններ, ինչքան անկազմակերպ է ծավալվել պայքարն այդ մութ ուժերի դեմ: Չեմ ուզում ասել, թե ժամանակին ով ինչպես էր մտածում այս հարցի մասին, սակայն, եթե ուզում են հաղթել Հայոց աշխարհը շրջափակած չարին, ապա պիտի նախ եւ առաջ իրապես ճանաչեն նրան ու ճանաչել տան մեր հանրությանը: Մենք հենց դա էինք անում, քանզի առանց հանրային լուրջ աջակցության հնարավոր չէ նրանց դեմն առնել: Ա՜յ նրանք կարողանում են հանրությանը «սեփականացնել», քանզի մերոնց լա՜վ են ճանաչում, գիտեն եւ՛ թույլ եւ՛ ուժեղ կողմերը ու շատ լավ գործածում են դրանք:


Շարունակել կարդալ

Վարդավառ է՝ Սիրո դիցուհու տոնը

Հունիսի 29-ին Գառնո հեթանոսական-արիական տաճարում Վարդավառի հերթական ավանդական տոնախմբությունն էր: Արի հայերը, ինչպես եւ բազմաթիվ հայ եւ օտարազգի հյուրեր միասին նշեցին այդ հին ազգային տոնը:

Արորդյաց քրմերի տոնական ծեսից հետո, տաճարի բակում մի քանի ժամ ասմունքի, երգ ու պարի հանդես էր, ձոներգեր էին հնչում չքնաղ Աստղիկին ու զորեղ Վահագնին նվիրված: Եվ այս ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չդադարեց վարդավառյան «ջրոցին», որին մասնակցում էին մեծ ու մանուկ, տանտեր ու հյուր:

Արի հայերը փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ առավելապես Աստղիկ Աստվածուհուն՝ ում էլ նվիրված է Վարդավառի գունագեղ տոնակատարությունը:

«Աստղիկն է Աստվածային Սերը Հայոց եւ Վարդավառն է Աստվածային Սիրո Տոնահանդեսը: Աստղիկն է Վարդավառ վարդեր ցանում հայոց սրտերին, վառում է նրանց սիրո արեւով, վարդջուր սրսկում աչքերին նրանց, սեր է ներշնչում, սեր է արարում հայոց սրտերում, որ սիրով ապրեն, որ սիրով սիրեն եւ նույն այդ սիրով գուրգուրեն իրար, մանուկը սիրով իր մորը գգվի, իր հոր արեւին փարվի նա սիրով, աղջիկները կույս գտնեն իրենց սրտի Վահագնին ու երջանկանան հարսնության քողով…» (հատված «Ուխտագիրք Արորդյաց»-ից (Ծագումնարան)):

Անի Մարության

Շարունակել կարդալ

Ինչու՞ են ստում եկեղեցականները

Քաղաքական ստերից ու կեղծիքներից դեռ չհանդարտված մեր հանրությանը հիմա էլ կրոնական կեղծիքներով են սնուցում: Իրենց քաղաքական քրիստոնյա եղբայրներից հետ չմնալով՝ ստին բացահայտորեն տուրք են տվել մի շարք եկեղեցականներ, ովքեր Վարդավառի ազգային-հեթանոսական տոնը փորձում են ներկայացնել հերթական քրիստոնեական տոնակատարություն: Այդ եկեղեցականները, առանց ամոթի իսկ նշույլի, կեղծում են Հայոց պատմությունը, ոտնահարում հազարամյակների մեր սրբազան ավանդույթները: Մի շարք զլմ-ներ էլ կամ անտեղյակ են կամ էլ պատվիրված «ջուր են լցնում» նրանց ջրաղացին, կարծելով, թե դա էլ իրենց Վարդավառն է… Իսկ միմյանց վրա ջուր լցնելն էլ փորձում են կապել Նոյի տապանից իջնելու ինչ-ինչ անհեթեթ արարողության հետ՝ հաստատ իմանալով, որ ո՛չ միմյանց ջրելու եւ ո՛չ էլ արարողակարգային կրակ վառելու ծեսերը քրիստոնեության հետ կապ չունեն:

Շարունակել կարդալ

Արիա-Քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ

Արիա-Քրիստոնեություն

Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, եւ արդյո՞ք ավելի կույրը հիմա մենք չենք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մի այլ: Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեցին Հայոց հինավուրց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության էության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը: Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով՝ մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո… կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել Հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը:

Շարունակել կարդալ